ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ։

Ծնվել է1982 թվականի մայիսի 16-ին, Երեւանում։

Սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, մագիստրոս։ 2007թ. սովորել է Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում։ 2009-2010թթ.՝ Ջորջթաունի համալսարան, Իրավունքի կենտրոն, ունի մագիստրոսի աստիճան։ 2017-2018թթ. սովորել է Սթենֆորդի համալսարանում, իրավագիտության մագիստրոս է։ 

2003-2005 թթ. եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոնի իրավախորհրդատու, 2005-2006 թթ.՝ ՀՀ ԱԳՆ, իրավաբանական վարչություն` պայմանագրային աշխատող, 2006 թ.-ից առ այսօր` ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս։

2008 թ. մասնակցել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությանը՝ որպես ավագ իրավաբան-վերլուծաբանի օգնական, 2008 թ., 2014-2015 թթ.՝ ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական։

2011 թ.-ից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ 2008-2012 թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական։ 2012-2014 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

2015-2017 թթ. աշխատել է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամում, 2017-2018 հոկետմբեր՝ Պողոսյան, Կիրակոսյան եւ գործընկերներ իրավաբանական գրասենյակում, 2018 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր՝ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամում։

2018 թ. հոկտեմբերի 25-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական։ 

2018 թ. նոյեմբերի 7-ին նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ։ 2019 թ. օգոստոսի 5-ին նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ

Զինապարտ է, շարքային։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Հաագայի դատական պրոցեսը Արցախի հարցում միջազգային ճիշտ ընկալումների ձևավորման մասին է. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

Հաագայի դատական պրոցեսը Արցախի հարցում միջազգային ճիշտ ընկալումների ձևավորման մասին է. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

armenpress.am: Հաագայի միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի բավարարումը էապես կնպաստի Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի փաստարկների ամրապնդմանը և Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը: Այդ մասին հայտնեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա) Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ խոսելով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի ընթացքի մասին: Հայաստանի կառավարության ներկայացուցիչը շեշտեց՝ Արցախյան հիմնախնդրի տեսանկյունից կարևոր է ոչ միայն լոկ միջազգային դատարանի որոշումը, այլև ինքնին պրոցեսը, քանի որ այն նպաստելու է միջազգային ճիշտ ընկալումների ձևավորմանը: «Ընդհանրապես, դատական պրոցեսի ընթացքում մենք ներկայացնում ենք հիմնավոր, միջազգային իրավունքի տեսանկյունից պատճառաբանված փաստարկներ: Մենք ներկայացնում ենք մեր դիրքորոշումը, որը չի կարող չվերաբերել Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Վերաբերում է ուղղակիորեն: Մենք ներկայացնում ենք հայկական կողմի ընկալումները և դիրքորոշումները հիմնավոր և մասնագիտական կերպով և դա անում ենք միջազգային իրավունքի լեզվով, ինչը շատ կարևոր է: Եվ դրա հիման վրա, կարծում եմ, ձևավորվելու է միջազգային աջակցությունը այս ուղղությամբ: Դրա համար այս գործի կարևորությունը ոչ միայն լոկ դատարանի որոշումն է, այլև ինքնին պրոցեսը: Երբ մենք սկիզբ ենք տալիս այդ գործընթացին, այդ ընթացքում հրապարակային ելույթներ են լինում, բանավոր լսումներ են լինում, մենք պարզ ներկայացնում ենք մեր փաստարկները, և դա տեսնում են բոլորը: Հետևաբար, կարծում եմ՝ սա նաև կարծիք ձևավորող պրոցես է: Այս պրոցեսը հիմնախնդրի միջազգային ընկալումները ճիշտ ձևակերպելու մասին է: Այս տեսանկյունից, կարծում եմ, շատ կարևոր պրոցես է», - ասաց Եղիշե Կիրակոսյանը: Հայաստանի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ հոկտեմբերի 19-ին գործի լսումները ավարտվել են: Երկու շաբաթվա ընթացքում երկու լսում է տեղի ունեցել, որոնցից մեկը՝ Հայաստանի ներկայացրած խնդրանքի հիման վրա, մյուսը՝ Ադրբեջանի ներկայացրած հրատապ միջոց կիրառելու խնդրանքի հիման վրա: Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ երկու լսումների ընթացքում էլ Հայաստանի փաստաբանական թիմը բավական զորեղ ու համոզիչ փաստարկներ ու ապացույցներ է ներկայացրել, ինչպես նաև շատ համոզիչ կերպով պաշտպանել է հայկական շահերը Ադրբեջանի միջնորդության ժամանակ՝ հակափաստարկներ բերելով ադրբեջանական կողմի դատարկ և անհիմն պահանջներին: Նա շեշտեց, որ Ադրբեջանի դեմ դատական գործի ընթացքը ինքնին կարևոր է, քանի որ դրանով որոշակի արդյունքներ արդեն արձանագրվել են, մասնավորապես այն, որ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի պահանջով հեռացրել են հայ զինվորների մանեկենները և սաղավարտները Բաքվի տխրահռչակ «ռազմական ավարի պուրակից»: «Կարծում եմ՝ դա առաջին մեծ հաջողությունն է, քանի որ ադրբեջանական կողմը մանեկենների և սաղավարտների հեռացման ապացույցը ներկայացրեց դատարանին լսումներից ընդամենը երկու-երեք օր առաջ, ինչը ցույց է տալիս, որ այս լսումները ինքնին արդեն արդյունք ունենում են», - մեկնաբանեց Եղիշե Կիրակոսյանը: Ներկայացուցչի խոսքով՝ Արդարադատության միջազգային դատարանը իր որոշումը տվյալ գործով հրապարակելու է մոտ մեկ կամ մեկուկես ամսից. «Եթե որոշումով ստանանք այն, ինչ ուզում ենք, դա կլինի ավելի համոզիչ, և դա մեծ ճնշում է ավելացնելու Ադրբեջանի վրա: Արդեն ավելացրել է, և եթե որոշումը լինի, այդ ճնշումը բազմապատկվելու է»: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:59 - 21 հոկտեմբերի, 2021
Հայաստանը Հաագայի դատարանին խնդրել է մերժել Ադրբեջանի պահանջները միջանկյալ միջոցների վերաբերյալ |azatutyun.am|

