«Հայրենիքի փրկության շարժում»

Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը |armenpress.am|

Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի շենքի դիմաց փետրվարի 27-ին մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը:  «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը: Ներկայումս հանրահավաքի մասնակիցները միացրել են ազգային, հայրենասիրական երգեր: Փետրվարի 25-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երթով շարժվել էին Ազգային ժողովի շենքի մոտ, ապա փակել Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել և գիշերն անցկացրել այնտեղ: Փետրվարի 26-ին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
15:27 - 27 փետրվարի, 2021
Եթե Փաշինյանին չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժայինների առաջ. Վազգեն Մանուկյանը
 |azatutyun.am|

Եթե Փաշինյանին չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժայինների առաջ. Վազգեն Մանուկյանը |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը ավարտվել է, բայց ցուցարարները չեն հեռացել, Բաղրամյան պողոտայում են: Այս պահին պողոտան մարդաշատ է: «Նիկոլը քայլ արեց, բանակն իր քայլը արեց, բանակն ասաց, որ Նիկոլին չեմ ընդունում: Նիկոլը դիմեց` Օնիկ Գասպարյանին հանելու: Եթե իրեն չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժային կառույցների աչքի առաջ», - հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Իսկ եթե Փաշինյանը հաղթի, նշեց Մանուկյանը, այդ դեպքում բնականաբար տրամաբանությունն այն է, որ «բանակը պետք է ոտքի կանգնի»: Այդ ժամանակ նրա խոսքով` ամենավճռական օրերը կսկսվեն Հայաստանի համար. «Ես համոզված եմ, որ բանակը պետք է ոտքի կանգնի, իսկ եթե չկանգնի, ապա պետք է ոտքի կանգնեցնենք:
20:55 - 26 փետրվարի, 2021
«Հայրենիքի փրկության շարժման» 4 ներկայացուցիչ հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հետ |news.am|

«Հայրենիքի փրկության շարժման» 4 ներկայացուցիչ հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հետ |news.am|

news.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել են «Հայրենիքի փրկության շարժման» 4 ներկայացուցիչներ, որոնք քիչ ռաջ դուրս եկան նախագահական նստավայրից: Նրանք են Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցությունից Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը: Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտեց հետեւյալը. «Մենք ՀՀ նխագահին ներկայացրինք մեր տեսակետները եւ խնդրեցինք, որ որպես Սահմանադրության երաշխավոր իր  լիազորությունների շրջանակներում հանգուցալուծի մեր երկրում ստեղծված այս արտառոց եւ աննորմալ վիճակը: Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը, բոլորը առաջնորդվելու են պետական շահի առաջ մղմամբ: Նախագահը դեռեւս շարունակում է հանդիպումների շարքը: Այդ հանդիպումների ավարտից հետո հստակ կներկայացնի մոտեցումը: Նախագահը մեզ տեղեկացրեց, որ այսօր հանդիպելու է Օնիկ Գասպարյանի հետ, նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ եւ անձամբ նրանցից լսելու է պատճառների մասին, որը դրդել է ԳՇ-ին անել նմանատիպ  հայտարարություն: Կա կոնսենսուս, որ իրականում ՀՀ-ն գտնվում է շատ աննորմալ վիճակում, ծայրահեղ ծանր վիճակում, ունենք պետության կորստի վտանգ, ուստի բոլոր կարող ուժերը պետք է համատեղ մեկտեղված ուժերով անեն բոլոր քայլերը՝ այս վիճակից դուրս գալու համար»: Արթուր Վանեցյանը հավելեց, որ ՀՀ նախագահը որեւէ ազդակ չի տվել, լսել է իրենց եւ ասել, որ իր լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի: «Մեր դիրքորոշումը հստակ է, մենք առաջարկում ենք նախագահին չստորագրել ԳՇ պետին ազատելու մասին դիմումը, առարկություններով վերադարձնել կառավարություն, որից հետո եթե կառավարությունը կրկին կդիմի նույն միջնորդությամբ, այդ դեպքում նախագահն իրավասու է այն ուղարկել ՍԴ՝ սահմանադրականությունը վիճարկելու համար: Դրա համար բոլոր հիմքերը նախագահն ունի»:
17:42 - 26 փետրվարի, 2021
Եթե այս երկրում կա պետական հեղաշրջման թիվ մեկ մեղավոր, դա Նիկոլ Փաշինյանն է․ Արծվիկ Մինասյան |tert.am|

