ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Հայտարարվել է Մ11-Ախպրաձոր 14,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ

Հայտարարվել է Մ11-Ախպրաձոր 14,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Գեղարքունիքի մարզի Մ11-Ախպրաձոր կմ 0+000-կմ 7+828 և Մ11-Ախպրաձոր կմ 7+828-կմ 14+480 ճանապարհային հատվածների վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ։ Շուրջ 14,5 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է մարզի Ծովակ, Լճավան, Մաքենիս և Ախպրաձոր համայնքներով։Մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում: Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 7-ն է։
10:16 - 20 մարտի, 2020
Խորհրդարանական լսումներում քննարկվել են համայնքների խոշորացմանն առնչվող հարցեր

Խորհրդարանական լսումներում քննարկվել են համայնքների խոշորացմանն առնչվող հարցեր

Մարտի 12-ին խորհրդարանական լսումներ էր հրավիրել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը՝ քննարկելու «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Լսումներին մասնակցել են համայնքների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ: Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը նշել է, որ քննարկումների առանցքում մասնավորապես լինելու է Տավուշի մարզի Իջեւան եւ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքների միավորման հարցը: Նրա խոսքով՝ Հայաստանն այլ տարբերակ չունի, քան ապակենտրոնացումն է: Նշվել է, որ քննարկվելու են նաեւ ֆինանսական համահարթեցման մասին օրենսդրական փոփոխությունների հնարավորությունները: «Մենք կփորձենք համայնքների հետ աշխատել առավել նպատակային, սուբվենցիոն ծրագրերով կուժեղացնենք համայնքների կապիտալ հնարավորությունները, ցանցերը, շինությունները, ենթակառուցվածքները, ապա դոտացիայի կամ ֆինանսական համահարթեցման միջոցով համայնքները բացի իրենց սեփական եկամուտներից կունենան հնարավորություն ձեռք բերած կապիտալը օգտագործելու ավելի լավ ծառայություններ մատուցելուն»,-ընդգծել է Վարազդատ Կարապետյանը: Նա կարեւորել է շարունակական ապակենտրոնացումը եւ համայնքների միավորման գործընթացում ընդգծել խորհրդարանի դերը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը հիմնական ելույթում նշել է, որ գործադիրը վարչատարածքային բարեփոխումների շարունակականության ապահովմամբ պայմանավորված առաջարկել է փոփոխություններ ու լրացումներ կատարել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում: Այս համատեքստում նա անդրադարձել է Տավուշի մարզի Իջեւան եւ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքների միավորմանը: Զեկուցողի համոզմամբ՝ Տավուշի մարզում այս միավորումը միայն շրջանային ձեւաչափով իրականացնելու դեպքում հողի օգտագործման տեսանկյունից եւս խնդիրներ չեն առաջանա, դրանք համաչափ կբաշխվեն, քաղաքացիները հավասար իրավունքով հողերից կօգտվեն: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է միավորված երկու համայնքներում ՏԻՄ ընտրություններն անցկացնել հունիսի 14-ին: Խորհրդարանականները եւ ոլորտի պատասխանատուներն իրենց ելույթներում հարցադրումներ են բարձրաձայնել խոշորացման գործընթացի դրական եւ խնդրահարույց կողմերի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանը նշել է, որ յուրաքանչյուր համայնքի խոշորացման դեպքում պետք է ցուցաբերել անհատական մոտեցում: Պատգամավորի համոզմամբ՝ քաղաքացու խոսքը պետք է լսելի լինի երկրի օրենսդիր մարմնում. այս համատեքստում նա արժեւորել է հանրություն-խորհրդարան համագործակցությունը: Խորհրդարանականը կարեւորել է ծախսերի արդյունավետությունը, ըստ նրա՝ միավորված համայնքը չպետք է առօրյա հոգսեր սպասարկի, այն պետք է ունենա համայնքների առաջնահերթությունները սահմանող ծրագիր, որը կապահովի տնտեսական զարգացում: ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը խոսել է համայնքների խոշորացման արդյունքում մարզպետարանների կառուցվածքի ու գործառույթների վերանայման, համայնքի ղեկավարի աշխատանքի գնահատման գործիքակազմի անհրաժեշտության մասին, անդրադարձել խոշորացման գործընթացին հաջորդող քայլերի իրականացման ժամանակացույցին: Նա կողմ է արտահայտվել այս հարցով տեղական հանրաքվեի անցկացմանը: ԱԺ պատգամավոր Հրանտ Այվազյանի գնահատմամբ՝ պետք է ուսումնասիրել եւ հաշվի առնել ժողովրդի կարծիքը գործընթացի վերաբերյալ: Պատգամավորն անդրադարձել է համայնքներում ներդրումների խրախուսման անհրաժեշտությանը, մարզերի երիտասարդներին տեղում պահելու համար համապատասխան քայլերի իրականացմանը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ու հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն իրենց ելույթներում անդրադարձել են հնչած կարծիքներին ու գնահատականներին, խոսել խոշորացման ընձեռած հնարավորությունների մասին: Փոխնախարարն ընդգծել է, որ արդեն իսկ 52 խոշորացված համայնք կա: Նա կարեւորել է այդ համայնքներում արդյունավետ ծրագրերի իրականացման հնարավորությունը: Բանախոսների համոզմամբ՝ կառավարությունն այս գործընթացում ճիշտ ճանապարհի վրա է:
16:38 - 12 մարտի, 2020
Միավորված համայնքներում տեղի են ունեցել խորհրդակցություններ

