Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք

Ապրիլի 3-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:   Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4776 քաղաքացու հետազոտություն, որից 626-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։   Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2510 դեպք: Կատարվել է 22 224 թեստավորում: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային հիվանդությունը կանխելու համար:
12:22 - 04 ապրիլի, 2021
Պետական նպաստ է նշանակվել 549 անձնական գործով. ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ

Պետական նպաստ է նշանակվել 549 անձնական գործով. ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ

ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբն տեղեկացնում է, որ շտաբի սոցիալական ծառայությունների գրասենյակի՝ ՍԾՏԳ ( սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն) տարածքային բաժինների կողմից՝ 01.01.2021-01.04.2021թթ. ընկած ժամանակահատվածում պետական նպաստ է նշանակվել 549 անձնական գործերով, որից 76-ը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով: Նպաստ է նշանակվել նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաների համար: Վերահաշվարկ է կատարվել 112 անձնական գործերում, ամուսնության միանվագ նպաստ է տրամադրվել 59 անձանց, իսկ ծննդյան միանվագ նպաստ՝ 211 նորածին երեխաների: Տոն և հիշարժան օրերի կապակցությամբ տրվող օժանդակության համար ընդունվել և նշանակվել է 90 անձնական գործ. «Մարտական Խաչի» մեկ անձնական գործ, երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին ամենամսյա դրամական օժանդակության համար ընդունվել է 11 գործ: Տրամադրվել է թվով 5 տեղեկանք:  
10:08 - 03 ապրիլի, 2021
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ապրիլի 2-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կապված սահմանային գոտում առաջացող հրատապ հարցերի լուծման նպատակով գործող օպերատիվ կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների կատարման ընթացքի հետ։ Ինչպես հայտնում են Արցախի անվտանգության խորհրդից, ներկայացվել են շփման գծում առկա իրավիճակի մշտադիտարկման, ըստ անհրաժեշտության՝ օպերատիվ լուծումներ պահանջող հարցերի լուծման մեխանիզմներին վերաբերող նկատառումներ։ Քննարկվել են ընթացիկ խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ պատասխանատուները ստացել են համապատասխան ցուցումներ։ Խորհրդակցությանը մասնակցել են առողջապահության, Էկոնոմիկայի և գյուղատնտեսության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարները, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, Խաղաղապահ զորախմբի հրամկազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ։
19:23 - 02 ապրիլի, 2021
Համոզված ենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափը պետք է շարունակի առաջատար դեր ունենալ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու գործում». ՌԴ փոխարտգործնախարարը` ԼՂ շուրջ իրավիճակի մասին |tert.am|

Համոզված ենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափը պետք է շարունակի առաջատար դեր ունենալ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու գործում». ՌԴ փոխարտգործնախարարը` ԼՂ շուրջ իրավիճակի մասին |tert.am|

tert.am: 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ժամանակ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԱՄՆ և Ֆրանսիա) այլ համանախագահների հետ ակտիվորեն աշխատել է արյունահեղությանը վերջ տալու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռուդենկոն «Մոսկվա-Բաքու» հրատարակությանը տված հարցազրույցում:«Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի կողմից մշակված հիմքային սկզբունքներն են ընկած 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարության հիմքում, որով վերջ էր տրվում ռազմական գործողություններին և հրադադար էր հաստատվում Լեռնային Ղարաբաղում: Վստահ ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը պետք է շարունակի առաջատար դեր ունենալ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հարցում՝ որոնելով քաղաքական և դիվանագիտական միջոցներով հակամարտության տևական և երկարաժամկետ կարգավորման ուղիներ»,-ասել է Ռուդենկոն:
17:56 - 02 ապրիլի, 2021
Ապրիլյան ագրեսիայի անպատժելիությունն Ադրբեջանն օգտագործեց չորս տարի անց. Արցախի ՄԻՊ

