Բելառուս

Լուկաշենկոն մեկնաբանել է ռուսների ձերբակալությունը Բելառուսում 
 |tert.am|

Լուկաշենկոն մեկնաբանել է ռուսների ձերբակալությունը Բելառուսում |tert.am|

tert.am: Մինսկը պատրաստ է լրացուցիչ տեղեկություն տրամադրել Մոսկվային ձերբակալված ռուսների մասին: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Ստի վրա մենք քաղաքաքականություն չենք կառուցի: ԶԼՄ-ներում միմյանց վրա բղավելով հարց չենք լուծի: Մենք ոչինչ չենք թաքցնում, բայց մեզ ճշմարտությունն է պետք»,- ասել է բելառուս առաջնորդը: Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ ռուսները չեն ծրագրել թռչել Ստամբուլ, ինչպես պնդում է ռուսական կողմը, այլ երկրում գտնվել են «այլ նպատակներով»: Միևնույն ժամանակ նա հրահանգել է ուժայիններին ձերբակալվածների հետ զգույշ շփվել: «Նրանք, իհարկե, մեղավոր են, բայց ոչ այնքան, որ նրանց նկատմամբ ինչ-որ կոշտ միջոցներ կիրառվեն: Նրանք զինվորներ են: Նրանց հրամայել են, իրենք էլ գնացել են: Գործը պետք է պարզել նրանց հետ, ովքեր հրամայել են, ովքեր նրանց ուղարկել են այստեղ»,- հավելել է Լուկաշենկոն: Չորեքշաբթի հայտնի էր դարձել, որ Բելառուսում 33 ռուսների են ձերբակալել: Նրանց նկատմամբ քրեական գործ են հարուցել ահաբեկչություններ նախապատրաստելու մասին հոդվածով, վերջիններիս սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Բացի այդ, նրանց կասկածում են երկրում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրության մեջ:
11:25 - 02 օգոստոսի, 2020
Ռուսաստանը ռուս-բելառուսական սահմանին ուժեղացրել է հսկողությունը |tert.am|

Ռուսաստանը ռուս-բելառուսական սահմանին ուժեղացրել է հսկողությունը |tert.am|

tert.am: Ռուսաստանն ուժեղացրել է հսկողությունը Բելառուսի հետ սահմանին, ինչը քաղաքական ենթատեքստ չունի։ Այս մասին հուլիսի 31-ին հայտնել է ՌԴ-ում Բելառուսի դեսպանատունը, գրում է eadaily.com-ը։ «Ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմն այսօր իրոք ուժեղացրել է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի քաղաքացիների անձնավորված հաշվառման սահմանի հատման հսկողությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի Ռուսաստանի կառավարության շտաբի կարգադրությունների շրջանակներում մուտք գործող և մեկնող քաղաքացիների համապատասխան կատեգորիաների վերահսկողության նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: Փաստաթղթում նաև նշվում է, որ «դա արվել է ուղևորահոսքի ավելացման կապակցությամբ, որն աճել է գրեթե երկու անգամ՝ քաղաքացիների արտոնյալ կատեգորիաների ցանկի ընդլայնման պատճառով, որոնց նկատմամբ Ռուսաստանի կառավարության կարգադրություններով վերացվել են սահմանի հատման սահմանափակումները (ուսում, աշխատանք, բուժում, մերձավոր ազգականների խնամք, բարձր որակավորում ունեցող մասնագետներ և այլն)»։ «Ռուսական կողմի հավաստմամբ՝ իրավիճակը պայմանավորված է կազմակերպչական-տեխնիկական միջոցառումներով և քաղաքական ենթատեքստ չունի»,-ասված է ՌԴ-ում Բելառուսի հաղորդագրության մեջ: Շարունակությունը՝ tert.am կայքում։
14:51 - 01 օգոստոսի, 2020
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել հանրահավաք՝ հաջակցություն նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել հանրահավաք՝ հաջակցություն նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի

Հուլիսի 30-ի երեկոյան Բելառուսի մայրաքաղաք Մինսկի Ընկերության պուրակում տեղի ունեցավ հանրահավաք՝ հաջակցություն նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի։ Սա Բելառուսի քաղաքական կյանքի ամենազանգվածային իրադարձությունն է վերջին 10 տարվա ընթացքում․ հավաքվել էր մոտ 63 հազար մարդ, ինչն աննախադեպ մեծ թիվ է Բելառուսի պատմության համար։  Հիշեցնենք, որ ի սկզբանե որպես թեկնածու պետք է գրանցվեր Սվետլանայի ամուսին Սերգեյ Տիխանովսկին, որը հայտնի բլոգեր է, սակայն երբ ԿԸՀ-ն հրաժարվեց գրանցել Սերգեյի թեկնածությունը, նրա փոխարեն իր թեկնածությունն առաջադրեց կինը։ Սվետլանա Տիխանովսկայայի թեկնածության օգտին ստորագրահավաքի ժամանակ Սերգեյ Տիխոնովսկին ձերբակալվեց։  Բացի Սվետլանա Տիխանովսկայայից՝ հանրահավաքին ելույթ ունեցան նաև մի շարք քաղաքական բանտարկյալների բարեկամներ, այդ թվում՝ Էդուարդ Բաբարիկոյի ընկերուհի Ալեքսանդր Զվերեուն։ Էդուրադ Բաբարիկոն ձերբակալվել է հունիսին 12-ին իր հոր՝ Վիկտոր Բաբարիկոյի հետ, որը համարվում էր Բելառուսի գործող նախագահ Ալեկսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը գալիք ընտրությունների ժամանակ։  Նախագահական ընտրությունները երկրում տեղի են ունենալու օգոստոսի 9-ին։   Աղյուրը՝ svaboda.org: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
09:40 - 31 հուլիսի, 2020
Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսն ասիմպտոմ հաղթահարելու մասին


 |armenpress.am|

Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսն ասիմպտոմ հաղթահարելու մասին |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոտքի վրա, ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը: Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Ներքին գործերի նախարարության զորամասերից մեկը կատարած այցի ընթացքում: «Ես ներողություն եմ խնդրում իմ ձայնի համար: Վերջին շրջանում ստիպված եմ լինում շատ խոսել: Բայց ամենազարմանալին այն է, որ այսօր դուք հանդիպում եք մի մարդու, որը հաջողացրել է ոտքի վրա, ասիմպտոմ հաղթահարել կորոնավիրուսը: Այդպիսի եզրակացություն երեկ կայացրել են բժիշկները»,- ասել է Լուկաշենկոն: Նա վերահաստատել է իր խոսքերը, որ բնակչության 97%-ն ասիմպտոմ է հաղթահարում կորոնավիրուսը: «Փառք Աստծո, որ ինձ հաջողվել է հայտնվել վարակն ասիմպտոմ հաղթահարողների շարքերում: Վերջապես, ես էլ վարակը հաղթահարելով մտա Բելառուսի ոսկե ֆոնդի մեջ»,- նշել է Բելառուսի նախագահը:
20:05 - 28 հուլիսի, 2020
ԵՄ արտգործնախարարը անհանգստություն է հայտնում Բելառուսում ձերբակալությունների և հետապնդումների առնչությամբ |azatutyun.am|

ԵՄ արտգործնախարարը անհանգստություն է հայտնում Բելառուսում ձերբակալությունների և հետապնդումների առնչությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության արտաքին հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը անհանգստություն է հայտնել Բելառուսում նախագահական ընտրությունների շեմին իրականացվող ձերբակալությունների, խաղաղ ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիրների հետապնդումների կապակցությամբ։ «Կարծում ենք, որ խաղաղ, ազատ ու արդար ընտրությունները կնպաստեն ժողովրդավարության զարգացմանը Բելառուսում և կամրապնդեն այդ երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը», - հայտարարել է ԵՄ արտգործնախարարը։ Նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին, դրանց արդեն վեցերորդ անգամ կմասնակցի Բելառուսի մինչ օրս անփոփոխ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով մինչ այդ մի քանի անգամ հրապարակավ դժգոհել էր, թե Ռուսաստանը տնտեսական ճնշումներով հարկադրում է Մինսկին զիջել ինքինիշխանությունը Կրեմլին։
14:07 - 28 հուլիսի, 2020
Բելառուսի ԿԸՀ-ն կրճատել է առաջիկա նախագահական ընտրությունների դիտորդների թիվը |azatutyun.am|

