ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Բացահայտվել են դատական դեպարտամենտի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեկան կեղծիք կատարելու դեպքեր

Բացահայտվել են դատական դեպարտամենտի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեկան կեղծիք կատարելու դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների, քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցության առ այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 163-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դատարանների (այսուհետ՝ Դատարան) բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Դեպարտամենտի կազմում ստեղծված ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնատար անձը՝ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, Սնանկության դատարանի նստավայրում, մեկ միասնական դիտավորությամբ, 2018-2020 թթ. ընթացքում շահադիտական դրդումներից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի շարք քաղաքացիների հրամանագրել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի տարբեր հաստիքներում և հաստատապես տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել աշխատակիցներ թվով 5 քաղաքացիների աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով, ներկայացրել է վճարման, որի արդյունքում պետական բյուջեից չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձի գումարներ անհիմն դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերով՝ 9.340.946 ՀՀ դրամ, որն էլ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով հափշտակել է: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Քրեական գործով Բարձրագույն դատական խորհրդին նախապես իրազեկելուց հետո քննչական գործողություններ են կատարվել ինչպես Սնանկության դատարանի վարչական շենքում, այնպես էլ՝ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի փաստացի բնակության վայրում, որի ընթացքում  հայտնաբերվել և առգրավվել են տարբեր անձանց անուններով ձևակերպված աշխատավարձի վճարային քարտեր, արտարժույթով առկա գումարներ, արտարժույթով գումարներ տրամադրելու վերաբերյալ գրառումներ պարունակող փաստաթղթեր, ինչպես նաև քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող այլ նյութեր: 2020 թ. հուլիսի 27-ին հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը, ով հարցաքննվել է կասկածյալի դատավարական կարգավիճակում և տվել խոստովանական ցուցմունքներ՝ ամբողջությամբ հատուցելով նաև պետությանը պատճառված վնասը: Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
16:55 - 28 հուլիսի, 2020
ԱԱԾ-ն առաջարկում է արգելել առանց թույլտվության անօդաչու թռչող սարք օգտագործել պետական սահմանի սահմանային շերտում |aysor.am|

ԱԱԾ-ն առաջարկում է արգելել առանց թույլտվության անօդաչու թռչող սարք օգտագործել պետական սահմանի սահմանային շերտում |aysor.am|

aysor.am: Ազգային անվտանգության ծառայությունը «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է  ներկայացրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ ԱԱԾ-ն առաջարկում է արգելել առանց համապատասխան թույլտվության պետական սահմանի սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները: Նշվում է, որ ներկայումս օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս: Բացի այդ, տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանմանը, որի կապակցությամբ նպատակահարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի՝ այդ թվում անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ: Ըստ ԱԱԾ-ի՝  նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում:
12:23 - 28 հուլիսի, 2020
Բացահայտվել են ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու դեպքեր

