ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին ՀՀ-ն մանրամասն ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները

 |armenpress.am|

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին ՀՀ-ն մանրամասն ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները |armenpress.am|

armenpress.am: Ժնևում 2021թ-ի հունիսի 21-ից հուլիսի 14-ը  տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանը: ՀՀ Մշտական ներկայացուցչությունը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել 37 ելույթներով, որոնցում մասնավորապես ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հանձնառության ուղղությամբ իրականացված քայլերը, մասնակցել է կանանց իրավունքերի, խտրականության, ռասիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դեմ պայքարի, արտադատական ու կամայական մահապատիժների դեմ պայքարի, խոսքի ու հավաքների ազատության, կլիմայի փոփոխության, կրթության իրավունքի, թրաֆիքինգի, ներքին տեղահանված անձանց ու միգրանտների, ԿՈՎԻԴ-19 համավարակի ազդեցության վերաբերյալ քննարկումներին։  ՄԱԿ գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ քննարկման ժամանակ Հայաստանի մշտական ներկայացուցչությունն անդրադարձել է այս ուղղությամբ իրականացվող միջազգային հանրության ջանքերում մեր երկրի ներդրմանը։ Հատուկ խորհրդականի մասնակցությունը ՄԻԽ նստաշրջանին ամրագրված էր Հայաստանի կողմից հեղինակված և ՄԻԽ կողմից նախորդ տարի ընդունված Ցեղասպանության կանխարգելման մասին համար 43/29 բանաձևով։  Մի շարք քննարկումների առարկա է՝ դարձել ձեռնարկատիրությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը՝ դրան վերաբերող ՄԱԿ ուղենշային սկզբունքների հաստատման 10-ամյակի առթիվ։ Տոկիոյի օլիմպիական խաղերին ընդառաջ՝ ՄԻԽ հատուկ պանելային քննարկում է գումարվել «Մարդու իրավունքների տարածումը սպորտի և օլիմպիական գաղափարների միջոցով» խորագրի ներքո։ ՄԻԽ-ը նաև անդրադարձել է առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակին: Նստաշրջանի ընթացքում ՀՀ ներկայացուցչությունը մանրամասն լուսաբանել  և ՄԱԿ անդամ երկրների ու համապատասխան կառույցների ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքներին, իրականացրած պատերազմի հանցագործություններին, մարդու իրավունքների միջազգային իրավապայմանագրային համակարգի և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին: Ներկայացվել են հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքների հիման վրա անցկացվող թատերականացված դատավարությունները, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը, Ադրբեջանում հայերի հանդեպ ամենաբարձր պետական մակարդակով տարվող համակարգված ռասիստական քարոզչությունը և դրա անընդունելի դրսևորումները, այդ թվում վերջերս բացված այսպես կոչված «Ռազմավարի պուրակը»: Շեշտվել է, որ Ադրբեջանը արհամարհում է միջազգային դատական ատյանների որոշումները, ինչպես նաև ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի, ինչպես նաև ՄԱԿ հատուկ ընթացակարգերի կոչերը և հստակ հարցադրումները, որոնք շարունակաբար անպատասխան են մնում: Նշվել է նաև, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության հանդեպ համարժեք միջազգային արձագանքի պակասը հանգեցրել են վերջինիս կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ նկրտումների ու ոտնձգությունների: Վերոնշյալ հարցերի շուրջ ելույթներ ունենալուց բացի, Հայաստանի մշտական ներկայացուցչությունը տարածել է նաև մի շարք հայտագրեր։ ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի և հետաքննող մեխանիզմների հետ քննարկումների ընթացքում ՀՀ պատվիրակությունը անդրադարձել է Ադրբեջանի կողմից և Թուրքիայի աջակցությամբ զինյալ ահաբեկիչների և վարձկանների ներգրավմանը Արցախի ժողովրդի դեմ հրահրված պատերազմում։ Հայաստանը պնդել է, որ բազմաթիվ աղբյուրներից ստացված և մի շարք պետությունների կողմից պաշտոնապես հաստատված այս փաստերը պետք է մանրակրկիտ միջազգային հետաքննության առարկա դառնան: ՄԻԽ 47-րդ նստաշրջանում Հայաստանը համահեղինակել է մի շարք կարևոր բանաձևեր՝ այդ թվում քաղաքացիական հասարակության ներգրավման, հաշմանդամություն ունեցող աղջիկների և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի, կրթության իրավունքի, մարդու իրավունքների վրա կոռուպցիայի ազդեցության, թվային տեխնոլոգիաների և համացանցի զարգացման համատեքստում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Մարդու իրավունքների խորհրդի հաջորդ՝ 48-րդ հերթական նստաշրջանը տեղի կունենա 2021թ-ի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 1-ը:
18:23 - 15 հուլիսի, 2021
Ադրբեջանական կողմի զինծառայողները խոշտանգումներ կատարելիս ոգեշնչված են եղել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից. ՄԻՊ ելույթը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին

Ադրբեջանական կողմի զինծառայողները խոշտանգումներ կատարելիս ոգեշնչված են եղել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից. ՄԻՊ ելույթը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի հուլիսի 12-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ միայն անկախության «A» միջազգային կարգավիճակ ունեցողների համար թույլատրելի տեսաուղերձը` ադրբեջանական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձնանց խոշտանգելիս, գլխատելիս ոգեշնչված են եղել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով: Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունների արարքների և հրապարակային ուղերձների վերլուծությունն ապացուցում է ֆաշիզմի հասնող ռասիստական ինստիտուցիոնալ քաղաքականության առկայությունը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ ապացույցների վրա հիմնված զեկույցները հաստատում են, որ ներկայում այդ քաղաքականությունն արտացոլվում է ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և Հայաստանի համայնքների միջև ճանապարհներին ապօրինի ներկա ադրբեջանական զինծառայողների արարքներում: Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ ավելի քան 300 տեսանյութի համակողմանի վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք ոգեշնչված են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից: Այս ամենը հաստատվել է սպանված հայերի մոմե կերպարների ու սաղավարտների, այսպես կոչված, «հաղթանակի ավար» պուրակի բացմամբ Ադրբեջանի մայրաքաղաքում: Այն շղթայված պատանդների պուրակ է: Մարդկային տառապանքների թանգարան է, թանգարան, որ ստեղծվել է ռասիզմը խթանելու համար: Այս բոլոր փաստերը հաստատում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը Արցախի և Հայաստանի բնակչության դեմ:
11:51 - 15 հուլիսի, 2021
Համավարկի ընթացքում արձանագրվել է համաշխարհային սովի մակարդակի կտրուկ աճ․ ՄԱԿ-ի զեկույց |hetq.am|

Համավարկի ընթացքում արձանագրվել է համաշխարհային սովի մակարդակի կտրուկ աճ․ ՄԱԿ-ի զեկույց |hetq.am|