Բելառուսի ԿԸՀ-ն կրճատել է առաջիկա նախագահական ընտրությունների դիտորդների թիվը |azatutyun.am|

azatutyun.am: «Համաճարակի պատճառով» Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կրճատել է առաջիկա նախագահական ընտրությունների դիտորդների թիվը: Նոր որոշման համաձայն, յուրաքանչյուր ընտրատեղամասում դիտորդների առավելագույն թիվը 5 հոգից չի կարող գերազանցել, արգելվել է նաև լրագրողների ներկայությունը քվեարկության համար նախատեսված տեղամասերում: Հուլիսի 20-ի տվյալներով՝ հավատարմագրված դիտորդների թիվը մոտ 43 հազար է՝ հիմնականում տեղական կազմակերպություններից: ԵԱՀԿ-ն ավելի վաղ հայտարարել է, թե դիտորդներ չի ուղարկի Բելառուս՝ օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին, քանի որ պաշտոնական Մինսկից չի ստացել համապատասխան հրավերը։ Բելառուսի նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 9-ին։ Արդեն վեցերորդ անգամ դրանց կմասնակցի նաև երկրի առայժմ անփոփոխ նախագահ 65-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա հետ մրցելու իրավունք են ստացել չորս թեկնածուներ՝ ընդդիմադիր նախկին պատգամավոր Աննա Կանոպացկայան, գործարար Սերգեյ Չերեչենը, քաղաքացիական ակտիվիստ Անդրեյ Դմիտրիևը և բլոգեր Սերգեյ Տիխանովսկու կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան:
16:30 - 22 հուլիսի, 2020
Ադրբեջանը չի կարողանա ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ. վարչապետը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Ադրբեջանը չի կարողանա ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ. վարչապետը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Բելառուսում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Վերջինիս մասնակցել են նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի կառավարության ղեկավար Կուբատբեկ Բորոնովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունից հետո նախ տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ,Պատվիրակությունների հարգելի անդամներ, Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Ալեքսանդրի Գոլովչենկոյին՝ այսօրվա հանդիպումը կազմակերպելու, ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: Քանի որ սա Եվրասիական տնտեսական խորհրդի առաջին հանդիպումն է Ռոման Ալեքսանդրիի և Կուբատբեկ Այիլչևի մասնակցությամբ, օգտվելով առիթից, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ Բելառուսի և Ղրղզստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություն և բոլոր նպատակների իրականացում այս կարևոր և պատասխանատու պաշտոնում: Սա մեր առաջին հանդիպումն է երկար դադարից հետո, որն առաջացել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս կապակցությամբ կցանկանայի գոհունակությամբ նշել, որ մեր միությունը պատվով է դիմագրավել այս փորձությանը: Այն ապացուցեց իր կենսունակությունը ճգնաժամային իրավիճակներում և ցույց տվեց, թե որքան կարևոր դեր է խաղում մեր երկրների կյանքում: Հանձնաժողովը ոչ մի վայրկյան չընդհատեց իր գործունեությունը: Իսկ Հանձնաժողովի խորհրդի, Միջկառավարական խորհրդի և Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստերը, որոնք անցկացվել են տեսակապի միջոցով, ոչ միայն մեզ հնարավորություն տվեցին փոխանակվել մեր երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, այլ նաև թույլ են տվել շարունակել հարցերի քննարկումն ու որոշումների կայացումը, որոնք սկզբունքային նշանակություն ունեն մեր ինտեգրացիայի ապագայի համար։ Միության շրջանակում մեր համագործակցությունն այսքան արդյունավետ չէր լինի, եթե չլիներ այն ամուր բարեկամությունը, որը գոյություն ունի մեր բոլոր երկրների և ժողովուրդների միջև: Ինձ համար հատկապես կարևոր է նշել համագործակցության և փոխօգնության այն բարձր մակարդակը, որն այս օրերին մենք զգացինք Միության մեր բոլոր գործընկերների կողմից՝ առանց բացառության: Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել վարչապետ Միխայիլ Միշուստինին և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին` բոլոր խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի անխափան տրանսպորտային կապի հետ կապված: Սա ռազմավարական նշանակություն ուներ մեր տնտեսության համար: Այս համատեքստում չեմ կարող չնշել «Բելավիա» ավիաընկերության աշխատանքը: Բոլոր այս ամիսների ընթացքում այն շարունակում էր կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան, չնայած այն հանգամանքին, որ մնացած բոլոր ավիաընկերությունները դադարեցրել էին իրենց գործունեությունը Հայաստանում: Սիրելի բարեկամներ, Հայաստանում համաճարակաբանական իրավիճակը շարունակում է ծանր մնալ, չնայած որոշ հուսադրող թվերի, որոնք վերջին օրերին հայտնվել են մեր վիճակագրության մեջ: Համավարակը իսկապես բացասաբար է անդրադարձել մեր կյանքի բոլոր կողմերի վրա: Այն հարվածել է մեր տնտեսությանը և սոցիալական ոլորտին: Բնակչության շարժունակությունը նվազել է, դժվարացել է ապրանքների և ծառայությունների շրջանառությունը: Առողջապահության համակարգը աննախադեպ ծանրաբեռնվածություն է զգում: Այսօր այս դժվարություններն այս կամ այն չափով զգում են աշխարհի բոլոր երկրներն առանց բացառության: Ավելի քան ակնհայտ է, որ համավարակի դեմ պայքարի և դրա արդյունքում առաջացած տնտեսական ճգնաժամի դեմ հաջող պայքարի համար