Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Մենք մշտապես պետք է մի բան ասենք, որ այդ ճանապարհները բացելուց բացի, դրանցով նախևառաջ մեր ռազմագերիները պետք է վերադառնան․ Ալեն Սիմոնյան |tert.am|

Մենք մշտապես պետք է մի բան ասենք, որ այդ ճանապարհները բացելուց բացի, դրանցով նախևառաջ մեր ռազմագերիները պետք է վերադառնան․ Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Ես կարող եմ ասել, որ մեր ռուս գործընկերների մոտ կա հստակ ընկալում իրավիճակի և այն պատկերացումները, իրավիճակի գնահատականները որոնք որ մենք ունենք, կարող եմ ասել, որ գրեթե ամբողջությամբ մեր ռուս գործընկերները կիսում են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշեց, որ ռուս գործընկերների կողմից կա պատրաստակամություն՝ աշխատելու առկա հարցերի լուծման ուղղությամբ և վստահեցրեց, որ դա շոշափելի կտեսնենք առաջիկայում։ «Կարող եմ հիմա էլ փաստել, որ թե՛ պատերազմից առաջ, թ՛ե պատերազմից հետո Ռուսաստանի դերակատարումը եղել է բավականին մեծ, և, կարելի է  ասել, որոշ դեպքերում ամենաորոշիչը»,–ասաց նա։ Անդրադառնալով ռազմագերիների հարցին՝ նա ասաց, որ ռազմագերիները վաղուց պետք է  վերադարձվեին ամբողջությամբ և Ադրբեջանը փաստացի չի կատարում իր կողմից ստանձնած և ռուս գործնկերների մոտ ընկալումը։ «Այսօր երբ մենք խոսում ենք ճանապարհների բացման, հարաբերությունների և խաղաղության մասին, մենք մշտապես պետք է մի բան ասենք, որ այդ ճանապարհները բացելուց բացի, դրանցով, նախևառաջ, մեր ռազմագերիները պետք է վերադառնան»,–ասաց նա։ ԱԺ նախագահը նշեց, որ կին ռազմագերու մասին ինֆորմացիան ադրբեջանական կողմը չի հաստատում։ «Ես մեծ հույսեր և վստահություն ունեմ, որ այդ ռազմագերի բառակապակցությունը միգուցե կթողնենք անցյալում, համենայնդեպս դրա համար ամեն ինչ անում ենք»,–ասաց նա։ Ավելին՝ tert.am-ում
14:04 - 12 հոկտեմբերի, 2021
Ռուս զինվորականները Տաջիկստանում անցկացվելիք «Էշելոն» զորավարժությունների ժամանակ կկիրառեն Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում ձեռք բերած փորձը |tert.am|

Ռուս զինվորականները Տաջիկստանում անցկացվելիք «Էշելոն» զորավարժությունների ժամանակ կկիրառեն Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում ձեռք բերած փորձը |tert.am|

tert.am: Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված մարտական փորձը կներդրվի ռուս խաղաղապահների գործողությունների հիմքում ՀԱՊԿ հավաքական ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցներով և ուժերով իրականացվելիք «Էշելոն-2021» հատուկ զորավարժությունների ժամանակ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Կենտրոնական ռազմական շրջանի փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Լեմյակինը:Լեմյակինի խոսքով՝ ստորաբաժանումներն ուսումնամարտական առաջադրանքներ են կատարում հավաքվող ենթակառուցվածքների, տեխնիկայի վերալիցքավորման դաշտային կետերի տեղակայման, մարտի դաշտից վնասված զրահամեքենաների տարհանման, նյութական միջոցների, զինամթեքրի մատակարարման և տեխնիկական ապահովման այլ գործառույթների շուրջ:Գործողություններին ներգրավվելու է ավելի քան 500 զինվորական Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից:
11:19 - 12 հոկտեմբերի, 2021
Բայդենն ու Էրդողանը G20-ի շրջանակներում հանդիպելիս կքննարկեն նաև Ղարաբաղի հարցը

