Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիային վերաբերող հարցեր 

 |armenpress.am|

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիային վերաբերող հարցեր |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած էսկալացիային վերաբերող հարցեր։ Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական կողմից անհրաժեշտ է համարվել գործադրել հավասարակշռված մոտեցումներ և զսպող ազդեցություն ունենալ հակամարտության մեջ ներքաշված կողմերի վրա` իրավիճակի հետագա սրումը կանխելու, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը Մոսկվայի և Անկարայի միջև` տարածաշրջանի կայունացման շահերից ելնելով:
21:26 - 23 հուլիսի, 2020
Լավրովը հանդիպում է ունեցել ՌԴ հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ

 |armenpress.am|

Լավրովը հանդիպում է ունեցել ՌԴ հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը։ «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի ադրբեջանական և հայկական համայնքների նշանավոր ներկայացուցիչների՝ «Ռուստաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի և «Киевская площадь» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի հետ։  Քննարկվել է հայկական և ադրբեջանական համայնքների դերը` Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության ու ներդաշնակության պահպանման գործում՝ գործող օրենսդրությանը համապատասխան: Նշվել է համատեղ բացատրական և կրթական աշխատանքի կարեւորությունը՝ ազգային պատկանելության հիմքով Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու և վերացնելու համար: Կարևորվել է ադրբեջանական ու հայկական համայնքների կառուցողական ներդրման անհրաժեշտությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման խթանման համար պայմանների ստեղծման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։
21:08 - 23 հուլիսի, 2020
ՌԴ-ն արել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման քայլեր․ Աբրահամյանը հանդիպել է Լավրովին

ՌԴ-ն արել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման քայլեր․ Աբրահամյանը հանդիպել է Լավրովին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հուլիսի 17-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հանդիպումը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը վերաբերող հարցեր։ Աբրահամյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների վերաբերյալ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Աբրահամյանը ՌԴ ԱԳ նախարարին տեղեկացրել է Ռուսաստանի հայերի միության խորհրդի նիստում ընդունված հայտարարության մասին` կապված հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սկսման հետ, մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների վերաբերյալ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Աբրահամյանը նախարարին ծանոթացրել է նաև այն աշխատանքների հետ, որոնք այս օրերին իրականացնում է Ռուսաստանի հայերի միությունը, ներառյալ Ռուսաստանի Դաշնությունում ազգային հողի վրա հակամարտությունների կանխարգելումը: Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը, որպես երկիր, որը հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղության  և անվտանգության հարցում, արդեն իսկ ձեռնարկել է մի շարք քայլեր՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցմանը և իրավիճակի կայունացմանը։
19:39 - 17 հուլիսի, 2020
Ռուսաստանն ու Իրանը միջազգային իրավունքի դերի բարձրացման մասին հռչակագիր կստորագրեն |tert.am|

Ռուսաստանն ու Իրանը միջազգային իրավունքի դերի բարձրացման մասին հռչակագիր կստորագրեն |tert.am|

tert.am: v id="adfox_158876998157631510" class=""> ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը միջազգային իրավունքի դերի բարձրացման վերաբերյալ հռչակագիր կստորագրեն: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մենք այսօր կարևոր փաստաթուղթ ենք ստորագրում` Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հռչակագիրը միջազգային իրավունքի դերի բարձրացման մասին: Մենք այն շատ ակտուալ ենք համարում՝ հաշվի առնելով մի շարք երկրների փորձը` առաջ քաշել «կանոնների վրա հիմնված աշխարհակարգի» վնասակար տեսլականը, որը դեմ է գնում միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրությունում մեր նախկինների կողմից դրված անկյունաքարային սկզբունքներին»,-հայտարարել է Լավրովն Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ անցկացրած բանակցությունների արդյունքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
17:44 - 16 հունիսի, 2020
Հետաձգվել է Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի այցը Թուրքիա |hetq.am|

Հետաձգվել է Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի այցը Թուրքիա |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հունիսի 14-ի այցը Թուրքիա հետաձգվել է։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ Ռուսական գերատեսչությունը նշում է, որ ավելի ուշ կհայտարարվի հանդիպման հետագա ժամկետների մասին։ «Աշխատանքները շարունակվում են։ Արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպման ժամկետները հավելյալ կհամաձայնեցվեն երկու երկրների միջև»,- նշվում է դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։  Հանդիպման հետաձգման մասին հունիսի 14-ին հայտարարել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Թուրքական գերատեսչությունում նշել են, որ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են երկու երկրների փոխնախարարների մակարդակով շարունակել շփումները։ Լավրովի և Շոյգուի Թուրքիա այցի մասին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր հունիսի 13-ին։ Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Թուրքիայում նախարարները քննարկելու էին տարածաշրջանային խնդիրներ։ Թուրքական «Anadolu» գործակալությունը հայտնում է, որ քննարկման հիմնական թեման լինելու էր Լիբիայի հարցը։ Ավելի վաղ՝ հունիսի 10-ին, հեռախոսազրույց էր տեղի ունեցել Պուտինի և Էրդողանի միջև, որի ժամանակ կողմերը քննարկել էին Լիբիայում տիրող իրավիճակը և Սիրիական ճգնաժամը։
21:54 - 14 հունիսի, 2020
Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցությունը բավական սերտ է. Լավրով |armenpress.am|

Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցությունը բավական սերտ է. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Հայաստանի հետ ՌԴ ռազմական համագործակցությունը բավական սերտ է: Ինչպես հայտնում է Regionmonitor-ը, այս մասին Լավրովն ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքների ամփոփման ասուլիսում: «Հարաբերությունները մենք գնահատում ենք, որպես դաշնակցային: Դա վերաբերում է և՛ ՀԱՊԿ շրջանակում, և՛ մեր երկկողմ հարաբերություններին: Ռազմական համագործակցությունը բավական սերտ է»,- ասել է Լավրովը: Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ Հայաստանում գտնվում է ռուսական ռազմաբազա, որն աջակցում է տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանը:  «Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, ռազմատեխնիկական աջակցությանը, որը մենք ցուցաբերում ենք Հայաստանի Հանրապետությանը, այստեղ ևս բավական սերտ և արդյունավետ աշխատանք է ընթանում»,- նշել է նախարարը: Սերգեյ Լավրովը նշել է, որ այդ աշխատանքը մշտական է, ամենօրյա և պրոֆեսիոնալ, և այդ առնչությամբ որևէ հարց չի առաջանում:
14:51 - 27 մայիսի, 2020
Մենք առաջարկում ենք քննարկել կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հարցը. Լավրովը դիմել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարներին |tert.am|

Մենք առաջարկում ենք քննարկել կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հարցը. Լավրովը դիմել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարներին |tert.am|

tert.am: Կորոնավիրուսը լուրջ փորձություն է դարձել, ՀԱՊԿ անդամ երկրները կուսումնասիրեն կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հարցը: Այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված նիստում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Կորոնավիրուսային վարակը լուրջ փորձություն է դարձել և ազդեցություն է թողնում միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի վրա, այն մարտահրավեր է դարձել յուրաքանչյուր պետության և միջպետական կառույցի համար: Եվ այսօր մենք պետք է ուշադիր վերլուծենք, թե ինչ եզրահանգումներ պետք է արվեն մեր կազմակերպության գործունեության հետ կապված»,-ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ ՀԱՊԿ-ի ներուժը պահանջարկ ունի նման փորձությունները հաղթահարելու գործում: Առավել մանրամասն՝ tert.am-ում
16:49 - 26 մայիսի, 2020
Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների միջև հեռախոսազրույց է կայացել |azatutyun.am|

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների միջև հեռախոսազրույց է կայացել |azatutyun.am|

Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ: Ըստ պաշտոնական Բաքվի, նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ ռազմավարական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ: Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդմամբ՝ Էլմար Մամեդյարովը Լավրովին է փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ այսօր ավելի վաղ կայացած իր հեռակա հանդիպման մանրամասները: Միջնորդների հետ այդ տեսակոնֆերանսի ժամանակ, ըստ Բաքվի, կողմերը պայմանավորվել են հստակեցնել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպման տեղն ու ժամկետները: Հայաստանի արտգործնախարարը ռուսաստանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույց էր ունեցել անցած շաբաթ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել էին ղարաբաղյան խնդիրը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին ու փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
16:20 - 19 մայիսի, 2020
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր

Մայիսի 14-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձել են ԼՂ խաղաղ գործընթացին:Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հասցեագրման համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորել է հակամարտության բոլոր կողմերի անվերապահ հանձնառությունն ապրիլի 21-ին Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ ընդունված հնգակողմ հայտարարության դրույթներին:
20:02 - 14 մայիսի, 2020
Սպառնալիքի լեզուն չի աշխատելու բանակցային գործընթացում․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

Սպառնալիքի լեզուն չի աշխատելու բանակցային գործընթացում․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

civilnet.am: «Սպառնալիքի լեզուն չի աշխատելու բանակցային գործընթացում»․ մայիսի 4-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ  Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե մտավախություն չկա՞, որ «հայկական կողմին ինչ-որ բան պարտադրվի»։ «Ես՝ որպես կառավարության անդամ, ունեմ մանդատ՝ տանելու այդ աշխատանքը։ Մեր կառավարության ղեկավարը վարչապետն է, որն ունի մանդատ ժողովրդի կողմից, և սրանով ենք մենք առաջնորդվում, երբ ներգրավվում ենք բանակցության մեջ։ Մենք չենք կարող ստեղծել իրավիճակ, երբ մեզ համար, մեր ազգային շահերի համար ստեղծվում է վտանգ, ստեղծվում է անընդունելի իրավիճակ»,- ասաց արտաքին գործերի նախարարը։ Նրա խոսքով՝ «հիմա մի շրջան է, երբ պետք է ուղղակի սպասել և պահպանել կայունությունը»։ Նախարարն անդրադարձավ նաև գազի սակագնին և Լավրովի հայտարարությանը, որում վերջինս խոսում էր Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին և մատնանշում Հարավկովկասյան երկաթուղու շուրջ դատական գործընթացը։ «Մենք Ռուսաստանի հետ ունենք դաշնակցային հարաբերություններ, որոնց օրակարգը չափազանց ընդարձակ է, որի մեջ մենք ունենք հարցեր։ Եթե չունենանք այդ հարցերը, ուրեմն ինչ-որ ավելի խորքային խնդիր կա։ Ունենք հարցեր, խնդիրներ, որոնք երկու դաշնակից, բարեկամ երկրներ միմյանց հետ քննարկում են։ Մենք, համենայնդեպս, մտադրված ենք նույն ոգով, ինչպես վերջին երկու տարիներին, նույն վճռականությամբ շարունակել աշխատանքը։ Գազի հարցը մեզ համար չափազանց էական նշանակություն ունի, մեզ համար, Հայաստանի համար, և շարունակելու ենք քննարկել»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։
16:43 - 04 մայիսի, 2020
Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների մասին |1lurer.am|

Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: Լավրովը նշել էր, որ համաձայնագրերը կնքելու ժամանակ Հայաստանի համար գազի գինը շուկայականից ցածր է եղել: Նաև գործընկերության համատեքստում հիշատակել «Հարավկովկասյան երկաթուղում» հնարավոր չարաշահումների առիթով հարուցված քրեական գործը: «Կանդրադառնամ մի քանի կարևոր մտքերի: Նախ հարկ եմ համարում արձանագրել, որ պարոն Լավրովն իր խոսքում տրամաբանական համարեց գազի գնի հետ կապված հարցադրումը և շեշտեց, որ դաշնակիցները պետք է ունենան գնային առավելություններ. ես դա կարևոր եմ համարում: Համաձայն եմ, որ համեմատության մեջ սահմանին գազի գինն առանձին ժամանակահատվածներում եղել է շուկայականից ցածր, սակայն չեմ կարող կիսել պարոն Լավրովի այն պնդումը, որ Հայաստանի համար այն երբևէ եղել է շուկայականից երկու-երեք անգամ ցածր: Հարկ եմ համարում ընդգծել ևս մեկ հանգամանք՝ գազի գնի շուրջ մեր դիմումի առաջնային շարժառիթը եղել է նախևառաջ սակագնի թանկացման ռուսական կողմի ցանկությունը, ոչ թե էներգակիրների միջազգային գների կտրուկ անկումը: Այսինքն՝ միտքը, որ մենք իրավիճակից ելնելով օգտվում ենք գների անկման հանգամանքից, այնքան էլ տեղին չէ: Ինչ վերաբերում է ռուսական կապիտալով կամ ընդհանրապես որևէ օտարերկրյա կապիտալով ընկերությունների գործունեությանը Հայաստանում, ապա մեր Կառավարությունը գործել և գործում է տնտեսավարողների համար առավելագույն բարենպաստ պայմանների ապահովման սկզբունքով: Օտարերկրյա, այդ թվում` ռուսական կապիտալով ընկերությունները նախևառաջ Հայաստանյան ռեզիդենտ ընկերություններ են, հանդիսանում են գործատու ու հարկատու, և մենք առնվազն ոչ պակաս շահագրգռվածություն ունենք վերջիններիս բնականոն և արդյունավետ գործունեության համար ստեղծել և ապահովել նպաստավոր պայմաններ: Միևնույն ժամանակ, Կառավարությունը չի հանդուրժի, որ որևէ հանգամանքով պայմանավորված որևիցե ընկերություն գործի օրենքից դուրս և այս մասով ռուսաստանյան մեր գործընկերների հետ կա փոխըմբռնում քաղաքական ամենաբարձր մակարդակով»,- ասել է նա:
17:18 - 23 ապրիլի, 2020
Բանակցային գործընթացի բոլոր փուլերում Արցախի մասնակցությունը պարտադիր է. Աշոտ Ղուլյան

Բանակցային գործընթացի բոլոր փուլերում Արցախի մասնակցությունը պարտադիր է. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին՝ նշելով, որ ինչպիսի առաջարկներ էլ մշակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և ինչ անուն էլ դրանք կրեն՝  Լիսաբոնյան, Քի-Վեսթյան,  Մադրիդյան, Կազանյան, թե մեկ այլ տեղանվամբ, Արցախի համար անընդունելի են լինելու բոլոր այն տարբերակները, որոնք մշակվելու և քննարկվելու են առանց հակամարտության անմիջական կողմի՝ Արցախի Հանրապետության մասնակցության: Իսկ վերջին  հայտարարությունը, թե  սեղանին փուլային տարբերակով կարգավորման պլանն է, Ստեփանակերտին նորից է համոզում Արցախի մասնակցության պարտադիր լինելու մեջ, ընդ որում՝ բանակցային գործընթացի բոլոր փուլերում։ Այս մասին Աշոտ Ղուլյանը նշել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառման մեջ։ «Դատելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած պատասխաններից՝ կարելի է ենթադրել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում համառ ջանքեր են գործադրվում հերթական փակուղային՝ փուլային տարբերակի վերակենդանացման ուղղությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտաքին գործերի նախարարը, որը հիմնախնդրին ծանոթ է խորքից, կարող էր իրադարձություններին ավելի ամբողջական մեկնաբանություն տալ։ Իրոք, ՄԱԿ-ի ԱԽ հիշատակված բոլոր չորս բանաձևերն ընդունվել են 1993 թվականին՝ պատերազմի ժամանակ։ Այդ բանաձևերում, որպես առաջնահերթ և կարևորագույն պայման, պահանջվում էր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում, հաղորդակցության ապաշրջափակում և անցում բանակցությունների։ Արդյո՞ք հակամարտության մյուս կողմը՝ Բաքուն, կատարել է բանաձևերի գլխավոր պայմանը։ Եթե կատարեր, պատերազմը չէր շարունակի մինչև 1994 թվականի մայիս, երբ ադրբեջանական կողմը ստիպված եղավ ստորագրել «Հրադադարի մասին»  Երևան-Բաքու-Ստեփանակերտ եռակողմ համաձայնագիրը, իսկ 1995 թվականի փետրվարին՝ «Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին» համաձայնագիրը։ Պետք է ընդգծել, որ նշված երկու համաձայնագրերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ողջ ընթացքում ստորագրված եզակի փաստաթղթերն են, որոնք, մեկ անգամ ևս շեշտենք, ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով։ Դրանցից հետո կարգավորմանն ուղղված բազմաթիվ տարբերակներ են քննարկվել, որոնք մերժվել են եղել կա՛մ Բաքվի, կա՛մ էլ Ստեփանակերտի կողմից և մնացել են թղթի վրա։ Հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ պաշտոնական Ստեփանակերտի կողմից մերժված կարգավորման նախագիծը (1997թ. հոկտեմբեր) հետագայում ստացել է փուլային տարբերակ անունը: Եթե նույնիսկ փորձենք հասկանալ համանախագահների հետևողական ջանքերը կարգավորման նոր ուղիներ որոնելու գործում, ապա մնում է ափսոսալ,  որ այդ փնտրտուքների արդյունքում նրանք հասել են 23 տարի առաջ մերժված հայեցակարգին։ Ինչպիսի առաջարկներ էլ մշակվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից և ինչ անուն էլ դրանք կրեն՝  Լիսաբոնյան, Քի-Վեսթյան,  Մադրիդյան, Կազանյան, թե մեկ այլ տեղանվամբ, մեզ համար անընդունելի են լինելու բոլոր այն տարբերակները, որոնք մշակվելու և քննարկվելու են առանց հակամարտության անմիջական կողմի՝ Արցախի Հանրապետության մասնակցության: Իսկ վերջին այս հայտարարությունը, թե  սեղանին փուլային տարբերակով կարգավորման պլանն է, մեզ նորից է համոզում Արցախի մասնակցության պարտադիր լինելու մեջ, ընդ որում՝ բանակցային գործընթացի բոլոր փուլերում»,- գրել է Արցախի ԱԺ նախագահը։
20:42 - 22 ապրիլի, 2020