ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը ստեղծվել է 2002թ. մայիսին չորս պետական տարածաշրջանային էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման ցանցերի («Երևանի էլեկտրական ցանցեր», «Հյուսիսային էլեկտրական ցանցեր», «Հարավային էլեկտրական ցանցեր» և «Կենտրոնական էլեկտրական ցանցեր») միաձուլման արդյունքում:

Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազ. կմ: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով: Սպասարկում է ավելի քան 1 մլն սպառողի: Ղեկավար՝ Կարեն Հարությունյան

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և երկու մարզում

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և երկու մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝11։00-17:00 Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Գայի պող. 18 շենքը, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 25/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Միկոյան փ. 2/2 շենքը, Դավիթաշեն 1-ին թաղ. 10Ա շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դրոյի փ. 14ա շենքը, Ա.Խաչատրյան փ. 19, 29/1 շենքերը, Օրբելի փ. 33ա շենքը, Արաբկիր 29 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորագավիթ 1-ին փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Երվանդ Քոչարի փ. 1, 3 շենքերը, Վրացյան փ. 79-95 սեփական տները, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մաշտոցի պող. 50, 50ա շենքերը, Կորյունի փ. 23, 23/37 շենքերը, Չարենցի փ. 10 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Արագածոտնի մարզում՝11:00-16:00 Ուջան, Կոշ, Ավան, Լեռնարոտ, Վերին Սասունիկ, Արուճ, Շամիրամ, Արագածոտն, Նոր Ամանոս և Նոր Երզնկա գյուղերը,Կոտայքի մարզում՝10:00-16:00 Պռոշյան համայնքի Մայիսյան, Բարեկամության, Պարույր Սևակի, Անդրանիկի, Չաուշի, Տեղերաշեն, Գ․ Զոհրապի, Գամ, Թումանյան փողոցները,11:00-14:00 Պռոշյան համայնքի Հյուսիսային, Հուշարձան և Նոր թաղամասերը, Զին/մասը, «Մ․ Ապերյան», «Ա․ Աղաբեկյան», «Հ․ Հարությունյան», «Մ․ Հանոյան», «Սև-Քար», «Իջևանատուն» ՍՊ ընկերությունները, «Եթեր» խմբակցությունը:
09:22 - 05 հունիսի, 2020
Էլեկտրաէներգիայի աջատումներ Երևանում և 3 մարզերում

Էլեկտրաէներգիայի աջատումներ Երևանում և 3 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝11։00-17:00 Աէրացիայի 3/1 հասցեն և որ բնակիչ-բաժանորդները, Օրբելի փ. 19 շենքը, Խաչատրյան փ. 27, 27/1, 29/1 շենքերը և ոչ բնակիչ-բաժանորդներ, Երվանդ Քոչարի փ. 8-23 շենքերը, Քաջազնունի փ. 8/1 շենքը և ոչ բնակիչ-բաժանորդները, Մաշտոցի պող. 50, 50ա շենքերը, Կորյունի փ. 23, 23/37 շենքերը և ոչ բնակիչ- բաժանորդները, Սարի թաղի 15-28 փողոցները և 28 փողոցի նրբանցքը, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Բակունցի 1-ին նրբ․ 3 շենքը, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորքի 9-րդ փողոցի բնակիչ-բաժանորդները,Արագածոտնի մարզում՝11:00-15:00 Աշտարակ քաղաքի Արա 1, Արցախի թաղամասերը, Էջմիածնի խճուղին, Ալազան, Ալիխանյան Եղբայրներ, Ղափանցյան, Ա․Խաչատրյան, Ա․Մանուկյան, Արարատյան, Արտակի, Գեներալ Սաֆարյանի, Գետափնյա, Գրիբայեդովի, Եղբայրության, Երևանյան, Երջանկության, Թադևոսյան, Իսահակյան, Կոմիտասի, Հենրիկ Թումանյան, Հովհ․Թումանյան, Հեքիմյան, Լինչի, Էմին Հակոբյան, Մայիսյան, Մաշտոցի, Միկոյան Եղբայրների, Նաիրյան, Սիսակյան, Տ․Մեծի փողոցները,Շիրակի մարզում՝11:00-17:00Ախուրյանի տարածաշրջանի Ախուրյան գյուղի Նոր Ախուրյան թաղամասը և Հյուսիս-Արևելյան հատվածը,Լոռու մարզում՝11:00-15:00 Սպիտակ քաղաքի Միասնիկյան, Թորոսյան, Շիրակի, Ս.Ավետիսյան, Այգեստան-1 փողոցները և թիվ 1 դպրոցը:
