Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը

Ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով վարել է Էկոնոմիկայի նախարարության 2019թ. գործունեության հաշվետվության վերաբերյալ քննարկումը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է կառավարության 2019-2023թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների, փաստացի ոլորտային արդյունքների, ռազմավարությունների ընթացքի, վարչապետի հանձնարարականների կատարողականի, ինչպես նաև գերատեսչության առաջիկա անելիքների մասին:   Կառավարության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում՝ 2019թ. կատարվել է 56 միջոցառում, 2020թ. առաջին 4 ամսվա արդյունքով՝ 6 միջոցառում: 2019 թ. միջոցառումներն ուղղված են եղել գործարար միջավայրի բարելավմանը, պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) իրավական կարգավորումների սահմանմանը, միջազգային համագործակցության խորացմանը, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանը, գյուղատնտեսության աջակցությանը, 2020թ. առաջին 4 ամսվա ընթացքում՝ ԵԱՏՄ շրջանակում և երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացմանը, երրորդ երկրներից ՀՀ ներմուծման և արտահանման ընթացակարգերի սահմանմանը, ՊՄԳ վերաբերյալ տվյալների շտեմարանի ստեղծմանը և այլն: Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ 2019թ. որոշ միջոցառումներ հաշվետու ժամանակահատվածում ամբողջությամբ չեն կատարվել և կիրականացվեն 2020թ. միջոցառումների ծրագրին զուգահեռ: Գերակա ոլորտներում ներդրումային ծրագրերով մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրվել 57 ծրագրի՝ 175 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն՝ 15 ծրագրի՝ 58.8 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Զբոսաշրջության զարգացման ծրագրերի շրջանակում բարեկարգվել են Տաթևի վանք տանող ճանապարհը, «Սոճուտ» դենդրոպարկ տանող ճանապարհը, «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող ճանապարհը, իրականացվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացման ճանաչողական միջոցառումներ: ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև համագործակցության ամրապնդման շրջանակում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր: Սկսնակ գործարարներին աջակցության շրջանակում ծրագրեր են իրականացվել ծառայությունների և արտադրության ոլորտի 400-ից ավելի ներկայացուցիչների և 100-ից ավելի գործարարների համար: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում տրամադրվել է 49.4 մլրդ դրամի աջակցություն, գործարարների համար կազմակերպվել են երկու տասնյակից ավելի վեբինարներ, որոնք հասանելի են նաև առցանց: Զեկուցվել է նաև Ներդրումների աջակցման կենտրոնում ու Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում գտնող ծրագրերի մասին: Նախարարը նշել է, որ համավարակով պայմանավորված իրավիճակն արտացոլելու նպատակով լրամշակման փուլում են արդյունաբերության, ՓՄՁ, զբոսաշրջության և չափագիտության ռազմավարությունները: Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության շրջանակում մեկնարկել է 23 միջոցառում, ընդունվել է գործարար միջավայրի բարելավման ռազմավարությունը: Առաջիկա անելիքների առումով իրականացվելու են գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, արդյունաբերության զարգացման, ՓՄՁ խթանման, գյուղատնտեսության աջակցության և արդիականացման շարունակական միջոցառումներ:Նախարարի զեկուցումից հետո Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է առաջնահերթ ուղղություններով տարվող աշխատանքների ընթացքով և որակով: Վարչապետի հարցադրումներին ի պատասխան, մասնավորապես,  զեկուցվել է, որ    - պետություն-մասնավոր գործընկերության զարգացման  նպատակով մշակվել են գործընթացի կազմակերպման ընթացակարգերը սահմանող իրավական կարգավորումներ, որոնք նախատեսվում է կիրառել թե՛ պետության, թե՛ մասնավոր հատվածի կողմից նախաձեռնությունների ներկայացման դեպքում: Վարչապետին ներկայացվել են ՊՄԳ կազմակերպման հիմնական սկզբունքները, նշվել է, որ նախագիծը կառավարությունում քննարկման փուլում է: - Doing Business-ի բարելավման աշխատանքների շրջանակում ամփոփվել են ըստ պատասխանատու գերատեսչությունների կատարված միջոցառումները, ակնկալվում է որոշ ուղղություններով Հայաստանի դիրքերի բարելավում: - Էկոնոմիկայի նախարարության վերլուծական կարողությունների զարգացման ուղղությամբ առաջարկներ են մշակվել՝ անհրաժեշտ գործիքակազմի ձևավորման, համապատասխան մասնագետների ներգրավման և տեղեկատվության հասանելիության օրենսդրական կարգավորումների բարելավման վերաբերյալ: Նախատեսվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակում արդեն ունենալ համապատասխան մոդել: Վարչապետը հետաքրքրվել է գյուղատնտեսության զարգացման ռազմավարության իրականացման ընթացքով: Նախարարը զեկուցել է, որ աշխատանքները տարվում են գործող աջակցության ծրագրերի լավարկման, հարկային կարգավորումների բարելավման, հողային ռեֆորմի իրականացման, խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագրի իրականացման և պարտադիր սպանդանոցային մորթի իրականացման համակարգի գործարկման ուղղություններով: Նշվել է, որ գյուղոլորտի պետական աջակցության շրջանակում իրականացվում է 12 ծրագիր, այդ թվում՝ գյուղոլորտին և ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում՝ 60 մլրդ դրամ, գյուղտեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցություն՝ ավելի քան 5 մլրդ դրամ: Ներկայացվել է նաև ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման համակարգերի և հակակարկտային պաշտպանիչ ցանցերի ներդրման միջոցառումների ընթացքը: Վարչապետը կարևորել է գյուղոլորտի պետական աջակցության արդյունավետ իրականացումը և հանձնարարել ձեռնարկել առավել դանդաղ տեմպով իրականացվող միջոցառումները խթանող քայլեր: Հողային ռեֆորմի մասով նշվել է, որ նախատեսվում է այն սկսել Արմավիրի և Արարատի մարզերից: Միջոցառումներն արդեն մեկնարկել են, իրականացվում են ֆերմերային տնտեսությունների հետ համատեղ: Նախարարի խոսքով՝ համավարակային իրավիճակի որոշակի կարգավորումը կնպաստի մինչև տարեվերջ չափելի արդյունքների արձանագրմանը: Վարչապետին զեկուցվել է, որ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագիրն արդեն պատրաստ է և ներկայացվել է կառավարության քննարկմանը: Ծրագրում սահմանված են գործընթացի ուղղություններն ու քայլերը: Պատասխանատուների վստահեցմամբ՝ կառավարության  հաստատումից հետո այն հնարավոր կլինի սկսել, նախատեսվում է զուգահեռ կազմակերպել նաև շահառուների լայն իրազեկման գործընթաց:  Այս համատեքստում ներկայացվել են նաև ոչխարաբուծության, տոհմային անասնաբուծության ծրագրերի իրականացման ընթացքը, սպանդանոցների կառուցման աշխատանքները: Գյուղոլորտի հարկային կարգավորումների բարելավման հարցի առնչությամբ նախարարը նշել է, որ դրա նպատակը հարկային ռեժիմների ներդաշնակեցման, լավարկման ճանապարհով փոքր ֆերմերային տնտեսություններին աջակցությունն է և տեղական արտադրության խթանումը: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ նշվել է, որ այս տարվա հուլիսին կներկայացվի կոնկրետ առաջարկների փաթեթ: Անդրադարձ է եղել նաև հանձնարարականների կատարողականին: Վարչապետն ընդհանուր առմամբ դրական է գնահատել նախարարության 2019թ. գործունեությունը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ աշխատանքներին տեմպ և արդյունավետություն հաղորդելու կարիք կա: Այս առնչությամբ կառավարության ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ:  
18:18 - 03 հունիսի, 2020
ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսի պայմաններում զբոսաշրջության ոլորտին աջակցելու համար․ նախարար

ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսի պայմաններում զբոսաշրջության ոլորտին աջակցելու համար․ նախարար

Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսի պայմաններում զբոսաշրջության ոլորտին աջակցելու համար։ Այս մասին մայիսի 27-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքերով՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսի հետեւանքների մեղմացման միջոցների միայն երրորդ ծրագրում ընդգրկված է 800 շահառու, որոնցից 270 ընկերություններ ներկայացնում են զբոսաշրջության  ոլորտը։ «Դրանք հյուրանոցային համալիրներ են ու հասարակական սննդի կետեր, եւ գիդեր։ Պետական աջակցության ընդհանուր գումարը կազմել է 2,7 մլրդ դրամ։ Առաջին ծրագրի շրջանակներում բաշխվել է 800 մլն դրամ։ Չնայած կարճ ժամանակահատվածին՝ կառավարությանը հաջողվել է նաեւ զբոսաշրջության ոլորտում աշխատող ձեռնարկություններին ապահովել մոտ 1,5 մլրդ դրամի արտոնյալ վարկերով»,- նշեց նախարարը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ Ֆինասների նախարարության եւ Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ փնտրվում են նոր լուծումներ, որոնց մասին լրացուցիչ կհայտարարվի։ Խաչատրյանը կրկին արձանագրեց, որ պետական աջակցությունից կարող են օգտվել լավ վարկային պատմություն ունեցող սուբյեկտները, ինչպես նաեւ բարեխիղճ հարկատուները։ Միաժամանակ, նախարարը հերթական անգամ մերժեց հարկային արտոնությունների կիրառման հնարավորությունը։
20:20 - 27 մայիսի, 2020
ԱԺ-ն քննարկեց Հայաստանի համար ԵԱՏՄ մաքսային արտոնությունը երկարաձգող արձանագրությունը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց Հայաստանի համար ԵԱՏՄ մաքսային արտոնությունը երկարաձգող արձանագրությունը |armenpress.am|

