ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Մարզերում անցկացվել են Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության» նախագծի հանրային քննարկումներ

Մարզերում անցկացվել են Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության» նախագծի հանրային քննարկումներ

Հայաստանի 10 մարզում դեկտեմբերին կազմակերպվել են «2019-2025թթ․ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության» նախնական ամփոփ տարբերակի հանրային քննարկումներ, որոնց մասնակցել են մարզպետարանների, համայնքապետարանների, ՀԿ-ների, բիզնես ոլորտի, գիտական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Քննարկումներն անցկացրել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագետները՝ Եվրամիության տեխնիկական աջակցության թիմի օժանդակությամբ։ Քննարկումների ժամանակ ներկայացվել է ռազմավարության նոր տարբերակը, խոսվել է փաստաթղթի վերանայման և թարմացման անհրաժեշտության մասին: Մասնավորապես՝ նշվել է, որ փաստաթղթում ինտեգրվել է «Սմարթ մասնագիտացման ռազմավարություն» մոտեցումը, որը նոր բաղադրիչ է և ուղղված է բոլոր ոլորտներում նորարարական մոտեցումների ներդրմանը՝ ելնելով յուրաքանչյուր մարզի ու բնակավայրի առանձնահատկությունններից, առավելություններից։ ՏԿԵՆ մասնագետները նշել են, որ մարզերում նման հանդիպումների նպատակը տեղերում արված առաջարկներն ու դիտողությունները քննարկելու, փաստաթղթում առաջարկները ներառելուն է ուղղված։ Քննարկման մասնակիցները ողջունելի են համարել, որ փաստաթուղթը տեղերում քննարկելու և այն իրենց դիտողությունների, առաջարկությունների հիման վրա լրամշակելու հնարավորություն է ստեղծվել: 2019-2025թթ․ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նպատակն է ապահովել ՀՀ բոլոր տարածքների համար տնտեսական և սոցիալական, տարածքային համաչափ և կայուն զարգացում՝ ըստ իրենց հատուկ կարիքների և ռեսուրսների, լավագույն փորձի և նորարարական մոտեցումների կիրառմամբ:
08:54 - 30 դեկտեմբերի, 2019
ՏԿԵ նախարարությունը դադարեցրել է շուրջ 21 ընդերքօգտագործման իրավունք |armenpress.am|

ՏԿԵ նախարարությունը դադարեցրել է շուրջ 21 ընդերքօգտագործման իրավունք |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը կարևորում է Հայաստանում ընդերքօգտագործումը` բացառապես բնապահպանական բարձր չափանիշների պահպանմամբ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2019-ի վերջին 6 ամիսների ընթացքում դադարեցրել է ընդերքօգտագործման 21 իրավունք: Այս մասին իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց նախարար Սուրեն Պապիկյանը: «Մեր նախարարության կողմից 2019-ին գրավոր զգուշացում է տրվել շուրջ 204 կազմակերպությունների, որոնց արդյունքում այս պահի դրությամբ շուրջ 501 մլն դրամ ապառք է վճարվել ՀՀ բյուջե: Խոսքը տարիներով կուտակված ապառքների մասին է: Եվ թվով 31 կազմակերպության նկատմամբ չվճարելու և այլ պատճառներով սահմանված կարգով ընթանում են իրավունքների կասեցման վարույթներ: Ես չեմ ուզում ընկալումն այնպիսին լինի, թե ՀՀ կառավարությունը պայքարում է ընդերքօգտագործողների դեմ, բայց Հայաստանում ընդերքօգտագործումը լինելու է բնապահպանության բարձր չափանիշների ներքո, միևնույն ժամանակ դա այն կարևոր ուղղություններից մեկն է, որն այսօր ՀՀ-ում մեծ ֆինանսական միջոցներ է ապահովում մեր բյուջեի համար: Այս տարի վերջին 6 ամիսներին մեր նախարարության կողմից դադարեցվել է շուրջ 21 ընդերքօգտագործման իրավունք»,-ասաց Պապիկյանը: Նախարարը վստահեցրեց, որ ընդերքօգտագործման ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարվել: Պապիկյանը նաև նշեց, որ ընդերքօրգտագործողները մեծ հարկատուների ցանկում առաջնայիններից են:
10:40 - 23 դեկտեմբերի, 2019
Ստորագրվել են Մեղրի և Ջուջևան համայնքների զարգացմանն ուղղված դրամաշնորհային պայմանագրեր