Բայդենն ու Էրդողանը G20-ի շրջանակներում հանդիպելիս կքննարկեն նաև Ղարաբաղի հարցը

Մենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լայն շրջանակ ունենք։ Այս մասին թուրքական Milliyet պարբերականին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, փոխանցում է Report-ը։ Հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ Թուրքիայի նախագահի հանդիպմանը, որը տեղի է ունենալու «Մեծ յոթնակի» գագաթնաժողովին հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա օգոստոսի 30-31-ը Հռոմում, խոսնակն ասաց․ «Թուրքիան ԱՄՆ-ի հետ կապեր ունի քաղաքական, տնտեսական, էներգետիկ, անվտանգային, հակաահաբեկչական, առեւտրային, պաշտպանական անվտանգության շրջանակներում, ինչպես նաեւ Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում, Ղարաբաղում, Կովկասում, Լիբիայում, Միջերկրածովյան եւ այլ շրջաններում։ Առաջնորդները այս հարցերը քննարկելու են որպես օրակարգի կարեւորագույն հարցեր։ Քալընը հավելել է․ «Մասնավորապես, մենք ցանկանում ենք ընդլայնել եւ մեծացնել առեւտուրը»։  
10:52 - 12 հոկտեմբերի, 2021
Արցախի իրավապահները տիրապետում են Մարտակերտում Արամ Տեփնանցին սպանած անձին նույնականացնելու ապացույցներին․ ԱՀ դատախազություն

Արցախի իրավապահները տիրապետում են Մարտակերտում Արամ Տեփնանցին սպանած անձին նույնականացնելու ապացույցներին․ ԱՀ դատախազություն

Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների տիրապետության տակ են գտնվում այն ապացույցները, որոնք բավարար են Մարտակերտում Արամ Տեփնանցին սպանած անձին և հանցագործության գործիքը նույնականացնելու համար, այս մասին տեղեկացնում է Արցախի դատախազությունը:«Ինչպես արդեն հայտարարվել էր ԱՀ ներքին գործերի նախարարության կողմից, 2021թ. հոկտեմբերի 9-ին Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում գյուղատնտեսական աշխատանք կատարելիս` մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորվել ու տեղում մահացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966թ․ ծնված Արամ Ալեքսեյի Տեփնանցը։Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցանքի հատկանիշներով (սպանություն, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով), նշանակվել են փորձաքննություններ, կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական մյուս գործողությունները: Նախաքննական մարմնի տիրապետության տակ են գտնվում այն ապացույցները, որոնք բավարար են հանցագործության գործիքը և հանցանք կատարած անձին նույնականացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Ադրբեջանական կողմն առայժմ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցելու մասին:ԱՀ դատախազությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները պատրաստակամ են ռուսական խաղաղապահ ուժերին ներկայացնելու այն ապացույցները, որոնք փաստում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացու նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելը:Նշվում է, որ Ադրբեջանը, հանդիսանալով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի անդամ երկիր, ստանձնել է կյանքի իրավունքը հարգելու պարտականություն: Չկատարելով Կոնվենցիայով նախատեսված իր պարտավորությունները, ադրբեջանական կողմը մեկ անգամ ևս թույլ է տալիս եզրահանգելու (արցախահայությունը դրանում վաղուց համոզված է), որ նման հանցավոր արարքները կրում են կազմակերպված և ուղղորդված բնույթ և իրենց ամբողջությամբ դադարում են լինել սոսկ մարդու դեմ ուղղված արարք` կրելով ահաբեկչական բնույթ ու նպատակ:
21:17 - 11 հոկտեմբերի, 2021
Հադրութի հայկական գերեզմանատները ոչնչացվում են, գերեզմանաքարերն օգտագործվում են որպես շինանյութ. Արցախի ՄԻՊ

Հադրութի հայկական գերեզմանատները ոչնչացվում են, գերեզմանաքարերն օգտագործվում են որպես շինանյութ. Արցախի ՄԻՊ

