Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին. վարչապետ |armenpress.am|

Պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամությունը և անդրադարձել գերիներին վերադարձնելու ու ականապատ տարածքների քարտեզների հարցին: Այս հայտարարությունը կառավարության ղեկավարն արել է Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը` պատասխանելով ներկաներից մեկի հարցին: «Տեսեք, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Ասեմ, որ դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա թարգմանաբար նշանակում է, և արտգործնախարարների մակարդակով, և վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել: Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սպասում է իր լուծմանը, և կարող եմ ասել, որ մի քանի ագամ արդեն ողջունել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, որտեղ նրանք մի քանի անգամ արձանագրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ու այս նպատակով խաղաղ գործընթացը վերականգնելու անհրաժեշտությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա է հայտարարում, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ «Ձեր կոնկրետ նշած հարցին կարող եմ տալ հետևյալ պատասխանը․ ենթադրվող առաջիկա հանդիպմանը ես պատրաստ եմ ինձ հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսք է գնում, իսկ խոսք է գնում այն քարտեզների մասին, որոնք Հայատանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում։ Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին»: Վարչապետը նշել է, թե Ադրբեջանի նախագահը բողոքում է, որ այդ քարտեզների որակը, որ նախկինում փոխանցել ենք, լավը չեն: «Տեսեք, մենք երկու արձանագրում ենք անում` առաջինը. մենք տվել ենք այն քարտեզները, որ ունենք, այսինքն այնպես չէ, որ լավ որակի քարտեզները պահել ենք դարակում, վատ որակի քարտեզները տվել ենք։ Ես չեմ բացառում և նաև գիտեմ, որ  քարտեզների որակի հետ կապված խնդիր կա, ինչո՞ւ, որովհետև քարտեզի որակը կախված է քարտեզագրողի որակից, նրա պրոֆեսիոնալ հմտությունից, ինչ քարտեզագրել է, այն էլ ունենք»,- հավելել է նա։ Փաշինյանը նշել է՝ տվել ենք այն քարտեզները, որ ունենք «Մենք ուրիշ քարտեզներ, նկատի ունեմ, արդեն իսկ փոխանցված տեղանքի առումով, ուրիշ քարտեզներ ուղղակի չունենք։ Եվ սա փաստ է, ու սա պետք է արձանագրել որպես իրողություն»։ Առավել մանրամանս՝ armenpress.am-ում Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի
21:45 - 03 հոկտեմբերի, 2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը տարածաշրջան ևս մեկ անգամ հաստատում է, որ ԼՂ կոնֆլիկտը ավարտված չէ․ Արմեն Գրիգորյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը տարածաշրջան ևս մեկ անգամ հաստատում է, որ ԼՂ կոնֆլիկտը ավարտված չէ․ Արմեն Գրիգորյան

ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, և ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածաշրջան այցը ևս մեկ անգամ ապացուցում է դա։ Այս մասին երեկ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Գրիգորյանը նաև ասել է, որ Հայաստանի տարածքում չի կարող գոյություն ունենալ սուվերեն միջանցք։ «Միջանցքներ կամ ճանապարհներ հնարավոր է՝ բացվեն, որից նաև կարող են օգտվել ադրբեջանցիները, կամ Թուրքիան, որպեսզի Ադրբեջանի հետ կապվի, այդպիսի տարբերակ հնարավոր է, բայց այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն տարածքի վերահսկողության տակ»։ Պետրոս Ղազարյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկություն է հայտնել խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի հետ, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա հետաքրքվել է ՝ Հայաստանը նույնպես պատրա՞ստ է հանդիպմանը։ «Մենք ավելի շուտ հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել և քննարկել հարցեր։ Եթե իսկապես պատրաստակամություն լինի, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ»,- պատասխանելով հարցին՝ նշել է ԱԽ քարտուղարը։  Անդրադառնալով այս տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներթափանցման վերաբերյալ հարցին, Գրիգորյանն ասել է․ «Մենք շարունակում ենք քննարկումները ՀԱՊԿ-ի հետ, որպեսզի փորձենք լուծում գտնել»,-հավելելով, որ փորձում են խաղաղ ճանապարհով կարգավորել հարցը։  
14:16 - 02 հոկտեմբերի, 2021
Թեհրանը «զարմացած է» Ալիևի «զարմանքից» |civilnet.am|

