Ադրբեջանը սահմանին տիրող իրավիճակի առթիվ դիմել է ՄԱԿ-ի ղեկավարին |azatutyun.am|
16:51 - 07 հունիսի, 2021

Ադրբեջանը սահմանին տիրող իրավիճակի առթիվ դիմել է ՄԱԿ-ի ղեկավարին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանը պաշտոնական նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ անդրադառնալով Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակին։

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևի պնդմամբ, Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները զբաղված են սահմանի հստակեցմամբ՝ «կողմերի տրամադրության տակ գտնվող պաշտոնական քարտեզների հիման վրա»։ Ըստ ադրբեջանցի դիվանագետի՝ «Ադրբեջանը միջազգային գործընկերներին է տրամադրել ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ Հայաստանը, հակառակը, շարունակում է մոլորեցնել միջազգային հանրությանը»։

Յաշար Ալիևի խոսքով՝ պաշտոնական Բաքուն որևէ երկրի տարածքի նկատմամբ հավակնություններ չունի։ «Ադրբեջանը կողմ է երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի միջազգայնորեն ճանաչված սահմաններում միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա։ Մենք Հայաստանից նույնատիպ մոտեցում ենք ակնկալում», - նշել է ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված նամակում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել