Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Կրեմլն Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններից միավորված թյուրքական բանակ ստեղծելու ծրագրերի մասին որևէ հայտարարություն չի լսել. Պեսկով |tert.am|

Կրեմլն Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններից միավորված թյուրքական բանակ ստեղծելու ծրագրերի մասին որևէ հայտարարություն չի լսել. Պեսկով |tert.am|

tert.am: Կրեմլն Ադրբեջանի և Թուրքիայի գործադիր իշխանություններից միավորված թյուրքական բանակ ստեղծելու ծրագրերի մասին որևէ հայտարարություն չի լսել: Այս մասին  հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Մենք տեղյակ չենք գործադիր իշխանության, Թուրքիայի նախագահի կամ Ադրբեջանի նախագահի որևէ հայտարարության վերաբերյալ», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան անհանգստացած է Անկարայի և Բաքվի ՝ միասնական թյուրքական բանակ ստեղծելու հնարավորությունից:«Իհարկե, Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են երկկողմանի կապեր, սա նրանց ինքնիշխան գործն է, կարևոր է, որ դա ի վնաս տարածաշրջանի կայունության և կանխատեսելիության մթնոլորտի չլինի, այս առումով մենք կանոնավոր շփումներ ունենք ինչպես թուրք, այնպես էլ ադրբեջանցի գործընկերների հետ»,-նշել է Պեսկովը:
15:59 - 29 հուլիսի, 2021
«Երևանի և Բաքվի հետ շփումների մեջ ենք». Պեսկովը` հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին |tert.am|

«Երևանի և Բաքվի հետ շփումների մեջ ենք». Պեսկովը` հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին |tert.am|

tert.am: Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին սրման մասին, աշխատում են կողմերի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ռուս սահմանապահների կետեր տեղադրել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով:«Մենք գիտենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին սրացում է տեղի ունեցել: Եվ  դուք գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար: Աշխատանքը շարունակվում է»,-պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե պատրաստ է արդյոք Մոսկվան վերցնել Հայաստանի սահմանը պաշտպանության տակ և չի վախենում արդյոք Ադրբեջանի հետ հարաբերությունների սրումից:
14:32 - 29 հուլիսի, 2021
Բաքվի դատարանը ևս մի խումբ շիրակցի ռազմագերիների 6 տարվա ազատազրկման դատապարտեց |factor.am|

Բաքվի դատարանը ևս մի խումբ շիրակցի ռազմագերիների 6 տարվա ազատազրկման դատապարտեց |factor.am|

factor.am: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվել է շիրակցի 13 ռազմագերիների նկատմամբ շինծու քրգործով դատական նիստը, որն ընթանում է դատավոր Ֆայիգ Հասանովի նախագահությամբ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ գործին առնչվող փաստաթղթերն են ուսումնասիրվել, որից հետո դատաքննությունը համարվել է ավարտված։ Իր ելույթում մեղադրող դատախազը խնդրել է մեղադրանքից հանել 214․2․1 ու 214․2․3՝ ահաբեկչության կատարման, 279․2՝ անօրինական զինված խմբավորման ստեղծման հոդվածները։ Պետական մեղադրողը պահանջել է հայ գերիներին պատժել 318․2՝ սահմանի անօրինական հատման և 228․3՝ զենքի անօրինական ձեռքբերման հոդվածներով։ Դատախազը պահանջել է հայ գերիներին 7 տարվա ազատազրկման դատապարտել՝ պայմանով, որ պատժի կրումից հետո նրանք արտաքսվեն Ադրբեջանից։ Դատարանը վճռել է հայ գերիներից յուրաքանչյուրին դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Դատավճռում նշվում է, որ պատժի կրումից հետո նրանք պետք է արտաքսվեն Ադրբեջանից։ 13 հայ ռազմագերիներն են՝ Եղիշե Աստանյանը, Կարեն Արամյանը, Տիգրան Ավագյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովսեփ Մանուկյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռոբերտ Գևորգյանը, Վաղարշակ Ավետիսյանը, Վոլոդյա Հակոբյանը, Անդրանիկ Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Էդուարդ Կիրակոսյանը։   Էմմա Չոբանյան
14:02 - 29 հուլիսի, 2021
ՀԿ-ները իշխանություններին կոչ են անում դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ԵԱՀԿ |azatutyun.am|