armenpress.am:  Խորհրդարանը քննարկեց կառվարության կողմից ներկայացված արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծ, որով Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում ստանում է երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնյալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգման հնարավորություն: «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: Փոխնախարարը նախ հիշեցրեց, որ Հայաստանը, 2015-ի անդամակցելով ԵԱՏՄ-ին, 930 ապրանքատեսակների՝ սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքատեսակների, ինչպես նաև մի շարք արդյունաբերական ապրանքատեսակների մասով ստացել է արտոնություն 5 տարի ժամկետով՝ նախկինում ունեցած մաքսատուրքերը կիրառելու համար: Սակայն արտոնյալ ժամկետն ավարտում էր 2020 թվականի հունվարի 1-ին: «Իրականացված աշխատանքների արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից որոշում կայացվեց, որ ՀՀ-ի արտոնությունների կիրառումը ևս 1 տարով երկարացվեն՝ բացառություն սահմանելով վերգետնյա տրանսպորտային միջոցները, որոնք ընդգրկվում են 87 ապրանքային խմբում»,-ասաց Սիմոնյանը: Այսպիսով, մոտ 647 ապրանքատեսակների՝ երրորդ երկրներից ներմուծուման մաքսատուրքերը կլինեն նույնն, ինչ կիրառվում էին 2019-ին: Այդ ապրանքատեսակների խմբում են ընգրկված  ընտանի թռչնի միսը, կարագը, խոշոր եղջերավոր անասունի սառեցված միսը, արևածաղկի ձեթը, մարգարինը և այլ յուղերը, մանկական պատրաստի կերերը, մշակված կաշվե հումքը, անտառանյութը, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերը: Այս արձանագրության վավերացումը թույլ կտա ՀՀ տնտեսավարողներին, որոնք իրականացնում են ներմուծում երրորդ երկրներից, նախնական համեստ հաշվարկներով խնայել մոտ 30 մլն դոլար՝ մաքսատուրքի տարբերության հաշվին: Նրանք հնարավորություն կունենան դա ուղղել իրենց բիզնեսի զարգացմանը: Իրավահարաբերությունները կտարածվեն 2020 թվականի  հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
17:11 - 26 մայիսի, 2020
ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-ի շրջանակում Ղրղզստանի մաքսային արտոնության ժամկետը երկարաձգող արձանագրությունը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-ի շրջանակում Ղրղզստանի մաքսային արտոնության ժամկետը երկարաձգող արձանագրությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ԵԱՏՄ-ի շրջանակում արձանագրություն վավերացնելու մասին օրենքի նախագիծ, որով Տնտեսական միության շրջանակում ևս մեկ տարով մաքսային արտոնություն է տրվում Ղրղզստանի Հանրապետությանը:   Արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: «Օրենքի նախագծով առաջարկվում է վավերացնել արձանագրությունը: Արձանագրությամբ նախատեսվում է կատարել փոփոխություններ: Ղրղզստանը, 2015-ին անդամակցելով ԵԱՏՄ-ին, ստանձնել է որոշակի պարտավորություններ՝ այդ թվում միանալով ԵԱՏՄ գործող մաքսատուրքերին: Սակայն, հաշվի առնելով, որ մաքսատուրքերի միացումը կբերեր որոշակի ապրանքների թանկացմանը, վերջինիս տրվել է առավելություն՝ 5 տարի ժամանակահատվածով կիրառել արտոնյալ մաքսային դրույքաչափեր այն ապրանքների նկատմամբ, որոնք կսպառվեն Ղրղզստանում: Խոսքը մոտ 221 ապրանքատեսակների մասին է, որոնցից 82-ը վերաբերում են 87 ապրանքային խմբում դասվող տրանսպորտային միջոցներին: 2019-ի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից որոշում կայացվեց Ղրղզստանի համար այս արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբին դասվող տրասպորտային միջոցների»,-ասաց փոխնախարարը: Այսպիսով, Ղրղզստանի Հանրապետությունը հնարավորություն է ստանում ևս մեկ տարի ունենալ արտոնյալ մաքսատուրքեր՝ որոշ ապրանքատեսակների մասով: Այդ իրավակարգավորումը Ղրղզստանի համար կգործի հետադարձ ուժով՝ 2020 թվականի հունվարի 1-ից սկսած:
16:30 - 26 մայիսի, 2020
ՀՀ վարչապետը ծանոթացավ Ազատավան համայքում հիմնված ինտեսիվ այգու աշխատանքի ընթացքին

ՀՀ վարչապետը ծանոթացավ Ազատավան համայքում հիմնված ինտեսիվ այգու աշխատանքի ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 23-ին այցելել է Արարատի մարզ ծանոթանալու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։ Վարչապետի առաջին կանգառը Ազատավան համայնքն էր, որտեղ նա ծանոթացավ ինտեսնսիվ այգու աշխատանքի ընթացքին։ ՀՀ վարչապետին ուղեկցում են Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Գյուղատնտեսը օգտվել է պետական աջակցության ծրագրով։ Այգու պահպանման համար կա մոտ 12 աշխատակից, իսկ բերքահավաքի ժամանակ կլինի մոտ 50 աշխատակից։ Գյուղատնտեսը ուսումնասիրել է շուկան և այգում աճեցրել է հատուկ սորտի տանձեր, որը ունի լայն սպառում, թե ներքին, թե արտաքին շուկայում։ Նա նշեց, որ ցանկանում են ընդլայնել այգին, սակայն հողատարածք չկա՝ հարևան հողատարածքների սեփականատերերը կամ չեն ցանկանում վաճառել այն կամ ընդհանրապես չեն կարողանում որոշ հողատարածքների սեփականատերերի։ Վարչապետը իր հերթին նշեց, որ ներկայումս ամենամեծ խնդիրը համարում է խոշոր հողերի բացակայությունը։ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքվեց, թե ինտեսիվ այգիներ հիմնելու համար քաղաքացին ինչ պետք է ներկայացնի, որպեսզի ստանա պետական աջակցություն։ Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ գյուղատնտեսը պետք է մասնակցի որոշակի դասընթացի, որպեսզի պետությունը համոզվի, որ նա ունի հիմնական գիտելքիներ, այնուհետև դիմի բանկ և ներկայացնի համապատասխան փաստաթղթեր։  
11:28 - 23 մայիսի, 2020
COVID-19-ի տարածումը կանխարգելելու գործընթացում ներգրավված է եղել 45 հյուրանոցային տնտեսության օբյեկտ |armtimes.com|

COVID-19-ի տարածումը կանխարգելելու գործընթացում ներգրավված է եղել 45 հյուրանոցային տնտեսության օբյեկտ |armtimes.com|