Հայաստանը Հաագայի դատարանին խնդրել է մերժել Ադրբեջանի պահանջները միջանկյալ միջոցների վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին խնդրել է մերժել ՀՀ դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու Ադրբեջանի պահանջը: Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր եզրափակիչ խոսքում մասնավորապես ասել է. - «Ադրբեջանի պահանջները չեն բավարարում այն պայմաններին, որոնք թույլ են տալիս դատարանին օգտագործել միջանկյալ միջոցներ կիրառելու իր իրավունքը։ Մենք համոզված ենք, որ դատավորներն իրենք էլ կհամոզվեն դրանում»: Կիրակոսյանը Հաագայի դատարանին խնդրել է «ամբողջությամբ մերժել Ադրբեջանի պահանջները միջանկյալ միջոցների ներդրման վերաբերյալ»: Ավելի վաղ ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը դիմել էր միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքով, այդ թվում՝ պարտավորեցնել Հայաստանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի Ադրբեջանը կարողանա արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծում իրականացնել:
10:43 - 20 հոկտեմբերի, 2021
ՀՀ-ն ակնկալում է, որ միջազգային դատարանն ականջալուր կլինի ներկայացված ապացույցներին. Կիրակոսյանը Հաագայից մանրամասներ հայտնեց |armenpress.am|

