Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել շիրակցի 13 գերու համար |hetq.am|

Դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել շիրակցի 13 գերու համար |hetq.am|

hetq.am: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հուլիսի 23-ին շարունակվել է շիրակցի գերիների հերթական խմբի շինծու գործով դատավարությունը։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։ Մեղադրյալի աթոռին են Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գալոյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բաղրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արմեն Դիլանյանը, Մանուկ Մարտոյանը, Մելս Ամբարդարյանը, Անդրանիկ Միքայելյանը և Ֆելիքս Գրիգորյանը, որոնց Բաքուն մեղադրում է իբր ահաբեկչական հարձակումների և այլ հանցագործությունների մեջ։ Հուլիսի 23-ի նիստի ընթացքում հրապարակվել են քրեական շինծու գործի նյութերը, իսկ այնուհետ հայտարարվել է դատական գործընթացի ավարտի մասին։ Դատախազը պահանջել է 13 գերուց յուրաքանչյուրին դատապարտել 7 տարվա ազատազրկման, իսկ պատիժը կրելուց հետո նրանց արտաքսել Ադրբեջանից։
13:58 - 23 հուլիսի, 2021
Չկա կարգավիճակ, չկա Լեռնային Ղարաբաղ, իսկ Զանգեզուրը մեր նախնիների հայրենիքն է, և մենք մեր սեփական հողի վրա ենք գտնվում. Ալիև |tert.am|

Չկա կարգավիճակ, չկա Լեռնային Ղարաբաղ, իսկ Զանգեզուրը մեր նախնիների հայրենիքն է, և մենք մեր սեփական հողի վրա ենք գտնվում. Ալիև |tert.am|

tert.am: Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Հայաստանի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է minval.az-ը։ «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևան կատարած այցի ժամանակ սահմանամերձ տարածքները վիճելի է անվանել։ Ճիշտն ասած՝ համաձայն չեմ այդ արտահայտության հետ, քանի որ այդ տարածքները մերն ենք համարում։ Ես համարում եմ, որ դրանք Զանգեզուրի տարածքներն են, իսկ Զանգեզուրը մեր նախնիների հայրենիքն է, և մենք մեր սեփական հողի վրա ենք գտնվում», - ասել է Ալիևը: Նա «իմաստուն քայլ» է որակել Շառլ Միշելի կողմից «կարգավիճակ», «Լեռնային Ղարաբաղ» բառերի չօգտագործումը և նշել, որ Հայաստանը դրանից պետք է եզրակացնի, որ «չկա ո՛չ կարգավիճակ, ո՛չ Լեռնային Ղարաբաղ»։ Ալիևն ասել է, թե եթե հայերին դուր է գալիս այդ անվանումը, նրանք կարող են Հայաստանում այդ անվանմամբ շրջան ունենալ:
09:29 - 23 հուլիսի, 2021
Իլհամ Ալիևը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից |tert.am|

Իլհամ Ալիևը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել օտարերկրյա ընկերություններին «կամավոր փոխհատուցել երկրի տնտեսությանը պատճառված վնասը՝ կապված հայկական վերահսկողության ընթացքում Ղարաբաղում ոսկու հանքավայրերի ապօրինի մշակման հետ»: Այս մասին գրել է minval.az կայքը:«Ամբողջությամբ վերլուծվել են մեր ոսկու պաշարները Զանգելանի և Քելբաջարի շրջաններում, որոնք ապօրինի շահագործվել են օտարերկրյա ընկերությունների կողմից: Հրավիրված են միջազգային խորհրդատուներ: Ես նորից եմ ուզում ասել, որ նրանք (ընկերությունները) պետք է կամավոր փոխհատուցեն պատճառված վնասը: Թող վճարեն ադրբեջանական պետությանը հասցված վնասի համար, և դրանից հետո միայն կկարողանան հանգիստ աշխատել»,- ասել է Ալիևը:Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև, որ հակառակ դեպքում «այս ընկերությունների բիզնես հեղինակությունը, որոնք այլ վայրերում գործունեություն են ծավալում, լրջորեն կտուժի»:
21:37 - 22 հուլիսի, 2021
Ադրբեջանում դատախազը 7 տարի ազատազրկում է պահանջել հայ ռազմագերիների համար |tert.am|

