Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Նախատեսվում է դատապարտյալներին արգելել հանձնուքներով ստանալ դեղեր՝ առանց բժշկի թույլտվության |armenpress.am|

Նախատեսվում է դատապարտյալներին արգելել հանձնուքներով ստանալ դեղեր՝ առանց բժշկի թույլտվության |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ արդարադատության նախարարությունը առաջարկում է կալանավորված անձանց և դատապարտյալներին, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների, արգելել հանձնուքներով ստանալ դեղեր՝ առանց բժշկական ստորաբաժանման թույլտվության և բժշկական ցուցման: Նախարարությունը նաև առաջարկում է հստակեցնել քրեակատարողական հիմնարկներ դատապարտյալների դեղորայքի ստացման և պահման գործընթացը՝ դրա համար նախատեսելով բժշկական ստորաբաժանման թույլտվության և բժշկական ցուցման պարտադիր առկայություն: Բացի այդ, միասնականացնել բոլոր քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից դեղերի ստացմանը և պահմանը ներկայացվող պահանջները: «Ներկայումս քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից ստացվող և նրանց մոտ պահվող դեղերի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ և բավարար լծակների բացակայության պայմաններում խնդիրներ են առաջանում բժշկական ցուցման և համապատասխան բժշկական ստորաբաժանման վերահսկողության բացակայությամբ դեղերի մուտքը քրեակատարողական հիմնարկ և դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից դրանք իրենց մոտ պահելը արգելելու տեսանկյունից: Գործնականում անհնար է դառնում վերահսկողության իրականացումը դատապարտյալի կամ կալանավորված անձի կողմից առանց համապատասխան թույլտվության և բժշկական ցուցման դեղերի ստացման կամ նրանց մոտ պահելու նկատմամբ»,- նշված է նախագծում: Այս խնդիրներին անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում, որում մասնավորապես նշվում է, որ շարունակում է մտահոգիչ մնալ մերձավոր ազգականների կողմից առանց բժշկական ցուցման ազատությունից զրկված անձանց փոխանցվող դեղորայքի ընդունումը քրեակատարողական հիմնարկի կողմից: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ ազատությունից զրկված անձին քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի աշխատակցի կողմից փոխանցվել են դեղեր, կամ ազատությունից զրկված անձն իր մոտ դրանք պահել և ընդունել է՝ առանց բժշկական փաստաթղթերում այդ մասին համապատասխան բժշկական ցուցման առկայության (այդ թվում՝ ներարկման համար նախատեսված դեղամիջոցներ): Ուստի, Պաշտպանը ընդգծել է անհրաժեշտությունը՝ վերահսկելու քրեակատարողական հիմնարկ դեղորայքը ընդունելու, հաշվառելու և ազատությունից զրկված անձին հանձնելու ընթացակարգը, սահմանելու ազատությունից զրկված անձանց իրենց կամ մերձավոր ազգականների հաշվին ձեռք բերված դեղամիջոցները քրեակատարողական հիմնարկներ ընդունելու հստակ մեխանիզմներ՝ առաջնորդվելով բժշկական համապատասխան ցուցմամբ և չվնասելու սկզբունքով:
10:53 - 21 նոյեմբերի, 2019
Տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում

Տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Փոխնախարար Գալյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել ԵԽ երևանյան գրասենյակին՝ տևական տարիներ Քրեական դատավարության օրենսգրքի մշակման հարցում ցուցաբերած աջակցության համար: Անդրադառնալով Օրենսգրքի նախագծին՝ Սրբուհի Գալյանը նշել է, որ ներկայում այն գտնվում է շրջանառված նախագծի վերաբերյալ ստացված կարծիքների ամփոփման փուլում, ինչին զուգահեռ կարևորել է նաև նման աշխատանքային քննարկումների կազմակերպումը: Փոխնախարարն ընդգծել է նաև, որ Օրենսգրքի նախագիծը գտնվում է որոշիչ փուլում, քանի որ տասնամյակ տևած աշխատանքի արդյունքը մոտ է Ազգային Ժողով ներկայացվելու և օրենքի ուժ ստանալու հանգրվանին: Այնուհետև, Օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանի կողմից մասնակիցներին ներկայացվել են նախագծի քննարկման օրակարգային հարցերը, անդրադարձ է կատարվել վարույթի հանրային մասնակիցների գործառույթներին, լիազորություններին և փոխհարաբերություններին, քրեական վարույթ նախաձեռնելուն և հանրային քրեական հետապնդմանը, քննչական, գաղտնի քննչական գործողություններին, որին էլ հաջորդել է հարցուպատասխանը:
11:12 - 20 նոյեմբերի, 2019
Առաջարկվում է կրկնակի չզննել դատապարտյալների հանձնուքները |hetq.am|

