Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար։ Ծնվել է 1966թ մարտի 20-ին։ 1990 թ. - Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան։ 1989 թ. - Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ։ 1991 թ. - Մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա 1989 թ. Անցել է աշխատանքային գործուղում ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում։ 1990 թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։

1991 թ. Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում։ 1991-1993 թթ. - Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1993-1997 թթ. - Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա 1995-1997 թթ. - Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն 1997 թ. - ՀՀ Վարչապետի օգնական, Երեւան, Հայաստան 1997-1998 թթ. - Առաջին եվրոպական վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1998-1999 թթ. - Եվրոպայի վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1999-2002 թթ. - Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստան 2002 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (Ժնեւ, Շվեյցարիա)։

2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի ու Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (նստավայրը՝ Ստրասբուրգ)։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։ 2018 թվականի մայիսի 12-ին հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: 2018 թվականին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահի կողմից նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: 2020 թվականի նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից։

Ադրբեջանի նման վարքագիծն ակնհայտ կերպով սատարվում և խրախուսվում է Թուրքիայի կողմից․ Զոհրաբ Մնացականյանը՝  ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարին

Ադրբեջանի նման վարքագիծն ակնհայտ կերպով սատարվում և խրախուսվում է Թուրքիայի կողմից․ Զոհրաբ Մնացականյանը՝ ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարին

Հոկտեմբերի 19-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ:  Զրույցի առանցքում էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամաշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն իր զրուցակցի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող վայրագությունների, իր հսկողության տակ հայտնված ռազմագերիների խոշտանգումների և սպանությունների, քաղաքացիական բնակավայրերի և կենսապահովման ենթակառուցվածքների անընդմեջ թիրախավորման, կրոնական, մշակութային հաստատությունների հրետակոծման բազմաթիվ փաստերի վրա:  Մշտական քարտուղար Մորթնն իր խորին ցավակցությունը հայտնեց ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի կապակցությամբ:  Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին հոկտեմբերի 10-ին և 17-ին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությանը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից նշյալ համաձայնությունների խախտումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում վերջինիս անկարողությունը` հարգելու իր իսկ ստանձնած պարտավորությունները և հրաժարվելու հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծման նկրտումներից: ԱԳ նախարարը խորը մտահոգությամբ հայտնեց, որ Ադրբեջանի նման վարքագիծն ակնհայտ կերպով սատարվում և խրախուսվում է Թուրքիայի կողմից, որն էլ իր հերթին փորձ է անում  տարածաշրջանային անվտանգության ապակայունացմամբ առաջ մղել իր ծավալապաշտական նպատակները: Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատմանը:
15:12 - 20 հոկտեմբերի, 2020
Տեղում ներդրեք վերիֆիկացիոն մեխանիզմներ, ստիպեք Ադրբեջանին համաձայնվել դրանց և այնուհետև գտեք մեղավորին․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «ԲիԲիՍի Նյուզաուր»-ին

Տեղում ներդրեք վերիֆիկացիոն մեխանիզմներ, ստիպեք Ադրբեջանին համաձայնվել դրանց և այնուհետև գտեք մեղավորին․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «ԲիԲիՍի Նյուզաուր»-ին

