Գեղամ Ստեփանյան

Գեղամ Ստեփանյանն Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան է (ՄԻՊ), այդ պաշտոնում ընտրվել է 2021 թ․ մարտին։

2014թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

2014-2016թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում:

2016 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մայիս աշխատել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:

2016-2019 թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնում:

2020 սեպտեմբերից 2021թ մարտ աշխատել է Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմում:

Արցախում ծագած անձնագրային խնդիրը քննարկվել է համապատասխան մարմինների հետ. ԱՀ ՄԻՊ

Արցախում ծագած անձնագրային խնդիրը քննարկվել է համապատասխան մարմինների հետ. ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետությունում անձնագրերի հետ կապված խնդիրը ԱՀ ՄԻՊ-ը քննարկել է համապատասխան մարմինների հետ՝ լուծման հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով, ֆեյսբուքի իր էջում գրել է ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Հաշվի առնելով համացանցում տարածված տեղեկությունն առ այն, որ Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ այն երկարաձգել կամ տրամադրել նոր անձնագիր Արցախի Հանրապետությունում և հիմք ընդունելով խնդրի կարևորությունը` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից խնդիրը քննարկվել է համապատասխան մարմինների հետ՝ լուծման հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով։ Բոլոր քաղաքացիներին, որոնք բախվել են բարձրացված խնդրին, խնդրում ենք դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ»։
09:38 - 26 ապրիլի, 2023
Կարծում եմ՝ ՌԴ-ն կոնկրետ գործողությունների կդիմի՝ վերացնելու եռակողմ հայտարարության դրույթի կոպիտ խախտումը. Արցախի ՄԻՊ |news.am|

Կարծում եմ՝ ՌԴ-ն կոնկրետ գործողությունների կդիմի՝ վերացնելու եռակողմ հայտարարության դրույթի կոպիտ խախտումը. Արցախի ՄԻՊ |news.am|

news.am: Ադրբեջանը իր գործողությունները նախապես պլանավորված է իրականացնում, և ես տեսնում եմ, որ մի գործողություն անելուց հետո անցնում է մյուս գործոության, նաև տեղեկատվական ֆոն են ապահովում: Այս մասին news.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Կարող ենք նկատել նաև, որ Ադրբեջանի այս հանցավոր գործողություններում հստակ նաև սիմվոլիզմի տարրեր կան, և նրանք իրնեց տարբեր գործողություններ իրականացնում են մեզ համար կարևոր ամսաթվերին, մեզ համար կարևոր օրերից առաջ կամ հենց այդ օրերին և այս առումով կարող ենք չբացառել, որ հենց միտումնավոր էր ընտրված ապրիլի 23-ը՝ մեզ համար այս կարևոր օրվանից առաջ»,- նշեց նա: Ստեփանյանի համոզմամբ հիմնական քննարկումները ընթանում են ռուսական կողմի և Ադրբեջանի միջև. «Որովհետև ի վերջո եռակողմ արձանագրության մեջ հստակ ամրագրված է, որ միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերհսկողության ներքո, և Ադրբեջանի այս քայլն ուղիղ խախտում է միջանցքի եռակողմ հայտարարությամբ ամրագրված կարգավիճակը. և ըստ այդմ էլ պատասխան գործողությունը կամ պատասխան քայլը պետք է հետևի ռուսական կողմից: Այսօր տեսանք նաև, որ ՌԴ արտգործնախարարության կողմից եղավ հայտարարություն այս առիթով, բայց իմ կարծիքով, եթե այլ դերակատարների, օրինակ ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի կողմից մտահոգության արտահայտումը ինչ-որ տեղ կարող է հասկանալի լինել, որովհետև նրանք ներկայացված չեն տեղում, չունեն համապատասխան մեխանիզմներ գործարկելու, ապա Ռուսաստանի դեպքում բավարարվել միայն մտահոգություն արտահայտելով այնքան էլ ճիշտ չէ, և կարծում եմ՝ Ռուսաստանը խաղաղապահ առաքելության հեղինակությունն ու արդյունավետությունը ապահովելու համար կոնկրետ գործողությունենրի կդիմի վերացնելու եռակողմ հայտարարության դրույթի այս կոպիտ խախտումը: Այլապես կստացվի, որ Ադրբեջանը ամեն անգամ կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարության այս կամ այն դրույթը, օրինակները շատ են՝ սկսած Խծաբերդի, Հին Թաղերի, Քարագլխի դեպքերից և վերջացրած այս շրջափակմամբ և անցակետի տեղակայմամբ»: Ստեփանյանը հույս հայտնեց, որ առաջիկա օրերին ավելի հստակություն կլինիի այս հարցում, և իրենց ակնկալինքն այն է, որ ՌԴ-ն՝ որպես եռակողմ հայտարարության երաշխավոր, հստակ գործողությունների կգնա Ադրբեջանին սանձելու համար: «Պարզ է այն, որ ունենք իրավիճակ, որտեղ միջազգային հանրությունը, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը հստակ գործողություններ չեն ձեռնարկում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Սա այն իրավիճակն է, որում մենք ապրում ենք և փոխադարձ պառակտվածության փոխարեն փորձենք մեր ձայնը բոլոր դերակատարներին հասանելի դարձնենք, պահանջել բոլոր դերակատարներից իրենց աջակցությունը տրամադրել հայ ժողովրդին»,- եզրափակեց նա: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։
10:28 - 25 ապրիլի, 2023
Հին Շեն, Մեծ Շեն և Եղցահող համայնքները երկկողմանի մեկուսացված վիճակում են․ Արցախի ՄԻՊ |news.am|