armtimes.com: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես հայտնի է, հայտարարել է, որ կորոնավիրուսով հիվանդների հետ շփված անձինք ու նաեւ այն վարակակիրները, որոնց մոտ հիվանդությունը ծանր ընթացք չունի, արդեն այսօրվանից կմնան կբուժվեն իրենց տներում առողջության առաջնային օղակի բժիշկների հսկողության ներքո: Մինչ այս կառավարությունը տասնյակ հյուրանոցներից եւ հյուրատներից ծառայություններ է գնել՝ հիվանդների հետ շփում ունեցած անձանց, ինչպես նաեւ արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիներին պահելու եւ նրանց առողջությանը հետեւելու համար: Այս ամենի համար կատարված հատկացումների մասին հարցմանն ի պատասախան՝ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը նշել է, որ COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու միջոցառումների շրջանակներում ծավալվող աշխատանքների կազմակերպման գործընթացում ներգրավված է 45 հյուրանոցային տնտեսության օբյեկտ (ՀՏՕ), որոնցից 36-ից կառավարությունը ծառայությունը ձեռք է բերել վճարովի հիմունքներով: Մյուսները դա արել են որպես բարեգործություն: Հյուրանոցային ծառայությունների մատուցման պատրաստակամություն է հայտնել 101 ՀՏՕ, որոնցից՝ 49 կազմակերպություն մարզերից (Արարատի մարզ՝ 2 կազմակերպություն, Արմավիրի մարզ՝ 2 կազմակերպություն, Գեղարքունիքի մարզ՝ 5 կազմակերպություն, Շիրակի մարզ՝ 3 կազմակերպություն, Կոտայքի մարզ՝ 13 կազմակերպություն, Սյունիքի մարզ՝ 6 կազմակերպություն, Վայոց ձորի մարզ՝ 2 կազմակերպություն, Տավուշի մարզ՝ 16 կազմակերպություն) եւ 52 կազմակերպություն Երեւանից: Ի՞նչ նվազագույն եւ ի՞նչ առավելագույն արժեք է ունեցել մեկ անձի մեկ օրվա համար գնված ծառայությունը (կեցությունը, սնունդը, ախտահանման նյութերն ու ծառայությունները) հարցին ի պատասխան՝ Խաչատրյանը նշել է, որ հյուրանոցների մեկ համարի առավելագույն արժեքը կազմել է 22 հազար դրամ, իսկ նվազագույն արժեքը՝ 5 հազար դրամ, ներառյալ՝ հարկերը, անկախ՝ համարում մեկուսացած անձանց քանակից։ Կախված տվյալ ժամանակամիջոցում հյուրանոցային ծառայություն մատուցող ՀՏՕ-ից եւ նույն ժամանակամիջոցում մեկուսացված անձանց քանակից՝ 14-օրյա կեցության արժեքը տարբեր է եղել:Ընդհանուր առմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացված «Կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված մեկուսացված անձանց կեցության ապահովում» 07-04-01-09 ծրագրի շրջանակներում 2020 թվականի մայիսի 14-ի դրությամբ նախարարությունը հյուրանոցներում եւ հյուրատներում մեկուսացված անձանց կեցության համար վճարել է ավելի քան 620 միլիոն 797 հազար դրամ, իսկ սննդի տրամադրման համար՝ ավելի քան 125 միլիոն 997 հազար դրամ: Էկոնոմիկայի նախարարությունն ախտահանիչ նյութերի ձեռքբերման եւ տարածքների ախտահանման ծառայությունների կազմակերպման աշխատանքներում ներգրավված չէ: Գումարի ո՞ր մասն է տրամադրվել պետբյուջեից, ո՞ր մասը՝ COVID-19-ի դեմ պայքարի հիմնադրամի հանգանակությունից հարցը, ըստ էության, անպատասխան է մնացել: Խաչատրյանը հղում է կատարել այն որոշումներին, որոնցով իրականացվել են գնումները: Նշվում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումների շրջանակներում հյուրանոցային ծառայությունների գնման գործընթացի եւ սննդի կազմակերպման ծառայությունների իրականացման համար Էկոնոմիկայի նախարարության ֆինանսավորումը կատարվել է ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի մարտի 28-ի թիվ N388-Ն, 2020 թվականի ապրիլի 23-ի թիվ 592-Ն եւ 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ 636-Ն որոշումների հիման վրա: Այս որոշումները ծախսային վերաբաշխումների, նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված միջոցառումներին գումար հատկացնելու մասին են ընդհանուր առմամբ: Ծախսերի համամասնության մասին ոչինչ նշված չէ: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:03 - 22 մայիսի, 2020
ԵԱՏՄ մաքսային արտոնության երկարաձգմամբ նախատեսվում է որոշ ապրանքների գնի միջինը 3 տոկոսով նվազում  |armenpress.am|

ԵԱՏՄ մաքսային արտոնության երկարաձգմամբ նախատեսվում է որոշ ապրանքների գնի միջինը 3 տոկոսով նվազում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում կստանա երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգման հնարավորություն: Հայաստանի նախնական հաշվարկներով՝ այս արտոնությունը 1 տարով երկարաձգելու պարագայում որոշ պարենային ապրանքաների և արդյունաբերական նշանակության ապրանքների գինը միջինում կնվազի մոտ 3 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Փոխնախարարը նախ հիշեցրեց, որ Հայաստանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ից անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, ստանձնեց որոշակի պարտավորություններ, միևնույն ժամանակ 2015-ի հունվարի 1-ից 5 տարով ձեռք բերեց նաև ներմուծման արտոնյալ մաքսատուրքեր՝ մի շարք սպառողական և արտադրական նշանակության ապրանքների գծով: Հակառակ պարագայում, մեկ միասնական եվրասիական տարածքի մաքսատուրքերին միանալու հետևանքով,  կարող էին առաջանալ որոշակի դժվարություններ և թանկացումներ: Սակայն արտոնյալ ժամկետն ավարտվեց 2020 թվականի հունվարի 1-ին: «Իրականացված աշխատանքների արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ժամանակ երկրների ղեկավարների առաջին դեմքերի կողմից որոշում կայացվեց, որ ՀՀ-ի արտոնությունները, որոնք ավարտվում էին հունվարի 1-ին, 2020 թվականին ևս 1 տարով երկարեցվեն: Համանման որոշում կայացվեց նաև Ղրղզստանի համար»,-ասաց Սիմոնյանը: Հայաստանը մինչև սա արտոնություն էր ստացել 930 ապրանքատեսակների մասով: Դրանցից 293-ը 87 ապրանքային խմբին դասվող տրանսպորտային միջոցներն են, որոնք սակայն չեն ընդգրկվել այս արձանագրության փոփոխության մեջ: Այսպիսով արտոնությունների երկարաձգումը մեկ տարով չի ենթադրում, որ տրանսպորտային միջոցները կունենան նույն արտոնությունները: Ընդհանուր առմամբ, 647 ապրանքատեսակի համար ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով:  «Այդ ապրանքային խմբերն են ընտանի թռչնի միսը, կարագը, սառեցված խոշոր եղջերավոր անասունի միսը, արևածաղկի ձեթը, մարգարինը: Դրանք սպառողական զամբյուղի ապրանքներն են, սոցիալական և արտադրական նշանակություն ունեցող: Մեր նախնական հաշվարկներով՝ այս արտոնությունը մեկ տարով երկարաձգելու պարագայում որոշ պարենային ապրանքների և արդյունաբերական նշանակության ապրանքների գինը միջինում կնվազի մոտ 3 տոկոսով: Եվ Հայաստանի տնտեսավարողներն առնվազն կտնտեսեն մոտ նախնական հաշվարկով 30 մլն ԱՄՆ դոլար»,-ասաց փոխնախարարը: Նա նկատեց՝ երկարաձգումը թույլ կտա տնտեսավարողներն այն ռեսուրսը, որը պետք է վճարեին որպես մաքսատուրք՝ արդեն իսկ ավելացված ձևով, ուղղեն իրենց բիզնեսի զարգացմանը՝ այն էլ այս կորոնավիրուսային ծանր պայմաններում: Նախնական հաշվարկով 30 մլն-ից ընդամենը 1.22 տոկոսն էր գնալու պետբյուջե: Արձանագրությունը տարածվելու է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: Այս պահին քննարկումներ են ընթանում, թե ինչ վարչարարություն և ինչ մեխանիզմներ կիրառվեն:   Սիմոնյանը նաև նկատեց, որ երբ դեռ արտոնությունը երկարաձգելու հարցը չկար, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2019-ի հոկտեմբերին հրապարակել էր փաստաթուղթ՝ 2020 թվականին հունվարի 1-ից մաքսատուրքերի բարձրացման հետևանքով հնարավոր թանկացումների վերաբերյալ: Վերլուծական աշխատանքները ցույց էին տվել, որ այդ թանկացումները կարող էին տատանվել 0.5-0.6 տոկոսային կետով:  Փոխնախարարը նկատեց, որ մաքսատուրքերի ավելացումը ոչ մեծ ազդեցություն էր ունենում գների թանկացման վրա, քանի որ այդ արտոնյալ 5 տարին տնտեսավարողներին թույլ էր տվել ձևավորվել այնպիսի արտադրություն և արդյունաբերություն, որ ապահովեն ներքին սպառումը, բացի այդ Հայաստանը ազատ առևտրի համաձայնագրեր ունի մի շարք երկրների հետ, որտեղից ներմուծում է անում: 
13:13 - 22 մայիսի, 2020
Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները

Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները

Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել զբոսաշրջության ոլորտում կորոնավիրուսի համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները։ Նախարարը կարևորել է ստեղծված իրավիճակում սերտ համագործակցությունը մասնավոր հատվածի հետ և աշխատանքների համակարգված իրականացումը։ Նա վիճակագրական տվյալներ է ներկայացրել հանդիպման մասնակիցներին  Հայաստանի կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի ընթացքի վերաբերյալ։ Նշվել է զբոսաշրջության ոլորտի կողմից դիմումների թիվը, ինչպես նաև մերժված դիմումների քանակը և մերժումների հիմնական պատճառները։ Տիգրան Խաչատրյանը կարևորել է պետության կողմից արձագանքման ծրագրերից անցումը զարգացման բնույթի ծրագրերին։ Ոլորտի ներկայացուցիչները՝ ֆեդերացիաների, ասոցիացիաների, այլ կազմակերպությունների ղեկավարները, բարձրաձայնել են կառավարության կողմից ձեռնարկած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված օժանդակության խնդիրները զբոսաշրջության ոլորտի համար, նաև ներկայացրել առաջարկներ` ուղղված զբոսաշրջության ոլորտի ռիսկերի մեղմմանը։ Մասնավորապես, առաջարկվել է անտոկոս վարկերով օժանդակել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և լրամշակել մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն տնտեսության ամենատուժած և ամենաուշ վերականգնվող ոլորտի կարիքներին։ Էկոնոմիկայի նախարարը նախանշել է ոլորտի վերականգնմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները, որոնք կնպաստեն Հայաստանի մրցակցային առավելությունների պահպանմանը և զարգացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ներքին զբոսաշրջության խթանմանն ուղղված կառավարության հետագա քայլերի կարևորությունը։ Ոլորտի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հանդես գալ ներքին զբոսաշրջության խթանմանն ուղղված առաջարկներով։
10:26 - 22 մայիսի, 2020
ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհուրդը օնլայն ձևաչափով քննարկում է անցկացրել

ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհուրդը օնլայն ձևաչափով քննարկում է անցկացրել

Եվրասիական տնտեսական միության Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերովխորհրդի անդամների հերթական աշխատանքային հանդիպումը տեսակոնֆերանսի ձևաչափովտեղի է ունեցելմայիսի 18-ին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպումը նախագահել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Իվան Կռուպկոն: Հանդիպմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության մասով Խորհրդի անդամները` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սապարխան Օմարովը, Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, պարենային արդյունաբերության և մելիորացիայի նախարար ԷրկինբեկՉոդուևը,Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար ԴմիտրիՊատրուշևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի գծով նախարար Արտակ Քամալյանը ևԵվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տեխնիկական կարգավորման գծով նախարար Վիկտոր Նազարենկոն: Եվրասիական տնտեսական միության Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերովխորհրդի անդամները ներկայացրել են COVID-19 կորոնավիրուսայինհամավարակի  զարգացմանպայմաններում պարենային անվտանգության ապահովմանն ուղղված Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից իրականացված միջոցառումները։Այնուհետև Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության  կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինը ներկայացրել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մի շարք առաջարկները`COVID-19 համավարակի մասով: Քննարկվեել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարենային անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքները և մոտեցումները ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մեթոդաբանության հիման վրա, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությունում օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարները: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվելԵվրասիական տնտեսական միության Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի հաջորդ նիստն անցկացնելընթացիկ տարվաերկրորդ կիսամյակում` Բելառուսի Հանրապետությունում:
12:18 - 20 մայիսի, 2020
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում հյուրանոցային տնտեսության օբյեկտների հետ համագործակցության հարցերը