ՀՀ-ն ակնկալում է, որ միջազգային դատարանն ականջալուր կլինի ներկայացված ապացույցներին. Կիրակոսյանը Հաագայից մանրամասներ հայտնեց |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ ներկայացված գործով լսումների առաջին օրը կարողացել է լավագույնս ներկայացնել իր դիրքորոշումը, ապացույցները, փաստարկները՝ դատարանից ակնկալելով ականջալուր լինել համոզիչ փաստարկներին:  Հաագայից մանրամասներ է հայտնել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, այս գործով ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը: «Լսումների առաջին օրվա առաջին հատվածում Հայաստանը ներկայացրեց իր պնդումներն ու իրավական փաստարկները, ապացույցները, որոնցով հիմնավորվում են Հայաստանի կողմից պահանջվող հրատապ միջոցների կիրառման հանգամանքները: Սա առաջին փուլն էր, որին պետք է հաջորդի Ադրբեջանի պատասխանը օրվա երկրորդ կեսին: Առավոտյան արդեն կրկին Հայաստանը պետք է ներկայացնի իր հակափաստարկները: Կարծում ենք, որ դա կամփոփվի օրվա ավարտին նաև Ադրբեջանի պատասխանով»,-ասաց Կիրակոսյանը: Դատարանի արձագանքը լինելու է որոշման տեսքով: Ակնկալվում է, որ Արդարադատության միջազգային դատարանը որոշումը կկայացնի 1-1.5 ամսվա ընթացքում: «Հայաստանը, կարծում եմ, կարողացավ իր ներկայանալի թիմով լավագույնս և ամբողջությամբ շատ մանրակրկիտ և շատ փաստարկված ներկայացնել հայկական դիրքորոշումը, փաստարկները և ապացույցները: Կսպասենք արձագանքին: Վստահ ենք, որ մենք ներկայացրել ենք մաքսիմալ ամենալավ եղանակով»,-ասաց Կիրակոսյանը: Հոկտեմբերի 14-ին լսումներում Հայաստանը ներկայացրել է ինչպես Ադրբեջանի կողմից ընդունված, հաստատված գերիների, այնպես էլ այն գերիների մասին, որոնց մասին Ադրբեջանից հաստատում չի ստացվել: Նշվել է, որ կան ապացույցներ՝ նրանց գերության մեջ լինելու մասին: Հղում է կատարվել լուսանկարներին, տեսանյութերին, որոնք ապացուցում են գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի փաստերը: Կիրակոսյանը վստահեցրեց՝ Հայաստանի ներկայացրած ապացուցողական զանգվածը, տեսանյութերը բավականին շատ են: Բոլոր դատավորներին տրվել են այդ ապացույցները: Հայաստանը միջազգային դատարան է գնացել արդարության, արդարադատության ակնկալիքով: «Կարծում եմ՝ սա շատ կարևոր քայլ է: Հետագա ընթացքը ցույց կտա, բայց ակնկալիքն այն է, որ դատարանն ականջալուր կլինի Հայաստանի կողմից ներկայացված համոզիչ ապացույցներին և փաստարկներին և պետք է  քայլ ձեռնարկի այս ուղղությամբ: Մեր ակնկալած քայլը դատարանի կողմից հրատապ միջոց կիրառելու որոշումն է: Մեզ համար ցանկալի է, որ մեր կողմից ներկայացված բոլոր պահանջները բավարարվեն, որովհետև վստահ ենք, որ մեր ներկայացրած բոլոր պահանջները հիմնավոր են: Արդարությունն է մեր ակնկալիքը»ղ,-ասաց Կիրակոսյանը: Ավելին՝ armenpress.am-ում
17:19 - 14 հոկտեմբերի, 2021
Հայտնի են Հաագայի դատարանում գերիների վերադարձի և Ադրբեջանի դեմ այլ հրատապ միջոցներ կիրառելու պահանջի քննության օրերը |armenpress.am|