Ապրիլյան ագրեսիայի անպատժելիությունն Ադրբեջանն օգտագործեց չորս տարի անց. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից 2016 թվականի ապրիլին Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից: Այս մասին նշված է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ: «Կատարածի համար անպատժելիությունը Ադրբեջանը օգտագործել է չորս տարի անց՝ 2020 թվականի աշնանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ միասին լայնածավալ ագրեսիա իրականացնելով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ, որն ուղեկցվել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով»,-նշել է Արցախի օմբուդսմենը: Արցախի ՄԻՊ-ը հիշեցրել է՝ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում, առանց տարբերակման, դիտավորյալ թիրախավորել է Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, խոշտանգել, անմարդկային վերաբերմունքի ենթարկել ռազմագերիներին և զոհված զինծառայողների մարմինները: «Անպատժելիության հետևանք է նաև, որ մինչ այսօր Ադրբեջանը հրաժարվում է հայրենիք վերադարձնել հայ ռազմագերիներին և քաղաքացիական գերեվարված անձանց և շարունակում է վանդալիզմի ենթարկել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում հայկական մշակութային հուշարձանները: Ադրբեջանի վարքագիծը այդ երկրում տարիներ ի վեր պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է»,-հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը՝համոզմունք հայտնելով, որ  ինչպես 2016թ. ապրիլյան, այնպես էլ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կանոնավոր և կոպտագույն խախտումները անհանգստության լուրջ առիթ են ամբողջ միջազգային հանրության համար և պետք է արժանանան համարժեք արձագանքի միջազգային կազմակերպությունների և հեղինակավոր իրավապաշտպան կառույցների կողմից:
17:13 - 02 ապրիլի, 2021
Պեսկովն արձագանքել է Շուշիում «Իսկանդեր»-ի մնացորդներ հայտնաբերելու մասին Բաքվի հայտարարություններին |azatutyun.am|

Պեսկովն արձագանքել է Շուշիում «Իսկանդեր»-ի մնացորդներ հայտնաբերելու մասին Բաքվի հայտարարություններին |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե տեղեկություն չունի՝ արդյոք զինվորականները նախագահ Պուտինին ինչ-որ բան են զեկուցել Բաքվից հնչող հայտարարությունների վերաբերյալ, որոնց համաձայն Ղարաբաղում «Իսկանդեր»-ի օգտագործման հետքեր են հայտնաբերվել»։ «Որքան հասկանում եմ՝ դա նոր տեղեկություն է, ես չգիտեմ՝ զեկուցել են արդյոք մեր զինվորականները նախագահին, և արդյոք նրանք ինչ-որ հստակ ինֆորմացիա ունեն այդ մասին», - ասել է Դմիտրի Պեսկովը, միաժամանակ կրկնել ավելի վաղ ռուսական կողմի հնչեցրած հայտարարությունը՝ «Իսկանդեր»-ներ ղարաբաղյան պատերազմում չեն կիրառվել»։ «Դուք հիշում եք դրանց հետ կապված պատմությունը՝ դրանք հակամարտության ընթացքում չեն գործածվել, դա հաստատված է», - ընդգծել է Պուտինի խոսնակը։ Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալությունը, մինչդեռ, երեկ հայտարարել էր, թե Շուշիում հայտնաբերվել են «Իսկանդեր» հրթիռների մնացորդներ։ Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասել է, թե «համալիրների կիրառման մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»։
15:35 - 02 ապրիլի, 2021
Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 2016թ. ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին: Այս մասին Արայիկ Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:    «Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք եմ մատուցել 2016թ.-ի ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին: Խոնարհումս մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ընկածների վառ հիշատակի առջև…»,- գրել է Հարությունյանը:    Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի նախագահն  այցելել է նաև Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների պանթեոն, ծաղիկներ խոնարհել զոհերի շիրիմներին:
15:02 - 02 ապրիլի, 2021
Մենք խոսում ենք դեօկուպացիայի մասին, իսկ մարդիկ հայտարարում են, թե Քարվաճառը մերը չէ. պատմությունից չհասկացողները չպետք է նման հայտարարություն անեն. Դավիթ Բաբայան |tert.am|