hetq.am: 2020 թ.-ի ընթացքում աշխարհում սովի մակարդակը զգալիորեն աճել է` հիմնականում ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված. այս մասին հայտնում են ՄԱԿ-ի գործակալությունները: Թեև համավարակի ազդեցությունը դեռ ամբողջությամբ պետք է քարտեզագրվի, ըստ գործակալությունների համատեղ զեկույցի, բնակչության մոտավորապես մեկ տասներորդը՝ ավելի քան 811 միլիոն մարդ, նախորդ տարվա ընթացքում թերսնուցված է եղել: Ելնելով այս թվից՝ անհրաժեշտ են հսկայական ջանքեր գործադրել՝ մինչև 2030 թ.-ը սովն աշխարհում վերացնելու համար։ ««Պարենային և սննդի անվտանգության վիճակն աշխարհում» զեկույցի այս տարվա հրատարակությունը համավարակային ժամանակաշրջանում իրականացված, իր տեսակի մեջ եզակի հետազոտություն է: Զեկույցը հրատակարվել է ՄԱԿ-ի սննդի և գյուղատնտեսության հիմնադրամի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Ինչպես արդեն նշվել է նախորդ հրատարակություններում, միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ երեխաների պարենային անվտանգությունը վտանգված է։ «Ցավոք, համավարակը շարունակում է  ի հայտ բերել մեր պարենային համակարգի թերությունները, ինչը սպառնում է մարդկանց կյանքին և կենսակերպին ամբողջ աշխարհում»,- նշել են ՄԱԿ-ի հինգ գրասենյակների ղեկավարներն այս տարվա զեկույցի նախաբանում։ Շարունակելով՝ նրանք նաև նախազգուշացնում են «բախտորոշ ճամփաբաժանի» վտանգի մասին, թեև, միևնույն ժամանակ հույս են հայտնում ընդլայնված դիվանագիտական ջանքերի արդյունքում գրանցվելիք դրական փոփոխությունների մասին: «Այս տարի կայանալիք Պարենային համակարգերի գագաթնաժողովի, Սնուցում հանուն աճի գագաթնաժողովի և ՄԱԿ-ի 26-րդ Կլիմայի փոփոխության շրջանակային համաժողովի ընթացքում եզակի հնարավորություն է ընձեռնվելու զարգացնելու պարենային անվտանգությունը և սնուցումը՝ պարենային համակարգերը վերափոխելու միջոցով: Մանրամասներ թվերի վերաբերյալ.Սովի մակարդակի ցուցանիշը սկսել է աճել դեռևս 2010 թթ. կեսերին՝ այսպիսով կասկածի տակ դնելով սովի վերացմանն ուղղված հույսերը: 2020 թ.-ին սովը գերազանցել է բնակչության աճը թե՛ բացարձակ, թե՛ համամասնական հաշվարկներով, ինչն արդեն անհանգստացնող փաստ է։ Նախորդ տարվա ընթացքում բնակչության մոտ 9․9 տոկոսը համալրել են թերսնուցում ունեցող մարդկանց շարքերը՝ 8․4 տոկոսով գերազանցելով 2019թ.-ի ցուցանիշը։ Թերսնված մարդկանց ավելի քան կեսը՝ 418 միլիոն մարդ, ապրում է Ասիայում, ավելի քան մեկ երրորդը՝ 282 միլիոնը՝ Աֆրիկայում, ավելի քիչ թվով մարդ՝ 60 միլիոն, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում: Սակայն սովն ամենաարագ տեմպերով աճել է Աֆրիկայում, որտեղ թերսնուցված մարդկանց թիվը կազմում է բնակչության 21 տոկոսը, ինչը կրկնակի անգամ մեծ է՝ համեմատած մնացած բոլոր տարածաշրջանների։ 2020 թ.-ը սոսկալի էր նաև այլ տեսանկյուններից։ Ընդհանուր առմամբ, 2.3 միլիարդ մարդ (աշխարհի բնակչության 30 տոկոսը) ամբողջ տարվա ընթացքում չի կարողացել լիարժեք սնվել։ Այս ցուցանիշը, որը հայտնի է որպես պարենային անապահովության միջին կամ ավելի վատ մակարդակ, մեկ տարվա ընթացքում այնքան է աճել, որքան նախորդ 5 տարիների ընթացքում միասին վերցրած։ 2020 թ.-ին խորացել է նաև գենդերային անհավասարությունը՝ թերսնուցված յուրաքանչյուր 10 տղամարդու համեմատ, եղել է թերսնուցված 11 կին (այս ցուցանիշը 2019թ.-ից աճել է 10.6-ով)։ Թերսնուցումը առկա է իր բոլոր ձևերով, ինչի հետևանքով ամենաշատը տուժել են երեխաները: 2020 թ.-ին ավելի քան 149 միլիոն 5 տարեկանից ցածր երեխա թերաճ է եղել կամ իր տարիքի համեմատ ցածր հասակ է ունեցել: Ավելի քան 45 միլիոն երեխա թերսնուցված է եղել, կամ իր հասակի համար ցածր քաշ է ունեցել, իսկ գրեթե 39 միլիոնը եղել է գերքաշ: Ամբողջ երեք միլիարդ մեծահասակ և երեխա չի ունեցել առողջ սննդակարգից օգտվելու հնարավորություն՝ հիմնականում բարձր գների պատճառով։Վերարտադրողական տարիքում գտնվող կանանց մոտավորապես մեկ երրորդը սակավարյունություն (անեմիա) ունի: Գլոբալ մակարդակով, չնայած որոշ ոլորտներում արձանագրված առաջընթացին (օր.՝ ավելի շատ նորածիններ են սնվում են բացառապես կրծքի կաթով), մինչև 2030 թ.-ը պարենային ցուցանիշների թիրախներին հասնելու աշխարհի ջանքերը դեռևս չեն հասել իրենց նպատակին։ Ի՞նչ է դեռևս հնարավոր անել.Ինչպես նշված է նախորդ տարվա զեկույցում, սննդային ապահովության հասնելու համար անհրաժեշտ է վերափոխել սննդային համակարգերը, բարելավել սնուցումը և առողջ սննդակարգը հասանելի դարձնել բոլորին: Այս տարվա զեկույցում, ի լրումն, առանձնացվել է վեց «վերափոխման ուղի», որոնք են՝   Ինտեգրել հումանիտար, զարգացման և խաղաղաղության կառուցման քաղաքականությունը հակամարտությունների գոտիներում: Օրինակ՝ ձեռնարկել սոցիալական պաշտպանության միջոցներ, որպեսզի ընտանիքները ստիպված չլինեն փոխանակել իրենց ունեցվածքը պարենի հետ։ Բարձրացնել կլիմայական դիմակայունությունը պարենային համակարգերում՝ կլիմայական ռիսկերից ապահովագրություն և եղանակային կանխատեսումների վրա հիմնված ֆինանսավորում առաջարկելով մանր սեփականատեր ֆերմերներին: Ամրապնդել ամենախոցելի շրջանակների դիմակայունությունը տնտեսական բարդությունների նկատմամբ: Օրինակ՝ իրականացնել դրամական աջակցության ծրագրեր, որոնք ուղղված կլինեն համավարակի և նման ճգնաժամերից հետո ծագող խնդիրները թեթևացնելուն կամ սննդի արժեքի անկայունությունը նվազեցնելուն: Միջամտել մատակարարման շղթաների գործունեությանը, որպեսզի նվազեցվի սննդարար սննդամթերքի արժեքը՝ խրախուսելով կենսաբանորեն հարուստ մշակաբույսերի արտադրությունը կամ աջակցել միրգ և բանջերեն աճեցնողներին՝ ավելի արագ շուկա մուտք գործելու հարցում։ Պայքարել աղքատության և կառուցվածքային անհավասարությունների դեմ: Օրինակ՝ աղքատ համայնքներում խթանելով սննդամթերքի սննդային արժեքի շղթան տեխնոլոգիաների տրամադրման և հավատարմագրման ծրագրեր իրականացնելու միջոցով: Ամրապնդել պարենային բնագավառը և փոխել սպառողի վարքագիծը, օրինակ՝ վերացնելով արդյունաբերական տրանս-ճարպերը և նվազեցնելով աղի և շաքարավազի պարունակությունը սննդամթերքի մեջ, ինչպես նաև պաշտպանելով երեխաներին սննդի շուկայավարման բացասական ազդեցությունից»,- նշված է UNICEF Հայաստանի տարածած հաղորդագրության մեջ։
11:35 - 13 հուլիսի, 2021
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Իսրայելին կոչ են արել դադարեցնելու ռազմական հարձակումները Սիրիայում |armenpress.am|

Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Իսրայելին կոչ են արել դադարեցնելու ռազմական հարձակումները Սիրիայում |armenpress.am|

armenpress.am: Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները (Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա) Իսրայելին կոչ են արել դադարեցնելու ռազմական հարձակումները Սիրիայում: Այդ մասին ասված Է ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել Է Աստանայի ձեւաչափով Սիրիային նվիրված 16-րդ միջազգային հանդիպման արդյունքներով: «Դատապարտեցինք Իսրայելի շարունակվող ռազմական հարձակումները Սիրիայում, որոնք խախտում են միջազգային իրավունքը, Սիրիայի եւ հարեւան երկրների ինքնիշխանությունը, սպառնում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը, եւ կոչ արեցինք դադարեցնելու դրանք»,- ասված Է փաստաթղթում: Կողմերը նաեւ համոզմունք են հայտնել, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Հավաստեցինք կենսունակ եւ երկարաժամետ քաղաքական գործընթացի առաջմղման՝ մեր հանձնառությունը, որը ՄԱԿ-ի աջակցությամբ իրականցնում են իրենք իսկ սիրիացիները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձեւին համապատասխան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:33 - 08 հուլիսի, 2021
ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրները կոչ են արել պահպանել կայունությունը Հաիթիում |armenpress.am|

ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրները կոչ են արել պահպանել կայունությունը Հաիթիում |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամները դատապարտել են Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունը՝ կոչ անելով պահպանելու երկրի կայունությունը: Այդ մասին ասված Է Անվտանգության խորհրդի՝ հուլիսի 7-ի երեկոյան տարածված հայտարարության մեջ: «Անվտանգության խորհրդի անդամները կտրականապես դատապարտում են Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունը»,- նշված Է փաստաթղթում: Նրանք Հաիթիի բոլոր քաղաքական ուժերին կոչ են արել «հրաժարվելու բռնությունից եւ դրա կոչերից»: Տարածված հայտարարության մեջ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները «բոլոր կողմերին կոչ են անում պահպանելու հանգստություն, դրսեւորելու ինքնազսպություն եւ խուսափելու գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ անկայունության»: Անվտանգության խորհրդում ընդգծել են հաշտության երկխոսության անհրաժեշտությունը, խոստացել են հետեւել Հաիթիում իրադրության զարգացմանը եւ համերաշխություն են հայտել այդ երկրի ժողովրդի հետ: Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը հուլիսի լույս 7-ի գիշերը մահացու վիրավորում Է ստացել իր նստավայրում անհայտ անձանց հարձակման հետեւանքով: Հարձակման ժամանակ երկրի առաջին տիկին Մարտին Մոիզը նույնպես վիրավորվել Է եւ տեղափոխվել հոսպիտալ: Ըստ երկրի վարչապետի պաշտոնակատր Կլոդ Ժոզեֆի հայտարարության՝ համաձայն հարձակում կատարած հանցագործների մի մասը խոսել Է անգլերեն եւ իսպաներեն: Ժոզեֆը բնակչությանը հանդարտության կոչ Է արել՝ հավաստիացնելով, որ «երկրում անվտանգության բնագավառի իրադրությունը գտնվում Է Հաիթիի ազգային ոստիկանության եւ զինված ուժերի հսկողության ներքո», Նախարարների խորհուրդը հանրապետությունում 15 օրով ռազմական դրություն Է սահմանել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:33 - 08 հուլիսի, 2021
Խրախուսում ենք, որ ընտրությունները բավարարեն կամ գերազանցեն նախորդ՝ 2018 թ․ ընտրություններին սահմանված բարձր նշաձողը. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Խրախուսում ենք, որ ընտրությունները բավարարեն կամ գերազանցեն նախորդ՝ 2018 թ․ ընտրություններին սահմանված բարձր նշաձողը. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՀՀ-ում առաջիկա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարությունում ասվում է. «Այս կիրակի հայ ժողովուրդը նոր խորհրդարան ընտրելու նպատակով մասնակցելու է ընտրությունների: Մենք՝ միջազգային հանրության գործընկերներս, խրախուսում ենք բոլոր մասնակիցներին ապահովել, որ ընտրությունները բավարարեն կամ գերազանցեն նախորդ՝ 2018 թ․ ընտրություններին սահմանված ընդհանուր բարձր նշաձողը: Այդ նպատակով մենք շարունակում ենք տեխնիկական աջակցություն ցուցաբերել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ համապատասխան մարմիններին՝ աջակցելու արժանահավատ ընտրական գործընթացի թափանցիկ և արհեստավարժ եղանակով կայացմանը։ Խրախուսում ենք բոլոր կողմերին աջակցել հարգալից և խաղաղ միջավայրի ապահովմանը, որը կնպաստի ընտրողների իրավունքների ազատ կամարտահայտմանը՝ երկրի ապագայի համար այս կարևոր փուլում: Մենք մնում ենք հավատարիմ գործընկերներ՝ նպաստելու Հայաստանում բոլորի խաղաղությանն ու բարեկեցությանը։ Հայտարարությանը միացած կողմեր՝ Դեսպան Անդրեա Վիկտորին, Հայաստանում ԵՄ պատվիրակություն Դեսպան Ջոն Գալագեր, Երևանում բրիտանական դեսպանատուն Դեսպան Լին Թրեյսի, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն Դեսպան Ֆուկուշիմա Մասանորի, Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն Դեսպան դոկտ․ Միխայել Յոհաննես Բանցհաֆ, Երևանում Գերմանիայի դեսպանություն Դեսպան Նիկոլաս Սխերմերս, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանություն Դեսպան Պատրիկ Սվենսոն, Հայաստանում Շվեդիայի դեսպանություն Պրն. Շոմբի Շարփ, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ Դեսպան Ստեֆանո Լազարոթո, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն»:
17:28 - 18 հունիսի, 2021
Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը

Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը

Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Ծրագրի նպատակն է 2.5 տոկոսով ընդլայնել անտառային տարածքները, առնվազն 30 տոկոսով կրճատել գյուղաբնակ համայնքների վառելափայտի պահանջարկը, նպաստել կայուն և կլիմային հարմարեցված անտառկառավարմանը և ապահովել տեխնոլոգիաների փոխանցումը գյուղական համայնքներին, մասնավոր հատվածին ու պետական մարմիններին՝ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման համատեքստում: Կանաչ կլիմայի հիմնադրամի ութնամյա ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն 18.7 միլիոն ԱՄՆ դոլար է, կխարսխվի Հայաստանի կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Բոլցանո ինքնավար նահանգի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ՊԳԿ-ի տրամադրած ֆինանսավորման և տեխնիկական հմտությունների վրա։ Համաձայնագիրն այսօր ստորագրել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։ «Կանաչ կլիմայի հիմնադրամի «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը մեծապես կնպաստի անտառների՝ կլիմայի փոփոխության մեղմման վիթխարի կարողությունների ամրապնդման ռազմավարության իրագործմանը, որը կյանքի կկոչվի գլխավորապես անտառների դեգրադացման կրճատման, նոր անտառներ տնկելու և գոյություն ունեցող անտառների կառավարման օգնությամբ», - ասաց Մազմանյանը: Համաշխարհային բանկի տվյալներով, Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է։ Երկրի ներկա կլիմայական միտումները և կանխատեսումները վկայում են, որ հետագայում օդի միջին ջերմաստիճանի բարձրացում, տեղումների և գետահոսքերի նվազում և ձյան ծածկույթի կրճատում է սպասվում: Բնակչությունը մեծապես կախված է վառելափայտից, որի հետևանքով կլիմայի փոփոխության նկատմամբ զգայուն անտառներն է՛լ ավելի մեծ սթրեսի են ենթարկվում։ «Ծրագիրը կարևորագույն հենանիշ է ինչպես Փարիզյան համաձայնագրի ներքո՝ Ազգային մակարդակով սահմանված գործողությունների կյանքի կոչման, այնպես էլ աղքատության հիմնախնդրի լուծման և կենսակայուն էներգիայի սպառման համար», - նշել է Ռ. Յելեն։ Ծրագրի թիրախային տարածքներ են ընտրվել Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզը և հարավում՝ Սյունիքի մարզը։ Այս երկու մարզերն ընտրվել են՝ ելնելով անտառների տեսակից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, նրանց՝ կլիմայի փոփոխության ազդեցության ենթարկվելու աստիճանից, ինչպես նաև կարևոր անտառային էկոհամակարգերի վրա ունեցած ազդեցությունից։ Կենսապահովման միջոցների բազմազանեցման և անտառների կառավարմանն ավելի ակտիվ մասնակցության շնորհիվ ավելի քան 377,000 մարդ (ընդհանուր բնակչության 12 տոկոսը) ծրագրի ուղղակի շահառու կդառնա: Կանաչ կլիմայի հիմնադրամի ներդրումների արդյունքում ակնկալվում է, որ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման շնորհիվ 20 տարվա ընթացքում շուրջ 20 միլիոն տոննա ածխածնի երկօքսիդ մթնոլորտ չի արտանետվի։ «ՀՀ կառավարությունը բնապահպանական խնդիրները և, մասնավորապես, անտառների կայուն կառավարումը ազգային և պետական գերակա ոլորտների շարքն է դասում, քանի որ կայուն կառավարման պարագայում անտառներն անփոխարինելի դեր ունեն կլիմայի փոփոխության մեղմման և կենսաբազմազանության պահպանման գործում», - հավելել է Ա. Մազմանյանը։ Ծրագրի նպատակները կյանքի կկոչվեն ՊԳԿ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի հետ սերտ համագործակցությամբ։
15:12 - 15 հունիսի, 2021
G7-ի ղեկավարները Քարբիս Բեյում կքննարկեն համավարակի հետեւանքներն աղքատ երկրների համար |armenpress.am|