Թեհրանը «զարմացած է» Ալիևի «զարմանքից» |civilnet.am|

civilnet.am: Թեհրանը զարմացած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իրանական կողմի հասցեին արած հայտարարություններից և չի հանդուրժի իսրայելական ուժերի ներկայությունը իր սահմաններին․ այս մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն, հայտնում է Tehran Times-ը։ «Մի իրավիճակում, երբ երկու երկրներն ունեն լավ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա և ամենաբարձր մակարդակով գործում են կապի խողովակներ, նման հայտարարությունները զարմանք են առաջացնում»,- ասել է Խաթիբզադեն։ Վերջինս հստակեցրել է, որ սահմանային զորավարժությունների անցկացումը Իրանի ինքնիշխան իրավունքն է։ Սեպտեմբերի 27-ին Իլհամ Ալիևը թուրքական Anadolu լրատվականի հետ զրույցում զարմանք էր հայտնել Թեհրանի ձեռնարկած գործողությունների առնչությամբ․ «Ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ մեր սահմաններին։ Իրանը սահմանին վարժանքներ չի իրականացրել մոտ 30 տարի առաջ Ադրբեջանի անկախացումից ի վեր»։ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական ուժերը իրանական բեռնատարների վարորդներից սկսել են գումար գանձել իրենց տարածք մուտք գործելու համար։ Ադրբեջանցիներն անգամ երկու իրանցի վարորդի են ձերբակալել։ Anadolu-ի հետ զրույցում Ալիևը «պարզաբանել է», որ Իրանը տարիներով անտեսել է Ադրբեջանի կոչերը՝ դադարեցնել ապրանքների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։ Նրա խոսքով՝ ոչ մի իրանական բեռնատար չի մտել Ղարաբաղ այն բանից հետո, երբ իրենք սկսել են մուտքի գումար գանձել։ Սեպտեմբերի վերջին լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանը զորակազմ և զինտեխնիկա է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ վարժանքներն իրականացվում են ի պատասխան Ադրբեջանի տարածքում իսրայելական ուժերի ներկայության։ Բաքվում Իրանի դեսպան Աբաս Մուսավին հավաստիացրել է, որ զորավարժությունները նախապես ծրագրված էին և որևէ սպառնալիք չեն ներկայացնում Ադրբեջանի համար։
12:09 - 29 սեպտեմբերի, 2021
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը «վերադարձրել է պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին» |tert.am|

Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը «վերադարձրել է պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին» |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը «վերադարձրել է պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին»:«Հայաստանի կառավարությունը կարող է հաստատել դա: Մենք վերադարձրել ենք նրանց զինծառայողներին դեռևս, նախքան նրանք վերադարձել էին մեր զինվորականներին: Այն անձինք, որոնց նկատի ունի Human Rights Watch-ը, մարդիկ են, որոնք մեր դիրքեր են ուղարկվել Հայաստանի ռազմական հրամանատարության կողմից պատերազմի ավարտից և նոյեմբերյան համաձայնագրի ստորագրումից երկու շաբաթ անց»,- ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Ալիևը՝ պատասխանելով իրավապաշտպան կազմակերպության հնչեցրած մեղադրանքների մասին հարցին, որոնց համաձայն՝ Ադրբեջանը կտտանքների է ենթարկում հայ ռազմագերիներին:  
22:42 - 28 սեպտեմբերի, 2021
Ալիևը հայտարարել է, որ զանգվածային աշխատանքներ են սկսվել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ |tert.am|

