Հայփոստ

ՀՀ ԲՏԱ փոխնախարարը «Հայփոստ»-ի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ ԲՏԱ փոխնախարարը «Հայփոստ»-ի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ, «Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի նախագահ Արմեն Աբրոյանը, ապրիլի 20-ին «Հայփոստ» ՓԲԸ ղեկավար անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Կարապետյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, նախարարի տեղակալը կարևորել է «Հայփոստ» ՓԲ ընկերության ռազմավարական նշանակությունը, նշել, որ դրանում հանրությունը համոզվեց վերջին ամիսներին ՀՀ ողջ տարածքում իրականացված աշխատանքների շնորհիվ: Այդ գործում մեծ ներդրում ունի կառույցի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակից, և նախարարության անունից Աբրոյանը շնորհակալություն է հայտնել նրանց, ինչես նաև Հայկ Ավագյանին՝ իր վերջին 13 տարիների նվիրված ու բեղմնավոր աշխատանքի համար: Ներկաներին Արմեն Աբրոյանը ներկայացնել է «Հայփոստ» ՓԲԸ նորանշանակ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Կարապետյանին, որն այսուհետ իր հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցնելու է ընկերության հետագա զարգացմանը: «Նորանշանակ տնօրենը շնորհակալություն է հայտնել Դիտորդ խորհրդին վստահության համար, նշել, որ ուրախ է վերադառնալ հայրենիք և իր կուտակած փորձն ու գիտելիքները ներդնել ի բարօրություն Հայաստանի Հանրապետության: Նա նշել է, որ ահռելի աշխատանք է սպասվում կառույցի թվայնացման, կորպորատիվ մշակույթի ներդրման, մատուցվող ծառայությունների կատարելագործման և շահութաբերության բարձրացման գործընթացների շուրջ և համոզված է, որ առանց խնդիրների կկարողանան անձնակազմի հետ հաղթահարել բոլոր դժվարությունները: Հայկ Կարապետյանի կենսագրական տվյալներԱշխատանքային փորձ 2019թ. հուլիս — 2020 ապրիլ, Round Bank («Բանկ Ռաունդ» ՍՊԸ) ք․ Մոսկվա, Պրոդուկտների գծով տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ    Օգոստոս  2016 — հունվար 2019 VEON GROUP (ՎԵՈՆ Արմենիա ՓԲԸ) ք․ Երևան, Կոմերցիոն տնօրեն, CCO   2014 Հոկտեմբեր —2016 Օգոստոս MEGAFON («ՄեգաՖոն» ՀԲԸ), ք․ Մոսկվա Ֆինանսական ծառայությունների գծով տնօրեն    2011 Հոկտեմբեր —2014 Սեպտեմբեր MEGAFON («ՄեգաՖոն» ՀԲԸ), ք․ Մոսկվա Մանրածախ ֆինանսական պրոդուկտների գծով ղեկավար   2010թ. Օգոստոս - 2011 թ. Սեպտեմբեր, MTT, Multiregional Traansit Telecom,  (Միջտարածաշրջանային ՏրանզիտՏելեկոմ ԲԲԸ), ք․ Մոսկվա Ինտերնետային բիզնեսի նախագծերի բաժնի տնօրեն   2008թ. Օգոստոս - 2010 թ. Օգոստոս Viva-Cell MTS ՄՏՍ Հայաստան («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ), ք․ Երևան Մատակարարման բաժնի ղեկավար   2007թ. Մայիս - 2008 թ. Օգոստոս Qiwi (Qiwi-Հայաստան) Երևան, Տնօրեն   2006թ․ հուլիս - 2007 թվականի Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը Մոսկվայում Հատուկ նախագծերի գծով ներկայացուցչության ղեկավարի տեղակալ    ԿրթությունՆ.Է. Բաումանի անվան ՄՊՏՀ, Ինֆորմատիկայի և կառավարման համակարգերի ինժեներ  մասնագիտությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
19:33 - 20 ապրիլի, 2020
Քննարկվել է փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ կառավարման և զարգացման հայեցակարգը

