էդուարդ Աղաջանյան

2012թ. ավարտել է Մոնակոյի միջազգային համալսարանը՝ ստանալով բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան, 2016թ.՝ նույն համալսարանի մագիստրատուրան: Ֆինանսական ակտիվների կառավարման մագիստրոս:

2009-2010թթ. աշխատել է Մոնակոյի Ալբերտ 2-րդ  արքայազնի հիմնադրամի գիտական գծով տնօրենի օգնական: 2011թ.՝ «Մերիլ Լինչ» հիմնադրամի ֆինանսական հարցերով խորհրդականի օգնական: 2012 – 2016թթ. զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ: 2018թ. աշխատել է «HSBC» բանկի ռիսկերի կառավարման մասնագետ: 2018-2021թթ. եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2018 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2017-2018թթ. եղել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ:

2018թ. մայիսի 10-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: 2021 թվականի հունվարի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ըստ Սովետական Միության քարտեզի՝ այն հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքում․ Աղաջանյանը՝ ադրբեջանական հսկիչ կետի մասին

Ըստ Սովետական Միության քարտեզի՝ այն հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքում․ Աղաջանյանը՝ ադրբեջանական հսկիչ կետի մասին

Ադրբեջանական ուժերը տեղակայված են այն հատվածներում, որտեղ նախկինում այդ խնդիրը առաջացել էր։ Այսինքն՝ իրենց լոկացիայի առումով ոչինչ չի փոխվել, ուղղակի տեղադրել են այդ հսկիչ կետերը։ Խոսքը վերաբերում է այն ելակետային դիրքերին, որտեղ տեղակայվել են թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերը։ Ըստ Սովետական Միության քարտեզի՝ այդ հատվածը, որտեղ իրենք տեղակայված են եւ ճանապարհի այդ հատվածը գտնվում են Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ, իրենք տեղակայված են այդտեղ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։  Լրգարողների այն հարցին, թե ինչու է հայկական կողմն այս պահին առաջնորդվում Խորհրդային Միության քարտեզով Աղաջանյանը նշեց, որ այլ քարտեզներ չկան։ Աղաջանյանի կարծիքով պաշտոնյանների եւ գերատեսչությունների կողմից ադրբեջանական տեղանուններ օգտագործելը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքների վրա։  Աղաջանյանը տեղեկացրեց, որ այսօր հանդիպում է ունեցել Եվրամիության՝ հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի հետ եւ հարցերի ամբողջ շրջանակը մանրամասն քննարկվել է։  «Մեր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ հետեւյալն է․ ադրբեջանական կողմը, չնայած իր հայտարարություններին, թե իբր կողմ է երկարատեւ խաղաղության սկիզբ կամ մաս կազմելու, գործնականում իր քայլերով էլ ավելի է սրում եւ էսկալացնում իրավիճակը։ Սա մի խնդիր է, որը պետք է մշտապես մեր միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում լինի։ Հույս եմ հայտնել, որ իրենք կօգտագործեն իրենց գործիքակազմում եղած բոլոր այն ճնշման գործիքները, որոնցով հնարավոր կլինի Ադրբեջանին բերել կոնստրուկտիվ դաշտ»,- մանրամասնեց պատգամավորը։ Լրագրողի այն հարցին, թե Սյունիքում ադրբեջանական զինծառայողների կողմից փակած Գորիս-Կապան ճանապարհն ի՞նչ բանակցությունների արդյունքում է բացվել եւ արդյոք այս հենակետն է եղել ճանապարհը բացելու համար։ Աղաջանյանը պատասխանեց․ «Ռուս սահմանապահներն ստանձնել են այդ ճանապարհահատվածի վերահսկողական գործառույթ եւ իրենց բանակցությունների արդյունքում է այդ խնդիրը լուծվել է։ Նման պայմանավորվածություն չի եղել, գինը դա չէր։ Ինչ անում է ադրբեջանական կողմը, ընդամենը նպատակ ունի արժեզրկել խաղաղության օրակարգը։ Մենք գնում ենք տարածաշրջանում երկարատեւ խաղաղության գործընթացի սկիզբ դնելու ճանապարհով, պատրաստվում ենք չտրվել սադրանքներին: Մենք նման գործողությունները գնահատում ենք սադրանք Ադրբեջանի կողմից։ Այդ սադրանքները կարող են ուղեկցվել զոհերով, կարող են ուղեկցվել այլ տհաճ ու անցանկալի երեւույթներով, բայց դա է այն ճանապարհը, որով պետք է մեր քաղաքական ուժը տանի այս գործընթացը՝ առաջին հերթին հաշվի առնելով, որ դրա համար ստացել է ժողովրդի մանդատը»,- եզրափակեց Աղաջանյանը։   
17:33 - 14 սեպտեմբերի, 2021
Էդուարդ Աղաջանյանը ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գերիների վերադարձին ու անհետ կորածներին առնչվող հարցեր