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «ԲիԲիՍի Նյուզաուր»-ին: ԲիԲիՍի. Նախարար Մնացականյան, ինչու՞ հայկական ուժերը խախտեցին զինադադարը: Զոհրաբ Մնացականյան. Մեղքը մի բարդեք մեզ վրա: Հայաստանը լիովին հավատարիմ է երեկ ձեռքբերված զինադադարի հաստատման իր պայմանավորվածությանը: Եթե դուք մեզ եք մեղադրում, ապա ես եմ հարց առաջադրում. տեղում ներդրեք վերիֆիկացիոն մեխանիզմներ, ստիպեք Ադրբեջանին համաձայնվել դրանց և այնուհետև գտեք մեղավորին: Այսպիսով, նրանք են հանցագործները: Սա է հենց Ադրբեջանի քաղաքականությունը. մեղադրանքներ հնչեցնել և ագրեսիան շարունակելու արտոնություն ստանալ: Սա այն է, ինչ նրանք անում են, անում էին ողջ ընթացքում և շարունակում են նաև հիմա. կատարյալ անհարգալից վերաբերմունք և արհամարհանք իրենց իսկ ստանձնած պարտավորությունների նկատմամբ, շարունակական ագրեսիա, քաղաքացիական բնակչության շրջանում շարունակական ավերածություններ: Սա սարսափելի է: Սա բացարձակապես անընդունելի է: ԲիԲիՍի. Այսպիսով, Դուք կտրականապես հերքում եք Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումներն առ այն, որ դուք` հայկական բանակն է խախտել զինադադարը` ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո: Զոհրաբ Մնացականյան. Այն ուժի մեջ է մտել կեսգիշերին: Եվ այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց րոպեներ անց մենք արդեն իսկ արձանագրում էինք ադրբեջանական կողմի խախտումներ: Գիշերը հարաբերական անդորր է եղել: Ժամը 7:20-ին նրանք սկսել են զանգվածային հարձակողական գործողություններն Արցախի դեմ: Առավոտյան ժամը 7:20-ին տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդեցին մեր Պաշտպանության նախարարությունը և Արցախի Պաշտպանության բանակը, ինչի հիման վրա էլ մենք հանդես եկանք հայտարարությամբ: Եվ սա հստակ հաստատված է: Այս մասին մենք շատ հստակ ասել ենք. ոչ մի պարագայում մենք չենք ընդունելու որևէ մեղադրանք, ոչ մի պարագայում մենք չենք ընդունելու հավասարության նշան դնելու այս քայլերը, որոնք, ըստ էության, արտոնում են Ադրբեջանին` շարունակելու այս ագրեսիան: ԲիԲիՍի. Լավ, ուստի դուք առաջինը չեք կրակել: Հիմա կարող եք դա ասել, այդպես չէ՞: Զոհրաբ Մնացականյան. Ես վերջին մոտ երեք րոպեների ընթացքում հենց դա էլ ասում էի: ԲիԲիՍի. Հաշվի առնելով այն ամենն, ինչ Դուք ասացիք, վստահության ակնհայտ խարխլումն ու այն փաստը, որ զինադադարը տևեց ընդամենը մի քանի ժամ, ի՞նչ է լինելու հիմա: Ես նկատի ունեմ, որ դա լավ նախանշան չէ ապագայի համար, այդպես չէ՞: Զոհրաբ Մնացականյան. Դա միանշանակ բարձրացնում է ամբողջ տարածաշրջանում հետագա ապակայունացման ռիսկերը, և սրա մասին մենք հետևողականորեն