ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք. ԱԱԾ

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հարկային օպերատիվ վարչության Գորիսի տարածքային հարկային տեսչության գլխավոր տեսուչը, տեղյակ լինելով, որ «Կապույտ բազալտ» ՍՊԸ-ն առանց համապատասխան թույլտվության իրականացրել է քարի արդյունահանում և վաճառք, ինչպես նաև չի գրանցել աշխատակիցների գերակշիռ մասին, նշված հանգամանքը չարձանագրելու և օրինական ընթացք չտալու համար պահանջել և որպես կաշառք ստացել է բազալտ քար (ընդհանուր առմամբ՝ շուրջ 600.000 ՀՀ դրամի արժեքի չափով): Փաստացի ընկերությունը 2017-18թթ. արդյունահանել և առանց հարկերը վճարելու իրացրել է 17.500.000 դրամ արժողությամբ շուրջ 700 խորանարդ մետր քար՝ պետությանը պատճառելով էական վնաս: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի: ՊԵԿ պաշտոնյան կալանավորվել է։ Կատարվում է նախաքննություն:
06:36 - 09 հուլիսի, 2019
Բացահայտվել է խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք

Բացահայտվել է խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, օպերատիվ տվյալներ ստանալով այն մասին, որ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձինք Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխված առանձնապես խոշոր չափերով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցն իրացնելու ուղիներ են փնտրում, «Վերահսկելի գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում կազմակերպել են թմրամիջոցի գնումը և բացահայտել դրա հետ առնչություն ունեցող անձանց: ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, թմրամիջոցն իրացնող անձանց ներկայացվել է գնման համար նախատեսված 50.000 ԱՄՆ դոլար գումարը, և վերջիններս, համոզված լինելով, որ գործարքն իրական է, 1 կգ «մեթամֆետամինը» տեղափոխել են նախանշված վայր՝ գնորդին փոխանցելու համար, որից անմիջապես հետո բացահայտվել և բերման են ենթարկվել: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի, վերջիններս կալանավորվել են:Նախաքննությունը շարունակվում է:
11:49 - 04 հուլիսի, 2019
Զինակոչիկի վերաբերյալ «ցանկալի» բժշկական եզրակացություն ստանալու պատրվակով պահաջել են 1500 դոլար. Կա երկու կալանավորված

Զինակոչիկի վերաբերյալ «ցանկալի» բժշկական եզրակացություն ստանալու պատրվակով պահաջել են 1500 դոլար. Կա երկու կալանավորված

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից խոշոր չափերի շորթման դեպք: ԱԱԾ-ից հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ երկու քաղաքացիներ զինակոչիկի վերաբերյալ «ցանկալի» բժշկական եզրակացություն ստանալու պատրվակով, հանդիպել են Երևանի բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչի հետ, որի ընթացքում նախապես պլանավորված «սցենարով», վարել են գումար պահանջելու և ստանալու մասին համապատասխան զրույց և ձայնագրել այն: Հետագայում, սպառնալով հրապարակել բաժանմունքի վարիչի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ պարունակող ձայնագրությունը, պահանջել են 1500 ԱՄՆ դոլար գումար: 2019թ. հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո 1500 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է նշված անձանց, ինչից հետո նրանք ձերբակալվել են:Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Կատարվում է նախաքննություն:
07:46 - 28 հունիսի, 2019
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2001 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացին

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2001 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հայտնաբերվել է դեռևս 2001 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ 56-ամյա քաղաքացին: Դեռևս 2000 թվականի դեկտեմբերից մինչև 2001 թվականի հոկտեմբեր ամիսը ՀՀ տարածքում գործել է 9 անձից բաղկացած կայուն զինված խումբ՝ բանդա, որը պարբերաբար հարձակվելով տարադրամի փոխանակման կետերի, բենզալցակայանների և խանութների վրա, սպանության սպառնալիքով, ինչպես նաև սպանություն կատարելով՝ տարբեր չափի գումարներ է հափշտակել ու դիմել փախուստի: Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում բանդան վնասազերծվել է, իսկ նույն քրեական գործով կայացված դատարանի կայացրած դատավճռով 5 անձ դատապարտվել է ազատազրկման, 4-ը՝ դիմել են փախուստի, նրանցից մեկը հայտնաբերվել է 2009 թվականին, իսկ երեքի մասով գործը կասեցվել է՝ հայտարարվել է միջազգային հետախուզում: Օրեր առաջ, ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ վերոնշյալ 3 անձանցից 1-ը` նախկինում մի քանի անգամ դատապարտված Տ.Խ-ն օգտագործելով այլ` հոգեկան խնդիրներ ունեցող անձի կենսորոշիչ տվյալները, կեղծել է անձնագրի լուսանկարը, հետագայում կեղծված փաստաթղթի հիման վրա ստացել ուկրաինական անձնագիր, որով ազատ ելումուտ է արել Հայաստանի Հանրապետության տարածք: 2019 թվականի հունիսի 21-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում միջազգային հետախուզման մեջ գտնվող՝ վերը նշված բանդայի անդամը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ԱԱԾ վարչական շենք:
06:26 - 22 հունիսի, 2019
ՀՀ ԱԱԾ-ն հայտնաբերել և առգրավել է առանձնակի արժեք ներկայացնող կտավներ

ՀՀ ԱԱԾ-ն հայտնաբերել և առգրավել է առանձնակի արժեք ներկայացնող կտավներ

Ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված լայնածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տարիներ առաջ ՀՀ ազգային պատկերասրահից գեղանկարների հափշտակության դեպքը: Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ՀՀ երկու քաղաքացիներ ցանկանում են վաճառել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ից գողացված Մատիաս Բրասաուի «Որսորդը» և Իսահակ Լևիտանի «Էտյուդ.Գարնանային բնանկար» առանձնակի արժեք ներկայացնող կտավները: Ստուգմամբ պարզվել էր, որ դեռևս 2012թ. հունիսին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ցուցասրահից և տնօրենի աշխատասենյակից 1951-1992թթ. ընկած ժամանակահատվածում տասը թանգարանային առարկաների` այդ թվում վերը նշված կտավների գողության դեպքի առթիվ: Սակայն հանցագործությունը չէր բացահայտվել, հափշտակված թանգարանային առարկաները չէին հայտնաբերվել , իսկ քրեական գործի վարույթն էլ կասեցվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով: Հանցագործության դեպքը բացահայտելու, Հայաստանի ազգային պատկերասրահից հափշտակված առարկաները հայտնաբերելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների աջակցությամբ, իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ, որոնց արդյունքում, վերը նշված կտավների վաճառքի գործարքն ավարտվելուց անմիջապես հետո, հայտնաբերվել և բերման են ենթարկվել մշակութային առանձնակի արժեք ներկայացնող առարկաների վաճառքն իրականացրած և ենթադրյալ հանցագործությանն առնչություն ունեցած անձինք: Վերջիններիս մոտ հայտնաբերվել և առգրավվել են նշված գեղանկարները: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, դեպքին հնարավոր առնչություն ունեցող անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
13:32 - 17 հունիսի, 2019
Եթե սխալվել ենք, կարող ենք ներողություն հայցել. Վանեցյանը վստահեցնում է՝ ԱԱԾ-ն երբեք այսքան թափանցիկ չի եղել |aysor.am|

Եթե սխալվել ենք, կարող ենք ներողություն հայցել. Վանեցյանը վստահեցնում է՝ ԱԱԾ-ն երբեք այսքան թափանցիկ չի եղել |aysor.am|

