Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսն ասիմպտոմ հաղթահարելու մասին


 |armenpress.am|
20:05 - 28 հուլիսի, 2020

Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսն ասիմպտոմ հաղթահարելու մասին |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոտքի վրա, ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը: Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Ներքին գործերի նախարարության զորամասերից մեկը կատարած այցի ընթացքում:

«Ես ներողություն եմ խնդրում իմ ձայնի համար: Վերջին շրջանում ստիպված եմ լինում շատ խոսել: Բայց ամենազարմանալին այն է, որ այսօր դուք հանդիպում եք մի մարդու, որը հաջողացրել է ոտքի վրա, ասիմպտոմ հաղթահարել կորոնավիրուսը: Այդպիսի եզրակացություն երեկ կայացրել են բժիշկները»,- ասել է Լուկաշենկոն:

Նա վերահաստատել է իր խոսքերը, որ բնակչության 97%-ն ասիմպտոմ է հաղթահարում կորոնավիրուսը:

«Փառք Աստծո, որ ինձ հաջողվել է հայտնվել վարակն ասիմպտոմ հաղթահարողների շարքերում: Վերջապես, ես էլ վարակը հաղթահարելով մտա Բելառուսի ոսկե ֆոնդի մեջ»,- նշել է Բելառուսի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել