Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Ստեփանակերտի նոր ենթակայանը 2021թ.-ին շահագործման կհանձնվի. ԱՀ նախագահը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին

Ստեփանակերտի նոր ենթակայանը 2021թ.-ին շահագործման կհանձնվի. ԱՀ նախագահը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին այցելել է «Արցախէներգո» ՓԲԸ կողմից կառուցվող Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանի տարածք, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։ Երկրի ղեկավարին տեղում ներկայացվել են ներդրումային ծրագրի ընթացիկ աշխատանքների մանրամասները: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ՝ ենթակայանը շահագործման կհանձնվի գալիք տարվա երկրորդ կեսին, որը հնարավորություն կտա 110 կՎ և 35 կՎ օդային գծերն ամբողջությամբ դուրս բերել մայրաքաղաքի բնակելի տարածքներից: «Արցախէներգո» ՓԲԸ-ն նախատեսում է 2019-2023թթ. ընկած ժամանակահատվածում Արցախում բարձրավոլտ էլեկտրացանցի արդիականացման ուղղությամբ ներդնել ընդհանուր առմամբ 17.5 մլրդ ՀՀ դրամ, որից ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամը կծախսվի միայն Ստեփանակերտի նոր ենթակայանի կառուցման և վերազինման համար: Ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ, չնայած համավարակի հետևանքով առաջացած օբյեկտիվ դժվարություններին, ներդրումային ծրագիրը իրականացվում է հիմնականում ըստ ժամանակացույցի: Հանրապետության նախագահն իր գոհունակությունն է հայտնել ընացող աշխատանքի ծավալից՝ ընդգծելով, որ ներդրումների արդյունքում Արցախի էներգետիկ համակարգը զարգացման նոր փուլ կթևակոխի՝ ունենալով ավելի որակյալ, հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարում:
15:36 - 11 հուլիսի, 2020
Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց այլատյաց կեցվածքը․ ԱՀ նախագահ

Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց այլատյաց կեցվածքը․ ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունների որոշմանը։Նա նշել է, որ սրանով նրանք վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց ժխտողական ու այլատյաց կեցվածքը: Իսկ քրիստոնեական արժեքներին դավանող գերտերությունների այս թեմայով ամեն մի արձագանք շատ նման է հիվանդ ու անօգնական մարդու հոգոցի, քանի դեռ կան Հայոց Ցեղասպանության ուրացումը, հայ-թուրքական փակ սահմանը, Մերձավոր Արևելքում Թուրքիայի ցեղասպանական գործողությունները:Հիշեցնենք, որ Թուքիայի բարձրագույն դատարանը թույլ կտա Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը, որն այժմ գործում է որպես թանգարան, վերածել մզկիթի: Պետական խորհուրդը որոշման հիմքում դրեց կրոնական խմբի ներկայացրած խնդրանքը, որպեսզի չեղյալ հայտարարվի1934 թվականի որոշումը, որով 6-րդ դարի շինությունը վերածվել էր թանգարանի:
11:29 - 11 հուլիսի, 2020
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել և հաջողություններ է մաղթել Արայիկ Հարությունյանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձով ու գիտելիքներով հաջողությամբ կշարունակի ծառայել հայրենիքին: «Ուզում եմ Ձեր միջոցով շնորհավորել նաև Արցախի ողջ ժողովրդին, որովհետև նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին ժողովրդավարական ձևով, -ասել է նախագահը՝ ավելացնելով: -Շնորհակալությունս փոխանցեք նաև նախագահական ընտրությունների մյուս մասնակիցներին, որոնք անձնապես չհաղթեցին, բայց հաղթեցին միասին՝ ցույց տալով աշխարհին, որ Արցախը ոչ միայն ամուր ու հզոր, այլև ժողովրդավարական երկիր է, ինչպես նաև՝ ազատ երկիր, որտեղ անցկացվում են ազատ ընտրություններ: Նրանք պետք է հպարտ լինեն, քանի որ իրենց ներդրումն ունեցան գործընթացում: Ուզում եմ Ձեզ, ինչպես նաև Արցախի բոլոր քաղաքացիներին նախ և առաջ մաղթել առողջություն: Վստահ եմ, որ հաղթահարելու ենք նաև այս դժվարին վիճակը և առաջ ենք գնալու՝ ամրապնդելով և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Արցախի Հանրապետությունը»: Շնորհակալություն հայտնելով՝ Արցախի նախագահը նշել է, որ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների մեծ մասը ներկա քաղաքական իշխանության մաս է կազմում և պատրաստակամ է ապահովել երկրի առաջընթացն ու զարգացումն, իսկ նրանք, ովքեր ներգրավված չեն, նույնպես շարունակում են իրենց գործունեությունը հանուն Արցախի: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանի իշխանություններին՝ Արցախի զարգացմանն ուղղված գործնական ծրագրերին աջակցելու համար. «Ուզում եմ նշել, որ միասին մեզ հաջողվելու է ոչ միայն հաղթահարել իրավիճակն, այլև մեր հայրենիքի զարգացման ուղղությամբ առաջընթաց ապահովել»: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության հզորացման և զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային մի շարք ծրագրերի:
15:57 - 10 հուլիսի, 2020
Բնակարանային պայմանների բարելավման նպատակով Շուշիի շրջանին լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ կհատկացվի