Հին Շեն, Մեծ Շեն և Եղցահող համայնքները երկկողմանի մեկուսացված վիճակում են․ Արցախի ՄԻՊ |news.am|

news.am: Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի վրա անցակետի տեղադրումից հետո Արցախում, մեծ հաշվով, իրավիճակի փոփոխություն չկա, որովհետև միջանցքի փակ լինելը երեկ չէ, որ առաջացել է, արդեն 4,5 ամիս է՝ շարունակվում է Արցախի շրջափակումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Այսինքն՝ այն հումանիտար խնդիրները, որոնք կան շրջափակման հետևանքով, անցակետի տեղադրումից հետո դեռևս որևէ փոփոխության չեն ենթարկվել: Հարցն այն է, որ անցակետի տեղադրումով, ենթադրաբար, Ադրբեջանը խստացնելու է արգելափակումը, շրջափակումը: Ես կարծում եմ՝ Ադրբեջանի կողմից լինելու են գործողություններ՝ խոչընդոտելու նաև ռուսական խաղաղապահների և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով հումանիտար բեռների տեղափոխման գործընթացը: Այս պահի դրությամբ այդ մարմիններից դեռ նման տեղեկատվություն չկա, բայց պետք է հաշվի առնենք, որ անցակետի տեղադրումը դեռ ամբողջությամբ ավարտված չէ, այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը շարունակում է անցակետի կառուցման աշխատանքները»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Շուշիի շրջանի երեք գյուղերին՝ Հին Շեն, Մեծ Շեն և Եղցահող, որոնք ունեին որոշակի կապ Հայաստանի հետ, Գեղամ Ստեփանյանը նշեց, որ այս ընթացքում այդ գյուղերն ազատ հաղորդակցություն չեն ունեցել Հայաստանի հետ, և նրանց ևս հումանիտար ապրանքների մատկարարումն իրականացվում էր խաղաղապահների և Կարմիր Խաչի միջոցով:  «Այս պահին ստացվում է այնպես, որ այդ համայնքները երկկողմանի մեկուսացված վիճակում են, կապ չկա Ստեփանակերտի հետ, կապ չկա նաև Հայաստանի հետ»,- ընդգծեց նա: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։ Շարունակությունը՝ news.am-ում
09:43 - 25 ապրիլի, 2023
 ՀՀ ՔԿՀ-ներում գտնվող ազատազրկված անձանց մասնակցությունն Արցախում դատական նիստերին դարձել է անհնարին․ ԱՀ ՄԻՊ

ՀՀ ՔԿՀ-ներում գտնվող ազատազրկված անձանց մասնակցությունն Արցախում դատական նիստերին դարձել է անհնարին․ ԱՀ ՄԻՊ

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու անօրինական արգելափակման պատճառով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատությունից զրկված անձանց մասնակցությունն Արցախում դատական նիստերին ապահովելն օբյեկտիվ պատճառներով դարձել է անհնարին, ինչի հետևանքով նշյալ անձինք փաստացի զրկված են քրեական գործով իրենց վերաբերյալ դատական քննությանն Արցախի Հանրապետությունում մասնակցելու հնարավորությունից: Ստեղծված իրավիճակում, նրանց մասնակցության անհնարինությամբ պայմանավորված, դատական նիստերը հետաձգվում են՝ հանգեցնելով այդ անձանց իրավունքների խախտումների։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Այս խնդրի վերաբերյալ սույն անձանց հարազատների և ներկայացուցիչների կողմից բողոքներ են ներկայացվել ԱՀ ՄԻՊ հաստատություն, որի հիմքով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուսումնասիրության առարկա են դարձել ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ դատարանում քրեական գործի քննությանն ամբաստանյալի մասնակցության պարտադիր պահանջի ապահովման հետ կապված խնդիրները: Հաշվի առնելով, որ դատական քննությանը մասնակցելն ամբաստանյալի հիմնական դատավարական իրավունքներից է, որով ապահովվում է նաև մի շարք այլ դատավարական իրավունքների իրականացումը՝ Պաշտպանի կողմից առաջարկ է ներկայացվել պետական լիազոր մարմիններին՝ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում իրականացնել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ դիտարկելով տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ դատական նիստին ամբաստանյալի մասնակցության օրենսդրական հնարավորության ստեղծումը որպես խնդրի հնարավոր կարգավորման տարբերակ։
19:17 - 19 ապրիլի, 2023
Արցախի ՄԻՊ-ն իր դժգոհությունն է հայտնել ԵԱՀԿ նախագահին՝ միջազգային հանրության ոչ հասեցական վերաբերմունքի համար

Արցախի ՄԻՊ-ն իր դժգոհությունն է հայտնել ԵԱՀԿ նախագահին՝ միջազգային հանրության ոչ հասեցական վերաբերմունքի համար

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից չորս ամիս շարունակվող անօրիանական շրջափակման հումանիտար հետևանքներն ու Արցախի ժողովրդի բազմաթիվ իրավունքների լայնածավալ խախտումները։ Ինչպես տեղեկացնում է ՄԻՊ-ը՝ ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանն ինքը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը՝ մատնանշելով ադրբեջանական կողմի հանցագործությունների վերաբերյալ կոնկրետ փաստեր և օրինակներ։  Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ միջազգային դերակատարների կոչերն անտեսելն ու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումն Ադրբեջանի համար որևէ հետևանք չեն առաջացնում, ինչն էլ ավելի է ընդլայնում ադրբեջանական անպատժելիությունն ու ամենաթողությունը։ Միջազգային հանրության հայտարարություններին և կոչերին Ադրբեջնանը պատասխանում է շրջափակման խստացմամբ ու խաղաղ բնակչությանը նորանոր տառապանքներ հարուցող գործողություններով։ «Դժգոհություն եմ արտահայտել ստեղծված հումանիտար ճգնաժամին միջազգային հանրության կողմից ոչ համարժեք ու հասցեական վերաբերմունքի առթիվ, նշել, որ անհասկանալի և անընդունելի է մարդու իրավունքների պաշտպանության հարցում միջազգային հանրության տարբերակված մոտեցումները տարբեր հակամարտությունների համատեքստում և հույս հայտնել, որ միջազգային գործընկերների կողմից կձեռնակվեն գործնական քայլեր շրջափակումը վերացնելու և հումանիտար իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,-տեղեկացրել է Ստեփանյանը:  Կարևորելով ԵԱՀԿ ներգրավվածությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ Արցախի ՄԻՊ-ն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի գործունեության վերականգնման, կազմակերպության կողմից Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու և մշտական ներկայություն ունենալու անհրաժեշտությունը։
21:42 - 13 ապրիլի, 2023
Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երն անդրադարձել են Արցախում տիրող հումանիտար իրավիճակին

Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երն անդրադարձել են Արցախում տիրող հումանիտար իրավիճակին

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։   Մանասյանն իր խոսքում առանցքային է համարել Արցախի գործընկերոջ հետ արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը և պատրաստակամություն հայտնել գործադրելու ջանքեր՝ այդ համագործակցությունը խորացնելու և կատարելագործելու ուղղությամբ։   Կողմերը հատուկ անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում տիրող հումանիտար իրավիճակին, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին ու քննարկել դրանց հասցեագրման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու այս ուղղությամբ երկու հաստատությունների համատեղ աշխատանքը՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումների արձանագրմանը և թիրախային հասցեագրմանը։   Ստեփանյանը, իր հերթին, շնորհավորել է Պաշտպանին այս պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և վերահաստատել կայուն փոխգործակցության հանձնառությունը:
21:10 - 13 ապրիլի, 2023
Որոշ ադրբեջանցիներ ներխուժել են սպասող մեքենաներից մեկը. Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած միջադեպից