Հայտնի են Հաագայի դատարանում գերիների վերադարձի և Ադրբեջանի դեմ այլ հրատապ միջոցներ կիրառելու պահանջի քննության օրերը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի հարցով լսումները ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում տեղի կունենան հոկտեմբերի 14-15-ին. Հայաստանը խնդրում է դատարանին Ադրբեջանի դեմ կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը, ռազմավարի պուրակի փակումը: Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գանգատի, այդ թվում՝ հրատապ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ մանրամասներ է հայտնել ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով այս գործով ՄԱԿ-ի դատարանում ներկայացնելու է Հայաստանի շահերը: «Հայաստանի կողմից առաջին անգամ է հայցադիմում ներկայացվում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան: Կարծում եմ՝ սա Հայաստանի կողմից կատարված աննախադեպ քայլ է»,-ասաց Կիրակոսյանը: Կիրակոսյանը շեշտեց՝ հայցադիմումում ներկայացված ապացույցները, փաստարկները, պնդումները և պահանջները շատ լայնածավալ են և վերաբերում են կոնվենցիայի կոպտագույն խախտումների, որոնց ականատես ենք առ այսօր՝ նույնիսկ հայցը ներկայացնելուց հետո: «Այդ նպատակով էլ Հայաստանը, բացի հիմնական հայցից, նաև ներկայացրել է պահանջ՝ կիրառելու հրատապ կամ պայմանական միջոցներ: Դրա վերաբերյալ լսումները նախատեսված են հոկտեմբերի 14-ին և 15-ին, որին մասնակցելու համար կազմավորել է խումբ, որում ներառված են նաև միջազգային հայտնի փորձագետներ, որոնք օգնելու են ներկայացնել Հայաստանի շահերը»,-ասաց Կիրակոսյանը: Հրատապ միջոցի քննության փուլին հաջորդելու է բուն հայցի քննության փուլը: Բուն գործի քննությունը կտևի տարիներ: Սակայն ակնկալվում է, որ հրատապ միջոցներ կիրառելու հարցով դատարանը որոշում կկայացնի 1-1.5 ամսում: Առավել մանրամասն՝ armenpress.am-ում
13:53 - 08 հոկտեմբերի, 2021
ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի հայցը էթնիկ զտումների, հայկական մշակութային ժառանգության վերացման մասին է |azatutyun.am|

ՄԱԿ-ի դատարանում Հայաստանի հայցը էթնիկ զտումների, հայկական մշակութային ժառանգության վերացման մասին է |azatutyun.am|

azatutyun.am: Հինգշաբթի ուշ երեկոյան ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց հայտարարություն այն մասին, որ Հայաստանը դատական գործ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ մեղադրելով այդ երկիրը Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների համար: Հայաստանն իր դատական հայցում պնդում է, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ ռասայական խտրականության է ենթարկել հայերին, որ պետության կողմից հովանավորվող հայատյաց այս քաղաքականության հետևանքով հայերը ենթարկվել են սիստեմատիկ խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների: «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականում» Հրայր Թամրազյանի բացառիկ հյուրը Եղիշե Կիրակոսյանն էր, ով ներկայացնում է Հայաստանի շահերը Եվրոպական և ՄԱԿ-ի Միջազգային դատարաններում: Ստորև՝ հատված հարցազրույցից. «Ազատություն». – Կարո՞ղ եք մեզ ավելի մատչելի լեզվով բացատրել՝ ի՞նչ է այդ դատական գործն իրենից ներկայացնում, ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանը այս գործով, ի՞նչ եք պահանջում ընդհանրապես Ադրբեջանից՝ նյութական փոխհատուցո՞ւմ, պատժամիջոցնե՞ր, թե՞ այլ բան: Եղիշե Կիրակոսյան. – ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության հիմնական դատական մարմինը, և այդ դատական մարմինն իր իրավազորությունն իրականացնում է տարբեր եղանակներով, այսինքն՝ քննում է վեճեր պետությունների միջև, [...] և երկրորդ՝ որպես իրավասության տեսակ՝ խորհրդատվական եզրակացությունն է:Այս դեպքում մենք իրականում գործ ունենք վեճի հետ, այսինքն՝ կա վեճ երկու պետությունների մեջ, որը Հայաստանի Հանրապետության կողմից հանձնվել է ՄԱԿ-ի դատարանի քննությանը, այսինքն՝ ներկայացվել է հայցադիմում, որը հիմնված է, դատարանի իրավազորությունը այս դեպքում հիմնված է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների վրա, որտեղ որ նախատեսված է՝ 22-րդ հոդվածում այդ Կոնվենցիայի, որ Կոնվենցիայի դրույթների կիրառման մեկնաբանության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում նման հնարավորություն կա՝ դիմելու նաև, ի թիվս այլ միջոցների, որոնք նաև թվարկված են Կոնվենցիայում, դիմելու նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Եվ Հայաստանը այս քայլը արել է: Ավելի պարզ լեզվով ասած՝ սա այն փաստաթուղթն է, որով ամրագրված է, այսպես ասած, միջազգային իրավունքի առանցքային և կենտրոնական մաս հանդիսացող, և կարելի է ասել՝ միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերի մաս հանդիսացող, պարտավորություններ ստեղծող՝ պարտավորությունները, դրույթները, որոնք վերաբերում են ռասայական խտրականության վերացմանը առհասարակ, կոնկրետ մեր հայցադիմումի մեջ խոսքը գնում է, օրինակ, էթնիկ զտման մասին, որը որպես դրսևորման եղանակ է, որը որպես դրսևորման եղանակ է, այսինքն՝ Արցախի տարածքի հայաթափմանն ուղղված քայլերի մասին է խոսքը գնում, կամ խոսքը գնում է, օրինակ, մշակութային արժեքների, մշակութային կոթողների կամ հայկական մշակութային ժառանգության վերացման մասին, որը ևս էթնիկ զտման մի տարր է: «Ազատություն». – Խոսքը այժմյան, ասենք, այս պատերազմի արդյունքում... Կիրակոսյան. – Խոսքը վերաբերում է... այդ թվում նաև, ոչ միայն, որովհետև առհասարակ... «Ազատություն». – Փաստորեն, սա կարող է լինել նաև անցյալի.... Կիրակոսյան. – Որքանով որ դա ժամանակային առումով կընկնի ընդհանուր տրամաբանության մեջ, իրավազորության մեջ: «Ազատություն». – Իսկ քանի՞ տարվա կտրվածք է սա, 10 տարի՞, կարծեք թե, նման բան կա՞, թե՞.... Կիրակոսյան. – Եթե նայենք ետ, որ Կոնվենցիային կողմերը միացել են, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը միացել է 1993 թվականին, Ադրբեջանը միացել է 96 թվականին, այս հանգամանքը ամեն դեպքում հաշվի պետք է առնել: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
13:11 - 20 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանում ընթացող դատավարությունները չեն կասեցվի․ ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի միջնորդությունը |hetq.am|

