Մանե Գևորգյան

Մանե Գևորգյանը 2020թ․ մարտից մինչև 2021թ․ նոյեմբեր եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը։

Գևորգյանը եղել է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն (ICARE)` հետազոտող, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օգնականը, «Սիվիլիթաս» հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող:

Օպերատիվ կառավարման շտաբ ձեւավորելու կուսակցությունների պահանջը կառավարությունն ընդունել է ի գիտություն. խոսնակ |pastinfo.am|

Օպերատիվ կառավարման շտաբ ձեւավորելու կուսակցությունների պահանջը կառավարությունն ընդունել է ի գիտություն. խոսնակ |pastinfo.am|

pastinfo.am: «Կուսակցությունների առաջարկն ընդունել ենք ի գիտություն, դրանից զատ ավելացնելու ոչինչ չկա»,-ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Հոկտեմբերի 17-ին մեկ տասնյակից ավել կուսակցություններ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կառավարությունից պահանջելով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով: «Հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց»,- նշված է հայտարարության մեջ:
16:39 - 19 հոկտեմբերի, 2020
ՌԴ նախաձեռնությամբ Երեւանը զինվորականներ է ուղարկել Մոսկվա Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպելու համար |news.am|

ՌԴ նախաձեռնությամբ Երեւանը զինվորականներ է ուղարկել Մոսկվա Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպելու համար |news.am|

news.am: Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանն ուղարկել է իր զինվորականներին Մոսկվա Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպելու համար Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմը քննարկելու նպատակով, սակայն Բաքուն հարաժարվել է նմանատիպ քայլ կատարել: Այդ մասին ուրբաթ երեկոյան ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը: «Երեւանը դրական է արձագանքել ՌԴ-ի նախաձեռնությանն ու Մոսկվա ուղարկել Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար: Սակայն, մեր տեղեկություններով, Բաքուն չի ուղարկել իր ներկայացուցիչներին հանդիպմանը մասնակցելու համար: Դա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունից եւ մերժմամբ պատասխանում ՌԴ նախաձեռնությանը»,-նշել է նա:
01:48 - 17 հոկտեմբերի, 2020
Վարչապետն օրերս կպարգևատրի 100-ից ավել բուժաշխատողի, այդ թվում Նորք ինֆեկցիոնի ներկայացուցիչների |armenpress.am|

Վարչապետն օրերս կպարգևատրի 100-ից ավել բուժաշխատողի, այդ թվում Նորք ինֆեկցիոնի ներկայացուցիչների |armenpress.am|

armenpress.am: Հարյուր և ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգեւատրվեն վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով, պարգեւատրվող բուժաշխատողների թվում են նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները: Այս մասին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմի բաց նամակին՝ ուղղված վարչապետին և նախագահին: Գևորգյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունից վարչապետի աշխատակազմը ստացել է կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրած ջանքերի համար մի շարք բուժաշխատողների պարգեւատրման առաջարկություն։ «12 բուժաշխատողներ ներկայացվել են պետական պարգեւի սեպտեմբերի 21-ին, իսկ 100 եւ ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգեւատրվեն վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով։ Նշեմ, որ պարգեւատրվող բուժաշխատողների թվում են նաեւ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները»,-ասաց խոսնակը: «Նորք ինֆեկցիոն» հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմը նամակ էր հղել ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։ Աշխատակիցները բաց նամակում իրենց դժգոհությունն էին հայտնել, քանի որ հիվանդանոցի աշխատակիցներից ոչ ոք Անկախության տոնին նվիրված պարգևատրման արարողության ժամանակ չէր պարգևատրվել։ 
15:33 - 23 սեպտեմբերի, 2020
Տեսանյութերում և՛ դուք, և՛ ես տեսել ենք, որ կանոնները չեն պահպանվել. Մանե Գևորգյանը Դիլիջանի աղմկահարույց համերգի մասին

 |factor.am|

Տեսանյութերում և՛ դուք, և՛ ես տեսել ենք, որ կանոնները չեն պահպանվել. Մանե Գևորգյանը Դիլիջանի աղմկահարույց համերգի մասին |factor.am|