09:21 - 04 հունիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝10։00-16։00 Նորք Մարաշ թաղ՝ Նորքի 1, 4, 5, 11 փողոցները,Նորքի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները, Նորքի 2-րդ և 5-րդ փողոցների 1-ին, 2-րդ նրբանցքների սեփական տները, Ս․ Խանզադյան 2-րդ նրբանցքի սեփական տները, Ա․ Արմենակյան փողոցի սեփական տները, Գյուրջյան փողոցին հարակից տարածքների սեփական տները, <<Էլեկտրոն>> պանսիոնատը, թիվ 53, 55 նախադպրոցական հիմնարկները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,11։00-17:00 Փափազյան փ. 25 և Խաչատրյան փ. 19 շենքերը, Միկոյան փ. 2/2 շենքի 2-րդ և 3-րդ մուտքերը, Ներքին Շենգավիթ 1 փողոցի սեփական տները, Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի սեփական տները և 2-րդ նրբանցքի սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեստան 4-7 փողոցները մասնակի, ֆիզկուլտուրնիկների փ. 38-54 սեփական տները, Չարենցի փ. 48-62 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 50, 50ա շենքերը, Կորյունի փ. 23, 23/37 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Կոտայքի մարզում՝10:00-16:00 Պռոշյան համայնքի Մայիսյան, Բարեկամության, Պ․Սևակի, Անդրանիկի, Չաուշի, Տեղերաշեն, Գ․ Զոհրապի, Գամ, Թումանյան փողոցները,Շիրակի մարզում՝11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջանի Ղարիբջանյան, Ախուրիկ և Ոսկեհասկ գյուղերը,Լոռու մարզում՝10:00-14:00 Սպիտակ քաղաքի Գործարանային թաղամասը, Ոփյան և Չարենցի փողոցները:
09:19 - 03 հունիսի, 2020
45 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը

45 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) համապատասխանաբար՝ 25 մլն և 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ) շրջանառու կապիտալի համալրման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀԷՑ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Այս օժանդակութան նպատակն է ամրապնդել ու բարձրացնել ՀԷՑ-ի իրացվելիությունը, ապահովել ընկերության գործունեության շարունակականությունը՝ կենսական նշանակության ծառայությունների մատուցումը, աջակցել առանցքային ենթակառուցվածքներին համավարակից անկախ աշխատելու համար: Վարկային միջոցները հնարավորություն կտան պահպանել հուսալի և անխափան ծառայությունների մատուցման որակը համավարակի տնտեսական հետևանքների վերացման ուղղված պայքարի պայմաններում։ «Ներկայումս դիմակայում ենք մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերին: COVID-19-ի համավարակը շատ ավելին է, քան առողջապահական ճգնաժամը․ այն նաև լուրջ սոցիալական ու տնտեսական խնդիրների առջև է կանգնեցնում»,- նշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: «Մենք  մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԱԶԲ-ի և ՎԶԵԲ-ի մեր գործընկերներին՝ այս դժվարին ժամանակաշրջանում իրենց հանձնառության և մեծ օժանդակության համար»:  ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի խոսքով. «Համավարակն իր ազդեցությունն ունի թե՛ տնտեսության, թե՛ հասարակության վրա: ՀԷՑ-ի աշխատանքը խիստ կարևոր է Հայաստանի էներգետիկ ոլորտի և տնտեսության համար: Մենք ուրախ ենք ՀԷՑ-ին՝ Հայաստանում մեր կարևոր գործընկերոջը, աջակցելու համար»: «ԱԶԲ-ն սերտ հարաբերություններ ունի ՀԷՑ-ի հետ, և ուրախ ենք այս աջակցությունը տրամադրելու համար: Կարծում ենք, որ այն նախադեպ կհանդիսանա ճգնաժամի տնտեսական հետևանքների նվազեցմանն ուղղված մասնավոր հատվածի հետագա միջոցառումների համար», - նշել է ԱԶԲ-ի մասնավոր հատվածի գործառնությունների վարչության Հարավային Ասիայի, Կենտրոնական Ասիայի և Արևմտյան Ասիայի ենթակառուցվածքների ֆինանսավորման գծով տնօրեն Շանտանու Չակրաբորտին:  ՀԷՑ-ն ընդգրկված է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում: «Տաշիր» ընկերությունների խումբը արդյունաբերական և շինարարական խոշորագույն դիվերսիֆիկացված ընկերություններից