Էդուարդ Աղաջանյանը ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գերիների վերադարձին ու անհետ կորածներին առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը օգոստոսի 31-ին հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և հաղորդակցման ու կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Հանդիպմանը քննարկվեցին Արցախյան հակամարտության կարգավորմանը, հայկական կողմի գերիների վերադարձին ու անհետ կորածներին առնչվող հարցեր: Կարևորվեց անհետ կորած անձանց իրավական պաշտպանությանն ուղղված քայլերի իրականացումը: Էդուարդ Աղաջանյանը կարևորեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը՝ նշելով, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության: Հանձնաժողովի նախագահը հյուրին մանրամասն ներկայացրեց Կառավարության հնգամյա ծրագրով նախանշվող քայլերը: Թիերի Ռիբոն ներկայացրեց հետպատերազմյան շրջանում ԿԽՄԿ-ի իրականացրած գործունեությունը՝ շեշտելով կազմակերպության համակարգված աշխատանքը տարածաշրջանում  Երևանի, Բաքվի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակների միջև: Նա հավաստիացրեց, որ ԿԽՄԿ-ն առավելագույն ջանքեր է գործադրում գերեվարված անձանց պահման պայմանների և նրանց հանդեպ վերաբերմունքի վերահսկման ուղղությամբ: Կառույցի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հայ գերեվարվածներին և օգնում նրանց պահպանել կապը ընտանիքների հետ: Նշվեց, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է իրականացնել իր մարդասիրական առաքելությունը որպես չեզոք միջնորդ մի շարք հարցերով՝ ներառյալ աջակցությունը սահմանամերձ բնակչությանն ու անհետ կորածների և նրանց ընտանիքների խնդիրները:
18:37 - 31 օգոստոսի, 2021
Նպատակահարմար է, որ Արցախի հարցով բանակցությունները շարունակվեն ՄԽ  շրջանակներում․ Էդուարդ Աղաջանյան

Նպատակահարմար է, որ Արցախի հարցով բանակցությունները շարունակվեն ՄԽ  շրջանակներում․ Էդուարդ Աղաջանյան