Առաջարկվում է կրկնակի չզննել դատապարտյալների հանձնուքները |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունը նախատեսում է կրկնակի չզննել կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը սարքի միջոցով ստուգելուց հետո։ Այսինքն՝ այդ հանձնուքներում արգելված իրերի առկայության մասին հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում քրեակատարողական ծառայողները դրանք կրկնակի չեն ստուգի։ Նման նախագիծ է Արդարադատության նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախարարությունը ընդգծել է, որ հանձնունքերը կրկնակի չզննելու արդյունքում քրեակատարողական հիմնարկներում կբացառվեն արհեստական հերթեր առաջանալու ռիսկերը, իսկ քրեակատարողական ծառայողները կազատվեն ձևական բնույթի գործողություններ կատարելու ավելորդ ծանրաբեռնվածությունից: Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ բոլոր քրեակատարողական հիմնարկները համալրված են հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը զննելու սարքերով։ Այնինչ դրանց միջոցով ստուգելուց հետո քրեակատարողական ծառայողները կրկնակի զննում, կտրատում, առանձին տարաների մեջ են տեղափոխում այդ իրերը, թեև զննող սարքը ցուցադրում է ստուգվող իրերի և առարկաների բաղադրությունը: «Տեխնիկական սարքով զննելուց հետո, առանց հիմնավոր կասկածի առկայության, կրկին զննելը (ձևական պահանջը պահպանելը) կարող է առաջացնել քաղաքացիների արհեստական կուտակումներ և պատճառ դառնալ վերջիններիս արդարացի դժգոհության։ Ավելին, ձևական պահանջի պահպանումը համապատասխան քրեակատարողական ծառայողների համար կառաջացնի աշխատանքային ավելորդ ծանրաբեռնվածություն»,- նախագծում նշել է նախարարությունը։ Նշենք, որ Կառավարության 2006 թվականի որոշմամբ՝ հանձնուք հանդիսացող հացաբուլկեղենը, ձուկը, պանիրը, երշիկեղենը և մսեղենը կտրատվում է, պահածոները բացվում և տեղափոխվում են մեկ այլ տարայի մեջ, ծխախոտների տուփերը բացվում և ստուգվում են, կոնֆետներն ընդունվում են առանց փաթեթավորման, անհրաժեշտության դեպքում բաժանվում են կտորների։  
10:21 - 20 նոյեմբերի, 2019
Կատարելագործվում է հայտարարագրման ինստիտուտը. ԱՆ-ը շրջանառության մեջ է դրել նոր օրենքի նախագիծ

Կատարելագործվում է հայտարարագրման ինստիտուտը. ԱՆ-ը շրջանառության մեջ է դրել նոր օրենքի նախագիծ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և ««Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է ընդլայնել հայտարարատուների շրջանակը, ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտը, ճշգրտել հայտարարագրման ենթակա գույքի տեսակները, վերանայել գույքը հայտարարագրելիս ներկայացվող տեղեկատվությունը, ճշգրտել պաշտոնատար անձանց կողմից ստացվող փոխառությունների և վարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Այսպիսով՝ նախագծով վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: Առաջարկվում է հայտարարագրման պարտականություն նախատեսել նաև 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների և աշխատակազմի քարտուղարների համար: Միաժամանակ, առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն սահմանել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամի, Երևան քաղաքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններին մասնակցող թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վրա: Հայաստանում և արտասահմանում պաշտոնատար անձի ունեցած ֆինանսական միջոցների բացահայտումը հեշտացնելու նպատակով Նախագծով առաջարկվում է նախատեսել պաշտոնատար անձի կողմից լիազոր մարմնին իր անունից համապատասխան տեղեկության վերաբերյալ հարցումներ կատարելու մասին լիազորագիր տալու պահանջ: Լիազորագրի ձևանմուշը սահմանվելու է ՀՀ կառավարության կողմից: Այս կարգավորման ներդրումը հնարավորություն կտա խնայել լիազոր մարմնի ռեսուրսները, և լիազոր մարմինը ապահովված կլինի հավաստի տեղեկատվություն ստանալու հնարավորությամբ: Գույքի հայտարարագրման ժամանակ Նախագծով հայտարարատուի վրա դրվում է պարտավորություն՝ ներկայացնելու նաև արտասահմանում գտնվող գույքի վերաբերյալ տեղեկատվություն: Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնատար անձի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, թանկարժեք գույքը հայտարարագրելու պահանջ, ինչը հնարավորություն կտա հայտարարագրման վերաբերյալ վերոնշված խնդիրները լուծել: Առաջարկվում է ընդլայնել նաև գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Տեղեկատվություն է ներկայացվելու նաև անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, արժեթղթերի ձեռքբերման գործարքի արժեքի, գործարքի մյուս կողմի վերաբերյալ, ինչպես նաև սահմանվել է բանկային ավանդի և բանկային հաշվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պահանջ: Առաջարկվում է նվազեցնել Օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը: Առաջարկվում է ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ: Նաև առաջարկվում է սահմանել հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները, և ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Դրա շնորհիվ լիազոր մարմինը հնարավորություն կունենա ստանալու ամբողջական տեղեկատվություն հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ և կնպաստի հնարավոր խախտումների բացահայտմանը: Առաջարկվում է տարանջատել հայտարարագրման ենթակա եկամուտների որոշ տեսակներ, մասնավորապես՝ ստացված վարկերը և փոխառությունները: Սա պայմանավորված է նշված երկու եկամուտների տեսակների բովանդակային տարբերությամբ: Նախագծով առաջարկվում է նվազեցնել Օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դրամական շեմը: Այս փոփոխությամբ ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, որը հնարավորություն կտա ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը: Հայտարարագրման ենթակա տեղեկատվության, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց վերանայված շրջանակն ապահովելու է հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչը հնարավոր խախտումների բացահայտման արդյունավետ գործիք է:
06:08 - 20 նոյեմբերի, 2019
Արդարադատության նախարարության բյուջեն կավելանա 344 մլն դրամով |armenpress.am|

Արդարադատության նախարարության բյուջեն կավելանա 344 մլն դրամով |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Արդարադատության նախարարության բյուջեն 2020թ. կավելանա 344 մլն դրամով: Այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Արդարադատության նախարարությանը 2020թ. բյուջեով հատկացված է 17.3 մլրդ դրամ, որը շուրջ 344 միլիոն դրամով ավելի է նախորդ տարվա բյուջեի համեմատ»,- ասաց Ջանջուղազյանը: Ջանջուղազյանը նշեց, որ նախատեսված ֆինանսական միջոցների տեսակարար կշիռ ուղղվելու է քրեակատարողական համակարգի պահպանմանը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադառնալով նախարարության ծառայողական մեքենաների թվին՝ նշեց, որ մինչև 2019թ. ավարտը դրանց թիվը կրճատվելու է: «Այս պահին նախարարությունում առկա է 9 տրանսպորտային միջոց, որոնցից մինչև տարվա վերջ մնալու են 4-ը: Արդեն համապատասխան գործընթացը սկսված է»,- ասաց Բադասյանը:
08:36 - 30 հոկտեմբերի, 2019
Տեղի է ունեցել «Քրեակատարողական համակարգի բարեփոխումների հեռանկարները» թեմայով քննարկում