Բացահայտվել են ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու դեպքեր

ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2018 թ. մարտի 1-ին ընդունված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պարտավորված լինելով 2018 թ. ապրիլի 1-ից արգելել «բաց թողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար  բաց թողնելու նպատակով ՀՀ տարածք ներմուծելը, առանց նույն օրենքով սահմանված՝ որպես բացառություն նախատեսված հանգամանքների առկայության, շահադիտական դրդումներից ելնելով, թույլատրել են աջակողմյան ղեկային համակարգով ավտոմեքենաների ներմուծումը ՀՀ տարածք, որից հետո՝ 2020 թվականին, ավտոմեքենաների մաքսազերծումը և բացթողումը Հայաստանի Հանրապետություն: Մինչ այդ, նույն պաշտոնատար անձանց կողմից մաքսազերծման համար լրացված փաստաթղթերում փաստացի  աջակողմյան ղեկային համակարգի փոխարեն  ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառվել  ղեկային համակարգի տեղադիրքի վերաբերյալ՝ այն նշելով ձախակողմյան, որպիսի գործողությունների հետևանքով խաթարվել է պետական մարմնի՝ ՀՀ ՊԵԿ  մաքսային ծառայության հեղինակությունն ու համբավը, տրանսպորտային միջոցներ ներկրած և օրենքի ուժով մաքսազերծման հնարավորությունից զրկված քաղաքացիների իրավահավասարությունը՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին: Վերոգրյալից բացի, նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ ՀՀ ոստիկանության հաշվառման-քննական բաժանամունքների իրավասու պաշտոնատար անձինք, ՀՀ կառավարության 2010 թվականի  սեպտեմբերի 9-ի թիվ N-1251-ն որոշմամբ սահմանված կարգով լիազորված լինելով տրանսպորտային միջոցները հաշվառել «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի եղանակով, ի թիվս այլնի, նույն ընթացակարգով պարտավորված լինելով զննել քաղաքացիների կողմից հաշվառման-քննական բաժանմունք ներկայացրած տրանսպորտային միջոցները և դրանց իրական տվյալները համեմատել փաստաթղթային տվյալների հետ։ 2019-2020 թթ. ընթացքում, պարբերաբար, քաղաքացիների կողմից ՀՀ տարածք ներմուծված աջակողմյան ղեկային համակարգով ավտոմեքենաները, որպես ձախակողմյան ղեկային համակարգով տրանսպորտային միջոց հաշվառելու, ըստ այդմ դրանց սեփականության փաստը ճանապարհային ոստիկանությունում գրանցելու և հետագայում ՀՀ տարածքում անարգել տնօրինելու, տիրապետելու կամ օգտագործելու հնարավորություն տալու համար, ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդների միջոցով մեկ միասնական դիտավորությամբ, կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար, յուրաքանչյուր ավտոմեքենայի գրանցման համար ընդհանուր խոշոր չափերով կաշառք ստացած գումարների դիմաց օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ առանց փաստացի ստուգելու ավտոմեքենայի փաստաթղթերը և զննելու ավտոմեքենայի ղեկանիվի տեղադիրքը, հաստատապես համոզված լինելով ավտոմեքենաների՝ աջակողմյան ղեկային համակարգով աշխատելու հանգամանքի մասին, կազմված արձանագրություններում և հաշվառման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել ավտոմեքենաների՝  փաստացի ձախակողմյան ղեկային համակարգով աշխատելու վերաբերյալ և դրանց հիման վրա  տվել ժամանակավոր հաշվառման համարանիշներ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի  38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգքրի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ  կոռուպցիոն սխեմայում ներգրավված մյուս պաշտոնատար անձանց և քաղաքացիների ինքնությունները պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
16:27 - 27 հուլիսի, 2020
Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել
 |armtimes.com|

Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել |armtimes.com|

armtimes.com: ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով հուլիսի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել. գործի 37 հատոր նյութերը տրամադրվել են կողմերին՝ 15 օրյա ժամկետում ծանոթացման համար։  Հիշեցնենք՝ Գագիկ եւ Կարեն Խաչատրյանները մեղադրյալի կարգավիճակ ունեն 2019 թվականից. օգոստոսի 29-ին Գագիկ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր վատնում կատարելու, իսկ Կարեն Խաչատրյանին՝ միայն առանձնապես խոշոր վատնում կատարելու համար։ Հաջորդ օրը՝  օգոստոսի 30-ին, միջնորդություններ էին ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Գրեթե մեկ տարվա ընթացքում Գագիկ Խաչատրյանը մշտապես եղել է կալանաքի տակ՝ պարբերաբար  բուժում անցնելով նաեւ բժշկական կենտրոններում, իսկ Կարեն Խաչատրյանը 5-ամսյա կալանքից հետո՝ 2020 թվականի հունվարի 1-ին, 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Դատարանի այդ որոշման դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել, որը բավարարվել էր փետրվարի 17-ին, եւ Կարեն Խաչատրյանը դարձյալ կալանավորվել էր։ Խաչատրյան եղբայրներն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինն իրենց պատշաճ պաշտպանություն իրականացնելու ժամանակ չի տրամադրել. «Սահմանափակվել է գործի նյութերին ծանոթանալու ժամկետը, քննչական պրակտիկայում ընդունված է, որ մեկ հատորի համար առնվազն մեկ օր է տրամադրվում, հիմա սա էլ չի արվում, ինչպես աղաղակող խախտումներով սկսվեց այս քրեական գործը, այդպես էլ եզրափակվում է»։ Մակինյանը նշեց, որ համապատասխան միջնորդություն են ներկայացրել քննիչին, սակայն այն չի բավարարվել. «Եվ ես համոզված ասում եմ, որ այս ծավալի գործին այդ ժամկետում խորությամբ ծանոթանալն անհնար է լինելու»։ Մեր հարցին՝ Կարեն Խաչատրյանի մասնակցությամբ այս ընթացքում քննչական նոր գործողություններ, առերեսումներ արվե՞լ են, պաշտպանը բացասական պատասխան տվեց․ «Կարեն Խաչատրյանի հետ վերջին մեկ տարում քննչական գործողություններ չեն կատարվել, բացառությամբ այն երկու դեպքերի, երբ մեղադրանքում ձեւական առումով փոխոխություններ կատարեցին, այդ ժամանակ էլ օրենքի պահանջն էր, որ հարցաքննեին»։ Պաշտպանի խոսքով՝ արված փոփոխությունները վերաբերել են ոչ թե բուն արարքին, այլ ենթադրյալ վնասի չափին։ Ավելին՝ Armtimes.com-ում։
22:07 - 24 հուլիսի, 2020
ԱԱԾ-ն բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից տեղեկություններ ստանալու փորձեր

