Անն Լույո

Անն Լույոն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն է։ Լույոյին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան նշանակելու մասին հրամանագիրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է 2021-ի սեպտեմբերի 21-ին։ 

Անն Լույոն սեպտեմբերի 29-ին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ արգործնախարար Արարատ Միրզոյանին, իսկ սեպտեմբերի 30-ին՝  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է կրթության, ՏՏ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է կրթության, ՏՏ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Այդ մասին ասված է մարզպետի Ֆեյսբուքի էջում:   «Ձերդ գերազանցություն տիկին դեսպանի հետ զրույցի ժամանակ խոսել եմ հայ-ֆրանսիական բարեկամության երկարամյա պատմության, Հայաստանի համար Ֆրանսիայի հետ առանձնահատուկ հարաբերությունների մասին։ Այդ առանձնաշնորհ դերը ես տեսել եմ նաև նախկին աշխատանքիս ժամանակ՝ օրենսդիր մարմնում։ Ֆրանսիան մեր կողքին է եղել մեզ համար ամենադժվար օրերին՝ թե՛ պատերազմական ժամանակաշրջանում, թե՛ համավարակի հետ պայքարում, թե՛ տասնամյակներ առաջ՝ երկրաշարժի օրերին։ Պատրաստակամությունս եմ հայտնել համագործակցության, հատկապես ապակենտրոնացված՝ մարզային մակարդակով, որը շատ եմ կարևորում և լիահույս եմ, որ մեր գործակցությունը կլինի արդյունավետ, արգասաբեր և հեռանկարային։ Ուրախալի է, որ տիկին դեսպանը ևս պատրաստակամ է համագործակցության և կարևորում է ապակենտրոնացված մակարդակով գործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկեցինք նաև կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման բնագավառներում համագործակցության հնարավոր տարբերակներ»,- նշված է գրառման մեջ։    
18:59 - 06 դեկտեմբերի, 2021
Ճանաչողական այցով Շիրակի մարզում էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը

Ճանաչողական այցով Շիրակի մարզում էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ «Հայ-ֆրանսիական բարեկամությունն ունի երկարամյա պատմություն, Հայաստանի համար Ֆրանսիայի հետ հարաբերություններն առանձնահատուկ են, այդ առանձնահատուկ դերը ես տեսել եմ նաև նախկին աշխատանքիս ժամանակ՝ օրենսդիր մարմնում։ Ֆրանսիան մեր կողքին է եղել մեզ համար ամենադժվար օրերին՝ թե պատերազմական ժամանակաշրջանում, թե համավարակի հետ պայքարում, թե տասնամյակներ առաջ՝ երկրաշարժի օրերին։ Այստեղ Շիրակի մարզն է զգացել բարեկամ ժողովրդի ջերմ վերաբերմունքն ու աջակցությունը։ Մենք պատրաստ ենք համագործակցության հատկապես ապակենտրոնացված՝ մարզային մակարդակով, որը շատ եմ կարևորում և լիահույս եմ, որ մեր գործակցությունը կլինի արդյունավետ, արգասաբեր և հեռանկարային»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետը։ Դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել մարզպետին՝ ջերմ ընդունելության և հյուրընկալ վերաբերմունքի համար. «Ինքս էլ շատ ուրախ եմ Ձեզ հանդիպելուս: Ասեմ, որ Երևանից հետո Գյումրին առաջին քաղաքն է, որ այցելել եմ։ Ուրախ եմ արձանագրելու, որ համագործակցության պատրաստակամություն կա, վստահ եմ՝ համատեղ ջանքերով կկարողանանք նոր ծրագրեր իրականացնել, քանի որ ինքս էլ մարզային մակարդակով համագործակցությունը շատ եմ կարևորում»։ Զրուցակիցները քննարկել են կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման բնագավառներում համագործակցության հնարավոր տարբերակներ ու կարևորել առաջիկայում գործնական քայլերի ձեռնարկումն ու ծրագրերի իրականացումը։
16:20 - 06 դեկտեմբերի, 2021
Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հարցը

Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հարցը

Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ Հանդիպման սկզբում դեսպանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները և կարևորել դրանց հետագա զարգացումը: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմանը ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձին: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը քաղաքականապես դեռևս կարգավորված չէ: Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ:
16:50 - 16 նոյեմբերի, 2021
Վահագն Խաչատուրյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Ֆրանսիայի հետ հետագա գործակցության ուղղություններն ու հնարավորությունները

Վահագն Խաչատուրյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Ֆրանսիայի հետ հետագա գործակցության ուղղություններն ու հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։Վահագն Խաչատուրյանը ողջունել է դեսպանին, անդրադարձել  Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական և համագործակցային հարաբերություններին, հետագա գործակցության ուղղություններին և հնարավորություններին։Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության գործունեության հիմքում զարգացած տեխնոլոգիական Հայաստան ունենալու տեսլականն է, որի ուղղությամբ աշխատանքներ է իրականացում նախարարությունը։ Նա նաև նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Ֆրանսիան առաջնային դերակատարություն ունի աշխարհում, և Հայաստանում նոր տեխնոլոգիաների, արտադրության, մասնագետների վերապատրաստման    ֆրանսիական փորձը ներդնելը և կիրառելը կարևոր նշանակություն կարող է ունենալ մեր երկրի համար։ Դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն առանձնահատուկ են, և դեսպանությունը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր խորացնելու, առաջ մղելու և ավելի համակարգված համագործակցություն  իրականացնելու՝ ի նպաստ հայ ժողովրդի և Հայաստանի զարգացման։Դեսպանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը ՀՀ կառավարության ռազմավարության առաջնահերթություններից է, և ուրախ կլինի, եթե Ֆրանսիան կարողանա օգտակար լինել այդ ռազմավարության իրականացման ճանապարհին։ Նա նաև ընդգծել է, որ DigiWeek2021 միջոցառումների շրջանակում տեղի ունեցած DigiТec Expo 2021 ցուցահանդես այցելության ընթացքում ծանոթանալով հայկական ստարտափներին և ոլորտային ընկերություններին՝ արձանագրել է, որ Հայաստանում առկա է մեծ ներուժ, որը, մասնավորապես Ֆրանսիայում, պետք է զարգացնել և ճանաչելի դարձնել։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայի կողմից Հայաստանին նվիրաբերած սուպեր համակարգիչը Երևան տեղափոխելու ժամկետներին, «Ինժեներական քաղաք» ծրագրին, ստարտափների զարգացման համար Հայաստանում իրականացվող աշխատանքներին։ Նախարարը դեսպանին է ներկայացրել ստարտափների զարգացման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը, որի կարևոր բաղադրիչներից մեկը Ազգային վենչուրային հիմնադրամի ստեղծումն է։ Կողմերը քննարկել են նաև համագործակցության ակտիվացման մի շարք հնարավորություններ՝ մասնավորապես տիեզերական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, թվայնացման, տեխնոլոգիական կրթության ուղղություններով և մի շարք այլ ուղղություններով։
16:44 - 04 նոյեմբերի, 2021