Մենք խոսում ենք դեօկուպացիայի մասին, իսկ մարդիկ հայտարարում են, թե Քարվաճառը մերը չէ. պատմությունից չհասկացողները չպետք է նման հայտարարություն անեն. Դավիթ Բաբայան |tert.am|

tert.am: Մենք պետք է հասկանանք, որ Թուրքիան և Ադրբեջանը շատ նպատակասլաց աշխատանքներ են տանում: Դրա համար մի քանի տեխնոլոգիաներ կան, ռազմի դաշտից բացի նաև ներքին պառակտություններ են սերմանում և Կարմիր շուկայի հանձնման հարցը այդ տեխնոլոգիաների բաղադրիչներից է, սակայն որևէ մեկը Կարմիր շուկայի կարգավիճակը չի փոխել: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: «Կարմիր շուկան հայկական է, Ադրբեջանին տալու, հանձնելու, կարգավիճակ փոխելու նպատակ չկա, չի էլ կարող լինել: Սա թող բոլորի համար պարզ լինի, մենք ամեն ինչ անելու ենք, որ գոնե եղածը պահպանվի»,-ասաց Բաբայանը:Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Թուրքիային և Ադրբեջանին որպես թշնամիներ են ընկալում, սակայն տարածաշրջանային մոտեցումները պետք է շտկվեն՝  Բաբայանը նշեց, որ քաղաքականությունը մնում է քաղաքականություն, սակայն ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը զուտ պետք է լինի տնտեսական հարթությունում:«Բայց Թուրքիան եղել է և կմնա Հայոց պետականության ամենամեծ վտանգներից մեկը ու դրա մասին հենց նրանք են հայտարարում ու գործողություններով ցույց տալիս, քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան ցույց տվեց իր դեմքը: Լավ է, երբ ուզում ենք ուրիշ երկրների հետ մեր հարաբերությունները լավացնենք, բայց այլ հարց է, թե արդյոք այդ երկրներն ուզում են մեզ հետ հարաբերություններ լավացնել և ինչ գնով»,-նշեց նա: Դավիթ Բաբայանը նշեց, որ պետք է զգույշ լինել հայտարարությունների մեջ, քանի որ այլ բան է, երբ թշնամին ասում է՝ Ստեփանակերտն իրենցն է, Երևանն իրենցն է և այլ բան է, երբ նման հայտարարություններ են հնչում մեր կողմից, օրինակ՝ Քարվաճառը երբեք մերը չի եղել կամ կասկածի տակ է դրվում նաև Շուշիի հայկական լինելու հարցը: Արցախի արտգործնախարարի խոսքով՝ լուրջ բաց կա, որը եկել է տարիներ շարունակ և պետք է հստակեցնել, թե որն է Արցախ-Ղարաբաղ հասկացությունների տարբերությունները: Նա շեշտեց, որ աշխարհագրական, պատմական տարբերությունները գոնե պետք է չշեղեն այն հարցից, որ տարածքը հայկական է:
14:22 - 02 ապրիլի, 2021
Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են զորացրել նրանց՝ սպառնալով նստացույց սկսել |armtimes.com|

Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են զորացրել նրանց՝ սպառնալով նստացույց սկսել |armtimes.com|

