Հայաստան

Լավրովը ԼՂ հարցով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել |armenpress.am|

Լավրովը ԼՂ հարցով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել` Լեռնային Ղարաբաղի խնդրում չլուծված քաղաքական հարցերի քննարկման համար: Այս մասին Լավրովը հայտնել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: «Ինչ վերաբերում է մինչ այժմ չլուծված քաղաքական հարցերի քննարկմանը, կարող եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով` աջակցելու այդպիսի հանդիպումների կազմակերպմանը, երբ կողմերը պատրաստ լինեն դրան»,- ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ այժմ օրակարգում են կրակի դադարեցման ռեժիմի ցանկացած խախտում թույլ չտալը, ինչպես նաև տեղանքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից, ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակումը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի անվտանգության ապահովումը, հումանիտար սուր հարցերի լուծումը, պատմական հուշարձանների պահպանումը՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը: «Այս բոլոր ուղղություններով որոշակի դրական բան կա, բայց առաջանում են նաև խնդիրներ, որոնք անխուսափելի են՝ հաշվի առնելով իրավիճակի արտառոց լինելը»,- նշել է Սերգեյ Լավրովը:
13:04 - 30 դեկտեմբերի, 2020
Կիևը քաղաքական նկատառումներով դադարեցնում է Հայաստանից, ՌԴ-ից և Բելառուսից գրողների գրքերի հրատարակումը |tert.am|

Կիևը քաղաքական նկատառումներով դադարեցնում է Հայաստանից, ՌԴ-ից և Բելառուսից գրողների գրքերի հրատարակումը |tert.am|

tert.am: Ուկրաինայի գրողների ազգային միությունը որոշել է դադարեցնել այն երկրներից հեղինակների ստեղծագործությունների հրատարակումը, որոնք ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում քվեարկությամբ «դեմ են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը». խոսքը նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Սերբիայի և Չինաստանի մասին է: Միության համապատասխան որոշումը հրապարակել է «Ուկրաինական գրական թերթը», փոխանցում է ria.ru-ն։«Ուկրաինայի գրողների ազգային միության քարտուղարության նիստում որոշում է ընդունվել դադարեցնել այն երկրների գրողների ստեղծագործությունների հրատարակումները, որոնք ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում քվեարկությամբ հանդես են գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ, այդ թվում են՝ Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Վենեսուելան, Հայաստանը, Զիմբաբվեն, Իրանը, Կամբոջան, Ղրղզստանը, Չինաստանը, ԿԺԴՀ-ն, Կուբան, Լաոսը, Մյանման, Նիկարագուան, Սերբիան, Սիրիան, Սուդանը»,- ասված է տեքստում:Ընդգծվում է, որ բացառություն կարող են կազմել «մահացած դասականների, ինչպես նաև այն ժամանակակից գրողների ստեղծագործությունները, որոնք հրապարակայնորեն պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և դատապարտում են Ռուսաստանի Դաշնության ագրեսիան»:
10:09 - 30 դեկտեմբերի, 2020
Բելգիայից Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի՝ ակնկալվող երեք բեռնափոխադրման ինքնաթիռներից երկրորդը

Բելգիայից Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի՝ ակնկալվող երեք բեռնափոխադրման ինքնաթիռներից երկրորդը

Բելգիայից Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի՝ ակնկալվող երեք բեռնափոխադրման ինքնաթիռներից երկրորդը՝ բերելով ՀԲԸՄ-ի աջակցությամբ ձեռքբերված COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ պարագաներ: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։  Այս անգամ պարագաների խմբաքանակը պարունակում էր ընդհանուր 490,301 դոլար արժողությամբ մի շարք առողջապահական և հումանիտար պիտույքներ, այդ թվում՝ անհատական պաշտպանիչ միջոցներ, բուժական սնունդ, անզգայացման համար նախատեսված սարքեր, անվասայլակներ, բժշկական ձեռնափայտեր, օրթոպեդիկ սարքավորումներ, հագուստ, կոշիկներ, քնապարկեր, սնունդ և հիգիենայի միջոցներ և այլն:  Անհատական պաշտպանիչ միջոցները և բժշկական պարագաներն անմիջապես փոխանցվել են առողջապահության նախարարությանը, հագուստը, կոշիկները, ծածկոցները և հիգիենայի միջոցները՝ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Իսկ 16 000 կգ սնունդը կմնա ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում` ամբողջ երկրում առավել խոցելի բնակչությանը տրամադրելու համար:  Առաջին ինքնաթիռը վայրէջք էր կատարել հոկտեմբերի 29-ին՝ բերելով COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ պարագաների առաջին խմբաքանակը:
21:29 - 29 դեկտեմբերի, 2020
Մենք ներդնում ենք ամեն հնարավոր ջանք՝ աջակցելու  Հայաստանին. ԵՄ դեսպանի ուղերձը

