Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Անհրաժեշտ է մտածել Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր․ Լավրով |azatutyun.am|

Անհրաժեշտ է մտածել Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am:  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե անհրաժեշտ է մտածել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր։ Լավրովի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են նախապատրաստում ղարաբաղյան հակամարտության հարցով: Ռուսաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ խնդրի շուրջ կապի մեջ է նաև Թուրքիայի և Իրանի հետ: Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները դադարեցնելու մասին անցած շաբաթ համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանյուել Մակրոնը: «Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորությունները և առանց նախապայմաններ ներկայացնելու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասվում է Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունում:
17:06 - 05 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից: ՌԴ արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բարդացող իրավիճակից ելք գտնելուն առնչվող հարցերը:  Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի  թվի աճի կապակցությամբ:  Ընգծվել է կրակը անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը: Վերհասատատվել է կողմերին աջակցելու պատրաստակամությունը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վերադառնա քաղաքական և դիվանագիտական դաշտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահների հովանու ներքո՝ համաձայն ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ավելի վաղ արած հայտարարության:
19:27 - 04 հոկտեմբերի, 2020
Լավրովն ու Զարիֆը քննարկել են Ղարաբաղ բերված սիրիացի և լիբիացի զինյալների թեման

Լավրովն ու Զարիֆը քննարկել են Ղարաբաղ բերված սիրիացի և լիբիացի զինյալների թեման

Հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Զարիֆի միջև։ Մանրամասն քննարկվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Երկուստեք լուրջ մտահոգություն հայտնեցին շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Սիրիայից և Լիբիայից անօրինական զինված խմբավորումների զինյալների ներգրավման կապակցությամբ: Կոչ է արվել անհապաղ դադարեցնել կրակը և լարվածությունը լիցքաթափել, ինչպես նաև կանխել սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունը: Ս. Վ. Լավրովը շեշտեց, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես իր ազգային կարողության, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի «եռյակի» շրջանակներում միջնորդական ջանքեր գործադրել ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը քաղաքական և դիվանագիտական   միջոցներով: Նախարարները շեշտել են են այն կարևոր դերը, որ տարածաշրջանի երկրները, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի հարևանները, կարող են ունենալ բանակցային սեղանին, կողմերի շուտ վերադարձի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու գործում:
20:57 - 02 հոկտեմբերի, 2020
ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի Հանրապետության արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի միջև։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի ԱԳՆ կայքից։ Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճը։ Նախարարներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ և կողմ արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Ընդգծվել է այլ շրջաններից անօրինական զինված խմբավորումների՝ հակամարտությանը ներգրավվածության անընդունելիությունը։ Նշվել է ծայրահեղ հավասարակշռված քայլերի պահանջը Բաքվին և Երևանին քաղաքական և դիվանագիտական ​​օգնություն ցուցաբերելու տեսանկյունից: Հաստատվել է Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների պատրաստակամությունը՝ համակարգել գործողությունները՝ իրավիճակը կայունացնելու և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումը արագ բանակցային ալիքին վերադարձնելու համար: Ռուսական կողմից ուշադրություն է հրավիրվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեռնարկած ջանքերի վրա, այդ թվում` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը 2020 թ. հոկտեմբերի 1-ին:
20:29 - 01 հոկտեմբերի, 2020
Լավրովը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ․ Ռուսաստանի ԱԳՆ |azatutyun.am|

Լավրովը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ․ Ռուսաստանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ Սերգեյ Լավրովն այսօր առանձին հեռախոսազրույցներ է ունեցել իր հայաստանցի և ադրբեջանցի պաշտոնակիցներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը։ Ռուսական կողմը իր խոր մտահոգությունն է հայտնել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների առթիվ։ Կրակի դադարեցման, լարվածության նվազեցման, ինչպես նաև սադրիչ և ռազմաշունչ հռետորաբանության անթույլատրելիության կոչ է հնչեցվել», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Նույն աղբյուրի համաձայն. «Սերգեյ Լավրովը ընգդծել է, որ Ռուսաստանը` թե որպես առանձին պետություն և թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, մյուս համանախագահների հետ միասին շարունակելու է միջնորդական ջանքեր գործադրել, որոնց նպատակը կլինի ղարաբաղյան հիմնախնդրի՝ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծումը»։ «Հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել է մոսկովյան հարթակը շփումների կազմակերպման, այդ թվում` Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հերթական հանդիպման անցկացման նպատակով տրամադրելու պատրաստակամությունը», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
21:19 - 30 սեպտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը:ԱԳ նախարար Մնացականյանն իր ռուս գործընկերոջը համապարփակ ներկայացրեց Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերջին զարգացումները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը խստորեն դատապարտեց Թուրքիայի՝ անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում ինչպես Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական սահմանին: Նախարար Մնացականյանը նաև մտահոգություն հայտնեց Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման, Ադրբեջան տեղափոխման և մարտական գործողություններում ներգրավելու առնչությամբ: Երկուստեք անընդունելի գնահատվեց արտատարածաշրջանային երկրների քայլերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խաթարմանը»:
18:43 - 30 սեպտեմբերի, 2020
Ցանկալին իրականության փոխարեն Ադրբեջանի ներկայացնելը խայտառակ ավարտվեց. ԱՀ նախագահի մամլո խոսնակ

