Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Եթե Իրանի տնտեսական օգուտները երաշխավորվեն, հնարավոր է հասնել միջուկային գործարքի վերականգնմանը. Իրանի ԱԳՆ
 |tert.am|

Եթե Իրանի տնտեսական օգուտները երաշխավորվեն, հնարավոր է հասնել միջուկային գործարքի վերականգնմանը. Իրանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Իրանի և «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև 2015 թվականի միջուկային համաձայնագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) վերականգնման վերաբերյալ վերջնական համաձայնագրին հնարավոր է հասնել, եթե Իրանին երաշխիքներ տրվեն, որ իր տնտեսական օգուտները հաշվի կառնվեն ԳՀՀԾ շրջանակում, ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը, գրում է ԻՌՆԱ գործակալությունը։«Մենք մեր տեսակետները Եվրամիության ներկայացուցչի միջոցով փոխանցել ենք մյուս կողմերին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, և սպասում ենք պատասխանի: Մենք պետք է համոզվենք, որ մեր բոլոր կարմիր գծերը հաշվի են առնվել, և մենք կարող ենք լիարժեք տնտեսական օգուտներ քաղել մեր առջև դրված համաձայնագրից: Եթե հասնենք այս կետին, ապա կարող են քննարկվել այլ փուլեր», - ասել է Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը:Միացյալ Նահանգները 2015 թվականի համաձայնագրից դուրս է եկել 2018 թվականին և վերականգնել  է այն հակաիրանական պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին համաձայնագրով։ Իրանը և համաձայնագրի մնացած կողմերն անցած տարվանից բանակցություններ են վարում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ ուսումնասիրելու գործարքի վերականգնման և պատժամիջոցների վերացման ներուժը: Այս ամսվա սկզբին Եվրամիությունը, որը գործում է որպես բանակցությունների համակարգող, հանդես է եկել գործարքի վերանայված տարբերակով, որը պարունակում է մի շարք զիջումներ հօգուտ Իսլամական Հանրապետության:
13:46 - 19 օգոստոսի, 2022
ՀՀ վարչապետի խորհրդականն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

ՀՀ վարչապետի խորհրդականն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի: Արտաշես Թումանյանը ներկայացրել է ՀՀ կառավարության գործունեությունը տնտեսության ոլորտում և, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության հնարավորությունները տրանսպորտային ենթակառուցվածքների, ջրի ու ոռոգման համակարգերի կառուցման և մի շարք այլ բնագավառներում:
13:41 - 05 օգոստոսի, 2022
Արցախցի մի խումբ տեղահանվածներ բողոքի ակցիա իրականացրին ՌԴ, ապա Ֆրանսիայի դեսպանատան մոտ  |azatutyun.am|

Արցախցի մի խումբ տեղահանվածներ բողոքի ակցիա իրականացրին ՌԴ, ապա Ֆրանսիայի դեսպանատան մոտ |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Արցախցի մի խումբ տեղահանվածներ բողոքի ակցիա իրականացրին ՌԴ դեսպանատան դիմաց՝ դեսպան Կոպիրկինին նամակ հանձնելու նպատակով։ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը հայտարարեց, որ իրենք Ռուսաստանից պահանջում են պատճաշ կատարել խաղաղապահ առաքելությունը։ Նրանց համոզմամբ, Արցախում պետք է տեղակայվեն միջազգային խաղաղապահներ։ Դեսպանությունից արձագանք չեղավ։  Ցուցարարներն ակցիան շարունակում են Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Հավաքված արցախցիները Ֆրանսիայի կառավարությունից խնդրում են խաղաղապահ առաքելություն ստանձնել Արցախում, դեսպանատան աշխատակիցներից մեկը եկավ նրանց լսելու, նամակ փոխանցեցին։ Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում Ֆրանսիայի դեսպանի հետ, սակայն աշխատակիցը նշեց, որ դեսպանը տեղում չէ։ Մասնակիցները նշեցին, որ այնքան նստացույց կանեն, քանի դեռ դեսպանն իրենց չի ընդունել։ 
11:52 - 05 օգոստոսի, 2022
Ֆրանսիան պատրաստ է աջակցել երկու երկրների միջև երկխոսության շարունակմանը. Մակրոնն ու Ալիևը քննարկել են իրավիճակն Արցախում
 |tert.am|