Ստորագրվել են Մեղրի և Ջուջևան համայնքների զարգացմանն ուղղված դրամաշնորհային պայմանագրեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության հետ ստորագրվել են «Մեղրիի մանկապարտեզում արևային էներգիայով ջեռուցող համակարգ տեղադրելու» և «Ջուջևան գյուղում խմելու ջրի մատակարարման» դրամաշնորհային պայմանագրեր:  Պայմանագրերը ստորագրել են մի կողմից ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, մյուս կողմից՝ Մեղրիի մանկապարտեզի տնօրեն Սյուզան Սարգսյանը և «Զարգացման համայնքային կենտրոն» ՀԿ տնօրեն Հասմիկ Ազիբեկյանը: Ստորագրմանը ներկա են եղել «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչները: ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նախարար Սուրեն Պապիկյանի և նախարարության անունից ողջունել է դեսպանության ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնել Հայաստանում իրականացվող թիրախային ծրագրերին ակտիվ մասնակցության համար: Վ. Տերտերյանը կարևորել է սահմանային երկու համայնքներում նախատեսվող ծրագրերը և վստահություն հայտնել, որ համագործակցության այն ձևաչափը, որը դրված է ծրագրերի իրականացման հիմքում, արդյունավետության առաջնային նախապայմաններից է լինելու, և հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքներում: Իր հերթին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան շնորհակալություն է հայտնել նախարարությանն աջակցության համար և ընդգծել ծրագրերի իրականացման ընթացքում նախարարության հետ համագործակցության կարևորությունը: Դեսպանը պատահական չի համարել համայնքներին ուղղված պայմանագրերի ստորագրումը նախարարությունում անցկացնելու նախաձեռնությունը, քանի որ Հայաստանի ապագան տեսնում է համայնքային և տարածքային զարգացման, համայնքային ենթակառուցվածքների բարելավման մեջ: «Մեղրիի մանկապարտեզում արևային էներգիայով ջեռուցող համակարգ տեղադրելու» դրամաշնորհային ծրագիրը (51,154 ԱՄՆ դոլար) իրականացվելու է« Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ և նպատակ ունի Մեղրիի միակ մանկապարտեզում տեղադրել արևային էներգիայի համակարգ և ջրատաքացուցիչ: Համակարգը հնարավորություն կտա մանկապարտեզին խնայել էներգիա և ստանալ տարեկան 940-1050 դոլար եկամուտ՝ ավելցուկային էներգիան պետությանը վաճառելով: «Ջուջևան գյուղում խմելու ջրի մատակարարման» դրամաշնորհային ծրագրով (68,382 դոլար) կլուծվի Ջուջևան գյուղում 135 տնային տնտեսությունների (600 բնակիչ) խմելու ջրի մատակարարման խնդիրը՝ Ջուջևանից 3կմ հեռավորության վրա գտնվող բնական աղբյուրներից ջրավազան, ինչպես նաև գյուղից դեպի ջրավազան և ջրավազանից դեպի գյուղ ջրագծեր կառուցելու միջոցով:
11:55 - 29 նոյեմբերի, 2019
Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը

Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը

Շահագրգիռ կառույցների քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը, որը պատրաստվել է Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի» շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքէջը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն իր բացման խոսքում նշել է, որ հաշվետվությունն իրական ցուցանիշների վրա հիմնված և էներգետիկ համակարգի անվտանգությանն ու զարգացմանն ուղղված կարևոր փաստաթուղթ է: ««Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը ցույց է տալիս, թե ինչպես է մեր էներգահամակարգը զարգանալու առաջիկա տարիներին, ինչ քայլեր են արվելու, որ այն զարգանա նվագագույն ծախսումներով և առավելագույն արդյունավետ, որպեսզի մենք ունենանք մատչելի էներգիա սպառողների համար և հուսալի ու անվտանգ համակարգ»,-ասել է նախարարի տեղակալը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի խոսքով՝ ներկայացված պլանում ուսումնասիրվել են սցենարներ, որոնք թույլ կտան ՀՀ կառավարությանը վերլուծել և դիտարկել զարգացման տարբեր ուղղություններ՝ ամրապնդելու Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ «Այստեղ պարզ և համապարփակ ներկայացված է հնարավորինս ցածր գնով էներգիայի հուսալի և կայուն մատակարարումն ապահովող ճանապարհը։ Սա օրինակ է, թե ինչպես կարող է ընտրված քաղաքականությունն ազդել Հայաստանի էներգետիկ ոլորտի ներդրումային կարիքների և կառուցվածքի վրա»,- նշել է Դեբորա Գրիզերը: Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով մինչև 2036 թ. զարգացման պլանի մշակումը թույլ է տալիս ուսումնասիրել տարբեր սցենարներ՝ մասնավորապես՝ իրացնել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ներուժը, գնահատելու շուկայում առկա արտադրման և սպառման տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունն ու արդյունավետությունը, ամրապնդել երկրի էներգետիկ անվտանգությունը: Ներկայացված սցենարները կարող են կարևոր ռեսուրս դառնալ Հայաստանի էներգետիկ ռազմավարության մշակման ընթացքում։
04:47 - 20 նոյեմբերի, 2019
Վաչե Տերտերյանն ընդունել է Բուլղարիայի Ստարա Զագորա մարզի նահանգապետ Գերգանա Միկովային և փոխնահանգապետ Դիմիտր Դրաչևին

Վաչե Տերտերյանն ընդունել է Բուլղարիայի Ստարա Զագորա մարզի նահանգապետ Գերգանա Միկովային և փոխնահանգապետ Դիմիտր Դրաչևին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Ստարա Զագորա մարզի նահանգապետ Գերգանա Միկովային և փոխնահանգապետ Դիմիտր Դրաչևին, որոնք Հայաստան են այցելել՝ Արագածոտնի մարզի հետ համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով: Այս մասին տեղեկացանք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Վ. Տերտերյանը կարևորել է Բուլղարիայի հետ համագործակցությունը թե պետական, թե միջտարածաշրջանային մակարդակներում՝ ընդգծելով , որ վերջինիս համար հիմք է հանդիսանում նաև երկու ժողովուրդների միջև պատմական և մշակութային ընդհանրությունները: Վ. Տերտերյանը հույս է հայտնել , որ այցը մեկնարկ կհանդիսանա հետագա արդունավետ համագործակցության համար և վստահեցրել է, որ նախարարությունն իր հերթին բոլոր ջանքերը կգործադրի այն միջտարածաշրջանային համագործակցության հաջող օրինակ դարձնելու ուղղությամբ: Ստարա Զագորա մարզի նահանգապետ Գերգանա Միկովան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ հետաքրքրված են Արագածոտնի հետ գործակցության հեռանկարով՝ հույս հայտնելով, որ հայկական պատվիրակության փոխադարձ այցով զարկ կտրվեն երկու մարզերի միջև համագործակցության ակտիվացմանը: Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: ՏԿԵ փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի համար ուսանելի կարող է լինել եվրոպական կառույցներին ինտեգրման Բուլղարիայի փորձը: Հեռանկարային է համարվել գյուղատնտեսության, մասնավորապես՝ գինեգործության, տրանսպորտային ենթակառուցվածքների, զբոսաշրջության ոլորտներում սերտ կապերի հաստատումը։ Կարևորվել է ինչպես գործարար շփումների , բիզնեսի ներկայացուցիչների միջև ուղղակի կապերի ստեղծումը, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև շփումների ստեղծումը: Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի միջտարածաշրջանային և ապակենտրոնացված համագործակցությանը սկիզբ է դրվել 2004 թվականին: Ներկայումս համագործակցում են Երևան – Սոֆիա, Գյումրի – Պլովդիվ, Հրազդան – Սիլիստրա, Էջմիածին – Վելիկո Տրնովո համայնքները, ինչպես նաև ՀՀ Շիրակի և Բուլղարիայի Պլովդիվ մարզերը։
11:36 - 15 նոյեմբերի, 2019
Կոտայքի մարզից 26 սուբվենցիոն ծրագրային հայտեր հավանության են արժանացել