Տեղի է ունեցել «Քրեակատարողական համակարգի բարեփոխումների հեռանկարները» թեմայով քննարկում

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Քրեակատարողական համակարգի բարեփոխումների հեռանկարները» թեմայով քննարկում: Վերջինին մասնակցել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներ, քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում փոխնախարար Գալյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր հասարակական կազմակերպություններին միջոցառման կազմակերպման համար՝ նշելով, որ նման հանդիպումները յուրատեսակ հարթակ են առկա խնդիրների վերհանման և լուծումների առաջադրման համար: Սրբուհի Գալյանը մասնակիցներին տեղեկացրել է, որ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների ռազմավարությունները ներկայում գտնվում են լրամշակման փուլում, որոնցով նախանշվող առաջնահերթություններին անդրադառնալով՝ փոխնախարարն ընդգծել է պատժի կրման հավասար պայմանների ապահովումը, բժշկական սպասարկման որակի բարելավումը և քրեակատարողական ծառայության աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավումը: Ամփոփելով խոսքը՝ Սրբուհի Գալյանը նշել է նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի կողմից բարձրացված օբյեկտիվ մտահոգությունները նաև Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում են և Նախարարությունը պատրաստակամ է համատեղ ջանքերով հասնել առկա խնդիրների լուծմանը: Հաջորդիվ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում հանդիպման մասնակիցների միջև: Նշենք, որ քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի և Բաց Հասարակության հիմնադրամներ – Հայաստան հասարակական կազմակերպության ջանքերով:
11:35 - 22 հոկտեմբերի, 2019
Հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը

Հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը

Արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ․ գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության կայիքց։ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարության և դրանից բխող Գործողությունների ծրագրի նախագծի հիմքում ընկած են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2019 թվականի փետրվարի 14-ին հավանություն ստացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով սահմանված գերակայությունները, համաձայն որոնց՝ կառավարության հնգամյա գործունեության մեջ առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ` բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը։ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի նպատակներն են՝ Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը:ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունների պաշտպանությանն ու երաշխավորմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության իրականացումը: Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով երաշխավորված քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը` Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների առաջարկությունները և հանձնարարականները: Մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկության բարձրացումը` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև հասարակության և քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսումը, մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ գիտելիքների տարածումը՝ կրթական ծրագրերի իրականացման միջոցով։ Նախանշել մարդու իրավունքների միասնական քաղաքականության ուղղությունները՝ հիմքեր ստեղծելով հետագա տարիներում իրականացվելիք գործողությունների համար: Վերոնշյալ նպատակներին հասնելու նպատակով, գիտակցելով ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված բոլոր իրավունքների պաշտպանության և ապահովման կարևորությունը և հետամուտ լինելով այդ խնդրին՝ առկա իրավիճակի համար նախանշվում և առանձնացվում են հետևյալ ռազմավարական գերակայությունները. 1․ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանություն, 2․ Սոցիալ տնտեսական իրավունքների պաշտպանություն, 3․Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովում։ Գործողությունների ծրագրերի կատարումը համակարգելու և մշտադիտարկում իրականացնելու նպատակով ստեղծվելու է Համակարգող խորհուրդ: Ռազմավարությամբ սահմանվում են Համակարգող խորհրդի կազմավորման և գործունեությանն առնչվող կարգավորումները, համաձայն որոնց՝ Համակարգող խորհուրդը կազմված է հանրային իշխանության մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։ Նախագծով ամրագրվում են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ընտրության և մասնակցության չափորոշիչները։ Առցանց քննարկումներին զուգահեռ, բոլոր շահագրգիռ և հետաքրքրված կողմերի մասնակցությամբ առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպվելու են սեկտորալ քննարկումներ նախագծերի վերաբերյալ Երևանում և մի քանի մարզերում։
08:19 - 22 հոկտեմբերի, 2019
Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա շուրջ 30 տոկոսով

Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա շուրջ 30 տոկոսով

Երևանում հոկտեմբերի 21-ին կայացել է Քրեակատարողական ծառայության 100-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստը: Վերջինին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք, քրեակատարողական ծառայության ներկա և նախկին աշխատակիցներ, այլք: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին և, դիմելով նրանց, նշել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր իրավիճակը պահանջում է օրինական դաշտում անբասիր աշխատանք և նվիրում: Փոխվարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում քրեակատարողական համակարգում առկա խնդիրները և հետևողականորեն ձեռնամուխ է լինում դրանց լուծմանը: «Վստահեցնում եմ նաև, որ քրեակատարողական համակարգի աշխատակիցների սոցիալական ապահովության և պաշտպանության արդյունավետ երաշխիքների հետևողական կատարելագործումը գտնվելու է Կառավարության ուշադրության կենտրոնում»,- ասել է Տիգրան Ավինյանը։ Նախարար Բադասյանը, շնորհավորելով Քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցներին, շնորհավորանքի խոսքն ուղղել է նաև համակարգի վետերաններին, որոնք ծառայության կայացման հարցում իրենց անգնահատելի ավանդն են ունեցել և շարունակում են աջակցել հարազատ համակարգին։ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նոր Հայաստանը Քրեակատարողական ծառայության զարգացման համար նոր նախադրյալներ է ստեղծել։ «Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո անձը պետք է պատրաստ լինի հասարակություն վերադառնալուն: Մեր այդ նպատակին հասնելու ճանապարհը որոշված է. քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց պետք է ապահովենք կրթություն ստանալու, աշխատելու, հոգևոր և մշակութային զարգացման, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ արդյունավետ կապի ամրապնդման հնարավորությամբ: Մեր առջև դրված նպատակին հասնելու համար ձգտելու ենք միջազգային լավագույն փորձին, միջազգային հեղինակավոր կառույցների դիրքորոշումներին և իրավունքի զարգացման արդի միտումներին համահունչ գտնել առաջադեմ լուծումները»,- վստահեցրել է արդարադատության նախարարը՝ հավելելով, որ Կառավարությունը քաջ գիտակցում է, որ քրեակատարողական համակարգում տարիների շարունակ արմատացած խնդիրները պարարտ հող են հանդիսացել մի կողմից՝ քրեական ենթամշակույթի տարածման, մյուս կողմից՝ կոռուպցիոն դրսևորումների արտահայտման համար։ Այդ համատեքստում նախարարը հավաստիացրել է, որ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում այդպիսի արատավոր երևույթների դեմ պայքարը որակապես նոր փուլ տեղափոխելու ուղղությամբ։ Դրանցից Ռուստամ Բադասյանն առանձնացրել է ազատությունից զրկված անձանց համար հավասար պայմանների երաշխավորումը, քրեական ենթամշակույթի դեմ պայքարը նաև օրենսդրական հարթությունում տանելու նախաձեռնությունը, ինչպես նաև Ծառայության աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավումը։ Վերջինի առումով նախարարը տեղեկացրել է, որ արդեն պատրաստ է նախագիծը և կա քաղաքական որոշում ՔԿԾ ծառայողների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ: Այնուհետև, նախարարը բարձր է գնահատել ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում Քրեակատարողական ծառայության՝ ի դեմս Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը: Այդ հարցում Ռուստամ Բադասյանը կարևորել է «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը, որի առաջնային արդյունքները, նախարարի գնահատմամբ, առավել քան ոգևորիչ են։ «Լիահույս եմ, որ ծրագրի հետևողական կենսագործումը կնպաստի հանձնուքների թվի կրճատմանը և քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացմանը»,- ասել է Ռուստամ Բադասյանը։ Նախարարը բարձր է գնահատել նաև ՔԿԾ կենտրոնական մարմնի և ՔԿՀ-ների օպերատիվ և արհեստավարժ կառավարման առումով գործադրած ջանքերը, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության մարմինների հետ համագործակցության արդյունքները, ինչպես նաև Արդարադատության նախարարությունում քրեակատարողական ոլորտի քաղաքականության մշակման համար պատասխանատուների որակյալ աշխատանքը: Քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի և քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով ծառայության մի շարք ծառայողներ և վետերաններ պարգևատրվել են կրծքանշաններով, շնորհակալագրով և հուշանվերներով: Ոստիկանության պետի հրամանով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով:
07:03 - 22 հոկտեմբերի, 2019
Ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի ապահովման գործառույթը կպատվիրակվի մասնավոր հատվածին

Ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի ապահովման գործառույթը կպատվիրակվի մասնավոր հատվածին

Կարևորելով ազատությունից զրկված անձանց իրավունքների անխոչընդոտ իրացումը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը հետևողական միջոցներ են ձեռնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց սպասարկման որակի բարձրացման նպատակով:Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության և քրեակատարողական ծառայության ղեկավարության կողմից քրեակատարողական հիմնարկներ կատարած այցերի ընթացքում արձանագրված թերությունները վերացնելու նպատակով նախաձեռնվել են հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ, այդ թվում` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում` տեսակցությունների ութ սենյակների համապարփակ հիմնանորոգման աշխատանքներ դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։ Սենյակները համալրվելու են կենցաղային տեխնիկայով և խոհանոցային կահույքով, կահավորվելու է մանկական սենյակ։ Ուշադրության կենտրոնում է նաև օդափոխության համակարգի ներդրման հարցը։ «Աբովյան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում` արտաքին կոյուղու, սանհանգույցների, բաղնիքների հիմնանորոգում, ընդ որում, կառուցվելու են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հատուկ պայմաններով սանհանգույցներ և բաղնիքներ։ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում` ճաշարանի կապիտալ վերանորոգում։ «Հրազդան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում` արտաքին կոյուղու հիմնանորոգում։ Բացի վերոհիշյալից՝ քրեակատարողական հիմնարկներում տնտեսվարման արդյունավետ մեխանիզմների ապահովման, սննդի որակի էական բարձրացման և ՀՀ պետական գնումների հետ կապված կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով, միջազգային և Հայաստանի Հանրապետության զինված ուժերում առկա փորձի հիման վրա, կարճ ժամանակահատվածում նախատեսվում է ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի ապահովման գործառույթը պատվիրակել մասնավոր հատվածին, ոլորտում մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերություններից ձեռք բերել պատրաստի սննդի մատուցման ծառայություններ: Սա նշանակում է՝ ներդրվում է բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից քրեակատարողական հիմնարկներում սննդի պատրաստման, առաքման և հատկացման նոր և արդյունավետ համակարգ։Այդ նպատակով առաջիկայում՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ից, 70 օր տևողությամբ փորձնական ծրագիր է իրականացվելու Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ լրակազմն ու առավել թվով շահառու ունեցող «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում: Ծրագրի հաջողության դեպքում հեռանկարային է դիտվում նույն համակարգը ներդնել նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում։   Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը վերահաստատում են ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված հիմնարար ուղենիշերի կյանքի կոչման և քրեակատարողական համակարգում արմատական բարեփոխումների իրականացման իրենց վճռականությունը: Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։  
09:48 - 26 սեպտեմբերի, 2019
Արդարադատության նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին

Արդարադատության նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և պատիվ համարել նման փորձառու գործընկերոջ հետ համագործակցելը:Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շեշտել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ աջակցելու առանցքային նշանակություն ունեցող՝ հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել աջակցության պատրաստակամության համար և նշել, որ Հակակոռուպցիոն և Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունների նախագծերը պատրաստ են, առաջիկայում կհաստատվեն Կառավարության կողմից և կմտնեն գործնական փուլ:Հանդիպման ավարտին կողմերը փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:
06:11 - 26 սեպտեմբերի, 2019
Արդարադատության նախարարը հայտարարություն է արել բիզնես հատվածի ներկայացուցիչների համար

Արդարադատության նախարարը հայտարարություն է արել բիզնես հատվածի ներկայացուցիչների համար

Երևանում այսօր տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն համաժողով 2019» միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, ինչպես նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Արգենտինայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ղազախստանից և Վրաստանից ժամանած շուրջ 120 ներկայացուցիչներ:Նախարար Բադասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ հակակոռուպցիոն պայքարն ինստիտուցիոնալ մակարդակի վրա դնելու համար կարևորում է բիզնեսի մասնակցությունը հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և այդ ոլորտում միջոցառումների իրականացման գործընթացում:Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով Կառավարության քննարկմանը ներկայացված Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծին, առանձնացրել է հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը՝ ընդգծելով, որ Կառավարությունը դրա համար ունի բավարար քաղաքական կամք: Որպես այդ համակարգի առաջին տարր՝ արդարադատության նախարարն ընդգծել է հոկտեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն ու դրա արդյունավետ գործունեությունը: Հանձնաժողովն ունենալու է պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայտարարագրերի ստացման, վերլուծության գործառույթներ, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության ոլորտում հստակ լիազորություններ, որի դերը, Ռուստամ Բադասյանի խոսքով, չի կարելի թերագնահատել: Հաջորդ կարևոր քայլը նախարարը համարել է ինստիտուցիոնալ համակարգում հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ստեղծումն ու կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությունը մասնագիտացված հակակոռուպցիոն մարմնին վստահելը: «Հակակոռուպցիոն մարմինը չի ստեղծվելու մեխանիկորեն՝ քննչական մարմինների տեղափոխման արդյունքում, ստուգվելու է քննչական մարմնի կազմի մեջ մտնող անձանց բարեվարքությունը մինչև հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը, ինչը բիզնեսի տեսանկյունից վստահության կարևորագույն չափանիշներից է»,- ասել է արդարադատության նախարարը՝ հերթական մյուս կարևոր քայլերը համարելով հակակառուպցիոն բնույթի հանցագործությունները քննելու նպատակով Հակակոռուպցիոն դատարանի և Դատախազության կազմում կոռուպցիոն գործերով նախաքննության օրինականությունը հսկելու նպատակով մասնագիտացված վարչության ստեղծումը: Կոռուպցայի դեմ արդյունավետ պայքար մղելու հարցում Ռուստամ Բադասյանը կարևորել է նաև էլեկտրոնային գործիքների կիրառումը, որոնք էապես կհեշտացնեն վարչարարությունը և հասանելի կդարձնեն հանրային ծառայությունները բիզնեսի համար: Այս համատեքստում, նախարարը տեղեկացրել է, որ Կառավարությունը հանձնառել է իրականացնել բարեփոխումներ իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ, և ներկայում աշխատանքներ են իրականացվում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա ընկերությունների իրական սեփականատերերին բացահայտնելու և ռեգիստր ստեղծելու ուղղությամբ:Ամփոփելով ելույթը՝ Նախարար Բադասյանը դիմել է բիզնես հատվածի ներկայացուցիչներին՝ հայտարարելով, որ Կառավարությունը հանձնառել է բոլոր արդյունավետ միջոցները ներդնել կոռուպցիայի դեմ պայքարում: «Թե ՏՀԶԿ-ն, թե միջազգային այլ հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ ԳՐԵԿՈ-ն ու ՄԱՆԻՎԱԼ-ը, կարևորել են մի շարք արդյունավետ գործիքների ներդրումը, որը կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կարողությունների զարգացմանը: Կառավարությունն այժմ ձեռնարկել է բոլոր այդ գործիքների ներդրման գործընթացը: Հնարավոր է՝ որոշ շրջանակներ բիզնեսին սխալ հաղորդագրություններ ուղարկեն, որ դա ոտնձգություն է բիզնես շահերի դեմ: Ես բացառում եմ այդ մտահոգությունը և շեշտում, որ աքսիոմա է՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, այդ շրջանակում նաև իրավապահ մարմիններին բավարար գործիքակազմ տրամադրելը, նպաստելու է Հայաստանում բիզնեսի զարգացմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը»,- ընդգծել է արդարադատության նախարարը:
10:32 - 24 սեպտեմբերի, 2019
Նախարար Բադասյանը մասնակցել է «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ» թեմայով աշխատաժողովին