ՀԿ-ները իշխանություններին կոչ են անում դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ԵԱՀԿ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանյան 9 հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել՝ իշխանություններին կոչ անելով անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ԵԱՀԿ։ «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու հետևանքով ստեղծված անվտանգային խնդիրները, միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունն ամիսներ շարունակ խախտելու հանգամանքը, պարբերական կերպով զինված բախումներ հրահրելու ադրբեջանական քաղաքականությունը, նորից կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ընձեռված հնարավորություններից և անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ պայմանավորված միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով», - մասնավորապես ասված է հայտարարությունում։ Միաժամանակ, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հիմնադրամը, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը և մյուս կազմակերպությունները կոչ են անում Հայաստանի իշխանություններին դիմել ԵԱՀԿ-ին՝ «Հայաստան ուղարկելու չզինված, քաղաքացիական հատուկ մոնիթորինգային առաքելություն՝ սահմանամերձ գոտիներում տիրող իրավիճակի երկարաժամկետ անաչառ և օբյեկտիվ մշտադիտարկում իրականացնելու նպատակով, ինչը կապահովի բնակիչների անվտանգությունը և կնպաստի Հայաստանի անվտանգային խնդիրների լուծմանն ուղղված կառավարության ջանքերին»։Հայտարարության հեղինակները շեշտում են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ հրադադարի մասին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունից ի վեր ադրբեջանական ագրեսիան Հայաստանի հետ սահմանի երկայնքով չի դադարում՝ ադրբեջանական զինված ուժերն ապօրինի կերպով ներխուժել և տեղակայվել են Հայաստանի ինքնիշխան տարածքում, պարբերաբար կրակում են մի շարք գյուղերի և բնակավայրերի ուղղությամբ, փորձեր են իրականացնում քաղաքացիական բնակչությանն ապօրինի կերպով ազատությունից զրկելու, սպառնում հրազենով, զբաղվում են անասնագողությամբ։ «Վերջին օրերին, օգտվելով արդեն ամիսներ շարունակ չդադարող ագրեսիայի արդյունքում իրավական և քաղաքական հետևանքների, ինչպես նաև պատշաճ միջազգային արձագանքի բացակայությունից, ադրբեջանական սադրանքները նոր թափ են առել, ինչի հետևանքով կան նոր զոհեր և վիրավորներ», - ասված է հայտարարությունում։ Կազմակերպությունները համարում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ինչպես նաև հատուկ մոնիթորինգային առաքելություն ուղարկելու համար ԵԱՀԿ դիմումը անհետաձգելի և խիստ անհրաժեշտ քայլեր են, որոնց հապաղումը լրջորեն վնասում է Հայաստանի շահերին՝ հանգեցնելով անդառնալի կորուստների։
13:26 - 29 հուլիսի, 2021
Ադրբեջանը շահարկում է ՄԱԿ շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը. Մհեր Մարգարյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին |armenpress.am|

Ադրբեջանը շահարկում է ՄԱԿ շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը. Մհեր Մարգարյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին |armenpress.am|

armenpress.am: Հրապարակվել է ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի hուլիսի 20-ի նամակը՝ ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին և ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահին, որում անդրադարձ է կատարված Ադրբեջանի կողմից ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին ներկայացված երրորդ կամավոր վերանայման փաստաթղթին։ Այս մասին հայտնեցին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից: Նամակում ընդգծվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ շահարկում է ՄԱԿ շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։ Ներկայացվում են 2020թ. աշնանը սանձազերծած ադրբեջանական ագրեսիայի ծանր հումանիտար և բնապահպանական հետևանքները և անդրադարձ է կատարվում Ադրբեջանի հանցավոր գործողություններից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու նպատակով կիրառվող ադրբեջանական գործելակերպին։
10:10 - 29 հուլիսի, 2021
Ռիքերը Բայրամովի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել սահմանին լարվածության կապակցությամբ |azatutyun.am|