Կոտայքի մարզից 26 սուբվենցիոն ծրագրային հայտեր հավանության են արժանացել

Կոտայքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզպետարանը ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել շուրջ 70 ծրագրային հայտեր ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով: Մարզպետարանը տեղեկացնում է, որ ՏԿԵՆ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվել և արդեն հավանության են արժանացել այդ հայտերից 26-ը։Հաստատված ծրագրերով կհիմնանորոգվեն ու կբարեկարգվեն ճանապարհներ, փողոցներ, մայթեր, կանցկացվեն արտաքին լուսավորության համակարգեր, կկառուցվեն խմելու ջրի նոր ջրագծեր, կվերանորոգվեն մանկապարտեզներ, բուժ.հաստատություններ, կգազիֆիկացվեն համայնքներ ու թաղամասեր և այլն:Արդեն իսկ հաստատված ծրագրային հայտերն են. Բալահովիտ համայնք- ճանապարհների բարեկարգում Գետարգել համայնք – նոր թաղամասի գազիֆիկացում Բյուրեղավան համայնք -«Ա. Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի թվային հետազոտության սենյակի կառուցում և սանհանգույցների վերանորոգում Չարենցավան համայնք – կենտրոնական բանուկ փողոցների, մայթերի և թաղամասերի ասֆալտապատ մակերեսների հիմնանորոգում Կամարիս համայնք – համայնքի 1-ին փողոցի արտաքին լուսավորության ցանցի վերականգնում Կամարիս համայնք – համայնքի 2-րդ փողոցի խմելու ջրի ջրագծի կառուցում Կամարիս համայնք – ոռոգման ջրի խորքային հորի հորատում Սոլակ համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում Եղվարդ համայնք – Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցում Եղվարդ համայնք – Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգում Նոր Երզնկա համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում Նոր Երզնկա – համայնքի նոր թաղամասի գազիֆիկացում Գեղաշեն համայնք – խմելու ջրի ջրագծի կառուցում Քասախ համայնք – Սգո սրահի վերանորոգում Քասախ համայնք – բուժամբուլատորիայի շենքի մի հատվածի վերանորոգում և հարակից տարածքի բարեկարգում Քասախ համայնք – համայնքային ճանապարհների ասֆալտապատում Քասախ համայնք – Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի վերակառուցում Քասախ համայնք –համայնքի գազիֆիկացում Քասախ համայնք – խմելու ջրի ջրագծի կառուցում Ակունք համայնք– Հատիսի խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգում Առինջ համայնք – ճանապարհների բարեկարգում Քանաքեռավան համայնք – գիշերային լուսավորության անցկացում Արզնի համայնք – Գետաշեն թաղամասի ճանապարհների ասֆալտապատում Պտղնի համայնք – ներհամայնքային ճանապարհների բարեկարգում Գետամեջ համայնք – ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում Մեղրաձոր համայնք – Աղավնաձոր գյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգում: Նշենք, որ ՀՀ ՏԿԵՆ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև Կոտայքի մարզից ներկայացված մյուս ծրագրային հայտերը:
08:45 - 17 հունիսի, 2019