Նախարար Բադասյանը մասնակցել է «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ» թեմայով աշխատաժողովին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ» թեմայով աշխատաժողովին, որը կազմակերպվել էր Եվրոպական միության «Թայեքս» գործիքի շրջանակում:Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, արդարադատության նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Աննա Վարդապետյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ, այլք:Նախարարը, շնորհակալություն հայտնելով Եվրոպական միությանն աշխատաժողովը կազմակեպելու համար, նշել է, որ 2018 թվականի գարնանային իրադարձություններից հետո Հայաստանում դատաիրավական համակարգի իրական բարեփոխումները դարձան Կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը: Այս համատեքստում, Ռուստամ Բադասյանը կարևորել է հանրային քննարկման փուլն անցած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումների կատարելու մասին նախագիծը, ինչպես նաև բարեփոխումների առավել ընդգրկուն նախագծերը՝ Դատաիրավական և Հակակոռուպցիոն ռազմավարությունները:«Առաջարկվող նախագծերով նախատեսվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, իրականացնել սահմանադրական և ընտրական բարեփոխումներ, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով ամրապնդել իրավունքի գերակայությունը, ինչպես նաև՝ որպես կարևոր վերջնանպատակ, ապահովել դատարանների և արդարադատության համակարգին առնչվող պետական ինստիտուտների վերակառուցումը անկախության և հաշվետվողականության չափանիշներով, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարական պետության զարգացման համար»,- ասել է նախարար Բադասյանը՝ հավելելով, որ նշված առաջնահերթությունները եվրոպական լավագույն չափանիշներին համահունչ կյանքի կոչելու նպատակով Նախարությունը սերտ համագործակցում է Եվրոպական միության հետ, որը եղել և շարունակում է մնալ դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում ՀՀ կառավարության հիմնական գործընկերը:Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն ընդգծել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Կառավարության և, մասնավորապես, Արդարադատության նախարարության ստանձնած հանձնառությանը՝ ուղղված դատաիրավական և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտների բարեփոխումներին: «Հայաստանում տասը տարի առաջ եմ եղել, այդ ժամանակ էլ էինք առաջարկում մեր աջակցությունը, բայց այսօր բոլորովին այլ մթնոլորտ է: Ես տպավորված եմ Արդարադատության նախարարության գործընկերների գիտելիքներով և համագործակցության պատրաստակամությամբ, որն, իմ կարծիքով, լավ մեկնարկ է»,- ասել է դեսպանը և հավելել, որ ուրախ են նաև արձանագրել Կառավարության՝ հատկապես հակակոռուպցիոն ոլորտում օր առաջ բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը:Նշենք, որ աշխատաժողովի շրջանակում ոլորտի լավագույն փորձագետները կներկայացնեն դատական համակարգի հաշվետվողականության, անկախության և ամբողջականության բարելավման հիմնական սկզբունքները, միջոցները և մեխանիզմները՝ ներառյալ դատավորների բարեվարքության գնահատման գործընթացի եվրոպական փորձը: Այս համատեքստում փորձագետների կողմից կպարզաբանվեն կարճաժամկետ և երկարաժամկետ առաջնահերթությունները և անհրաժեշտ նախադրյալները՝ ԵՄ և միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար:
07:50 - 24 սեպտեմբերի, 2019
Օրենսդրական բարեփոխում՝ ուղղված բաժնետիրական ընկերություննեի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովմանը

Օրենսդրական բարեփոխում՝ ուղղված բաժնետիրական ընկերություննեի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովմանը

Արդարադատության նախարարության կողմից www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությանը համապատասխանեցնելուն, բաժնետիրական ընկերության բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունները իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրին (այսուհետ՝ գործակալություն) փոխանցելուն, և արդյունքում՝ այդ տեղեկատվությունը հանրությանն առավել հասանելի դարձնելուն։Գործակալությունը միասնական պետական գրանցամատյանում գրառում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ և չի վարում բաժնետիրական ընկերությունների ռեեստր։ Մինչդեռ, ինչպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, այնպես էլ բաժնետիրական ընկերությունները հավասար հանրային հետաքրքրություն են ներկայացնում։ Հարկ է նկատել, որ իրենց ֆինանսական գործունեության ծավալով բաժնետիրական ընկերությունները հաճախ առավել բարձր հանրային հետաքրքրություն ունեն, քանի որ մասնակցում են տարբեր հանրային գործընթացների, այդ թվում՝ պետական գնումների, մատուցում են հանրության համար կարևոր նշանակություն ունեցող ծառայություններ: Ուստի, դրանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լինի առավել թափանցիկ և հասանելի, հանրությունը պետք է ունենա հնարավորություն ստանալու տեղեկություն բաժնետիրական ընկերության բաժնետերերի վերաբերյալ, իրականացնելու հանրային վերահսկողություն պետություն-մասնավոր հատված համագործակցության, պետական գնումների գործընթացի, տնտեսական մրցակցային միջավայրի նկատմամբ:Բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունների հասանելիության ապահովումը անհրաժեշտ է նաև իրավախախտումների կանխարգելման և բացահայտման տեսանկյունից: Բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունների գրառումը միասնական գրանցամատյանում և դրանց հասանելիությունը թույլ է տալիս առավել արդյունավետ դարձնել կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարը, բացահայտել անօրինական ազդեցությունները տարբեր բաժնետիրական ընկերությունների վրա և ընդհանուր առմամբ համակարգը դարձնել ավելի թափանցիկ:Օրենքների նախագծերով առաջարկվող բարեփոխումները անհրաժեշտ հիմք են ստեղծում նաև իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման համար։ Այս կապակցությամբ, հարկ է նկատել, որ Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (ՏՀԶԿ) 2018 թվականի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի չորրորդ փուլի զեկույցում Հայաստանին տրվել է իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարական։Եվրոպական միության Փողերի լվացման դեմ 4-րդ՝ 2015/849 թվակիր դիրեկտիվով, Եվրոպական միության բոլոր անդամ երկրները պարտավոր են ստանալ և պահպանել իրենց տարածքում գրանցված ընկերությունների իրական սեփականտերերի վերաբերյալ համաչափ, հստակ և թարմ տեղեկատվություն։ Անդամ երկրները նաև պարտավոր են ապահովել իրական սեփականատերերի գրանցման կենտրոնական ռեգիստրի առկայությունը։Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը ապահովվում է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում, Ավստրիայում, Կոլումբիայում, Չինաստանում, Եգիպտոսում, Գերմանիայում, Հունաստանում, Հոնկոնգում, Ինդոնեզիայում, Իռլանդիայում, Իսրայելում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Մեքսիկայում, Նորվեգիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Սինգապուրում, Թուրքիայում:Առաջարկվող փոփոխությունը կարևոր է նաև ձեռնարկատիրական գործունեության ոլորտում չարաշահումները կանխարգելելու նպատակով։ Այս կապակցությամբ Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբը (ՖԱԹՖ), իսկ հետագայում Գլոբալ ֆորումն իրենց չափորոշիչներում ներառել են բաժնետիրական սեփականության պահանջները, ինչպես նաև իրենց իրավասության սահմաններում բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության գնահատումների անցկացումը:
12:26 - 10 սեպտեմբերի, 2019
Մեկնարկել է դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարության նախագծի հանրային քննարկումների շարքը

