ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ. կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ

Պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ. կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ողջունելով Ռուսաստանի ԱԳ նախարարին՝ վարչապետ Փաշինյանը նշել է․«Հարգելի Սերգեյ Վիկտորի, թույլ տվեք ողջունել Ձեզ Երևանում։ Այսօր մենք ընդլայնված կազմով քննարկեցինք բոլոր այն հարցերը, որոնք կան մեր օրակարգում։ Իհարկե, մեզ համար հիմա ամենագլխավոր հարցն այն իրավիճակն է, որն ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում։ Մենք պետք է որոշումներ ընդունենք շատ հարցերի վերաբերյալ, և ամենագլխավորը հարցի հումանիտար կողմն է՝ մենք պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ։ Իհարկե, արդեն հիմա նկատվում է Արցախի բնակիչների՝ իրենց տներ վերադառնալու բավական լավ դինամիկա։ Եվ փաստացի ռուսաստանցի խաղաղապահները գտնվում են բոլոր նախանշված վայրերում, նրանք արդեն ապահովում են անվտանգությունը։ Դա շատ կարևոր գործոն է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը։ Բայց կան նաև հարցեր, որոնք լուծված չեն, բաց են մնում՝ հետագայում ինչպե՞ս ենք ապահովելու մի քանի շրջանների բնակիչների վերադարձի իրավունքի կիրառումը, ո՞վ է ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը, ինչպե՞ս է դա իրագործվելու։ Դրանք, իհարկե, հարցեր են, որոնք գտնվում են մեր օրակարգում։ Մենք պետք է քննարկենք և որոշումներ ընդունենք այդ կապակցությամբ»։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում նշել է․ «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար։ Մեր պատվիրակությունը ժամանել է Երևան՝ Ձեր և նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ պայմանավորվածության շրջանակում, այն նպատակով, որպեսզի ամբողջական անդրադարձ արվի մեր համագործակցության, մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների բոլոր ուղղություններին։ Եվ, իհարկե, առաջին պլանում այն հարցերն են, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հնարավորություն է տալիս լուծել այդ հարցերը այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք արձանագրվել էին երեք ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթում։ Առաջին հերթին դա վերաբերում է փախստականների վերադարձին և ներկայիս իրավիճակի հումանիտար բոլոր հարցերի լուծմանը։ Մենք հավատարիմ ենք դրան, Դուք արդեն ասացիք։ Շնորհակալ ենք մեր խաղաղապահների կողմից իրականացվող դերակատարությանը Ձեր բարձր գնահատականի համար, որը կարևոր է ոչ միայն անվտանգության ապահովման տեսանկյունից՝ որպես նրանց մանդատի գլխավոր բաղկացուցիչ, այլ նաև մշտական աջակցության տեսանկյունից` այն մարդկանց, ովքեր վերադառնում են, ովքեր հումանիտար օժանդակության կարիք ունեն։ Եվ ի լրումն խաղաղապահների դերակատարությանը՝ միջգերատեսչական կենտրոնը, որն ստեղծվում է նախագահ Պուտինի հրամանով և արդեն սկսում է իր աշխատանքները, նույնպես կոնկրետ զբաղվելու է բոլոր այս հարցերով։ Ինչպես Ձեզ արդեն ներկայացրեցի, մենք ակտիվորեն ներգրավում ենք ՄԱԿ-ի համակարգի միջազգային կազմակերպություններին, խրախուսում ենք նրանց, որպեսզի ավելի ակտիվ, ավելի նախաձեռնողական կերպով օգտագործեն իրենց հնարավորություններն այդ տարածաշրջանի բնակիչների համար։ Ակտիվորեն պաշտպանում ենք նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որն աշխատում է, այդ թվում՝ Ղարաբաղում։ Այս այցի ընթացքում կդիտարկենք նաև մեր հարաբերությունների ողջ համալիրը՝ Ռուսաստանի կառավարության պրոֆիլային փոխվարչապետերի գծով, առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարների գծով։ Դուք արդեն հանդիպել եք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ, Երևանում է նաև «Ռուսաստանի երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենը։ Համոզված եմ, որ այս ճյուղային բանակցությունների արդյունքներով կունենանք դրական և համալիր պատկեր, որն առաջ կմղի մեր հարաբերությունները և որը, ինչը և մենք անկեղծորեն ցանկանում ենք, կպաշտպանի Ձեր նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանում իրավիճակի կայունացմանը և Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրների լուծմանը»։ Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։
14:22 - 21 նոյեմբերի, 2020
ՌԴ-ն վերահաստատում է աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին. վարչապետն ընդունել է ՌԴ կառավարական պատվիրակությանը

ՌԴ-ն վերահաստատում է աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին. վարչապետն ընդունել է ՌԴ կառավարական պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի կառավարական պատվիրակությանը` Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության նախագահի տեղակալներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսեյ Նովակը, Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Դաշնային անվտանգության ծառայության 5-րդ ծառայության ղեկավար Սերգեյ Բեսեդան, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային վերահսկողական ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, Ֆինանսների նախարարի տեղակալ Թիմուր Մաքսիմովը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ «Ողջունելով ՌԴ կառավարական պատվիրակությանը` վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Սերգեյ Վիկտորի, հարգելի գործընկերներ, ջերմորեն ողջունում եմ ձեզ Երևանում: Ցանկանում եմ ընդգծել, որ շատ բարձր ենք գնահատում ձեր ներկայությունը մեր երկրում: Դա շատ կարևոր է մեզ համար ոչ միայն շարունակելու, այլ նաև հաշվի առնելով ընթացիկ իրավիճակի յուրահատկությունը` ամրապնդելու մեր կապերը, փոխգործակցությունը, որպեսզի հաղթահարենք այն իրավիճակը, որը ստեղծվել է մեր երկրում և ընդհանրապես տարածաշրջանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսաստանցի գործընկերներին այն աջակցության համար, որը նրանք ցուցաբերել են ոչ միայն ռազմական ճգնաժամի, այլ նաև կորոնավիրուսի ընթացքում: Կարծում եմ` բոլորս այս ժամանակահատվածում, հատկապես վերջին ամիսների ընթացքում զգացել ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը և այն բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, որոնք մեր երկրների միջև ավանդաբար առկա են: Մենք ունենք քննարկման բավականին մեծ օրակարգ, վստահ եմ` կգանք բավականին շատ հարցերի լուծման ոչ միայն ընթացիկ, այլ նաև ռազմավարական բնույթի, որովհետև մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է` հաշվի առնելով հայտնի հանգամանքներն ու իրադարձությունները: Կարծում եմ` մենք պետք է նորովի դիտարկենք մեր ռազմավարական տեսլականը մոտակա և ռազմավարական ապագայի համատեքստում: Կարծում եմ, այս առումով մենք ունենք ընդհանուր հայացքներ և ծրագրեր ու այսօրվա բանակցությունների ընթացքում պետք է դրանք հստակեցնենք: Շնորհակալ եմ»: Իր հերթին, Սերգեյ Լավրովը հավելել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործընկերներ, առաջին հերթին ցանկանում եմ Ձեզ փոխանցել նախագահ Պուտինի, կառավարության նախագահ Միշուստինի ջերմ ողջույններն ու լավագույն մաղթանքները: Մենք այստեղ ենք գտնվում Վլադիմիր Վլադիմիրիի որոշմամբ, Դուք նրա հետ քննարկել եք մեր այսօրվա հանդիպումների օրակարգը, նաև այդ մասին խոսել եք Միխայիլ Միշուստինի հետ: Մենք շահագրգռված ենք, որ, ինչպես Դուք նշեցիք հարգելի Նիկոլ Վովայի, դիտարկենք մեր հարաբերությունների ողջ համալիրն այն բանից հետո, այն իրավիճակում, երբ նոյեմբերի 9-ին ձգձգվող բանակցություններից հետո ընդունվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երեք առաջնորդների հայտարարությունը, որը վերջ դրեց արյունահեղությանը և իրավիճակի կայունացման հնարավորություն ստեղծեց իր բոլոր համատեքստերում, այդ թվում` հումանիտար: Գիտեք, որ մեր խաղաղապահներն ակտիվորեն զբաղվում են այդ պայմանավորվածության իրականացման ուղղությամբ, այդ թվում` հումանիտար աջակցության ցուցաբերման: Մենք այսօր կքննարկենք նաև հարցեր, որոնք կապված են հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման հետ: Այն ևս նոր կառույց է, ամբողջությամբ աշխատելու է քաղաքացիների կարիքների, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Կդիտարկենք նաև մեր տնտեսական փոխգործակցության ընթացիկ հարցերը, էներգետիկայի ոլորտում փոխգործակցությունը` համաձայն ծրագրի, որը մեր հայ գործընկերները պատրաստել են մեզ համար: Նաև ընդգծեմ, որ մենք ակտիվորեն աշխատում ենք միջազգային կազմակերպությունների հետ, ՄԱԿ-ի կառույցների հետ, ինչպիսիք են` փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը: Բոլոր այս կազմակերպությունների, նրանց ղեկավարների հետ կապ ենք հաստատել, և այսօր էլ պատրաստ ենք մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես օպտիմալ կերպով կազմակերպենք նրանց ներդրումն այն հարցերի շուրջ, որոնք անհրաժեշտ է այսօր դիտարկել և կարգավորել: Մենք շնորհակալ ենք Երևանում ավանդական ջերմ ընդունելության համար, և վերահաստատում ենք մեր աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին: Իմ գործընկերները Ձեր թույլտվությամբ պատրաստ են ներկայացնել մեր մոտեցումները տնտեսական, էներգետիկ, հումանիտար փոխգործակցության ասպեկտներով, այդ թվում` մեր ընդհանուր ջանքերը կոնորանվիորսւի դեմ պայքարարքում»: Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ոլորտներում մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների, կոնորավիրուսի դեմ պայքարի և այլ ուղղություններով համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող ուղիղ հումանիտար աջակցությանը, ինչպես նաև պատերազմի հետևանքով դիերի և գերիների փոխանակման, հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերին: Ընդգծվել է դրանց հետևողականության կարևորությունը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում հրադադարի պահպանման գործում Թուրքիայի դերին` Սերգեյ Լավրովը շեշտել է, որ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը գործելու է բացառապես հեռավար կերպով: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և դրա կայունացման շուրջ համագործակցության վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Արցախում բնականոն կյանքի վերսկսումը և արցախցիների` հայրենի բնակավայրեր վերադառնալու հանգամանքը և նշել, որ ՀՀ կառավարությունն Արցախի կառավարության հետ իրականացնելու է ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման հետևողական ծրագրեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:40 - 21 նոյեմբերի, 2020
Մոլդովայի նորընտիր նախագահը հայտարարել է, որ Ղրիմը համարում է Ուկրաինայի տարածք |tert.am|