factor.am: Դիլիջանում տեղի ունեցած բազմամարդ համերգի մասին ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար Factor.am-ը զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ: Հարցին, արդյոք տնտեսական գործունեության տեսակ լինելու հանգամանքը թույլ է տալի՞ս շրջանցել հակահամաճարակային կանոնների պահպանումը, Մանե Գևորգյանը նշեց՝ միանշանակ ոչ: «Ոստիկանությանը ես դիմել էի՝ այդ համերգի մասին պարզաբանումներ ստանալու համար: Ըստ նրանց փոխանցած տեղեկության՝ կազմակերպիչները նախապես բոլորին ջերմաչափել են, տրամադրել դիմակներ և զգուշացրել հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին: Համերգի ընթացքում ևս մի քանի անգամ բեմից ներկաներին հորդորել են պահպանել կանոնները, պատշաճ կրել դիմակները: Սակայն տեսանյութերում և դուք, և ես տեսել ենք, որ կանոնները չեն պահպանվել: Ես ևս մեկ անգամ հարցում եմ ուղարկել Ոստիկանություն՝ ճշտելու, թե կոնկրետ ինչ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկել: Նաև զգուշացում են ստացել, որ ցուցաբերեն առավելագույն խստություն, որպեսզի այդ համերգը չդառնա նախադեպային ու նման բան այլևս չկրկնվի»: 
21:45 - 14 սեպտեմբերի, 2020
Դիմակի կրման պահանջն ուժի մեջ է, պարետատունն այսօրվանից դադարում է գործել
 |24news.am|

Դիմակի կրման պահանջն ուժի մեջ է, պարետատունն այսօրվանից դադարում է գործել |24news.am|

24news.am: Կարանտինի պայմաններում դիմակների կրումը պարտադիր է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Խոսնակը նշեց, որ առայժմ պարտադիր կմնան նաև սոցիալական հեռավորության պահպանման, ախտահանման վերաբերյալ արտակարգ դրության պայմաններում եղած պահանջները։ Այսուհետ, սակայն, պարետատան փոխարեն կորոնավիրուսի վերաբերյալ որոշումներ կկայացնի Առողջապահության նախարարությունը։ Պարետատունն այսօրվանից չկա, չի գործելու։   «Եթե նախկինում կար պարետատուն, ապա այսուհետ իրավիճակը կարգավորվում է Առողջապահության նախարարի որոշումներով։ Եթե ընթացքում ինչ-որ մի բան այնպես չլինի կամ իրավիճակը վատթարանա և սահմանափակումները խստանան, դա լինելու է նախարարի որոշմամբ։ Հեռախոսով տեղորոշման համակարգը դադարելու է գործել։ Եթե նախկինում տեսչական մարմինները կարող էին գնալ եւ իքս ժամանակահատվածում որեւէ տնտեսական գործունեություն արգելել, ապա հիմա այդպես չի, այլեւս չեն կարող անել։ Հաշվի առնելով, որ Առողջապահության նախարարությունն է լիազոր մարմինը, շատ հարցեր առողջապահության նախարարությունն է լուծելու, կրթական համակարգին վերաբերող հարցերում կրթության նախարարությունն է պատասխանատու, տնտեսական գործունեության համար տեսչական մարմինններն են պատասխանատու»,- մանրամասնեց Գևորգյանը։  Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է․ 1․ Սահմանել կարանտին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: 2․ Սահմանել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները` համաձայն հավելվածի:  3․ Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցառումները և սահմանափակումները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով՝ այդ օրենքներով նախատեսված մարմինների կողմից:
21:30 - 11 սեպտեմբերի, 2020
ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների սահմանման հարցը. Վարչապետի խոսնակ

ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների սահմանման հարցը. Վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի քաղաքացիներ, մասնավորապես ՌԴ մեկնել ցանկացողներ, այսօրվա կառավարության նիստում հայտարարվեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների եւ պայմանների սահմանման հարցը: ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Քննարկվելու են նաեւ թեստավորում կազմակերպելու եւ քաղաքացիների կարանտինային ռեժիմ անցնելու հետ կապված հարցերը: Բոլոր հարցերի քննարկման եւ հստակեցման արդյունքում էլ ակնկալվում է, որ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար գործող միասնական կանոն: Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Հայաստանի կառավարությունը օդային եւ ցամաքային սահմանը հատողների համար երբեւէ սահմանափակումներ չի կիրառել: Սահմանափակումները կիրառել եւ շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ ելնելով համաճարակային իրավիճակից»:
14:41 - 10 սեպտեմբերի, 2020
Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը

Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում է այն լուրը, թե շաբաթ օրը վարչապետ Փաշինյանն իր ընտանիքով մասնակցել է հարսանիքի: Այս մասին Գևորգյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, արձագանքելով լրատվամիջոցների հրապարակումներին: «Տարածվող այն տեղեկատվությունը, թե վարչապետն իր ընտանիքով շաբաթ օրը մասնակցել է հարսանիքի, իրականությանը չի համապատասխանում: Թեև պատգամավոր Ղալումյանը հերքել է վարչապետի մասնակցության մասին լուրը, լրատվամիջոցները շարունակել են ապատեղեկատվությունը տարածել։ Տեղեկությունը ճշտելու հարցով լրատվամիջոցները ինձ չեն դիմել և այն հրապարակել են առանց պաշտոնական պարզաբանման փորձի»,- գրել է Գևորգյանը: Մանե Գևորգյանը նշել է, որ միշտ բաց է լրագրողների հետ շփումներում և որևէ հարցով իրեն չդիմելու որևէ հիմք չի տվել: Վարչապետի մամուլի խոսնակը գործընկերներին խնդրել է իրենց կայքերում հերքել ապատեղեկատվությունը:
21:30 - 11 օգոստոսի, 2020
ՀՀ-ն Լիբանան կուղարկի դեղորայք, բժշկական սարքավորումներ, սնունդ և այլ պարագաներ․ Մանե Գևորգյան

ՀՀ-ն Լիբանան կուղարկի դեղորայք, բժշկական սարքավորումներ, սնունդ և այլ պարագաներ․ Մանե Գևորգյան

ՀՀ կառավարությունը՝ Արտաքին գործերի նախարարության եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ մեր երկրից եղբայրական Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Քննարկումների արդյունքում հստակեցվել են կարիքների հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով:  Օժանդակությունը կլինի դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի և այլ պարագաների տեսքով: ՀՀ կառավարության օգնությունը տեղ կհասնի հնարավորինս արագ՝ հատուկ չվերթով: Հիշեցնենք, վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ՝ Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը հայտնելով օժանդակություն ցուցաբերել բարեկամ Լիբանանին և նրա եղբայրական ժողովրդին»,- գրել է Գևորգյանը:
20:15 - 05 օգոստոսի, 2020
ԱԱԾ-ն ստուգում է պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը. վարչապետի մամուլի խոսնակ

ԱԱԾ-ն ստուգում է պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը. վարչապետի մամուլի խոսնակ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, արձագանքելով համացանցում տարածվող տեղեկություններին այն մասին, որ ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգերը ենթարկվել են ադրբեջանական հաքերային հարձակման: «ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։ ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու եւ պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ»,- գրել է Գևորգյանը:
19:05 - 04 օգոստոսի, 2020
Կառավարությունը փաթեթ է մշակում` առանց արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումներ կիրառելու համար |hetq.am|

Կառավարությունը փաթեթ է մշակում` առանց արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումներ կիրառելու համար |hetq.am|

hetq.am: Վարչապետի աշխատակազմը և մի շարք գերատեսչություններ օրենսդրական փոփոխություններ են մշակում, որպեսզի հնարավոր լինի այս ամիս չերկարաձգել արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը` հարցին, թե արդյոք այս ամիս ևս երկարաձգվելու է արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը, թե այլ նախագիծ է ներկայացվելու, ինչպես պնդում էր վարչապետը: Հիշեցնենք, որ պարետատան ճեպազրույցների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ասում էր, որ արտակարգ դրության ժամկետը չի կարող անվերջ երկարաձգվել, սակայն մինչ այդ պետք է վերոնշյալ օրենքում այնպիսի փոփոխություններ լինեն, որոնք հնարավորություն կտան համավարակի նոր օջախներ հայտնաբերվելու դեպքում սահմանափակումներ կիրառել: Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ այս պահին քննարկումներն ընթանում են, և չի կարող հստակ ժամկետ ասել, թե նախագծերի փաթեթը երբ հանրային քննարկման կներկայացվեն:    Շարունակությունը՝ hetq.am-ում։
13:12 - 03 օգոստոսի, 2020
Եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը. վարչապետի խոսնակ

Եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը. վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից բարձրաձայնած ԼՂ հարցի շուրջ Ադբեջանական դիրքորոշմանը. Մանե Գեւորգյանի գրառումն ամբողջությամբ ստորեւ. «Կարդացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ նախօրեին Խաթայի շրջանում արած հայտարարությունները ու պիտի ասեմ, որ պատմության խորխորատները մտնելու Ադրբեջանի նախագահի շարունակական փորձերն իսկապես զավեշտալի են: Նա պնդում է, թե հայերի մասին ոչ մի հիշատակում չկա 1800-ականների սկզբին կնքված Քյուրակչայի պայմանագրում:Միամտորեն մտածել ենք, թե պարոն Ալիեւը ծանոթ է անտիկ պատմագրության ամենապոպուլյար գործերին՝ Հերոդոտոսի պատմությանը, Քսենոփոնի «Նահանջ բյուրոց»-ին, Ստրաբոնի «Աշխարհագրությանը», Պլինիոս Ավագի, Պլուտարքոսի, Կասսիուսի, Ապպիանոսի, Տակիտոսի, Ամմիանոս Մարկելինոսի, արաբ հեղինակներ Բալաձորիի, Ալ Մասուդիի, եվրոպացի նշանավոր ճանապարհորդներ՝ Ռուբրուկի ու Մարկո Պոլոյի երկերին, որոնցում ահռելի նյութ է զետեղված աստվածաշնչյան Հայաստան-Արմենիա երկրի ու նրա բնիկ հայ ժողովրդի մասին։ Եթե պարոն Ալիեւը վերոնշյալ հեղինակներին չի վստահում, գոնե բարի լիներ կարդալ 16-19-րդ դարերի օսմանցի հեղինակներին՝ Իբրահիմ Փեւչեւիին, Մուստաֆա Նայիմային, Ռաշիդին, Իսմայիլ Ասըմ Էֆենդիին, Սուլեյման Իզղիին, Քյաթիբ Չելեբիին, Ահմեդ Ջեւդեթ փաշային, Էվլիա Չելեբիին, որոնցից մի մասը ոչ միայն առատ տեղեկություններ է հաղորդել Հայաստան աշխարհի մասին, այլեւ ճամփորդելով Արմենիա-Էրմենիստանով, շփվել է նրա հայ-քրիստոնյա բնակիչների հետ։ Հակառակ դեպքում 19-րդ դարի որեւէ փաստաթղթում հայերի հիշատակված լինել-չլինելու մասին խոսելով ինքն իրեն վատ վիճակի մեջ չէր դնի: Անտիկ ժամանակից հայերը եւ Հայաստանը հիշատակվում են պատմագրական երկերում, պատմական փաստաթղթերում, քարտեզներում:Կարծել ենք, թե պարոն Ալիեւի իմացությունը նրան պիտի թույլ տար լավ իմանալ դեռեւս վաղ միջնադարում Արցախում հայերի կողմից կառուցված ու հայատառ արձանագրություններով պարուրված Ամարասի, Դադիվանքի, 13-րդ դարի Գանձասարի մասին: Վերջինս ի դեպ, մինչեւ պարոն Ալիեւի հիշատակած Քյուրակչայի պայմանագրի ժամանակները 18-րդ դարի առաջին կեսին Արցախում հայերի կողմից ստեղծված, Իրանի Նադիր շահի կողմից հատուկ հրովարտակով Իրանի դաշնակից երկիր ճանաչված Խամսայի մելիքությունների հոգեւոր կենտրոնն էր: Եվ ոչ թե վարչապետ Փաշինյանն է ասում, որ Արցախը Հայաստան է, այլ հենց Ամարասը, հենց Դադիվանքը, հենց Գանձասարը՝ իրենց հայերեն գրավոր արձանագրություններով: Պարոն Ալիեւը փորձում է պնդել, թե Մյունխենի կոնֆերանսում վարչապետ Փաշինյանը որպես հայ է ներկայացրել մի թագավորի, որը հայ ժողովրդի հետ որևէ ընդհանուր բան չի ունեցել:Գոնե վերոնշյալ հեղինակներից ամաչեր: Ճիշտ է, նրանք Ադրբեջանի մասին ոչինչ չեն գրել, բայց նրանք հո մեղավոր չեն, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում մինչեւ 1918 թվականը նման երկրի չեն հանդիպել: Եթե նկատի ունի իրանական Ատրպատականը, որն այժմ էլ իր տեղում է՝ Իրանի հյուսիս-արեւմուտքում, ապա այն որեւէ կապ չունի իր ղեկավարած երկրի հետ։ Եթե այդ հարցում էլ խարխափում է, ապա կարող է դիմել ժամանակակից իրանցի պատմաբաններին, նրանք կհարստացնեն պարոն Ալիեւի գիտելիքները։Ինչ վերաբերվում է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, պարոն Ալիեւի վերջին հայտարարության մեջ հստակ հիշատակված է հարցի չկարգավորման պատճառը. այն է, Արցախի ժողովրդի իրավունքների լիակատար անտեսումը: Եվ ինչպե՞ս պետք է սրան արձագանքեն Արցախի քաղաքացիները: Բնականաբար՝ իրենց իրավունքները պիտի պաշտպանեն, եւ քանի դեռ Ադրբեջանն այդ իրավունքը չի ճանաչել, բանակցություններն արդյունավետ չեն կարող լինել: Ներառյալ՝ սեփական իրավունքների շուրջ ընթացող բանակցություններին արցախահայության լիարժեք մասնակցելու իրավունքը: Ի վերջո, վարչապետ Փաշինյանը բանակցությունների գործընթացն արդյունավետ դարձնելու հստակ բանաձեւ է առաջարկել. Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Այս բանաձեւն ընդունում է միջազգային հանրությունը, բայց այս բանաձեւը չի ընդունում պարոն Ալիեւը, պնդելով, թե հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար: Ու նա մեզ մեղադրում է ֆաշիզմի մե՞ջ: Եվ ինչու՞ է անընդհատ պնդում, թե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում: Մեր արձագանքը նույնն է. եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը: Պարոն Ալիեւը հարցի չկարգավորման մեջ մեղադրում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, Հայաստանին, պատմական արդարությանը, մինչդեռ պիտի մեղադրի միայն ինքն իրեն, որ վաղուց հեռացել է քննարկումների կառուցողական դաշտից»:
19:53 - 07 հուլիսի, 2020
ՀՀ վարչապետի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահի հեռագրի շուրջ շահարկումները |armenpress.am|

ՀՀ վարչապետի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահի հեռագրի շուրջ շահարկումները |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հեռագրում ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: «Չէի ցանկանա անդրադառնալ այս հարցին, բայց մի շարք լրատվամիջոցներ, մեծ հաշվով պարբերաբար չունենալով ծանրակշիռ բովանդակություն, շարունակում են դիմել մանիպուլյացիոն քայլերի: Ֆրանսիայի նախագահի՝ վարչապետին ուղղված հեռագրում ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ նախագահ Մակրոնը, ինչը ընդունված պրակտիկա է հեռագրեր հղելիս: Cher Nikol լրացումը նախագահի կողմից խոսում է երկու երկրների առաջնորդների ջերմ և ընկերական հարաբերությունների մասին: Ի լրումն, տեղեկացնեմ, որ հեռագրի թարգմանությունը նույնպես տրամադրվել է ֆրանսիական կողմից: Խորհուրդ կտամ զերծ մնալ բովանդակությունից զուրկ շահարկումներից և գործել համագործակցային եւ պրոֆեսիոնալ դաշտում»,- նշեց Գևորգյանը: Հունիսի 30-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:  
13:45 - 01 հուլիսի, 2020