Մեկնարկել է դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարության նախագծի հանրային քննարկումների շարքը

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալներ Աննա Վարդապետյանի և Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծի հանրային քննարկումների շարքը: «Կլոր-սեղան քննարկումը տեղի է ունեցել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակում՝ (Ծրագիր) համագործակցելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ: Միջոցառման նպատակն էր քննարկել ռազմավարության նախագիծը, ինչպես նաև խթանել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների և արդարադատության ոլորտում քաղաքականություն մշակողների միջև երկխոսությունը: Կլոր սեղան-քննարկումը բաղկացած էր բացման արարողությունից և հինգ պլենար քննարկումից, որոնց ընթացքում քննարկվեցին ռազմավարության նախագծի ուղղությունները։ Արդարադատության նախարարի երկու տեղակալներն անդրադարձան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների՝ ռազմավարության նախագծին առնչվող հարցերին և հանդես եկան ելույթներով։ Բացման իր խոսքում փոխնախարար Աննա Վարդապետյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ներկայացրել է Ռազմավարության նախագծի նպատակները և ուղղությունները: Մանրամասնելով Ռազմավարության նպատակները՝ փոխնախարար Վարդապետյանն անդրադարձել է էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծմանը, անցումային արդարադատության գործիքակազմի միջոցով օրենքի գերակայության ամրապնդմանը, սահմանադրական բարեփոխումների անցկացմանը, ընտրական օրենսդրության բարեփոխմանը, դատական իշխանության հաշվետվողականության բարձրացմանն ու թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների ներդրմանը, նոտարական, փաստաբանական համակարգերի և հարկադիր կատարման ծառայության ոլորտի արդյունավետության բարձրացմանը: Անդրադառնալով անցումային արդարադատության գործիքակազմի ներդրմանը՝ փոխնախարարն ընդգծել է Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման գաղափարը, որի գործունեությունը նպատակ է ունենալու ուսումնասիրել 1991-2018 թթ. ժամանակաշրջանում տեղի ունեցած կոռուպցիոն սխեմաների, ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերի քննության և պետական շահի համար սեփականազրկման դեպքերը: Բացահայտվող իրավախախտումների հիման վրա կատարվելիք եզրահանգումերի արդյունքում հանձնաժողովը ներկայացնելու է զեկույց-առաջարկներ իրավախախտումների կրկնության բացառման նպատակով կանխարգելիչ մեխանիզմների ներդրման ուղղությամբ: Փոխնախարարն ընդգծել է նաև, որ հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակն ուղղված է լինելու հանրային հաշտության կայացմանը: Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը հորդորել է ակտիվ ներգրավվել քննարկումներում կարևորելով քաղհասարակության ներուժը և մասնագիտական փորձառությունը՝ առավել մշակված Ռազմավարություն ունենալու գործում: Իր բացման խոսքում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ տկն. Լիլիթ Դանեղյանը ողջունեց միջոցառման իրականացումը և ընդգծեց, որ Ծրագիրը շարունակում է իր ջանքերն ուղղել աջակցելու Հայաստանում իրավական պետության ամրապնդմանը և Եվրոպայի խորհրդի ստանդարտներին համապատասխան քաղաքականությունների և իրավական ակտերի մշակմանը: Տիկին Դանեղյանը նշեց, որ շատ կարևոր է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների լավագույն փորձի փոխանակումը՝ ռազմավարության նախագիծը Եվրոպայի խորհրդի ստանդարտներին համապատասխանելու նպատակով: Քննարկումն ունեցավ հետևյալ արդյունքները. Բարձրացավ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների իրազեկվածությունը ռազմավարության նախագծի նպատակների և իրավական և դատական բարեփումների օրակարգի վերաբերյալ, Ներկայացվեցին և քննարկվեցին ռազմավարության նախագծով սահմանված հիմնական ռազմավարական ուղղություններն ու առաջնային բարեփոխումները, Քննարկվեցին ռազմավարության նախագծով առաջարկվող բարեփոխումներին հասնելու համար սահմանված իրավական և գործնական լուծումները»,- ասված է հաղորդագրությունում:
11:41 - 10 սեպտեմբերի, 2019
Քրեական մշակույթի դեմ պայքարը պետք է լինի համալիր. Դիտորդների խմբի կարծիքը