Մոլդովայի նորընտիր նախագահը հայտարարել է, որ Ղրիմը համարում է Ուկրաինայի տարածք |tert.am|

tert.am: Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն ուկրաինական Европейская Правда-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղրիմը համարում է Ուկրաինայի տարածքը։ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ Սանդուն նշել է, որ թերթին տված իր նախորդ հարցազրույցից (2016 թվական) ի վեր այդ հարցում դիրքորոշումը չի փոխվել։«Ես այդ մասին ասել եմ, երբ վարչապետ էի, և վստահեցնում եմ, որ կխոսեմ ճիշտ նույն կերպ, երբ նախագահ դառնամ»,-հայտարարել է Սանդուն:Ընդ որում, նա խոստովանել է, որ Մոլդովայի քաղաքացիներն այդ հարցի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ ունեն, և կան մարդիկ, ովքեր համաձայն չեն իր հայացքների հետ։Սանդուն նաև հայտարարել է, որ իր կարծիքով՝ Մերձդնեստրում հակամարտության լուծումը պետք է տեղի ունենա ռուս խաղաղապահների ամբողջական դուրսբերման միջոցով։
13:33 - 21 նոյեմբերի, 2020
Ստեփանակերտ է ուղևորվել ՌԴ ԱԻՆ-ի մարդասիրական բեռով երկրորդ շարասյունը․ ՌԴ ԱԻՆ |tert.am|