«Ես անկեղծորեն ցավում եմ, որ մեր բովանդակային քննարկումները հաճախ ընդմիջվում են նմանատիպ դրսևորումներով, և ես առաջին հերթին կոչ եմ անում մեր՝ ՔՊ կուսակցության մեր գործընկերներին, որևէ պարագայում չտրվել այն սադրանքներին, որոնք հաճախ հնչում են դահլիճի մյուս կողմից»,- այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի սկզբում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած իրարանցմանը։ ՔՊ խմբակցության պատգամավորն այս համատեքստում արձանագրեց, որ իր մոտ դիսոնանս է առաջացնում ընդդիմադիր ուժերի մեջ այն ներքին հակասությունը, որն, ըստ Աղաջանյանի, անզեն աչքով էլ տեսանելի է․ «Որովհետև անկեղծորեն ես չեմ հասկանում ու չեմ հավատում, որ «Հայաստան» դաշինքի  որոշ գործընկերների համար ընդունելի են իրենց իսկ խմբակցության այլ գործընկերների դիրքորոշումները, պահվածքը և խոսույթը, որովհետև տարբերությունը շատ մեծ է ,և այդ դիսոնանսը, կարծում եմ, բոլորիս մոտ առկա է»,- ասաց նա։ Ապա, անցնելով հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրման վերաբերյալ իրեն ուղղված հարցերին, Աղաջանյանը նախ խոսեց Արցախի հիմնահարցի վերաբերյալ բանակցություններին, որի մասին խոսել էր «Պատիվ ունեմ» խմբակցության Տիգրան Աբրահամայնը․ «Այս հարցի շուրջ, կարծում եմ, թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ մեր ռուս գործընկերները արտահայտել են իրենց դիրքորոշումը առ այն, որ նպատակահարմար է, որ բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի  շրջանակներում։ Պարոն Աբրահամյան, Դուք նաև խոսեցիք հետհեղափոխական կառուցողական բանակցությունների ֆոնին այն ռազմական զարգացումների մասին, որոնք տեղի են ունեցել, ըստ էության արձանագրելով, որ այդ թվացյալ կառուցողական բանակցությունների հետևում կոնկրետ ռազմական գործընթանցներ են տեղի ունեցել։ Այս ինֆորմացիան ինձ համար նորություն է, և չգիտեմ Դուք այն որտեղից եք ստացել, կխնդրեմ հնարավորության դեպքում նաև իրավապահ մարմիններին հաղորդեք այդ ինֆորմացիան, կամ Պաշտպանության նախարարությանը, որովհետև, կարծում եմ, որ այդտեղ հանցավոր անգործության դեպքեր կան»։ Անդրադառնալով արտաքին քաղաքականության ոլորտում առաջնահերթություններին՝ Աղաջանյանն ընթերցեց իրենց ծրագրի այդ հատվածը․ «Արտաքին քաղաքականության մեր ուղենիշն է ինչպես ՀՀ և Արցախի ժողովրդի, այնպես էլ սփյուռքահայության իրավունքների, անվտանգության և շահերի ապահովումը։ Արտաքին և անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պահպանումն ու հումանիտար խնդիրների լուծումը։ Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ողջ ներուժը՝ վերոնշյալ նպատակներին հասնելու համար՝ առաջնորդվելով ներպետական շահերով և հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության հրամայականով»։
14:19 - 11 օգոստոսի, 2021
Արսեն Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար․ Էդուարդ Աղաջանյանը ազատվել է պաշտոնից

Արսեն Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար․ Էդուարդ Աղաջանյանը ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդուարդ Աղաջանյանը ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Էդուարդ Աղաջանյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։ Նիկոլ Փաշինյանը նաև որոշում է կայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակել առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արսեն Թորոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- նշված է վարչապետի որոշման մեջ։ Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարարի պաշտոնից ազատման հրամանը նախագահը ստորագրել է հենց այսօր։ Նախարար է նշանակվել Անահիտ Ավանեսյանը։  
17:28 - 18 հունվարի, 2021
Ժողովրդի ընտրած և լեգիտիմ իշխանությունների առաջ վերջնագրեր դնել ուղղակի անթույլատրելի է․ Էդուարդ Աղաջանյան

Ժողովրդի ընտրած և լեգիտիմ իշխանությունների առաջ վերջնագրեր դնել ուղղակի անթույլատրելի է․ Էդուարդ Աղաջանյան