բարձրաձայնել ենք վերջին երեք շաբաթների ընթացքում: Սեպտեմբերի 27-ից Արցախի մեր հայրենակիցների դեմ սանձազերծելով այս ագրեսիան՝ Ադրբեջանն ընտրեց հարցի լուծման ռազմական ուղին: Դա է հանդիսանում ամբողջ տարածաշրջանում և դրանից դուրս հետագա ապակայունացման ռիսկը: ԲիԲիՍի. Ինչո՞ւ է Հայաստանը թիրախավորում Ադրբեջանի երկրորդ քաղաք Գյանջայում քաղաքացիական բնակչությանը: Զոհրաբ Մնացականյան. Խաղաղ բնակչության առնչությամբ մենք շատ հստակ ենք եղել. երեք շաբաթ շարունակ Ստեփանակերտը` Արցախի մայրաքաղաքը, Շուշին, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը և հարյուրավոր գյուղեր ենթարկվում էին անդադար հրետակոծության և ռմբակոծության` անօդաչու թռչող սարքերի և թուրքական օդուժի կողմից կառավարվող թուրքական արտադրության «Բայրաքթարների» միջոցով: Հրթիռներ, «Գրադ», «Սմերչ», տանկեր, ավիացիա, ամեն ինչ ուղղվում էր այդ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների վրա: Մեր հայրենակիցների համար այս իրավիճակը պարզապես սոսկալի է: Կան բազմաթիվ տեղահանվածներ: Մարդիկ ապրում են ապաստարաններում: Էլեկտրակաէներգիայի և ջրի մատակարարումը խաթարվել է: Արցախի մեր հայրենակիցներն ամեն օր անցնում են այս տառապանքների միջով: Ադրբեջանը չի հասկանում քաղաքակիրթ լեզուն: ԲիԲիՍի. Լավ պարոն նախարար, դա ամենևին էլ իմ հարցը չէր: Ինչու՞ են խաղաղ բնակիչները սպանվում Գյանջայում: Զոհրաբ Մնացականյան. Սպասեք: Զինվորականները մտնում են մեր քաղաքացիական բնակավայրեր: Նրանք խեղում են մարմիններ, նրանք այնտեղ գլխատում են մեր հայրենակիցներին: Այս ամբողջն արձանագրված է: Նրանք Թուրքիայի միջոցով ահաբեկիչներ են հավաքագրել Սիրիայից և Լիբիայից, և այդ ահաբեկիչները կռվում են մեր ժողովրդի դեմ: Այս ամենն արձանագրված է: Այս ամենը հասանելի է միջազգային հանրությանը: Այդ բոլոր հավասարության նշանները բացարձակապես անընդունելի են: Մենք կրկին միայնակ կանգնած ենք երեք թշնամիների դեմ` Թուրքիայի, Ադրբեջանի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների: ԲիԲիՍի. Այս ամենը հերքվում է, հատկապես սիրիացի ահաբեկիչների ներկայությունը: Այն, ինչի մասին Դուք նշում եք, արդարացնում է Գյանջայի քաղաքացիական շրջանների հրթիռակոծումը: Զոհրաբ Մնացականյան. Ես նորից եմ կրկնում՝ ես միայն կարող եմ խոսել այն մեծ վնասի մասին, որ պատճառվել է մեր հայրենակիցներին. Տառապանքներ, որոնք պատճառվել են Արցախի մեր հայրենակիցներին: Դարձյալ մենք միայնակ առերեսվում ենք այդ երեք թշնամիներին:
11:23 - 20 հոկտեմբերի, 2020
ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարներն ու ՄԻ պաշտպանները հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ

ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարներն ու ՄԻ պաշտպանները հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանի և Արտակ Բեգլարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր հանգամանալից ներկայացնել Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում իրադրությունը և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հումանիտար հետևանքները:  Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդիպման մասնակիցներին համապարփակ զեկույց ներկայացրեց ադրբեջանական զինված ուժերի կողմից միտումնավոր  թիրախավորման հետևանքով Արցախի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասների մասին։ Արտակ Բեգլարյանը նշեց, որ քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծումն իրականացվում է միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով՝ նպատակ հետապնդելով ահաբեկման և ֆիզիկական բնաջնջման ենթարկել խաղաղ բնակչությանը՝ այդ կերպ անտեսելով խաղաղ բնակչության պաշտպանությանը միտված միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերը։ Արտակ Բեգլարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև ռազմական գործողությունների պայմաններում Արցախի Հանրապետության տարածքում ստեղծված համաճարակային իրավիճակի վրա և ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների անընդմեջ խախտումները և ռազմական գործողությունների շարունակականությունը կարող են հանգեցնել Արցախի տարածքում համաճարակային աղետի: Պաշտպանը ներկաներին իրազեկեց նաև Ադրբեջանի կողմից իր իսկ հսկողության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական բնակչության նկատմամբ ծայրահեղ դաժանությամբ աչքի ընկնող վերաբերմունքի, սպանությունների և դիակապտության դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված այդ անմարդկային գործողությունների դրվագներ պարունակող տեսանյութերը սոցիալական մեդիայի հարթակներում համատարած դրական արձագանք են ստանում ադրբեջանական հասարակության շրջանում։ Իր զեկույցում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները, որոնց թիրախն են քաղաքացիական բնակչությունը և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքները, ինչի հետևանքով ՀՀ բնակչության շրջանում արձանագրվել են զոհեր և վիրավորներ, ինչպես նաև լուրջ նյութական վնաս է հասցվել բնակելի ֆոնդին և սոցիալական նշանակության հաստատություններին:      Արման Թաթոյանն անդրադարձավ նաև իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների թիրախավորմանը, որը կրում է միտումնավոր և հետևողական բնույթ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները ռազմական գործողությունների կետերում կատարում են իրավապաշտպան՝ իրականությունը ներկայացնելու ֆունկցիա, և այդ գործառույթներին խոչընդոտելու և Արցախում պատերազմի արդար լուաբանումը լռեցնելու նպատակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բացահայտ սպառնալիքներից և իրավական մտացածին արգելքներ հարուցելուց զատ անցել է լրագրողներին ուղղակի թիրախավորելուն և կյանքին ու անվտանգությանը սպառնալիքներ ստեղծելու գործելակերպին: Արման Թաթոյանն այս գործելաոճը որակեց որպես  հանցանք խոսքի ազատության դեմ և միջազգային իրավունքի կոպիտ խախտում:              Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանն իր խոսքում ներկայացրեց Արցախի կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ ուղղված քաղաքացիական բնակչության վրա ռազմական ագրեսիայի հետևանքները մեղմելուն, մասնավորապես խաղաղ բնակչության պաշտպանության, ժամանակավոր տեղահանվածներին ապաստան տրամադրելու և առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու հետ կապված: Նա ընդգծեց, որ Արցախում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության և մասնավորապես՝ մարդասիրական մասնագիտացված կառույցների ուղղակի ներգրավվումը: Մասիս Մայիլյանը շեշտեց, որ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից գերժամանակակից զինատեսակների օգտագործմամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ իրականացվող ռազմական ագրեսիան, որը զուգակցվում է միջազգային իրավունքի և մարտական գործողություններ վարելու ընդունված նորմերի կոպտագույն խախտումներով, Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական անվտանգությանն ուղղված լրջագույն սպառնալիք է, ինչին հակազդելու համար միակ գործուն միջոց կարող է լինել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման՝ անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից:     Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ նախապես ծրագրավորված այս ագրեսիան տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող՝ Արցախի ժողովրդին մեկուսացնելու և իր պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության շարունակական դրսևորումն է: Նա հավելեց, որ ադրբեջանական ագրեսիան այսպիսի ծավալներ չէր ընդունի, եթե հակամարտությանն անմիջականորեն չներգրավվեր Թուրքիան իր քաղաքական և ռազմատեխնիկական  ներուժով՝ այդ թվում օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտում տեղակայման տեսքով, ինչը ոչ միայն Արցախի, այլև ողջ տարածաշրջանի խաղաղ բնակչության կյանքին և կենսագործունեությանը սպառնացող լրջագույն վտանգ է:
22:35 - 19 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |armenpress.am|

ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և  Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է Politico կայքը: Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ առաջինը կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նշվում է նաև, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չի բացառել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը: Կայքը հավելում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ նույն օրը Վաշինգտոն այցը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն ակտիվացնում է ԼՂ հակամարտության գոտում  լարվածությունը թուլացնելու  ջանքերը:
21:30 - 19 հոկտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ․ Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։ Նախարար Մնացականյանն իր էստոնացի գործընկերոջն իրազեկեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող  պատերազմի հանցագործությունների մասին, որոնք արտահայտվում են խաղաղ բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, սեփական հսկողության տակ հայտնված հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքով և դաժան սպանություններով, մշակութային, կրոնական և պատմական կոթողների շարունակական և դիտավորյալ հրթիռակոծմամբ։ Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքները կրակի դադարեցման ուղղությամբ՝ Զոհրաբ Մնացականյանն անթույլատրելի համարեց Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման ՌԴ և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռքբերված համապատասխանաբար հոկտեմբերի 10-ի և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների բացահայտ չկատարումը։   Այս համատեքստում նախարար Մնացականյանն իր խորը մտահոգությունը հայտնեց նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին Թուրքիայի բացասական ներգրավվածության առնչությամբ` ընդգծելով, որ վերջինիս ապակայունացնող գործելաոճը աղետալի հետևանքներ կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության համար։ Զրուցակիցները երկուստեք ընդգծեցին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը կայուն և կրակի դադարեցման վերիֆիկացվող ռեժիմի հաստատման անհրաժեշտության վերաբերյալ։
15:27 - 19 հոկտեմբերի, 2020
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ «Արտգործնախարարները քննարկեցին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց Ադրբեջանի կողմից պատերազմի հանցագործությունների, այդ թվում Արցախի քաղաքացիական բնակչության և կենսապահովման ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման, կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային օբյեկտների հրետակոծման, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի անթույլատրելիությունը։ Անդրադառնալով կրակի դադարեցման վերաբերյալ հոկտեմբերի 10-ի և հոկտեմբերի 17-ի համաձայնություններին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց ձեռքբերված պայմանավորվածությունների չիրականացման Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման և հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Ողջունելով հոկտեմբերի 17-ին ձեռքբերված հումանիտար զինադադարը՝ նախարար Շամպայնն ընդգծեց վերջինիս պահպանման և կյանքի կոչման անհրաժեշտությունը, ինչպես նաև համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը: Կանադայի ԱԳ նախարարը, իր աջակցությունը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, ընդգծեց արտատարածաշրջանային դերակատարների՝ հակամարտությանը չմիջամտելու անհրաժեշտությունը:  Նախարար Մնացականյանն իր հերթին բարձր գնահատեց Կանադայի ղեկավարության սկզբունքային որոշումը՝ իրականացվող հետաքննության շրջանակներում կասեցնել Թուրքիա ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման թույլտվությունները։ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությանը հնարավոր է հակազդել բացառապես միջազգային հանրության վճռական և գործուն ջանքերի միջոցով»,- նշված է հայտարարության մեջ։
00:57 - 19 հոկտեմբերի, 2020
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հումանիտար զինադադարի պայմանավորվածությունից հետո ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հումանիտար զինադադարի պայմանավորվածությունից հետո ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկեցին հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը:  Նախարար Մնացականյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական ներդրումը զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման գործում,  արձանագրեց, որ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ հրաժարվեց իրականացնել իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը և շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ:  ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։
00:44 - 19 հոկտեմբերի, 2020
Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |civilnet.am|

Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ |civilnet.am|

civilnet.am: Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Լավրովն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ս. թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության պահպանվող արդիականությունը: Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ս.թ. հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթներին խիստ հետևելու անհրաժեշտությունը, որը նախատեսում է հումանիտար նպատակներով կրակի դադարեցում: Վերահաստատվել է Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու նպատակով առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության կարևորությունը:
21:48 - 17 հոկտեմբերի, 2020
Նախապատրաստվում է Մնացականյանի այցը Վաշինգտոն. The Hill |armenpress.am|

Նախապատրաստվում է Մնացականյանի այցը Վաշինգտոն. The Hill |armenpress.am|

armenpress.am: Աշխատանքներ են տարվում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ: Այս մասին The Hill-ին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը: «Ակնկալվում է, որ այցն ու հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կկայանա այս ամիս»,- տեղեկացնում է լրատվամիջոցը՝ նկատելով, որ թեև հանդիպումը ծրագրված է ԱՄՆ-ի և Հայաստանի ամենամյա ռազմավարական երկխոսության ոգուն համապատասխան, այն նոր հրատապություն է ձեռք բերում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին, որի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, վիրավորվել են հարյուրավոր և տեղահանվել տասնյակ հազարավոր մարդիկ: Դեսպան Ներսեսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում այցի նախապատրաստման ուղղությամբ, սակայն այցի մանրամասները պաշտոնապես կհրապարակվեն ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ պետքարտուղարության հայտարարություններով:
18:26 - 17 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դրսևորումները լուրջ սպառնալիք են թե՛ տարածաշրջանային և թե՛ գլոբալ առումներով․ Մնացականյանը՝ Հունաստանի ԱԳ նախարարին

Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դրսևորումները լուրջ սպառնալիք են թե՛ տարածաշրջանային և թե՛ գլոբալ առումներով․ Մնացականյանը՝ Հունաստանի ԱԳ նախարարին

Հոկտեմբերի 16-ին ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին:  Ողջունելով գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նախարար Մնացականյանը, նշեց, որ Հունաստանի ԱԳ նախարարի այցն արտացոլում է երկու ժողովուրդների միջև դարավոր հարաբերությունների բարեկամական, եղբայրական բնույթն ու վերահաստատում փոխադարձ հանձնառությունը՝ առավել խորացնելու առկա փոխգործակցությունը՝ շփումների և ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման միջոցով: «Ձեր այցը տեղի է ունենում մեզ համար մարտահրավերներով լի մի շրջանում, երբ մեր հայրենակիցներն Արցախում առերեսվում են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, որն ուղեկցվում է երկու նոր գործոններով. Ադրբեջանին Թուրքիայի գործուն անվերապահ աջակցությամբ և վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչներ տեղափոխմամբ»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:  Գործընկերները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: Այս համատեքստում նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը Միջերկրածովյան հիմնահարցի վերաբերյալ՝ իր աջակցությունը և համերաշխությունը հայտնելով Հունաստանին և Կիպրոսին: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դրսևորումները լուրջ սպառնալիք են թե՛ տարածաշրջանային և թե՛ գլոբալ առումներով և հող են նախապատրաստում անկայունության նոր օջախների ձևավորման համար:    Նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հունաստանի կարևոր դերակատարությունը  Եվրամիության հետ Հայաստանի գործընկերության օրակարգում և աջակցությունը  ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շուրջ, հատկապես՝ խաղաղապահության ոլորտում:  Անդրադարձ կատարվեց նաև բազմակողմ հարթակներում երկու երկների միջև հաստատված համագործակցությանը: Երկուստեք վերահաստատվեց միջազգային հարթակներում փոխաջակցության առավել խորացման պատրաստակամությունը:  Հանդիպման ավարտին Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:  Նույն օրն առավոտյան Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:
21:23 - 16 հոկտեմբերի, 2020
Դա ի ցույց է դնում հակառակորդի բարբարոսության խորությունը. Մնացականյանը՝ հայ գերիներին սպանելու մասին |armtimes.com|

Դա ի ցույց է դնում հակառակորդի բարբարոսության խորությունը. Մնացականյանը՝ հայ գերիներին սպանելու մասին |armtimes.com|

