Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել հիմնախնդիրները. ԵԽԽՎ նախագահ |armenpress.am|

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել հիմնախնդիրները. ԵԽԽՎ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել հիմնախնդիրները, որոնցում Վրաստանը առաջնային դեր կխաղա: Ինչպես փոխանցել է 1tv.ge-ն, այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դամսը, ով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:«Առաջին օրինակը, որը բոլորիդ համար կարևոր է, Վրաստանի տարածաշրջանային դիրքորոշումն է Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Մենք բոլորս համաձայն ենք, որ մենք նախաձեռնություն կձեռնարկենք, երբ պատվիրակությունը համալրվի խորհրդարանական պատվիրակություններին՝ խորհրդարանական դիվանագիտության համատեքստում միավորելու համար: Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել այն խնդիրները, որոնցում Վրաստանը առաջնային դեր կխաղա», - ասել է Ռիկ Դամսը:
21:45 - 27 հուլիսի, 2021
Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան» |tert.am|

Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան» |tert.am|

tert.am: «Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան». այսօր Միլլի մեջլիսում Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների առաջին եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան, գրել է minval.az-ը:Հիշեցնենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահները եռակողմ հանդիպման արդյունքներից հետո ստորագրել են Բաքվի հռչակագիրը:Գաֆարովան նշել է եռակողմ ձևաչափով հանդիպումներ անցկացնելու կարևորությունը: Նա ասել է, որ «Բաքվի հռչակագրի շրջանակում կարևոր է համարում աջակցությունն Ադրբեջանին ականապատված տարածքների քարտեզներ տրամադրելու հարցում»:Տեղեկատվության համաձայն, հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը և Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Ասադ Կայսերը:Գաֆարովան նշել է, որ Բաքվի հռչակագիրը կնպաստի երեք երկրների ռազմավարական կապերի ամրապնդմանը:Շենթոփը հայտարարել է, որ Բաքվի հռչակագիրը կնպաստի տարածաշրջանում անվտանգության ապահովմանը: Այս փաստաթուղթը կարևոր դեր է ունենալու եռակողմ հարաբերությունների ինստիտուցիոնալացման տեսանկյունից, ասել է Շենթոփը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ ստեղծվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների միջև համագործակցության եռակողմ հարթակ:
18:08 - 27 հուլիսի, 2021
Ադրբեջանի կողմից հուլիսի 25-26-ի կրակոցները Վերին Շորժա, Սոթք, Երասխ գյուղերի հարևանությամբ խախտում են քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքը և մարդկանց խաղաղ կյանքը. ՄԻՊ