armtimes.com: Արցախում այժմ ծառայություն իրականացնող զինծառայողների ծնողները պահանջում են զորացրել նրանց: Այդ նպատակով նրանք հավաքվել են կառավարության մոտ՝ նշելով, որ իրենց խոստացել են հանդիպում կազմակերպել պատկան մարմինների հետ, որը, սակայն, տեղի չի ունեցել կորոնավիրուսի պատճառով: Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, մոտենալով քաղաքացիներին նշել է, որ այն, ինչ խոսելու են, հրապարակային խոսման ենթակա չէ: Եղել են մի քանի հանդիպումներ՝ ծնողներից ընտրված խմբի հետ, որոնք երբ փոխանցել են մյուսներին, թե ինչ է քննարկվել, եղել են մի շարք ծնողների հետ անհամաձայնություններ, որից հետո որոշվել է, որ հանդիպում է լինելու բոլոր ծնողների հետ: Ըստ Նաիրի Սարգսյանի, վարչապետը ապրիլի 7-ին մեկնելու է Մոսկվա՝ ՌԴ  նախագահի հետ հանդիպման, որի պատճառով էլ ինքնամեկուսացած է ու հանդիպումներ կազմակերպել չի կարող: Օգնականն առաջարկեց հանդիպել Մոսկվա այցից հետո, ինչին ծնողները դեմ արտահայտվեցին: Նրանք սկսեցին աղմկել ու հայտարարեցին, որ պահանջում են զինծառայողների զորացրում: Ի պատասխան, ծնողները նշեցին, որ իրենց խոստացել են հանդիպումից 10 օր անց հստակ պատասխան տալ, այդ օրն այսօր է ու իրենք հավաքվել են՝ պատասխանի պահանջով, այլ բանի համաձայն չեն: Նաիրի Սարգսյանը նշեց, որ հանդիպում կլինի առաջիկայում ու առաջարկեց շարժվել վարչապետի հիշյալ առաջարկով, ծնողները դարձյալ դեմ արտահայտվեցին՝ մեղադրելով կառավարությանը խաբելու մեջ: Ըստ նրանց, 5 ամիս արդեն պայքարում են այս հարցի համար ու այսօր հենց լուծում են պահանջում ու հայտարարեցին, որ այսօրվանից նստացույց են հայտարարելու, այլ պայմանների համաձայն չենու սպասում են հարցի հստակ լուծման հենց այսօր:
13:56 - 02 ապրիլի, 2021
Թուրքիան խախտել է միջազգային իրավունքը՝ ԼՂ պատերազմում ներգրավելով վարձկանների. շվեյցարացի խորհրդարանականներ |armenpress.am|

Թուրքիան խախտել է միջազգային իրավունքը՝ ԼՂ պատերազմում ներգրավելով վարձկանների. շվեյցարացի խորհրդարանականներ |armenpress.am|

armenpress.am: Շվեյցարիայի դաշնային խորհրդի 33 պատգամավորներ նամակ են հղել՝ հորդորելով երկրի կառավարությանը ճնշում գործադրել Թուրքիայի վրա իր տարածքում, ինչպես նաև Հայաստանում, Սիրիայում, Լիբիայում և Իրաքում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների փաստերի առնչությամբ: Պատգամավորները կոչ են արել կառավարությանը հետաձգել Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը, քանի դեռ այդ երկիրը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Այս մասին հայտնում է ANF News-ը: Պատգամավորները նամակում նշել են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիան տանում է բռնապետության ուղով՝ լռեցնելով ընդդիմադիր ու քննադատական ձայները, այդ թվում և լրատվամիջոցներին, հեռացնելով անկախ դատավորներին ու նրանց փոխարինելով կախյալ դատավորներով, բանտարկելով ակտիվիստների ու լրագրողների: Շվեյցարացի օրենսդիրներն արձանագրել են, որ ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել վարձկանների, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Նրանց գնահատմամբ՝ նմանօրինակ գործելաոճ Անկարան ցուցաբերել է նաև Լիբիայում: «Մենք խորապես հավատացած ենք, որ Շվեյցարիայի մարդասիրական ավանդույթները և Համադաշնության կողմից պաշտպանության տակ առնված արժեքները կշարունակվեն, մենք համոզված ենք, որ այս հրատապ կոչը լսելի կլինի»,- ասել են խորհրդարանականները:
13:51 - 02 ապրիլի, 2021
Արցախում սակրավորներն ավելի քան 1 800 հա տարածք են մաքրել պայթյունավտանգ առարկաներից |armenpress.am|

Արցախում սակրավորներն ավելի քան 1 800 հա տարածք են մաքրել պայթյունավտանգ առարկաներից |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարության mիջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Գործողության ընթացքում Արցախում ռուսաստանյան խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից 2020 թվականի նոյեմբերի 23-ից ականազերծվել է ավելի քան 1 873 հա տարածք, ավելի քան 575 կմ ճանապարհ, 1 658 շենք-շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 հազար 379 պայթուցիկ նյութ։ Արցախում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուսաստանցի խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքի պայմաններում: Պայթյունավտանգ առարկաները ոչնչացվում են «Բալիջա» հրաձգարանում:
11:05 - 02 ապրիլի, 2021