Ադրբեջանում ընթացող դատավարությունները չեն կասեցվի․ ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի միջնորդությունը |hetq.am|

hetq.am: Ադրբեջանում հայ ռազմագերիների դատավարական գործերը շինծու են և զուրկ են օրինական հիմքից, և դրա համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը միջնորդել է Եվրադատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի Ադրբեջանին՝ կասեցնել այդ դատական գործընթացները, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը տրամադրել քրեական գործի բոլոր նյութերը։ Այս մասին «Հոդված 3» ակումբի կազմակերպած առցանց քննարկմանն ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։  Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ին ուղղված պահանջներում շեշտել են, որ եթե դատարանը նմանատիպ քայլերի չդիմի, ապա այդ դատական պրոցեսները ամենօրյա ռեժիմով խախտում են մարդու արդար դատաքննության իրավունքը։ Ուստի ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը պահանջել է միջանկյալ միջոց կիրառել՝ Ադրբեջանում ընթացող դատավարությունների ընթացքում իրավունքների խախտումները կանխելու նպատակով։  Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ միջնորդությունը ՄԻԵԴ են ներկայացրել հունիսի 30-ին, սակայն Եվրադատարանը հուլիսի 2-ին մերժել է այդ միջնորդությունը։ «Չնայած որ միջանկյալ միջոցների տրամաբանության մեջ աշխատանքը դեռևս շարունակվում է, բայց հայկական կողմը շարունակում է ամբողջ ապացույցների համախումբը ներկայացնել ընթացող միջպետական գանգատի քննության շրջանակներում, որը մի փոքր  ավելի երկարատև պրոցես է լինելու, սակայն ավելի բովանդակային և խորը քննություն է լինելու խախտումների վերաբերյալ»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի փոխանցմամբ՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է միջպետական երկու գանգատ, որը վերաբերում է գերեվարված անձանց և նրանց հարազատնեի, ինչպես նաև անհետ կորած անձանց հարազատների իրավունքների պաշտպանությունը։ Միջպետական գանգատներից մեկը ներկայացվել է Ադրբեջանի դեմ 2021թ․ փետրվարի 1-ին, իսկ մյուսը՝ Թուրքիայի դեմ 2021թ․ մայիսի 9-ին։
13:54 - 06 հուլիսի, 2021
ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի դիմումը, իսկ Ադրբեջանինը՝ մերժել

ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի դիմումը, իսկ Ադրբեջանինը՝ մերժել

Սույն թվականի մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ կառավարության դիմումին ի պատասխան՝ սույն թվականի հունիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջանկյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես, ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջից:    «Միաժամանակ Եվրոպական դատարանի որոշման հիման վրա Ադրբեջանի կողմից տրամադրվել են զինծառայողների առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս առաջադրված մեղադրանքները:   Եվրոպական դատարանը նույն օրը մերժել է նաև Ադրբեջանի դիմումը, որով վերջինս պահանջել էր վերացնել իր կողմից գերեվարումը չհաստատված անձանց նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները: Վերջիններս շարունակում են մնալ ուժի մեջ»,- ասված է Ֆեյսբուքի գրառման մեջ: 
14:29 - 10 հունիսի, 2021
ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կողմից ներկայացված գանգատը ընդդեմ Հայաստանի չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կողմից ներկայացված գանգատը ընդդեմ Հայաստանի չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 3-ին ՀՀ կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների՝ ՀՀ կողմից տրամադրելու պահանջին: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը: «Եվրոպական դատարանն Ադրբեջանի կողմից ներկայացված այս միջպետական գանգատը դիտարկել է որպես սույն թվականի հունվարին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի բաղկացուցիչ մաս՝ կցելով դրան: Այսպիսով, Եվրոպական դատարանը քննարկվող միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ»,- նշված է հաղորդագրության մեջ: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության տարածած հաղորդագրության համաձայն`  ՀՀ կառավարությունը իր հերթին սույն թվականի մայիսի սկզբին Եվրոպական դատարան է ներկայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դեռևս 2021 թվականի փետրվարի 1-ին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատին լրացումներ՝ հավելելով նախկինում ներկայացված պահանջները և կցել նոր ապացույցներ: «Ինչ վերաբերում է միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանական կողմի պահանջին՝ այդ մասով Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը հայտնել է, որ դեռևս սույն թվականի մարտի 5-ին Եվրոպական դատարանի կողմից նույն հարցի առնչությամբ կայացվել է պահանջը մերժելու մասին որոշում՝ Դատարանի 39-րդ կանոնի, այսինքն՝ միջանկյալ միջոցի շրջանակից դուրս լինելու պատճառաբանությամբ: Եվրոպական դատարանը շեշտել է, որ 2021 թվականի մարտի 5-ի որոշումը դեռ ուժի մեջ է և անհրաժեշտություն չկա նույն հարցի առնչությամբ նոր որոշում կայացնել»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:30 - 04 հունիսի, 2021
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը ԵԽԽՎ զեկուցողի հետ հանդիպմանը կարևորել է հայ գերիների վերադարձի հրատապությունը

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը ԵԽԽՎ զեկուցողի հետ հանդիպմանը կարևորել է հայ գերիների վերադարձի հրատապությունը

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր՝ մայիսի 21-ին, ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերով զեկուցող Պոլ Գավային (Իռլանդիա), ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նեվիլին, ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանեին, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին։   Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում Արցախից տեղահանված մարդկանց և, մասնավորապես, ռազմագերիների իրավունքների խախտման հարցերը։ Անդրադարձ է եղել միջազգային կառույցների հետ կատարած աշխատանքին։   ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը կարևորել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները, նրանց ներկայացնում են ահաբեկիչներ կամ դիվերսանտներ։ Իսկ ադրբեջանական իշխանություններն արհեստականորեն ձգձգում և քաղաքականացնում են նրանց հետվերադարձի գործընթացը։   ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը ներկայացրել է Արցախից տեղահանված բնակիչների և նրանց գույքային իրավունքների հարցերը։ Տեղեկացրել է, որ Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, որում ներառված են նաև ներքին տեղահանված բնակիչների իրավունքները։ Գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ պատերազմական հանցագործությունների մասին:   Այս համատեքստում Եղիշե Կիրակոսյանը հավելել է, որ միջպետական գանգատ է ներկայացվել նաև Թուրքիայի դեմ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու, ինչպես նաև Բաքվին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ։
14:28 - 21 մայիսի, 2021