Մենք ներդնում ենք ամեն հնարավոր ջանք՝ աջակցելու Հայաստանին. ԵՄ դեսպանի ուղերձը

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն Ամանորյա ուղերձ է հղել, որում ասված է. «Մոտենում են տոնական օրերը, երբ մենք, որպես կանոն կարող էինք  հանդիպել  մտերիմների հետ, ճաշակել համեղ ուտեստներ, փոխանակել նվերներ, այցելել հարազատներին  և ընկերներին։ Կարծում եմ, որ այս անգամ տոնակատարումները բավականին կտարբերվեն։ Այս տարին ավարտում ենք առերեսվելով ողբերգական իրադարձությունների, որոնք խիստ ծանր ազդեցություն ունեցան Հայաստանի և հայ ժողովրդի վրա։ Տարեսկզբին մոլեգնած Քովիդ համավարակի հետևանքով կորսվեցին մարդկային կյանքեր, առողջություն, ինչպես նաև տնտեսական անվտանգությունը։ Լեռնային Ղարաբաղի պատերազմում կորսվեցին մարդկային կյանքեր, առողջություն, ինչպես նաև կայունության զգացողությունը։ Սիրտս լցված է վշտով և կարեկցանքով այն մարդկանց հանդեպ, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին։ Չնայած, որ ինձ համար ծանր է ասել,  սակայն բոլորս գիտենք, որ դժվարություններն այսքանով չեն ավարտվել։   Հայաստանում այս պահին գրանցված է 90 000 տեղահանված անձ, որոնք հնարավորություն չունեն տոներն անցկացնել իրենց տներում։ Այս բարդ ժամանակահատվածում 20 000 հյուրընկալ ընտանիք իր դռներն է բացել և ընդունել պատերազմից Հայաստան փախած անձանց՝ առաջարկելով հյուրընկալություն։ Տեղական և միջազգային կազմակերպություններն օգնում են ինչպես կարողանում են։ Դեռևս ընթացող համավարակի պայմաններում յուրաքանչյուրիս փրկության համար աշխատում են առողջապահության ոլորտի հազարավոր աշխատակիցներ, ուսուցիչներ, ոստիկաններ և այլք՝ վտանգելով սեփական առողջությունն ու կյանքը։     Խոսելով Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ողջ անձնակազմի՝ բոլորիս անունից, խոստանում եմ, որ մենք ներդնում ենք ամեն հնարավոր ջանք՝ աջակցելու  Հայաստանին այս բարդ իրավիճակում։ Համավարակի բռնկման սկզբից ևեթ, մենք համավարակի հետևանքների չեզոքացման ուղղությամբ մեծ աշխատանք ենք կատարել։ Թիմ կազմելով տեղական կազմակերպությունների հետ՝  կենցաղային պարագաների կարիք ունեցող անձնաց ապահովել ենք սննդով և հիգիենայի պարագաներով, իսկ երեխաներին՝ պլանշետներով, նրանց ուսումը տանը շարունակելու նպատակով։ ԵՄ անդամ պետությունների հետ միասին, հիվանդանոցներին ապահովել ենք բժշկական սարքավորումներով։  ԵՄ երկրներից Հայաստան ժամանած բժշկական ոլորտի բազմաթիվ արհեստավարժ մասնագետներ աջակցել են իրենց հայաստանյան գործընկերներին։ Դրամաշնորհ ենք հատկացրել փոքր բիզնեսներին: 2021 թվականին նախատեսվում է հավելյալ աջակցություն ուղղել մասնավոր հատվածին։ Մինչ այժմ մենք տրամադրել ենք  35.6 մլն եվրո ՀՀ կառավարությանը՝ աջակցելու խոցելի խմբերի ընտանիքներին և գործարարությանը։    Մեր անդամ պետությունների հետ միասին, ԼՂ պատերազմի հետևանքով տուժած բնակչությանը ցուցաբերել ենք հումանիտար աջակցություն։ Եվրոպական  հանձնաժողովը տրամադրել է 3.9  մլն եվրո աջակցություն՝ տարածաշրջանում հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը աջակցելու նպատակով։ Մենք շարունակում ենք  մեր համագործակցությունը տեղական կազմակերպությունների հետ՝ ԼՂ-ից տեղահանված բնակիչներին տրամադրելով սնունդ, հիգիենայի անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև հոգեբանական աջակցության:  Միաժամանակ գիտակցում ենք, որ պետք է անել  շատ ավելին, և մենք մեծ աշխատանք ենք կատարում՝  ձեզ աջակցելու նպատակով։ Սիրելի հայ ժողովուրդ, Բնականոն հանգամանքներում, ես կմաղթեի բոլորիս ուրախ Նոր Տարի։ Սակայն այսօր համեստորեն մաղթում եմ  ձեզ, որ գալիք տարին լինի հույսի և խաղաղության, ինչպես նաև առողջության համավարակի վերջն ազդարարող տարի։ Նաև ցանկանում եմ կորով՝ հանուն ձեզ, ձեր սիրելիների, ինչպես նաև Հայաստանի համար։ Ավելի լավ և պայծառ օրերը թող շուտ գան»։  
20:39 - 29 դեկտեմբերի, 2020
Համոզված եմ, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի համագործակցությունը 2021-ին կշարունակի ամրապնդվել. Միշուստինը՝ Փաշինյանին