G7-ի ղեկավարները Քարբիս Բեյում կքննարկեն համավարակի հետեւանքներն աղքատ երկրների համար |armenpress.am|

armenpress.am: Մեծ յոթնյակի (G7) երկրների ղեկավարները մտադիր են Քարբիս Բեյի գագաթնաժողովում քննարկել կորոնավիրուսի համավարակի հարուցած ճգնաժամի տնտեսական հետեւանքներն ամենաքիչ բարեկեցիկ երկրների համար: Հունիսի 9-ին այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵԽ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի (ԵԽ) նստաշրջանում: «Մեր գլխավոր նպատակն Է հաղթել կորոնավիրուսի համավարակը բոլոր երկրներում: Համավարակի ավարտը գլխավոր նախադրյալն Է տնտեսության վերականգնման համար»,- ասել Է ֆոն դեր Լյայենը, որի ելույթը հեռարձակվել Է ԵԽ-ի կայքում: Նա նաեւ հայտարարել Է այն բանի անհրաժեշտությունը, որ «բոլոր երկրները պատվաստանյութեր ձեռք բերելու հավասար եւ արդարացի հնարավորություն ունենան»: «G7-ի երկրների ղեկավարների հանդիպումը լավ հնարավորություն կընձեռի հավաստելու մեր պարտավորությունները եւ գնալու աելի հեռու: Այս հանդպմանը մենք նաեւ կքննարկենք համավարակի հարուցած ճգնաժամի տնտեսական ազդեցությունն այդ թվում աղքատ երկրների վրա»,- նշել Է ԵՀ-ի նախագահը: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, որոնք ֆոն դեր Լյայենը բերել Է իր ելույթի ժամանակ, «ներկայումս ավելի քան 34 միլիոն մարդ գտնվում Է սովի եզրին»: «Մենք պետք Է պայքարենք այդ միտման դեմ՝ ամրապնդելով գլոբալ պարենային համակարգերը»,- հայտարարել Է նա: Ինչպես հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավարը, Եվրամիությունը G7-ի շրջանակներում «մտադիր Է տրամադրել հումանիտար օգնության նոր փաթեթ 250 միլիոն եվրոյի չափով սովի դեմ պայքարի համար»: «Այդ գումարից գրեթե 50 միլիոն եվրոն պլանավորվում Է ուղղորդել Սահելի եւ Արեւելյան Աֆրիկայի գոտու երկրներին»,- հավելել Է նա: Նրա խոսքով՝ տարածաշրջանները «խիստ տուժել են համավարակի եւ կլիմայի փոփոխության տնտեսական հետեւանքներից»: Մեծ Բրիտանիան մտադիր Է G7-ի գագաթնաժողովն ավանդական ձեւաչափով անցկացնել հունիսի 11-ից մինչեւ 13-ը Քարբիս Բեյ առոջարանային քաղաքում՝ Քոռնուոլի թերակղզու ատլանտյան ափին: Բացի Յոթի խմբի երկրների ղեկավաներից եւ Եվրահանձնաժողովի նախագահից, դրան կմասնակցի Եվրամիության նախագահ Շառլ Միշելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:34 - 09 հունիսի, 2021
ՄԱԿ-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ ԳԱ բյուջետային և վարչական հարցերով կոմիտեի նախագահ

ՄԱԿ-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ ԳԱ բյուջետային և վարչական հարցերով կոմիտեի նախագահ

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստին հունիսի 7-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը միաձայն ընտրվել է ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի ընթացքում ԳԱ վեց հիմնական կոմիտեներից մեկի՝ Բյուջետային և վարչական կոմիտեի նախագահ, այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:Իր խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ անդամ-պետությունների ներկայացուցիչներին ցուցաբերած վստահության համար` ընդգծելով իր հանձնառությունը ներառական և օբյեկտիվ ձևով առաջնորդելու Կոմիտեի աշխատանքները՝ ուղղված բարձրացնելու ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը:ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի նախագահ ընտրվել է Աբդալլահ Շահիդը (Մալդիվներ): Նստաշրջանի աշխատանքները մեկնարկելու են ընթացիկ տարվա սեպտեմբերին:
10:42 - 08 հունիսի, 2021
Ադրբեջանը սահմանին տիրող իրավիճակի առթիվ դիմել է ՄԱԿ-ի ղեկավարին |azatutyun.am|

Ադրբեջանը սահմանին տիրող իրավիճակի առթիվ դիմել է ՄԱԿ-ի ղեկավարին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանը պաշտոնական նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ անդրադառնալով Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակին։ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևի պնդմամբ, Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները զբաղված են սահմանի հստակեցմամբ՝ «կողմերի տրամադրության տակ գտնվող պաշտոնական քարտեզների հիման վրա»։ Ըստ ադրբեջանցի դիվանագետի՝ «Ադրբեջանը միջազգային գործընկերներին է տրամադրել ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ Հայաստանը, հակառակը, շարունակում է մոլորեցնել միջազգային հանրությանը»։ Յաշար Ալիևի խոսքով՝ պաշտոնական Բաքուն որևէ երկրի տարածքի նկատմամբ հավակնություններ չունի։ «Ադրբեջանը կողմ է երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի միջազգայնորեն ճանաչված սահմաններում միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա։ Մենք Հայաստանից նույնատիպ մոտեցում ենք ակնկալում», - նշել է ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված նամակում։
16:51 - 07 հունիսի, 2021
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Էստոնիայի ներկայացուցիչը կոչ է արել իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով միջնորդների հանդիպում անցկացնել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Էստոնիայի ներկայացուցիչը կոչ է արել իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով միջնորդների հանդիպում անցկացնել