Ռիքերը Բայրամովի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել սահմանին լարվածության կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության կապակցությամբ: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն այդ մասին ասել է երեկ` Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է պաշտոնական Բաքուն: Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում ներկայումս տիրող իրավիճակը, ինչպես նաև եռակող ձևաչափով` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Ջեյհուն Բայրամովը վերստին հայկական կողմին է մեղադրել ու պնդել, թե Բաքուն շահագրգռված չէ լարվածության աճով և հանձնառու է բոլոր հարցերը կարգավորել քաղաքական ու դիվանագիտական մեթոդներով: Ամերիկյան կողմը զրույցի մասին տեղեկություն դեռ չի հաղորդել, Բաքուն էլ չի հստակեցնում` ում նախաձեռնությամբ է այն կայացել:
09:43 - 29 հուլիսի, 2021
ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կատարել հրադադարի պարտավորությունները և վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններին |tert.am|

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կատարել հրադադարի պարտավորությունները և վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններին |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկել։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ։ «ԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով բռնության վերջին էսկալացիան։ Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում կատարել հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։ Սահմանին պահպանվող լարվածությունը փաստում է, որ միայն համապարփակ լուծումը, որը թույլ կտա լուծել առանցքային խնդիրները, կարող է կարգավորել երկու երկրների հարաբերությունները և տարածաշրջանի բնակիչներին թույլ կտա միասին խաղաղ ապրել»,- ասված է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի հայտարարության մեջ։ Բացի այդ, Փրայսը Երևանին և Բաքվին կոչ է արել հնարավորինս շուտ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) հովանու ներքո բանակցություններին:
09:28 - 29 հուլիսի, 2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը դադարեցնելու մասին որոշում |amerikayidzayn.com|

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը դադարեցնելու մասին որոշում |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Փալոնի ներկայացրած փոփոխությունը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը Ադրբեջանին: Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասված է, որ «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում», ինչպես նաեւ «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի» միջոցով հատկացվող որեւէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին: Դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից՝ ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն: Ինչպես տեղեկացրին Ամերիկայի հայ դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակից, այժմ աշխատանքներ են տարվում նաեւ այդ ուղղությամբ: Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է փոփոխությունների մասին հուլիսի 28-ին Պալատի կայացրած որոշումը:
00:13 - 29 հուլիսի, 2021
Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որը վարույթ է ընդունել ՀՀ քննչական կոմիտեն:   Քննչական կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել: «2021թ. հուլիսի 28-ին` ժամը 03:30-ից 03:50-ի սահմաններում, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորությամբ, ՀՀ տարածքի մասն առանձնացնելու և զավթելու նպատակով, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Գեղամասար համայնքների վարչական տարածքներում գտնվող Վերին Շորժա և Սոթք բնակավայրերի սահմանային հատվածում, բռնություն են գործադրել պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների նկատմամբ, որի ընթացքում երկու կամ ավելի անձանց սպանելու դիտավորությամբ, ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, հրետանային և հրաձգային միջոցներից կրակ են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, գրավել են պահպանվող հենակետերից մեկը, որի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դավիթ Գառնիկի Քոչարյանը  և  Կորյուն Արայիկի Հարությունյանը  ստացած հրազենային և բեկորային մարմնական վնասվածքներից մահացել են, իսկ պարտադիր ժամկետային հինգ զինծառայողներ, շարքայիններ ստացել են տարբեր աստիճանի հրազենային, բեկորային մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական 300.2-րդ հոդվածով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթ և ձեռնարկվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:00 - 28 հուլիսի, 2021
Դավիթ Դավթյանն ու Գևորգ Սուջյանը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման

Դավիթ Դավթյանն ու Գևորգ Սուջյանը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման

Լրտեսության մեջ մեղադրվող Դավթյանն ու Սուջյանը չորեքշաբթի Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատապարտվել են 15 տարվա ազատազրկման։ Շարունակվել է լրտեսության մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացիներ Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի գործով դատավարությունը։ Դատարանը լսել է վկաների ցուցմունքները, այնուհետև ցուցմունքներով հանդես են եկել երկու ամբաստանյալները, որոնք, ըստ Turan-ի, «զղջացել են կատարածի համար և ներողություն են խնդրել»։ Իր ելույթում դատախազը դատարանից պահանջել է մեղավոր ճանաչել ամբաստանյալներին և դատապարտել 16 տարվա ազատազրկման։ Դատարանի որոշմամբ ամբաստանյալները դատապարտվել են 15 տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, որ Դավթյանին ու Սուջյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 228-րդ (ապօրինի զենքի պահում), 276-րդ (լրտեսություն), 279-րդ (զինված ապօրինի կազմավորումների ստեղծում) և 318-րդ (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։ Երկուսն էլ գերեվարվել էին 2020 թվականի նոյեմբերի 11-ին։   Թարգմանությունը՝ Լյուսի Մանվելյանի
14:35 - 28 հուլիսի, 2021
Հիմա է ադրբեջանական ագրեսիան արձանագրելու պահը․ Սեդա Գրիգորյան