Քննարկվել է փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ կառավարման և զարգացման հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման և զարգացման հայեցակարգի շուրջ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է ամփոփ վերլուծություն՝ «Հայփոստ» ՓԲԸ գործառույթների, մատուցվող՝ փոստային, ինչպես նաև հանրային և ֆինանսական ծառայությունների շրջանակի, դրանց ծավալների ու ցուցանիշների վերաբերյալ։ Նախարարն անդրադարձել է փոստային օպերատորի կառավարման մոդելին, առկա միջազգային փորձին, ներկայացրել այս նպատակով 2019 թ. նոյեմբերին վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները: Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն։ Քննարկման առարկա են դարձել «Հայփոստ» ՓԲԸ հետագա կառավարման մոդելին, մատուցվող ծառայությունների շրջանակին, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը, արդիականացմանը, թվային օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր։ Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է առաջիկայում ներկայացնել «Հայփոստ» ՓԲԸ կառավարման մոդելի ընտրության կոնկրետ տարբերակներ՝ հաշվի առնելով քննարկված հարցերի շրջանակը և ներկայացված առաջարկները:
13:40 - 17 ապրիլի, 2020
«Հայփոստի» աշխատակիցները նպաստներն ու թոշակները կառաքեն շահառուների բնակարաններ

«Հայփոստի» աշխատակիցները նպաստներն ու թոշակները կառաքեն շահառուների բնակարաններ

«Հայփոստի» բոլոր աշխատակիցները ինչպես Երևանում, այնպես էլ՝ բոլոր մարզերում, կորոնավիրուսի (COVID-19) տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով ապաովվել են բժշկական դիմակներով (օրական մի քանի անգամ փոխելու հաշվարկով), ձեռնոցներով և ախտահանիչ նյութերով, իսկ բոլոր փոստային բաժանմունքներում օրական մի քանի անգամ իրականացվում են ախտահանման միջոցառումներ: Թոշակներ և նպաստներ ստանալու համար փոստային բաժանմունք այցելելու կարիք չի լինելու, քանի որ դիմակներով և ձեռնոցներով «զինված» «Հայփոստի» աշխատակիցները մոտեցնելու են շահառուների բնակարաններ: Աշխատակիցներն այստեղ նույնպես պահպանելու են կանոնները՝ ոչ միայն շեմից ներս չեն մտնելու, այլ նաև ունենալու են իրենց հետ ախտահանիչ նյութեր ամեն այցից առաջ ձեռքերն ախտահանելու նպատակով: «Հայփոստի» Երևանի բաժանմունքներում բոլոր բաժանմունքներում փակցված են տեղեկատվական ցուցանակներ, որոնք հուշում են անվտանգության պարզ կանոնները փոստային բաժանմունք այցելելիս՝ մտնել մեկական, հերթում և սպասարկման սեղանից պահպանել առնվազն մեկ մետր հեռավորություն:  Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ մեր բնակիչները պատրաստակամ են հետևելու այս կանոններին, քաջ գիտակցում են, որ դրանց կարևորությունն ու սոցիալական պատասխանատվության բարձր զգացում ունեն: Ինչ վերաբերում է այլ երկրներից ստացված առաքանիներին, ապա դրանք բաժանմունք հասնելուց հետո ախտահանվում են և ստացողներին են տրամադրվում միայն 24 ժամ բաժանմունքում մնալուց հետո, ինչը հնարավորինս նվազեցնում է ռիսկերը: Ընդհանուր առմամբ՝ «Հայփոստի» բաժանմունքները շարունակում են աշխատել նույն աշխատանքային գրաֆիկով, սակայն ախտահանված և ավելի անվտանգ պայմաններում, իսկ այսօրվանից նպաստները բաժանվում են բացառապես կազմակերպության աշխատակիցների կողմից առաքումների միջոցով: Նույն գործընթացն իրականացվելու է նաև թոշակների տրամադրման ժամանակ:
18:38 - 24 մարտի, 2020
«Հայփոստ»-ը ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում․ հայտարարություն

«Հայփոստ»-ը ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում․ հայտարարություն

 Վերջին օրերին «Հայփոստ» են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ «Հայփոստ»-ից ստացել են հաղորդագրություն՝գովազդային մրցույթում շահելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ն։ «Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում, տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը: Հորդորում ենք բոլորին՝ նման հաղորդագրություն ստանալիս, որևէ անձնական տվյալ չտրամադրել։ Հայփոստի բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները հաղորդվում են բացառապես «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական էջերով և ԶԼՄ-ներով»,- ասված է ընկերության տարածած հղորդագրության մեջ։
13:19 - 23 մարտի, 2020