Միավորված համայնքներում տեղի են ունեցել խորհրդակցություններ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը խորհրդակցություններ է անցկացրել մի շարք միավորված համայնքների ներկայացուցիչների հետ։ Մարտի 6-ին Եղեգնաձորում, 9-ին՝ Սևանում և 10-ին՝ Իջևանում ՏԿԵ նախարության նախաձեռնությամբ և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ տեղի ունեցած հանդիպումներին ներկա են գտնվել միավորված համայնքների ղեկավարներ, տեղակալներ, աշխատակազմի քարտուղարներ, պլանավորման մասնագետներ և ֆինանսիստներ, վարչական ղեկավարներ և տնտեսական զարգացման պատասխանատուներ, հասարակական կառույցների և բիզնեսի ներկայացուցիչներ։ Ի թիվս տեղական ինքնակառավարմանը վերաբերող մի շարք հարցերի՝ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են վարչատարածքային բարեփոխումներին, համայնքների տնտեսական զարգացմանը, վերապատրաստումների համակարգին, բյուջետավարմանը, ծառայությունների մատուցմանը, էլ. Կառավարմանը, հնգամյա և տարեկան պլանավորմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել նաև միավորված համայնքներում ավագանու և վարչական ղեկավարի ինստիտուտների կայացվածությանը, հողերի կառավարման հետ կապված խնդիրներին, համայնքի կարիքների համար գնման ընթացակարգերին, ինչպես նաև սուբվենցիաների տրամադրման կարգին։ Ներկաները փաստել են, որ նմանօրինակ քննարկումները միտված են նախանշել տարատեսակ խնդիրների լուծման ուղիներ և ուրվագծել նախարարություն-համայնք համագործակցության նոր ուղղությունները։Հանդիպումների ավարտին հնչել են սուբվենցիոն ծրագրերին և գնումների ընթացակարգերին առնչվող առաջարկություններ և դիտարկումներ, պայմանավորվածություն է ձեռք բերվել էլեկտրոնային տարբերակով անընդհատ ուղիղ կապի մեջ լինել նախարարության հետ՝ ռազմավարությունների, մեթոդաբանությունների, օրենսդրության դրույթների, վարչարարության հետ կապված հարցերը օպերատիվ քննարկելու նպատակով։ Նշենք, որ այս խորհրդակցություններին նախորդել է 2019 թվականի դեկտեմբերին մեկնարկած առաջին փուլը, որի շրջանակներում ՏԻ ոլորտին առնչվող հարցերով հարցաշարն ուղարկեվել էր միավորված համայնքներին՝ լրացնելու խնդրանքով։ Տեղի էր ունեցել լրացված հարցաշարերի վերլուծության, դրական կողմերի, հաջողությունների, ինչպես նաև խնդրահարույց հարցերի վերհանում և խմբավում։ Ընթացիկ՝ երկրորդ փուլը, որը բարձրաձայնված հարցերի և առկա վերլուծությունների դեմ առ դեմ քննարկում է ենթադրում, տևելու է մինչև մարտի 26-ը։
13:46 - 12 մարտի, 2020
Սուրեն Պապիկյանի անցկացրած խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել 10 մլն ծառ տնկելու ծրագրին