Ֆրանսիան պատրաստ է աջակցել երկու երկրների միջև երկխոսության շարունակմանը. Մակրոնն ու Ալիևը քննարկել են իրավիճակն Արցախում |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին տարածաշրջանում տիրող լարվածության կապակցությամբ, նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման կարևորությունը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների կատարումը։Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել երկու երկրների միջև երկխոսության շարունակմանը, հաղորդում է Ալիևի մամուլի ծառայությունը։Մինչդեռ Ալիևը նշել է «Ադրբեջանի տարածքից» (չակերտները՝ խմբ․) Հայաստանի զինված ուժերի և հայկական «անօրինական զորամիավորումների» (չակերտները՝ խմբ․) տարրերի դուրսբերումն ապահովելու անհրաժեշտությունը։ Ըստ Ալիևի՝ հայկական կողմը դա դեռ չի ապահովել, ինչն իր հերթին պաշտոնական Երևանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտում է:Նա նաև ընդգծել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, Եռակողմ հայտարարության դրույթների համաձայն, որոշվել է Լաչինի միջանցքին այլընտրանքային նոր ճանապարհի երթուղին, և ադրբեջանական կողմն ավարտում է այս ճանապարհի շինարարությունը։ Աշխատանքներն ավարտվելուն պես, 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համաձայն, նախատեսվում է այդ ճանապարհին վերաբաշխել ռուսական խաղաղապահ ուժերը։
10:10 - 05 օգոստոսի, 2022
ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանել է, թե ինչ հիմքով է արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան

 |armenpress.am|

ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանել է, թե ինչ հիմքով է արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանել է, թե ինչ հիմքով է հուլիսի 13-ին արգելվել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն: -Խնդրում ենք պարզաբանել, թե ի՞նչ հիմքով է արգելվել Ֆրանսիայի քաղաքացի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Ֆրանկ Փափազյանի մուտքը Հայաստան: -Հայտնում ենք, որ Ձեր կողմից նշված անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը: Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում: Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է: *** «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է այն հիմքերը, որոնք թույլ են տալիս մերժել օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը), ուժը կորցրած ճանաչել տրամադրված մուտքի վիզան կամ արգելել մուտքը Հայաստանի Հանրապետություն:
10:50 - 22 հուլիսի, 2022
Հրաձգություն Փարիզում. զոհվել է 1 և վիրավորվել 4 մարդ
 |hetq.am|

Հրաձգություն Փարիզում. զոհվել է 1 և վիրավորվել 4 մարդ |hetq.am|

hetq.am: Մեկ մարդ է զոհվել, ևս չորսը տուժել նախօրեին Փարիզի 11-րդ շրջանի բարերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այդ մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է շրջանի ղեկավար Ֆրանսուա Վոգլենը։ «Հրաձգության հետևանքով այս երեկոյան Փարիզի 11-րդ շրջանի Chicha բարում հենց նոր մեկ մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել։ Այս փուլում պարզ չի այդ բարբարոսական գործողության մոտիվները»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Վոգլենը։ Նրա խոսքով՝ հարձակում գործած անձանցից մեկը ձերբակալվել է, երկրորդը թաքնվել դեպքի վայրից։  Ինչպես հայտնում է BFMTV-ն, հղում անելով ոստիկանության իր աղբյուրներին, Փարիզի ժամանակով 21:35-ին (Երևանի ժամանակով՝ 23:35-ին) երկու անձ դուրս է եկել ավտոմեքենայից և կրակ բացել երկու անձի ուղղությամբ, որոնք նստած են եղել բարի պատշգամբում։ Հիմնական վարկածը, որը ներկայումս դիտարկում է ոստիկանությունը, հանդիսանում է պատահարի մասնակիցների միջև հաշվեհարդարը։
11:14 - 19 հուլիսի, 2022
Ալիևը վստահեցրել է Մակրոնին, թե Ադրբեջանը ցանկանում է ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքել
 |factor.am|