Ալիևը հայտարարել է, որ զանգվածային աշխատանքներ են սկսվել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Ադրբեջանի, ՌԴ-ի և Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ ձևաչափով համագործակցության կարևորությունը:«Այդ խմբում աշխատանք է տարվել Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ, սակայն հունիսի սկզբին Հայաստանը դադարեցրել է իր մասնակցությունն այդ խմբին՝ ընտրություններով պայմանավորված: Օգոստոսի կեսերին այդ խումբը հերթական հանդիպումն է անցկացրել: Նրանք կրկին կհանդիպեն հաջորդ ամիս: Կարծում եմ՝ այդ խումբը կարևոր ձևաչափ է, քանի որ թեև արդյունք չկա, այնուամենայնիվ շփում կա: Շփումն անհրաժեշտ գործիք է տվյալ իրավիճակում, և շատ հարցեր կարող են կարգավորվել այդ շփումների օգնությամբ»,- ասել է Ալիևը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:Վերջինս հավելել է, որ Ադրբեջանում «զանգվածային աշխատանքներ են մեկնարկել Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ:
15:40 - 27 սեպտեմբերի, 2021
Ալիևը խոսել է նոյեմբերի 9-ի, ռուս խաղաղապահների և հայերի ու ադրբեջանցիների հաշտեցման մասին |hetq.am|

Ալիևը խոսել է նոյեմբերի 9-ի, ռուս խաղաղապահների և հայերի ու ադրբեջանցիների հաշտեցման մասին |hetq.am|