aysor.am: Ունենք ձեռքբերումներ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում, ShantNews-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ձեռքբերումներն ակնհայտ են, բոլորը տեսնում են և հասարակությունն իր գնահատականը տվել է», - ասել է նա։ Արթուր Վանեցյանը նշել է, որ ԱԱԾ-ն թիրախավորված է ու կառույցի մասին բացասական բաներ խոսողները մեծամասամբ կեղծ տեղեկություններ են տարածում իր մասին։ «Այդ մարդիկ ուղղակի պետք է հաշվի առնեն ու նկատի ունենան, եթե իրենք գաղտնի ինչ-որ մեկի հետ հանդիպում են ու թիրախավորում են ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն, ելնելով իր առանձնահատկություններից, դրա մասին իմանում է, ուղղակի մենք չենք բարձրաձայնում որտեղից են ուղղորդվում այդ քննադատությունները», - ասել է Վանեցյանը։ Հարցին՝ 2 միլիոն մարդ կա՝ գիտե՞ն ով ում հետ է հանդիպում, ԱԱԾ տնօրենը պատասխանել է, որ այդ 2 միլիոն մարդիկ շատ լավ են վերաբերվում ու դրական են գնահատում ԱԱԾ-ի աշխատանքը: «Բայց կա շատ փոքր մարդկանց խումբ, որոնք որոշել են թիրախավորել ԱԱԾ-ին, որովհետև կան ինչ-ինչ պատճառներ։ Իրենց ձեռք չի տալիս, որ ԱԱԾ-ն երկրում ունենա նման հեղինակություն, նման վստահության արժանանա հասարակության կողմից», - ասել է նա։ Արթուր Վանեցյանն ընդգծել է՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից ամեն ինչ արել է, որ ժողովրդի շրջանում վստահություն ձեռք բերեն։ «Եվ մենք կարողացել ենք այդ վստահությունը ձեռք բերել», - նշել է նա։ Արթուր Վանեցյանն ընդգծել է՝ առողջ քննադատությունը, որը հնչում է ԱԱԾ-ի վերաբերյալ, իրենք միշտ լսում են, ընդունում են ու քայլեր են ձեռնարկում։ «Եթե սխալվել ենք, կարող ենք ներողություն հայցել, բայց այն կեղծ ու ստահոդ լուրերը, որոնք տարածվում են ԱԱԾ-ի մասին, անընդունելի են», - ասել է նա։ Դիտարկմանը, թե ԱԱԾ-ի գործը հետախուզությունն ու հակահետախուզությունն է, բայց ԱԱԾ-ն զբաղվում է ցանկացած այլ գործերով, Վանեցյանն արձագանքել է. «Գիտեք ինչ, ԱԱԾ-ն փակ կառույց է, առհասարակ, երբևիցե ԱԱԾ-ն այդքան թափանցիկ չի եղել, ինչքան վերջին շրջանում է։ ԱԱԾ-ի աշխատանքների մասին բոլորը ենթադրություններով են խոսել, բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ ԱԱԾ-ն հիմնականում զբաղվում է հետախուզությամբ ու հակահետախուզությամբ, ինչպես նաև՝ պայքարում է հնարավոր ահաբեկչական գործողությունների դեմ, բայց դա այն գործառույթներն են, որոնց մասին խոսել ուղղակի հնարավոր չէ»։ ԱԱԾ տնօրենն ընդգծել է՝ ուզում է վստահեցնել, որ ԱԱԾ-ն շատ բարձր մակարդակով կատարում է իր առջև դրված հիմնական գործառույթները։ «Մենք երբեք չենք անցնում մեր լիազորությունների շրջանակը ու գործում ենք օրենքով մեզ վերապահված լիազորություններրի մեջ», - նշել է նա։
10:53 - 15 հունիսի, 2019
Վերաքննիչ դատարանը մերժել է ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի կալանքի ժամկետը չերկարացնելու դեմ դատախազության բողոքը |hetq.am|

Վերաքննիչ դատարանը մերժել է ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի կալանքի ժամկետը չերկարացնելու դեմ դատախազության բողոքը |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը չերկարացնելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության վերաքննիչ բողոքը: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Դատական ակտը կբողոքաարկվի՞, թե՞ ոչ, դեռևս պարզ չէ. դատախազությունն այն նոր է ստացել: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 18-ին մերժել էր Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը: Գործի նախաքննության սկզբում նրա նկատմամբ ընտրված երկամսյա կալանքի ժամկետը լրանալուց հետո՝ ապրիլի 25-ին, Ադյանն ազատ էր արձակվել քրեակատարողական հիմնարկից: Առաջին ատյանի դատարանի որոշումը դատախազությունը բողոքարկել էր վերաքննիչ դատարան: Այն քննել և մերժման մասին որոշում է կայացրել դատավոր Կարեն Մարդանյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, ունենալով պետության միջոցներով գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: Շարունակությունը՝ hetq.am:
14:05 - 05 հունիսի, 2019
ՀՀ ԱԱԾ տնօրենը վրաց գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային ներկա զարգացումները