Եթե այս երկրում կա պետական հեղաշրջման թիվ մեկ մեղավոր, դա Նիկոլ Փաշինյանն է․ Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով հասան արտաքին գործերի նախարարություն։ «Մենք թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետ ականատես եղանք գլխավոր դավաճանի այնպիսի հայտարարությունների, որոնք ուղղված էին Հայաստանի միջազգային հեղինակությունը ոտնատակ տալուն»,– իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե վարչապետի և Կառավարության հրաժարական իմաստին ԳՇ հայտարարությունը զինված հեղաշրջման փորձ է, դա Հայաստանը հերթական անգամ թուլացնելու, թիկունքից հարվածելու, ներսից քայքայելու փորձ է։ «Եթե այս երկրում կա պետական հեղաշրջման թիվ մեկ մեղավոր, դա Նիկոլ Փաշինյանն է։ Նա է, որ շարունակաբար հետևողական, ծառայողական կարգը տապալելով տիրացավ գործադիր իշխանության աթոռին։ Այս մարդը շարունակելու է իր դավաճանությունը, հանցագործությունները, միջազգային հանրությունում նսեմացնելու իր գործընթացը»,–ասաց նա։Դիմելով Արտաքին գործերի նախարարության աշխատակազմին, դիվանագիտական ողջ կորպուսին՝ նա ասաց․«Դուք պարտավոր եք դավաճանի այս հայտարարությունները սրբագրել, պարտավոր եք արձանագրել և փոխանցել բոլորին, ՀՀ իշխանությունը պատկանում է արժանապատիվ քաղաքացիներին և բանակը ոչ թե քաղաքականություն է իրականացնում, այլ ապահովում է սահմանադրական իր պարտականությունը, այն է՝ երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը, այն անվտանգությունը, որի թիվ մեկ սպառնալիքն այսօր երկրի գործադիր իշխանության աթոռը զավթած անձն է»,–ասաց նա։
15:53 - 26 փետրվարի, 2021
Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել համաշխարհային պատմության մեջ այն եզակի գործիչը, որ, հանձնելով հայրենիք, շարունակի պաշտոնավարել․ Նաիրա Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել համաշխարհային պատմության մեջ այն եզակի գործիչը, որ, հանձնելով հայրենիք, շարունակի պաշտոնավարել․ Նաիրա Զոհրաբյան

Ամեն օր լինելու են անհնազանդության ակցիաներ, ինչպես արդեն հայտարարվեց, վրաններ կտեղադրվեն Ազատության հրապարակում, մենք մնալու ենք, մենք գիշերելու ենք այստեղ։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, Նիկոլ Փաշինյանն այլընտրանք չունի, նա չի կարող լինել համաշխարհային պատմության մեջ այն եզակի գործիչը, որ, հանձնելով հայրենիք, շարունակի պաշտոնավարել։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ Infocom-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ են անելու, եթե վարչապետ Փաշինյանը հրաժարական չտա։«Նիկոլ Փաշինյանը դեռևս շանս ունի հեռանալու քաղաքական ու քաղաքակիրթ ճանապարհով։ Վաղն այդ տարբերակն իր համար կարող է այլևս չլինել։ Եվ վաղը, կարող է, մենք՝ քաղաքական ուժերս, որ կողմ ենք բացառապես, միայն քաղաքական ճանապարհին, չկարողանանք կանգնեցնել ու կասեցնել ժողովրդին»,- հայտարարեց Զոհրաբյանը։ ԲՀԿ-ական պատագամավորի խոսքերով՝ Գլխավոր շտաբի պետը, շտաբի պետի առաջին տեղակալը հայրենասեր մարդիկ են և իրենց հայտարարությամբ հստակ ասացին, որ չեն պատրաստվում գործիք դառնալ պետությունից, պատերազմից, ռազմական գործից, հայրենիքից, հայրենասիրությունից ոչինչ չկասկացող մարդու ձեռքին։ «Եվ ես կոչ եմ անում Գլխավոր շտաբի օրինակին միանալ ոստիկանությանը, ԱԱԾ-ին, պաշտպանության նախարարությանը, բոլոր ուժային կառույցներին, և երբևէ չփորձել, ենթարկվելով Նիկոլ Փաշինյանի հրահանգներին, ժողովրդին հանել ժողովրդի դեմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։Ըստ նրա՝ ժողովուրդն Ազատության հրապարակում է և Փաշինյանին ասում է՝ դու վարչապետ չես, դու կապիտուլյանտ ես, դու հողատու ես, դու հայրենիք հանձնող ես և դու պիտի գնաս։ «Եթե Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդ ասելով, հասկանում է էն մարդկանց, որոնք բերվում են հրապարակ՝ իրեն սատարելու, որոնց դեմ ես ոչինչ չունեմ, նրանցից շատերն իսկապես ազնիվ մոլորյալներ են, և ես հույս ունեմ, որ իրենք ևս կհասկանան՝ սատարելով Նիկոլ Փաշինյանին՝ սատարում են Արցախը հանձնողին, 5000 և ավելի զոհերի սպանության մեջ մեղավորին, և կմիանան այստեղ հավաքված ժողովրդին, որոնք հավաքվել են հանուն Հայաստանի, հանուն Արցախի»,- ասաց Զոհրաբյանը։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է բախումներ հրահրելու համար, իրենք էլ ամեն ինչ անելու են բախումներ թույլ չտալու համար։Նաիրա Զոհրաբյանը նաև չբացառեց, որ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ աշխատանքից ազատումը կարող է կապված լինել Գլխավոր շտաբի հայտարարության հետ։ «Ես չեմ բացառում, քանի որ Տիրան Խաչատրյանն ազգային հերոս է և հստակ գնահատական տվեց Նիկոլ Փաշինյանի՝ Իսկանդերի հետ կապված անհեթեթ հայտարարությանը։ Փաշինյանն արդեն կործանել է Արցախը, և մենք թույլ չենք տալու, որ կործանի նաև Հայաստանը»,- ասաց նա։Սեդա Առաքելյան
20:52 - 25 փետրվարի, 2021
Կոչ եմ անում «Իմ քայլը»-ի պատգամավորներին՝ դուրս եկեք այդ խմբակցությունից, մի վերցրեք այդ սև բիծը ձեր վրա, պատմության մեջ Նիկոլ Փաշինյանի վրա մնալու է սև բիծ. Վ․ Մանուկյան |tert.am|