armtimes.com: Դա նորություն չէ: Դա ի ցույց է դնում բարբարոսության այն խորությունը, որի հետ մենք բախվում ենք: Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նման տեսկաետ հայտնեց Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ գերիներին սպանելու դեպքին։ «Սա ի ցույց է դնում, որ մենք մեր հայրենակիցների գոյության համար ենք պայքարում: Այդ առումով որևէ բան մեզ հետ չի պահելու, և նորից խորապես խոնարհվում եմ այն խիզախների առաջ, որոնք կռվում են դրա համար»,-նշեց նա: Մնացականյանը նշեց, որ իրենց գործը լինելու է այդ բարբարոսության խորությունը միջազգային հանրությանը ամենախիստ ձևով ի ցույց դնելը: «Դրա իրավական և քաղաքական մասերը, իհարկե, կարելի է արտահայտել տարբեր ձևերով և իհարկե կուսումնասիրվի, կփաստագրվի և համապատասխան պրոցեդուրալ հարցերը կլուծվեն»: Արտգործնախարարը ընդգծեց՝ կարևորը այն է, թե խոսքը էապես ինչ երևույթի մասին է: «Ցանկացած քաղաքակիրթ նորմ ենթարկվում է ջախջախման: Սա այս կոնֆլիկտի էությունն է»:
17:22 - 16 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի հրահրմամբ ձգտում է ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը

Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի հրահրմամբ ձգտում է ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին. - Մեր տարածաշրջանները՝ Արևելյան Միջերկրականը և Հրավային Կովկասը ներկայումս բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը։ - Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ հրահրմամբ ձգտում է ընդլայնել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Թեև հասկանալի է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունների որոշումների հետևում կանգնած է Թուրքիան, սակայն այդ գործողությունների անդառնալի ռազմաքաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է հենց Ադրբեջանի ղեկավարությունը: - Միայն հոկտեմբերի 10-ի հայտարարությունից հետո ադրբեջանական գործողությունների արդյունքում արձանագրվել է 6 քաղաքացիական զոհ, որից չորսը՝ գնակահարվել են ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Հադրութում, իսկ 2-ը՝ հրետակոծության հետևանքով: Ադրբեջանի պատերազմի հանցագործությունները փաստագրված են նույն հանցագործենրի կողմից, որոնք համացանցում տարածում են և փառաբանում են իրենց քստմելի արարքները՝ այդ թվում գերեվարվածների նվաստացումն ու սպանությունները։ Եվ սա այն դեպքում, երբ հոկտեմբերի 10-ի հայտարարությունը ենթադրում է գերիների փոխանակում։ - Տարածաշրջանային անվտանգության և կայունության առումով հեռանկարում առավել մեծ սպառնալիք է նաև Ադրբեջանի ղեկավարության անդառնալի որոշումը՝ իշխանության պահպանման համար իրենց երկիրը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու և միջազգային ահաբեկչական խմբավորումների օջախի:
14:02 - 16 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած աննախադեպ լայնամասշտաբ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրությունը: Այս համատեքստում նախարարը իր խորին մտահոգությունը հայտնեց ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ: Զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով ձեռք բերված համաձայնությունը և շարունակաբար թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ պատճառելով մարդկային կորուստներ: Նախարար Մնացականյանն ընդգծեց նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական սարդիչ գործողությունների անթույլատրելիությունը: ԱԳ նախարարը խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայում Թուրքիայի ներգրավվածությամբ, ինչը դրսևորվում է վերջինիս անմիջական ռազմական մասնակցությամբ և Մերձավոր Արևելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի գործողություններն առավել ընդգծում են Արցախի ժողովորդի գոյութենական վտանգը և հրամայական դարձնում այն չեզոքացնելու ուղղությամբ միջազգային հանրության գործուն ջանքերի ձեռնարկումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և իր պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրականացման միջոցով: ՀՀ ԱԳ նախարարը, ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, առանձնահատուկ կարևորեց ՄԱԿ-ի և իր համապատասխան մարմինների կողմից հումանիտար աջակցության հասանելիության անհապաղ ապահովումը տեղում՝ մեղմելու Արցախի քաղաքացիական բնակչության տառապանքները և հասցեագրելու նրանց առաջնահերթ կարիքները՝ համաձայն ՄԱԿ նպատակների ոգուն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ և ընդգծեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը:
12:19 - 16 հոկտեմբերի, 2020