Համոզված եմ, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի համագործակցությունը 2021-ին կշարունակի ամրապնդվել. Միշուստինը՝ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Անցնող տարում հայ-ռուսաստանյան հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության, գործընկերության և դաշնակցային սկզբունքների վրա, դինամիկ զարգացում են ապրել: Առաջընթաց է գրանցվել համատեղ խոշոր ծրագրերում: Ամրապնդվել է ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ համագործակցությունը 2021 թվականի ընթացքում կշարունակի ամրապնդվել: Կարևոր եմ համարում Լեռնային Ղարաբաղի հետկոնֆլիկտային վերականգնման հարցերում արդյունավետ համագործակցություն ապահովումը: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»:  
19:35 - 29 դեկտեմբերի, 2020
«Խնդրում եմ, որ լինի խաղաղություն»․ արցախցի փոքրիկների «Ձմեռ պապիկն» այս տարի մոսկվայաբնակ Թուխմանն ու Ալեքսանդրան են

«Խնդրում եմ, որ լինի խաղաղություն»․ արցախցի փոքրիկների «Ձմեռ պապիկն» այս տարի մոսկվայաբնակ Թուխմանն ու Ալեքսանդրան են

«Ձմեռ պապիկից խնդրում եմ, որ լինի խաղաղություն, որպեսզի աշխարհում երբեք պատերազմ չլինի… Բոլոր արցախցիները վերադառնան իրենց տները»։ Սա արցախցի Ալենի նամակն է Ձմեռ պապիկին։ Ալենը պատերազմի ժամանակ Կարմիր Շուկայից տեղափոխվել էր Ստեփանակերտ․ այս տարի նրա նամակը, ինչպես շատ երեխաներինը, տարբերվում է նախորդներից։ Նամակներից շատերում նրանք ուզել են ոչ թե խաղալիքներ, այլ միայն իրենց տունը՝ Շուշիում, Ադրբեջանին հանձնված այլ բնակավայրերում։ Փոքրիկների այս անմեղ ցանկության հասցեատերն էլ է այսօր Ձմեռ պապը, այլ ոչ իրենց հարազատները, կառավարությունները։ Արցախցի շուրջ 300 երեխաների «Ձմեռ պապիկն» այս տարի մոսկվայաբնակ Թուխմանն ու Ալեքսանդրան են։ Նրանց միավորել է մեկ նպատակ՝ օգնել Արցախին։ «Help Artsakh» («Օգնել Արցախին») նախաձեռնությունը մեկ ամիս է, ինչ կյանքի է կոչվել։ Գաղափարը Թուխմանինն է, որը միավորեց 6 երիտասարդների, որոնք իրենց ուսերին պատասխանատվություն վերցրին՝ արցախցի երեխաներին ամանորյա փոքրիկ հեքիաթ պարգեւել։ Արցախցի տեղահանված երեխաների ցուցակները ստանալու հարցում նախաձեռնությանն օգնել է Արցախի կառավարությունը։ Help Artsakh նախաձեռնության երիտասարդները ստացել ու սոցցանցերում հրապարակել են 300-ից ավելի