մեկն է, որը գործունեություն է ծավալում Ռուսաստանի Դաշնության մի քանի տնտեսական ոլորտներում: 2017թ-ին ԱԶԲ-ն և ՎԶԵԲ-ը 160 միլիոն ԱՄՆ դոլարի (յուրաքանչյուրն 80 միլիոն) վարկային միջոցներ են տրամադրել       ՀԷՑ-ին, որով նախատեսված է բարելավել էլեկտրաէներգիայի բաշխման որակը և բարձրացնել էներգետիկ անկախությունն ու արդյունավետությունը: Էներգամատակարարման արդյունավետության բարձրացումը ՎԶԵԲ-ի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է: Հայաստանում ՎԶԵԲ-ը առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է և ակտիվ գործում է տնտեսության բոլոր ոլորտներում: Հայաստանում իր գործունեությունն սկսելով 1992 թվականին՝ ՎԶԵԲ-ը 1.36 միլիարդ եվրոյի ներդրում է կատարել 178 նախագծում, որոնք ներկայացրել են ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտները, ընդ որում ներդրումների 90%-ը կատարվել է մասնավոր հատվածում: ԱԶԲ-ն նպատակ ունի հասնել  բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ձևավորմանը՝ միևնույն ժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատությունը վերացնելուն ուղղված իր ջանքերը։ Հիմնադրվելով 1966թ-ին՝ այն ունի 68 անդամակից երկիր, որից 49-ը՝ տարածաշրջանից։ 
13:03 - 02 հունիսի, 2020
Կոմունալ ծառայությունների անջատումների վերաբերյալ ներկայացված համեմատական տվյալները ճշգրիտ չեն

Կոմունալ ծառայությունների անջատումների վերաբերյալ ներկայացված համեմատական տվյալները ճշգրիտ չեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ հոսանքի անջատումներն այս տարվա ապրիլին ավելի քիչ են, քան 2019 թվականի ապրիլին են եղել․ Փաշինյանի հայտնած մոտավոր տվյալների համաձայն՝ 2019-ի ապրիլին եղել է մոտ 5000 անջատում, այս տարվա ապրիլին՝ մոտ 2600։ Վարչապետը նշեց, որ անջատումները նախորդ տարվա համեմատ քիչ են եղել նաեւ գազի մատակարարման մասով, սակայն կոնկրետ թիվ չնշեց։ Infocom-ը փորձեց պարզել՝ վարչապետն ինչ տվյալների համաձայն է կատարում վերոնշյալ պնդումները։ Հարկ է նշել, սակայն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» եւ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունները սպառողներին մատուցված ծառայությունների դիմաց վճարումներ չկատարելու պատճառով ծառայությունների դադարեցման (ընդհատումների) առանձնացված հաշվառում չեն իրականացնում, եւ նախորդ ժամանակահատվածին վերաբերող տվյալները կարող են պարունակել որոշակի պայմանականություններ (գնահատականներ):  Սակայն, ըստ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ստացված պատասխանի՝ առանձին ամիսների վիճակագրություն վարվում է։ Մեզ տրամադրվել են 2019 եւ 2020 թվականներին մատակարարված գազի արժեքի համար վճարում չկատարելու պատճառով անջատումների քանակները, որոնք ներկայացնում ենք ստորեւ․ Column ChartInfogram Համեմատելով 2019 եւ 2020 թվականների ապրիլ ամիսները, տեսնում ենք, որ այս տարի 594-ով ավել են եղել գազի անջատումները․ 2019 թվականի ապրիլին դրանք եղել են 1710, իսկ 2020 ապրիլին՝ 2304։ Այնուամենայնիվ, եթե համեմատենք նաև մարտ-ապրիլ ամիսների անջատումների գումարային՝ ընդհանուր քանակները, ապա կտեսնենք, որ անցյալ տարի այդ ամիսներին  բնական գազի ավելի շատ անջատումներ են գրանցվել։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից էլ մեզ հայտնեցին, որ իրենք բնակիչ-բաժանորդների՝ էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ չկատարելու պատճառով էլեկտրամատակարարման դադարեցման մասով հաշվառում չեն վարում, հետեւաբար նաեւ վիճակագրություն ներկայացնել չեն կարող: Սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի, բնական գազի եւ խմելու ջրի ընդհատումների վերաբերյալ տեղեկատվությունը, որպես մատակարար-սպառող հարաբերություններում սպասարկման որակի ցուցանիշներ, մշտապես վերահսկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:  Հանձնաժողովից մեզ տեղեկացրին, որ էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի ընդհատումների վերաբերյալ համապատասխանաբար՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» եւ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերություններից իրենք եռամսյակային արդյունքներով ստանում են համապատասխան տեղեկատվությունը: Այսինքն՝ ոչ ՀԷՑ-ը, ոչ էլ ՀԾԿՀ-ն մեկ ամսվա կտրվածքով վիճակագրություն չեն վարում։ Ավելին՝ ընկերությունից ստացած պատասխանի համաձայն՝ տվյալները փոխվում են անընդհատ, եւ կոնկրետ օրվա կամ ամսվա համար հստակ տվյալ հայտնելը չափազանց դժվար է։ ՀԷՑ-ից տեղեկացանք, որ իրենք ապրիլ ամսվա անջատումների վերաբերյալ տվյալները ներկայացրել են ՀԾԿՀ-ին, որտեղից էլ դրանք փոխանցել են պարետատանը։ Իսկ ՀԾԿՀ-ից մեզ տրված պատասխանում նշել են, որ սպասարկման որակի ցուցանիշների շրջանակում հանձնաժողովի կողմից վերահսկվում են սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի ընդհատումների այնպիսի դեպքերը, ինչպիսիք պայմանավորված են մատակարարման ցանցի պլանային, վթարային նորոգման աշխատանքներով, ֆորս-մաժորի հետեւանքներով եւ այլն, իսկ մատուցված ծառայությունների դիմաց չվճարման պատճառով ընդհատումները չեն հանդիսանում մատակարար-սպառող հարաբերություններում սպասարկման որակի ցուցանիշներ եւ չեն արտացոլվում ընկերությունների կողմից հանձնաժողով ներկայացվող հաշվետվություններում:  Ինչպես ասված է մեր հարցման պատասխանի մեջ՝ հանձնաժողովը՝ ի թիվս օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում ընկերություններից ստացվող հաշվետվությունների, կորոնավիրուսի հետեւանքները չեզոքացնելու՝ կառավարության նախաձեռնած աջակցության ծրագրերն առավել թիրախային խմբերին ուղղելու նպատակով մատակարար կազմակերպություններից աշխատանքային կարգով ստացել եւ ՀՀ կառավարություն տվյալներ է ներկայացրել սպառողներին մատուցված ծառայությունների դիմաց գումարների ընդհանուր հավաքագրումների, էլեկտրական էներգիայի եւ բնական գազի սպառման ծավալներով պայմանավորված՝ առանձին սպառողական խմբերի բաժանորդների քանակի, ապրանքային արտադրանքի, նշված սպառողական խմբերում պարտք ունեցող բաժանորդների քանակի, վերջիններիս սպառման արդյունքում ձեւավորված ապրանքային արտադրանքի, պարտքի մնացորդների, ինչպես նաեւ վճարումներ չկատարելու պատճառով բաժանորդներին մատուցվող ծառայությունների դադարեցման (այդ թվում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածին վերաբերող) դեպքերի վերաբերյալ:  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ՀՀ վարչապետի աշխատակազմից և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ստացված հարցումներին ի պատասխան՝ նշված տեղեկատվությունը պարբերաբար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից պահանջել և վերջիններիս ներկայացրել է աշխատանքային կարգով: Ի հակառակ երկու կառույցների՝ վերը նշված պարզաբանումների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեր զրույցում հայտնեց, որ վարչապետին տրամադրվել են օպերատիվ տվյալներ։ Օպերատիվ ասվածը, Խաչատրյանի խոսքով, նշանակում է, որ հնարավոր է կարճ ժամանակի համար էլ տվյալներ տրամադրել։ Նշենք, որ ՀԾԿՀ-ից մեր երկրորդ հարցմանն ի պատասխան դարձյալ չհայտնեցին, թե կոնկրետ ինչ թվեր են ներկայացրել կառավարությանը։ Մեզ տրամադրել են միայն եռամսյակային տվյալներ, որոնք հրապարակված են ՀԾԿՀ պաշտոնական կայքում։ Ստացվում է, որ իրավասու մարմինները կառավարությանը ներկայացրել են պարբերական տվյալներ, որոնք, ինչպես ասված է մեր հարցման պատասխանի մեջ, անընդհատ փոխվում են՝ նույնիսկ ժամվա ընթացքում, սակայն վարչապետը ընդհանրացված տվյալ է ներկայացրել, որը չի արտացոլում ոուսումնասիրվող ժամանակահատվածում անջատումների բացարձակ քանակը։ Հայարփի Բաղդասարյան