Ստեփանակերտ է ուղևորվել ՌԴ ԱԻՆ-ի մարդասիրական բեռով երկրորդ շարասյունը․ ՌԴ ԱԻՆ |tert.am|

tert.am: Մարդասիրական բեռով բեռնված ՌԴ ԱԻՆ-ի երկրորդ շարասյունը Ռոստովի մարզից շարժվել է դեպի Ստեփանակերտ, հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։«Ռոստովի մարզում ձևավորված երկրորդ շարասյունն արդեն շարժվում է Կրասնոդարի երկրամասով։ Այսօրվա դրությամբ այն կանցնի 630 կմ ճանապարհ դեպի նպատակակետ։ Ընդհանուր առմամբ այս գործում ներգրավվել է 35 միավոր տեխնիկա և անձնակազմի մոտ 40 անդամներ»,- ասված է հաղորդագրության մեջ:Նշվում է, որ Ռուսաստանի ԱԻՆ առաջին շարասյունը Ստեփանակերտ կժամանի նոյեմբերի 21-ին:Նշվում է նաև, որ Ռուսաստանի ԱԻՆ-ը տեղական մարմինների հետ շարունակում է գնահատել Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում վնասված շենքերի և պատճառված վնասի չափը։Երկու ավտոշարասյունները Ստեփանակերտ են տեղափոխում 345 տոննա մարդասիրական օգնություն։ Հատուկ տրանսպորտով առաքվում են շինարարական նյութեր՝ սոցիալական ենթակառուցվածքի և տուժած բնակչության տների վերականգնման համար: Առաջին հումանիտար ավտոշարասյունները Լեռնային Ղարաբաղ են մեկնել նոյեմբերի 20-ին։
13:09 - 21 նոյեմբերի, 2020
ԱԻ նախարարը հանդիպել է ռուս գործընկերոջ հետ

ԱԻ նախարարը հանդիպել է ռուս գործընկերոջ հետ

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ: Նախարարները քննարկել են հետպատերազմական իրավիճակում ստեղծված իրողությունները և պատերազմի հետևանքների հաղթահարման հնարավորությունները:Ա. Փիլոյանը կարևորել է ռուս գործընկերների արդյունավետ փոխգործակցության պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ ամեն ինչ կարվի հումանիտար աղետը կանխելու, պատերազմից հետո խաղաղ բնակչությանը բնականոն կյանքի վերադարձնելու համար:Հումանիտար աջակցության ոլորտում առաջիկա անելիքների մանրամասները քննարկվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման ընթացքում:
13:05 - 21 նոյեմբերի, 2020
ՄԻՊ-ը Հայաստանում ՌԴ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինուժի վայրագությունները

ՄԻՊ-ը Հայաստանում ՌԴ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինուժի վայրագությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ «Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար: Պաշտպանը դեսպանին է ներկայացրել սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները, նրանց դաժանություններն ու խոշտանգումները, ինչպես նաև այն համակարգված հայատյացությունը, որ Ադրբեջանում ունի պետական աջակցություն: Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ձևավորված ու լիարժեք փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները: Արման Թաթոյանը դեսպան Կոպիրկինին ներկայացրել է նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում ՌԴ իր գործընկերոջ հետ համատեղ աշխատանքի արդյունքները, երբ փակ սահմանների, թռիչքների բացակայության պայմաններում հնարավոր եղավ միավորել հայ ընտանիքներ, երեխաներին վերադարձնել ծնողներին, աջակցել առողջական բարդ խնդիրների համար բուժման մեկնելու հարցում, արձանագրել հաջողված ու բացառիկ այլ դեպքեր: Ռուսաստանի Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ բարձր մակարդակի հարաբերությունների շնորհիվ Մոսկվայում իրականացվել է ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների համատեղ ընդունելություն՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի ու Ռուսաստանի հայերի միության նախագահի մասնակցությամբ: Այս նախաձեռնությունն ուղղված էր ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը, ու դրանից հետո այն դարձավ միջազգային լավագույն փորձ, որ հիմա օրինակ է բերվում միջազգային հարթակներում: ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասված է հաղորդագրությունում:
12:29 - 21 նոյեմբերի, 2020
Վարչապետը հանդիպում է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ

Վարչապետը հանդիպում է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ՌԴ պաշտպանության նախարարին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի Սերգեյ Կուժուգետովի, ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Սա շատ կարևոր այց է: Ցանկանում եմ նշել, որ պատերազմի ընթացքում մենք մշտապես զգացել ենք Ռուսաստանի Դաշնության, ՌԴ նախագահի, վարչապետի աջակցությունը, Ձեր անձնական աջակցությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար: Իհարկե, պատերազմից առաջ էլ դժվարին ժամանակաշրջան էր, բայց հիմա ավելի բարդ ժամանակներ են, և մենք հուսով ենք, որ այս ընթացքում կկարողանանք խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, այդ թվում` անվտանգության ոլորտում, և ոչ միայն անվտանգության, այլև ռազմատեխնիկական համագործակցության: Այժմ, իհարկե, մեր տարածաշրջանում այլ ռազմաքաղաքական իրավիճակ է: Այն փոխվել է, և դեռ պետք է ուսումնասիրել այդ իրավիճակի բոլոր պարամետրերը: Եվ, իհարկե, վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցության և եղբայրական բարեկամության ոգով առաջիկայում և ռազմավարական ապագայում մեր կապերը կշարունակեն խորանալ, մեր փոխգործակցությունը կլինի ավելի սերտ և ավելի ռազմավարական: Շնորհակալ եմ»: Իր խոսքում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալ եմ ընդունելության և հանդիպման համար: Մենք եկել ենք լիովին կոնկրետ, որոշակի խնդիրներով: Գիտեք, որ ստորագրված հայտարարությունից հետո ամենաարագ կերպով հրավիրեցինք ողջ խաղաղապահ զորակազմը, որի տեղակայումն ավարտել ենք երեկ չէ առաջին օրը: Այս օրերի ընթացքում տեղակայվել ենք գործնականում Ղարաբաղի ամբողջ տարածքում` 23 դիտակետով, վերահսկում ենք Ստեփանակերտ տանող ճանապարհը, Լաչինի միջանցքը և ապահովում ենք տեղաշարժը, այնտեղից հեռացած փախստականների վերադարձը: Հետագայում սպասվում է մեծ աշխատանք` այս անգամ, հուսով եմ, Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ: Մեր կողմից, իհարկե, գլխավոր խնդիրը արյունահեղություն թույլ չտալն է` խնդիր, որը մեր առջև դրել է մեր գերագույն հրամանատարը, և մենք, անկասկած, մտադիր ենք իրականացնել այն: Բացի այդ, մտադիր ենք քննարկել մեր խաղաղապահների հետագա կյանքին և աշխատանքին վերաբերող հարցեր, թե ինչ է անհրաժեշտ դրա համար: Եվ, բնականաբար, քննարկել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են մեր համագործակցությանը` և՛ ռազմական, և՛ ռազմատեխնիկական ուղղությամբ: Մենք եկել ենք մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն: Շնորհակալ եմ»: Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
11:27 - 21 նոյեմբերի, 2020
Անտուն մնացած արցախցիներին աջակցելու խնդրանքով Հայաստանը դիմել է Ռուսաստանին․ ՌԴ ֆիննախարար
 |tert.am|

Անտուն մնացած արցախցիներին աջակցելու խնդրանքով Հայաստանը դիմել է Ռուսաստանին․ ՌԴ ֆիննախարար |tert.am|