Հիմա է ադրբեջանական ագրեսիան արձանագրելու պահը․ Սեդա Գրիգորյան

«Հայաստանի կանանաց նախաձեռնությունը», որ ստեղծել են տարբեր բնագավառների ներկայացուցիչ կանայք, նախաձեռնել են ստորագրահավաք, որով կոչ են անում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ դիտարկել ՀՀ սուվերեն սահմաններին իրականացվող ադրբեջանական ագրեսիան՝ որպես տարածաշրջանի խաղաղությանը եւ ՀՀ անվտանգությանը սպառնացող վտանգ, եւ քայլեր ձեռնարկել՝ դրա հետագա զարգացումը կանխելու եւ պատժելու ուղղությամբ։ Այս նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանն Infocom-ի հետ զրույցում պատմեց, որ ստորագրահավաքը միավորեց հարյուրավոր հայերի՝ առցանց ձեւաչափով․ «Հայաստանի կանանաց նախաձեռնությունը» նաեւ պահանջագիր է ներկայացրել ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դիվանագիտական պատվիրակություններին, որոնցից շատերի ներկայացուցիչների հետ անձամբ զրուցել են եւ ներկայացրել խնդրի կարեւորությունը եւ, մասնավորապես, արեւմտյան պետությունների կողմից քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Մասնագետների հետ զրույցները հաստատել են կանանց համոզմունքը, որ լռելով եւ ՄԱԿ-ին մեր սահմանային իրավիճակի վերաբերյալ հայտ չներկայացնելով՝ ՀՀ իշխանությունները, կարծես, ցույց են տալիս, որ համակերպված են ադրբեջանական ագրեսիայի դրսեւորումների հետ եւ չեն դիտարկում դրանք՝ որպես սպառնալիք ՀՀ անվտանգությանը։ «Այսպիսի լռությունը կարող է մեզ զրկել հետագայում հնարավոր քայլեր անելու հիմնավորումից, քանի որ հիմա է ադրբեջանական ագրեսիան արձանագրելու պահը, եւ դրանից հետո միայն հնարավոր կլինի համապատասխան քայլեր ձեռնարկել կամ ակնկալել միջազգային կառույցներից։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը 2020-ի իր պատերազմական գործողությունները հիմնավորում էր՝ հղում կատարելով 1993թ․ ՄԱԿ-ի ընդուած բանաձեւերին՝ իր հերթին դրանց հաղորդելով միակողմանի եւ մանիպուլյատիվ մեկնաբանություն։ Սակայն փաստն այն է, որ իրենք կարողացան այդ բանաձեւերը վերածել քաղաքական գործիքի՝ սեփական ագրեսիան արդարացնելու համար։ Այսինքն՝ ՄԱԿ ԱԽ հայտ ներկայացնելն ինքնին որպես գործողություն, եւ դրան ի պատասխան՝ հնարավոր բանաձեւերի ընդունումը գուցե տվյալ պահին չլուծեն առկա ռազմական լարվածության հարցը, սակայն էական դեր են խաղում՝ քաղաքական հարթության վրա իրավիճակի արձանագրման, գնահատման եւ որոշակի քայլերի նախատեսման համար»,- մանրամասնեց Գրիգորյանը՝ հավելելով, որ ունեցել են նամակագրություն եւ հաղորդակցություն հայաստանյան եւ միջազգային մի շարք կառույցների հետ։ Գրիգորյանը կարեւորեց հենց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի արձագանքը եւ հանդիպման հրավերը։ Հունիսի 1-ին «Հայաստանի կանանց նախաձեռնության», Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի եւ 2020թ․ տեղահանված արցախցիների ներկայացուցիչները հանդիպել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ տիկին Դենիս Սամպֆի հետ․ «Մենք ներկայացրինք համազգային ստորագրահավաքի նախաձեռնությունը եւ դրա հանրային պահանջը՝ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին հորդորելով քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգության ապահովման եւ ադրբեջանական ընթացիկ ագրեսիան կանխելու ուղղությամբ․Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն անվտանգ չի զգում ստեղծված արտաքին լարվածության արդյունքում, եւ նման խոցելի իրավիճակում գտնվող մարդկանց իրավունքների պաշտպանությունն ուղղակիորեն հանդիսանում է ՄԱԿ-ի առաքելության կարեւորագույն դրույթներից մեկը»,- պատմեց Գրիգորյանը։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ հանդիպման մասնակիցները մանրամասնորեն անդրադարձել են նաեւ ռազմագերիների եւ տեղահանված արցախցիների խնդիրներին, ինչպես նաեւ՝ ադրբեջանական օկուպացիայի ներքո հայտնված տարածքներում գտնվող վտանգված հայկական մշակութային ժառանգությանը։ Ներկաները կոչ են արել ՄԱԿ-ին հումանիտար աջակցությունից զատ՝ նաեւ դիվանագիտական գործիքակազմ կիրառել՝ թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը պատժելու նպատակով, կիրառել սանկցիաներ, հատուկ պատվիրակությամբ այցելել հայ ռազմագերիներին եւ հետեւողական լինել նրանց իրավունքների վերականգնման, հայրենիք վերադարձի հարցում։ «Տիկին Դենիս Սամպֆն իր հերթին հավաստիացրեց, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է իրականացնել հակամարտությունից տուժած մարդկանց աջակցելու իր հանձնառությունը եւ անում է հնարավորը՝ ՄԱԿ-ի լիազորությունների շրջանակներում հրատապ խնդիրներին դիվանագիտական լուծումներ գտնելու համար: Նա ի գիտություն ընդունեց համազգային խնդրագրի պահանջը եւ խոստացավ քաղաքացիական հասարակության հետ այս ձեւաչափով հանդիպումները դարձնել շարունակական»: Ինչպես նկատեց Գրիգորյանը՝ ի տարբերություն ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի՝ շատ բարկացնող եւ հիասթափեցնող էր ՄԱԿ-ում ՀՀ պաշտոնական ներկայացուցչի արձագանքը․ «Մեր նամակին ի պատասխան՝ օրեր անց իրենց գրասենյակից պատասխան եկավ, որ մենք չենք կարող իրենց ուղիղ դիմել եւ պետք է դիմենք ԱԳՆ խողովակներով։ Այսինքն՝ մարդիկ կարդացել են նամակը, անցել է բավական ժամանակ, հետո երբ ըստ էության չեն կարողացել որոշակի պատասխան գտնել, մեզ ուղղորդել են միջնորդավորված հաղորդակցության դիմել։ Իսկ մենք ընդամենը հարցրել էինք, թե արդյոք նախատեսո՞ւմ են դիմել ՄԱԿ ԱԽ, եւ ինչպե՞ս մենք՝ որպես ՀՀ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ, կարող ենք մեր գործունեությամբ նպաստել իրենց աշխատանքին՝ հաշվի առնելով արդեն իրականացրած քայլերը»,- հավելեց Գրիգորյանը։ Նախաձեռնության անդամները պլանավորում են շարունակել ստորագրահավաքը, ակտիվ պահել ՄԱԿ ԱԽ դիմելու անհրաժեշտության թեման, քննարկումներ ունենալ մասնագետների հետ եւ շարունակել հաղորդակցությունը միջազգային կառույցների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների հետ։ Գրիգորյանն ասաց, որ արեւմտյան երկրների ակտիվությունն ու ներգրավվածությունը տարածաշրջանում եւ Հայաստանում ակնհայտորեն մեծանում է, ինչն արդեն իսկ համահունչ է նախաձեռնության ներկայացրած պահանջների ուղղվածությանը։ «Սակայն առկա գործընթացները դեռեւս որոշակի պատասխան չեն ներկայացնում ՀՀ սահմաններին իրականացվող ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարի, ՀՀ եւ Արցախի բնակչության անվտանգության ապահովման, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանվածության, սահմանային կետերի վերազինման եւ ամրակայման հետ կապված պահանջներին ու մտահոգություններին։ Այնպես որ, մենք հետեւողականորեն բարձրաձայնելու ենք այս հարցերի մասին եւ շարունակելու ենք ընդլայնել մեր նախաձեռնության շարքերն ու լսարանը»,- եզրափակեց Գրիգորյանը։ Ինչ վերաբերում է նախաձեռնությանը՝ դրա հիմնադիրների գործունեությունն այս կամ այն կերպ ուղղակիորեն կապված է պատերազմի օրերին եւ հետպատերազմյան շրջանում երկրում ընթացող իրադարձություններին եւ դրանց հետեւանքներին․ «Լինելով ակտիվ քաղաքացիներ՝ յուրաքանչյուրս մեր բնագավառում մշտապես արձագանքել ենք, փորձել մասնակցել ու ազդել երկրի ներսում տեղի ունեցող գործընթացների վրա»,- ասաց նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանը՝ խոսելով իրենց նպատակների մասին։  «Այդպես, օրինակ, տիկին Զարուհի Մուրադյանն իր տնօրինությամբ գործող Սարգիս Մուրադյան պատկերասրահը վերածել էր քողարկող ցանցերի, վերմակ-դոշակների պատրաստման կետի, որտեղ հավաքվում էին տասնյակ կամավորներ, գերազանցապես՝ կանայք, որոնք օրնիբուն աշխատում էին՝ բանակին ու տեղահանված հայրենակիցներին աջակցելու համար։ Նրանց նախաձեռնությամբ հսկայածավալ աշխատանք իրականացվեց՝ անհրաժեշտ պարագաների ձեռքբերման, պատրաստման եւ թիրախային մատակարարման ուղղությամբ։ Տիկին Անուշ Սեդրակյանը կարեւոր հանդիպում-քննարկումների շարք նախաձեռնեց՝ հանրային դիսկուրս բերելով այն կարեւոր հարցերը, որոնք մանիպուլացվում են Ադրբեջանի կողմից եւ պատշաճ ու հիմնավորված արձագանքի չեն արժանանում պաշտոնական Հայաստանից»։ Գրիգորյանը նշեց, որ նախաձեռնության մեջ կան վավերագրող ռեժիսորներ, որոնք պատերազմի օրերին եւ հետո էլ նկարահանել ու լուսաբանել են իրադարձությունները, նպաստել ադրբեջանական պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունների միջազգային հանրայնացմանը, հետպատերազմյան օրերին հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդրով կամավորական աշխատանքներին եւ այլն։ Մեր զրուցակցի խոսքով՝ նախաձեռնության յուրաքանչյուր անդամ փորձել է առավելագույնն անել՝ լրացնելու պետական ձախողումների թողած բացն այն օղակներում, որտեղ կարող էին որեւէ կերպ օգտակար մասնակցություն ունենալ։ Կանանց նպատակը եղել է Հայաստանի համար այդ օրհասական պահին իրենց ուժերի ներածի չափով նպաստել խնդիրների հաղթահարմանը, թեթեւացնել այն մարդկանց հոգսը, որոնք առաջնագծում էին կամ անմիջականորեն տուժել էին պատերազմից։ «Այս նախապատմությունը ներկայացնում եմ, որպեսզի պարզ դառնա, որ թեեւ նախաձեռնությունն ինքնին ձեւավորվել է միայն մայիսի վերջին, սակայն մենք նախորդ ամիսներին եւս ներգրավված ենք եղել մեծ կամ փոքր սոցիալական, կրթական, տեղեկատվական եւ այլ կամավորական նախաձեռնություններում, պարբերաբար հանդիպել ու քննարկել ենք կարեւոր անելիքները։ Երբ սկսվեցին ադրբեջանական ոտնձգությունները Սյունիքում՝ ՀՀ սուվերեն տարածքում, եւ երբ հասկանալի դարձավ, որ ՀՀ կառավարությունը չի գնալու զինված բախման, մենք հանդիպումներ ունեցանք ոլորտի մասնագետների հետ ու եկանք համաձայնության, որ այս իրավիճակում պետք է ներկայացվեն Հայաստանի ժողովրդի դիրքորոշումն ու կամքը»,- ասաց Սեդա Գրիգորյանը։ Ասպրամ Փարսադանյան
13:09 - 28 հուլիսի, 2021
Ֆրանսիան մտահոգված է Հայաստանի սահմանային անվտանգության համար. Ժոնաթան Լաքոտ |tert.am|