Օկուպացված Հադրութը Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ ատելության և էթնիկ զտման քաղաքականության անհերքելի ապացույցն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Արդեն մեկ տարի է Ադրբեջանը օկուպացիայի տակ է պահում Արցախի Հանրապետության ողջ Հադրութի շրջանը, որը մշտական հայկական բնակչություն ունեցող կարևորագույն բնակավայրերից է։ Այն, որ մինչև Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռակցելը Հադրութը բնակեցված էր բացառապես հայկական բնակչությամբ, փաստագրված է բազմաթիվ պատմական աղբյուրներում և նյութերում։ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանը կազմող բնակավայրերը խորհրդային տարիներին կազմում էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանը, որի 15․000 բնակչության 90 տոկոսից ավելին 1979 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էին հայերը։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Հադրութ քաղաքի ու համանուն շրջանի հայ բնակչությունն ամբողջությամբ ենթարկվել է էթնիկ զտման։ Հադրութի խաղաղ բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հումանիտար նշանակության կառույցները ադրբեջանական զինված ուժերի կողմից դիտավորյալ և ոչ խտրական հարվածների են ենթարկվել ագրեսիայի հենց առաջին օրից։ Հադրութի շրջանից 32 քաղաքացիական անձինք զոհվել են ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետանային հարվածների, խոշտանգումների և կտտանքների հետևանքով, այդ թվում 73-ամյա Բենիկ Հակոբյանն ու 25-ամյա Յուրի Ադամյանը, որոնք գերեվարվելուց հետո ցուցադրաբար սպանվել են Հադրութ քաղաքի հրապարակում։ Այսօր էլ շարունակվող օկուպացիայի հետևանքով շրջանի 14000 բնակիչները տեղահանվել են իրենց տներից, կորցրել իրենց պատկանող շարժական ու անշարժ գույքը, աշխատանքն ու ողջ ունեցվածքը։ Հադրութի շրջանի 48 հայկական բնակավայրերն էթնիկապես «մաքրվել» են հայկական ներկայությունից, իսկ հայերին պատկանող տներն ու ունեցվածքը ադրբեջանցիների կողմից ենթարկվել են վանդալիզմի և թալանի։ Մինչև ադրբեջանական օկուպացիան շրջանում գործում էր 6 մանկապարտեզ և 26 դպրոց, որոնցում կրթություն ստացող 2030 աշակերտները տեղահանության հետևանքով զրկվել են նաև այդ իրավունքից։ Հադրութի հայկական բնակչության էթնիկ զտման հետևանքով ոչնչացման և վերացման վտանգի տակ են հայտնվել հայերի ստեղծած նյութական և ոչ նյութական մշակութային արժեքները։ 500-ից ավելի նշանակալի պատմամշակութային կոթողներ՝ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, սրբավայրեր գտնվում են ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ։ Ադրբեջանական իշխանություններն ամենաբարձր մակարդակով պղծում են շրջանի բնիկ հայկական բնակչության ստեղծած հոգևոր-մշակութային արժեքները, որի մասին է վկայում նաև սոցիալական ցանցերում լայնորեն տարածված տեսանյութը, որում Ադրբեջանի նախագահը ցուցադրաբար հրահանգում է Ծակուռի գյուղի եկեղեցուց հեռացնել հայկական գրությունները։ Մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվող հայկական և միջազգային կազմակերպությունների հետազոտությունները վկայում են, որ Հադրութի բոլոր բնակավայրերում հայկական գերեզմանատները քանդվում և ոչնչացավում են, իսկ գերեզմանաքարերն օգտագործվում են որպես շինանյութ ճանապարհներ կառուցելու համար։ Հայկական բնակչության էթնիկ զտման հետևանքով շրջանի բոլոր բնակավայրերում խաթարվել են համայնքային կյանքն ու ավանդույթները, տեղահանված բնակչության ցրվածության պատճառով վտանգված է հայերենի բարբառների մեջ ինքնատիպ և եզակի պահպանված Հադրութի բարբառը։ Ցավոք, Հադրութի և Արցախի այլ օկուպացված բնակավայրերի հայկական բնակչության իրավունքների լայնածավալ խախտումների վերաբերյալ արձանագրումներն ու բազմաթիվ ահազանգերն օկուպացիայից մեկ տարի անց էլ դեռևս չեն արժանացել միջազգային կառույցների, առանձին պետությունների և իրավապաշտպան կազմակերպությունների պատշաճ ուշադրությանն ու գնահատականին։ Միջազգային հանրությունն ուղիղ պարտավորություն և պատասխանատվություն ունի ապահովելու շարունակվող օկուպացիայի տակ գտնվող հայկական բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանությունն ու նրանց վերադարձը հայրենի բնակավայրեր։
17:54 - 11 հոկտեմբերի, 2021
ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Մարտակերտի բնակչի սպանության հարցում

ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Մարտակերտի բնակչի սպանության հարցում

Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում գյուղատնտեսական տեխնիկայով աշխատանքներ կատարելիս մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից 2021թ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, կրծքավանդակի հատվածում վիրավորվել ու տեղում մահացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966թ․ ծնված Արամ Ալեքսեյի Տեփնանցը։ Դեպքի առթիվ հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ նշելով, նշված դեպքը 2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների միջև ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է: «ՀՀ գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը՝ հստակ դիրքորոշմամբ, որ սույն և նմանատիպ այլ դեպքերով օբյեկտիվ ու արդյունավետ քննությամբ մեղավոր անձանց արդարացի քրեական պատասխանատվության ապահովմամբ է հնարավոր ստեղծել կայուն երաշխիքներ նմանատիպ ողբերգական դեպքերը բացառելու համար և հստակ ամրագրելու հրադադարի խախտման և հանցավոր յուրաքանչյուր արարքի համար պատասխանատու կողմին՝ դրանից բխող իրավական հետևանքներով»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ նախքան գյուղատնտեսական աշխատանքներն սկսելը, հաշվի առնելով տեղանքի սահմանամերձ լինելը, Մարտակերտի քաղաքային համայնքի և ԱՀ ՊԲ ներկայացուցիչների միջնորդությամբ այդ տեղանք էին ներկայացել  ռուս խաղաղապահները՝ աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը սկզբում խուսափել է վարել գյուղտեխնիկան, սակայն խաղաղապահներից մեկը առաջարկել է նրա հետ անձամբ նստել խցիկում՝ որպես անվտանգության լրացուցիչ երաշխիք։ Ըստ ականատեսների պնդման՝ այդ եղանակով նրանք մի քանի պտույտ են կատարել։ Փաստի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով)։ Իրականացվում է նախաքննություն: Դեպքից հետո գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են ոչ միայն այդ, այլև սահմանամերձ այլ հատվածներում։ Հաշվի առնելով հայ-ադրբեջանական շփման գոտում արձանագրվող հանցավոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունն օպերատիվ փոխանակելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների միջև  ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի կոպտագույն խախտմամբ քաղաքացիական անձի սպանության դեպքի վերաբերյալ առկա տվյալները փոխանցվել են Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչներին, նրանց հետ ապահովվել է օպերատիվ և արդյունավետ համագործակցություն։  Լիարժեք պատրաստակամություն է հայտնվել  ներգրավվելու դեպքի հետաքննությանը հնարավոր բոլոր ձևաչափերով, ինչի անհրաԺեշտության մասին ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է բազմիցս։
12:59 - 11 հոկտեմբերի, 2021
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 20 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 20 դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 9-ին Արցախում կատարվել է 94 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 20 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր: Բժիշկները 6 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13811 քաղաքացու հետազոտություն, որից 1230-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:
13:37 - 10 հոկտեմբերի, 2021
Մարտակերտի բնակչին սպանելով՝ Ադրբեջանը նպատակ ունի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ խուճապ առաջացնել․ սա պետք է անհանգստացնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին․ Արցախի ԱԺ նախագահ

Մարտակերտի բնակչին սպանելով՝ Ադրբեջանը նպատակ ունի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ խուճապ առաջացնել․ սա պետք է անհանգստացնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին․ Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արամ Տեփնանցի սպանությունը։ Ինչպես տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը, ԱԺ նախագահի հայտարարությունում ասվում է․«Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ահաբեկչական գործողությունների հետևանքով Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից զոհվել է Մարտակերտի բնակիչ 55-ամյա Արամ Տեփնանցը, ով գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում Մարտակերտ քաղաքի հարակից դաշտերում։Ադրբեջանի միակ նպատակը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ խուճապ առաջացնելն է։Ահաբեկչությունը կատարվել է այն ֆոնին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը պլանավորում է այցելել Երևան, Բաքու, այդ թվում նաև՝ Ստեփանակերտ։Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որով  նա փորձում է չեզոքացնել նաև ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությունը։Նման սադրիչ գործողությունները պետք է անհանգստացնի ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը, այլև ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահող երկրներին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային։ Կոչ ենք անում ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահներին համապատասխան մեխանիզմներ մշակել՝ ագրեսիայի հեղինակներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու ու հրադադարի հետագա խախտումները  կանխելու ուղղությամբ»։
21:47 - 09 հոկտեմբերի, 2021
Մարտակերտի խաղաղ բնակչի սպանությունն ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի շարունակվող պետական քաղաքականության ուղիղ հետևանքն է․ ՀՀ ՄԻՊ

Մարտակերտի խաղաղ բնակչի սպանությունն ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի շարունակվող պետական քաղաքականության ուղիղ հետևանքն է․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է այսօր Մարտակերտում տեղի ունեցած դեպքին, երբ խաղաղ բնակիչը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ սպանվել էր ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակոցից։ Գրառման մեջ ասվում է․ «Այսօր Արցախի Մարտակերտ քաղաքի 55-ամյա խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի շարունակվող պետական քաղաքականության ուղիղ հետևանքն է:Խաղաղ բնակիչ Արամ Տեփնանցը սպանվել է դիպուկահարի կրակոցից նռան այգում աշխատանք կատարելիս: Այս տեղեկությունը հաստատել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր արարքը՝ Արցախի հայ խաղաղ բնակչի սպանությունը, նրա կյանքի իրավունքի բացահայտ դիտավորությամբ անօրինական խախտում է: Այս ողբերգական միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ բնակչության կյանքի, անվտանգության ու խաղաղ ապրելու, մյուս կենսական իրավունքների երաշխավորում անհնար է ատելության և թշնամանքի ադրբեջանական խորքային քաղաքականության պայմաններում և նաև քանի դեռ նման հանցավոր արարքների համար պատժված չեն դրանք կատարողներն ու հայատյացությունը հովանավորող ադրբեջանական իշխանությունները»:
20:21 - 09 հոկտեմբերի, 2021
Մարտակերտի դեպքը կրկին ապացուցում է՝ Արցախի բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետերը սպառնալիք են խաղաղ բնակիչների համար, դրանք անհապաղ պետք է հեռացվեն․ Արցախի ՄԻՊ