Ցանկալին իրականության փոխարեն Ադրբեջանի ներկայացնելը խայտառակ ավարտվեց. ԱՀ նախագահի մամլո խոսնակ

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ  Պողոսյանն անդրադարձել է ադրբեջանական մամուլի կողմից ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին վերագրված հայտարարությանը։ «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոշտ արձագանքից հետո ադրբեջանական մամուլը շատ արագ խմբագրել է երեկ տարածած ապատեղեկատվությունը, որով խեղաթյուրել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը, թե իբր, Մեջլիսի խոսնակի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, վերջինս խոսել էր ինչ-որ տարածքներ վերադարձնելու ու հակահայ այլ թեմաների մասին: Մեր վայ հարևանի՝ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու տարիների գործելաոճի այս դրսևորումը խայտառակ ավարտ ունեցավ: Իհարկե, կարելի է պատկերացնել ադրբեջանցի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կարճատև հրճվանքն ու ապրած խորը հիասթափությունը, բայց նման դեպքերը խորհելու և սեփական տկարությունը գիտակցելու հրաշալի առիթ են նաև: Երևի...»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Պողոսյանը։
19:54 - 24 սեպտեմբերի, 2020
Բաքուն Զախարովայի «նկատողությունից» հետո խմբագրել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի պատասխանը |tert.am|

Բաքուն Զախարովայի «նկատողությունից» հետո խմբագրել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի պատասխանը |tert.am|

tert.am: Ադրբեջանը ստիպված է եղել փոփոխություն կատարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի մոսկովյան հանդիպման վերաբերյալ հաղորդագրության սկզբնական տեքստում այն բանից հետո, երբ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության Լավրովի խոսքերը ճիշտ չի մեկնաբանել, գրում է eadaily.com-ը։Հաղորդվում է, որ Ադրբեջանի խորհրդարանի կայքում հրապարակված տեքստում նշվել է, որ Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար «խոչընդոտ» է անվանել։«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը։ Սա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է։ Ռուսական կողմը կարգավորման գործընթացում կողմ է հանդես գալիս Ադրբեջանին հինգ գրավյալ շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը և տրանսպորտահաղորդակցային համակարգի վերականգնմանը»,- խորհրդարանի կայքում հրապարակված տեքստի համաձայն՝ ասել է ՌԴ ԱԳ նախարարը։Ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է իրավիճակը՝ խորհուրդ տալով «որպես ճշմարտություն ընդունել բացառապես Մոսկվայի դիրքորոշումը, այլ ոչ թե այլ մեկնաբանություններ»:«Ինչ վերաբերում է նախարար Լավրովի մեջբերումների ճշգրտությանը, ապա կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այդ հարցին և սկզբունքորեն այդ հարցերն ուղղել այն աղբյուրներին, որոնք տարածել են այդ տեղեկատվությունը»,- ասել է Զախարովան չորեքշաբթի կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ Ավելին՝ tert.am-ում
13:44 - 24 սեպտեմբերի, 2020
ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ ԼՂ հարցով Սերգեյ Լավրովին վերագրված հայտարարությանը

 |factor.am|

ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ ԼՂ հարցով Սերգեյ Լավրովին վերագրված հայտարարությանը |factor.am|

factor.am: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության հարցով արված հայտարարությունները, ասաց, որ հայկական կողմի համար ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրությունները հավաստի աղբյուր չեն։ «Մեզ համար Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունները տեղեկատվական հավաստի աղբյուր չեն։ Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանը»,- նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակը։ Այսօր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հիշեցնենք, Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովայի գլխավորած պատվիրակության հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Մեջլիսի տարածած մամուլի հաղորդագրությունը, սկսեցին տեղեկություններ տարածել, որ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Լավրովը, իբր, ասել է, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը»։ «Դա Մոսկվայի պաշտոնական տեսակետն է։ Ռուսական կողմը հակամարտության կարգավորման գործընթացում հանդես է գալիս օկուպացված 5 շրջանների վերադարձի, խաղաղապահների տեղակայման, տրանսպորտային ու հաղորդակցության համակարգերի վերականգնման օգտին»,- ըստ ադրբեջանական կողմի՝ ասել է Լավրովը։ Նշենք, որ նման ձևակերպումները բացակայում են Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Ադրբեջանական կողմի հրապարակած տեղեկությունը մեկնաբանել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ այս հարցով Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի է, միաժամանակ հորդորելով առաջնորդվել դրանով, ոչ թե տարատեսակ մեկնաբանություններով, «որոնք արվում են ոչ ռուսական կողմից»։
20:54 - 23 սեպտեմբերի, 2020
Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ անդամ երկրների անունից ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում
 |tert.am|

Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ անդամ երկրների անունից ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում |tert.am|

tert.am: Աշխարհը հոգնել է անջատողական գծերից և պահանջում է զարգացնել համակողմանի փոխօգնություն և համագործակցություն: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա ընթացքում ՀԱՊԿ երկրների անունից արված տեսաուղերձում հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը: «Այսօր, ցավոք, աշխարհի տարբեր շրջաններում, շարունակում են մոլեգնել ռազմական հակամարտությունները: Դրանց ավելանում են նաև ներկայի սուր սպառնալիքները. միջազգային ահաբեկչություն, թմրա և կիբերհանցավորություն, կլիմայի փոփոխություն: Այս տարի այս շարքը համալրվեց ևս մի ահարկու մարտահրավերով՝ կորոնավիրուսի համավարակով, որը սոցիալ-տնտեսական և այլ բնագավառներում լուրջ ճգնաժամերի առաջացման պատճառ դարձավ»,- ասել է Լավրովը: Իր խոսքով՝ համաշխարհային խնդիրներին արձագանքելը տարուց տարի առավել դժվար է լինում, հատկապես միջազգային հանրության աճող մեկուսացման պայմաններում: Նա հավելել է, որ այս իրավիճակը մեծ հաշվով կապված է որոշ երկրների՝ այլ պետությունների օրինական շահերի հետ հաշվի նստելու ցանկության բացակայության հետ:
09:32 - 22 սեպտեմբերի, 2020
Մինչև Ուկրաինայում իշխանափոխություն չլինի, Դոնբասում խաղաղություն չի հաստատվի. Լավրով |tert.am|

Մինչև Ուկրաինայում իշխանափոխություն չլինի, Դոնբասում խաղաղություն չի հաստատվի. Լավրով |tert.am|

tert.am: Դոնբասում զինված հակամարտության խաղաղ կարգավորումն անհնար է, քանի դեռ Կիևում իշխանությունն Ուկրաինայի ներկայիս ղեկավարության ձեռքում է:Այսպիսի հայտարարություն է արել  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով այս հակամարտության կարգավորման հեռանկարները: Նրա հարցազրույցը հրապարակվել է սեպտեմբերի 17-ին ՝ Ռուսաստանի ԱԳՆ կայքում:«Չեմ կարծում, որ Ուկրաինայի ներկայիս կառավարության, ինչպես նաև նախորդ նախագահի օրոք Մինսկի համաձայնագրերի կատարման հարցում առաջընթաց լինի, թեկուզ միայն այն պատճառով, որ այդ մասին հրապարակայնորեն խոսում է նախագահ Զելենսկին, փոխվարչապետ Ռեզնիկովը, որը պատասխանատու է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար կոնտակտային խմբում տարվող աշխատանքների համար, խոսում է նաև արտաքին գործերի նախարար Կուլեբան»,-նշել է Լավրովը:Նա նաև հիշեցրել է, որ Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ Մինսկի համաձայնագրերը չեն կարող չեղյալ հայտարարվել, քանի որ դրանք (ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ մեղադրանքները դրանք չկատարելու համար) հանդիսանում են ԵՄ-ի և ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցները շարունակելու քաղաքականության հիմքը:«Այդուհանդերձ, Մինսկի համաձայնագրերի էության այդպիսի այլասերված ըմբռնումը, կամ ավելի շուտ ՝ Ռուսաստանին ամեն ինչում մեղադրելու փորձը, չնայած Ռուսաստանը այնտեղ ոչ մի տեղ չի հիշատակվում, խորը ներթափանցել է մեր եվրոպացի գործընկերների, այդ թվում ՝ Ֆրանսիայի և Գերմանիայի գիտակցության մեջ, որոնք, լինելով Մինսկի համաձայնագրերի համահեղինակներ, չեն կարող չհասկանալ, որ ուկրաինացիները պարզապես խեղաթյուրում են իրենց պարտականությունները՝ փորձելով հեռանալ դրանցից և պարտադրել Մինսկի համաձայնագրերի այլ բնույթ»,-նշել է ՌԴ արտգործնախարարը:
15:44 - 18 սեպտեմբերի, 2020
Մոսկվան հույս ունի շուտով դեսպանություն բացել Տրիպոլիում |armenpress.am|