նամակ՝ հովանավորներ գտնելու ակնկալիքով։ Արձագանքն անսպասելի է եղել նույնիսկ նախաձեռնության անդամների համար։ Պարզվեց՝ երեխաներին նվերներ անելու ցանկություն ունեին շատերը․ սկսեցին օգնել նախաձեռնությանը ե՛ւ դրամական աջակցությամբ, ե՛ւ նամակներում երեխաների ուզած նվերները գնելով։ Սկզբում շուրջ 100 երեխա ստացավ իր նվերը՝ պատասխան նամակի հետ միասին։ Նախաձեռնությանն օգնեցին նաեւ դրամական աջակցությամբ․ հավաքվեց 2 մլն դրամից ավելի գումար, որը նույնպես ուղղվեց արցախցի երեխաների ամանորյա նվերներին։  Նկարում Տիգրանն է։ Նա այն 100 երեխաներից մեկն է, ում արդեն հասել է իր նվերը։ «Երբ կարդացի Տիգրանի նամակը, շատ հուզվեցի։ Գրել էր, որ հայրը գերի է ընկել, եւ ինքը ոչինչ չի ուզում՝ հորից բացի։ Գրել էր՝ Ձմեռ պապ, խնդրում եմ իմ հայրիկին վերադարձրու տուն։ Նույնիսկ չգիտեինք՝ ինչ տալ Տիգրանին, որովհետեւ հասկանում էինք, որ ինքն ուրիշ ոչինչ չի ուզում։ Որոշեցինք I-Pad նվիրել։ Նայում էի Տիգրանի աչքերի մեջ, հասկանում էի, որ ինքն ուրախ է նվերը ստանալու համար, բայց չի կարողանում նույնիսկ ժպտալ»,- պատմում էր Ալեքսանդրան։ Այսօր խումբը մեկնում է Արցախ․ Ստեփանակերտում շուրջ 200 երեխա սպասում է իր նվերներին։ Վաղն արդեն երեխաները կստանան իրենց ամանորյա նվերները։ Երեխաները չպետք է զրկվեն ամանորյա հեքիաթից՝ անկախ ամեն ինչից։ Նարեկ Մարտիրոսյան
18:24 - 29 դեկտեմբերի, 2020
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ գալիք տոների կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ գալիք տոների կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք ամանորյա և սուրբծննդյան անկեղծ շնորհավորանքներս։ Անցնող տարին ամենևին էլ դյուրին չէր, և ցանկանում եմ հուսալ, որ նրա բերած փորձությունները կմնան անցյալում։ Կարևոր է, որ մենք լիովին համոզվեցինք մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների նշանակալի լինելու մեջ։ Վստահ եմ, որ հայ-ռուսաստանյան բազմաբնույթ կապերի հետագա զարգացումը համահունչ է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին և ընթանում է Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման ոգով։ Մաղթում եմ Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»։
18:22 - 29 դեկտեմբերի, 2020
ՀԲԸՄ-ն շուրջ 43 տոննա բժշկական պարագաներ Բելգիայից կառաքի Հայաստան