Բնակարանային պայմանների բարելավման նպատակով Շուշիի շրջանին լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ կհատկացվի

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 9-ին ընդունել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Էրիկ Հարությունյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Վերջինս նախագահին զեկուցել է շրջանում իրականացվող ծրագրերի, առկա խնդիրների, այդ թվում՝ երաշտից առաջացած խմելու ջրի սակավության և սոցիալական ծրագրերով նախատեսված բնակապահովությանն առնչվող հարցերի մասին:  Երկրի ղեկավարը նշել է, որ Շուշիի շրջանի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է, և այդ նպատակով տարբեր մեծածավալ ծրագրեր են նախատեսվում: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է բերդաքաղաքի խմելու ջրի խնդրի լուծման համար կարճ ժամանակում ուսումնասիրել նոր ջրագծի կառուցման հնարավորությունները, լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ հատկացնել սոցիալական ծրագրերով տրամադրվող շինանյութերի ձեռքբերման համար, ինչպես նաև` զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման շրջանակներում հերթացուցակում գտնվող 10 ընտանիքների համար կառուցել առանձնատներ: Նախագահն ընդգծել է, որ Շուշի քաղաքի կենտրոնական հատվածներում հողատարածքների տրամադրումը պետք է ժամանակավորապես դադարեցվի՝ մինչև քաղաքի գլխավոր հատակագծի կազմումը: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար ժիրայր Միրզոյանը և նախագահի խորհրդական Սերգեյ Գրիգորյանը:  
17:59 - 09 հուլիսի, 2020
Արցախի նախագահն այցելել է խմելու ջրի շշալցման նորաբաց գործարան և պահածոների ձեռնարկություն

Արցախի նախագահն այցելել է խմելու ջրի շշալցման նորաբաց գործարան և պահածոների ձեռնարկություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 8-ին այցելել է մայրաքաղաքում «Ստարտափ սերվիս» ՍՊ ընկերության խմելու ջրի շշալցման նորաբաց գործարան և պահածոների արտադրությամբ զբաղվող «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ: Երկու ընկերությունների պատասխանատուները նշել են, որ արտադրանքի հիմնական պատվիրատուն հանդիսանում է Պաշտպանության բանակը, ինչը հնարավոր է դարձել հանրապետության նախագահի մոտ վերջերս այդ կապակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունից հետո: Արդյունքում «Ստարտափ սերվիս» ՍՊԸ-ն ստեղծել է 15 նոր աշխատատեղ՝ միջինը 80 հազար ՀՀ դրամ աշխատավարձով, իսկ վերջին մեկ տարում չգործած «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ պետական աջակցության շնորհիվ վերականգնել է արտադրական գործունեությունը՝ մթերելով տեղական գյուղմթերքը և ապահովելով ավելի քան 120 աշխատատեղ՝ 100 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Երկրի ղեկավարը կարևորել է այդ ընկերությունների գործունեությունը Արցախի տնտեսության աշխուժացման համատեքստում և հավաստիացրել, որ կառավարությունն իր ամբողջ գործիքակազմով շարունակելու է աջակցել բոլոր տնտեսվարող սուբյեկտներին: Հանրապետության նախագահին ուղեկցում էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:
21:00 - 08 հուլիսի, 2020
Արցախի նախագահն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարը քննարկել են Հայաստանում և Արցախում կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները

Արցախի նախագահն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարը քննարկել են Հայաստանում և Արցախում կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները Հայաստանում և Արցախում՝ կարևորելով դրանցից բխող ընդհանուր և միասնական գործողությունները։ Բարձր գնահատելով գործընկեր կառույցների փոխհամագործակցության մակարդակը՝ Արցախի նախագահն ընդգծել է, որ նույն կրթական համակարգն ունեցող հայկական երկու հատվածների համաձայնեցված շարունակական աշխատանքն օրվա հրամայականն է։ Այդ համատեքստում շատ կարևոր է ոլորտում նախաձեռնվող բարեփոխումների քննարկման փուլերին արցախցի մասնագետների ներգրավումը: Հանրապետության նախագահի խոսքով՝ համավարակի հետևանքով կրթական ոլորտում ստեղծված դժվարությունները նոր մարտահրավերներ են առաջացրել, որոնց այլընտրանքային լուծումները գտնելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ բարձրացված հարցերն անպայման տեղ կգտնեն երկու գերատեսչությունների միջև ընթացող աշխատանքային քննարկումներում:Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:
20:50 - 07 հուլիսի, 2020
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Բարձր գնահատելով գործընկեր կառույցների փոխհամագործակցության մակարդակը՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ նույն կրթական համակարգն ունեցող հայկական երկու հատվածների համաձայնեցված շարունակական աշխատանքն օրվա հրամայական է, և այդ համատեքստում շատ կարևոր է ոլորտում նախաձեռնվող բարեփոխումների ծրագրերի քննարկման փուլերին արցախցի մասնագետների ներգրավումը: Հանրապետության նախագահի խոսքով՝ համավարակի հետևանքով կրթական ոլորտում ստեղծված դժվարությունները նոր մարտահրավերներ են առաջացրել, որոնց այլընտրանքային լուծումները գտնելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին ջերմ ընդունելության համար ՝ նշելով, որ բարձրացված հարցերն անպայման տեղ կգտնեն երկու գերատեսչությունների միջև ծավալվող համատեղ աշխատանքային քննարկումներում:  Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:
12:05 - 07 հուլիսի, 2020
Կխստացվեն միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Կխստացվեն միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հուլիսի 6-ին տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը:Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործընթացի շրջանակներում վերջին մեկ ամսվա ընթացքում կատարած աշխատանքների համառոտ նկարագիրը ներկայացրել է պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նախագահը լսել է նաև առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանի զեկույցը, որն ընդգրկում էր կորոնավիրուսային հիվանդացության միջազգային, հայաստանյան ու արցախյան վիճակագրությունն ու առողջապահության նախարարության կողմից իրականացվող աշխատանքերի ամփոփ նկարագիրը: Արայիկ Բաղրյանը մանրամասներ է ներկայացրել Ստեփանակերտում և շրջաններում նոր օջախների առաջացման պատճառների ու հետևանքների վերաբերյալ, կարևորել պոլիմերազային շղթայական լաբորատորիայի աշխատանքը:Հանրապետության նախագահն անդրադարձել է բուժհաստատություններում արձանագրված համավարակի վերջին դեպքերին՝ պատասխանատուներից պահանջելով դիմել խիստ միջոցների՝ դրանք հետագայում բացառելու կամ հնարավորինս նվազեցնելու նպատակով: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է առավելագույն խստություն ցուցաբերել առաջին հերթին պետական համակարգում ընդգրկված բոլոր աշխատողների և տնտեսվարողների նկատմամբ, ովքեր պատշաճ չեն կատարում պարետի համապատասխան որոշումներն ու ցուցումները:
10:33 - 07 հուլիսի, 2020
Արցախում ցեմենտի արտադրության գործարան կկառուցվի. Արայիկ Հարությունյանը հրավիրել է Ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

Արցախում ցեմենտի արտադրության գործարան կկառուցվի. Արայիկ Հարությունյանը հրավիրել է Ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ի պաշտոնե հանդիսանում է նաև Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, հուլիսի 6-ին հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Քննարկվել են «ՍԱՎՎԱ» ՍՊԸ  կողմից Արցախում ցեմենտի արտադրության հիմնման ներդրումային խոշոր ծրագրի՝ Հիմնադրամին ներկայացված առաջարկները: Հոգաբարձուների խորհրդի անդամները, կապված գործարանի շահագործման հետ, էկոլոգիական նշանակությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, գնային քաղաքականությանը և մի շարք այլ ուղղությունների վերաբերյալ հարցեր են հղել նիստին ներկա գործարարին և ստացել սպառիչ պատասխաններ: Որոշում է կայացվել համապատասխան գրավի դիմաց բավարարել վարկային հայտը, սակայն նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը գտնվելու է Հիմնադրամի վերահսկողության ներքո:
21:50 - 06 հուլիսի, 2020
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 4-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:Քննարկվել է արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատուկ անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին և այդ համատեքստում ընդգծվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական ու ագրեսիվ հռետորաբանությունը կողմերին զրկում է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու հնարավորությունից:Նախագահ Հարությունյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և բանակցություններին Արցախի Հանրապետության` որպես լիիրավ կողմի մասնակցության անհրաժեշտությունը:Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
12:08 - 04 հուլիսի, 2020
Արայիկ Հարությունյանը ՊԲ սպաների բնակարանային ապահովության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրվել

Արայիկ Հարությունյանը ՊԲ սպաների բնակարանային ապահովության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 3-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Պաշտպանության բանակի հերթացուցակում պահեստազորի եւ ծառայության մեջ գտնվող սպաների բնակարանային ապահովության հարցերին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Սպաների ընտանիքների թվաքանակի, նրանց՝ ըստ շրջանների բաշխվածության եւ նախատեսվող ֆինանսական ծախսերի մասին համախատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը եւ ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը: Հանրապետության նախագահը նշել է, որ խնդրի հրատապ լուծումը գտնվում է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ համատեղ ջանքերով մինչեւ 2023թ. վերջը ծրագիրն ամբողջությամբ պետք է կյանքի կոչել: Այս համատեքստում երկրի ղեկավարը նիստին ներկա շահագրգիռ մարմինների եւ գերատեսչությունների ղեկավարներին տվել է հանձնարարականներ՝ մինչեւ տարեվերջ սկսելու բնակարանաշինական աշխատանքները: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել համապատասխան մեխանիզմներ՝ այս գործընթացում վարչարարության նվազեցման եւ այդ ուղղությամբ առկա խնդրահարույց հարցերի օպերատիվ լուծման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:
19:20 - 03 հուլիսի, 2020