ԱԱԾ-ն բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից տեղեկություններ ստանալու փորձեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն­քում բացա­հայտ­վել է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին, անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում են սոց. հարցումներ` ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար: Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին, իսկ անկախ հետազոտությունների հարցումներին պատասխանել միայն զանգահարողի ինքնությունը պարզելուց և դրանում համոզվելուց հետո: Թարմացում - Սույն հաղորդագրությունը հեռացվել է ԱԱԾ պաշտոնական կայքից։
11:26 - 24 հուլիսի, 2020
Բացահայտվել են դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողների կողմից փողերի լվացման, ապօրինի հարստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր

Բացահայտվել են դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողների կողմից փողերի լվացման, ապօրինի հարստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նշված չարաշահումներին հանցակցելու, պաշտոնեական կեղծիքի, ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջացառումների և դրանց զուգահեռ ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցության առ այն, որ ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ որպես ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, 2019 թվականի ընթացքում 12.382.580 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, ապա ձեռնամուխ է եղել անօրինական եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով դրանց օրինական տեսք հաղորդելուն: Մասնավորապես, մտերիմ հարաբերություններ ունենալով նույն դատարանի մեկ այլ դատավորի և զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված իրենից որոշակի կախվածության մեջ գտնվող սնանկության գործերով կառավարիչ Ա. Խ.-ի հետ, վերջիններիցս տեղեկացել է քաղաքացիական գործով ԱՁ Ս. Ա.-ին սնանկ ճանաչելու և սնանկության վարույթի շրջանակներում՝ վերջինիս և նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի իրացման գործընթացի մասին: Նշված անշարժ գույքը՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը, հնարավորինս էժան գնով ձեռք բերելու նպատակով, խնդրելու և համոզելու եղանակով դրդել է ԱՁ Ս. Ա.-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ին, չարաշահելով լիազորությունները, խոչընդոտել հրապարակային սակարկությունների միջոցով նշված բնակարանի իրացման բնականոն գործընթացին, ինչն իրագործելու նպատակով 2018-2019թթ. ընթացքում Ա. Խ.-ն՝ չարաշահելով ոչ առևտրային կազմակերպության ծառայողի իր լիազորությունները, ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տարբեր անձանց՝ հայտնելով որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց, այդ կերպ ապահովելով աճուրդների չկայանալը և դրանով պայմանվորված բնակարանի իրացման աճուրդի մեկնարկային գնի արհեստական նվազումը՝ 26. 400. 000 ՀՀ դրամից այն հասցնելով 12. 382. 000 ՀՀ դրամի: Նույն ժամանակահատվածում ԱՁ Ս. Ա.-ի սնանկության վերաբերյալ գործը վարող ՀՀ սնանկության դատարանի դատավորը տեղյակ լինելով, որ նույն սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ի կողմից լիազորությունները չարաշահելու հետևանքով խոչընդոտներ են հարուցվում հրապարակային սակարկությունների միջոցով անշարժ գույքի իրացման գործընթացի բնականոն ընթացքի համար, որի հետևանքով ոչ իրավաչափ կերպով, արհեստականորեն նվազեցվում է բնակարանի մեկնարկային գինը, գործընկեր դատավորի խնդրանքը կատարելու, վերջինիս կողմից հնարավորինս էժան գնով անշարժ գույքի ձեռքբերումն ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, Ա. Խ.-ի կողմից տևական ժամանակ սնանկության գործընթացի վերաբերյալ օրենքով նախատեսված հաշվետվություններ չներկայացնելու պայմաններում որևէ միջոց չի ձեռնարկել վերջինիս հանցավոր գործողությունները խափանելու և դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ: Պաշտոնատար անձանց և ոչ առևտրային կազմակերպության ծառայողի նկարագրված արարքների արդյունքում ՀՀ սնանկության դատարանի դատավորը նախնական համաձայնության գալով մորաքրոջ որդու՝ Տ. Մ.-ի հետ, վերջինիս հրահանգավորելով, ինչպես նաև տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և ֆինանսական միջոցներ, ապահովել է նրա մասնակցությունը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող անշարժ գույքի իրացման համար 2019 թվականի սեպտեմբերի 27֊ին նշանակված աճուրդին: Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Տ. Մ.-ն, մասնակցելով նշված աճուրդին, 12.382.580 ՀՀ դրամով ձեռք է բերել նշված անշարժ գույքը, նույն թվականի հոկտեմբերի 8-ին կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա փաստացի դատավորին պատկանող նշված գույքի նկատմամբ գրանցվել է Տ. Մ.-ի սեփականության իրավունքը: Այդ կերպ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը կարողացել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված 12.382.580 ՀՀ դրամը օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելով թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու դրամական միջոցների իրական ծագումը և խուսափել ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա դրամական միջոցները թաքցնելու համար նախատեսված իրավական հետևանքներից: Միևնույն ժամանակ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողի խնդրանքով շարունակելով հանցավոր գործունեությունը՝ ԱՁ Ս. Ա.-ի սնանկության գործով դատավորը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, նշված բնակարանի տիրապետման համար առաջացած խոչընդոտները վերացնելու, մասնավորապես՝ նշված հասցեում բնակվող անձանց վտարումն իրականացնելուց հետո, սնանկության վարույթի ընթացքում բնակարանում առկա գույքը և իրերը հարկադրաբար բնակարանից հանելու նպատակով, 2020թ. փետրվարի 6-ին հանձնարարել է նույն սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ին Տ. Մ.-ից հետին ամսաթվով ստանալ համապատասխան դիմում, դրա բնօրինակը տրամադրել իրեն՝ սնանկության վարույթին կցելու, կայացվելիք ապօրինի դատական ակտի համար որոշակի հիմք ստեղծելու համար: Կատարելով դատավորի պահանջը Ա. Խ.-ն Տ. Մ.-ից ստացել է համապատասխան բովանդակությամբ դիմումը և այն փոխանցել սնանկության գործով դատավորին, իսկ վերջինս նշված դիմումը կցել է սնանկության գործի վարույթին: Մասնավորապես, Տ. Մ.