ՀՀ ԱԱԾ տնօրենը վրաց գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային ներկա զարգացումները

Մայիսի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Երևանում հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հետ: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: ՀՀ ԱԱԾ տնօրենը և Վախթանգ Գոմելաուրին քննարկել են երկու երկրների անվտանգության ծառայությունների փոխգործակցության հեռանկարները, տարածաշրջանային ներկա զարգացումները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:Կողմերն անդրադարձել են նաև երկու պետությունների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության զարգացման, տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ հարցերին: Ա. Վանեցյանը և Վ. Գոմելաուրին գործընկերային ջերմ և բարեկամական մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում ընդգծել են հարաբերությունների կայուն զարգացման ու խորացման կարևորությունը:
12:33 - 24 մայիսի, 2019
ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացնում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ է ստացել՝ մի խումբ տնտեսվարողների կողմից, առանց համապատասխան հայտարարագրման, ապրանքների (հիմնականում՝ հագուստեղեն և տեքստիլ արտադրանք) ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմների վերաբերյալ:Ըստ հաղորդագրության, մասնավորապես պարզվել է, որ Հայաստանի մի խումբ քաղաքացիներ առևտրային նպատակներով Թուրքիայից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով բեռների մի մասը «Բագրատաշեն» հսկիչ մաքսակետով ներկրել են Հայաստան՝ առանց հայտարարագրման կամ այլ՝ ավելի էժան ապրանքների հայտարարագրման անվան տակ՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը:ԱԱԾ-ն նշում է, որ մայիսի 19-ին կասեցվել է վերը նկարագրված եղանակով ապրանքների ներկրման հերթական դեպքը, հայտնաբերվել են մեկ ավտոբուսով և 5 «Ֆորդ տրանզիտ» ավտոմեքենաներով Հայաստան տեղափոխված շուրջ 14 տոննա տարբեր տեսակի ապրանքներ, որի միայն մի մասն է սահմանված կարգով հայտարարագրվել, իսկ մնացածը կամ առհասարակ չի հայտարարագրվել, կամ հայտարարագրվել է և մաքսազերծվել այլ՝ մաքսային ցածր արժեք ունեցող ապրանքների անվան տակ:«Ստուգվում է վարկածն առ այն, որ բեռների ապօրինի տեղափոխումը նշված քաղաքացիներին, հնարավոր է, հաջողվել է իրականացնել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսակետ բաժնի պաշտոնատար անձանց թողտվության կամ պաշտոնական դիրքի չարաշահման հետևանքով: Ներկայումս, ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցների կողմից «Բագրատաշեն» մաքսակետում իրականացվում են համատեղ միջոցառումներ՝ ներկրված ապրանքների գույքագրման և պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկելու նպատակով, սակայն առևտրային գործունեությամբ զբաղվող անձինք համառորեն խոչընդոտում են գործընթացին՝ վերոնշյալ մեխանիզմով ստվերային տնտեսական գործունեությունը շարունակելու ակնկալիքով», - ասված է հաղորդագրությունում:ԱԱԾ-ն տեղեկացնում է՝ ապրանքները գույքագրելուց, պետությանը պատճառված հնարավոր վնասը հաշվարկելուց և դրա համար նախատեսված հարկերն ու տուրքերը ճշգրտված չափով վճարելուց հետո ապրանքները սահմանված կարգով կարող են վերադարձվել օրինական սեփականատերերին:ԱԱԾ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ պաշտոնատար անձանց օրինական պահանջները դիտավորյալ չկատարելուց, հիշեցնում, որ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսված իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար և նախազգուշացնում է, որ այսուհետ ևս հետևողական պայքար է տարվելու նմանատիպ երևույթների դեմ։
14:00 - 22 մայիսի, 2019
Հայտնաբերվել է այսօր՝ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու մասին կեղծ ահազանգի հեղինակը