Մարտակերտի դեպքը կրկին ապացուցում է՝ Արցախի բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետերը սպառնալիք են խաղաղ բնակիչների համար, դրանք անհապաղ պետք է հեռացվեն․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է այսօր Մարտակերտում տեղի ունեցած դեպքին, երբ խաղաղ բնակիչը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ սպանվել էր ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակոցից։ Գրառման մեջ ասվում է․«Հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի մերձակայքում նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական դիպուկահարի ուղիղ թիրախային հարվածից կրծքավանդակի հատվածում ստացած մահացու վիրավորման հետևանքով տեղում զոհվել է Մարտակերտ քաղաքի 1966թ․ ծնված բնակիչ Արամ Տեփնանցը։ Ադրբեջանի կողմից Արցախում քաղաքացիական անձի դիտավորյալ սպանությունը նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատումից հետո ադրբեջանական կողմից խախտումների, իրականացվող սադրանքների և Արցախի ժողովրդի կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված ոտնձգությունների համար իրական պատասխանատվության բացակայության արդյունք և հետևանք է։ Այս ընթացքում բազմիցս հայտարարել և ընդգծել ենք միջադեպերի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու գործուն մեխանիզմների անհրաժեշտությունը, համարելով, որ դա է իրական հնարավորությունն եւ արդյունավետ միջոցը միջադեպերի կրկնությունը կանխելու համար, քանի որ հստակ հասկանալի է, որ միջադեպերի առթիվ Արցախի իրավապահ մարմինների կողմից հարուցված գործերը կրում են ադրբեջանցիների հանցավոր արարքները արձանագրելու և դրանց քրեադատավարական գնահատական տալու բնույթ, սակայն դրանք չեն կարող բավարար արդյունք ապահովել, եթե «կյանքի իրավունքը» հարգելու պարտականություն ստանձնած Ադրբեջանը չհարգի այդ իրավունքը։ Այսօր գրանցված միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական ռազմական հենակետերը, որոնք տեղակայված են Արցախի խաղաղ բնակավայրերի մերձակայքում, անհերքելի սպառնալիք են հանդիսանում խաղաղ բնակիչների կյանքի և բնականոն կենսագործունեության համար։ Ուստի նրանց անհապաղ հեռացումը միայն կարող է իրական անվտանգություն ապահովել խաղաղ քաղաքացիական բնակավայրերի համար»։
18:35 - 09 հոկտեմբերի, 2021
Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հայրենիքի պաշտպանությանը մասնակցած կամավորական ջոկատների հետ

Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հայրենիքի պաշտպանությանը մասնակցած կամավորական ջոկատների հետ

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ ներկայացուցչությունում ընդունել է «Փառապանծ մարտիկներ», «Արամո», Բերձորի պաշտպանության հատուկ և եզդիական ջոկատների ներկայացուցիչներին՝ հրամանատարների գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված երրորդ պատերազմից մեկ տարի անց Հայրենիքի պաշտպանության համար մարտնչած կամավորական ջոկատների հետ հանդիպումը ոչ միայն երախտիքի խոսք փոխանցելու առիթ է, այլև հայրենաշինությանը լծվելու առաջարկ և նպատակ։ «Մենք որևէ մեկին նոր բան ապացուցելու կարիք չունենք, քանի որ երբ վտանգված էր Հայրենիքի գոյությունը, դուք առանց երկմտելու մարտի նետվեցիք։ Այսօր կրկին ձեր և ողջ հայության համախմբումն է պետք Արցախի շուրջ, որտեղ ապրող շուրջ 120 հազար մեր հայրենակիցները այդ աջակցության կարիքն ունեն»,- նշել է Հանրապետության նախագահը։ Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր Արցախի հերոս, Բերձորի պաշտպանության հատուկ ջոկատի հրամանատար, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերականգնման գործընթացներին, ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմակայելուն ուղղված ջանքերի գործադրմանն առնչվող հարցեր։
13:11 - 09 հոկտեմբերի, 2021