-ից 2020 թվականի փետրվարի 6-ին ներկայացվել է դիմում, ինչն օգտագործելով փաստացի 2020 թվականի փետրվարի 6-ին կայացվել է դատական ակտ, որում որպես կայացման ամսաթիվ նշվել է 2020 թվականի փետրվարի 4-ը, այնուհետև՝ կեղծ տեղեկություններ պարունակող հիշյալ դատական ակտի հիման վրա 2020 թվականի փետրվարի 6-ին դատավորի կողմից տրվել է կատարողական թերթ՝ աճուրդի դրված և վաճառված անշարժ գույք հանդիսացող բնակարանում գտնվող կենցաղային իրերը (շարժական գույքը) դուրս բերելուն պարտավորեցնելու վերաբերյալ: Նշված գործողությունների հետևանքով խաթարվել է պետական մարմինների և ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը, կոպիտ կերպով խախտվել են այլ անձանց, այդ թվում՝ սնանկ ճանաչված անձի և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքի մյուս համասեփականատերերի իրավունքներն ու օրինական շահերը՝ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ առանձնապես խոշոր արժեք ունեցող անշարժ գույքը ապօրինի կերպով օտարվել է, այնուհետև հիմքեր են ստեղծվել այն ոչ իրավաչափ կերպով այլ անձի տիրապետմանն ու տնօրինմանը հանձնելու համար: Բացի այդ, նույն քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանդիսանալով ինքնավար պաշտոն զբաղեցնող և հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, պարտավոր լինելով օրենքով նախատեսված կարգով ժամանակին ներկայացնել ճշգրիտ հաշվետվություններ, հաշվետու ժամանակահատվածում՝ այն է 2017-2020թթ. ընթացքում, 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք (փոխարժեք՝ ՍՏՄ 475.81)՝ 47.581.000 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն՝ ապօրինի հարստացել է: Բացի այդ՝ նույն հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված հայտարարագրերում ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարագրման ենթակա՝  առանձնապես խոշոր չափերով գույքի, դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ, ինչպես, նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, գույքի նկատմամբ իրավունքը: Մասնավորապես, ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, նպատակ ունենալով թաքցնել ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքի, դրամական միջոցների հանցավոր ծագումը, նախնական համաձայնության գալով իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող և դարձյալ ինքնավար պաշտոն զբաղեցնող, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց հետ, գիտակցելով վերջիններիս կողմից արդեն իսկ հայտարարագրված զգալի դրամական միջոցներ ունենալու փաստը, նպատակ ունենալով անօրինական եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով դրանց օրինական տեսք հաղորդել, առաջարկել է կնքել 100.000 ԱՄՆ դոլար տրամադրելու վերաբերյալ փոխառության ձևական պայմանագիր՝ այդ կերպ քողարկելով ինչպես դրամական միջոցների, այնպես էլ դրանց տնօրինման արդյունքում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ իրավունքի հանցավոր ծագումը և վերջնարդյունքում դրանց հաղորդել օրինական տեսք, որից հետո ստանալով վերջիններիս համաձայնությունը, պաշտոնատար անձի հետ կնքել է 100.000 ԱՄՆ դոլար ստանալու վերաբերյալ փոխառության ձևական պայմանագիր: Այնուհետև նշված գումարն առձեռն փոխանցել է հիշյալ անձին, իսկ վերջինս, խոչընդոտները վերացնելու միջոցով օժանդակելով ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողին թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի ու դրամական միջոցների իրական ծագումը, այն մուտքագրել է հատուկ այդ նպատակով բանկում բացված հաշվին՝ այդ կերպ հանցավոր ճանապարհով ձեռք բերված 100.000 ԱՄՆ դոլարը շրջապտույտի մեջ դնելով և վերադարձնելով նույն անձին: Մեջբերված բավարար փաստերը հաշվի առնելով՝ ՀՀ գլխավոր դատախազը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 164-րդ և 175-րդ հոդվածներով, ՀՀ դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ, 161-րդ և 163-րդ հոդվածներով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, միջնորդել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին՝ համաձայնություն տալ ՀՀ սնանկության դատարանի երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար: Ներկայացված միջնորդությունները ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նիստերում քննարկվել և բավարարվել են: 2020թ. հուլիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել սնանկության գործերով դատավորներից մեկին ՀՀ քրեական  օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական  օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալներ ներգրավվելու մասին: Նկատի ունենալով, որ օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ հաղթահարվել են դատավորների անձեռնմխելիության արգելքը, վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել դատավորներին և միջնորդություն է հարուցվել Դատարան՝ սնանկության գործերով դատավորների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնցից մեկ դատավորի մասով քննարկվել և բավարարվել է: Քրեական գործով  Բարձրագույն դատական խորհրդին նախապես իրազեկելուց հետո քննչական գործողություններ են կատարվել ինչպես սնանկության դատարանի վարչական շենքում, այնպես էլ՝ սնանկության գործերով դատավորների փաստացի բնակության վայրերում, որի ընթացքում  հայտնաբերվել և առգրավվել են տարբեր անձանց անուններով ձևակերպված սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, ինչպես արտարժույթով, այնպես էլ ազգային արժույթով մեծ քանակի գումարներ, քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող այլ նյութեր: Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, տուժող քաղաքացու խախտված օրինական իրավունքները և շահերը վերականգնելու, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով մախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը հիշեցնում է, որ դեռևս 2019 թվականի հոկտեմբերին սնանկ ճանաչված քաղաքացին ՀՀ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր կատարել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված չարաշահումներից և դրա արդյունքում ունեզրկման փաստից: Միևնույն ժամանակ Ծառայությունը տեղեկացնում է, որ ելնելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից, համաձայն որի քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն, քրեական գործի այս փուլում հավելյալ այլ տեղեկատվություն չի կարող տրամադրվել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
11:03 - 21 հուլիսի, 2020
Բացահայտվել են խոշոր չափերով պետական միջոցների հափշտակության և պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու, օգտագործելու դեպքեր