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում հյուրանոցային տնտեսության օբյեկտների հետ համագործակցության հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում Հայաստանի Հանրապետության տարածքում կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում վարակակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման աշխատանքներում ներգրավված հյուրանոցային տնտեսության օբյեկտների (ՀՏՕ) ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և կոմիտեի նախագահի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել են քաղաքացիների տեղակայմանը և պահպանման պայմաններին առնչվող մի շարք հարցեր: Նախարարության ներկայացուցիչները տնտեսվարողների հետ քննարկել են առկա համագործակցության շրջանակներում ծագած խնդիրներն ու անելիքները: Նշվել է, որ կախված իրավիճակի զարգացումից՝ հնարավոր է փոփոխվի հետագա համագործակցության ձևաչափը: Անդրադարձ է կատարվել հյուրանոցային տնտեսոության օբյեկտների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին և առաջարկներին: Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներն ընդգծել են ՀՏՕ-ների հետ աշխատանքի և ընթացակարգերի անաչառության և թափանցիկության կարևորությունը:
14:10 - 18 մայիսի, 2020
Հայաստանում կհիմնվի ավտոբուսների արտադրություն. սպասվում է հայ-կորեական համատեղ ներդրումային ծրագիր |armenpress.am|

Հայաստանում կհիմնվի ավտոբուսների արտադրություն. սպասվում է հայ-կորեական համատեղ ներդրումային ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կհիմնվի Եվրասիական տնտեսական միության շուկայի սպառման համար նախատեսված ավտոբուսների արտադրություն՝ կորեական «Յանգսան» (Youngsan) ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի համատեղ ծրագրի շրջանակում: Ներդրումային նոր ծրագրի արժեքը գնահատվում է ընդհանուր 4.4 մլն դոլար: «Հիմնվելու է ավտոբուսների հավաքման կենտրոն: Ավտոբուսները նախատեսված են լինելու Եվրասիական տնտեսական միության շուկայի համար: Շատ կոնկրետ թիրախավորում կա: Հայաստանը դառնում է հարմարավետ երկիր միջազգային ձեռնարկությունների համար: Նրանք միակը չեն, ում հետ քննարկումներ են ծավալվում՝ նպատակ ունենալով Հայաստանը օգտագործել որպես արտադրական հաբ՝ ԵԱՏՄ երկրներ արտադրանք վաճառելու համար»,- Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը: Կորեական ընկերության կողմից նախաձեռնությունը եղել է դեռ նախորդ տարվանից: Ընկերության ներկայացուցիչները կապ են հաստատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:    «Նախորդ տարի ընկերության կողմից աշխատանքներ են տարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ: Այնուհետև, հաշվի առնելով ծրագրի շրջանակում ընկերության կողմից ընտրված ձևաչափը՝ որոշում է կայացվել ծրագրի հետագա ընթացքն ապահովել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հետ համագործակցությամբ»,-հայտնեց նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: Հեռավար աշխատանքի միջոցով Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել: «Ֆոնդը պետության կողմից համաֆինանսավորելու է այդ գործարանի ստեղծման ինչ-որ մի կտորը և դառնալու է 50 տոկոսից ցածր մասնաբաժնի տեր՝ 40-49 տոկոսի շրջանակում»,-ասաց Փափազյանը:Ընդհանուր ներդրման ծավալը 4.4 մլն դոլար է, որից մոտ 1մլնը կֆինանսավորի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, 1-ից մի քիչ ավելին՝ արտերկրի ներդրողը, մնացած մոտ 2.3 միլիոնը վարկ կվերցվի հայկական առևտրային բանկից: Վարկը կլինի ընդհանուր ձեռնարկությանը, երկու կողմերը ժամանակի ընթացքում կմարեն այն: Փափազյանի խոսքով «Youngsan»-ը բավականին մեծ ձեռնարկություն է, անցյալ տարի կես մլրդ դոլարից ավելի վաճառք է ունեցել: Ընկերությունը սովորաբար պատվերներ է ընդունում նաև այլ ապրանքնիշերից, պատրաստում է դրանք և մատակարարում: Հայաստանում արտադրվող ավտոբուսների վերաբերյալ դեռ պետք է հստակեցումներ արվեն: Ձեռնարկությունում կարտադրվեն հավանաբար 3 տեսակի ավտոբուսներ, դրանց երկարությունը կհասնի մինչև 10 մետրի: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:02 - 18 մայիսի, 2020
Կգործեն միայն այն հյուրանոցները, որոնք կիրականացնեն հյուրերի ռեգիստր․ Վարոս Սիմոնյան

Կգործեն միայն այն հյուրանոցները, որոնք կիրականացնեն հյուրերի ռեգիստր․ Վարոս Սիմոնյան

