Վեոլիա ջուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում 2017 թ․-ից։ «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում մայրաքաղաք Երևանը, 44 այլ քաղաք և 318 գյուղ: Ընդամենը 363 բնակավայր:

Դրանից բացի, ընկերությունը մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 53 բնակավայրի: Ընդհանուր առմամբ Օպերատորը սպասարկում 527 000 ակտիվ բաժանորդի:

Լոռու մարզում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Լոռու մարզում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 27-ին ժամը 14.00-ից մինչև ապրիլի 28-ը ժամը 14.00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը: ·Վանաձոր քաղաքի՝  Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացու, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորչի, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, Ֆրիկի, Գորկու, Ղուկասյան, Նալբանդյան, Երկաթուղայինների, Լազյան, Էլեկտրաֆիկացիայի, Հյուսիսային, Նարեկացու, Թևոսյան, Չարենցի, Ադամյան, Զաքարյան, Ազատամարտիկների, Հերացու, Սանկտ-Պետերբուրգի, Րաֆֆու, Կամոյի, Ռ.Մելիքյան, Այվազովսկու, Արաբկիրի, Տպագրիչների, Բանակի, Միչուրինի, Դպրոցի, Աբովյան, Զորյան, Նիզամու, Չերնիշևսկու, Մանուշյան, Կոմիտասի, Նար-Դոսի, Հ.Էմինի, Մառի, Լեոյի, Պարոնյան, Իսրայել Օրու, Հալաբյան, Պ. Սևակի, Ավետիսյան, Սարոյան, Իսահակյան փողոցների՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով,  Սայաթ-Նովայի, Մուրացանի, Աղյուսագործների, Ճավճավաձեյի, Մարտի 8-ի, Չապաևի, Օրբելու, Կարբիշևի, Աղաբաբյան, Կիլիկիայի, Տաթևի, Լոռվա, Լագերի 8, 9 փողոցների, Աղայան փող. 1-59 /կենտ/ և 1-74 /զույգ/ տների, Հակոբյան փողոցի կենտ համարի տների և նրբանցքի, Մաշտոցի փող. 1-33 /կենտ/, 2-58 /զույգ/ տների և նրբանցքի, Կնունյանց փող. 1-61 /կենտ/, 2-44 /զույգ/ տների և 2-րդ շենքի, Իսակովի փող. 1-27 /կենտ/, 1-30 /զույգ/ տների, Սունդուկյան 1-15 տների և 1-ին նրբանցքի, Ծատուրյան փող. 1-19 տների, Ն. Ստեփանյան 1-ի կոտորակների և 8-16 տների, Լալվարի փող. 1-11 /կենտ/ և 2-24 /զույգ/ տների, Նաիրի փող. 1, 3, 5 շենքերի, Ներսիսյան թաղ. 1, 2, 3, 4, 5, 5/1, 6, 7, 8, 10, 11, 12, 13, 14 շենքերի և փակուղու 1-ին շենքի, Երևանյան փող. 64, 66ա, 68, 70, 70/1, 103, 105, 107, 109 շենքերի, Շինարարների փող. 1, 2, 3, 4, 5, 5/1, 5/2, 8, 10 շենքերի, Աղայան փող. 72, 73, 75, 75ա, 77, 81, 83, 85, 87, 88, 90, 95, Ե1, Ե2 շենքերի, Ուսանողական փող. 4, 6, 8, 10, 14, 16, 16ա շենքերի և 1, 2, 3 տների, Գուգարքի 6, 7, 8, 9, 10 շենքերի և քոթեջների 1, 2, 3 փողոցների, ՋԷԿ C6-6, C6-3, C6-6, C6-8, ՋԷԿ տնակների, Լոռվա խճուղու, Վահագնի, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ, Գուգարք, Ամրակից, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ձորագյուղ, Ձորագետավան, Անտառամուտ գյուղերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
15:06 - 27 ապրիլի, 2022
Դատախազությունը միջոցներ է ձեռնարկում նաև պետական ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ

Դատախազությունը միջոցներ է ձեռնարկում նաև պետական ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ

ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում նաև պետական ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Դատախազությունը: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2021թ.-ին ուսումնասիրության առարկա է դարձրել կրթություն ստացող և ուսումնական hաստատություններ հաճախող անձանց, անվտանգության ապահովման հարցերը: ՀՀ ուսումնական հաստատություններում՝ մասնավորապես նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում կրթություն են ստանում (հաճախում են) փոքրահասակները կամ երեխաները և բազմաթիվ երեխաների միաժամանակ գտնվելը միևնույն վայրում՝ (շինությունում կամ կառույցում) առաջ է բերում անվտանգության բարձր միջոցների կիրառման և ապահովման խիստ անհրաժեշտություն: Հաշվի առնելով վերոհիշյալ հարցերի բացառիկ կարևորությունը՝ հաղորդում է ներկայացվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ առաջարկելով քննարկել ՀՀ ուսումնական հաստատություններում (այդ թվում՝ նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական) կրթություն ստացող և հաճախող անձանց, այդ թվում երեխաների անվտանգության ապահովման գործուն և ապահով միջոցներ կիրառելու, ուսումնական հաստատությունները համապատասխան անվտանգության համակարգերով (շտապ իրազեկման, տեսահսկման, իրավապահ մարմինների շրջագայության, կամ հերթապահության, կամ այլ միջոցներով) ապահովելու հարցերը, անհրաժեշտության դեպքում նախաձեռնել օրենսդրական կարգավորման գործընթաց՝ համագործակցելով այլ մարմինների հետ: Նախարարությունից ստացված գրությամբ տեղեկացվել է, որ ՀՀ ԿԳՄՍ կողմից շրջաբերականներ են ուղարկվել նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին, ինչպես  նաև՝ ՀՀ մարզեր և Երևանի քաղաքապետարան, առկա իրավիճակը հանգամանալից ներկայացնելու, դրանից բխող անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, արդյունքները նաև ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնելու նպատակով: Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումանսիրել է հոսանքահարման, դրանց հետևանքով մարդկանց, այդ թվում նաև երեխաների մահվան ընդհանուր իրավիճակը՝ դրանց նպաստած պայմանների և պատճառների վերհանման նպատարով: Այս ուսումնասիրության արդյունքներից ելնելով՝ հաղորդում է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որով բարձրացվել են բնակավայրերում, հանրային մարդաշատ վայրերում, հատկապես երեխաների կուտակման վայրերում (ուսումնական, մարզական, խաղային և այլն), ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության կամ կերպափոխման, հաղորդման, բաշխման, սպառման սարքավորումների շահագործման ընթացքում անվտանգության գործուն միջոցներ կիրառելու, անվտանգության համակարգերով (հսկման, իրազեկման, հասանելիության սահմանափակման, հատուկ նշագրման կամ այլ միջոցներով) ապահովելու խնդիրները: Նախարարությունից ստացված գրությամբ տեղեկացվել է, որ հաղորդման մեջ նշված հանգամանքների ուսումնասիրման նպատակով մի քանի իրավասու պետական մարմինների, նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնագետների ներգրավմամբ ստեղծվում է աշխատանքային խումբ:    Ուսումնասիրվել է նաև 2019-2020թթ. ընթացքում տեղի ունեցած և գրանցված հրդեհների և հակահրդհային անվտանգության սահմանված կանոնների, դրանց նկատմամբ հսկողության կառուցակարգերի արդյունավետության ոլորտը: Արդյունքում, հաշվի առնելով տեղի ունեցած հրդեհների մտահոգիչ քանակը, ինչպես նաև ուսումնասիրությամբ պարզված խնդիրները, գլխավոր դատախազության կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ ակտիվացնելու հրդեհների կանխարգելման ուղղությամբ ջանքերը հակահրդեհային քարոզչության, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության խստացման, հրդեհների առաջացման հավանականությունը նվազեցնող կազմակերպատեխնիկական միջոցառումների ուղղությամբ: Բարձրացվել է նաև մարդկանց կուտակման վայրերում (կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ, հանրային տրանսպորտ, առևտրի, բնակչության սպասարկման, ժամանցի օբյեկտներ), ինչպես նաև արդյունաբերական, էներգամատակարարման օբյեկտներում, վառելիքաքսուկային նյութերի պահեստարաններում աշխատակիցների հրդեհային անվտանգության հրահանգավորման պահանջների կատարման, հրդեհի դեպքում մարդկանց տարհանման ուղիների պլանների մշակվածության և տեսանելի վայրերում տեղադրված լինելու վիճակի մանրամասն ստուգում իրականացնելու և առկա թերությունները վերացնելու հարցը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված գրությամբ տեղեկացվել է, որ նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ ճշգրտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 29 անտառտնտեսությունների և հատուկ պահպանվող տարածքների հրդեհների արձագանքման պլանները, մարզպետարաններին առաջարկվել է ՏԻՄ-երի հետ աշխատանքներ տանել, որպեսզի պատրաստականության վիճակի բերվեն հրդեհների դեմ պայքարի համար նախատեված ուժերն ու միջոցները, գործուն միջոցներ ձեռնարկվեն միջպետական, անտառամերձ և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհների առաջացումը կանխելու համար: Բացի այդ, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ տարվել են աշխատանքներ նոր հրշեջ հիդրանտների տեղադրման, անսարքների վերանորոգման, ասֆալտապատման հետևանքով գետնի տակ մնաած հիդրանտների վերագործարկման և այլնի ուղղությամբ, իսկ իրավասու մարմիններին առաջարկվել է իրենց իրավասությունների շրջանակներում աջակցել խնդրի լուծմանը: Բարձր ջերմաստիճանի եղանակային պայմաններում հրշեջ-փրկարարական ջոկատները նաև իրականացնում են ուժեղացված ծառայություն, միջոցներ են ձեռնարկվում անտառային գոտիներ շրջայցեր իրաանացնելու, անօդաչու թռչող սարքերով պարբերաբար ուսումնասիրություններ իրականացնելու համար:
12:21 - 05 ապրիլի, 2022
Ձյան առատ տեղումների պատճառով ջրամատակարարման խնդիրներ են առաջացել Արագածոտնի և Լոռու մարզերում