tert.am: ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը տեղեկացրել է, որ հայկական կողմից դիմումներ են ստացվել Ղարաբաղում առանց տանիքի մնացած բնակչությանը աջակցություն տրամադրելու մասին: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նախարարի խոսքով՝ ֆինանսական առաջարկներ են մշակվում:«Մենք կապի մեջ ենք Հայաստանի ֆինանսների նախարարության մեր գործընկերների հետ: Դիմումներ են եղել աջակցություն տրամադրելու մասին, առաջին հերթին, տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով առանց տանիքի մնացած քաղաքացիներին սոցիալական աջակցության ֆինանսական ապահովման հարցով»,- ասել է Սիլուանովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահական առաքելության աշխատանքներին նվիրված խորհրդակցության ժամանակ:«Մենք առաջարկներ են պատրաստում, դրանց մասին առանձին կզեկուցենք»,- հավելել է նախարարը:
23:08 - 20 նոյեմբերի, 2020
ՌԴ ԱՀԾ-ն ստուգում է ղարաբաղյան հակամարտության գոտում թուրքական հետախուզական ծառայությունների գործողությունները

ՌԴ ԱՀԾ-ն ստուգում է ղարաբաղյան հակամարտության գոտում թուրքական հետախուզական ծառայությունների գործողությունները

«ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը անդադար ստուգում, ուսումնասիրում և վերլուծում է տարատեսակ տեղեկատվություն՝ այդ թվում ղարաբաղյան հակամարտության գոտում թուրքական հետախուզական ծառայությունների կողմից իրականցված գործողությունների մասով՝ հարցի հետ կապված ռազմավարական նշանակության ճշգրիտ որոշումներ կայացնելու նպատակով»,- «Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան հայտնեցին ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի ծառայությունից: Արցախյան պատերազմում Մերձավոր Արևելքից և Սիրայից ժամանած ահաբեկչական խմբավորումների մասնակցության խնդրի հետ կապված հարցադրումը ՌԴ ԱՀԾ էր ուղարկվել նոյեմբերի 6-ին, երբ ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում փաստել էր, որ Ռուսաստանը ճշգրիտ տվյալների է տիրապետում՝ հակամարտության գոտում ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ: Նա նշել էր, որ ղարաբաղյան պատերազմում թուրքական հետախուզական ծառայությունների աշխատանքը զգացվում է՝ նկատելի են այդ աշխատանքի առանձին տարրեր:  Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 
22:39 - 20 նոյեմբերի, 2020
Ռուսաստանը սահմանապահների լրացուցիչ ռեզերվ է տեղակայելու հայ- ադրբեջանական սահմանին |armenpress.am|

Ռուսաստանը սահմանապահների լրացուցիչ ռեզերվ է տեղակայելու հայ- ադրբեջանական սահմանին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը  սահմանապահների լրացուցիչ ռեզերվ կտեղակայի հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ: «Համաձայն ընդունված որոշման ՝ Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների շրջանակներում և հայկական կողմի խնդրանքով Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության կողմից հատկացվել է լրացուցիչ 188 զինծառայող և անհրաժեշտ քանակությամբ տեխնիկա: Սահմանապահները լրացուցիչ կտեղակայվեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։   Ադրբեջանական կողմը տեղեկացված է այդ կապակցությամբ, գործընկերների հետ անհրաժեշտ փոխգործակցությունը կազմակերպված է», - ասել է Բորտնիկովը:  
22:35 - 20 նոյեմբերի, 2020
Ռուս-թուրքական կենտրոնի վայրի ու իրականացվելիք խնդիրների շուրջ քննարկումներն ավարտին են մոտենում |azatutyun.am|