Սուրեն Պապիկյանի անցկացրած խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել 10 մլն ծառ տնկելու ծրագրին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 6-ին անցկացրել է մարզպետների հետ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցության մեկնարկին շրջակա միջավայրի նախարարի առաջարկությամբ անդրադարձ է կատարվել կառավարության՝ մինչև 2020 թվականի 10-րդ ամսի 10-րդ օրը հանրապետությունում 10 մլն ծառ տնկելու ծրագրին։ «Հիմնական միջոցառումը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին։ Այդ օրը քաղաքացիները կամավոր սկզբունքով ծառեր կտնկեն իրենց այգիներում, բակերում և հարակից տարածքներում։ Միջոցառման իրականացման գործում մարզպետարանների դերը ամենակարևորներից է, ներգրավված կլինեն դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ»,- նշել է Գրիգորյանը և ավելացրել, որ ծրագիրն իրականանալու է երկու մասով։ Առաջինով նախատեսվում է ծառեր տնկել հաստատությունների հարակից տարածքներում, երկրորդ մասի շրջանակներում քաղաքացիները պետության կողմից որոշված տարածքներում կմասնակցեն անտառավերականգնման աշխատանքներին։ Անդրադառնալով օրակարգային մյուս հարցերին` ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ մարզերի եկամուտների հավաքագրման արդյունքների վրա․ 2 ամսվա ընթացքում հավաքագրվել է 3 մլրդ 626 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի  է 461 միլիոն դրամով։ Ի թիվս խորհրդակցության այլ թեմաների՝ անդրադարձ է կատարվել նաև սուբվենցիոն ծրագրերին։ 2020 թվականին համայնքներից ընդհանուր առմամբ ներկայացվել է աննախադեպ թվով՝ 812 հայտ՝ մոտավորապես 45,5 միլիարդ արժողությամբ։ Խորհրդակցության ավարտին նախարարի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ 2019 թվականից չավարտված կամ թերի իրականացված ծրագրերի ուսումնասիրության և համապատասխան զեկույցներով հանդես գալու համար։
20:28 - 06 մարտի, 2020
Արդյո՞ք արդարացված է համայնքների խոշորացումը |acnis.am|