Ձյան առատ տեղումների պատճառով ջրամատակարարման խնդիրներ են առաջացել Արագածոտնի և Լոռու մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արագածոտնի մարզում եղանակային անբարենպաստ պայմանների և ձյան առատ տեղումների պատճառով, ս.թ մարտի 22-ից   դադարեցվել «Յոթաղբյուր» կոչվող աղբյուրից սնվող Գեղադիր, Բերքառատ և Սադունց գյուղերի ջրամատակարարումը: Մինչև խնդրի  լիարժեք լուծումը, նշված գյուղերի ջրամատակարարումը կիրականացվի շրջիկ ավտոցիստերների միջոցով: Նույն պատճառներով խնդիրներ են առաջացել նաև Վանաձորը սնուցող Լոռու մարզի Ծովասար, Մայմեխ աղբյուրներում, ինչպես նաև քաղաքի ջրի մաքրման կայանում: Տվյալ հանգամանքով պայմանավորված, ս.թ մարտի 22-ից Վանաձոր քաղաքում և Շահումյան գյուղում ջրամատակարարումը կիրականացվի հայտարարված ժամանակացույցի խախտումներով: Վեոլիա Ջուր ՓԲԸ կողմից ձեռնարկվում են միջոցներ նշված խնդիրների շուտափույթ լուծման ուղղությամբ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  
14:34 - 22 մարտի, 2022
Վաղը 36 ժամով կդադարեցվի Երևանի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերի որոշ հատվածների ջրամատակարարումը

Վաղը 36 ժամով կդադարեցվի Երևանի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերի որոշ հատվածների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 23-ին ժամը 09.00-ից մինչև մարտի 24-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր.Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա.Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան, Լուկաշին փողոցների, Բաշինջաղյան փողոցի անհատական տնատիրությունների, Ֆուչիկի 1/3, Միկոյան 2, 2/2, 4/3 համարների, Եղվարդի խճուղու իրավաբանական բաժանորդների, Հալաբյան փողոցի՝ Հրշեջ կայանի, «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանի: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Իսակովի պողոտայի, Նոյ, Մուշ և Հաղթանակ թաղամասերի, Զ.Անդրանիկի թաղ. Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածների, Շրջանային, Հովնաթանի, Ա.Վեգների, Քեսաբցիների, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ.Գոշի, Ջամբուլի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Մալաթիայի, Շերամի, Բաբաջանյան, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու, Մոնթե Մելքոնյան, Գագարին, Իսրայել Օրի, Վանթյան, Տիտովի, Կուրղինյան, Դուրյան, Ռ. Մելիքյան փողոցների, Սեբաստիայի, Տիչինայի, Ջիվանու, Միքայելյան, Ծերենցի, Մեծարենցի, Մարտիկյան, Վ.Մամիկոնյան,  Արա Մանուկյան, Շահումյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 14-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ փողոցների, փակուղիների և նրբանցքների, Արարատյան 1-ին և 2-րդ զանգվածների: Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի: Արմավիրի մարզի՝ Թաիրով, Փարաքար գյուղերի և հանրային բաժանորդների; Արարատի մարզի՝ Արգավանդ, Գեղանիստ, Ազատաշեն, Նորաբաց, Գետափնյա, Արբաթ, Խաչփառ գյուղերի և հանրային բաժանորդների: Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:34 - 22 մարտի, 2022
Փետրվարի 14-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը

Փետրվարի 14-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 14-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.   Երևանում՝  Աջափնյակ վարչական շրջանի՝ Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան, Լուկաշին փողոցների, Շահումյանի 17-րդ փողոցի և նրբանցքի, Բաշինջաղյան փողոցի անհատական տնատիրությունների, Ֆուչիկի 1/3, Միկոյան 2, 2/2 համարների, Եղվարդի խճուղու իրավաբանական բաժանորդների, Հալաբյան փողոցի՝ Հրշեջ կայանի, «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Իսակովի պողոտայի, Անդրանիկի թաղ. Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածների, Սեբաստիայի 10, 12, 14, 16, 18, 18ա, 20, 22, 23, 23ա, 24, 24/1, 24/2, 25, 25/1, 26/1, 27, 28, 30, 30ա, 30բ, 78, 80, 82, 86, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 համարների, Տիչինայի փող. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքների, 1-ին փակուղու և 34 շենքի, Ծերենցի փող. 1-ին, 2-րդ նրբանցքների և 3, 5, 7, 7ա շենքերի, Շրջանային փող. 2/3, 2/4, 2/5, 2/6, Մանուկյան փող. 2, 4, 6, 8, 10 շենքերի, Ռ. Մելիքյան փող. և 2ա, 2/2, 2/3 շենքերի, Ջիվանու փող. և 11/1 շենքի, Միքայելյան փող. 1, 3 շենքերի, Հովնաթանի փող., Վեգների փող., Քեսաբցիների փող., 14 փողոցի և 1-ին նրբանցքի, 16-րդ և 17-րդ փողոցների, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ.Գոշի, Ջամբուլի, Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանային, Մալաթիայի, Շերամի, Անդրանիկի, Բաբաջանյան, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու փողոցների, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի՝ իր նրբանցքներով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ փողոցների, Նոյ և Մուշ թաղամասերի; Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի,   Արմավիրի մարզում՝ Թաիրով, Փարաքար գյուղերի և հանրային բաժանորդների,   Արարատի մարզում՝ Արգավանդ, Գեղանիստ, Նորաբաց, Գետափնյա, Արբաթ, Խաչփառ, Ազատաշեն գյուղերի և հանրային բաժանորդների,   Կոտայքի մարզում՝ Զովունի և Քանաքեռավան գյուղերի ջրամատակարարումը: Կոտայքի մարզի՝ Մրգաշեն գյուղի որոշ հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում:
10:24 - 12 փետրվարի, 2022
24 ժամ ջուր չի լինելու Երևանի Արաբկիր վարչական շրջանում

24 ժամ ջուր չի լինելու Երևանի Արաբկիր վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 8-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 9-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Սևքարեցի Սաքոյի, Հ. Էմինի, Մանուշյան, Այգեկցի, Ռիգայի, Հ. Սահյան, Բակունցի, Կալենցի, Արաբկիր 38, Ն. Դումանի, Բարբյուսի, Սեպուհի, Քեռու, Արծրունի, Հակոբյան, Կասյան, Սևաստոպոլյան, Կոնդի, Հնդկաստան, Ձորափ, Խաչատրյան փողոցների՝ իրենց նրբանցքներով, Փափազյան 2-րդ, Բաղրամյան 4-րդ, Կիևյան 1-ին նրբանցքների, Իսրայելյան 43, Բաղրամյան 2-րդ անցուղու 4, Սարյան 22, 24, 24/1, 26, Գյուլբենկյան 42-ից բարձր համարների, «Նաիրի», «Արամյանց», Ձորափ 40 հասցեի բժշկական կենտրոնների, Պարոնյան 9-21/3 կենտ և 10-40 զույգ համարների, Վաղարշյան 11-ից բարձր, Փափազյան 21-ից բարձր համարների ջրամատակարարումը: Իսկ Գրիբոյեդովի, Բաղրամյան և Կիևյան փողոցներում կնկատվի ջրի ցածր ճնշում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:23 - 08 փետրվարի, 2022
Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սեւան քաղաքի մի մասում

Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սեւան քաղաքի մի մասում

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 1-ին ժամը 10։00-20։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի մի շարք հատվածների ջրամատակարարումը: «Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնում են, որ ջուր չի լինի, մասնավորապես, հետեւյալ հատվածներում. 1-5 միկրոշրջանների, Էներգետիկների, Խաղաղության, Գրիբոյեդովի, Գործարանային, Կոմիտասի, Բաբաջանյան, Սարգիս Սևանցու փողոցների, Նալբանդյան 40ա-65, Սայաթ-Նովայի 17-27, Շինարարների 3, 5, Նաիրյան 168-187 համարների, Մաշտոցի անվան թիվ 1 և Զուրաբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցների, «Գալիք» մանկապարտեզի, Արդշին և ՎՏԲ բանկերի մասնաճյուղերի, Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի և ԱԱԾ վարչական շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:18 - 01 փետրվարի, 2022
Երևանի թաղամասերից մեկում ՄԻՊ-ի աջակցությամբ խմելու ջրի նոր համակարգ է կառուցվել

Երևանի թաղամասերից մեկում ՄԻՊ-ի աջակցությամբ խմելու ջրի նոր համակարգ է կառուցվել

Դեռևս 2019 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին Երևան քաղաքի թաղամասերից մեկից դիմել էին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման նոր համակարգ կառուցելուն աջակցելու հարցով։ Բողոք ներկայացրած անձը նշել էր, որ ջրագծերի վնասման արդյունքում բնակիչներին մատակարարվում է անորակ ջուր, ձմռանը ջրագծերում ջուրը սառչում է, իսկ հետևանքները վերացվում են բնակիչների կողմից։ Պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ բնակելի տների ջրագծերի վերանորոգման կամ ջրամատակարարման նոր համակարգ կառուցելու առաջարկներով ՄԻՊ-ը համապատասխան գրություններ էր հասցեագրել Ջրային կոմիտեին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությանը։ Պատասխաններ են ստացվել այն մասին, որ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված հատվածի բնակիչներին պատկանող ջրագծերը կառուցվել են առանց տեխնիկական նորմերի պահպանման (մասնավորապես՝ առանց խողովակների ջերմամեկուսացման և թաղման նվազագույն խորությունների պահպանման), հիմնականում անցնում են տարածքի տնտեսություններին պատկանող հողամասերով և հանդիսանում են ներքին ցանց, որի սպասարկումը դուրս է «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության գործառույթներից։ Հետևաբար, ջրագծերի վերակառուցումը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կատարված միացման փոփոխությունը պետք է իրականացվի բաժանորդների միջոցների հաշվին։ Պաշտպանը խնդրի վերաբերյալ իրավասու մարմիններին է ուղարկել բազմաթիվ  գրություններ, այդ թվում՝ Ջրային կոմիտե։ Մասնավորապես, պարզաբանումներ են պահանջվել փողոցի ջրագծերի վերակառուցման աշխատանքները նախատեսվող ներդրումային ծրագրերում ընդգրկելու վերաբերյալ։ 2021 թվականին Ջրային կոմիտե կրկին գրություն է հասցեագրել՝ կապված նշված բնակելի տների ջրամատակարարման խնդիրը Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում ներառելու և թաղամասում ջրամատակարարման խնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների հետ։ Պատասխան է ստացվել այն մասին, որ բնակելի տների ջրամատակարարման բաշխիչ ցանցը վերակառուցվել է Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում և ներկայում բոլոր 19 բաժանորդների ջրամատակարարումն իրականացվում է նոր համակարգով։
12:13 - 17 հունվարի, 2022
«Գառնի-Երևան» ջրատարի վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը

«Գառնի-Երևան» ջրատարի վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 05-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 06-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Ծխախոտագործների 1-65 համարների, Խորենացու փող. 28-ից-231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի, Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդ՝ այգեգործական թաղամասերի, Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը: Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:59 - 05 հունվարի, 2022