ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ, լրիվ անվանումը՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն, ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում 1946 թվականին։ Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը՝ զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ։

ՀՀ ԱԳ նախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենն անդրադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության պաշտպանության խնդրին

ՀՀ ԱԳ նախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենն անդրադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության պաշտպանության խնդրին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին Փարիզում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը շնորհավորել է Օդրի Ազուլեին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը գոհունակություն են հայտնել տարիների ընթացքում Հայաստանի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մշտապես գործադրել է առավելագույն ջանքերը՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում ընդհանուր արժեքների վրա հիմնված իր կարևոր առաքելությունն իրականացնելու գործում։ Այդ համատեքստում նա ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում 2021-2025 թվականների համար Հայաստանի անդամակցության թեկնածությունը բխում է նաև այդ ջանքերի արդյունավետության բարձրացման նկատառումներից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդրին։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ համամարդկային մշակութային ժառանգության մասը կազմող Արցախի հայկական պատմամշակութային կոթողների՝ Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման և ինքնության խեղաթյուրման պայմաններում միջազգային հանրության կողմից կանխարգելիչ քայլերի իրականացումը ուղղակի հրամայական է։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածության, մասնավորապես՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում տարածաշրջան անկախ գնահատման առաքելություն ուղարկելու Գլխավոր տնօրենի առաջարկի իրականացման կարևորությունը։
11:52 - 12 նոյեմբերի, 2021
Չպետք է թույլ տանք, որ ԼՂ հայկական մշակութային ժառանգությունն արժանանա Նախիջևանի ողբերգական ճակատագրին. Արարատ Միրզոյան

Չպետք է թույլ տանք, որ ԼՂ հայկական մշակութային ժառանգությունն արժանանա Նախիջևանի ողբերգական ճակատագրին. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին: Իր ելույթում նախարարը նշել է.  «Պարո՛ն նախագահ,Պարո՛ն Գործադիր խորհրդի նախագահ,Տիկի՛ն Գլխավոր տնօրեն,Հարգելի՛ պատվիրակներ, Կցանկանայի, առաջին հերթին, շնորհավորել նորին գերազանցություն Մոուրաոյին՝ Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել իր պաշտոնում։ Ցանկանում եմ նաև շնորհավորել տիկին Օզուլեյին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում բոլոր անդամ երկրներին՝ Հայաստանի՝ որպես Գլխավոր համաժողովի փոխնախագահներից մեկի թեկնածությունը սատարելու համար:  Այն արտասովոր մարտահրավերները, որոնց այսօր բախվում է աշխարհը՝ զինված հակամարտություններից մինչև COVID-19 համավարակ և կլիմայի փոփոխություն, ընդգծում են կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը: Հետևաբար, այսօր, երբ մենք նշում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակը, վերահաստատում ենք մեր հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքներին և մեր աջակցությունը կազմակերպության Ռազմավարական վերափոխման գործընթացին։ 2022 թվականին կլրանա ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակը, որի ընթացքում  Հայաստանը հաստատակամորեն եղել և շարունակում է հավատարիմ մնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատին՝ ուղղված համամարդկային արժեքների առաջմղմանը և մեր ընդհանուր, այդ թվում՝ Կայուն զարգացման 2030 թվականի  օրակարգում սահմանված նպատակների իրականացմանը: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք ներկայացնել մեր թեկնածությունն անդամակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդին՝ 2021-2025թթ․ ժամանակահատվածի համար։ Հայաստանը հանձնառու է խթանել կրթության ապագան` հիմնված բոլորի համար հավասար հնարավորությունների սկզբունքի վրա։ Մենք կարծում ենք, որ համաշխարհային քաղաքացիական կրթությունը կարևոր գործիք է գլոբալ մարտահրավերներին հակազդելու համար։ Հավատացած ենք, որ կրթությունն ու իրազեկվածության բարձրացումը կենսական նշանակություն ունեն ատելության խոսքի և ինքնության հիմքով խտրականության կանխարգելումն առաջ մղելու գործում։ Սա նաև 2020թ. Երևանի պետական համալսարանում Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հիմնադրման հիմնական գաղափարներից է:  Մենք լիովին աջակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Աֆրիկայի առաջնահերթության և Փոքր կղզիների զարգացող պետությունների գլոբալ ծրագրերին, որոնք պետք է առավել խթանվեն՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթության և մշակույթի ոլորտներին։ Հայաստանն աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերին՝ ուղղված հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգության պահպանմանը և դատապարտում մշակութային խորհրդանիշների վրա հարձակումները՝ պայմանավորված դրանց ծագման կամ ինքնության տարբերություններով: Տիկնա՛յք և պարոնա՛յք, անցյալ տարվա աշնանն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ներառյալ դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 22․000 երեխա զրկվել է կրթության իրավունքից։ Շուրջ մեկ տարի է նաև, ինչ Հայաստանն ահազանգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ու անդամ պետություններին՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքների նկատմամբ լուրջ սպառնալիքների մասին։ Մենք երախտապարտ ենք տիկին Օզուլեին իր ջանքերի համար՝ միտված Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելուն, որը համապատասխանում է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի  կոնվենցիային։  Ցավոք, Ադրբեջանը շարունակում է արգելափակել այդ առաքելության իրականացումը։ Այս խոչընդոտող վերաբերմունքը  մեզ ստիպում է վատագույնը սպասել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության վիճակի վերաբերյալ։ Ե՛վ ռազմական գործողությունների ընթացքում, և՛ զինադադարի հաստատումից հետո ադրբեջանական զինուժի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և վանդալիզմի բազմաթիվ փաստագրված դեպքեր են արձանագրվել, և, թերևս, ամենատխրահռչակ օրինակն անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարին անօդաչու թռչող սարքից կրկնակի ճշգրիտ հարվածներն են։  Լեռնային Ղարաբաղի կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման հետ մեկտեղ մենք ականատես ենք լինում ավելի քան 1500 մշակութային և 19 000 թանգարանային նմուշներով հարուստ՝ ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրման և ճարտարապետական տեսքի փոփոխման անթույլատրելի դեպքերի։ Չափազանց կարևոր է միջազգային ջանքերն ուղղել և պատշաճ քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը արժանանա Նախիջևանի՝ ընդհանուր թվով 28 000 ոչնչացված հայկական մշակութային ժառանգության ողբերգական ճակատագրին։ Տիկնա՛յք և պարոնա՛յք, կցանկանայի եզրափակել խոսքս՝ ընդգծելով խաղաղության, հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մշակույթի, ինչպես նաև մշակույթների միջև երկխոսության խթանման կարևորությունը՝ որպես մարդկանց միավորելու և խաղաղ համակեցությունն ամրապնդելու կարևոր գործիք: Անշուշտ դա մեզ հնարավորություն կտա իրագործել Կազմակերպության բոլոր առաջնահերթությունները: Շնորհակալություն»։
22:00 - 11 նոյեմբերի, 2021
Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպել է Միրզոյանի և Բայրամովի հետ |azatutyun.am|

Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպել է Միրզոյանի և Բայրամովի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը երեկ հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի անց Ժան-Իվ Լը Դրիանն ընդունել է Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, նրանց հետ առանձին հանդիպումներ է ունեցել, այնուհետև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո համատեղ հանդիպում», - նշել է գերատեսչությունը՝ հավելելով․ - «Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը վերահաստատել է Ֆրանսիայի ցանկությունը՝ աջակցելու կողմերի միջև երկխոսության ակտիվացմանը՝ ի շահ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության»։ Լը Դրիանն ընդգծել է նաև, որ «Ֆրանսիան կողմ է հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ ջանքերին այս նպատակին հասնելու համար»։ Նախարարը հաստատել է գործընկերների հետ բանակցությունները շարունակելու իր պատրաստակամությունը։ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Փարիզում մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 41-րդ նստաշրջանին։ Միրզոյանի և Բայրամովի միջև բանակցություններ են կայացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։
10:04 - 11 նոյեմբերի, 2021
Պատերազմից հետո վանդալիզմը մեր կողմից պետք է արժանանա ամենախիստ դատապարտման. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար |armenpress.am|

Պատերազմից հետո վանդալիզմը մեր կողմից պետք է արժանանա ամենախիստ դատապարտման. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար |armenpress.am|