Ռուս-թուրքական կենտրոնի վայրի ու իրականացվելիք խնդիրների շուրջ քննարկումներն ավարտին են մոտենում |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան և Անկարան շուտով կավարտեն քննարկումները` Ղարաբաղում հրադադարի մոնիտորինգի համատեղ կենտրոն հիմնելու շուրջ: «Ավարտին են մոտենում համաձայնությունները կենտրոնի տեղակայման վայրի և իրականացնելիք խնդիրների շուրջ»,- այսօր նախագահ Պուտինին զեկուցել է պաշտպանության նախարարը։ Զերծ մնալով հավելյալ մանրամասներից՝ Սերգեյ Շոյգուն միայն նշել է, թե ռուս-թուրքական այս համագործակցության նպատակն է երաշխավորել կայունությունը և նպաստել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ «Համատեղ կենտրոն ստեղծելու որոշումը թույլ կտա հուսալի վերահսկողղություն իրականացնել և դիտարկել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաև ամուր հիմք ստեղծել՝ տևականորեն ձգվող այս հակամարտության կարգավորման համար»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։ Հայտնի է, որ կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում, ստույգ տեղը, սակայն, դեռ հստակ չէ։ Ըստ հաղորդումների, այն հավաքագրելու է կրակի դադարեցման, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների իրագործմանը վերաբերող տեղեկություններ, արձանագրելու է հնարավոր խախտումները՝ մշտադիտարկման, անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա։ Ընդ որում, ըստ «Ինտերֆաքսի», ռուս-թուրքական այդ կենտրոնը ոչ միայն արձանագրելու է խախտումները, այլև զբաղվելու է դրանց վերաբերող դիմում-բողոքների քննությամբ։ Կրակի դադարեցման շուրջ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության հինգերորդ կետում նշված է, որ նախատեսվում է մոնիտորինգի կենտրոն հիմնել՝ ձեռք բերված համաձայնությունների կատարումը վերահսկելու համար։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ կենտրոնի աշխատանքներին նաև թուրք զինվորականներն են մասնակցելու, ինչի շուրջ նոյեմբերի11-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարը հուշագիր է ստորագրել թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ։
22:23 - 20 նոյեմբերի, 2020
Ռուսաստանն ավարտել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը

Ռուսաստանն ավարտել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը

Ռուսաստանն ավարտել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: ՌԴ ՊՆ նախարարի խոսքով ՝ ընդհանուր առմամբ ինքնաթիռներով կատարվել է 250 չվերթ, տեղափոխվել է 1 960 մարդ և 552 միավոր տեխնիկա, տեղակայվել է 23 դիտակետ: «Խաղաղապահ առաքելության ղեկավարման համար կառավարման համակարգ է ստեղծվել, որը թույլ է տալիս օպերատիվ արձագանքել իրադրության փոփոխությանը», - ասել է Շոյգուն: ՌԴ ՊՆ նախարարը հայտնել է, որ Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղի տարածքը գտնվում են ռուս խաղաղապահների լիակատար վերահսկողության ներքո, միջանցքի տարածքն ու մինչև Ստեփանակերտ ձգվող 28 կմ ճանապարհահատվածը լիովին մաքրված են պայթունավտանգ առարկաներից և ջարդված տեխնիկայից:   Շոյգուն նշել է, որ նոյեմբերի 14-ից ի վեր ապահովվել է 4 436 մարդու անվտանգ վերադարձը Ստեփանակերտ: «Նոյեմբերի 17-ից բացվել է քաղաքացիական տրանսպորտի անվտանգ երթևեկությունը», - եզրափակել է նախարարը:
22:20 - 20 նոյեմբերի, 2020
ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղում անհետ կորածների ցուցակը փոխանցել է Կարմիր խաչին և Ադրբեջանին
 |tert.am|

ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղում անհետ կորածների ցուցակը փոխանցել է Կարմիր խաչին և Ադրբեջանին |tert.am|

tert.am: ՌԴ ԱԻՆ-ի միջազգային գործունեության հարցերով վարչության ղեկավար Վլադիմիր Սոլովյովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ներկայացուցչին և Ադրբեջանի ներկայացուցիչներին է փոխանցել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ընթացքում անհետ կորածների ցուցակը:Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նրանց հետ Սոլովյովի հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ Ստեփանակերտում: Ցանկը կազմվել է ՌԴ ԱԻՆ-ի խնդրանքով: Ցանկում ընդգրկված են մեծամասամբ երիտասարդների անուններ: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչը վստահեցրել է, որ կաջակցի անհետ կորածներին գտնելու հարցում։«Այդ նույն ցուցակը ես փոխանցել եմ ադրբեջանական կողմին՝ իրենց ԱԻՆ-ի հետ համագործակցության շրջանակներում: Ադրբեջանական կողմը հայտնել է, որ արդեն սկսել են աշխատանքներ իրականացնել»,- նշել է Սոլովյովը:Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
21:41 - 20 նոյեմբերի, 2020