Բացահայտվել են խոշոր չափերով պետական միջոցների հափշտակության և պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու, օգտագործելու դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ 2016-2017 թվականներին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս, Վարդաձոր և Ձորագյուղ համայնքների վարչական տարածքում գտնվող ընդհանուր 1500հա արոտավայրից օգտվող անասուններին խմելու ջրով ապահովելու համար նախատեսված 6.300 մետր երկարությամբ ջրագիծ, 1 ջրընդունիչ և 1 խմոց կառուցելու համար պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր 93.840.726 դրամ: Մինչդեռ, հետագայում ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքները չեն կատարվել, սակայն կապալառու կազմակերպության իրավասու անձինք, նախնական համաձայնության գալով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ, շահադիտական դրդումներով, կազմել, հաստատել և շրջանառության մեջ են դրել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ կատարողական, հանձնման ընդունման ակտեր և դրանք փաստացի չկատարված աշխատանքների դիմաց պետական և համայնքային բյուջեից անհիմն ստացել և խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 93.840.726 ՀՀ դրամ: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելը և պաշտոնատար անձանց կողմից շահադիտական դրդումներով պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելը, օգտագործելը: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործության մեջ ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:
11:20 - 18 հուլիսի, 2020
ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ԲԴԽ-ին՝ 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ԲԴԽ-ին՝ 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լրագրող գործընկերներիս հետաքրքությունը մասամբ բավարարելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տեղեկացված լինելու հանրության իրավունքը՝ ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հիմք ընդունելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասը, երեկ միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինիցս ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով: Հավելյալ տեղեկատվություն տվյալ պահին չի կարող տրամադրվել՝ ելնելով ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից, համաձայն որի քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Քրեական գործի նախաքննության հետագա փուլերում, ըստ անհրաժեշտության և նախընտրելի ծավալի, վարույթն իրականացնող մարմինը կամ դատախազությունը կարող են տրամադրել հավելյալ տեղեկատվություն: Ուզում եմ հիշեցնել, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և այդ գործով մինչդատաան քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը»:
12:53 - 17 հուլիսի, 2020
Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ

Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ

2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: Պարզվել է, որ Ն.Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է: Ն.Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիրներ չի ունեցել: Ն.Սարդարյանն ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը: Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ: 
14:14 - 16 հուլիսի, 2020
ԱԱԾ-ի հաշվեկշռում գտնվող շենքը թալանելու գործն ուղարկվել է դատարան

ԱԱԾ-ի հաշվեկշռում գտնվող շենքը թալանելու գործն ուղարկվել է դատարան

ԱԱԾ-ի հաշվեկշռում գտնվող շենքը թալանելու գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Նշվում է, որ գործով կա 2 մեղադրյալ: Ըստ մեղադրանքի՝ նախկինում դատապարտված Էրիկ Ե.-ն և Գոռ Ս.-ն փետրվարին պարբերաբար չկողպված դռնից ապօրինի մուտք են գործել Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցի 5/1 հասցեում տեղակայված շենք և այնտեղից գաղտնի հափշտակել են խոշոր չափերի՝ ընդհանուր 1.138.000 ՀՀ դրամ արժողության թվով 28 մետաղապլաստե դռները և մեկ մետաղապլաստե պատուհան՝ հետագայում դրանք իրացնելով Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող վաճառակետերում: Գործով անցնող մեղադրյալները կալանավորվել են: Գործով առաջին դատական նիստի օրը հայտնի չէ:
11:20 - 12 հուլիսի, 2020
Զեյթունի ԱԱԾ շենքը կօտարվի մրցույթով, նվազագույն գինը՝ 2 մլրդ դրամ է. 50 %-ը կուղղվի ԱԱԾ-ի բնակարանային խնդիրներին |tert.am|