կարևոր նախապայման է խաղաղության պահպանումը և զինված հակամարտությունների դադարեցումը: Այս առումով չեմ կարող չանդրադառնալ մի թեմայի, որը կենսական նշանակություն ունի մեզ համար և մեր տարածաշրջանում կայունության պահպանման համար: Ինչպես գիտեք, Ադրբեջանը, անտեսելով համավարակի պայմաններում զինված բախումների դադարեցման բազմաթիվ կոչերը, այդ թվում՝ ապրիլի 14-ի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի համատեղ հայտարարությունը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարտի 23-ի հայտարարությունը, սանձազերծեց ռազմական գործողություններ Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին: Ցավոք, սադրանքները շարունակվում են առ այսօր` նպաստելով լարվածության պահպանմանը և իրավիճակի անկախատեսելիությանը: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին: Սիրելի ընկերներ, Այսօրվա հանդիպման օրակարգից կցանկանայի կանգ առնել հետևյալ հարցերի վրա. նախ կցանկանայի ընդհանուր գոհունակություն հայտնել Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչն արտացոլված է զեկույցում: Հույս ունենք, որ այս ուղղությամբ հետագա կառուցողական աշխատանքները կարագացվեն՝ Միության բոլոր անդամ պետությունների շահերի փոխըմբռնման և հարգանքի հիման վրա: Այս ծրագրի հրատապ խնդիրների թվում նշված են գնագոյացման շուկայական մեխանիզմների անցումը և ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագների սահմանումը: Վստահ ենք, որ այդ սկզբունքների կիրառումը գազի միասնական շուկայի ստեղծման նպատակների իրականացման կարևոր նախապայման է: Կցանկանայի նաև հայտնել մեր կարծիքը Եվրասիական տնտեսական տարածքում ագրոարդյունաբերության և արդյունաբերականացման զարգացման քարտեզների վերաբերյալ: Մենք նպատակահարմար ենք համարում ագրոարդյունաբերության զարգացման քարտեզում ընդգրկել խոշոր ծրագրեր, որոնք ենթադրում են միջպետական համագործակցություն, հումքի կամ պատրաստի արտադրանքի փոխադարձ մատակարարում, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակման և իրագործմանն ուղղված նախագծեր: Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերականացման քարտեզին, ապա այն կարող է դառնալ կոոպերացիոն համագործակցության խթանման լրացուցիչ մեխանիզմ և նպաստել ներմուծման փոխարինման համատեղ նախագծերի իրականացմանը, ինչպես նաև Միության արդյունաբերության ճյուղերի ներուժի գնահատմանը: Արդյունաբերականացման քարտեզի մշակումը թույլ կտա նաև ավելի արդյունավետ օգտագործել արտադրական ռեսուրսները Միության անդամ յուրաքանչյուր պետությունում և կօգնի աջակցել ԵԱՏՄ երկրների ձեռնարկություններին, որոնք համագործակցում են այլ անդամ երկրների ձեռնարկությունների հետ: Մեր հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերի շարքում կցանկանայի նաև ընդգծել հանրային առողջության և սանիտարահամաճարակային բարեկեցության միջոցառումների կարևորությունը` կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար: Եզրափակելով խոսքս` կցանկանայի առանձնահատուկ ուշադրություն դարձնել ԵԱՏՄ-ի սննդի անվտանգության խնդրին: Նշեմ, որ սննդի անվտանգության հետ կապված հարցերը միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում, և, որքանով ես տեղյակ եմ, այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են որոշակի նախնական աշխատանքներ ԵԱՏՄ շրջանակներում: Ավելին, 2025 ռազմավարության մեջ մենք պայմանավորվեցինք մշակել «ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ընդհանուր սկզբունքներ և մոտեցումներ»: Սակայն համավարակի պայմաններում այս խնդրի լուծումը դարձել է հատկապես արդիական, ուստի, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ հանձնարարել Հանձնաժողովին երկրների հետ համատեղ մշակել և ներկայացնել ԵԱՏՄ սննդի անվտանգության դոկտրինա (հայեցակարգ): Այսքանով թույլ տվեք եզրափակել ելույթս: Շնորհակալ եմ ուշադրության համար, և վերջում ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել և վերահաստատում է իր ցանկությունը՝ կազմակերպել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական հանդիպումը Երևանում այս տարվա հոկտեմբերին: Շնորհակալություն»։ Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միությունում «Ապրանքների մակնշման մասին» համաձայնագրի իրականացմանը և պիտակավորման համակարգի հետագա զարգացմանը, առողջապահության բնագավառում միջոցառումների համապարփակ ծրագրին` Միության երկրներում կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով: Քննարկվել են նաև ԵԱՏՄ երկրների համագործակցության միջպետական ծրագրի նախագիծը, ագրոարդյունաբերական զարգացման և միության արդյունաբերականացման քարտեզները: Վերջին 2 նախագծերն էլ նախատեսում են խոշոր ծրագրերի վերաբերյալ շարունակական տեղեկատվության ստացում, ինչը Միության գործընկերներին հնարավորություն կտա վերացնել արտադրության կրկնօրինակումը, հաշվի առնել զարգացման միտումները և արդյունավետորեն օգտագործել միմյանց հնարավորությունները` զարգացման ազգային և ներդրումային ծրագրեր մշակելիս: Ընդլայնված նիստի ընթացքում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են նաև նիստի արձանագրություններն ու ընդունված որոշումների մասին փաստաթղթերը:
16:55 - 17 հուլիսի, 2020
Մինսկում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը |armenpress.am|