Արդյո՞ք արդարացված է համայնքների խոշորացումը |acnis.am|

acnis.am: Կառավարության փետրվարի 6-ի նիստի ժամանակ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ՀՀ վարչատարածքային բաժանման եւ ՏԻՄ մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Դրանցով առաջարկվում է Լոռու մարզի Լերմոնտովո եւ Անտառաշեն համայնքների միավորմամբ ստեղծել միասնական Լերմոնտովո համայնքը, իսկ Տավուշի մարզում 19 համայնքների միավորմամբ՝ միասնական Իջեւան համայնքը։ Հիմնավորման մեջ ՏԿԵ նախարարը մատնանշել է հետեւյալ կետերը. 2008-2011թթ․ կատարված հողային բարեփոխումների արդյունքում վերոնշյալ համայնքների միջեւ ծագել են հողային վեճեր, որոնք կլուծվեն համայնքների  միավորման արդյունքում։ Լերմոնտովո միասնական համայնքի ստեղծման պարագայում նշվեց, որ այստեղ բնակվում են ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, եւ որ այս միավորված համայնքի ստեղծման ժամանակ ՀՀ-ն ապահովելու է, որ ազգային փոքրամասնությունների այս համայնքները մնան իբրեւ առանձին միավորներ։ Տավուշի մարզում մեկ ընդհանուր համայնքի մեջ 19 համայնքների միավորումը մեծապես հիմնավորվեց այն հանգամանքով, որ դրանք պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում լրավճարներ ստանալու կապակցությամբ ընդհանուր առմամբ ներկայացրել են 97 մլն դրամի ծրագրեր, ինչը նախարարի կողմից որակվեց իբրեւ աննախադեպ ցածր ցուցանիշ՝ հաշվի առնելով այն, որ այդ գումարի կեսից ավելին բաժին է ընկել Իջեւան քաղաքին։ Եվ, բացի դրանից, 19 համայնքից միայն 6-ն է մասնակցել սուբվենցիոն ծրագրին։ Նախարարն այնուհետեւ ընդգծեց, որ նշվածները եւ, ընդհանրապես, ՀՀ շատ համայնքներ առանց պետական ֆինանսավորման սեփական միջոցներով չեն կարող վճարել անգամ վարչական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը։ Ամփոփելով՝ Պապիկյանն ասաց, որ համայնքներին հնարավորություն կտրվի ցանկության դեպքում սեփական նախաձեռնությամբ կազմակերպել տեղական հանրաքվեներ եւ եթե 50 տոկոսից ավելին դեմ լինի, ապա իրենք դուրս կմնան խոշորացման գործընթացից։ Ռիսկեր․ Խոշորացման դեպքում մեծ են ռիսկերը, որ համայնքները՝ մասնավորապես սահմանամերձ բնակավայրերը, կշարունակեն մարդաթափ լինել, հաշվի առնելով, որ խոշորացման պարագայում բոլորը կձգտեն տեղափոխվել միասնական համայնքի կենտրոն։ Եվ ասվածի առավել քան ակներեւ ապացույցը Երեւան մայրաքաղաքն է, որտեղ փոքր կենտրոնի ու ծայրամասերի միջեւ եղած տարբերությունը ուղղակի հսկայական է։ Նույնը կարելի է ասել նաեւ Պապիկյանի նշած Մեղրու կամ Գորիսի խոշորացած համայնքների մասին, որտեղ լրավճարների հիմնական բաժինը հասնում է Գորիս կամ Մեղրի քաղաքներին, ինչն էլ խթանում է արտահոսքը շրջակա գյուղերից դեպի այս քաղաքներ։ Որեւէ երաշխիք կամ մեխանիզմ չառաջարկվեց, որով կբացառվեին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ստացված պետական լրավճարների անհամաչափ բաշխվածության երեւույթները։ Ի՞նչ երաշխիքներ կան, որ ստացված համաֆինանսավորման առյուծի բաժինը չի օգտագործվի հենց կենտրոնի համար։ Ոչ մի խոսք չեղավ համայնքների միավորման ժամանակ աշխարհագրական պայմանների եւ, ըստ այդմ, առանձին համայնքների աշխատանքային մասնագիտացման համադրման նպատակայնության մասին։ Այսինքն՝ համայնքը, որտեղ զարգացած են, ասենք, խաղողագործությունն ու այգեգործությունը, որքանով է նպատակահարմար միավորել այնպիսի համայնքների հետ,  որտեղ առաջատար ճյուղը խոշոր եղջերավոր անասունների բուծումն է կամ, օրինակ, թեպետ թույլ զարգացած, բայց արդյունաբերական արտադրությունը: Արդյո՞ք նման կարգի համադրություններն արդարացված են տնտեսական առաջընթացի տեսանկյունից։ Ավելին՝ արդյո՞ք մարզպետարանները կամ միասնական համայնքների համայնքապետարանները, առաջին հերթին, իրենց կադրային  բազայով ու կազմակերպվածության առումով կարող են ապահովել նման բազմատար եւ հակոտնյա ուղղվածություններ ունեցող համայնքների համաչափ զարգացումը։ Հաշվի առնելով վարչապետի այն հայտարարությունը, թե կառավարությունը մտադիր է 2050թ․ ՀՀ-ում ապահովել 5 միլիոն բնակչություն, խոշորացման այս առաջարկն ուղղակի հակասության մեջ է վերոնշյալ հեռահար նպատակի հետ եւ ռազմավարական առումով արդարացված չէ։ 5 միլիոն բնակչություն ունենալու համար յուրաքանչյուր համայնք պետք է ոչ թե գոյություն պահպանի, այլ հարաճուն զարգացում ապրի, կայանա եւ ընդարձակվի։ Էլ չենք խոսում կառավարության այն որոշումների մասին, համաձայն որոնց՝ փակվում են համայնքային ծննդատներ ու հիվանդանոցներ, առաջարկվում է նաեւ դպրոցներ փակել: Ուրեմն՝ ինչ խոսք կարող է լինել բնակչության աճի մասին, երբ գյուղական համայնքներից արտագաղթի միտումներն ավելի ու ավելի տեսանելի են։ Համայնքների խոշորացման այս որոշումը գալիս է դեռ նախորդ իշխանությունից եւ, ինչպես երեւում է, «բարեհաջող» շարունակվում է: Այդպես շարունակվում են նաեւ նախորդների կողմից սկզբնավորված մի շարք այլ ուղղություններ (Ամուլսար, ԵԱՏՄ եւ այլն)։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ շարունակելով հանդերձ՝ անընդհատ քննադատում են նախկիններին՝ բոլոր ձախողումների մեղքը բարդելով նրանց վրա: Շարունակությունը՝ acnis.am-ում։
11:10 - 01 մարտի, 2020
Ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելը համակարգի նվազագույն ծախսերով զարգացման գրավականն է, իսկ նոր բլոկի կառուցումը՝ կառավարության նպատակը. Նունե Ալեքսանյան |aysor.am|

Ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելը համակարգի նվազագույն ծախսերով զարգացման գրավականն է, իսկ նոր բլոկի կառուցումը՝ կառավարության նպատակը. Նունե Ալեքսանյան |aysor.am|

aysor.am: Կառավարությունը նախատեսում է երկարացնել ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի աշխատանքները մինչև 2036 թվականը, «Հայաստանում ատոմային բնագավառի զագացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկմանն ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ատոմային էներգետիկայի բաժնի ղեկավարի ԺՊ Նունե Ալեքսանյանը: «2026-ից հետո, եթե ատոմակայանի անվտանգ շահագործումը ուսումնասիրությունների արդյունքում հաստատվի, կառավարությունը նախատեսում է ևս տասը տարով երկարացնել շահագործումը՝ մինչև 2036 թվականը», - ասաց նա: Ալեքսանյանն ընդգծեց, որ ատոմակայանի շահագործումը երկարաձգելը կառավարության առաջնահերթություններից է, մինչդեռ կառավարությոան նպատակներից է նոր բլոկի կառուցումը: «Գործող ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավորինս երկարաձգելու տարբերակը համարվում է համակարգի նվազագույն ծախսերով զարգացման գրավականը, իսկ նոր բլոկի կառուցումը կառավարության նպատակներից է: Նկատի ունենալով հանգամանքը, որ ՀՀ-ն չունի բնական գազի և նավթի պաշարներ, ինչպես նաև միջուկային վառելիքի կայուն գները միջազգային շուկայում՝ էներգետիկ անվտանգության և անկախության անհրաժեշտ մակարդակը պահելու և ամրապնդելու համար նոր կայան ունենալը համարում ենք անհրաժեշտություն», - ասաց նա՝ ընդգծելով, որ նոր կայանը հնարավորություն կտա պետության կարիքների բավարարման համար մատչելի գներով հուսալի և անվտանգ էներգամատակարարում իրականացնել: «Կցանկանայի ընդգծել, որ կառավարությունը հավատարիմ է մնալու ՀՀ էներգահամակարգում ատոմակայան ունենալու իր քաղաքականությանը», - եզրափակեց խոսքը նա:
12:18 - 28 փետրվարի, 2020
ՀՀ-ն դարձել է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման ֆորումի անդամ

ՀՀ-ն դարձել է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման ֆորումի անդամ

Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, դարձել է  Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի (IGF) անդամ։   Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ֆորումին անդամակցելու հնարավորություն են ստանում այն պետությունները, որոնք  որդեգրել են հանքարդյունաբերության լավ  կառավարման քաղաքականություն՝ սահմանելով հստակ սկզբունքներ  հաշվետվողական,  թափանցիկ հանքարդյունաբերության ներդրման  և այն երկրի կայուն զարգացմանը ծառայեցնելու  ուղղությամբ։  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆորումը միջկառավարական երկխոսության, փորձի և գիտելիքների փոխանակման արդյունավետ հարթակ է համարել, ինչն ապագայում  հնարավորություն կունենա նպաստելու  երկրում առավել արդյունավետ որոշումներ կայացնելու գործընթացներին։ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը համակարգող  ՏԿԵ փոխնախարար Լիլիա Շուշանյանը, ով նախաձեռնել է IGF անդամակցության գործընթացը,  կարևորել է հանքարդյունաբերության ոլորտում տարբեր հարցերի վերաբերյալ՝ այդ թվում բնապահպանական և սոցիալական ուղղվածության, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման, ինչպես նաև դրանք տնտեսության զարգացմանն ուղղելու անհրաժեշտությունը: «Հայաստանի համար ճիշտ ժամանակն է միանալու միջազգային պրոֆեսիոնալ ֆորումներին, ինչպիսին է կայուն զարգացման գաղափարը՝ որպես իր գործունեության գլխավոր տեսլական սահմանած IGF–ը, և մեր երկրի համար օգուտ քաղել վերջիններիս ընձեռած հնարավորություններից»,-ասել է Լ. Շուշանյանը: Միջկառավարական ֆորումի տնօրեն Գրեգ Ռեդֆորդը կարևորել է Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոլորտը երկրի կայուն զարգացմանը ծառայեցնելուն և ողջունել Հայաստանի անդամակցությունը կառույցին՝ նշելով, որ յուրաքանչյուր նոր պետություն իր հետ գլոբալ երկխոսությունը խորացնելու ուրույն հեռանկարներ է բերում։ Նշենք, որ Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումին (IGF) այսօր անդամակցում են 75  պետություն, ինչպես նաև արդյունաբերության, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր համատեղ քննարկում են կայուն զարգացմանը հանքարդյունաբերությունը ծառայեցնելու միջոցները և գործադրում համապատասխան ջանքեր: Ֆորումի հիմնական նպատակը կառավարություններին օժանդակելն է՝  ռեսուրսների կառավարման և որոշումների կայացման հարցերում ներպետական գնահատումների, կարողությունների զարգացման և թիրախավորված տեխնիկական աջակցության, ինչպես նաև ուղեցույցերի մշակման և լավագույն միջազգային փորձի փոխանակման նպատակով՝  համաժողովների կազմակերպման միջոցով:
09:58 - 28 փետրվարի, 2020
Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ |tert.am|

Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ |tert.am|

tert.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստմամբ դրանցում պաշտոնատար անձանց կողմից անձնական գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելու հանցավոր արարքի առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են դատախազությունից:Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարը, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և անգամ դատապարտված է եղել։ Այսօր արդեն նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել էր, թե խոսքն ինչի մասին է: Նա, մասնավորապես, նշել էր. «Դատապարտվել եմ 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հարցով»:Նա դիմել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ խնդրելով պարզել, թե ինչպես են իր անձնական տվյալները հասանելի դարձել որոշ լրատվամիջոցների:
19:54 - 14 փետրվարի, 2020
«Գոլդեն Փելես»-ը կրկին դրվել է աճուրդի

«Գոլդեն Փելես»-ը կրկին դրվել է աճուրդի

Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը կրկին դրվել է աճուրդի: Շարժական գույքի աճուրդը կկայանա փետրվարի 21-ին: Շենք շինությունների մակերեսը կազմում է 19758 քառ. մետր։ Գույքի օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը 1.38 հա է: Գույքի աճուրդի մեկնարկային գինը 7 մլրդ 150 մլն  134  հազար 910 դրամ է: Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները հարուցված քրեական գործի շրջանակում 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում էին ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեին: 2019 թ. սեպտեմբերի 26-ին կառավարությունը հաստատել էր «Գոլդեն Փելես» հյուրանոց» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց, 34/1 հասցեում գտնվող  19 758 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված  հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը  որպես նվիրատվություն  ընդունելու մասին որոշումը: Առաջին աճուրդը նախատեսվել էր 2019-ի դեկտեմբերին, սակայն այն չէր կայացել, քանի որ գնման համար հայտ չէր ներկայացվել: Առաջին աճուրդի մեկնարկային գինը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ էր: Եթե աճուրդը չի կայանում, ապա հաջորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանվում է ավելի ցածր:  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց­վածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե
19:01 - 14 փետրվարի, 2020
Ոստիկանությանը և ԱԱԾ-ին հորդորում եմ պարզել՝ որտեղից է ինֆորմացիոն այս արտահոսքը․ Սուրեն Պապիկյան

Ոստիկանությանը և ԱԱԾ-ին հորդորում եմ պարզել՝ որտեղից է ինֆորմացիոն այս արտահոսքը․ Սուրեն Պապիկյան

