Շուշան Ստեփանյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը։

Շուշան Ստեփանյանը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 8-ին, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում։ 1995 թվականից սովորել է Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում։ 2005 թվականին գերազանց ավարտել է դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որը 2009 թվականին նույնպես ավարտել է գերազանց առաջադիմությամբ։

Որպես հետաքննող լրագրող, 2007-ից 2009 թվականներին աշխատել է «Հետք» էլեկտրոնային պարբերականում։ 2009 թվականին ընդունվել է պայմանագրային զինվորական ծառայության՝ որպես Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» թերթի ռազմաքաղաքական տեղեկատվության և զինծառայողների գաղափարախոսական բաժանմունքի թղթակից։ 2013 թվականին դարձել է նույն թերթի խմբագրության մշակույթի և հասարակայնության կապերի բաժանմունքի թղթակից, իսկ 2015-ից 2016 թվականներին՝ զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի խմբագիր։ 2017 թվականին Շուշան Ստեփանյանը դարձել է նույն թերթի խմբագրության զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի պետ։ 2018 թվականին նա «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի մամուլի բաժնի թղթակիցն է։

2019 թվականից ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Նա 2014 թվականին վերապատրաստվել է Գերմանիայի դեմոկրատական Հանրապետության Զինված ուժերի Ինֆորմացիայի և կոմունիկացիայի ակադեմիայում։

Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը

Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը

Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։ Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է: Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա։ 
17:57 - 29 սեպտեմբերի, 2020
Նվիրաբերվող միջոցներն անհրաժեշտ է դասակարգել ըստ իրային և սննդի խմբաբաժինների, ունենալ ապրանքային միավորների նկարագիր․ ՊՆ խոսնակ

Նվիրաբերվող միջոցներն անհրաժեշտ է դասակարգել ըստ իրային և սննդի խմբաբաժինների, ունենալ ապրանքային միավորների նկարագիր․ ՊՆ խոսնակ

«ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր է ստանում կազմակերպություններից և անհատներից՝ զինված ուժերի կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերելու առաջարկով:   Քաղաք Երևանում գործընթացը կանոնակարգելու և անհրաժեշտ նյութական միջոցների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու համար առաջարկում ենք դիմել ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն, հեռ.՝ +347 10 294637:   Նվիրաբերվող միջոցներն անհրաժեշտ է դասակարգել ըստ իրային և սննդի խմբաբաժինների, ունենալ ապրանքային միավորների նկարագիր (տեսակ, քանակ և այլն):   Ապրանքներն ըստ իրենց տեսակների անհրաժեշտ է ուղարկել համապատասխանաբար՝   Իրային պարագաների պահեստ, պատասխանատու՝ Վարդան Մարտիրոսյան, հեռ.՝ +374 93 39 00 39,   Սննդամթերքի պահեստ, պատասխանատու՝ Արմեն Տոնոյան, հեռ.՝ +347 93 20 96 96»,-այս մասին գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
20:55 - 28 սեպտեմբերի, 2020
ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները

ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները Արզումանյան Հասմիկ Սմբատի, ծնվ. 1985թ. Վարդանյան Լեռնիկ Արեգի, ծնվ.1978թ. Մինասյան Գյորգի Լյովայի, ծնվ.1979թ. Խաչատրյան Հովիկ Լյովայի, ծնվ.1990թ. Մնացականյան Աշոտ Կոլյայի, ծնվ. 1979թ. Հարությունյան Ագսեն Անդրանիկի, ծնվ. 1997թ. Մարդիյան Արսեն Գարիկի, ծնվ. 1999թ. Գալստյան Ռուբեն Մնացականի, ծնվ. 2000թ. Թորոսյան Դավիթ Մխիթարի, ծնվ. 2001թ. Ֆիլիպոսյան Տարոն Հրայրի, ծնվ. 2000թ. Գրիգորյան Մայիս Մակարի, ծնվ. 2001թ. Խլղաթյան Գառնիկ Էդգարի, ծնվ. 2001թ. Սահակյան Էրիկ Սմբատի, ծնվ. 2001թ. Մարգարյան Կարեն Վահրամի, ծնվ. 2000թ. Օհանյան Դավիթ Էդվարդի, ծնվ. 2000թ. Բարսեղյան Վրեժ Արսենի, ծնվ. 2001թ. Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և կիսում կորտսյան ծանր վիշտը»:
23:52 - 27 սեպտեմբերի, 2020
Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող. ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան |banak.info|

Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող. ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան |banak.info|

banak.info: «Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020թ. ձմեռային զորակոչ և զորացրում հայտարարելու մասին կառավարության որոշման նախագիծը: Ըստ նախագծի՝ զորակոչը տեղի է ունենալու 2020թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2021թ. հունվարի 31-ը ներառյալ, իսկ զորացրումը 2021թ. հունվարի 7-ից մինչև 2021թ. փետրվարի 14-ը: Զորացրման նման ժամկետը նշանակում է, որ որոշ զինծառայողներ կծառայեն նախատեսված 2 տարուց մի փոքր ավելի»։ Հրապարակման վերաբերյալ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը պարզաբանեց․«Երկու տարի առաջ` 2018 թ-ի ձմեռային զորակոչը կազմակերպվել է հունվարի 7-ից փետրվարի 14-ը։ Եվ հիմա զորացրվելու են հենց այդ զորակոչի զինծառայողները։ Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող,- ասաց Շուշան Ստեփանյանն ու հավելեց,- իսկ զորացրումը ևս կկազմակերպվի օրենքի շրջանակներում»։
11:38 - 26 սեպտեմբերի, 2020
«Ցանկալին ներկայացնում են որպես իրականություն»․ ՊՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայկական ԱԹՍ-ի խոցման լուրերի մասին |factor.am|

«Ցանկալին ներկայացնում են որպես իրականություն»․ ՊՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայկական ԱԹՍ-ի խոցման լուրերի մասին |factor.am|

factor.am: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ սեպտեմբերի 20-ին ժամը 23։13-ի սահմաններում այդ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը, իբր, Հայաստանի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարք են խոցել և աշխատանքներ են տարվում՝ սարքի մնացորդները գտնելու ուղղությամբ։ Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում երեկվանից տեսանյութեր են հայտնվում Շամխոր քաղաքից, որտեղ ինչ-որ պայթուններ են տեղի ունեցել, հրդեհ է  բռնկվել, մարդիկ խուճապի մեջ են։ Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, մեկնաբանելով այս լուրերը, ասաց՝ ադրբեջանական կողմը ցանկալին ներկայացնում է որպես իրականություն։ «Ցանկալին ներկայացնում են որպես իրականություն։ Հայկական որևէ ԱԹՍ-ի խոցում չի եղել»,- նշեց նա։ Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ-ն այսօր մեկ այլ հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի Թովուզի ուղղությամբ, իբր, հայկական սադրանքի արդյունքում զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, կրտսեր սերժանտ Էլշան Ալի օղլու Մամեդովը։ Շուշանն Ստեփանյանն ասաց՝ հայկական կողմը հակառակորդի զոհի մասին տեղեկություն չունի։ Շարունակությունը՝ factor.am-ում։
14:00 - 21 սեպտեմբերի, 2020