Կոչ եմ անում «Իմ քայլը»-ի պատգամավորներին՝ դուրս եկեք այդ խմբակցությունից, մի վերցրեք այդ սև բիծը ձեր վրա, պատմության մեջ Նիկոլ Փաշինյանի վրա մնալու է սև բիծ. Վ․ Մանուկյան |tert.am|

tert.am: Այս իշխանությունը հոգեվարքի մեջ է, նա փորձում է ժողովրդին բանակի դեմ հանել, դա իր ձեռագիրն է, ժողովրդին բաժանել տարբեր հատվածների և բախումներ հրահրել, դրա համար մեզ պետք է վճռականություն և զսպվածություն: Առաջին փուլն է, որ Նիկոլ Փաշինյանին այսօր դեն շպրտենք, և սկսվում է երկրորդ փուլը՝ վերականգնել մեր հայրենիքը և ստեղծել արդար, հզոր Հայաստան. այսօր Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի ժամանակ նշեց շարժման առաջնոր Վազգեն Մանուկյանը: «Այսօր բանակի և ժողովրդի միասնության օրն է այսօր դա առավել ևս ընդգծվեց, սա հեղաշրջում չէ, բանակը ունի սահմանադրական իրավունք նշել ամենակարևոր թշնամուն, որն սպառնում է ՀՀ անվտանգությանը և նա նշեց՝ դա նիկոլ Փաշինյանն է: Մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքն այդ մարդն է, որն պետք է հեռացվի»,- նշեց նա: Վազգեն Մանուկյանը կոչով դիմեց Ոստիկանությանը, ԱԱԾ և պետական մյուս կառույցներին միանալ բանակին, միասնական անել հայտարարություն և պահպանել ժողովրդի անդորրը։«Կոչ եմ անում նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որոնք ընկել են ծուղակի մեջ՝ դուրս եկեք այդ ծուղակից, խմբակցությունից, մի վերցրեք այդ սև բիծը ձեր վրա, միևնույն է՝ պատմության մեջ Նիկոլ Փաշինյանի վրա մնալու է սև բիծ, մի մարդ, որ ջարդեց մեր երկիրը և ամեն օր շարունակում է անել դա: Կոչ եմ անում ժողովրդին, հավաքվել այստեղ, մենք պետք է վերջացնենք այն, ինչ սկսել ենք: Դիմում եմ շրջանների ժողովրդին տեղերում հանրահավաքներ անել, ինչքան շատ ու հզոր լինենք, այնքան դժվար կլինի նրան բախումներ առաջացնել»,– ասաց նա: Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։  
16:11 - 25 փետրվարի, 2021
ԱԱԾ-ն քաղաքացիներին կոչ է անում չտրվել սադրիչ գործողությունների և պահպանել զգոնություն