Քրեական մշակույթի դեմ պայքարը պետք է լինի համալիր. Դիտորդների խմբի կարծիքը

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել եւ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ուղղված է քրեական ենթամշակույթըի դեմ պայքարին:Այս առնչությամբ իր դիրքորոշումն է արտահայտել Դիտորդների խումբը:Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.«Նախագիծը, ըստ բնութագրի, հնարավորություն կստեղծի առավել արդյունավետ, լիարժեք եւ վճռական պայքար մղել քրեական միջավայր երեւույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը:Ողջունելով ՀՀ արդարադատության նախարարության պատրաստակամությունը նշյալ խնդրի առնչությամբ պայքար մղելու ուղղությամբ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը նեկայացնում է իր դիրքորոշումն ու նկատառումները նախագծի վերաբերյալ:Խումբը գտնում է, որ վերոնշյալ հարցը քրեակատարողական համակարգի ամենից արմատական եւ խնդրահարույց տարրերից մեկն է, եւ, այս առումով, ավելի նախընտրելի կլիներ շահագրգիռ կողմերին՝ ներառյալ Խմբին, հնարավորություն տալ մասնակցել նախագծի պատրաստման նախնական փուլերին եւ այդ փուլից սկսած ներկայացնել իր մոտեցումները:Այս առումով, միայն օրենսդրական մակարդակում կարգավորումներ նախատեսելը, Խմբի կարծիքով, դեռեւս բավարար չէ, քանի որ քրեական մշակույթի դեմ պայքարը պահանջում է նաեւ այլ քայլեր: Մասնավորապես, անհրաժեշտ է պատժի կրման ընթացքում ազատազրկված անձանց համար ուժեղացնել սոցիալական վերականգնողական ծառայությունները, ներդնել ռիսկերի եւ կարիքների գնահատման գործուն եւ արդյունավետ մեխանիզմներ, վերանայել ՔԿՀ-ների կադրային քաղաքականությունը եւ այլն:Թվարկած քայլերի առնչությամբ Խումբը արդեն իսկ հանդես է եկել առավել մանրամասն առաջարկներով /«Խումբը հանդես է եկել քրեակատարողական համակարգում առկա քրեական ենթամշակույթի խնդրի լուծման առաջարկներով»/:Անդրադառնալով բուն նախագծին եւ դրա դրույթներին՝ պետք է նշել հետեւյալը՝Նախագծով առաջարկվող փոփոխության համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 223.1-223.3 հոդվածները լրացվում են: Ըստ փոփոխության՝ 223.1 հոդվածով նախատեսվում է Քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը: Խմբի դիտարկմամբ՝ հոդվածը եւ հանցագործության տեսակի սահմանումը ինքնին բավականին լայն է եւ խնդրահարույց՝ որոշակիության եւ իրավակիրառ պրակտիկայում արդյունավետ կիրառման տեսանկյունից: Արդյունավետ կիրառելիություն ապահովելու համար առաջարկվում է դրույթները սահմանել առավել կոնկրետ, տալ հոդվածի որակման ենթակա յուրաքանչյուր եզրույթի մանրամասն բացատրությունը:Նույն հոդվածի 4-րդ մասով տրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի սահմանումը, ինչը կրկին խնդրահարույց է, քանի որ բացակայում են որակման համար կոնկրետ պահանջներն ու չափանիշները: Նկարագրությունը, որը տրված է հոդվածի 4-րդ մասով, չնայած օրենսդրական մակարդակում ստացել է հարուստ նկարագրություն, սակայն պրակտիկ կրառելիության տեսանկյունից զուրկ է որոշակիությունից եւ կհանգեցնի տարընթարցման:Նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ «Իր կողմից քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու մասին իրավապահ մարմիններին կամովին հայտնած եւ քրեական միջավայրի կողմից կատարված հանցանքի բացահայտմանը կամ կանխմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»: Նման կարգավորումը առավել ամբողջական դարձնելու նպատակով առաջարկում ենք նախատեսել հայտնելու վերաբերյալ հստակ ժամկետներն ու դրա օբյեկտիվության գնահատման չափանիշները:Իրավական որոշակիության խնդիր նկատելի է նաեւ նախագծի 223.2 եւ 223.3 հոդվածներով նախատեսված՝ «Քրեական միջավայրին հարելը կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելը» եւ «Քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը» հանցակազմերի առնչությամբ: Իրավական որոշակիության խնդիրը բացատրվում է նրանով, որ նախագծով այս դրույթներին տրված է տարածական սահմանում, ինչը, օրինակ, պրակտիկայում քննիչների կողմից կիրառելիս հնարավոր է բարդությունների տեղիք տա:ԽՄԲԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԱրձանագրվածի առնչությամբ Խումբը գտնում է, որ քրեական մշակույթի դեմ պայքարը պետք է լինի համալիր՝ ներառելով ինչպես օրենսդրական կարգավորումները, այնպես էլ պրակտիկայում պատժի կրման ընթացքում ազատազրկված անձանց հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը, մանավորապես՝պատժողական քաղաքականության անցում վերականգնողականի,սոցիալական վերականգնողական ծառայությունների ուժեղացում,կադրային քաղաքականության փոփոխություն,պատժից ազատման ինստիուտների պրակտիկ գործունեության բարելավում եւ այլն,նախագծի վերաբերյալ հանրային քննարկման կազմակերպում՝ քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների, նմանատիպ քրեական գործերով վարույթն իրականացնող մարմինների եւ շահագրգիռ այլ մասնակիցների մասնակցությամբ:
11:59 - 09 սեպտեմբերի, 2019
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում քննարկման է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը՝ www.e-draft.am/projects/1931 ։ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը։Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Օրենքը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հնարավորություն, եթե դրա արժեքը գերազանցում է 50 միլիոն ՀՀ դրամը։Նախագիծը նպատակ է հետապնդում որդեգրել միջազգային պայմանագրերով և միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում:Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը:
06:23 - 07 սեպտեմբերի, 2019