Հայտնաբերվել է այսօր՝ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու մասին կեղծ ահազանգի հեղինակը

2019 թվականի մայիսի 14-ին ժամը 14:10-ին ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ էր: Ահազանգը կատարվել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ պահվող՝ ավազակության, յուրացման և փաստաթղթերի կեղծման համար մեղադրվող անձի կողմից: ՀՀ ԱՆ ՔԿԾ աշխատակիցների հետ համատեղ կատարված չնախատեսված խուզարկության արդյունքում կալանավորի խցում հայտնաբերվել են «wi-fi» սարք, լիցքավորիչ և 5 բջջային հեռախոս, ինչպես նաև այն բջջային հեռախոսաքարտը, որով կատարվել է պայթուցիկի մասին կեղծ ահազանգը: Ահաբեկչության մասին սուտ հաղորդման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում:  
16:00 - 14 մայիսի, 2019
«Դուխով Հայաստան» էջը վարողը փոխկապակցված է ՀՀԿ-ի հետ |fip.am|

«Դուխով Հայաստան» էջը վարողը փոխկապակցված է ՀՀԿ-ի հետ |fip.am|

fip.am: «Փաստերի ստուգման հարթակը» կարողացել է պարզել, որ աղմկահարույց «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջը վարում է Հանրապետական կուսակցության հետ փոխկապակցված Արմեն Աբը:  «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» նախկինում մի քանի անգամ անդրադարձել է ֆեյք էջերին և օրինակներով ցույց տվել, թե ինչպիսի ազդեցություն են ունենում նման էջերի որոշ հրապարակումներ դյուրահավատ ընթերցողների վրա։ Հայկական տիրույթում հատկապես աչքի է ընկել «Դուխով Հայաստան» (հետագայում վերանվանված «Դուխով Հայաստան Open Society») ֆեյսբուքյան էջը, որի վարողին (ադմինիստրատորին) ձերբակալելու մասին ապրիլի 5-ին հայտնել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Էջի հրապարակումների մասինԻ տարբերություն այլ էջերի, «Դուխով Հայաստան» էջում հաճախ են հանդիպում սադրիչ բնույթի հրապարակումներ, որոնցից մի քանիսը կարող են ընկալվել որպես թշնամանք սերմանելու և ատելության մթնոլորտ ձևավորելու փորձ։ Էջը առավել ինտենսիվ կեղծ հրապարակումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի և Դանիել Իոաննիսյանի մասին:Մասնավորապես, էջում կարելի է տեսնել հրապարակումներ այն մասին, իբր Իրանի սահմանին դիպուկահարի կրակոցից զոհվել են Հայաստանի քաղաքացիներ, կամ 102 ռուսական ռազմաբազայի զինվորը 3-ամյա երեխայի է սպանել։ Ավելի մեծ վտանգ են ներկայացնում 2018-ի օգոստոսի 17-ի ցույցին զինված գնալու կամ գազի անվտանգության համակարգերն անջատելու և ոչնչացնելու մասին հրապարակումները։ Այս էջն անգամ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեռախոսահամարով թմրանյութերի վաճառքի հրապարակում էր արել:Էջը վարողըԴեռևս անցյալ տարի Ազգային անվտանգության ծառայությունում քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի հատկանիշերով քրգործ էր հարուցվել՝ «Դուխով