Կարևոր հարց կա, որին ուզում են անդրադառնալ: Սա անձնական գաղտնի ինֆորմացիա է և պահպանվում է ոստիկանւթյան հատուկ բաժնում։ Այսինքն` այս ինֆորմացիայի հասանելիությունը կարող է լինել միայն իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյանների և նաև տվյալ անձի` դա որևէ մեկին տրամադրելու համաձայնությամբ, որևէ մեկին տրամադրելու պայմանով։ Այս մասին այսօր իր Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով երեկվանից իր մասին շրջանառվող այն թեմային, որ թաքցրել է, թե ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և ինքը դատապարտված է եղել։ «Ես ուզում եմ այստեղ արձանագրել որ իրավապահ համակարգի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաններ ինչ-որ փուլում, փոխանակ զբաղված լինեն հետհեղափոխական շրջանում  Հայաստանի Հանրապետությունը թալանող, հայ ժողովրդին տարիներ շարունակ ունեզրկող անարգողներին ու նրանց հանցագործությունները բացահայտելու գործին, տվյալ անձը կամ անձինք զբաղվել են ՀՀ պաշտոնյայի, իրենց գործընկերների նկատմամաբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով։ Սա անընդունելի է, և տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից, և ընդհանրապես ՀՀ-ում այս հանգամանքը իսպառ պետք է արմատախիլ արվի։ Ես դիմում եմ ոստիկանության պետին և ԱԱԾ պետին և խնդրում եմ պարզել, թե ում ձեռքով և ինչ կերպ է իմ անձին վերաբերող անձնական ինֆորմացիան, որը կարող էր իմ համաձայնությամբ հրապարակվել, դարձել իմ անունը կեղտոտելու կամ մրոտելու առիթ։ Խնդրում եմ ընդունել որպես հայտարարություն, պատրաստ եմ մոտենալ ցանկացած բաժին, խնդրում եմ պարզել, թե ում ձեռքով է տեղի ունեցել այս արտահոսքը»։ Պապիկյանը նշեց, որ չի մեղադրում լրագորղներին, սակայն իրավապահ մարմիններին հորդորեց ճշտել, թե որտեղից է այս ինֆորմացիոն արտահոսքը։ Վերջինս նշեց, որ պատրաստ է անձամբ մոտենալ բոլոր բաժիններ և գրավոր դիմում ներկայացնել։  «Այս արտահոսքը տեղի է ունենում մեկ տեղից կորդինացված, նպատակը՝ իմ գործունեությունը մրոտելը (մասնավորապես այս փուլում այո-ի շտաբը գլխավորելը):  Քանի որ անճար են, որոշել են զբաղվել իմ անվան մրոտմամբ, ու սրանով Սահմանադրական փոփոխություններ կարևոր, առանցքային օրակարգը երկրորդական դարձնել։Դա չի կարող լինել, քանի որ ՀՀ-ում սահմանադրականությունը պետք է լինի վերականգնված, իսկ դրա վերականգնաման միակ ուղին հանրաքվեն է»,- խոսքի վերջում նշեց ՏԿԵ նախարարը ։
15:16 - 14 փետրվարի, 2020
Եվրոպայի խորհուրդը տրամադրելու է փոքր դրամաշնորհներ մի շարք խոշորացված համայնքների

Եվրոպայի խորհուրդը տրամադրելու է փոքր դրամաշնորհներ մի շարք խոշորացված համայնքների

Եվրոպայի խորհուրդը  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ տրամադրելու է փոքր դրամաշնորհներ մի շարք խոշորացված համայնքներին՝ աջակցելու հետաքրքիր ծրագրերի առաջարկների իրականացմանը։ Ինչպես  հայտնեցին Երևանում Եվրոպայի խորհրդի  գրասենյակից, այդ ծրագրերն առնչվում են քաղաքացիական մասնակցության, երիտասարդների ներգրավման, սպորտի զարգացման, աղբահանության կառավարման և տեղական մակարդակում թափանցիկ որոշումների կայացման նախաձեռնություններին։ Դրամաշնորհների պարգևատրման արարողությունը կազմակերպվում է «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության գրասենյակի կողմից և իրականացվում Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ. ծրագրի համատեքստում։ ԵԽ Լավ կառավարման փորձագիտական կենտրոնի կողմից կազմակերպված սեմինարներին մասնակցելուց հետո, խոշորացված համայնքները մշակել են ծրագրային առաջարկներ հետևյալ ուղղություններով. ա) համայնքային տարածքների վերանորոգում կամ բարելավում, բ) ավագանու նիստերի ուղիղ առցանց հեռարձակում, և գ) միջհամայնքային համագործակցության նախաձեռնություններ։ Դրամաշնորհային ծրագրի մրցույթը հայտարարվել է 2019թ․-ին, և բոլոր ծրագրային հայտերը գնահատվել են մի շարք չափանիշներով, այդ թվում՝ ծրագրի կայունություն, նորարարություն, կրկնելիություն, բնապահպանական ազդեցություն, ինչպես նաև կանանց, երիտասարդների, խոցելի կամ աղքատ խմբերի մասնակցություն։ Ծրագրերի իրականացումը կսկսվի ս․թ․-ի գարնանը, իսկ ծրագրերի արդյունքները և փորձը լայնորեն կներկայացվեն Հայաստանի այլ խոշորացված համայնքներում 2021թ․-ին։ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագիրը նպատակ ունի աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը` նպաստելով արդյունավետ, հաշվետու և թափանցիկ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը, խթանելով լավ կառավարման սկզբունքները և խրախուսելով կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում։ Ծրագրի արդյունքում քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակը կբարելավվի, իսկ համայնքապետարանները ձեռք կբերեն համապատասխան կարողություններ՝ իրենց ինստիտուցիոնալ կառույցները զարգացնելու, քաղաքացիական մասնակցությունը բարելավելու, կանանց հզորացմանը նպաստելու և լավ կառավարման սկզբունքներն ավելի լավ ըմբռնելու և կարևորելու համար:
18:00 - 12 փետրվարի, 2020
Տեղական հանրաքվեն կլինի կարևոր գործիք համայնքների խոշորացման գործում |armenpress.am|