Ժողովրդի ընտրած և լեգիտիմ իշխանությունների առաջ վերջնագրեր դնել ուղղակի անթույլատրելի է՝ առավել ևս, հաշվի առնելով, թե այդ վերջնագրեր սահմանող քաղաքական ուժերն ովքեր են և ինչ քաղաքական հետագիծ ունեն: Այս մասին «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի` Նիկոլ Փաշինյանին ներկայացրած հրաժարականի վերջնագրին: Էդուար Աղաջանյանը նշեց` ինքը համաձայն չէ, որ ընդդիմադիր ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը քաղաքական առումով չեզոք է: «Նախևառաջ պետք է հաշվի առնել, թե որ կուսակցություններն են առաջադրում պարոն Մանուկյանին: Ընդամենը երեք կուսակցության անուն տամ` «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն»: Հետևաբար պնդել, թե Վազգեն Մանուկյանը նեյտրալ թեկնածու է, անհեթեթություն է: Ուզում եմ հիշեցնել, որ Վազգեն Մանուկյանը «Վերնատուն» կոչված հանրային ակումբի հիմնադիրն է, որը, մեղմ ասած, ապաքաղաքական չէ»,- ասաց նա: Էդուարդ Աղաջանյանը խոսքով` ընդդիմադիր ուժերը բացառում են այս պահին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը և պնդում են, որ պետք է վարչապետի փոփոխություն լինի, և Վազգեն Մանուկյանին ներկայացնում են որպես ժողովրդի թեկնածու: «Պարզ չէ, թե որ չափանիշներով է սահմանվում ժողովրդի թեկնածուի ընտրությունը, և ինչքանով է պարոն Մանուկյանը ժողովրդի թեկնածու: Երբ մենք արձանագրում ենք, որ վերջին 20 տարիների ընթացքում ընտրությունները մշտապես կեղծվել են, ընդ որում, այդ կեղծիքներին մշտապես մասնակից են եղել իմ նշած երեք կուսակցությունները՝ տարբեր ժամանակներում կազմելով իշխող քաղաքական ուժի հետ կոալիցիաներ, գիտենք, որ գործ ունենք, ըստ էության, ընտրություն կեղծող իշխանությունների հետ: Հետևաբար, գալիս է հարցի պատասխանը, թե ինչու է իրենց համար սկզբունքային, որ ոչ թե հերթական կամ արտահերթ ընտրությունների անցկացում տեղի ունենա, այլ օր ատաջ վարչապետը փոխվի»,- նշեց նա: Էդուարդ Աղաջանյանը համոզված է, որ Վազգեն Մանուկյանը չի կարող կոնսոլիդացնել հանրությանը: Նա այդ կարծիքին է հանգել՝ հանրային տրամադրությունները վերլուծելով: «Երեկվա հանրահավաքի նկատմամբ հանրային արձագանքն առնվազն միանշանակ չէ»,- ասաց նա: Անդրադառնալով եռակողմ համաձայնագրին՝  Աղաջանյանը նշեց՝ նաև Վազգեն Մանուկանն է համաձայնել, որ համաձայնագիրը փոփոխման ենթակա չէ: «Այդ փաստաթղթի շուրջ բանակցությունները կարող է իրականացնել միայն ժողովրդի ընտրած լեգիտիմ իշխանությունը, մասնավորապես` լեգիտիմ առաջնորդը: Ուզենք թե չուզենք, այս պահին այդ լեգիտիմ առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց նա:   Մանրամասները՝ տեսանյութում։
21:11 - 06 դեկտեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ եւ 4-րդ կետերը՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանին 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով: 2. Էդուարդ Հարությունյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ավիատոմսի (Երեւան-Մոսկվա), օրապահիկի եւ գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- ասվում է որոշման մեջ։
20:28 - 27 նոյեմբերի, 2020
Մի շարք զինծառայողներ և կամավորներ մտադիր են հանրահավաք իրականացնել՝ հաջակցություն կառավարության և վարչապետի․ հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց․ Է․ Աղաջանյան