Մոսկվան հույս ունի շուտով դեսպանություն բացել Տրիպոլիում |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան հույս ունի շուտով դեսպանություն բացել լիբիական Տրիպոլիում. դա տեղի կունենա անվտանգության հետ կապված բոլոր հարցերը կարգավորելուց հետո: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը Լիբիայի մայրաքաղաքից տարհանվել Էր 2014 թվականի օգոստոսին՝ երկրում իրադրությունը սրվելու առնչությամբ: 2018 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարտականություններից ազատել Էր Լիբիայում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Մոլոտկովին: 2020 թվականի հուլիսին Լավրովը հայտարարել Է, որ Ռուսաստանը կվերսկսի դեսպանության աշխատանքը Լիբիայում, որը կներկայացնի ՌԴ-ի շահերը երկրի ամբողջ տարածքում, բայց այն դեռ բազավորվելու Է Թունիսում: «Մեր դեսպանությունը կվերադառնա Տրիպոլի, ես հուսով եմ՝ շուտով՝ հենց որ այնտեղ ապահովվի տարրական անվտանգությունը: Մի շարք դեսպանություններ այնտեղ գոյություն ունեն, աշխատում են առաջվա պես , բայց անվտանգությունը շատ ու շատ թույլ Է»,-հայտարարել Է Լավրովը: 2011 թվականին Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան փաստորեն դադարել Է գործել որպես միասնական պետություն: Այժմ երկրում երկիշխանություն Է: Արեւելքում նիստեր Է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում Է ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ ձեւավորված Ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արեւելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) հետ՝ մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ, որը 2019 թվականի ապրիլից չի դադարում Տրիպոլին նվաճելու փորձերը:
14:47 - 18 սեպտեմբերի, 2020
Լավրովը Գերմանիայի ԱԳ նախարարին հորդորել է հրաժարվել Նավալնու հետ կապված դեպքի քաղաքականացումից |armenpress.am|

Լավրովը Գերմանիայի ԱԳ նախարարին հորդորել է հրաժարվել Նավալնու հետ կապված դեպքի քաղաքականացումից |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հեռախոսազրույցում քննարկել են Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակում փոխգործակցությունը։ Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը համագործակցության ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Զրուցակիցներն անդրադարձել են ռուս-գերմանական հարաբերությունների հեռանկարներին, ինչպես նաև Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված երկկողմ և բազմակողմ միջազգային փոխգործակցությանը։ Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը համագործակցելու այդ հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։ ՌԴ ԱԳ նախարարը նաև հորդորել է Նավալնու հետ կապված իրավիճակի հետագա քաղաքականացումից։
22:33 - 15 սեպտեմբերի, 2020
«Պատժամիջոցներին մենք սովորել ենք». Լավրովը նշել է ԵՄ-ի` որպես գործընկեր անհուսալիության մասին
 |tert.am|

«Պատժամիջոցներին մենք սովորել ենք». Լավրովը նշել է ԵՄ-ի` որպես գործընկեր անհուսալիության մասին |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան արդեն սովոր է տարբեր տեսակի պատժամիջոցների Արևմուտքի կողմից, և դրանց շնորհիվ համոզվել է գործընկերների, այդ թվում ՝ ԵՄ երկրների անվստահելիության մեջ, այնինչ այդ երկրների հետ շատ համատեղ ծրագրեր կային: Այս մասին գրում է radiosputnik.ria.ru կայքը` հղում տալով «Россия 1» հեռուստաալիքին: «Պատժամիջոցներին մենք սովորել ենք: Հիմնական աշխարհաքաղաքական արձագանքն այն է, որ մենք տարիների ընթացքում համոզվել ենք մեր արևմտյան գործընկերների, այդ թվում, ցավոք, Եվրամիության անդամների անվստահելիության մեջ: Մենք շատ ծրագրեր ունեինք, հեռուն գնացող ծրագրեր: Մենք ունենք համապատասխան փաստաթղթեր այն մասին, թե ինչպես կարող ենք զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ էներգետիկ ոլորտում, բարձր տեխնոլոգիաների ոլորտում և, ընդհանուր առմամբ, տնտեսական համագործակցության ոլորտում»,-հայտարարել է Լավրովը: Միևնույն ժամանակ, ՌԴ արտգործնախարարը ընդգծել է, որ պետք չէ անտեսել Մոսկվայի դեմ արևմտյան հնարավոր նոր պատժամիջոցները: «Սա չի կարելի առանց արձագանքի թողնել: Դա, առաջին հերթին, սխալ է դիվանագիտության օրենքների տեսանկյունից: Երկրորդ, մենք պարզապես ուզում ենք սահմանափակել տարբեր արևմտյան կառույցների և պետությունների և բազմաթիվ այսպես կոչված հասարակական կազմակերպությունների բացասական ազդեցությունը մեր երկրում գոյություն ունեցող ծրագրերի վրա, որոնք գոյություն ունեն նաև մեր դաշնակիցների մոտ»,-նշել  է Լավրովը:  
17:50 - 13 սեպտեմբերի, 2020