Մերձավորարևելյան կարգավորման «քառյակի» անդամները (ՄԱԿ, ԵՄ, Ռուսաստան, ԱՄՆ) պետք է առանց հապաղման հանդիպում անցկացնեն իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում վերջին էսկալացիայի առնչությամբ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Էստոնիայի մշտական ներկայացուցիչ Սվեն Յուրգենսոնը: «Հակամարտության՝ երկու պետությունների մոդելով կարգավորման տարբերին ես որևէ այլընտրանք չեմ տեսնում, բայց բռնության ցանկացած նոր ալիք այդ տարբերակով հակամարտության կարգավորման հավանականությունն էլ ավելի է նվազեցնում: Անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ բարձր մակարդակով մերձավորարևելյան կարգավորման միջնորդների հանդիպում անցկացնել»,- ասել է Յուրգենսոնը: Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադար է հաստատվել մայիսի 21-ից: Իսրայելա-պաղեստինյան 11-օրյա հակամարտության հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, նրանց մեծամասնությունը՝ Գազայի հատվածում: Ե՛վ ՀԱՄԱՍ-ը, և՛ Իսրայել հայտարարում են հաղթանակ տանելու մասին: Իսրայելում բնակիչների մեծամասնությունը տոնել է հրադադարի կնքումը, սակայն շատերը մտահոգություն են հայտնել, որ մյուս հակամարտության բռնկումը տարածաշրջանում ժամանակի հարց է: Շարունակությունը կարդացեք tert.am-ում
10:23 - 02 հունիսի, 2021
Իսրայելի ԱԳՆ-ում մերժել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ընդունած բանաձեւը Պաղեստինի վերաբերյալ |armenpress.am|

Իսրայելի ԱԳՆ-ում մերժել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ընդունած բանաձեւը Պաղեստինի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված բանաձեւը, որը կոչ Է անում հետաքննել մարդու իրավունքների խախտումները պաղեստինյան եւ իսրայելական տարածքներում, համարել Է «բարոյական բիծ միջազգային հանրակցության եւ ՄԱԿ-ի վրա»: Այդ մասին հաղորդել Է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի ԱԳ նախարարության հայտարարությունը: Այդ որոշումը ոչ մի հղում չի պարունակում ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորմանը եւ լիովին անտեսում Է այն 4,3 հազար հրթիռները, որոնք արձակվել են Իսրայելի քաղաքացիների ուղղությամբ: Այդ հանձնաժողովի իսկական նպատակը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության հանցագործությունների արդարացումն Է եւ Իսրայելին մեղադրելը իր քաղաքացիներին պաշտպանելու գործողությունների համար»,-ասվում Է հայտարարության մեջ: Նրանում ընդգծվում Է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը գործել են միջազգային իրավունքին համապատասխան, երբ պաշտպանել են սեփական քաղաքացիներին այն դեպքում, երբ ՀԱՄԱՍ խմբավորման անդամները հրթիռակոծել են խաղաղ բնակչությանը: Նաեւ հայտարարության մեջ ասվում Է, որ Իսրայելը շնորհակալ Է այն ինը երկրներին, որոնք քվեարկել են հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ բանաձեւի դեմ, եւ որ նա մտադիր չԷ համագործակցել նրա հետ: Մայիսի 27-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ձայների մեծամասնությամբ ընդունվել Է մի բանաձեւ, որը կոչ Է անում հանձնաժողով ստեղծել Գազայի հատվածի տարածքում եւ Իսրայելում, ինչպես նաեւ Արեւելյան Երուսաղեսում եւ պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների խախտումները հետաքննելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
12:58 - 28 մայիսի, 2021
Ֆրանսիան և Պարենի համաշխարհային ծրագիրը գործակցում են՝ՀՀ-ում տեղահանվածներին օգնելու համար |24news.am|

Ֆրանսիան և Պարենի համաշխարհային ծրագիրը գործակցում են՝ՀՀ-ում տեղահանվածներին օգնելու համար |24news.am|