Հայաստան» էջի միջոցով կրոնական թշնամանքի տարածման փաստի առթիվ: Ապրիլի 5-ին արդեն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ էջի ադմինիստրատորը (վարողը) ձերբակալված է: Օրեր անց այդ անձը նաև կալանավորվեց:ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից մեզ պաշտոնապես տեղեկացրեցին, որ «Դուխով Հայաստան» էջը վարողը Հայաստանի և Իրանի (երկ)քաղաքացի, 1979 թվականին ծնված Արմեն Ավագի Աբն է, որը գրանցված է Երևանում:Աբը վերջին անգամ ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել ապրիլի 5-ին՝ իր ձերբակալության օրը։Նախկին իշխանությունների հետ կապերըԱբը ակտիվորեն մեկնաբանել և տարածել է Հանրապետական կուսակցության հետ կապված տեղեկություններ։ Նրա ֆեյսբուքյան գործունեությունը դիտարկելիս նկատվում է, որ Աբը անձնական շփումներ է ունեցել ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ։ Նա նաև ինտենսիվորեն լայքել է ՀՀԿ-ական գործիչների ֆեյսբուքյան հրապարակումները: Նա նաև լուսանկար ունի նախկին ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին պատկանող «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապված «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ Լիլիթ Խաչատուրովայի հետ։Լիլիթ Խաչատուրովան, որի իրական անունը Լիլիթ Խաչատուրի Հովակիմյան է, 2018 թ. հոկտեմբերի 26-ին մասնակցել էր մի հակաիշխանական ֆլեշմոբի, որի կազմակերպիչները որոշ մարդկանց մոլորեցնելով էին ներգրավել ակցիայի մեջ։Աբը, հնարավոր է, կապեր ունի նաև Արցախյան իշխանական որոշ ուժերի հետ։ Սրա մասին է վկայում այս տարվա փետրվարի 26-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած ցույցը, որին անդրադարձել էր «Փաստերի ստուգման հարթակը» և ցույց տվել դրա կապը Արցախի Հանրապետության իշխանությունների հետ։ Աբը վերոնշված ցույցի ակտիվ մասնակիցներից էր և կազմակերպիչների անունից մեր թիմից պահանջում էր դրոնով չնկարել ցույցը։«Սորոսատյացությունը»Փետրվար ամսին «Դուխով Հայաստան» էջը վերաանվանվեց «Դուխով Հայաստան Open Society» էջի` ակնարկելով, որ դրա հետևում կանգնած է Ջորջ Սորոսի հիմնադրած «Բաց հասարակության հիմնադրամները»:Ուշագրավ է, որ Աբն իր անձնական էջում տարածել է «Դուխով Հայաստան» էջի` Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի անելու համար ԵՊՀ-ի դիմաց հավաքվելու կոչը (ընդգծելով «open society» բառերը) և դա մեկնաբանել իբրև քաղաքացիական բախումներ և բռնություն հրահրելու «սորոսականների» կոչ (քանի որ այդ նույն ժամին ԵՊՀ-ի դիմաց մամուլի ասուլիս էր հրավիրել նաև Նարեկ Մալյանը)։ Սակայն, ինչպես արդեն պարզվեց, կոչի հետևում ոչ թե «սորոսականներն» էին, այլ հենց ինքը՝ Արմեն Աբը:
09:32 - 13 մայիսի, 2019
Ձերբակալվել է ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյա. ԱԱԾ-ն վերահսկել է կաշառք տալու պահը․ ԱԱԾ

Ձերբակալվել է ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյա. ԱԱԾ-ն վերահսկել է կաշառք տալու պահը․ ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական եւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը: Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը շահադիտական նպատակներով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մի քանի հազար գլուխ ոչխար Կատար արտահանելու սերտիֆիկատներ տրամադրելուց հետո, առեւտրային կազմակերպության ներկայացուցչից որպես կաշառք ստացել է խոշոր չափերով գումար, որի մի մասը՝ 2019 թվականի ապրիլին, մյուս մասը՝ մայիսի 7-ին: Կաշառքի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, գումարի երկրորդ մասը ստանալու պահին կաշառք տվողն ու ստացողը բռնվել եւ բերման են ենթարկվել: Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Կաշառքի գումարը ստացած անձը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:
08:50 - 10 մայիսի, 2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է հօգուտ Ադրբեջանի լրտեսության դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է հօգուտ Ադրբեջանի լրտեսության դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով ՀՀ ազգային անվտանգության սպառնալիքների մասին տեղեկություններ ստանալուն և պետության հիմքերն ամրապնդելուն, արտաքին սպառնալիքներից պետության անվտանգության ապահովմանն ուղղված, օրենքով իրեն վերապահված լիազորությունները, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Ադրբեջանի Հանրապետության հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից կատարված լրտեսության դեպք: «Մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով Թուրքիայի Հանրապետության տարածքում գործող, ինքնությունը դեռևս չպարզված անձը համացանցային և նշված երկրում տեղի ունեցած անձնական շփումների ընթացքում ՀՀ քաղաքացուն ներկայանալով որպես Թուրքիայում ծպտյալ հետախուզական գործունեություն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, համոզել է աշխատանքային առաջընթացի համար նրան տրամադրել ՀՀ տարբեր զորամասերի, զինվորական տեխնիկայի վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ դրանց լուսանկարները, լուսանկարահանման համար տրամադրել է համապատասխան տեխնիկա, ինչից հետո ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ՀՀ նշված քաղաքացու միջոցով, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, 2011-2018թթ. ընթացքում հավաքել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից արդեն իսկ մշակված և ՀՀ քաղաքացու միջոցով տրամադրված տեղեկությունները, որոնք հանձնել է Ադրբեջանի Հանրապետությանը: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածի (լրտեսությունը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, միջոցներ են ձեռնարկվում նմանատիպ դեպքերը ՀՀ ԱԱԾ օպերատիվ տեսադաշտում մշտապես պահելու և նմանատիպ հանցագործությունների հետագա ընթացքը կանխորոշելու համար»,- ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում:
15:52 - 07 մայիսի, 2019
ԱԱԾ-ն բացահայտել ու խափանել է կոռուպցիոն սխեմա

ԱԱԾ-ն բացահայտել ու խափանել է կոռուպցիոն սխեմա

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և խափանել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու մարզի աշխատակիցները: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԲՍՓ գործակալության Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովի նախագահ Մ.Մ-ն և նույն հանձնաժողովի անդամները, գալով նախնական համաձայնության, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան բժշկասոցիալական փորձաքննություններ՝ քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու, տևողության ժամկետները սահմանելու և քաղաքացիների օգտին այլ նախընտրելի որոշումներ կայացնելու դիմաց, 2018թ. դեկտեմբերից մինչև 2019 թվականի ապրիլը, տասնյակ անձանցից պահանջել և որպես խոշոր չափերով կաշառք ստացել են ընդհանուր առմամբ 645 հազար դրամ գումար՝ յուրաքանչյուրից 20-55 հազարական դրամ: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Մեղադրանք է առաջադրվել 1 անձի, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
06:33 - 03 մայիսի, 2019
ԱԱԾ-ն ու ԱԳՆ-ն առայժմ չեն մեկնաբանում «Զվարթնոց» օդանավակայանում ուկրաինացի պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպը |hetq.am|

ԱԱԾ-ն ու ԱԳՆ-ն առայժմ չեն մեկնաբանում «Զվարթնոց» օդանավակայանում ուկրաինացի պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպը |hetq.am|

hetq.am: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) առայժմ չի մեկնաբանում ապրիլի 30-ի երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմի հետ տեղի ունեցած միջադեպը:  Կատարվածի վերաբերյալ  ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանին նշեց, որ առայժմ չեն կարող մեկնաբանություն տալ, և հարցերին կարող են պատասխանել միայն գրավոր տարբերակով: Մենք արդեն իսկ գրավոր հարցում ենք ուղարկել ԱԱԾ, և հարցման պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն: Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ասաց, որ առանց Ազգային անվտանգության ծառայության պարզաբանման Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի կարող հայտարարություն անել: «ԱԱԾ-ի պարզաբանումը ստանալուց հետո միայն Հայաստանի արտգործնախարարությունը կարող է քաղաքական հայտարարություն անել: Հիմա սպասում ենք ԱԱԾ-ի արձագանքին»,-  ասաց Աննա Նաղդալյանը:
12:54 - 02 մայիսի, 2019