Որոշ ադրբեջանցիներ ներխուժել են սպասող մեքենաներից մեկը. Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած միջադեպից

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած միջադեպից: «Մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 քաղաքացիական անձինք, այդ թվում` տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք, ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ապրիլի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ։ Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։ Դրա հետևանքով քաղաքացիները այդ հատվածում են մնացել շուրջ 5 ժամ։ Ռուսական կողմի և ադրբեջանցիների միջև անարդյունք բանակցություններից հետո մեքենաները այժմ վերադառնում են Գորիս։ Ըստ տեղեկությունների՝ որոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել են սպասող մեքենաներից մեկը: Սպասման ու բանակցությունների ընթացքում քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիական անձինք՝ թվով 23 հոգի, վերադառնում են Գորիս։ 114 օր շարունակվող շրջափակման առաջին օրից ադրբեջանական կողմը տարբեր հարթակներում հայտարարում է, որ ճանապարհը բաց է քաղաքացիական անձանց և բեռների փոխադրման համար՝ ուղիղ կասկածի տակ դնելով ոչ միայն հայկական կողմի հիմնավոր պնդումները, այլ նաև միջազգային բազմաթիվ դերակատարների դիրքորոշումներն ու հայտարարությունները, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ արձանագրված իրողությունը։ Գրանցված դեպքը հավելյալ անգամ ապացուցում է ադրբեջանական ղեկավարության կեղծ և շինծու պնդումների ողջ էությունը, միջազգային հանրությանը ակնհայտ և անթաքույց ստելու և մոլորեցնելու գործելաոճը։ Ավելին, տարբեր ձևերով թույլ տալով Արցախից մարդկանց ելքը, բայց արգելելով մուտքը՝ ադրբեջանական իշխանությունները բացահայտորեն իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն, ինչպես հերթական անգամ խոստովանել էր Իլհամ Ալիևը հունվարի 10-ի հայտարարությամբ: Վաղուց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի լկտի պահվածքի, միջազգային հանրության կոչերի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարելու միակ պատճառը ստեղծված ամենաթողությունն է, խաղաղապահ առաքելության նկատմամբ ցուցաբերվող արհամարանքն ու միջազգային շահագրգիռ բոլոր դերակատարների կողմից հասցեական ու գործնական պատժիչ գործողությունների բացակայությունը։ Այս պահին Գորիս քաղաքում և ՀՀ այլ բնակավայրերում հարյուրավոր քաղաքացիական անձինք ուղղակի զրկված են իրենց ընտանիքներին վերամիավորվելու հնարավորությունից։ Ադրբեջանական կողմը, օգտվելով ամենաթողության մթնոլորտից, այս հարցով չի համագործակցում ոչ ռուս խաղաղապահների, ոչ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ոչ էլ այլ միջազգային կառույցների հետ»։
08:50 - 05 ապրիլի, 2023
Որպեսզի ադրբեջանական ամենաթողությանը վերջ դրվի, միջազգային դերակատարների հայտարարությունները պետք է փոխարինվեն պատժիչ գործողություններով. Արցախի ՄԻՊ

Որպեսզի ադրբեջանական ամենաթողությանը վերջ դրվի, միջազգային դերակատարների հայտարարությունները պետք է փոխարինվեն պատժիչ գործողություններով. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մարտի 20-22-ը Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում մասնակցել է Մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումին։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ֆորումի շրջանակներում կազմակերպված «Մարդու իրավունքների խախտումներն ու ցեղասպանության սպառնալիքները» խորագրով քննարկմանը Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է 2020 թվականի աշնանն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո իրականացված ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները։ Պաշտպանը մանրամասն փաստեր է ներկայացրել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողական կերպով իրականացվող էթնիկ ատելության հանցավոր քաղաքականության վերաբերյալ, որի անհերքելի վերջնանպատակն Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու ցեղասպանությունն է։ Այս համատեքստում Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախի՝ 2022 թ. դեկտեմբերի 12-ից շարունակվող ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներին։ Պաշտպանն ընդգծել է, որ ի հեճուկս շրջափակման անհապաղ վերացման վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերի՝ Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր վարքագիծն՝ անտեսելով անգամ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ուստի, ադրբեջանական ամենաթողությանն ու անպատժելիությանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերն ու հայտարարությունները պետք է փոխարինվեն գործնական ու պատժիչ գործողություններով՝ ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքն ու դրա պահպանման համար ստեղծված կառույցների հեղինակությունը։ «Շրջափակման և Ադրբեջանի կողմից կրկնվող հանցագործությունների հետևանքով Արցախում ամբողջությամբ խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, ինչը հանգեցնում է 120 000 մարդու, այդ թվում 30 000 երեխաների տարրական իրավունքների կոպտագույն խախտումների։ Այն իրավիճակը, որում ապրում է Արցախի ժողովուրդը, ամեն օր առերեսվելով գոյաբանական խնդիրների և սպառնալիքների, հստակ փաստում է, որ սեփական հայրենիքում ազատ ապրելու Արցախի ժողովրդի իրավունքի երաշխավորման համար անառարկելի անհրաժեշտություն է նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումը»,- նշել է Գեղամ Ստեփանյանը: Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն աշխատանքային այցով Հարավային Ամերիկայում է գտնվում ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի հրավերով։    
17:45 - 23 մարտի, 2023
Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է էթնիկ զտման և հայության ցեղասպանության. ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց

Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է էթնիկ զտման և հայության ցեղասպանության. ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մարտի 21-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին: Ինչպես տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով 100 կետերի միջոցով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը: Փաստաթղթում ներկայացվում են նաև 24 լուսանկարներ և 27 մարդկային պատմություններ շրջափակման վերաբերյալ, իսկ վերջում՝ 46 օգտակար փաստաթղթեր 2016 թ. ի վեր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և դրա համատեքստում Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների վերաբերյալ: «Ամբողջական շրջափակմանը զուգահեռ՝ Ադրբեջանը միտումնավոր խաթարում է Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների՝գազամատակարարման, էլեկտրամատակարարման և կապի ու հաղորդակցության բնականոն աշխատանքը՝ նպատակ ունենալով էլ ավելի սրել առանց այն էլ ծանր մարդասիրական ճգնաժամը և մարդկային տառապանքներ պատճառել Արցախի ժողովրդին։ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը, կենսական ենթակառուցվածքների խափանումները, ինչպես նաև պարբերաբար և հետևողականորեն իրականացվող զինված հարձակումներն ու ուժի կիրառման սպառնալիքները նպատակ են հետապնդում ֆիզիկական և հոգեբանական ահաբեկմամբ, կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմամբ էթնիկ զտման ենթարկելու Արցախը և ոչնչացնելու Արցախի բնիկ հայկական բնակչությանը»,- նշված է զեկույցում: Զեկույցում արտացոլված հիմնական տվյալներից է այն, որ 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 178 անգամով (245,000-ի փոխարեն՝ 1,376 մուտք և ելք), ճանապարհով գրեթե 43 անգամ ավելի քիչ մեքենայի շարժ է արձանագրվել, քան պետք է լիներ առանց շրջափակման (92,000-ի փոխարեն՝ 2,154 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից), շուրջ 11 անգամ ավելի քիչ կենսական նշանակության բեռ է ներկրվել, քան իրականում պետք է լիներ (40,000 տոննայի փոխարեն՝ 3,707 տոննա), շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա, պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 900 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից. Ադրբեջանը հանրագումարային 34 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, արդեն 71 օր շարունակ լրիվությամբ խաթարված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ինչը հանգեցրել է վեցժամյա հովհարային և վթարային անջատումների, փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 9,800 մարդ (ներառյալ՝ աշխատատեղի պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման խափանումները հանգեցրել են չնախատեսված անտառահատումների՝ լրացուցիչ շուրջ 6,200 ծառի հատում, դա էլ իր հերթին լրացուցիչ երկարաժամկետ խնդիրներ է ստեղծելու առողջ շրջակա միջավայրի ապահովման հարցում, երկրի տնտեսությանը հասցվել է շուրջ 190 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով շուրջ 21 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը, դադարել են 32.6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները, մի շարք իրավունքների խախտումներ ավելի սուր են արտահայտվում խոցելի խմբերի ներկայացուցիչների շրջանում, մասնավորապես՝ 30,000 երեխա, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ, 20,000 տարեց, 60,000 իգական սեռի ներկայացուցիչ (կին և աղջիկ) և 15,000 տեղահանված անձ: Զեկույցում նշվում է, որ ի լրումն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու բազմակի խախտումների՝ արդեն 27 օր շարունակ չիրագործելով նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման որոշումը՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ելքի և մուտքի ապահովման վերաբերյալ՝ Ադրբեջանը հերթական անգամ ոտնահարել է միջազգային բարձրագույն արժեքներն ու սկզբունքները: Ավելին, դրանից հետո ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիվ գործողությունների՝ հանգեցնելով մարդկային կորուստների և այլ զրկանքների Արցախի ժողովրդի շրջանում: «Ուստի, միջազգային հանրությունը ոչ միայն իրավունք, այլև անառարկելի պարտավորություն ունի օր առաջ գործնական միջոցներով կատարելու միջազգային բարձրագույն դատարանի որոշումը և կանխելու ադրբեջանական հետագա հանցագործությունները, այդ թվում՝ պլանավորվող նոր ու դաժանագույն հանցագործությունը մարդկության դեմ: Արցախի ժողովրդի դեմ տեղի ունեցող ադրբեջանական բոլոր իրավախախտումները կատարվում են ռասայական խտրականության (հայատյացության) պետական քաղաքականության շրջանակներում և խորքային առումով ուղղված են նրա ինքնորոշման իրավունքի և դրա իրացման փաստի դեմ՝ նպատակ ունենալով էթնիկ զտման միջոցով իր օգտին վերջնականապես փակել հակամարտության էջը՝ «չկա ժողովուրդ, չկա իրավունք» տրամաբանությամբ: Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողականորեն իրականացվող էթնիկ ատելության քաղաքականությունը, որը դրսևորվել է ինչպես Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիաների ընթացքում, այդպես էլ հրադադարի հաստատումից հետո, անառարկելիորեն փաստում են, որ Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է Արցախի էթնիկ զտման և Արցախի հայության ցեղասպանության։ Ուստի, արցախյան հակամարտության համատեքստում ինքնորոշման իրավունքը հավասար է իրենց հայրենիքում մարդկանց ապրելու իրավունքին։ Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը և նրա ֆիզիկական գոյության դեմ ադրբեջանական ռասայական խտրականության հիմքով կատարված ոտնձգություններն ու սպառնալիքները առավել քան բավարար հիմքեր են միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի պաշտպանության և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա»,-նշված է զեկույցում: Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ:
14:34 - 21 մարտի, 2023
Արցախի ՄԻՊ-ի հորդորը՝ Ադրբեջանի օմբուդսմենին