hetq.am: 2020 թվականի պատերազմից դեռ շատ առաջ Ադրբեջանը մշակել էր և ուներ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վարման պլան։ Այդ մասին ռուսական Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է հենց ինքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մարտական գործողությունների վարման ծրագիր մի երկրում, որը գտնվում էր պատերազմի, թեկուզ սառեցված հակամարտության մեջ, բայց պատերազմի մեջ, կյանքի բոլոր դեպքերի համար վաղուց էր մշակվել։ Բնականաբար, հաշվի առնելով նոր իրողությունները, հաշվի առնելով Ադրբեջանի նոր հնարավորությունները, ներառյալ տեխնոլոգիական՝ այդ պլանում պարբերաբար փոփոխություններ են արվել»,- նշել է Ալիևը։ Ըստ նրա՝ հակամարտության սրման պարագայում նման պլան ունեցել է նաև Հայաստանը։ Ալիևը նշել է, որ ադրբեջանական պլանն ունեցել է «Երկաթե բռունցք» անվանումը, որն Ալիևը մի քանի անգամ օգտագործել է ադրբեջանցիներին ուղղված իր ուղերձներում, որտեղ նա հայտարարում էր գրավյալ քաղաքների ու գյուղերի մասին։ «Մի քանի անգամ ասել եմ, որ մեր երկաթե բռունցքը կջարդի թշնամու գլուխը, եթե նա իր կամքով չհեռանա բռնազավթված տարածքներից։ Քանի որ դա դրական արձագանք էր ստանում հանրության կողմից, ես էլ որոշեցի գործողությունը հենց այդպես անվանել՝ «Երկաթե բռունցք»։ Սակայն դա միանգամից տեղի չունեցավ, այլ մարտական գործողությունների որոշակի փուլում»,- նշել է նա։ Խոսելով պատերազմի ավարտի և Վլադիմիր Պուտինի դերակատարության մասին՝ Ալիևը նշել է, որ Պուտինը ակտիվ դերակատարություն է ունեցել հակամարտության կարգավորման գործում։ «Դա նոյեմբերի 8-ի երեկոյան էր։ Իսկ նոյեմբերի 9-ին մենք պայմանավորվեցինք նորից զանգվել, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ ակտիվ դերակատարություն է ունեցել տեղի ունեցող իրադարձությունների մեջ։ Նա իմ մեսիջները փոխանցում էր Փաշինյանին, իսկ իր մեսիջները՝ ինձ։ Այդ պայմանավորվածությունները ձեռք էին բերվում մինչև ուշ գիշեր և անցավ արդեն կեսգիշերը։ Բաքվի ժամանակով արդեն նոյեմբերի 10-ն էր։ Դա է պատճառը, որ մենք անվանում ենք նոյեմբերի 10-ի հայտարարություն, իսկ Մոսկվայում դեռ նոյեմբերի 9-ն էր»,- նշել է Ալիևը։ Նրա խսքերով՝ հայտարարության տեքստը վերջիվերջո հաջողվել է համաձայնեցնել։ «Նախատեսվում էր, բնականաբար, դրա ստորագրում, բայց Վլադիմիր Վլադիմիրովիչը ինձ խնդրեց, որ չպնդեմ, որ Փաշինյանը մեր ներկայությամբ այն ստորագրի։ Ռուսաստանի նախագահը շատ նրբանկատ մարդ է, ամեն ինչին վերաբերում է հարգանքով և ես ասեցի, որ չեմ պնդի։ Ինձ պետք չէին լրացուցիչ ինչ-որ պահեր, որոնք կապված էին Փաշինյանի ստորացման հետ, քանի որ դա մարդու ստորացում չէր, այլ երկրի, իսկ դա մենք մեզ թույլ տալ չէինք կարող»,- ընդգծել է Ալիևը։ Ալիևը հայտարարել է, որ Պուտինին առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում պատերազմի մասին պատմել է հոկտեմբերի 7-ին՝ նրա ծննդյան օրը։ «Բնականաբար, ռազմական գործողությունների տարբեր փուլերում մենք մշտական կապի մեջ ենք եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այն բանից հետո, երբ սկսվեց պատերազմը, մեր առաջին հեռախոսազրույցը կայացել է հոկտեմբերի 7-ին՝ նրա ծննդյան օրը։ Ավանդաբար ես Վլադիմիր Վլադիմիրովիչին շնորհավորում եմ իր ծննդյան կապակցությամբ։ Եվ դա մեր առաջին հեռախոսազրույցն էր այն պահից, երբ արդեն 10 օր ընթանում էին մարտական գործողությունները։ Մենք նաև քննարկեցինք հարցեր՝ ինչպես անել, որ պատերազմը կանգնեցվի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
12:37 - 24 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել, սակայն Հայաստանի կողմից դրական արձագանք չենք տեսնում. Ալիևի ելույթը ՄԱԿ-ի ԳՎ-ում |tert.am|

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել, սակայն Հայաստանի կողմից դրական արձագանք չենք տեսնում. Ալիևի ելույթը ՄԱԿ-ի ԳՎ-ում |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու՝ հորդորելով Երևանին ընտրություն կատարել համագործակցության և տարածքային պահանջների միջև, գրում է ՏԱՍՍ-ը:«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանների սահմանազատման և սահմանագծման սկզբունքի, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա: Նման համաձայնագիրը կարող է մեր տարածաշրջանը վերածել խաղաղության և համագործակցության տարածաշրջանի: Այնուամենայնիվ, մենք դեռ չենք տեսնում Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին», - ասել է Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում:Նրա խոսքով՝ տրանսպորտային նախագծերը կարող են դառնալ խաղաղությանն ու համագործակցությանը ծառայող ոլորտներից մեկը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը, որն Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, այս համատեքստում նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար»: 
10:39 - 24 սեպտեմբերի, 2021
Ալիեւն ասել է, որ «Հայաստանը չի կարող անկախ պետություն համարվել»
 |mediamax.am|