Մինսկում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի օրակարգը հագեցած է, նախատեսվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներին առնչվող հարցեր։ Ակնկալվում է, որ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն միության երկրների տարածքում կորոնավիրուսային վարակի և այլ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման ուղղությամբ բնակչության առողջապահության և սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում միջոցառումների համալիր պլանը: Նախատեսվում է նաև լսել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցները միության գործունեության արդիական հարցերի վերաբերյալ, այդ թվում ՝ անդամ պետությունների փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացման ընթացքի, գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման, Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի իրականացման և նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հետագա զարգացման վերաբերյալ: Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը: Մինսկում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբատբեկ Բորոնովը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Նիստին կմասնակցի նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն:
12:12 - 17 հուլիսի, 2020
Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին՝ մեր երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-բելառուսական կապերի ամրապնդման գործում նրա անձնական ներդրման ու արդյունավետ աշխատանքի համար և հետագա հաջողություններ մաղթել: Նախագահը նշել է, որ հայ-բելառուսական հարաբերություները տարբեր ոլորտներում զարգացման մեծ ներուժ ունեն, և վստահություն է հայտնել, որ դրանք կշարունակեն ընդլայնվել ու ամրապնդվել:Դեսպանը նշել է, որ առաքելությունն ավարտում է՝ մնալով Հայաստանի լավագույն բարեկամներից և ընդգծել, որ հայ ժողովրդի նկատմամբ խորին հարգանքի զգացողությունը մշտապես ուղեկցելու է իրեն:
16:59 - 16 հուլիսի, 2020
Ռուբինյանը Բելառուսի իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի իրագործած սադրանքները