ԱԱԾ-ն քաղաքացիներին կոչ է անում չտրվել սադրիչ գործողությունների և պահպանել զգոնություն

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների իրագործելուց եւ նախազգուշացնում, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել: «Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն: ՀՀ պետական կառավարման մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները: Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հնարավոր նման գործողությունները կարող են սպառնալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ ցանկացած նման քայլ կարող է դիտվել որպես պետությունը թուլացնելու կոնկրետ նպատակ: Ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում շարունակում է ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, տարածքային անձեռնմխելիությունը ապահովելու եւ պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
14:13 - 25 փետրվարի, 2021
«Հայրենիքի Փրկության Շարժումը» ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը

«Հայրենիքի Փրկության Շարժումը» ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը

Հայրենիքի Փրկության Շարժումը ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը, դրանում արձանագրված բոլոր հաստատումները և իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր Զինված Ուժերին։ Այս մասին նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Ֆեյսբուքի իր էջում։ «Այլևս ավելորդ ենք համարում կրկնել այս իշխանությունների և վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ազգակործան գործողությունների և դրանց հետեւանքների մասին գնահատականներ տալը։ Փաշինյանը, կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության։ Կո՛չ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին չտրվել այս վարչախմբի սադրանքներին, պահպանել զսպվածություն, սառնասրտություն ու համախմբվել մեր երկրի անվտանգության, միասնականության միակ երաշխավոր ՀՀ Զինված Ուժերի և Հայոց Բանակի հրամանատարական բարձրագույն կազմի շուրջ։ Կո՛չ ենք անում մեր Ժողովրդին, Հայրենիքի փրկության համար մտահոգ բոլոր քաղաքացիներին այսօր՝ ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում մեր զորակցությունը հայտնելու մեր Զինված Ուժերին, մեր Հայոց Բանակին ու ավարտին հասցնել հայրենադավ կառավարության ու Փաշինյանի հեռացման գործը Հայրենիքի փրկության շարժման խորհուրդ Վազգեն Մանուկյան 25․02․2021 թ․»,- նշված է հայտարարության մեջ։
13:44 - 25 փետրվարի, 2021
Մեր ազգն ունի իմաստություն, որ որևէ բախում չհանդուրժի. Քերոբյանը քաղաքացիական պատերազմը հավանական չի համարում |armenpress.am|

Մեր ազգն ունի իմաստություն, որ որևէ բախում չհանդուրժի. Քերոբյանը քաղաքացիական պատերազմը հավանական չի համարում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Հանրապետության հրապարակում հավաքվում են քաղաքացիներ. հրապարակում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարը լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշեց՝ չի կարծում, թե քաղաքացիական պատերազմի մասին կարող է խոսք լինել: «Մեր ազգը ունի բավարար իմաստություն, որ որևէ բախում չհանդուրժի»,-ասաց նա: Հավաքված քաղաքացիներից մեկը կառավարության շենքի մոտից բարձրախոսով ասաց. «Համաձայն Սահմանադրության՝ ՀՀ զինված ուժերը պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն: Զինված ուժերը նաև գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, շատ-շատ նման է ռազմական հեղաշրջման փորձի: Եվ ՀՀ քաղաքացին դա թույլ չի տալու»: Քաղաքացիներից մեկն էլ ասաց՝ թույլ չեն տալու, որ իրենց ձեռքից գողանան իրենց ընտրությունը: «Մենք 27 տարի տեսել ենք նրանց, մենք տեսել ենք նրանց վարած քաղաքականությունը, մենք տեսել ենք նրանց դղյակները: Հայաստանում վարչապետ ընտրվելու է օրինական ընտրությունների շնորհիվ՝ ՀՀ քաղաքացու ընտրության շնորհիվ, ուրիշ ոչ մի ճանապարհով վարչապետ չի ընտրվելու»,-ասաց քաղաքացին: Հրապարակում կան նաև մարդիկ, որոնք դեմ են արտահայտվում իշխանությանը: Ժամանակ առ ժամանակ իշխանության աջակիցները և դեմ արտահայտվողները լեզվակռվի են բռնվում:
13:37 - 25 փետրվարի, 2021