Պարետի կողմից երեկ ընդունվել է որոշում, համաձայն որի նոր տնտեսական գործունեության տեսակներ են ավելացվել, որոնք նախկինում սահմանափակված էին, հիմա սահմանափակված չեն։  Որոշ գերծունեության տեսակներ դեռ կմնան սահմանափակված,  բայց կթույլատրվի իրականացնել վերջիններիս գործունեությունը բացառապես  առցանց կամ հեռավար, կամ առաքման միջոցով։ Այս մասին, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ «Ինչ վերաբերում է այն գործունեության տեսակներին, որոնք սահմանափակված են եղել մինչ այժմ և այդ սահմանափակումները ժամանակավորապես կհանվեն սույն թվականի մայիսի 18-ից, այդ գործունեության բոլոր տեսակների վերաբերյալ նույն պարետի որոշմամաբ սահմանվել են գործունեության հատուկ կանոներ։ Սահմանափակված կմնան՝ հյուրանոցային և համանման բնակատեղերի ծառայությունները, բայց բացառություն կլինի, այն հյուրանոցային ծառայությունները, որոնք կիրականացնեն հյուրերի հաշվառման ռեգիստր։ Այդ նախապայմանով վերջիններիս գործունեությունը չի սահմանափակվի։ Հանվում է սահմանափակումը հանրային սննդի օբյեկտների վրա, բացվում են ռեստորանները, բարերը, սրճարանները, որոնց գործունեությւոնը սահմանափակված էր»,- հավելեց Սիմոնյանը։ Վերջինս հիշեցրեց նաև , որ հանվում է հանրային տրանսպորտի  գործունեության արգելքը , ամսի 18-ից հանրային տրանսպորտը նույնպես կգործի ։ Մարզասրահների աշխատանքի արգելքը նույնպես հանվում է։ Նախարարի տեղակալը շեշտեց, որ  սահմանափակումների հանվելուն զուգահեռ գործելու են հատուկ կանոններ, որոնք հստակ ներկայացված են պարետի որոշման հավելվածում։ Բոլորը տնտեսվարողները կգործեն հատուկ կանոնների պահպանմամբ։ «Կանոնները բաժանված են երեք մասին, առաջինը՝ գործատուի կողմից պարտադիր իրականացվող կանոններն են, երկրորդը՝ աշխատակցի կողմից իրականացվող կանոնները և երրորդը՝ օգտվողի կողմից իրականացվող կանոնները։ Տրանսպորտում արգելվում է կանգնած երթևկում կազմակերպելը, բայցառությամբ, եթե 9 մետրից երկար է տրանսպորտային միջոցը։  Հանրային տրանսպորտի մեջ պետք է լինի ախտահանիչ միջոցներ, պետք է ունենալ անձնական պաշտպանության միջոցներ՝ ձեռնոցներ, դիմակներ և այլն։ Տրանսպորտ մտնելուց առաջ պետք  է ձեռքերը ախտահանել։ Արգելվում է նստեցնել այն մարդկանց, ովքեր պաշտպանիչ միջոցներ չունեն։ Կանոնների հետ կապված վերահսկողություն է իրականացվելու բոլոր այն գերատեսչությունների կողմից, որոնք պատասխանատու են։ Հանրայի սննդի օբյեկտներում պետք է բոլորը ջերմաչափվեն և ջերմության դեպքում նրանք պետք է չսպասարկվեն»,- տեղեկացրեց Սիմոնյանը։ Հարցին, թե ի՞նչն է դիմանկների օգտագործումը դարձել պարտադիր , Սիմոնյանը պատասխանեց, որ դիմակների պարտադիր լինելու հանգամանքը արվում է բացառապես համավարակի տարածումը նվազեցնելու համար։ «Բոլոր այն մարդիկ, ովքեր դուրս են գալիս տնից պետք է պարտադիր ունենան դիմակ, բայց դա չի նշանակում, որ  եթե դուք զբոսնում եք բաց տարածքում և ձեր շուրջ ոչ ոք չկա, ուրեմն պետք է դիմակ կրեք։ Դիմակ պետք է կրել, եթե այցելել  եք հանրային վայրեր։ Դիմակի առկայությունը պարտադիր է, իսկ կրելը կախված է այն հանգամանքից, թե այդ պահին որտեղ եք գտնվում»,- ասաց Սիմոնյանը։ Անդրադառնալով տաքսի ծառայությունների համար նախատեսված կանոններին Սիմոնյանն ասաց, որ վարորդի հետևում նստելը ավել ցածր ռիսկայնություն ունի։ 
12:32 - 15 մայիսի, 2020
Ֆինանսական կառույցների հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի պետօժանդակության ծրագրերը

Ֆինանսական կառույցների հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի պետօժանդակության ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 11-ին հանդիպում էր կազմակերպել գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերին մասնակցող ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման ընթացքն ու դրա շրջանակում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի բարեհաջող իրականացմանը խոչընդոտող խնդիրները: Հանդիպման սկզբում փոխնախարարը ներկայացրել է գյուղատնտեսական ծրագրերին մասնակցելու համար դիմող քաղաքացիների կողմից առավել հաճախ բարձրացվող հարցերը, որոնք մեծամասամբ վերաբերում են տնտեսվարողներին տրամադրվող ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիությանը, վարկերի տրամադրման ժամկետների երկարաձգմանը, ինչը խնդիրներ է առաջացնում գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար:     Արման Խոջոյանն ընդգծել է, որ ծրագրերի նկատմամբ սահմանվել է խիստ վերահսկողություն, որպեսզի գումարը հասնի իրական հասցեատերերին և նպատակային օգտագործվի: «Մեր կողմից լրացուցիչ ուշադրության են արժանանալու հատկապես մինչև մեկ միլիոն դրամի չափով վարկերը, և այդ նպատակով առաջիկայում նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության վարչության աշխատակիցները ավելի հաճախ են մոնիթորինգային այցեր կազմակերպելու շահառուների տնտեսություններ», - նշել է փոխնախարարը: Հանդիպման ընթացքում հնչել են մի շարք առաջարկներ ծրագրերի բարելավման ուղղությամբ, քննարկվել է լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավման նպատակահարմարությունը, ծրագրերում այլ ֆինանսական կառույցների ընդգրկման հնարավորությունը, ինչը թույլ կտա թեթևացնել մասնակից կազմակերպությունների ծանրաբեռնվածությունը դիմում-հայտերի ընդունման և ուսումնասիրման հարցում: Առանձին անդրադարձ է կատարվել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծրագրերով սահմանված արտոնյալ պայմաններին, պետության կողմից ստանձնած համաֆինանսավորման պարտավորություններին, ծրագրերին մասնակցող կառույցների ֆինանսական ռիսկերի նվազեցմանը և այդ համատեքստում վարկային ռիսկի զսպման մեխանիզմների (ֆինանսական գրավ, երաշխիք/երաշխավորություն) օգտագործմանը: Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդգծել է պետության և ֆինանսական կազմակերպությունների համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ ստեղծված պայմաններում գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու հարցում:
11:05 - 12 մայիսի, 2020
Պատգամավորները քննարկում են կերի մեջ հակաբիոտիկների կիրառումը բացառող օրինագիծը |armenpress.am|