Արցախի ՄԻՊ-ի հորդորը՝ Ադրբեջանի օմբուդսմենին

Ցավալի է տեսնել, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի ազգային ինստիտուտը, ի դեմս Սաբինա Ալիևայի, մարդու իրավունքների պաշտպանության իրական առաքելությանը հավատարիմ մնալու և զանգվածային խախտումների դատապարտման փոխարեն այս օրերին զբաղված է Արցախի դեմ Ադրբեջանի հանցավոր գործողություններն արդարացնելով, որոնք հանգեցրել են Արցախում հումանիտար ճգնաժամի և անմեղ զոհերի: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։  «Հետևելով ադրբեջանական կառավարական քարոզչամեքենայի տրամաբանությանը՝ Սաբինա Ալիևան միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում և անհիմն հայտարարություններ անում Հայաստանից Արցախ իբր «զենքի, զինամթերքի և այլ զինտեխնիկայի, այդ թվում՝ ականների, վառելիքի և զորքերի տեղափոխման մասին»՝ առանց հիմնավոր փաստեր ներկայացնելու։ Արցախյան կողմը ներկայացրել է բազմաթիվ հիմնավոր ապացույցներ Արցախի Հանրապետության ոստիկանական մեքենայի վրա ադրբեջանական 15 զինծառայողների կողմից իրականացված ահաբեկչության վերաբերյալ։ Մեքենան շարժվում էր դեպի նախատեսված հերթափոխի վայր, որտեղ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, չպետք է գտնվեին ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ։ «Զինամթերքի փոխադրման» փաստարկն Ադրբեջանի կառավարության կողմից պատրաստված ևս մեկ բացահայտ սուտ է, որն Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի կողմից օգտագործվում է որպես գործիք՝ շարունակվող շրջափակումը և ադրբեջանական դիվերսիոն խմբի վերջին ահաբեկչությունը քողարկելու համար։ Նման ստերը պատրվակ են ծառայում ապագայում նոր հարձակումների հող նախապատրաստելու համար։ Իրավապահ մարմինների և ուժային կառույցների գործունեությունն Արցախում միանգամայն համահունչ է միջազգային իրավունքին և միջազգային նորմերին, քանի որ հիմնված է միջազգայնորեն ճանաչված ինքնապաշտպանության իրավունքի վրա։ Ավելին, Ադրբեջանի բազմակի սադրանքները, որոնք հանգեցրել են այնպիսի ահաբեկչական գործողությունների, ինչպիսին է ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը, ևս մեկ անգամ վերահաստատում են Արցախի անվտանգության կարողությունների պահպանման և հետագա ամրապնդման խիստ անհրաժեշտությունը՝ Ադրբեջանից եկող էկզիստենցիալ սպառնալիքներին դիմակայելու և ժողովրդի պաշտպանությունն ու անվտանգությունը ապահովելու համար։ Բացի այդ, Ադրբեջանն իրավունք չունի միջամտելու Արցախի Հանրապետության ներքին գործերին և պահանջելու լուծարել պետական կառույցները՝ Ոստիկանությունն ու Արցախի պաշտպանության բանակը։ Ուղղակի անհեթեթ է, որ այն կողմը, որը 2020 թվականի պատերազմի ավարտից հետո համակարգված, միտումնավոր և հետևողականորեն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները, հայկական կողմին հորդորում է հարգել այն։ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու կոչ անելով` Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը բացահայտ խրախուսում իր երկրին անտեսել ստանձնած միջազգային պարտավորությունները և խախտել եռակողմ հայտարարության 6-րդ կետը, որով սահմանվում է․ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով»: Այս համատեքստում Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը աչք է փակում 2020 թվականի պատերազմի ավարտից հետո եռակողմ հայտարարության խախտումների վրա, որոնք հանգեցրել են Խծաբերդի և Հին թաղերի, Քարագլխի և Փարուխի ռազմական ագրեսիային և օկուպացիային, 21 մարդու, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչների դիտավորյալ սպանությանը, ադրբեջանական զինուժի կողմից արցախցիներին գերեվարելու դեպքերի և ավելի քան 100 սպանության փորձերի։ Պարադոքսալ է, բայց Ադրբեջանի իրավապաշտպան հաստատության ձայնը չլսվեց, երբ 2021 թ․ հոկտեմբերի 9-ին Մարտակերտում՝ սեփական նռան այգում, ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանվեց 55-ամյա Արամ Տեփնանցը, որը իր տրակտորով սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։ Սաբինա Ալիևայի ձայնը չլսվեց նաև, երբ 2021 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանցի զինծառայողը հարձակվեց Շուշիի տարածքում ջրատարի վերանորոգման աշխատանքներ կատարող մի խումբ քաղաքացիական անձանց վրա, ինչի հետևանքով գլխին ստացած կրակոցից զոհվել է 22-ամյա Մարտիկ Երեմյանը, իսկ երեք քաղաքացիական անձ՝ վիրավորել։ Ի վերջո, Սաբինա Ալիևան հրապարակայնորեն որևէ մտահոգություն չարտահայտեց, երբ 2021 թվականի դեկտեմբերի 3-ին Մարտունու շրջանի Ճարտար համայնքի մոտ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս 65-ամյա Սեյրան Սարգսյանը գերեվարվեց և սպանվեց ադրբեջանական զինուժի կողմից։ Ինչպես ընդունված է ադրբեջանական կողմի համար, Սաբինա Ալիևան ոչ մի խոսք չի ասել 120,000 արցախցիների, այդ թվում՝ 30,000 երեխաների՝ երեք ամիս շարունակվող անօրինական շրջափակման մասին, որը կազմակերպվել է Ադրբեջանի կառավարության և իրականացվում է այսպես կոչված «բնապահպանական ակտիվիստների» կողմից, որոնցից շատերն ապացուցված փաստերով Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործող կամ նախկին ներկայացուցիչներ են։ Չնայած մի շարք միջազգային հեղինակավոր միջկառավարական և հասարակական կազմակերպությունների, պետական և ոչ պետական դերակատարների՝ Արցախի կյանքի ճանապարհը ապաշրջափակելու կոչերին, ինչպիսիք են Եվրոպական խորհրդարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, Եվրոպական խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը, Freedom House-ը, Amnesty International-ը, Human Rights Watch-ը, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, իրեն «Մարդու իրավունքների հանձնակատար» անվանող անձը շարունակում է անամոթաբար և բացահայտորեն հերքել հումանիտար ճգնաժամի իրողությունը։ Արցախը «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջան» անվանելով և չունենալով համարձակություն այն կոչել իր իրական անունով՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարն անտեսում է Լեռնային Ղարաբաղի բուն գոյությունը, որը ճանաչվել է անգամ համաշխարհային բարձրագույն դատական ատյանի՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի կողմից։ Սաբինա Ալիևայի կողմից արցախահայության հիմնարար իրավունքների ժխտման այս միտումնավոր մոտեցումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի՝ այսպես կոչված «վերաինտեգրումը» Ադրբեջանին ուղղակիորեն ճանապարհ կհարթի Արցախի բնիկ ժողովրդի էթնիկ զտումների և ցեղասպանության համար։ Նման անհեթեթ ու քաղաքականացված հայտարարություններով Սաբինա Ալիևան վարկաբեկում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը և դրա իրական նպատակը։ Անաչառ և արդար հաստատություն լինելու փոխարեն նա օգտագործում է իր մանդատն ադրբեջանական պետական քարոզչամեքենայի շահերին ծառայելու համար՝ դառնալով Ալիևի ավտորիտար ռեժիմի գործիքակազմի հերթական գործիքը։ Մարդու իրավունքների հանձնակատարի մանդատի ռեսուրսներն Արցախի մասին կեղծ տեղեկություններ տարածելու վրա վատնելու փոխարեն, հորդորում եմ Սաբինա Ալիևային խորապես ծանոթանալ Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակին և դրանց համատարած խախտումներին, ինչպես նաև զբաղվել այդ առնչությամբ Ադրբեջանին վերագրված ՄԻԵԴ և ԱՄԴ բազմաթիվ որոշումների և միջոցառումների պատշաճ կատարման հարցերով։ Միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրում եմ նաև Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի գործունեության վրա, որը հեռու է մարդու իրավունքների պաշտպանությունից և, ընդհակառակը, օգտագործվում է մարդկանց հիմնարար իրավունքների խախտումները արդարացնելու համար»։
16:27 - 10 մարտի, 2023
Արցախի ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել՝ ադրբեջանաան ահաբեկչական գործողության մասին