armenpress.am: ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հոկտեմբերի 12-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի լիագումար նիստի քննարկման շրջանակներում հանդես է եկել ելույթով։ Դեսպան Տեր-Ստեփանյանի հաշվետու ելույթը հրապարակվել է Nouvelles d'Arménie հանդեսի՝ «Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը քննադատում է ատելության դրսևորումները» վերտառությամբ հոդվածում Դեսպանի ելույթի հայերեն թարգմանությունը ստորև․ «Պարոն Գործադիր խորհրդի նախագահ, տիկին գլխավոր տնօրեն, Ձերդ Գերազանցություն դեսպաններ, հարգելի գործընկերներ, առաջին հերթին, կցանկանայի շնորհակալություն հայտնել Գլխավոր տնօրենին զեկույցի համար և օգտվելով առիթից՝ ողջունել այն հսկայական աջակցությունը, որն ուրվագծվում է իր թեկնածության շուրջ մեր Կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվելու կապակցությամբ: Այս վստահությունը հատկապես կարևոր կլինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու համար: Դրանց թվում է կրթության համընդհանուր հասանելիության խիստ կարևոր հարցը. այն ուղղորդում է մեր Կազմակերպության գործունեության նշանակալի մասը: Դա վերաբերում է բոլորի համար հավասար հնարավորությունների սկզբունքի պաշտպանությանը՝ ապահովելու կրթության հասանելիությունը յուրաքանչյուրի համար՝ անկախ մարդու կարողությունից, ռասայից, սեռից, էթնիկ ծագումից: Այն վերաբերում է նաև խոցելի բնակչությանը, հատկապես հակամարտության գոտիներում ապրողներին: Այս առումով, ես կարևոր եմ համարում հիշատակել մեկ տարի առաջ Արցախից հեռացած հազարավոր փախստականների իրավիճակը, որոնք ստիպված են եղել փախուստի դիմել իրենց պարտադրված պատերազմի պատճառով։ Հայաստանն աշխատում է բավարարել այդ մարդկանց կրթական կարիքները՝ սպասելով նրանց վերադարձին Արցախում իրենց մշտական բնակության վայրեր: Այս մարտահրավերների թվում է նաև ատելության խոսքի և անհանդուրժողականության այն վիրուսը, որը տարածվում է շատ մտահոգիչ կերպով. այն, ցավոք, ամրապնդվում է քաղաքական առաջնորդների հայտարարություններով, որոնք խարան են դնում որոշակի էթնիկ խմբերի վրա` նրանց նկատմամբ բռնություններն օրինականացնելու նպատակով: Գլոբալ քաղաքացիության կրթությունը մնում է այս արհավիրքը վերացնելու արդյունավետ միջոցը, և մենք պետք է հավատարիմ մնանք այն խթանելու գործին: Մենք նաև տխրությամբ արձանագրում ենք, որ ատելության և անհանդուրժողականության այս վիրուսն ազդում է մարդկության մշակութային ժառանգությանը պատկանող հարստության վրա: Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Հայաստանն ահազանգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին և ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամ պետություններին այն լուրջ սպառնալիքների մասին, որոնց ենթարկվում են Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական մշակութային արժեքները և դրանց ամբողջական ոչնչացումից խուսափելու համար անհապաղ միջամտելու անհրաժեշտության մասին: Մենք երախտապարտ ենք տիկին Օդրի Ազուլեին այն ջանքերի համար, որ նա ներդրել է այդ ժամանակից ի վեր, շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում Լեռնային Ղարաբաղ և դրան հարակից տարածքներ գործուղելու անկախ տեխնիկական առաքելություն, որը կկարողանար հավասարակշռության սկզբունքի հիման վրա մուտք ունենալ կողմերի մշակութային վայրեր: Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը կողմ էր արտահայտվել Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի՝ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին ի աջակցություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի նախաձեռնությանն ընդունված հռչակագրին, այդ երկիրն այս ամբողջ ընթացքում շարունակել է արգելափակել այդ առաքելության իրականացումը: Նման խոչընդոտող մոտեցումը մեզ ստիպում է լուրջ մտավախություն ունենալ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության վիճակի համար, մանավանդ որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո ավերածություններն ու վանդալիզմի գործողությունները շարունակվել են և մեր կողմից պետք է արժանանան ամենախիստ դատապարտման: Հայաստանն ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը և անդամ պետությունները կշարունակեն մոբիլիզացված մնալ այս հարցում: Իրոք, մշակութային ժառանգության պաշտպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իր դերի լիարժեք իրագործումը մեր բոլորիս պատասխանատվությունն է: Շնորհակալություն ուշադրության համար»,- ասված է դեսպանի խոսքում։
13:18 - 15 հոկտեմբերի, 2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կրթության և հետազոտության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և նպաստել նոր նախաձեռնությունների ու գաղափարների իրականացմանը։ Քննարկելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերը, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձա¬գետների այցելությունները Հայաստան՝ մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտներում հայեցակարգերի մշակման շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական օժանդակության տրամադրման նպատակով, Վահրամ Դումանյանը գոհունակություն է հայտնել Երևանի պետական համալսարանում Ցեղասպանության և զանգվածային վայրագությունների կրթության և կանխարգելման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի ստեղծման կապակցությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (IBE) Հայաստանի նախագահությանը, և առանձնահատուկ կարևորվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերն ու նշանակությունը աշխարհում արդի մարտահրավերների հաղթահարման, կրթության կայուն զարգացման և երեխաների կրթության իրավունքի ապահովման գործում: ՀՀ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ խորհրդի կողմից ներկայացվող մինչև 2025 թվականի ռազմավարությունը նույնպես հաջողությամբ կիրականացվի, և կհաղթահարվեն միջնաժամկետ հատվածի համար սահմանված խնդիրները: Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև 2021 թ. նոյեմբերի 4-ից 5-ը Հայաստանում նախատեսված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում բարձրագույն կրթության որակի վերաբերյալ Ֆրանկոֆոն ֆորումին առնչվող հարցեր: Ֆորումը կծառայի որպես քննարկումների, մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման հարթակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի ապահովման հիմնական դերակատարների համար՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում և դրանցից դուրս: Ֆորումի տարածաշրջանային գործընկերներն են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիին հրավիրել է Հայաստան՝ ֆորումին որպես բանախոս հանդես գալու համար: Վահրամ Դումանյանը, շնորհակալություն հայտնելով նաև մասնակցության ծրագրի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցաբերած աջակցության համար, հույս է հայտնել, որ այս ուղղությամբ ևս Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը կշարունակվի:
13:20 - 01 հոկտեմբերի, 2021
Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ

Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ: Քննարկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական և շարունակական արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ տարբեր ուղղություններով առկա փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի և կնպաստի նոր նախաձեռնությունների և գաղափարների իրականացմանը: Զրույցի ընթացքում հատկապես կարևորվել են Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցության և  Արցախ ու հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության գործուղման հարցերը: Վահրամ Դումանյանը վերահաստատել է Հայաստանի լիարժեք աջակցությունն առաքելության իրականացմանը: Հանդիպման շրջանակում քննարկվել է նաև «Վերակենդանացնելով Մոսուլի ոգին» նախաձեռնության շուրջ համագործակցությունը, և կարևորվել են մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը, մասնավորապես՝ հակամարտությունից տուժած գոտիներում: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նախորդ շաբաթ Հայաստանում է գտնվել Մոսուլի հին ձեռագրերի վերականգնման աշխատանքներով զբաղվող փորձագետների պատվիրակությունը՝ Քաղդեական եկեղեցու, Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի տնօրեն, արքեպիսկոպոս Նաջիբ Միխայիլի գլխավորությամբ, և հույս է հայտնել, որ համագործակցությունը լինելու է շարունակական, և Հայաստանը կարող է լավագույն փորձի փոխանակման միջոցով իր նպաստը բերել համաշխարհային մշակույթի պահպանման կարևոր գործում։ Նախարարությունը հայտնում է, որ արծարծվել են նաև ընթացիկ ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝ Գյումրու պատմական կենտրոնի վերականգնման հնարավորությունները և մշակութային հուշարձաններին սպառնացող վտանգների գնահատման ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հակազդման ստորաբաժանման հետ իրականացվող ծրագիրը, Հայաստանի համաշխարհային ժառանգության նախնական ցանկի վերանայման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի մշակութային քաղաքականության վերանայման շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական օժանդակության տրամադրումը։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն Էռնեստո Օտտոնեին շնորհակալություն է հայտնել նաև մասնակցության ծրագրի շրջանակում ՅՈՒԵՆՍԿՕ-ի ցուցաբերած աջակցության համար և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ ևս Հայաստանի ու ՅՈՒԵՆՍԿՕ-ի միջև համագործակցությունը կլինի շարունակական: 
12:02 - 01 հոկտեմբերի, 2021
Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը պաշտոնական այցով կգտնվի Ֆրանսիայի Հանրապետությունում՝ մասնակցելու ֆրանսահայ հայտնի կինոգործիչ Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում ընդգրկված ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի հոբելյանական երեկոն սեպտեմբերի 29-ին տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի դահլիճում: Բացման և գնահատանքի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Անրի Վերնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը, և այլ պաշտոնատար անձինք: Միջոցառման ընթացքում կցուցադրվի Անրի Վերնոյի մասին կենսագրական ֆիլմ, տեղի կունենա համերգ, որին զուգահեռ կցուցադրվեն Վերնոյի ֆիլմերի թվայնացված ազդագրերը: Համերգի ընթացքում կհնչեն Անրի Վերնոյի ֆիլմերի երաժշտությունների կատարումները՝ Ժան-Կլոդ Պըտիի ղեկավարած ֆրանսիական «Pasdeloup» նվագախմբի կողմից, ինչպես նաև սոպրանո Լիաննա Ալեքսանյանը կկատարի «Դլե յաման» երգը՝ մարսելաբնակ դուդուկահար Լևոն Մինասյանի նվագակցությամբ: Միջոցառումը կարևորվում է Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի նշանավորման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդին այս տարի Հայաստանի անդամակցության նպատակով ներկայացված թեկնածության համատեքստում: Այն նպատակ ունի Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում հարգանքի տուրք մատուցել ֆրանսահայ հայտնի կինոռեժիսորի հիշատակին, ներկայացնելու Վերնոյի ստեղծագործական ժառանգությունը, արժևորելու նրա տեղն ու դերը համաշխարհային կինոարվեստում և բացահայտելու ազգային ինքնության առանձնահատկությունը:
14:40 - 28 սեպտեմբերի, 2021
Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է Ալիևի հայտարարությանը |azatutyun.am|

Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է Ալիևի հայտարարությանը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը և պատրաստակամ է սատարել դրա՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ, «Ազատության» հարցին ի պատասխան ընդգծում է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը: «Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել է՝ ինչպե՞ս կմեկնաբանեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իբր Հայաստանը դեմ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցին Լեռնային Ղարաբաղ։ ՀՀ ԱԳՆ-ի քարտուղարը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար։ «Թե՛ պատերազմական գործողությունների ընթացքում, թե՛ հրադադարի հաստատումից հետո բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման և վանդալիզմի փաստագրված դեպքերը։ Ավելին` Արցախի կրոնական և մշակութային ժառանգության օբյեկտների ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ ականատես ենք լինում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հրահանգով իրականացվող պատմական փաստերի կեղծման, հայկական հուշարձանների ինքնության և պատկանելիության խեղաթյուրման, ճարտարապետական տեսքի փոփոխման անընդունելի դեպքերի», - հայտնում է ԱԳՆ քարտուղարը։ Հունանյանը նշում է, որ մշակութային հանցագործությունները կոծկելու նպատակով էր Ադրբեջանը տևական ժամանակ խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցելությունը՝ միաժամանակ կազմակերպությանը մեղադրելով կողմնակալության մեջ։ Ընդգծելով, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից առաքելության իրականացման համար խոչընդոտներ ստեղծելու և հարցը քաղաքականացնելու պրակտիկան հիմա էլ շարունակվում է, ԱԳՆ-ն հիշեցնում է՝ դեռևս 2020թ․ դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակութային հարցերով տեղակալը հայտարարել էր, որ Ադրբեջանը համաձայնություն չի տալիս առաքելության գործուղմանը։ «Արցախի վտանգված մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային ուշադրության հրատապ կարիքն ունի՝ այն պատշաճ կերպով պահպանելու և վանդալիզմի դեպքերը կանխելու համար։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացումն ու պատմամշակութային ժառանգության համապարփակ ուսումնասիրությունը կնպաստի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին և հնարավոր բացասական զարգացումների կանխարգելմանը», - նշում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության քարտուղարը: ԱԳՆ-ի քարտուղարն ընդգծում է, որ հայկական կողմը շահագրգռված է առաքելության՝ հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացմամբ և շարունակում է նպատակամղված ջանքեր գործադրել այս ուղղությամբ: Իլհամ Ալիևը ՅՈւՆԵՍԿՕ-ին քննադատել է Ադրբեջանի հանդեպ անուշադիր ու կողմնակալ վերաբերմունքի համար:
15:58 - 25 օգոստոսի, 2021
Ալիևը կրկին մեղադրում է Մինսկի խմբի միջնորդներին |azatutyun.am|