Ալիեւն ասել է, որ «Հայաստանը չի կարող անկախ պետություն համարվել» |mediamax.am|

mediamax.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ «Հայաստանը չի կարող լիարժեք անկախ պետություն համարվել, քանի որ այդ երկիրը ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը»: «Այսօր Հայաստանը բացահայտորեն ընդունում է, որ չի կարող ապահովել իր անվտանգությունը, պահպանել իր սահմանները եւ ի վիճակի չէ ապրել իր հաշվին: Նման իրավիճակում անկախության մասին խոսք լինել չի կարող: Հայաստանին անկախ երկիր անվանելը բոլորովին անհիմն է. նրա մոտ բացակայում է անկախ երկրին բնորոշ հատկանիշների ճնշող մեծամասնությունը», - ասել է Ալիեւը: Նա նշել է, որ «2020 թվականի աշնանը Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ադրբեջանը ոչնչացրեց Հայաստանի մասին բոլոր առասպելները»: Իլհամ Ալիեւը նշել է, որ Ադրբեջանի կողմից պատերազմի ավարտը ողջամիտ քայլ էր: «Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, եւ պատերազմն ավարտվեց: Մեզ համար ողջամիտ էր պատերազմի ավարտը: Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի եւ Լաչինի շրջանների ազատագրման հարցում: Այս տարածաշրջանների կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Ձմեռն էլ մոտենում էր», - ասել է նա:
18:29 - 26 օգոստոսի, 2021
Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է Ալիևի հայտարարությանը |azatutyun.am|

Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է Ալիևի հայտարարությանը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը և պատրաստակամ է սատարել դրա՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ, «Ազատության» հարցին ի պատասխան ընդգծում է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը: «Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել է՝ ինչպե՞ս կմեկնաբանեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իբր Հայաստանը դեմ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցին Լեռնային Ղարաբաղ։ ՀՀ ԱԳՆ-ի քարտուղարը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար։ «Թե՛ պատերազմական գործողությունների ընթացքում, թե՛ հրադադարի հաստատումից հետո բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման և վանդալիզմի փաստագրված դեպքերը։ Ավելին` Արցախի կրոնական և մշակութային ժառանգության օբյեկտների ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ ականատես ենք լինում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հրահանգով իրականացվող պատմական փաստերի կեղծման, հայկական հուշարձանների ինքնության և պատկանելիության խեղաթյուրման, ճարտարապետական տեսքի փոփոխման անընդունելի դեպքերի», - հայտնում է ԱԳՆ քարտուղարը։ Հունանյանը նշում է, որ մշակութային հանցագործությունները կոծկելու նպատակով էր Ադրբեջանը տևական ժամանակ խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցելությունը՝ միաժամանակ կազմակերպությանը մեղադրելով կողմնակալության մեջ։ Ընդգծելով, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից առաքելության իրականացման համար խոչընդոտներ ստեղծելու և հարցը քաղաքականացնելու պրակտիկան հիմա էլ շարունակվում է, ԱԳՆ-ն հիշեցնում է՝ դեռևս 2020թ․ դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակութային հարցերով տեղակալը հայտարարել էր, որ Ադրբեջանը համաձայնություն չի տալիս առաքելության գործուղմանը։ «Արցախի վտանգված մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային ուշադրության հրատապ կարիքն ունի՝ այն պատշաճ կերպով պահպանելու և վանդալիզմի դեպքերը կանխելու համար։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացումն ու պատմամշակութային ժառանգության համապարփակ ուսումնասիրությունը կնպաստի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին և հնարավոր բացասական զարգացումների կանխարգելմանը», - նշում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության քարտուղարը: ԱԳՆ-ի քարտուղարն ընդգծում է, որ հայկական կողմը շահագրգռված է առաքելության՝ հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացմամբ և շարունակում է նպատակամղված ջանքեր գործադրել այս ուղղությամբ: Իլհամ Ալիևը ՅՈւՆԵՍԿՕ-ին քննադատել է Ադրբեջանի հանդեպ անուշադիր ու կողմնակալ վերաբերմունքի համար:
15:58 - 25 օգոստոսի, 2021
Ալիևը կրկին մեղադրում է Մինսկի խմբի միջնորդներին |azatutyun.am|