18:30 - 27 մայիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Հայաստանի Պետական Պոլիտեխնիկական համալսարանը մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Ներսիսյան փ. 6 շենքը, Կոտայքի մարզում՝ 11:00-16:00 Պռոշյան համայնքի Վանահովիտ թաղամասը, «Կովկաս» ռեստորանային համալիրը, «Էվա Մակ», «ՍԼԼ գազ» ՍՊԸ, «Այիսա գազ», «Սեր-Ֆուդ» ՍՊ ընկերությունները, Եղվարդ համայնքի Բոլոր հողեր, Կալեր և Խուբան թաղամասերը, Ծիրանանոց թաղամասը մասնակի, Արա-Գեղեցիկ փողոցը, Աբովյան, Սաֆարյան և Չարենցի փողոցները մասնակի, Պռոշյան համայնքի Մայիսյան, Բարեկամության, Պարույր Սևակի, Անդրանիկի, Չաուշի, Տեղերաշեն, Գ․ Զոհրապի, Գամ, Թումանյան փողոցները:
09:43 - 27 մայիսի, 2020
Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ

Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Գարեգինի Նժդեհի փ. 19, Մոսկովյան փ. 9, Վարդանանց փ. 4, Մյասնիկյան պող. 2, Շիրազի փ. 22, Քուչակ թաղ. 15 և Բակունցի փ. 2 շենքերը, Սվաճյան փ. 12 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 12։00-14։00 Ամիրյան փ. 7, Կողբացի փ. 2, 2ա, Զաքիյան փ. 2, 4 , Խորենացի փ. 11 շենքերը ոչ նբնակիչ- բաժանորդները, Կոտայքի մարզում՝11:00-16:00 Պռոշյան համայնքի Վանահովիտ թաղամասը, «Ատմարտին», «Էվա Մակ», «Տրանս ունիվերսալ», «ՍԼԼ գազ», «ԱԻՍԱ գազ», «Նվեր Թորոսյան», «Զենիկ Սարգսյան», «Սամվել-Սասուն», «ՍերՖուդ», «Տարոն Ունիվերսալ» ՍՊ ընկերությունները, «Կովկաս» ռեստորանային համալիրը և Զին. մասերը, Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
10:36 - 25 մայիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և որոշ մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և որոշ մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝10։00-16։00 Ներսիսյան փ. 6 շենքը և ոչ բնակիչ-բաժանորդները,11։00-17։00 Թոթովենցի փ. 11/1 շենքը, Գյուլիքևխյան փ. 11 շենքը, Գայի պող. 26 շենքը և Ավան-Առինջ 2-րդ միկրո. 1/15 շենքը, Սվաճյան փ. 12 շենքը, Օհանովի փ. 38 շենքը, Մարգարյան 2-րդ. նրբ. 15 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շահինյան փ. 1-23 սեփական տները, Չարենցի փ. 68-113 սեփական տները, Չարենցի 1-ին նրբ. 11-103 սեփական տները, Այգեստան 6-րդ փող. 36, 38 սեփական տներ, Չարենցի 1-ին. նրբ. 1-19 սեփական տները, Չարենցի փ. 56-91 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 35/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզում՝10:00–15:00 Գեղանիստ գյուղը մասնակի, Տավուշի մարզում՝10:00–10:30 և 14:30-15:00 Դիլիջան քաղաքի Շամախյան, Անդրանիկի թաղամասերը, Գորկի փողոցը մասնակի:
09:33 - 21 մայիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և Կոտայքի մարզում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և Կոտայքի մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝11։00-17։00 Իսահակյան փ. 1/2, Մարգարյան փ. 25, Գյուլբենկյան փ. 37, Ջուղայի փ. 4/1Ն․Ստեփանյան 11, Բակունցի փ. 1 շենքերը, Չարենցի 1-ին նրբ. 1-19 սեփական տները, Չարենցի փ. 56-91 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Բակունցի փ. 9 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 7-րդ զանգ.` 37 շենքը, Սեբաստիայի փ. 30 շենքը, Մարգարյան 2-րդ. նրբ. 15 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները,12։00-14։00 Լեոյի փ. 20-101 սեփական տները, Կոնդ թաղ. 53-99 սեփական տները և հարակից բնակիչ-բաժանորդները, Կոտայքի մարզում՝11:00-16:00 Պռոշյան համայնքի Վանահովիտ թաղամասը, «Ատմարտին», «Էվա Մակ», «Տրանս ունիվերսալ», «ՍԼԼ գազ», «ԱԻՍԱ գազ», «Նվեր Թորոսյան», «Զենիկ Սարգսյան», «Սամվել-Սասուն», «ՍերՖուդ», «Տարոն Ունիվերսալ» ՍՊ ընկերությունները և «Կովկաս» ռեստորանային համալիրը։
09:46 - 20 մայիսի, 2020