Ադրբեջանում դատախազը 7 տարի ազատազրկում է պահանջել հայ ռազմագերիների համար |tert.am|

tert.am: Ադրբեջանում շարունակվել է դատական գործը 13 հայ ռազմագերիների նկատմամբ: Այս մասին տեղեկացրել է minval.az կայքը:Դատարանի առաջ են կանգնել Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը, Վարազդատ Անուշավանի Մանուկյանը, Դավիթ Ստեփանի Ստեփանյանը, Լևոն Աշոտի Թոսունյանը, Արթուր Էդուարդի Բաղդասարյանը, Սերոբ Սուրենի Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Հրայր Հրաչի Գերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Արտակի Գևորգյանը, Մարտին Մուշեղի Աղրամանյանը:Դատախազը պահանջել է, որ 214.2.1, 214.2.3 հոդվածները (ահաբեկչություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ, կազմակերպված խմբի կամ հանցավոր միության (հանցավոր կազմակերպություն) կողմից, 279.2 հոդվածը (զինված կազմավորումներ կամ խմբավորումներ ստեղծել Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված ձևով, այդ կազմավորումների կազմում հարձակումը ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կամ անհատների դեմ) հանվեն մեղադրանքներից:Պետական մեղադրող կողմը մեղադրյալների համար պատիժ է պահանջել 318.2 հոդվածով (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ կազմակերպված խմբի կողմից) և 228.3 հոդվածով (զենքի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահեստավորում, տեղափոխում կամ կազմակերպված խմբի կողմից զենքի, դրա պարագաների, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի տեղափոխում):Դատախազը մեղադրյալների համար պահանջել է 7 տարվա ազատազրկում, ազատազրկումից  հետո` Ադրբեջանից վտարում:Այնուհետ դատաքննությանը ելույթ են ունեցել մեղադրյալների փաստաբանները: Մեղադրյալները, դատարանում իրենց վերջին խոսքն ասելով, խնդրել են արդարացնել իրենց:Դատարանը հեռացել է որոշում ընդունելու:  
19:13 - 22 հուլիսի, 2021
ՌԴ քաղաքացին Բաքվում 10 տարվա ազատազրկման դատապարտվեց՝ «ահաբեկչության, վարձկանության ու սահմանն ապօրինի խախտելու» համար |azatutyun.am|

ՌԴ քաղաքացին Բաքվում 10 տարվա ազատազրկման դատապարտվեց՝ «ահաբեկչության, վարձկանության ու սահմանն ապօրինի խախտելու» համար |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին՝ ահաբեկչության ու վարձկանության, ինչպես նաև Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքներով։ Ըստ Ադրբեջանի դատախազության, Դուբակովը հավաքագրվել է որպես վարձկան և մասնակցել անցած տարվա պատերազմին՝ Ադրբեջանի բանակի դեմ։ Մեղադրող կողմը պնդում է, թե նա այս տարվա հունվարին Թուրքիայից ժամանել է Բաքու՝ սադրանքներ գործելու համար, ինչից հետո էլ ձերբակալվել է։ Դուբակովը, սակայն, մեղադրանքը չի ընդունում, հայտարարում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն են իրեն հավաքագրել՝ դեռ 2018 թվականին, և որ ինքը պատերազմական գոտում է հայտնվել Ադրբեջանի իշխանությունների հանձնարարությամբ։
13:36 - 22 հուլիսի, 2021
Հայկական կողմը իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ նման միջադեպերը կանխարգելելու, դրանց հակազդելու ուղղությամբ․ՊՆ-ում քննարկվել է Երասխում ստեղծված իրավիճակը

Հայկական կողմը իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ նման միջադեպերը կանխարգելելու, դրանց հակազդելու ուղղությամբ․ՊՆ-ում քննարկվել է Երասխում ստեղծված իրավիճակը

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դեսպանությունների հավատարմագրված ռազմական կցորդներին։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ-ն: Հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Երասխի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկած սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Շեշտվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումների վերաբերյալ ագրեսիվ հռետորաբանությունը խաթարում է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Նշվել է, որ հայկական կողմը, հավատարիմ մնալով ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը, այնուամենայնիվ, իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նմանատիպ միջադեպերը կանխարգելելու և դրանց հակազդելու ուղղությամբ։ Ընդգծվել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ ոտնահարումներին։
19:49 - 21 հուլիսի, 2021
ՌԴ-ն կողջունի ԼՂ հարցով ԵՄ միջնորդական ջանքերը, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրագործմանը. Պեսկով |tert.am|

ՌԴ-ն կողջունի ԼՂ հարցով ԵՄ միջնորդական ջանքերը, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրագործմանը. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանը պատրաստ է ողջունել ԵՄ երկրների ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրագործմանը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Եթե միջնորդական ջանքերը կայունություն, կանխատեսելիություն են բերում և օգնում են գոյություն ունեցող պայմանավորվածությունների իրագործմանը, ապա դրանք կարելի է միայն ողջունել: Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ տարվող աշխատանքները վատ չեն ընթանում»,- ասել է Պեսկովը` մեկնաբանելով ԵՄ երկրներից հնչող հայտարարությունները ԼՂ հարցով բանակցությունների եռակողմ ձևաչափում հայտնվելու մտադրության մասին:Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները ԼՂ հարցով ձեռք են բերվել «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բավականին էներգետիկ մասնակցությամբ»:
14:06 - 21 հուլիսի, 2021
Ռուսաստանն ու Ադրբեջանն աշխատում են Ադրբեջանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի համատեղ արտադրություն սկսելու շուրջ. Պուտին |tert.am|