Ալիևը կրկին մեղադրում է Մինսկի խմբի միջնորդներին |azatutyun.am|

azatutyun.am: Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները` Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները միասնաբար հայտարարում են իրենց հովանու ներքո ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները վերսկսելու, հակամարտության տևական լուծումը գտնելու անհրաժեշտության մասին, Ադրբեջանի նախագահը վերստին քննադատում է նրանց, և անգամ անուղղակիորեն մեղադրում ղարաբաղյան վերջին պատերազմին նպաստելու մեջ: Երեկ, մասնավորապես, ընդունելով Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևային, Ալիևը պնդել է, թե միջնորդները մոտ երեք տասնամյակ շարունակված բանակցությունների ընթացքում մի շարք հնարավորություններ են կորցրել, արդյունքում, Բաքուն ստիպված է եղել սեփական ուժերով վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու իրագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված չորս բանաձևերը: «Այդ փաստաթղթերը պահանջում էին անհապաղ ու ամբողջությամբ դուրս բերել հայկական ուժերը մեր`միջազգայնորեն ճանաչված տարածքներից, ինչը շատ կարևոր քաղաքական ժեստ էր Անվտանգության խորհրդի կողմից: Սակայն, ցավոք, այդ բանաձևերը չիրագործվեցին: Ադրբեջանական հասարակության համար առավել դժվար էր ընկալել այն փաստը, որ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը Մինսկի խմբի համանախագահներն էին: Իրենք էին հենց ընդունել այդ բանաձևերը, բայց, ցավոք, նրանց նախագահության 28 տարին կորսված հնարավորությունների ժամանակաշրջան էր», - ասել է Ադրբեջանի նախագահը»։ Ըստ Ալիևի՝ ինքը մի քանի անգամ խնդրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ, սակայն՝ ապարդյուն: «Եթե Հայաստանի նկատմամբ ճիշտ ժամանակին պատժամիջոցներ մտցվեին, եթե Մինսկի խմբի համանախագահները`աշխարհի երեք գերտերությունները, օգտագործեին իրենց ներուժի հինգ տոկոսը, որպեզի համոզեին կամ հարկադրեին Հայաստանին՝ դուրս բերել իր օկուպացիոն ուժերը, ապա պատերազմ չէր լինի: Հետևաբար, պատերազմի համար պատասխանատվությունը ոչ միայն Հայաստանն է կրում, այլև բոլոր նրանք, ովքեր չկարողացան, կամ չցանկացան հարկադրել նրանց՝ հետևել միջազգային իրավունքին», - ասել է Ադրբեջանի նախագահը: Ալիևի այս հայտարարությունները հնչում են Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների`անցած շաբաթ կայացած հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Պուտինն ու Մակրոնը կրկին խոսել էին Մինսկի խումբը ակտիվացնելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու անհրաժեշտության մասին: Դրանից մի քանի օր անց` այս շաբաթասկզբին էլ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էր հայտարարել` ղարաբաղյան խնդիրը լուծված չէ, քանի դեռ չի հստակեցվել կարգավիճակի հարցը: Չնայած միջնորդների այս պնդումներին`Ադրբեջանի նախագահը շարունակում է մնալ անդրդվելի. երեկ նա կրկրնել է44-օրյա պատերազմից հետո շրջանառության մեջ դրած իր թեզը, թե ղարաբաղյան խնդիրն այլևս մնացել է անցյալում՝ ակնարկելով, որ ինքը խնդրի շուրջ քննարկումներ սկսելու ցանկություն չունի: «Հիմա պատերազմն ավարտվել է, հակամարտությունը լուծված է, եղածի մասին այլևս ասելիք չկա: Մենք պետք է նայենք ապագային, և ներկայումս մեր գլխավոր խնդիրն է վերականգնել քանդված, ամբողջովին ավերված տարածքները»: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
13:33 - 25 օգոստոսի, 2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից զեկույց է պահանջում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի վիճակի մասին


 |armenpress.am|

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից զեկույց է պահանջում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի վիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պահանջել է Թուրքիայից 2022 թվականի փետրվարին ներկայացրել զեկույց, թե ինչ վիճակում է գտնվում Ստամբուլում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիա տաճարը: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը: France Press-ի տվյալներով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն «մտահոգություն է հայտնել բյուզանդական դարաշրջանի հուշակոթողին մզկիթի կարգավիճակ տալու» առնչությամբ և խնդրել Թուրքիային մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը տրամադրել կառույցի «վիճակի մասին թարմացված զեկույց»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020 թվականի հուլիսի 10-ին հրամանագիր էր ստորագրել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին: Շատ քրիստոնեական եկեղեցիներ, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մտահոգություն էին հայտնել Թուրքիայի ղեկավարության այդ որոշման առնչությամբ:
12:43 - 24 հուլիսի, 2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային կրթական հանդիպմանը ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է COVID-19-ի դիմակայման միջոցները