Ռուբինյանը Բելառուսի իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի իրագործած սադրանքները

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Բելառուսի ԱԺ ժողովի ներկայացուցիչների պալատի Միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխին ներկայացրել է վերջին օրերի իրադարձությունները՝ կապված ադրբեջանական սադրանքների հետ: Այս մասին Ռուբինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Տեսակապով զրուցեցի Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի Միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխի հետ։ Գործընկերոջս ներկայացրեցի վերջին օրերի իրադարձությունները՝ կապված ադրբեջանական սադրանքների հետ»,- գրել է Ռուբինյանը: ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ քննարկել են նաև միջխորհրդարանական համագործակցության խորացման հնարավորությունները:
17:48 - 15 հուլիսի, 2020
Մինսկում բերման են ենթարկել նախագահի անկախ թեկնածուների հարյուրավոր աջակիցների |epress.am|

Մինսկում բերման են ենթարկել նախագահի անկախ թեկնածուների հարյուրավոր աջակիցների |epress.am|

epress.am: Մինսկում բողոքի ակցիաներ են՝ կապված նախագահի այլընտրանքային թեկնածուներ Վալերի Ցեպկալոյի և Վիկտոր Բաբարիկոյի գրանցման մերժումների հետ։ Ցույցերն ավարտվել են Հատուկ նշանակության ջոկատների հետ բախումներով։ Խոշոր ծեծկռտոց է տեղի ունեցել Մինսկի Հաղթանակի հրապարակում։ Ցուցարարները «Ամոթ» գոռալով հրում էին ոստիկաններին, ովքեր փորձում էին բերման ենթարկել ցուցարարներին։ Բախումներին ակտիվորեն մասնակցում էին քաղաքացիական հագուստներով ոստիկանները։ «Наша Нiва»-ն գրում է, որ իրավապահների և ցուցարարների միջև ծեծկրտուքից հետո մետրոյի «Նեմիգա» կայարանը, որի մոտակայքում կատարվում էին բախումները՝ փակվել է։ «Вясна» իրավապաշտպանական կազմակերպության տվյալներով, Միսնկում ձերբակալվել է ավելի քան 100 ցուցարար։ Բելառուսում բողոքի ակցիաների երկրորդ ալիքը մեկնարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովրի հայտարարությունից հետո, որում ասվում էր, որ անկախ թեկնածուներ Վալերի Ցեպկալոյի և Վիկտոր Բաբարիկոյի առաջադրման համար անհրաժեշտ ստորագրությունների մեծ մասը անվավեր են, ինչի պատճառով ԿԸՀ-ն չի կարող հաստատել նրանց գրանցումը։ Բելառուսում նախագահական ընտրությունները նախատեսվում է իրականացնել օգոստոսի 9-ին։ Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջադրվել է վեցերորդ անգամ։ Վալերի Ցեպկալոն և Վիկտոր Բաբարիկոն Լուկաշենկոյի հիմնական հակառակորդներն էին համարվում։ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա նիստում հաստատել է նախագահի թեկնածու, հայտնի բլոգեր և ներկայումս անազատության մեջ գտնվող Սերգեյ Տիխանովսկու կնոջ՝ Սվետլանա Տիխանովսկայայի թեկնածությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ բողոքի ակցիաներ իրականացվում են Մինսկում, Բրեստում, Մոգիլյովում, Գոմելում և այլ քաղաքներում։ Ձերբակալությունները սկսվել են հուլիսի 14-ի ցերեկը։ «Беларусь головного мозга» տելեգրամ ալիքի փոխանցմամբ, ցուցարարներին ցրելու գործում ներգրավված են հատուկ նշանակության ջոկատները, ովքեր «ձերբակալում էին բացարապես եթեր վարող լրագրողներին»։
17:24 - 15 հուլիսի, 2020
Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. Բելառուսի ԱԳՆ հայտարարությունը