Մի շարք զինծառայողներ և կամավորներ մտադիր են հանրահավաք իրականացնել՝ հաջակցություն կառավարության և վարչապետի․ հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց․ Է․ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Տեղյակ ենք, որ Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ և որպես կամավոր առաջնագիծ մեկնած քաղաքացիներ այսօր մտադիր են հանրահավաք իրականացնել Երևանում՝ հաջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի։ Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ցուցաբերած աջակցության համար, և վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով կարդարացնենք այն։ Միաժամանակ, հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց, քանի որ ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում արգելված է հավաքների կազմակերպումն ու դրանց մասնակցելը։ Բացի այդ՝ այս օրերին մեզ առավել քան երբևէ համախմբվել է պետք ու մեր ամբողջ ներուժն ուղղել հայրենիքի վերակառուցմանը»։
11:41 - 18 նոյեմբերի, 2020
Վարչապետի գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների. Էդուրարդ Աղաջանյան

Վարչապետի գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների. Էդուրարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուրարդ Աղաջանյանը պարզաբանում է ներկայացրել վարչապետ Փաշինյանի վերջին գրաման վերաբերյալ․ «Վարչապետի վերջին գրառման հետ կապված բազմաթիվ իրարամերժ մեկնաբանություններ են հայտնվել։ Շատերն այն դիտարկում են իբրև քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ։ Վստահեցնում եմ, որ սա տարընթերցում է։ Գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր, շաբաթներ շարունակ լինելով առաջնագծում, այս օրերին շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների, ոչ մի դեպքում չփորձել ապակայունացնել ներքաղաքական վիճակը և համախմբվել՝ հանուն Հայաստանի ու Արցախի։ Միաժամանակ, այս օրերին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները լծված են կանխելու ցանկացած ներքին բախում և բացառելու զինված խմբավորումների գոյությունը։ Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի ու Արցախի առջև առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր է լուծել միայն ներքաղաքական կայունության միջավայրում և մեր ողջ ներուժի կոնսոլիդացիայի դեպքում։ Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում զերծ մնալ ատելության, բռնության քարոզից և պառակտիչ գործունեություն իրականացնելուց։ Ողջախոհություն բոլորիս»։
02:59 - 16 նոյեմբերի, 2020
Համոզմունքներիս հետ անհամատեղելի եմ համարում վարչապետի աշխատակազմում հետագա աշխատանքս․ խորհրդական Տաթևիկ Սողոյանն ազատման դիմում է ներկայացրել

Համոզմունքներիս հետ անհամատեղելի եմ համարում վարչապետի աշխատակազմում հետագա աշխատանքս․ խորհրդական Տաթևիկ Սողոյանն ազատման դիմում է ներկայացրել

ՏՄԱՀԳ Կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության խորհրդական Տաթևիկ Սողոյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին։   «Վարչապետի աշխատակազմի ղեկավար  Պարոն Էդուարդ Աղաջանյանին Դիմում Հարգելի պարոն Աղաջանյան, Պատերազմի 44 օրերին ՀՀ վարչապետի աշխատակազմի էլէկտրոնային փաստաթղթաշարժի համակարգից ստացել եմ 3 շրջաբերական՝ ամեն օր 9:00-21:00-ն աշխատավայրում լինելու, ճաշարանի և ծառայողական ավտոբուսների աշխատանքի վերաբերյալ։ Պաշտոնապես ստացել և կատարել եմ 3 աշխատանք՝ հասարակական զուգարաններում վերահսկողություն իրականացնելու, պետական մարմնի վարչական շենքում ընթացիկ նորոգում իրականացնելու և ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի հանձնաժողովի նիստին մասնակցելու վերաբերյալ։ Ուրիշ ոչ մի հանձնարարություն չեմ ստացել և չեմ կատարել։ Գիտակցելով վարչապետի աշխատակազմում իմ գտնվելու անպատեհությունը, ինչպես նաև ականատես լինելով ՀՀ վարչապետի դիվանագիտական պարտությանը, այդ պարտությունը և սեփական պաշտոնավարման անպատեհությունը չընդունելու համառությանը, որի արդյունքում վտանգվում է մեր Հայրենիքի և մեր ապագան՝ համոզմունքներիս հետ անհամատեղելի եմ համարում վարչապետի աշխատակազմում հետագա աշխատանքս և խնդրում եմ ազատել ինձ իմ զբաղեցրած պաշտոնից։ ՏՄԱՀԳ Կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության խորհրդական Տաթևիկ Սողոյան»։
16:21 - 13 նոյեմբերի, 2020
Վաղն արդեն վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով․ Էդուարդ Աղաջանյան