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային կրթական հանդիպմանը ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է COVID-19-ի դիմակայման միջոցները

Հուլիսի 13-ին կայացել է «Վերականգնումից մինչև Կայուն զարգացման նպատակներ 4-ի (SDG 4) առաջընթացի արագացում» խորագրով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային կրթական հանդիպումը («Global Education Meeting-2021»): Առցանց հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ավելի քան 60 երկրի կրթության նախարարների և փոխնախարարների, ՄԱԿ-ի գործակալությունների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների, դասավանդողների, ուսանողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մասնավոր հատվածի և հիմնադրամների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպմանն ուղերձներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեն և Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիայի նախարար Կոյչի Հագիուդան` որպես SDG-Education 2030 ղեկավար կոմիտեի համանախագահ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հակիրճ ներկայացրել է մեր երկրի կրթության ոլորտում COVID-19-ի դիմակայման համար ձեռնարկված կարճաժամկետ, ինչպես նաև համավարակի և համանման աղետների կանխարգելման երկարաժամկետ լուծումների, տեխնոլոգիական կրթության ուժեղացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունն աջակցելու և արագացնելու 2030 թ. Կայուն զարգացման օրակարգի և իր SDG 4-ի իրականացման գործընթացը` սովորողների համար ապահովելու որակյալ կրթության անընդհատությունը: Հանդիպման ավարտին ընդունվել է ակնկալվող արդյունքների մասին փաստաթուղթ («Outcome document»)՝ համաշխարհային կրթության համագործակցության մեխանիզմներն ուժեղացնելու և այդ ուղղությամբ հետագա գործողությունները նախանշելու նպատակով:
15:39 - 15 հուլիսի, 2021
Դեսպան Բալայանը հանդիպել է Լյուքսեմբուրգի կարդինալի և ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահի հետ

Դեսպան Բալայանը հանդիպել է Լյուքսեմբուրգի կարդինալի և ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահի հետ

Հունիսի 7-8-ը Լյուքսեմբուրգում այցով գտնվող դեսպան Տիգրան Բալայանը հանդիպումներ է ունեցել Լյուքսեմբուրգի կարդինալ Ժան Կլոդ Հոլերիշի, ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ Սիմոն Բեկի, ԱԳՆ ներկայացուցիչների, խորհրդարանական խմբակցությեւնների, քաղաքական ուժերի և գործարար շրջանակների հետ։ Տ. Բալայանը կարդինալ Հոլերիշին է փոխանցել Ֆրանցիսկոս պապի՝ 2016 թ. Հայաստան այցից արված լուսանկարը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների քրիստոնեական ինքնությանը և բարեկամական կապերին։ Զրուցակիցներն խոսել են Հայ առաքելական և Լյուքսեմբուրգի կաթոլիկ եկեղեցիների միջև շփումները խորացնելու և համատեղ նախաձեռնություններով հանդես գալու փոխադարձ հետաքրքրության մասին։ ՅՈւՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը դեսպան Բալայանը հանգամանալից անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ռազմական հանցագործություններին, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել են Արցախի և հարակից շրջանների՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական-մշակութային հուշարձանները։
10:16 - 09 հունիսի, 2021
Արցախում հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի հայերի միությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին |1lurer.am|

Արցախում հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի հայերի միությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին |1lurer.am|

1lurer.am: ide class="content-wrapper__left fl"> Ուկրաինայի հայերի միությունը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կապված Արցախում հայկական ժառանգության դեմ արձանագրված վանդալիզմի գործողությունների հետ՝ հայտնում է AnalitikaUA.net-ը: Կազմակերպությունը նամակում խնդրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը հրավիրել Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության վրա, որն այժմ վտանգված է: Կարևոր է նշել, որ Արցախի Հանրապետությունում կա հայոց պատմության և մշակույթի ավելի քան 3000 հուշարձան, այդ թվում` ավելի քան 500 քրիստոնեական եկեղեցի, ինչպես նաև նախաքրիստոնեական դարաշրջանի տասնյակ հուշարձաններ: Այս հուշարձաններից ամենահինը ավելի քան 2 հազար տարվա վաղեմություն ունի (Տիգրանակերտի ամրոց): Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը դարձավ Ուկրաինայի առաջին հասարակական կազմակերպությունը, որն ընդգրկվեց Եվրամիության թափանցիկության ռեգիստրում: Բրյուսելում գործում է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչությունը: ինչպես հայտնի է, Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից Կիևում և Երևանում գործում են Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբներ, որոնք օգնություն են տրամադրում հայրենակիցներին:
17:01 - 08 մայիսի, 2021
ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին նամակ է հղել Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում իրականացվող գործողությունների հարցով

ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին նամակ է հղել Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում իրականացվող գործողությունների հարցով

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում իրականացվող գործողությունների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Նամակում նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում, ի թիվս այլ ռազմական հանցագործությունների, Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը, ինչի արդյունքում ոչնչացվել է տաճարի երկու գմբեթներից մեկը՝ խախտելով «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրությունը: Ավելին, համացանցում շրջանառվող բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր ապացուցում են, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո տաճարը վանդալիզմի է ենթարկվել, և ադրբեջանական ուժերի կողմից վնասվել է երկրորդ գմբեթը: Վերջերս Ադրբեջանը «շինարարական աշխատանքների» պատրվակով հանել է տաճարի գմբեթը` փորձելով փոխել հուշարձանի պատմական և ճարտարապետական ամբողջականությունը և աղավաղել դրա հայկական ինքնությունը: Վահրամ Դումանյանը շեշտել է, որ բազում հիմքեր կան հավատալու, որ Ադրբեջանը կանխամտածված արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը հայկական մշակութային ժառանգության վայրեր` իր կատարած ռազմական հանցագործությունները թաքցնելու համար: Ընդ որում՝ Ադրբեջանն ակտիվորեն իրականացնում է պատմական փաստերի կեղծման քաղաքականություն` Արցախում հայկական մշակութային ժառանգության վայրերն անվանելով «կովկասյան ալբանական»: Բարձր գնահատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերը մշակութային ժառանգության պաշտպանության գործում՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը գլխավոր տնօրենին կոչ է արել դատապարտել հայկական մշակութային ժառանգության վայրերը ոչնչացնելու և յուրացնելու փորձերը:
17:14 - 07 մայիսի, 2021
Շուշիի Մայր տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր․ Արա Այվազյան |tert.am|

Շուշիի Մայր տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր․ Արա Այվազյան |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է խաղաղ կարգավորման մաս։ Երևանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշիի սուրբ Ղազանչեցոց տաճարի գմբեթի հեռացմանը։ «Մենք սերտորեն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենան գնահատման առաքելության այցը տարածաշրջան, և մենք լիահույս եք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գործուն քայլեր կձեռնարկի այդ առաքելությունը կյանքի կոչելու ուղղությամբ»,- ասաց նա։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հատուկ զեկուցողներն այդ հարցին անդրադարձել են։ «Իրենց նամակում նրանք հատուկ ընդգծել են, որ հոկտեմբերի 8-ին Սուրբ Ղազանչեցոց Մայր տաճարի թիրախավորված ռմբակոծության հետաքննության անհրաժեշտությունը և միևնույն ժամանակ նրանք կարևորել են մայր տաճարի վերականգնման գործում Հայ առաքելական եկեղեցու դերակատարումը,- նշեց ՀՀ արտգործնախարարը՝ նկատելով, որ Ադրբեջանն այսօր անպատասխան է թողել ՄԱԿ-ի փորձագետների կոչը, ավելին, կոպիտ ձևով ի ցույց է դնում, որ արհամարհում է միջազգային կառույցների, հատկապես ՄԱԿ-ի միջազգային նորմերը,- պետք է հստակ նշեմ, որ Շուշիի Մայր տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր»։
13:44 - 06 մայիսի, 2021
Ադրբեջանը վախենում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների Արցախ այցից |1lurer.am|

Ադրբեջանը վախենում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների Արցախ այցից |1lurer.am|

1lurer.am: ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հարցազրույց է տվել Nouvelle d’Arménie պարբերականին: Հարցազրույցի հիմնական թեման Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող հայկական հուշարձանների պաշտպանության հարցն էր: Դեսպանը նշել է, որ Հայաստանի նպատակն է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներգրավել գործընթացում, որը պետք է կանխի Արցախի՝ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու վանդալիզմի գործողությունները, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու՝ Ադրբեջանի փորձերը: Չնայած Բաքուն համաձայնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվածությանը, այնուամենայնիվ, խոչընդոտներ է ստեղծում առաքելության իրականացման համար: Ըստ դեսպան Տեր-Ստեփանյանի՝ Ադրբեջանի իշխանությունները վախենում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները, մուտք գործելով հայկական մշակութային վայրեր, ականատես կլինեն հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վայրագությունների:
12:22 - 30 ապրիլի, 2021