 |armenpress.am|

Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. Բելառուսի ԱԳՆ հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տիրող իրավիճակի առնչությամբ, նշելով, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Հայտարարությունը հրապարակված է ԱԳՆ պաշտոնական կայքում: «Բելառուսի Հանրապետությունը խորը մտահոգությամբ է արձանագրում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շարունակվող սրացումը։  Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների և միջազգայնորեն ճանաչված այլ գործիքների օգնությամբ։ Ուժի կիրառումը կարող է միայն խորացնել իրավիճակը։ Կոչ ենք անում կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին, խուսափել լարվածության աճի և մարդկային զոհերի հանգեցնող ցանկացած քայլից»,- ասված է հայտարարության մեջ: Նախարարությունը հուսով է հայտնում, որ Բաքուն և Երեւանը կվերականգնեն ուղիղ երկխոսությունը, կդրսևորեն երկու ժողովուրդներին բնորոշ իմաստություն և խոհեմություն՝ գիտակցելով ողջ տարածաշրջանի կայունության պատասխանատվությունը: «Ակնկալում ենք նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ բոլոր երկրներն իրենց հեղինակությունն օգտագործում են լարվածությունը նվազեցնելու համար, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշված է հրապարակված հայտարարությունում:
21:33 - 14 հուլիսի, 2020
Վարչապետն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

Վարչապետն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի՝ պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական կապերի զարգացման ուղղությամբ ներդրած ջանքերը և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի ղեկավարների միջև առկա է երկխոսության բարձր մակարդակ, երկու երկրներն ու ժողովուրդներն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, որոնք ամուր հենասյուն են դրանց շարունակական զարգացման և առկա ներուժի լիարժեք իրացման համար: Վարչապետը կարևորել է ինտեգրացիոն միավորումների՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակում բաց երկխոսությունն ու վստահելի գործընկերությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ս.թ. հուլիսի 12-ից սկսած և մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանային դիրքերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին և ընդգծել այս առնչությամբ Հայաստանի՝ ՀԱՊԿ գծով գործընկերների կառուցողական դիրքորոշման կարևորությունը: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը, այս ուղղությամբ, Նիկոլ Փաշինյանի խոսքով, առկա է տնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ, հագեցած օրակարգ, և հետևողական աշխատանքը թույլ կտա իրապես ավելացնել փոխադարձ ապրանքաշրջանառության, ներդրումների ծավալները: Բելառուսի դեսպանը երախտագիտություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր գնահատանքի համար և նշել, որ ներդրել է առավելագույն ջանքերը՝ երկու երկրների կապերը սերտացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ այս ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալն աճել է ավելի քան 2 անգամ, ինչը խոսում է փոխգործակցության դրական դինամիկայի և այն խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին: Դեսպանն անդրադարձել է ընթացիկ և հեռանկարային ծրագրերին՝ գոհունակությամբ խոսելով Սևանա լճի ափամերձ շրջակայքում հայ-բելառուսական անտառի հիմնման մասին, որի շուրջ աշխատանքը շարունակվում է: Նա նաև կարևորել է առաջիկայում հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը: Ի.Նազարուկը նշել է, որ Հայաստանն ու Բելառուսն ունեն արդյունավետ քաղաքական երկխոսություն և զարգացող գործընկերություն ինտեգրված միավորումների շրջանակում: Նա անդրադարձել է ԵԱՏՄ շրջանակում երկու երկրների փոխգործակցությանը և այս առումով կարևորել առաջիկայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացումը: ՀՀ-ում Բելառուսի դեսպանը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման կապակցությամբ և դատապարտելի համարել էսկալացիան: Զրուցակիցները փոխանակվել են նաև կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի, կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությամբ ու փորձով՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել համավարակային ճգնաժամը: Բելառուսի դեսպանն իր հարգանքն ու սերն է հայտնել Հայաստանի, հայ ժողովրդի, մեր հարուստ մշակույթի նկատմամբ և նշել, որ ջերմությամբ կհիշի մեր երկրում դիվանագիտական առաքելության տարիները: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Նազարուկին ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ նա կմնա Հայաստանի ու հայ ժողովրդի լավ բարեկամը:
20:33 - 14 հուլիսի, 2020