Ալիևը կրկին մեղադրում է Մինսկի խմբի միջնորդներին |azatutyun.am|

azatutyun.am: Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները` Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները միասնաբար հայտարարում են իրենց հովանու ներքո ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները վերսկսելու, հակամարտության տևական լուծումը գտնելու անհրաժեշտության մասին, Ադրբեջանի նախագահը վերստին քննադատում է նրանց, և անգամ անուղղակիորեն մեղադրում ղարաբաղյան վերջին պատերազմին նպաստելու մեջ: Երեկ, մասնավորապես, ընդունելով Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևային, Ալիևը պնդել է, թե միջնորդները մոտ երեք տասնամյակ շարունակված բանակցությունների ընթացքում մի շարք հնարավորություններ են կորցրել, արդյունքում, Բաքուն ստիպված է եղել սեփական ուժերով վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու իրագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված չորս բանաձևերը: «Այդ փաստաթղթերը պահանջում էին անհապաղ ու ամբողջությամբ դուրս բերել հայկական ուժերը մեր`միջազգայնորեն ճանաչված տարածքներից, ինչը շատ կարևոր քաղաքական ժեստ էր Անվտանգության խորհրդի կողմից: Սակայն, ցավոք, այդ բանաձևերը չիրագործվեցին: Ադրբեջանական հասարակության համար առավել դժվար էր ընկալել այն փաստը, որ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը Մինսկի խմբի համանախագահներն էին: Իրենք էին հենց ընդունել այդ բանաձևերը, բայց, ցավոք, նրանց նախագահության 28 տարին կորսված հնարավորությունների ժամանակաշրջան էր», - ասել է Ադրբեջանի նախագահը»։ Ըստ Ալիևի՝ ինքը մի քանի անգամ խնդրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ, սակայն՝ ապարդյուն: «Եթե Հայաստանի նկատմամբ ճիշտ ժամանակին պատժամիջոցներ մտցվեին, եթե Մինսկի խմբի համանախագահները`աշխարհի երեք գերտերությունները, օգտագործեին իրենց ներուժի հինգ տոկոսը, որպեզի համոզեին կամ հարկադրեին Հայաստանին՝ դուրս բերել իր օկուպացիոն ուժերը, ապա պատերազմ չէր լինի: Հետևաբար, պատերազմի համար պատասխանատվությունը ոչ միայն Հայաստանն է կրում, այլև բոլոր նրանք, ովքեր չկարողացան, կամ չցանկացան հարկադրել նրանց՝ հետևել միջազգային իրավունքին», - ասել է Ադրբեջանի նախագահը: Ալիևի այս հայտարարությունները հնչում են Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների`անցած շաբաթ կայացած հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Պուտինն ու Մակրոնը կրկին խոսել էին Մինսկի խումբը ակտիվացնելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու անհրաժեշտության մասին: Դրանից մի քանի օր անց` այս շաբաթասկզբին էլ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էր հայտարարել` ղարաբաղյան խնդիրը լուծված չէ, քանի դեռ չի հստակեցվել կարգավիճակի հարցը: Չնայած միջնորդների այս պնդումներին`Ադրբեջանի նախագահը շարունակում է մնալ անդրդվելի. երեկ նա կրկրնել է44-օրյա պատերազմից հետո շրջանառության մեջ դրած իր թեզը, թե ղարաբաղյան խնդիրն այլևս մնացել է անցյալում՝ ակնարկելով, որ ինքը խնդրի շուրջ քննարկումներ սկսելու ցանկություն չունի: «Հիմա պատերազմն ավարտվել է, հակամարտությունը լուծված է, եղածի մասին այլևս ասելիք չկա: Մենք պետք է նայենք ապագային, և ներկայումս մեր գլխավոր խնդիրն է վերականգնել քանդված, ամբողջովին ավերված տարածքները»: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
13:33 - 25 օգոստոսի, 2021