ՀԲԸՄ-ն շուրջ 43 տոննա բժշկական պարագաներ Բելգիայից կառաքի Հայաստան

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) շուրջ 43 տոննա բժշկական պարագաներ Բելգիայից կառաքի Հայաստան։  «Քանի որ հայաստանյան հիվանդանոցներն ու խնամքի հաստատություններն անդուլ աշխատում են՝սպասարկելով Արցախյան պատերազմում վիրավորվածներին, համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (ՀՎԿԿ), կորոնավիրուսով վարակման աստիճանով երկիրը հատել է չորրորդ մակարդակի շեմը: Սովի և մարդասիրական ճգնաժամերի վերացման ուղղությամբ աշխատող ամենահին գործակալությունը աշխարհում՝ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP), ՀԲԸՄ-ին առաջարկեց համակարգել Բելգիայի Լիեժ քաղաքից մաքսային բեռի մի քանի խմբաքանակի առաքման լոգիստիկ աշխատանքները, ընդ որում, բեռների հսկողությունը պետք է իրականացվեր ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի, իսկ ստացումը՝ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության կողմից. կորոնավիրուսով հիվանդացածների թիվը այդ պահի դրությամբ գերազանցում էր 150,000-ը: Առաքման հետ կապված բոլոր ծախսերը ստանձնեց Լիեժում WFP-ի գրասենյակը, իսկ Քովիդ-ի հետ կապված անձնական պաշտպանիչ սարքավորումն ու օժանդակ պարագաները սիրահոժար նվիրաբերեցին Բելգիայի հայ համայնքի անդամները: «WFP-ն հպարտ է ՀԲԸՄ-ի պես պատմական և ամենահաս կազմակերպության հետ գործընկերության համար: ՀԲԸՄ-ի էությունը, ինքնին, որպես համայն հայության համար այնքան կարևոր միջազգային ժողովրդական կազմակերպություն, նշանավորվում է WFP-ի հետ ծանրակշիռ համագործակցությամբ», - ասաց WFP-ի Լիեժի գրասենյակի գործառնական ղեկավար Հայեն Աջեմյանը: «Մենք հպարտ ենք, որ մատուցում ենք ծառայություններ, որոնք օգնում են ՀԲԸՄ-ին օգնել ավելի մեծ թվով մարդկանց և փոփոխություն մտցնել նրանց կյանքում: ՄԱԿ-ի հետ համագործակցությունը դեպի այդ փոփոխություն ճանապարհին արված մի քայլ է, և WFP-ի Լիեժի գրասենյակը հուսով է, որ այս փորձը գործուն նշանակություն կունենա հետագա համագործակցության համար», - ընդգծեց Աջեմյանը: Համավարակի պայմաններում մատակարարումների նախաձեռնությունը մեկնարկել է 2020թ. հոկտեմբերի սկզբին և կշարունակվի մինչ հունվարի կեսերը: Բրյուսելի «Հայ տուն» հայկական մշակութային կենտրոնը, կենտրոնի նախագահ Կարեն Թադևոսյանի համակարգմամբ, հավաքել, կազմակերպել և փաթեթավորել է տարբեր իրեր և նյութեր: Ի թիվս այլ մարդկանց, Բելգիայի հայ համայնքը ներկայացնող բարերար Նանի Կաչերիսյանը անձամբ հատկացրել է 614կգ անձնական պաշտպանության միջոցներ՝ ի աջակցություն Հայաստանի առողջապահական աշխատողների: Շուրջ 42,827կգ (43 տոննա) պարագաներ կառաքվեն ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ, որոնք կծառայեն հայ ժողովրդի կարիքներին: «WFP-ի շնորհիվ, և բելգիահայ կամավորների աջակցությամբ, մենք կարող ենք առողջապահական համակարգի մեր հերոսներին և Հայաստանում գտնվող ՔՈՎԻԴ-19-ով հիվանդներին առաքել այնքան անհրաժեշտ օգնությունը», - նշեց ՀԲԸՄ եվրոպական գրասենյակի նախագահ Նադյա Գործունյանը: ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակը ստանձնեց բեռի ստացումը Երևանի Զվարթնոց օդանավակայանում: Առաքանին պարունակում էր առողջապահական և մարդասիրական բնույթի մի շարք պարագաներ, այդ թվում՝ անձնական պաշտպանության միջոցներ, պատրաստի թերապևտիկ սնունդ, անեսթեզիայի սարքավորում, անվասայլակներ, բժշկական հենակներ, օրթոպեդիկ սարքավորում, հագուստ, կոշիկ, քնապարկեր, սնունդ և հիգիենիկ պարագաներ՝ շուրջ 490,301 ԱՄՆ դոլար արժողությամբ: Վայրէջքից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն բեռը բաշխեց հետևյալ կերպ. անձնական պաշտպանության պարագաները ուղարկվեցին անմիջապես Հայաստանի առողջապահության նախարարություն: Հագուստը, կոշիկներն ու ծածկոցները, ինչպես նաև հիգիենիկ պարագաներն ուղարկվեցին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն: Իսկ 16,000կգ սնունդը կմնա ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում և կհատկացվի երկրի ողջ տարածքում ապրող կարիքավոր հայերին: «WFP այս առաքանիները անչափ կարևոր էին Հայաստանի համար այս վճռորոշ օրերին: Մենք նաև երախտագիտությամբ ենք ընդունում ՀԲԸՄ կամավորների և անձնակազմի անձնվիրությունը, որոնք համակարգեցին իրենց գործունեությունը և համագործակցեցին՝ ապահովելու համար այս միջազգային նախաձեռնության խնամքով, արդյունավետ և թափանցիկ իրականացումը», - նշեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը՝ հավելելով, որ ՀԲԸՄ-ն վերահաստատեց մարդասիրական օգնություն հասցնող հուսալի և բանիմաց գործընկերոջ իր համբավը:
22:51 - 28 դեկտեմբերի, 2020
ՌԴ կարող են մուտք գործել անհետաձգելի բուժման նպատակով մեկնող ՀՀ քաղաքացիները