Ռուսաստանն ու Ադրբեջանն աշխատում են Ադրբեջանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի համատեղ արտադրություն սկսելու շուրջ. Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրներն աշխատանքներ են տանում Ադրբեջանի տարածքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրություն սկսելու ուղղությամբ, հայտնում է kremlin.ru-ն։ «Մենք աշխատում ենք Ադրբեջանում համատեղ արտադրություն սկսելու հարցի շուրջ։ Իհարկե, ամենակարևոր հարցերից մեկը տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցն է։ Գիտեմ, որ դուք մեծ ուշադրություն եք դարձնում այս հարցին, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Դրանք ամենադժվարն են, սակայն եթե մենք կարգավորում ենք ուզում, իսկ մենք բոլորս ենք դա ուզում, ապա պետք է գնանք այդ ճանապարհով», - ասել է Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ մինչ այժմ հաջողվել է իրավիճակը կարգավորելու փոխզիջումային լուծումներ գտնել, ինչի համար էլ շնորհակալ է։  
09:44 - 21 հուլիսի, 2021
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչների իրավունքները, և այդ քալերը պետք է դիտել միասնական դիտավորության մեջ. Թաթոյան

Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչների իրավունքները, և այդ քալերը պետք է դիտել միասնական դիտավորության մեջ. Թաթոյան

Ադրբեջանական զինծառայողները 2021թ. հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչների իրավունքները, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը. Նախ, պարզվել է, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներից մեկը 2021թ. հուլիսի 19-ին՝ առավոտյան ժամը 10-10:30-ի սահմաններում գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել իրեն և իր ընտանիքին օրինական փաստաթղթերի հիման վրա սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում: Նա, մասնավորապես, իրականացրել է հացահատիկի բերքահավաք կոմբայնով: Տեղ գյուղի նշված բնակչի հողատարածքը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի դիրքերի անմիջական հարևանությամբ: Չնայած դրան՝ աշխատանքների լիարժեքության համար կոմբայնավարը ստիպված է եղել ցորենը հավաքել նաև հողատարածքի եզրային հատվածներով: Երբ կոմբայնավարը եզրային հատվածներից մեկում ավարտել է աշխատանքները և այդ վայրից գտնվել է շուրջ 150 մետր հեռավորության վրա՝ դեպի ՀՀ տարածքի խորքը, նկատել է, որ իրեն են մոտենում ադրբեջանական մի շարք զինված ծառայողներ: Մոտենալով՝ ադրբեջանական զինծառայողները զենքով սպառնացել են Տեղ գյուղի բնակչին, գոռգոռացել ու քաշքշել են վերջինիս, փորձել են նրան ու կոմբայնը hարկադրաբար տեղափոխել դեպի իրենց դիրքեր: Փաստահավաք աշխանքները հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փաստացի ապօրինաբար ազատությունից զրկել են իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում կոմբայնով հացահատիկի բերքահավաք իրականացնող ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակչին՝ կոմբայնավարին, տևական ժամանակով խոչընդոտել են գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը: Կոմբայնավարն անմիջապես ահազանգել է Տեղ համայնքի ղեկավարին: Դրանից հետո համայնքի ղեկավարի, ՀՀ զինված ուժերի ու տեղի ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարական կազմերի ջանքերի շնորհիվ հուլիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում կոմբայնն ու կոմբայնավարը վերադարձվել են հայկական կողմին: Մարդու իրավունքների պաշտպանը նկարագրված միջադեպի վերաբերյալ օբյեկտիվ ապացույցները կտրամադրի համապատասխան, այդ թվում` միջազգային միջկառավարական մարմինների: Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են նաև, որ նշված միջադեպից բացի, ադրբեջանական զինված ուժերը 2021թ. հուլիսի 19-ից լույս 20-ի գիշերը կրակոցներ են արձակել Տեղ համայնքի Խնածախ և Արավուս գյուղերի անմիջական հարևանությամբ՝ խաթարելով գյուղերի բնակիչների անդորրը և խաղաղ կյանքը: Կրակոցները դադարել են միայն ՀՀ Զինված ուժերի՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ կրակոցների արդյունքում: Նշված բոլոր տեղեկությունները հաստատել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարը, հաստատվել են բնակիչների վկայություններով, լրատվամիջոցների հրապարակումներով, ինչպես նաև հուլիսի 19-ի միջադեպի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությամբ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների՝ ՀՀ քաղաքացիական բնակիչների իրավունքները կոպիտ խախտող հանցավոր բնույթի նշված արարքները պետք է դիտել միասնական դիտավորության մեջ: Դա հաստատվում է նաև այն կրակոցների ֆոնին, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակաբար հրահրում են ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ու դիտավորյալ խաթարում սահմանային բնակչության խաղաղ կյանքը՝ ոտնահարելով նրանց իրավունքները (կյանքի և առողջության, սեփականության և հոգեկան անձեռնմխելիության և այլ կենսական իրավունքներ):
09:31 - 21 հուլիսի, 2021