24news.am: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Ֆրանսիայի կառավարությունից ստացել է 300,000 եվրոյի ներդրում, որը կօգնի ՊՀԾ-ին դրամական փոխանցումների միջոցով աջակցել Հայաստանում պարենային առումով անապահով և տեղահանված անձանց՝ մինչև հունիսի վերջ հոգալու իրենց սննդի անհապաղ կարիքները: Դրամական փոխանցումները ոչ միայն կաջակցեն առավել խոցելի անձանց, այլև դրական ազդեցություն կունենան տեղական տնտեսության վրա: Կանխիկ գումարով տեղական շուկաներից սնունդ ձեռք բերելու ընձեռված հնարավորությունը կօգնի ամրապնդել և խթանել տեղական շուկաները, որն էլ անմիջականորեն դրական ազդեցություն կունենա տեղական տնտեսության վրա: Նվիրատվությունը տրամադրվում է ի լրումն ՀՀ Կառավարության կողմից ձեռնարկված ազգային ջանքերի, որպեսզի ազգային սոցիալական ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած պարենային առումով անապահով անձանց: Ֆրանսիայից ստացված ներդրումը հնարավորություն կտա տեղահանված բնակչությանը սննդամթերք գնել տեղական շուկաներից և դիվերսիֆիկացնել իրենց սննդակարգը՝ առողջ ապրելու համար: Օգնությունը միտված է աջակցելու այն անձանց, ում պարենային անվտանգությունը բացասական ազդեցություն է կրել հակամարտության արդյունքում և կօգնի նրանց հաղթահարել առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերները:  «Մենք ուրախ ենք Հայաստանում Ֆրանսիայի կառավարության հետ նոր գործընկերություն հաստատելու համար և երախտապարտ ենք այս անգնահատելի ներդրման համար, որը կօգնի մեզ աջակցել անապահով բնակչությանը: Դա կարելի է անել միայն համատեղ ջանքերի շնորհիվ»,- ասել է Հայաստանում ՊՀԾ-ի ներկայացուցիչ, տնօրեն Ելենա Միլեսովիչը: «Մենք անհամբեր սպասում ենք Ֆրանսիայի հետ գործընկերության ընդլայնմանը և միասին լուծումներ կգտնենք մարդկանց սննդի անվտանգության խնդիրները լուծելու համար՝ ապահովելով, որ ոչ ոք չանտեսվի»: «Ֆրանսիայի կառավարությունը հպարտ է մասնակցելու ՊՀԾ-ի ջանքերին` Հայաստանում առավել խոցելի անձանց օգնություն ցուցաբերելու գործում: ՊՀԾ-ի հետ համագործակցությունը կապահովի, որ մեր օգնությունը հասնի առավել կարիքավորներին ողջ երկրով մեկ»,- ասել է արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոնաթան Լաքոտը: ՊՀԾ-ի աջակցությունից օգտվող Հայաստանյան շահառուների համար ստեղծվել է հետադարձ կապի մեխանիզմ, որն ապահովում է ուղիղ կապ ՊՀԾ-ի հետ: Շահառուները կարող են զանգահարել 096 120 400 հեռախոսահամարով և գրել [email protected] էլեկտրոնային հասցեին` դրամական օգնության հետ կապված հետադարձ կապ հաստատելու, դիմումներ ներկայացնելու կամ բողոքների առկայության դեպքում: Սա ՊՀԾ-ին հնարավորություն կտա անդրադառնալ մտահոգություններին ու հարցումներին:
12:10 - 28 մայիսի, 2021
ԱՄՆ-ը եւ Եվրոպայի մի շարք երկրներ հայտարարել են, որ Սիրիայում ընտրություններն արդարացի ու ազատ չեն լինի |armenpress.am|

ԱՄՆ-ը եւ Եվրոպայի մի շարք երկրներ հայտարարել են, որ Սիրիայում ընտրություններն արդարացի ու ազատ չեն լինի |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Սիրիայում նախագահական ընտրությունների նախաշեմին նախազգուշացրել են, որ այդ գործընթացն արդարացի եւ ազատ չեն համարում: «Մենք՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունների ղեկավարներս, ցանկանում ենք հստակ բացատրել, որ մայիսի 26-ին Սիրիայում նախագահական ընտրություններն արդարացի ու ազատ չեն լինի»,-նշվում Է Պետդեպարտամենտի կողմից տարածված հայտարարության մեջ: Նախարարներն ընդգծում են, որ դատապարտում են «առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւում նշված պայմանները հաշվի առնելու» այդ քվեարկությունն անցկացնելու որոշումը: «Մենք համաձայն ենք բոլոր սիրիացիների, ներառյալ սիրիական ընդդիմությունը, կազմակերպությունների հետ, որոնք պաշտպանում են քաղաքացիական հասարակությանը՝ ընտրությունները համարելով անօրինական»,-ասվում Է հայտարարության մեջ: Դամասկոսի կողմից կազմակերպված Սիրիայի նախագահի ընտրությունները տեղի են ունենում մայիսի 26-ին: Սպասվում Է, որ դրանցում հաղթանակ կտանի պետության գործող նախագահ Բաշար Ասադը: Սիրիայի նախագահի թեկնածուների թվում են՝ ներքին ընդդիմությունից («Ժողովրդավարական ընդդիմադիր ճակատ»)՝ Մահմուդ Ահմեդ Մարեյը, Սոցիալիստական կուսակցությունից նախկին պատգամավոր Աբդալլահ Սալյում Աբդալլահը: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել Էին նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին: Սա արդեն նախագահական երկրորդ ընտրություններն են Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր: Նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2014 թվականին, երբ Ասադը հաղթանակ տարավ՝ հավաքելով ձայների 88 տոկոսը: Սիրիայի ներկայիս ղեկավարն իշխանության գլուխ Է գտնվում 2000 թվականից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
17:20 - 26 մայիսի, 2021