Զեյթունի ԱԱԾ շենքը կօտարվի մրցույթով, նվազագույն գինը՝ 2 մլրդ դրամ է. 50 %-ը կուղղվի ԱԱԾ-ի բնակարանային խնդիրներին |tert.am|

tert.am: Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ ԱԱԾ-ին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սեւակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քմ մակերեսով հասարակական շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:Ըստ նախագծի՝ մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 2 062 100 320 ՀՀ դրամը։ Գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը՝ 56 257 680 ՀՀ դրամը, ինչպես նաեւ գույքի արժեքի որոշման համար մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված 825 864 ՀՀ դրամ գումարը:Մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում օտարվող գույքի համար առաջարկվող գինը և գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափը (գումարային արտահայտությամբ), մրցույթի մասնակիցների առաջարկների գնահատումն իրականացվում է հետևյալ կշռային գործակիցներով՝ օտարվող գույքի համար առաջարկվող գին՝ 70%, ներդրումների չափը 30%։ Ավելին՝ tert.am-ում
13:46 - 09 հուլիսի, 2020
2020 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

2020 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

2020 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից բացահայտվել է կեղծ կամ այլ անձանց պատկանող փաստաթղթերի օգտագործմամբ պետական սահմանի ռեժիմի խախտման 26 դեպք: Անցման կետերից դուրս բացահայտվել է պետական սահմանի խախտման 5 դեպք, որի արդյունքում ձերբակալվել է 7 սահմանախախտ, ինչպես նաև բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 25 դեպք (56 անձ): Սահմանապահ զորքերում հարուցվել է 10 քրեական գործ, որից 8-ը` նախնական օպերատիվ տեղեկատվության իրացման արդյունքում, 2-ը՝ պետական սահմանի խախտման փաստերով: Հաշվետու ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանությանն է փոխանցվել հետախուզման մեջ գտնվող 367 անձ: Տեղի է ունեցել սահմանային ներկայացուցչական հանդիպում` վրացական կողմի հետ: Իրականացվել են մեծածավալ աշխատանքներ` զինծառայողների աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Մասնավորապես, պետական սահմանի հյուսիսային տեղամասում շահագործման են հանձնվել նորակառույց սահմանապահ ուղեկալ և սպայական բնակարաններ, բարեկարգվել է պետական սահմանի պահպանության նշանակության 5,5 կմ երկարությամբ սահմանային ճանապարհ: ՀՀ պետական սահմանի հարավային տեղամասում մեկնարկել են կապիտալ շինարարական և ինժեներական աշխատանքներ, որոնց շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել  սահմանապահ 1 ուղեկալ,  կառուցել նոր սպայական բնակարաններ, ինչպես նաև  բարեկարգել  սահմանային ճանապարհների ցանցը` պետական սահմանի ողջ երկայնքով:
11:59 - 09 հուլիսի, 2020
Խուզարկել են նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի տունը. պաշտպանը մի շարք բողոքներ է ներկայացրել |armtimes.com|

Խուզարկել են նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի տունը. պաշտպանը մի շարք բողոքներ է ներկայացրել |armtimes.com|