Արցախի ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել՝ ադրբեջանաան ահաբեկչական գործողության մասին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից մարտի 5-ին իրականացված ահաբեկչական գործողության մասին։ «Զեկույցում ամփոփված են ահաբեկչական գործողության վերաբերյալ ԱՀ ՄԻՊ հաստատության կողմից հավաքագրված փաստերը, որոնք ստացվել են իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում, իրավասու մարմիններից և բաց աղբյուրներից։ Ըստ հավաքագրված փաստերի՝ նախօրոք պլանավորված ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել մարտի 5-ին ժամը՝ 10:00-ի սահմաններում։ Ոստիկանական մեքենան Ստեփանակերտից շարժվել է 09:30-ի սահմաններում, մինչ այդ կայանված էր ԱՀ ՆԳՆ ոստիկանության վարչական շենքի դիմաց։ Մեքենայի անձնակազմը բաղկացած էր 4 ոստիկաններից՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայան, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյան, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյան և լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյան։ Հավաքագրված փաստերից հստակ երևում է, որ մեքենան շարժվում է Ստեփանակերտից, ուստի անհիմն և կեղծ են ադրբեջանական կողմի այն պնդումները, թե իբր մեքենայով հայկականան կողմը Հայաստանի Հանրապետությունից զենք-զինամթերք էր տեղափոխում Արցախ։ Ստեփանակերտից մեկնող արցախցի ոստիկանների մեքենայում եղել են միայն ծառայողական փաստաթղթեր ու նրանց տաբելային զենքը։ Մոտավորապես 30-40 րոպե երթևեկելուց հետո մեքենայի անձնակազմը նկատել է, որ ճանապարհի երթևեկելի հատվածում շարված են քարեր, որոնք խանգարում են երթևեկության: Մեքենան կանգ է առել։ Քարերի հետևից դուրս են եկել ադրբեջանական դիվերսիոն խմբի թվով 5 անդամներ՝ զինվորական հագուստով, դիմակավորված, ինքնաձիգերով զինված և ինքնաձիգերի փողերը դեպի մեքենան ուղղած։ Մեքենայի վարորդը փորձել է հետ պտտել ավտոմեքենան, սակայն նույն պահին ադրբեջանական դիվերսիոն խմբի նշյալ 5 անդամները՝ դիմացից, ինչպես նաև ճանապարհի աջ և ձախ հատվածում դարանակալած դիվերսիոն խմբի ևս 10 անդամներ սկսել են կրակահերթեր արձակել ավտոմեքենայի ուղղությամբ։ Կրակահերթերը շարունակվել են մոտ 10 րոպե։  Մեքենայի արտաքին զննությունը հստակ ցույց է տալիս, որ մեքենայի ուղղությամբ ադրեջանական դիվերսիոն խմբի կողմից արձակվել են հարյուրավոր գնդակներ։ Կրակը դադարելուց հետո ադրբեջանական դիվերսիոն խմբի 3 անդամներ մոտեցել են մեքենային, ենթադրաբար զննել մեքենան, հսկողական կրակոցներ արձակել մեքենայի վարորդի և վարորդի մոտ նստած ուղևորի ուղղությամբ։ Սակայն, ըստ փրկված ոստիկանի վկայության, ադրբեջանցիները մեքենայի հետնամասի սրահի դուռը չեն բացել՝ ենթադրաբար չնկատելով, որ հետնամասի սրահում ևս ուղևորներ կան։ Այնուհետև ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները սկսել են հեռանալ հանցագործության վայրից դեպի ճանապարհին հանդիպակաց բարձունքում տեղակայված իրենց զինված հենակետեր։ Ադրբեջանցիների՝ հետ քաշվելու ընթացքում հայկական կողմից բացված պատասխան կրակի հետևանքով ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամների շրջանում եղել են զոհեր և վիրավորներ։ Ահաբեկչական հարձակումից մոտ 30-40 րոպե հետո տեղ են ժամանել ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները։ Նրանց միջամտությունից հետո կրակը դադարեցվել է։ Ռուսական կողմի միջամտությունից հետո ադրբեջանական կողմը շարունակել է հետ քաշվել՝ իր հետ տանելով ադրբեջանական դիվերսիոն խմբի զոհված անդամներին և վիրավորներին։ Ռուսական խաղաղապահները Ա․ Գասպարյանին և Դ․ Հովսեփյանին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել հիվանդանոց: Ադրբեջանական հարձակման հետևանքով փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Դավիթ Դանիելյանը տեղում զոհվել են, իսկ լեյտենանտ Արարատ Գասպարյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելիս։ Լեյտենանտ Դավիթ Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում։ Նա վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Զեկույցը պատրաստվել է բաց և փակ տարբերակով` հայերեն և անգլերեն։ Այն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին»,- նշվում է ՄԻՊ տարածած հայտարարությունում։
14:39 - 08 մարտի, 2023
Իրավիճակը լարված է, ի՞նչն է խանգարում տարածաշրջանում գտնվող ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին այցելել Արցախ. Արցախի ՄԻՊ

Իրավիճակը լարված է, ի՞նչն է խանգարում տարածաշրջանում գտնվող ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին այցելել Արցախ. Արցախի ՄԻՊ