Վաղն արդեն վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով․ Էդուարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՜ հայրենակիցներ,Պայմանավորված նոյեմբերի 10-ի գիշերը մի շարք անձանց կողմից կառավարական տուն 1 հասցեում գտնվող պետական գույքին հասցված զգալի վնասով և անկարգություններից հետո իրականացված նախաքննությամբ՝ երկու օր հնարավոր չի եղել ապահովել վարչապետի աշխատակազմի բնականոն աշխատանքը։ Այսօր արդեն մասամբ հնարավոր է եղել աշխատանքների վերականգնումը, իսկ վաղն արդեն վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով։Հայտնում եմ, որ անկարգության պատասխանատուների մի մասն արդեն նույնականացվել է և ձերբակալվել։ Ընթանում են աշխատանքներ մյուսների հայտնաբերման ուղղությամբ։ Բոլոր պատասխանատուները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության»։
16:01 - 12 նոյեմբերի, 2020
Քիչ առաջ խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած սադրանքի հեղինակը բերման է ենթարկվել․ Էդուարդ Աղաջանյան

Քիչ առաջ խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած սադրանքի հեղինակը բերման է ենթարկվել․ Էդուարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Սիրելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած սադրանքի հեղինակը բերման է ենթարկվել։ Այս պահին միջոցառումներ են իրականացվում սույն անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ։ Չնայած այն հանգամանքին, որ ուղիղ եթերում ոստիկանության ներկայացուցիչը բազմիցս նշեց, որ սադրանքի հեղինակը քաղաքացիական անձ էր, և ոստիկանությունը չէր կարող նման անհեթեթ գործողություն իրականացնել, որոշ լրատվամիջոցների կողմից եղածը համառորեն մեկնաբանվում է որպես ոստիկանության կողմից իրականացրած սադրանք, ինչը, կրկնում եմ, իրականության հետ որևէ աղերս չունի։ Սադրիչի ինքնությունը պարզելուն պես հանրությանը հավելյալ կտեղեկացնենք։ Ողջախոհություն բոլորիս»։
20:55 - 11 նոյեմբերի, 2020
Մենք թույլ չենք տալու հանցագործ միավորներին զավթել իշխանությունը․ Էդուարդ Աղաջանյան

Մենք թույլ չենք տալու հանցագործ միավորներին զավթել իշխանությունը․ Էդուարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Սիրելի՛ հայրենակիցներ, միանշանակ է, որ այսօր հանրության գերակշիռ հատվածի ակնկալիքը գործող իշխանություններից հետևյան է. ապահովել երկրի ներքին կայունությունը և թույլ չտալ որոշ կասկածելի միավորների առիթից օգտվել և առաջ քաշել նեղ անձնական շահերից բխող ռևանշիստական օրակարգեր։ Վստահեցնում եմ ձեզ, որ մենք դա թույլ չենք տա։ Միաժամանակ պարզ է, որ հասկանալի պատճառներով ձեզ մոտ բազմաթիվ օբյեկտիվ հարցեր են ծագում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որոնց պատասխանները դեռևս չեն տրվել։ Վստահեցնում ենք, որ այն ծավալի տեղեկատվությունը, որն այս պահի դրությամբ հրապարակվել է վարչապետի և այլ պաշտոնատար անձանց կողմից, առավելագույնն է, որ այս պահին հնարավոր է հանրայնացնել։ Բայց և պետք է վստահ լինեք, որ որևէ մանրուք այս ամբողջ գործընթացի վերաբերյալ հանրությունից չի թաքցվելու։ Դա ուղղակի բացառված է։ Պետականության շուրջ համախմբման կոչ անելն այս պահին նույնիսկ անիմաստ եմ համարում, քանի որ այդ համախմբվածությունն ըստ էության այս պահին կա. մենք դա տեսնում ենք, և հատկապես այս իրավիճակում դա առավել քան պարտավորեցնող է։ Միաժամանակ, յուրաքանչյուր ոք, ներառյալ մեր քաղաքական թիմը, պետք է պատրաստ լինի ստանձնելու պատասխանատվության իր բաժինը։ Մենք թույլ չենք տալու հանցագործ միավորներին զավթել իշխանությունը և օրենքով սահմանված բոլոր միջոցները գործարկելու ենք այդ նպատակին հասնելու համար։ Չկասկածեք»։
18:16 - 11 նոյեմբերի, 2020
Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչություններն արդյունավետ համագործակցում են. Աղաջանյան

Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչություններն արդյունավետ համագործակցում են. Աղաջանյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը անդրադարձել է սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվություններին և հայ-վրացական հարաբերություններին: «Սիրելի՛ հայրենակիցներ, Վերջին օրերին սոցիալական ցանցերում բավականին անհանգստացնող միտումներ են նկատվում։ Մասնավորապես, որոշ կեղծ օգտատերեր, ուղղորդվելով հայտնի և անհայտ կենտրոններից, փորձում են ազդել հանրային տրամադրությունների վրա՝ ներկայացնելով Վրաստանը և վրաց ժողովրդին որպես պատերազմում ադրբեջանական կողմին աջակցողի։ Կոչ եմ անում չտրվել սադրանքներին և բացառել նման ապատեղեկատվության ստեղծումն ու տարածումը։ Տեղեկացնում եմ նաև, որ Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչություններն արդյունավետ համագործակցում են, որպեսզի բոլորիս հուզող խնդիրները հրատապ լուծում ստանան։ Հայտնում եմ նաև, որ համատեղ ջանքերի շնորհիվ դրանցից շատերն արդեն իսկ լուծված են։ Մեր եղբայրական ժողովուրդների հազարամյա բարեկամությունը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել, քանի որ այն հիմնված է խորը արժեհամակարգային ընդհանրությունների վրա։ Ուստի, ևս մեկ անգամ հորդորում եմ չտրվել ուղղորդված սադրանքներին և պահպանել համերաշխությունը վրաց ժողովրդի հետ թե՛ առցանց տիրույթում, թե՛ դրանից դուրս», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Աղաջանյանը:
23:27 - 07 հոկտեմբերի, 2020
Վարչապետին սպասարկող ինքաթիռը դասվում է այն շարքին, որի մասին տեղեկությունը պետք է լինի գաղտնի․ Էդուարդ Աղաջանյան |tert.am|

Վարչապետին սպասարկող ինքաթիռը դասվում է այն շարքին, որի մասին տեղեկությունը պետք է լինի գաղտնի․ Էդուարդ Աղաջանյան |tert.am|

tert.am: Օրենքով սահմանված է, որ վարչապետին սպասարկող ինքաթիռը դասվում է այն շարքին, որի մասին տեղեկությունը պետք է լինի գաղտնի: Այս մասին այսօր ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի օդանավը ներկելու հետ կապված գումարների վերաբերյալ խոսակցությունների մասին: Մամուլում ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական «Airbus A319» ինքնաթիռը ներկելու համար հատկացվել է 250.000 դոլար: Էդուարդ Աղաջանյանը հերքեց այս տեղեկությունը: «Այդ թիվը չի համապատասխանում իրականությանը, բայց ցավոք, ես չեմ կարող այդ թիվը բարձրաձայնել՝ հաշվի առնելով գաղտնիության չափանիշները»,- ասաց նա և հարցին, թե որն էր առաջնահերթությունը վարչապետի օդանավը վերափոխելու, Աղաջանյանը նշեց, որ խնդիր էր առաջացել և ներկը կիսով չափ ջնջվում էր, թափվում էր:
09:43 - 18 սեպտեմբերի, 2020