Պատգամավորները քննարկում են կերի մեջ հակաբիոտիկների կիրառումը բացառող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես, բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը: Նախագիծն  ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը: Նա նախ նշեց, որ ներկայում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում հակաբիոտիկների կիարռումը կարգավորված չէ: Դրանք լայնորեն կիրառվում են անասնապահության ոլորտում՝ կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև աճի խթանման նպատակով: Դա պատճառ է հանդիսանում մարդկանց մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման համար: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը ներկայում հանդիսանում է համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր: «Նախագծի ընդունումը պայմանավորված է անասնաբուծության մեջ հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործման կանոնակարգման անհրաժեշտությամբ: Անասնաբուծության, թռնչաբուծության և ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերի կիրառման արդյունքում դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն՝ սննդային շղթայի միջոցով: Նախագծի ընդունմամբ առաջարկվում կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը»,-ասաց Գաբրեիլյանը: Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանըհետաքրքրվեց՝ օրենքի ընդունումից հետո ՀՀ-ում որևէ կենդանական մսի մեջ հակաբիոտիկ չի՞ լինելու: Փոխնախարարն արձագանքեց՝ անասնաբուժության ոլորտում հիվանդության դեմ առանց հակաբիոտիկների պայքարը գործնականում անիրագործելի է: Կարող են օգտագործվել հակաբիոտիկներ՝ բուժման նպատակով,  բայց այն հաշվարկով, որ վերջնական արդյունքում ձվի, մսի, կաթի, կերի մեջ չհայտնաբերվեն հակաբիոտիկներ: Այդ ուղղությամբ վերահսկողություն կիրականացվի:
16:14 - 05 մայիսի, 2020
Թե երբ կգործի հանրային տրանպորտը, կախված է առաջիկա մեկ շաբաթվա իրավիճակից․ ամեն պահի հնարավոր է՝ նոր որոշում կայացվի. Վարոս Սիմոնյան  |tert.am|

Թե երբ կգործի հանրային տրանպորտը, կախված է առաջիկա մեկ շաբաթվա իրավիճակից․ ամեն պահի հնարավոր է՝ նոր որոշում կայացվի. Վարոս Սիմոնյան |tert.am|

tert.am: Այս պահի դրությամբ մշակվել են այն ուղեցույցները և կանոնները, որոնք կվերաբերեն երկուշաբթի օրվանից չսահամանփակված գործունեության տեսակներին, երբ որ որոշում կկայացվի հանրային տրանսպորտի հետ կապված, զուգահեռաբար ուժի մեջ կտմնեն հանրային տրանսպորտից օգտվելու կանոնները և համապատասխան ուղեցույցը, որը թույլ կտա ճիշտ ձևով շահագործել և ապահովել հնարավորինս անվտանգ երթևեկություն. այս մասին կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ եթե այսքան մեծ թվով սահամանփակումներ հանվում են, բայց չի գործում հանրային տրասնպորտը, ինչպե՞ս են քաղաքացիները տեղաշարժվելու, ե՞րբ է նախատեսվում գործարկել հանրային տրանսպորտը, և ի՞նչ լրացուցիչ միջոցներ են նախատեսվում հանրային տրանսպորտւմ անվտանգության կանոնները պահպանելու համար:«Ինչու այս փուլում չի թույլատրվում և սահամանփկված է մնում հանրային տրանսպորտը, քանի որ հանրային տրանսպորտը շատ բարձր ռիսկայնություն ունեցող տնտեսական գործունեության տեսակ է, որը թույլ է տալիս շատ արագ կերպով տարածել համավարակը: Բոլոր գործողություններն ուղղված են եղել և շարունակում են մնալ համավարակի տարածման այդ շղթան կոտրելու ուղղությամբ»,- ասաց նա:Սիմոնյանը նշեց, որ միջմարզային տրաանսպորտն էլ չի գործելու: «Թե երբ կգործի, կախված է այս մի քանի օրերից, գուցե առաջիկա մեկ շաբաթվանից, թե ինչ իրավիճակ մենք կունենանք, ամեն պահի հնարավոր է՝ նոր որոշում կայացվի»,- ասաց նա:
18:35 - 01 մայիսի, 2020
Ազատ տեղաշարժի սահամանփակումը կհանվի մայիսի 4-ից. հանրային տրանսպորտի արգելքը կմնա |armenpress.am|

Ազատ տեղաշարժի սահամանփակումը կհանվի մայիսի 4-ից. հանրային տրանսպորտի արգելքը կմնա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները կհանվեն մայիսի 4-ից, հանրային տրանսպորտի արգելքը կպահպանվի: Ասուլիսում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով այն նոր փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ կմտնի մայիսի 4-ից: «Մասնավորապես հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, այսինքն՝ բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել: Միևնույն ժամանակ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը: Այն մնում է այն պատճառով, քանի որ կան որոշակի ռիսկային մոտեցումներ՝ համավարակի տարածման հետ կապված»,-ասաց Սիմոնյանը: Այդ փաթեթով գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են, մնալու են որոշ սահմանափակումներ՝ տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ: Մասնավորապես այդ սահմանափակումները վերաբերվելու են մանրածախ և մեծածախ առևտրին: Գրեթե չեն լինելու սահմանափակումներ մանրածախ և մեծածախ առևտրում, միայն պահպանվելու է սահմանափակումը առևտրի իրականացման վայրերում: Այսինքն՝ մոլերը, հանրախանութները փակ են լինելու: Միայն դրանց տարածքում գործող սննդի, պարենային խանութները, դեղատները, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրատեսակների շուկաները կգործեն: Բացվելու է մշակող արդյունաբերությունը՝ բոլոր գործունեության տեսակներով: Կգործեն այն ռեստորանները, սրճարանները, բարերը, որոնք կունենան բացօթյա տարածք: Բուսաբանական և կենդանաբանական այգիները և բնության հատուկ պահպանվող տարածքները նույնպես կբացվեն, արգելոցների գործունեությունը նույնպես կթույլատրվի: Սպորտային օբյեկտների գործունեությունը կթույլատրվի՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ՝ սպորտային միջոցառումների անցկացման համար, ինչպես նաև սպորտային ակումբների գործունեությունը: Անհատական ծառայությունները, որոնց խմբում են լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահների գործունեությունը նույնպես կթույլատրվի մայիսի 4-ից:
14:28 - 01 մայիսի, 2020