Ադրբեջանի կողմից հուլիսի 25-26-ի կրակոցները Վերին Շորժա, Սոթք, Երասխ գյուղերի հարևանությամբ խախտում են քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքը և մարդկանց խաղաղ կյանքը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր վաղ առավոտյան՝ 2021 թվականի հուլիսի 26-ին քաղաքացիական բնակիչներից ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի հարևանությամբ: Պարզվել է, որ կրակոցներն արձակվել են Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում գտնվող Սոթքի լեռնանցքի հողմակների տարածքում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերից և ընդհատումներով շարունակվել են տևական ժամանակ: Կրակոցները եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, հայկական զինված ուժերի դիրքերից բացի արձակվել են Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Կրակոցները պարզ լսելի են եղել նաև Սոթք գյուղում և Գեղամասար համայնքի այլ մասերում: Ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների, նրանց հրահրած լարված իրավիճակի պատճառով տարհանվել են Սոթքի հանքավայրի աշխատակիցները: Այն փաստը, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը գիշերը կրակոցների պատճառով ստիպված է եղել դադարեցնել հանքավայրի աշխատանքը, վկայում է ադրբեջանական զինված ուժերի կողմից ընկերության օրինական ձեռնարկատիրական գործունեությունը խոչընդոտելու, աշխատակիցների իրավունքները կոպտորեն խախտելու, մարդկանց կյանքի համար իրական վտանգի մասին: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է արձանագրում, որ հողմակների այն տարածքը, որտեղից ադրբեջանական զինված ուժերը կրակել են, ՀՀ կառավարության 2000թ. դեկտեմբերի որոշմամբ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա տրամադրվել է ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանը և այդ ընկերության հետ կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը: Այսինքն՝ հողատարածքը իրավական հիմքով պատկանում է ՀՀ-ում գրանցում ունեցող ընկերության օրինական տիրապետությանը, այն տրամադրվել է էլեկտրական էներգիայի արտադրության համար հողմային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու նպատակով։ Նշված 200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունը կառուցել է 2 հողմակ: Այդ տարածք ադրբեջանական զինված ուժերն ապօրինաբար ներխուժել են 2020թ. նոյեմբերի 25-ին ու դրանով ընկերությանը պատճառել են շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել 2021թ. փետրվարի 5-ին (https://www.ombuds.am/am/site/ViewNews/1515): Այսօր Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ահազանգեր նաև այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 26-ին ՝վաղ առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում կրակոցներ են արձակել նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրի հարևանությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել նաև այն մասին, որ որ ադրբեջանական զինված ուժերը, Գեղարքունիքից բացի, հուլիսի 26-ին` ժամը 11:30-ի սահմաններում կրակոցներ են արձակել նաև ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի հարևանությամբ: Լսելի են եղել նաև գյուղում: Կրակոցները վերսկսել են նաև ժամը 15:30-ից և մինչ այս պահը շարունակվում են: ՀՀ Գեղարքունիքի և Արարատի մարզերի նշված համայնքների անմիջական հարևանությամբ ադրբեջանական կրակոցների փաստերն ակնհայտ ապացուցում են, որ ՀՀ սահմանային, մասնավորապես` Գեղարքունիքի, Սյունիքի և վերջին օրերին նաև Արարատի (օրինակ` Երասխ գյուղ) մարզերի բոլոր այն հատվածներում, որտեղ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ներկա են ադրբեջանական զինված ծառայողներ, նրանց պահվածքը նույնն է` կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղի ու բերքահավաքի խոչընդոտներ, սպառնալիքներ և այլն: Նկարագրված կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ինքնին ներկայությունը ՀՀ քացաքացիական բնակավայրերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների սեփականության, ազատ տեղաշարժի, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս կենսական իրավունքները: Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու բնականոն կյանքը: Գեղարքունիքի և Արարատի մարզերում հուլիսի 26-ի ադրբեջանական կրակոցների փաստերը պաշտոնապես հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:
17:40 - 26 հուլիսի, 2021
Հայաստանից դեռ պատասխան չենք ստացել խաղաղության պայմանագրի և սահմանազատման առաջարկների վերաբերյալ․ Բայրամով |civilnet.am|

Հայաստանից դեռ պատասխան չենք ստացել խաղաղության պայմանագրի և սահմանազատման առաջարկների վերաբերյալ․ Բայրամով |civilnet.am|

civilnet.am: Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել խաղաղության պայմանագրի ստորագրման և սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկությունների վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, Սերբիայի արտգործնախարարի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ադրբեջանը հանդես է եկել որոշ առաջարկներով։ Դա նաև սահմանազատման շուրջ քննարկումներ սկսելու միջոցով Հայաստանի հետ սահմանային բաց հարցի լուծումն է։ Բացի այդ, այդ առաջարկը, որը բազմիցս հնչեցրել Է Ադրբեջանի նախագահը, Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու Բաքվի պատրաստակամությունն է։ Ցավոք, մենք Հայաստանից դեռ արձագանք չենք ստացել մեր առաջարկների վերաբերյալ»,- ասել է Բայրամովը։ Նրա խոսքով՝ Երևանի նման դիրքորոշումը «վնասում է տարածաշրջանում խաղաղությանն ու առաջընթացին, ինչպես նաև Հայաստանին»․ «Կա մի պարզ բանաձև՝ դա միջազգային իրավունքի հիմնարար նորմերի պահպանումն է։ Ադրբեջանը հենց նման դիրքորոշում ունի”,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։
16:16 - 26 հուլիսի, 2021
Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի աջակցության վրա. Լուկաշենկոն` ադրբեջանցի դեսպանի հրաժեշտի արարողությանը   |tert.am|

Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի աջակցության վրա. Լուկաշենկոն` ադրբեջանցի դեսպանի հրաժեշտի արարողությանը |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երախտագիտություն է հայտնել ադրբեջանական կողմին երկիր նավթ մատակարարելու համար` անկախ արևմտյան երկրների հակազեցությանը: Ինչպես հայտնում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը, այս մասին Լուկաշենկոն հայտնել է Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանը` նվիրված երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտին:Լուկաշենկոն վստահեցրել է, որ Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի աջակցության վրա: «Մենք պատրաստ ենք իրագործել այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ադրբեջան վերջերս կատարած այցի ժամանակ»,- ասել է բելառուս ղեկավարը: «Հիմնականում Ադրբեջանի և ձեր նախագահի դիրքրոշման շնորհիվ ձեզ հաջողվեց կայունացնել իրավիճակն ու հասնել առկա խնդիրների խաղաղ կարգավորման: Իհարկե, խաղաղության ուղին նոր է սկսում: Ե՛վ հայ, և՛ ադրբեջանցի ժողովուրդն արժանի է հանգիստ, խաղաղ կյանքի»,- ընդգծել է բելառուս առաջնորդը: 
15:59 - 26 հուլիսի, 2021
Տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը․ Արարատի մարզպետարան

Տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը․ Արարատի մարզպետարան

Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մամուլում տարածվող տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։Հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է։Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց»։
14:25 - 26 հուլիսի, 2021
Դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել շիրակցի 13 գերու համար |hetq.am|

Դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել շիրակցի 13 գերու համար |hetq.am|

hetq.am: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հուլիսի 23-ին շարունակվել է շիրակցի գերիների հերթական խմբի շինծու գործով դատավարությունը։ Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը։ Մեղադրյալի աթոռին են Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գալոյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բաղրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արմեն Դիլանյանը, Մանուկ Մարտոյանը, Մելս Ամբարդարյանը, Անդրանիկ Միքայելյանը և Ֆելիքս Գրիգորյանը, որոնց Բաքուն մեղադրում է իբր ահաբեկչական հարձակումների և այլ հանցագործությունների մեջ։ Հուլիսի 23-ի նիստի ընթացքում հրապարակվել են քրեական շինծու գործի նյութերը, իսկ այնուհետ հայտարարվել է դատական գործընթացի ավարտի մասին։ Դատախազը պահանջել է 13 գերուց յուրաքանչյուրին դատապարտել 7 տարվա ազատազրկման, իսկ պատիժը կրելուց հետո նրանց արտաքսել Ադրբեջանից։
13:58 - 23 հուլիսի, 2021
Չկա կարգավիճակ, չկա Լեռնային Ղարաբաղ, իսկ Զանգեզուրը մեր նախնիների հայրենիքն է, և մենք մեր սեփական հողի վրա ենք գտնվում. Ալիև |tert.am|

Չկա կարգավիճակ, չկա Լեռնային Ղարաբաղ, իսկ Զանգեզուրը մեր նախնիների հայրենիքն է, և մենք մեր սեփական հողի վրա ենք գտնվում. Ալիև |tert.am|

tert.am: Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Հայաստանի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է minval.az-ը։ «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևան կատարած այցի ժամանակ սահմանամերձ տարածքները վիճելի է անվանել։ Ճիշտն ասած՝ համաձայն չեմ այդ արտահայտության հետ, քանի որ այդ տարածքները մերն ենք համարում։ Ես համարում եմ, որ դրանք Զանգեզուրի տարածքներն են, իսկ Զանգեզուրը մեր նախնիների հայրենիքն է, և մենք մեր սեփական հողի վրա ենք գտնվում», - ասել է Ալիևը: Նա «իմաստուն քայլ» է որակել Շառլ Միշելի կողմից «կարգավիճակ», «Լեռնային Ղարաբաղ» բառերի չօգտագործումը և նշել, որ Հայաստանը դրանից պետք է եզրակացնի, որ «չկա ո՛չ կարգավիճակ, ո՛չ Լեռնային Ղարաբաղ»։ Ալիևն ասել է, թե եթե հայերին դուր է գալիս այդ անվանումը, նրանք կարող են Հայաստանում այդ անվանմամբ շրջան ունենալ:
09:29 - 23 հուլիսի, 2021
Իլհամ Ալիևը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից |tert.am|

Իլհամ Ալիևը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել օտարերկրյա ընկերություններին «կամավոր փոխհատուցել երկրի տնտեսությանը պատճառված վնասը՝ կապված հայկական վերահսկողության ընթացքում Ղարաբաղում ոսկու հանքավայրերի ապօրինի մշակման հետ»: Այս մասին գրել է minval.az կայքը:«Ամբողջությամբ վերլուծվել են մեր ոսկու պաշարները Զանգելանի և Քելբաջարի շրջաններում, որոնք ապօրինի շահագործվել են օտարերկրյա ընկերությունների կողմից: Հրավիրված են միջազգային խորհրդատուներ: Ես նորից եմ ուզում ասել, որ նրանք (ընկերությունները) պետք է կամավոր փոխհատուցեն պատճառված վնասը: Թող վճարեն ադրբեջանական պետությանը հասցված վնասի համար, և դրանից հետո միայն կկարողանան հանգիստ աշխատել»,- ասել է Ալիևը:Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև, որ հակառակ դեպքում «այս ընկերությունների բիզնես հեղինակությունը, որոնք այլ վայրերում գործունեություն են ծավալում, լրջորեն կտուժի»:
21:37 - 22 հուլիսի, 2021