armtimes.com: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին Ազգային անվտանգության ծառայությունում քննվող ընտրակաշառքի գործով մեղադրանք է առաջադրվել ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալու համար՝ ՀՀ ՔՕ-ի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա պաշտպաններից Էմին Բեգլարյանն ասաց, որ Ասատրյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել եւ իրեն հայտնի հանգամանքների վերաբերյալ տվել է ցուցմունքներ: Պաշտպանի խոսքով՝ Վանիկ Ասատրյանն ի սկզբանե հրավիրվել է որպես մեղադրյալ հարցաքննության, ներկայացել է, եւ նրան մեղադրանք է առաջադրվել հուլիսի 3-ին, ինչից հետո վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ կալանավորելու որոշում կայացնելով, հաստատված է համարել հիմնավոր կասկածն առ այն, որ Ասատրյանն առնչվում է իրեն մեղսագրվող արարքին՝ միաժամանակ հաստատված համարելով կալանավորման՝ քննիչի կողմից ներկայացված հիմքերից միայն մեկը: Թե կոնկրետ որ հիմքի մասին է խոսքը, պաշտպանը չցանկացավ բացահայտել՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով, սակայն նշեց, որ իրենց գնահատմամբ՝ կայացվել է անհիմն դատական ակտ: Դրա դեմ այսօր վերաքննիչ բողոք է ներկայացվել: Մեղադրանքի առաջադրումից առաջ՝ դեռ հունիսի 26-ին, Վանիկ Ասատրյանի բնակարանում խուզարկություն է կատարվել, ինչը եւս պաշտպանն անօրինական է որակում. ըստ նրա՝ տեղի է ունեցել  դատավարական կարգի կոպիտ խախտում. «Խուզարկության թույլտվության մասին դատարանի որոշման մեջ նշված է եղել մի հասցե, սակայն խուզարկությունն իրականացվել է այլ հասցեում. տվյալ պարագայում մենք դա հավասարեցնում ենք առանց դատարանի որոշման խուզարկությանը»: Որոշման մեջ նշված հասցեն, ըստ պաշտպանի, որեւէ կերպ չի առնչվում Վանիկ Ասատրյանի հետ. «Մենք հարցում ենք արել քաղաքապետարան եւ նման բովանդակությամբ տեղեկանք ունենք,  նա երբեք այնտեղ չի բնակվել, ենթադրում ենք՝ այլ անձին պատկանող տուն է»: Խուզարկության արդյունքում առգրավվել են փաստաթղթեր, սակայն դրանց բովանդակությունը եւս պաշտպանը չցանկացավ մանրամասնել, միայն պնդեց՝ ապօրինի քննչական գործողության միջոցով ձեռք բերված ապացույցները որեւէ կերպ չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում, քանի որ դա անթույլատրելի է Քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի ուժով. «Ամեն դեպքում, մեր կարծիքով՝ նույնիսկ այդ փաստաթղթերը որեւէ առնչություն չեն կարող ունենալ մեղադրանքի հետ»,- ասաց նա: Մեր հարցին՝ Վանիկ Ասատրյանն առերեսվե՞լ է այս գործով մեղադրյալներ Գագիկ Ծառուկյանի կամ Աբրահամ Մանուկյանի հետ, պաշտպանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ առերես հարցաքննություն առհասարակ տեղի չի ունեցել, թեպետ եղել է նրա դեմ ցուցմունք տված անձ. «Մենք միջնորդել էինք, որ գործով անցնող անձանցից մեկի հետ առերեսում կատարվեր, ինչը չի իրականացվել, չնայած, որ մեզ շաբաթ օրը՝ առավոտյան, հրավիրեցին ԱԱԾ, մենք գնացինք, 6 ժամ սպասեցինք, հետո քննիչը հեռախոսազանգով տեղեկացրեց, որ հարցաքննությունը տեղի չի ունենալու»: Ըստ Էմին Բեգլարյանի՝ պատճառն իրենց համար անհասկանալի է, քննիչը չի պարզաբանել, եւ իրենք կարող են ենթադրել, որ եթե առերեսումը տեղի չունեցավ, ապա երկու անձանց ցուցմունքների հակասությունը վերացել է: Հարցին՝ ո՞վ է անձը, որ ցուցմունք է տվել Ասատրանի դեմ, պաշտպանը պատասխանեց, որ նա հանրությանը հայտնի մարդ չէ եւ գործով վկայի կարգավիճակ է ունեցել. այս պահին դա փոխվել է թե ոչ՝ իրեն հայտնի չէ. «Նույնիսկ կալանավորման հարցի քննության ժամանակ ես դատարանին միջնորդեցի, որ քննիչից պահանջի եւ գործի նյութերին կցի այդ անձի կողմից ենթադրաբար տրված նոր ցուցմունքի արձանագրության պատճենը, դատարանը պահանջեց, սակայն քննիչը հրաժարվեց՝ ասելով, որ դա նախաքննական գաղտնիք է, ըստ իս՝ եթե այդ երկրորդ ցուցմունքով եւս մեր դեմ որեւէ հանգամանք հաստատվեր, քննիչը դա եւս կներկայացներ, քանի որ կամրապնդեր իր միջնորդությունը, բայց քանի որ չներկայացրեց, կարող ենք ողջամտորեն ենթադրել, որ այլ բովանդակությամբ է եղել, որը ձեռնտու չի եղել իրենց»,- ասաց պաշտպանը: Վերջինս համաձայն չէ նաեւ դատախազության այն պնդմանը, որ այս գործի նախաքննությունը կարող է իրականացվել ԱԱԾ քննչական դեպարտամենտում: Ըստ նրա՝ դա ուղղակիորեն հակասում է Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի կարգավորումներին. այն սահմանում է, թե որ տեսակի քրեական գործերը նախաքննական որ մարմնի կողմից պետք է քննվեն: Տվյալ դեպքում նախաքննությունը, ըստ պաշտպանի, պետք է իրականացներ Հատուկ քննչական ծառայությունը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:14 - 09 հուլիսի, 2020