Տեղական հանրաքվեն կլինի կարևոր գործիք համայնքների խոշորացման գործում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը վերսկսվում է: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշեց, որ գործընթացը դադարել էր հիմնավոր պատճառներից ելնելով: «Հեղափոխությունից հետո իշխանությունն ուսումնասիրեց գործընթացը, վերհանեց հարցերը: Բավարար չհամարեց հարցի վերաբերյալ ժողովրդի կարծիքն իմանալու գործընթացը և որոշեց նոր գործիքակազմ ներդնել, որպեսզի հստակ ու պարզ լինի, թե բնակիչներն ինչ են ուզում, բնակչության ձայնը լսելի լինի: Մշակվեցին օրենսդրական նախաձեռնություններ, արդյունքում՝ բնակիչներին հնարավորություն է ընձեռվում նախաձեռնել տեղական հանրաքվե, եթե դրա կարիքը կա, և սեփական կամքը արտահայտել համայնքների խոշորացման հարցի վերաբերյալ»,-ասաց Աշոտ Գիլոյանը: Այսինքն՝  համայնքների խոշորացման նախագիծը հրապարակելուց հետո, բնակիչները եռօրյա ժամկետում իրազեկվում են: Եթե կարիքը կա, ապա համայնքը քննարկում է անցկացնում, որոշում կայացնում հանրաքվեի վերաբերյալ: Սա գործիք է, որից կարող են համայնքները օգտվել: Որպես կարևոր գործիք Աշոտ Գիլոյանն առանձնացրեց նաև հանրային լսումների գաղափարը, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն: Օրերս կառավարությունը հավանության էր արժանացրել օրենսդրական նախաձեռնություններ, որոնցով կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան: Ներկայացրած նախագծով նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 2 ծրագիր՝ ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո, Տավուշի մարզի Իջևան համայնքային փնջերում: 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 52 ծրագիր, ինչի արդյունքում 465 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է 52 խոշոր համայնք: Այդ համայնքները գրեթե բոլոր մարզերում են: Միայն Արմավիրի մարզում առայժմ համայնքների խոշորացում տեղի չի ունեցել: Հենց Արմավիրից էլ այսօր դժգոհություններ կան, շատ համայնքներ հակված չեն խոշորացման: Աշոտ Գիլոյանի խոսքով, այստեղ տեղեկացվածության խնդիր կա: «Շատերը նշում են, որ իրենց գործը դժվարացնում են, ինչո՞ւ պետք է տեղեկանքի համար գյուղից հասնեն կենտրոն և այլն: Ես կարող եմ ասել, որ համակարգը, մոդելն այնպիսին է, որ որևէ մեկը տեղեկանքի համար չի գնում կենտրոն: Գյուղերում կա վարչական ղեկավար, ով օժտված է բոլոր այն լիազորություններով, որոնցով օժտված է ներկայիս համայնքի ղեկավարը, բացի ֆինանսական բլոկից: Ցանկացած տեղական կամ վարչարարական հարցերի հետ կապված ոչ ոք ստիպված չի լինելու գնալ կենտրոն»,-ասաց Աշոտ Գիլոյանը: Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ շատ դեպքերում հենց համայնքների ղեկավարներն են դեմ խոշորացմանը: Նրանք, դառնալով վարչական ղեկավար, լավ չեն աշխատում, թերանում են, մարդկանց ամեն պարզ հարցի հետ կապված ուղղորդում են համայնքի կենտրոն: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:42 - 11 փետրվարի, 2020