Ալիևը վստահեցրել է Մակրոնին, թե Ադրբեջանը ցանկանում է ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքել |factor.am|

factor.am: «Աշխարհաքաղաքական նոր իրողությունը, որը ձևավորվել է Հարավային Կովկասում, պարարտ հող է ստեղծել կայուն խաղաղության և տարածաշրջանային տնտեսական համագործակցության համար», – ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին, մասնավորապես, ասված է Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին ուղղված շնորհավորական նամակում։ «Ադրբեջանը, վերջ տալով իր հողերի 30-ամյա օկուպացիային, մտադիր է շրջել պատերազմի էջը, կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և ստորագրել խաղաղության պայմանագիր։ Մենք հավատում ենք, որ Ֆրանսիան արժեքավոր ներդրում կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ մեր ներկայացրած հինգ սկզբունքների հիման վրա՝ հենվելով միջազգային իրավունքի վրա» – ասված է  Ալիևի ուղերձում։
15:38 - 14 հուլիսի, 2022
Վահագն Խաչատուրյանն ու դեսպան Լույոն կարևորել են հայ-ֆրանսիական հարաբերությունների շարունակական զարգացումը

Վահագն Խաչատուրյանն ու դեսպան Լույոն կարևորել են հայ-ֆրանսիական հարաբերությունների շարունակական զարգացումը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:    Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին տոնական օրվա կապակցությամբ:   Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է, որ այս տոնը շատ կարևոր է ոչ միայն ֆրանսիացիների, այլև ամբողջ առաջադեմ մարդկության համար, քանի որ այն խորհրդանշական է ազատության, եղբայրության և հավասարության գաղափարների համար:   Նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի անկախության հռչակումից ի վեր ամենատարբեր ոլորտների զարգացման գործում Ֆրանսիայի ցուցաբերած աջակցությունն ու բարեկամական կեցվածքը:   Դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել այցելության կապակցությամբ:   Զրուցակիցները կարևորել են հայ-ֆրանսիական առանձնահատուկ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և մտքեր են փոխանակել փոխգործակցության ներկա օրակարգերի և հետագա համագործակցության վերաբերյալ:
14:32 - 14 հուլիսի, 2022
Երեկ ինձ արգելվեց մուտք գործել Հայաստան․ Փաշինյանի հրամանով՝  ՀՀ–ում  պերսոնա նոն գրատ է հայտարարվել․  Մուրադ Փափազյան

Երեկ ինձ արգելվեց մուտք գործել Հայաստան․ Փաշինյանի հրամանով՝ ՀՀ–ում պերսոնա նոն գրատ է հայտարարվել․ Մուրադ Փափազյան

Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է: Այս մասին Փափազյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում. «Մեծ ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ինձ արգելվել է մուտք գործել Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հայաստանում իմ նկատմամբ պեսոնա նոն գրատ է հայտարարվել»: Նա նշել է, որ ոստիկանությունը հորդորել է իրեն վերադառնալ օդանավակայան, որի աշխատակիցները վերցրել են իր անձնագիրը:  «Գիտեի, որ Ադրբեջան և Թուրքիա մուտքս արգելված է և հիմա իմացա, որ արգելվել է մուտք գործել Փաշինյանի Հայաստան: Հայաստանի, հայության և Հայ Դատի համար 40 տարվա պայքարիցս հետո նման իրավիճակում հայտնվելը ուղղակի ցավ է պատճառում ինձ: Նիկոլ Փաշինյանի այս որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ինքն իր ստանձնած պատասխանատվության բարձրության վրա չէ: Նա ուժեղ է իրեն զգում, երբ ոստիկաններից պահանջում է Հայ Դատի գործչի վտարել, բայց պատկեացնո՞ւմ եք այս փոքրիկ ղեկավարին Ալիևի ւ Էրդողանի առաջ։ Հայաստանի բնակիչները պետք է ուշ թե շուտ համոզվեն, որ պետք է ձերբազատվել այս ղեկավարությունից, որն ամեն ինչ ինչ անում է թուլացնելու Հայաստանը: Սփյուռքը նույնպես կհասկանա: Բայց արդեն ժամանակն է ասելու՝ Կանգ ա՛ռ»,- նշված է գրառման մեջ։ 
13:08 - 14 հուլիսի, 2022
Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի դերը ԼՂ հիմնախնդրի գործընթացում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի դերը ԼՂ հիմնախնդրի գործընթացում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Նամակում, մասնավորապես, նշված է. «Մեծարգո պարոն նախագահ,  թանկագին Էմանուել, Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ՝ խաղաղության, զարգացման և բարգավաճման լավագույն մաղթանքներ հղելով բարեկամ ու եղբայրական Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին։  Ազգային միասնության այս օրը՝ հուլիսի 14-ը, լավագույնս է խորհրդանշում Ֆրանսիայի ու ֆրանսիացիների անցած բարդ ու փորձություններով լի ճանապարհը՝ հանուն արդարության և համամարդկային արժեքների հաղթանակի, հանուն արժանապատիվ և լուսավոր ապագայի։ Մենք բարձր են գնահատում Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ բարեկամությունը՝ հիմնված հազարամյակի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական հարուստ շփումների, ինչպես նաև քաղաքակրթական ու արժեքային ամուր հիմքի վրա։ Ուրախ ենք արձանագրել, որ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ գործուն քայլեր են ձեռնարկվում Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման ուղղությամբ։ Այս համատեքստում հատկապես կարևորում ենք նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված՝ Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզի դրույթների հետևողական իրականացումը, ինչպես նաև այս տարվա մարտ ամսին Ձեր նախաձեռնությամբ կազմակերպված «Հավակնություններ. Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի գրանցած հաջողության շարունակականության ապահովումը։ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և արդարացի լուծման գործընթացում։ Այս կապակցությամբ վերահաստատում եմ Հայաստանի վճռական հանձնառությունը՝ հասնել հիմնահարցի խաղաղ ու տևական կարգավորմանը։ Մեծարգո նախագահ, Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Ձեզ Եվրոպական միությունում Ֆրանսիայի նախագահությունը պատվով իրականացնելու ու հաջողությամբ ավարտին հասցնելու կապակցությամբ։ Վստահ եմ՝ Ֆրանսիան ապագայում ևս կշարունակի կարևոր դերակատարում ունենալ աշխարհաքաղաքական ցնցումներով լի այս դժվարին ժամանակաշրջանում ի հայտ եկած բոլոր մարտահրավերների հաղթահարման հարցում՝ հօգուտ միջազգային համերաշխության ու համընդհանուր բարօրության։ Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի համար այս նվիրական տոնի առթիվ՝ վերահաստատում եմ իմ և հայ ժողովրդի ցանկությունը առաջիկայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ պետական այցով: Ջերմորեն՝     Նիկոլ Փաշինյան»:  
11:06 - 14 հուլիսի, 2022
Ֆրանսիայում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը

Ֆրանսիայում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը

Հունիսի 29-ին և 30-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել  հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։   «Հերթական այս համաժողովը կրում էր «Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցություն․ աջակցություն տարածքների կայուն զարգացմանը» խորագիրը և համակազմակերպվել էր Լիոնի Մետրոպոլի, Լիոնի քաղաքապետարանի, Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) և Ֆրանսիայի միավորված քաղաքների (ՖՄՔ) կողմից՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ։ Համաժողովին մասնակցում էին Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների ավելի քան 250 ներկայացուցիչներ։   Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Իր խոսքում Հայաստանի դեսպանը նշեց, որ ապակենտրոնացված համագործակցությունը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարևոր բաղադրիչ է և երկու երկների համայնքների, իրավասու պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ արդեն 4-րդ համաժողովի անցկացումը փաստում է այդ իրողությունը։ Դեսպան Տոլմաջյանն ընդգծեց նաև, որ համաժողովը շատ լավ հնարավորություն է Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների միջև ոչ միայն արդեն իսկ հաստատված համագործակցություններն ամրապնդելու, այլ նաև նոր կապեր հաստատելու և հետագայում զարգացնելու համար։   Ելույթներով հանդես եկան նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Լիոն մետրոպոլի նախագահ Բրյունո Բեռնարը, Ֆրանսիայի միավորված քաղաքներ կազմակերպության Հայաստան խմբի նախագահ Սոնիա Զդորովցոֆֆը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։ Երկօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում երկու երկների համայնքների միջև հաստատված կապերին, համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ֆրանսիայի համայքների ներկայացուցիչները մասնակցեցին նաև «Խելացի քաղաքներ», «Գյուղատնտեսություն» և «Զբոսաշրջություն» խորագրերով աշխատաժողովների՝ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի մշակման նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։
19:33 - 02 հուլիսի, 2022