ՌԴ կարող են մուտք գործել անհետաձգելի բուժման նպատակով մեկնող ՀՀ քաղաքացիները

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրավիրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուշադրությունը՝ մանրամասներ ներկայացնելով, թե ովքեր կարող են բուժման նպատակով մուտք գործել ՌԴ: Ելնելով վերջին շրջանում արձանագրված մի շարք դեպքերից՝ կապված այն ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր ներկայիս արգելքների պահպանման պայմաններում բուժման նպատակով մեկնում են ՌԴ և անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով բախվում են տարաբնույթ խնդիրների, անհրաժեշտ ենք համարում ընդգծել հետևյալը․ Բուժման նպատակով ՌԴ կարող են մուտք գործել բացառապես այն ՀՀ քաղաքացիները, ովքեր, ելնելով առողջական վիճակից, պետական լիցենզավորում ունեցող ռուսաստանյան բուժհաստատություններում պետք է անցնեն անհետաձգելի բուժում: Նշված քաղաքացիներն օդանավակայանում պարտադիր պետք է ներկայացնեն բուժհաստատության կողմից տրված համապատասխան հրավեր-փաստաթուղթը, որը կպարունակի քաղաքացու տվյալները, բուժման անհետաձգելիության վերաբերյալ տեղեկատվությունն ու ժամկետները: Նշյալ հրավերները պետք է լինեն համապատասխան կարգով հաստատված բուժհաստատության կողմից և գրանցված տվյալների առցանց ռեգիստրում/բազայում: Չհամապատասխանող փաստաթղթերը կարող են ճանաչվել որպես ոչ բավարար հիմք՝ երկիր մուտք գործելու համար։ Նշենք նաև, որ ցանկացած փաստաթուղթ ենթակա է հավելյալ ստուգման օդանվակայանի սահմանապահների կողմից։ Տարաբնույթ խնդիրներից խուսափելու նպատակով հորդորում ենք մեր քաղաքացիներին դրսևորել առավելագույն պատասխանատվություն նշյալ հարցերում, խստիվ հետևել պահանջվող փաստաթղթերի ձևակերպման և գրանցման կարգին, մինչև մեկնումը նախապես ունենալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու համոզվել դրանց իսկության,համապատասխանելիության մեջ»,- գրված է հայտարարությունում։
21:27 - 28 դեկտեմբերի, 2020
Ըստ Պեսկովի` Պուտինի ընկերական հարաբերությունները կողմերի հետ օգնել են խաղաղ պայմանավորվածության հասնել ԼՂ-ում
 |azatutyun.am|

Ըստ Պեսկովի` Պուտինի ընկերական հարաբերությունները կողմերի հետ օգնել են խաղաղ պայմանավորվածության հասնել ԼՂ-ում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերական հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ օգնել են խաղաղ պայմանավորվածությունների հասնել Լեռնային Ղարաբաղում, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսսիա 1» հեռուստաընկերության հետ զրույցում: «Ե՛վ Բաքվի, և՛ Երևանի հետ բարի ու կառուցողական հարաբերությունները` հիմնված փոխադարձ հարգանքի վրա, թույլ են տվել Պուտինին միջնորդ լինել Ղարաբաղում այդ կարգավորմանը»,- ասել է Պեսկովը: Այդ հարցազրույցում Ռուսաստանի նախագահի խոսնակը մեկնաբանել է նաև ռուս-թուրքական հարաբերությունները։ Պեսկովի խոսքով` Թուրքիան և Ռուսաստանը խոշորագույն աշխարհաքաղաքական խաղացողներ են, որոնք կարող են փոխնպաստել տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը։ «Համենայն դեպս անել այնպես, որպեսզի պատերազմ չլինի»,- հավելել է Դմիտրի Պեսկովը:
16:41 - 27 դեկտեմբերի, 2020