Ֆրանսիան մտահոգված է Հայաստանի սահմանային անվտանգության համար. Ժոնաթան Լաքոտ |tert.am|

tert.am: «Լիովին տեղյակ եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես,  Գեղարքունիքի մարզում զինված գործողություններ են ընթանում: Մենք մտքով զինվորների հետք ենք և քաջ գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է  ունենում հայ-ադրբեջանական սահմանի վճակի շարունակական վատթարացման համատեքստում»,- հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիսայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի պեղումներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում և ընդգծել, որ մտքով նաև Գեղարքունիքում է: Դեսպանը նշել է, որ այս իրադարձությունները առաջացնում են ֆրանսիայի անհանգստությունը, քանի որ դրանով հրադադարը խախտվում է, ինչի հետևանքով Հայաստանի սահմանների անվտանգային վիճակի վատթարացում է գրանցվում: «ֆրանսիան կոչ է անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացը, բայց միևնույն ժամանակ,  դա պետք է լինի արդար ու չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո»,- շեշտել է  Ժոնաթան Լաքոտը: Ըստ նրա՝ Մինսկի խմբի շրջանակում շփումներ կան ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, որպեսզի նախևառաջ սահմանային լարվածության թուլացման ուղղությամբ ներդրում ունենան, իսկ երբ պահը գա  ներդում ունենան նաև քաղաքական գործընթացում: «Այս պահին մեր հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանների վիճակն է:  Բնականաբար, մեր մտքում է և մենք չենք մոռանում 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված  համաձայնագրի որոշ կետերի մասին, որոնց հետ դեռ խնդիրներ կան, մասնավորապես, Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատ արձակման կետն է»,- նշել է դեսպանը:
12:45 - 28 հուլիսի, 2021