tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ, ի թիվս այլ թեմաների, քննարկել է փախստականների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը, հաղորդում է ТАСС-ը:
«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստան ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան փախստականների և ժամանակավորապես տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ վերադարձի հարցը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
comment.count (0)