Ամերիկյան և ֆրանսիական տարբեր շրջանակների հետ հանդիպումների ժամանակ մշտապես հնչում է այն պնդումը, որ նրանք անկեղծորեն հակված են պահպանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը։ Ժամանակ առ ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին խոսում են նաև ՌԴ-ից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Հենց այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն և ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը գտնվում են տարածաշրջանում և հանդիպումներ են ունենում Բաքվում և Երևանում։ Այսօր արդեն 86-րդ օրն է Արցախը գտնվում է շրջափակման մեջ՝ բախվելով հումանիտար ճգնաժամային իրավիճակի և մարդու իրավունքների համատարած խախտումների։ Մարտի 5-ին ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից Արցախի ոստիկանների նկատմամբ իրականացվել է ահաբեկչական գործողություն, որին արցախյան կողմից զոհ են գնացել երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։ Ադրբեջանական կողմը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ պարբերաբար դիմելով նաև ռազմական էսկալացիայի։ Իրավիճակը լարված է։ Ի՞նչն է խանգարում տարածաշրջանում գտնվող ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին այցելել Արցախ (Լեռնային Ղարաբաղ)՝ ի արտահայտումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պահպանման և հակամարտությունը խաղաղ լուծելու իրենց վճռականության։ Հարկ է հիշեցնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։ 2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ավելի քան երկու տարվա ընթացքում ո՛չ ՌԴ, ո՛չ ԱՄՆ և ո՛չ էլ Ֆրանսիայի համանախագահները մեկ անգամ գոնե չեն այցելել Արցախ՝ իրենց մանդատի համաձայն իրավիճակը գնահատելու և ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր գտնելու համար։ Արցախում ապրում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջնային շահառուները, որոնց ճակատագրի շուրջ են ձեր բոլոր քննարկումները, ուստի և նրանք իրենց դիրքորոշումը արտահայտելու և լսված լինելու իրավունք ունեն։ Եթե համանախագահ բոլոր երեք երկրներն իրապես շահագրգիռ են հակամարտության արդարացի լուծմամբ, ապա գոնե Արցախ (Լեռնային Ղարաբաղ) այցելելու համարձակություն պետք է դրսևորեն»,- գրել է Ստեփանյանը:
17:55 - 07 մարտի, 2023
Միջազգային հանրությունը գործ ունի միջագային իրավունքը լկտիաբար անտեսող և հեղինակազրկող սուբյեկտի հետ, որին համոզելու միակ ճանապարհը զսպիչ և պատժիչ միջոցառումների իրականացումն է. Արցախի ՄԻՊ

Միջազգային հանրությունը գործ ունի միջագային իրավունքը լկտիաբար անտեսող և հեղինակազրկող սուբյեկտի հետ, որին համոզելու միակ ճանապարհը զսպիչ և պատժիչ միջոցառումների իրականացումն է. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկության համաձայն՝ մարտի 5-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից հարձակման է ենթարկվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենան, որի հետևանքով, այս պահին ճշտված տվյալներով 3 մարդ զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։ Տարածված հաղորդագրությունում ասվում է․ «Երկուսուկես ամիս շարունակվող շրջափակման պայմաններում ադրբեջանական կողմը վերջին օրերին դիմում է նաև զինված հարձակումների՝ տարբեր ուղղություններով թիրախավորելով նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներին և գյուղտեխնիկան։ Ադրբեջանի գործողությունները, Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեբանական անձեռմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները փաստում են, որ նա չի հրաժարվել ուժի կիրառմամբ Արցախի ամբողջական հայաթափման և Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպանական նպատակներից։ Հումանիտար և տեխնիկական հարցերի շուրջ քննարկումները ներկայացնելով որպես երկխոսություն՝ ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը։ Զարմանալի է, որ Ադրբեջանի ակնհայտ հանցավոր վարքագիծը անտեսելով՝ միջազգային որոշ պաշտոնյաներ տրվում են ադրբեջանական կեղծ խաղաղասիրական մանիպուլյացիաներին և լավատեսություն արտահայտում։ Միջազգային ողջ համայնքի՝ առաջնահերթորեն ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ երկների՝ որպես միջազգային խաղաղության պահպանման պարտականություն ունեցող կառույցի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) համար առավել քան ակնհայտ պետք է լինեն Ադրբեջանի նկրտումներն ու Արցախը էթնիկ զտման ենթարկելու նպատակները։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո հազարավոր փաստեր և վկայություններ են ներկայացվել ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ, սակայն շարունակվում է նույն կաղապարային մոտեցումը հարցի շուրջ։ Վերջապես պետք է դուրս գալ հակամարտության վերաբերյալ կաղապարային մոտեցումներից և ձևակերպումներից, պետք է հաղթահարել երկակիության բարդույթն ու իրավիճակին նայել այնպես, ինչպիսին որ այն կա։Միջազգային հանրության կոչերն անտեսելն ու ՄԱԿ արդարադատության դատարանի կողմից կայացված որոշումը չկատարելը հստակ ցուցիչ են, որ միջազգային հանրությունն այլևս գործ ունի հանցավոր վարչախմբի և միջագային իրավունքը լկտիաբար անտեսող և հեղինակազրկող սուբյեկտի հետ, որին համոզելու միակ ճանապարհը զսպիչ և պատժիչ միջոցառումների իրականացումն է։ Շարունակվող շրջափակման և Ադրբեջանի կողմից կրկնվող հարձակումների պայմաններում խստագույն անհրաժեշտություն են մնում միջազգային ակտիվ և գործնական ներգրավվածությունն ու ներկայությունը Արցախում»։
14:55 - 05 մարտի, 2023
Ադրբեջանը շարունակում է անտեսել Աշխարհի Դատարանի  որոշումը՝ անարգելով նրա բարձր հեղինակությունը․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը շարունակում է անտեսել Աշխարհի Դատարանի որոշումը՝ անարգելով նրա բարձր հեղինակությունը․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ օրս շարունակվող Արցախի անօրինական շրջափակումը հումանիտար ծանրագույն հետևանքներ է ստեղծում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության 120 000 ժողովրդի համար՝ հանգեցնելով մարդկանց ամենատարրական իրավունքների կոպտագույն խախտումների, ներառյալ՝ պարենի, դեղորայքի և այլ կենսական ապրանքների սղության, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խափանման և հարակից այլ պատճառներով։   Արցախի և Հայաստանի կողմից իրավիճակի մասին միջազգային հանրության պատշաճ իրազեկվածության ապահովման ուղղությամբ իրականացվել են լայնածավալ աշխատանքներ՝ համադրելով երկկողմ և բազմակողմ դիվանագիտության, միջազգային իրավապաշտպան և լրագրողական համայնքների ներգրավման հնարավորություններն ու ջանքերը։   Այս ընթացքում Ադրբեջանի ապօրինի գործողության հասցեական դատապարտմամբ հանդես են եկել բազմաթիվ երկրների գործադիր և օրենսդիր մարմիններ, միջազգային կառավարական կազմակերպությունների՝ ինչպիսիք են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի ներկայացուցիչներ, միջազգային ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունների՝ Human Rights Watch, Amnesty International, Freedom House, Lemkin Institute for Genocide Prevention-ի պատասխանատուներ և միջազգային հանրության այլ կառույցներ ու դերակատարներ:   Այնուամենայնիվ, ի հեճուկս բոլոր հայտարարությունների, ադրբեջանական կողմը դիտավորյալ ու անմարդկայնորեն անտեսել է բոլոր կոչերն ու շարունակում է շրջափակման մեջ պահել Արցախի խաղաղ բնակչությանը։ Իրավիճակի հանգուցալուծման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ապահովման համար՝ գործարկվել են միջազգային իրավական մեխանիզմներ։   2022 թ․ դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով, միջանկյալ միջոցներ կիրառելով՝ պարտավորեցնել Ադրբեջանին ապաշրջափակել «Լաչինի միջանցքը»։ ՄԻԵԴ-ը դեկտեմբերի 21-ի որոշմամբ մասնակի բավարարել է Հայաստանի Հանրապետության պահանջը՝ միջանկյալ միջոցներ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:   2022թ․դեկտեմբերի 29-ին՝ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (Հաագա) Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով կիրառել միջանկյալ միջոց և պահանջել Ադրբեջանից՝ դադարեցնել «Լաչինի միջանցքի» շրջափակումը և ապահովել միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ու ազատ տեղաշարժը։ 2023 թվականի փետրվարի 22-ին Դատարանը որոշել է բավարարել Հայաստանի պահանջը և պարտադրել Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները «Լաչինի միջանցքով» մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։   Հարկ է հիշեցնել, որ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի Կանոնադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:   Հարկ է ընդգծել նաև, որ ՄԱԿ-ի կանոնադրության 94-րդ հոդվածի համաձայն՝ ՄԱԿ յուրաքանչյուր անդամ պարտավորվում է կատարել ԱՄԴ վճիռներն այն գործերով, որոնց մասնակից է հանդիսանում: Իսկ եթե գործի մասնակից կողմը թերանում է իրականացնել դատարանի կայացրած վճռով իր վրա դրված պարտականությունները, մյուս կողմը կարող է դիմել Անվտանգության խորհուրդ, որը անհրաժեշտ համարելու դեպքում կարող է հանձնարարականներ տալ կամ որոշել այն միջոցառումները, որոնց հարկավոր է դիմել դատարանի վճիռն ի կատար ածելու համար։   Դատարանի որոշմանն անդրադարձել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը՝ հայտարարելով, որ ԱՄԴ որոշումները պարտադիր են Կողմերի կատարման համար ներառյալ որոշումը, որը վերաբերում է «Լաչինի միջանցքով» երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու միջոցառումներին:   Դատարանի վճիռը հրապարակվելուց հետո անցել է 10 օր, որի ընթացքում Ադրբեջանը որևէ գործնական քայլ չի արել դրա կատարման ուղղությամբ և, որպես հետևանք, մարդիկ շարունակում են ենթարկվել զրկանքների և տառապանքների, բախվել մարդու իրավունքների համատարած խախտումների, այդ թվում՝ հունվարի 9-ից շարունակվող՝ Հայաստանից դեպի Արցախ էլեկտրամատակարարման դադարեցմանը ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից։   Ադրբեջանը, իրեն վեր դասելով միջազգային իրավունքից և օգտվելով անպատժելիության ստեղծված իրավիճակից, շարունակում է անտեսել Դատարանի որոշումը՝ անարգելով Աշխարհի Դատարանի բարձր հեղինակությունն ու կայացրած որոշումը։   Ադրբեջանի նմանօրինակ անպատժելի վարքագիծը այլևս լրջագույն մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար, այլև ողջ միջազգային համայնքի համար։ Այս իրավիճակի հանդուրժումն անդառնալի և հեղինակազրկող հարված է տարիներ շարունակ հետևողականորեն զարգացած Մարդու իրավունքների միջազգային ճարտարապետության և դրա երաշխավորման համար ձևավորված իրավական մեխանիզմների համար։   Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը արդեն որերորդ անգամ ապացուցվող փաստ է, որին միջազգային հանրությունը պետք է պատասխանի հստակ ու գործնական հակադարձող քայլերով՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ և ամենաբարձր միջազգային մակարդակով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը դարձնելով հակամարտության կարգավորման հետագա գործընթացների հիմնական տարր»։
16:19 - 04 մարտի, 2023
Արցախի ՄԻՊ-ն ու «Թաթոյան» հիմնադրամը հրապարակել են համատեղ զեկույց՝ ներկայացնելով շրջափակման հետևանքով Արցախի երեխաների իրավունքների խախտումները

Արցախի ՄԻՊ-ն ու «Թաթոյան» հիմնադրամը հրապարակել են համատեղ զեկույց՝ ներկայացնելով շրջափակման հետևանքով Արցախի երեխաների իրավունքների խախտումները

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն ու Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամը հրապարակել են համատեղ զեկույց, որում ներկայացված են Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով Արցախի երեխաների իրավունքների խախտումները։ Այն անդրադառնում է ադրբեջանական անօրինական վարքագծի հետևանքով Արցախի երեխաների համար ստեղծված առողջական, հոգեբանական, սոցիալական խնդիրներին։ 79 օր շարունակվող շրջափակման և դրան զուգահեռ կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ գազամատակարարման ու էլեկտրամատակարարման դիտավորյալ խափանումների հետևանքով Արցախի 30 000 երեխաներն անցնում են զրկանքների միջով, որը խաթարում է նրանց՝ անվտանգ ու ապահով միջավայրում ապրելու և զարգանալու հնարավորությունը։ Առկա իրավիճակը լրջագույն սպառնալիքներ է ստեղծել երեխաների՝ բավարար կենսամակարդակի ապահովման, պատշաճ սնվելու, ազատ տեղաշարժի, կրթության, ընտանիքներում ապրելու իրավունքների և հոգեբանական անձեռնմխելիության ապահովման համար։ Զեկույցն ուղարկվել է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին և կազմակերպություններին։ Երեխայի լավագույն շահի հետ անհամատեղելի այս իրավիճակը պահանջում է այդ կառույցների առաջնահերթ ուշադրությունն ու անհապաղ ներգրավվածությունը։ Զեկույցը հասանելի է Արցախի ՄԻՊ պաշտոնական կայքում հետևյալ հղումով։
11:05 - 01 մարտի, 2023