ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Առողջապահության նախարարի մասնակցությամբ քննարկվել են արտակարգ իրավիճակներում արձագանքման քայլերը

Առողջապահության նախարարի մասնակցությամբ քննարկվել են արտակարգ իրավիճակներում արձագանքման քայլերը

Առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է «Արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության նախարարության արձագանքումն ու բարելավման ուղիները» թեմայով երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցել է գերատեսչության ղեկավար անձնակազմը: Հանդիպման շրջանակներում քննարկվել են արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերը, արձագանքման բոլոր պլանները, վերանայման գործընթացներն ու առողջապահության բնագավառի արձագանքման արդիական ու ճկուն համակարգ ունենալու ուղղությունները: Նշենք, որ 2015 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունվել է Սենդայի ծրագիրը, որով հաստատվել են կայուն զարգացման հիմնական թիրախները և այդ թիրախներին հասնելու համար անհրաժեշտ գործողությունների փաթեթը: Դրանց իրագործման դեպքում կապահովվի համայն մարդկության կայուն զարգացումը մինչև 2030 թվականը: Այս ուղղությամբ առողջապահության նախարարությունն իրականացրել է ահռելի աշխատանք, գործակցել է ինչպես պետության կառավարման տարբեր մարմինների, այնպես էլ մի շարք միջազգային կառույցների և ոչ պետական կազմակերպությունների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առողջապահության կառավարման համակարգի ու ենթակառուցվածքների բարելավման, աղետից կամ արտակարգ դեպքերից հետո առողջապահական համակարգի մարտունակության պահպանման հարցերը:
14:55 - 13 մարտի, 2021
ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ելույթը ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսում

ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ելույթը ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսում

Հայաստանի պատվիրակությունը շարունակում է մասնակցել Կիոտոյում ընթացող ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի աշխատանքներին: Մարտի 11-ին, կոնգրեսի շրջանակներում, ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդես եկավ ելույթով՝ ահաբեկչությանը նվիրված օրակարգային կետի ներքո։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։ «Արտակ Ապիտոնյանն իր խոսքում բարձր գնահատեց ՄԱԿ-ի և միջազգային այլ մարմինների գործիքակազմերի դերն ահաբեկչության կանխարգելման և վերացման գործում՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ գործիքակազմերի արդյունավետ իրականացումն ու ներդրումն ազգային օրենսդրություններում հնարավոր է պետությունների քաղաքական կամքի առկայության պարագայում։ Արտակ Ապիտոնյանն արձանագրեց, որ ահաբեկչության դեմ պայքարում բազմակողմ համագործակցությունը լուրջ խոչընդոտների է բախվում որոշ երկրների կողմից ահաբեկչության ուղիղ և համակարգված ֆինանսավորման ու լոգիստիկ աջակցության պայմաններում։  Նախարարի տեղակալն անդրադարձավ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Թուրքիայի անմիջական աջակցությամբ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմանն ու միջազգային հանրության արձագանքին. «Արցախի դեմ սանձազերծված պատերազմն ի ցույց դրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման դեմ պայքարում առկա միջազգային իրավական գործիքների բացերը, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է դրանց կյանքի կոչմանը»։ Արտակ Ապիտոնյանն ընդգծեց ահաբեկչության մեջ ներգրավված, ինչպես նաև զինված հակամարտություններում օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ հավաքագրող անձանց հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու գործում միջազգային առավել համապարփակ համագործության անհրաժեշտությունը», - նշված է կայքում։
21:23 - 11 մարտի, 2021
ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել ազատ արձակել ձերբակալվածներին և դադարեցնել բռնությունները Մյանմայում |armtimes.com|

ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել ազատ արձակել ձերբակալվածներին և դադարեցնել բռնությունները Մյանմայում |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Մյանմայի ներկա ռազմական իշխանություններին կոչ է արել հրաժարվել խաղաղ ցուցարարների դեմ բռնությունից, ազատել բոլոր նրանց, ովքեր առանց հիմնավոր պատճառի կալանավորված են, և անցնել կառուցողական երկխոսության՝ իշխանությունը քաղաքացիական կառավարությանը փոխանցելու վերաբերյալ: Այս մասին ասվում է չորեքշաբթի Մյանմայում իրավիճակի վերաբերյալ Անվտանգության խորհրդի նիստին հաջորդած հայտարարության մեջ: Բացի այդ, Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել իշխանությունը փոխանցել քաղաքացիական կառավարությանը: ՄԱԿ-ի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ հայտարարության նախագիծը ներկայացրել է Մեծ Բրիտանիան: Դրա ներկայացուցիչները, ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արևմտյան մի շարք այլ երկրներ, առաջարկել էին տեքստն ընդունել ավելի կոշտ ձևակերպումներով, բայց հետո հրաժարվել են այդ առաջարկից՝ վստահ, որ կստանան Ռուսաստանի ու Չինաստանի առարկությունները: Մյանմայի իրադրությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում հայտնվեց այդ երկրում իրականացված բռնի հեղաշրջումից հետո: Ըստ տեղեկությունների, անցյալ շաբաթ ոստիկանության և զինված ուժերի միջև բախումների հետեւանքով զոհվել է 38 մարդ:
13:12 - 11 մարտի, 2021
Սոցապնախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ում բազմազավակ ընտանիքներին տրվող արտոնությունները

Սոցապնախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ում բազմազավակ ընտանիքներին տրվող արտոնությունները

Աշխատանքային հանդիպում եմ ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի հետ։   Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման, բազմազավակ ընտանիքներին տրվող արտոնությունների, ծնելիության խթանման վերաբերյալ մի շարք առաջնահերթություններ։   Կարևորել ենք ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի դերն ու համատեղ աշխատանքը՝ ժողովրդագրության, գենդերային հավասարության, վերարտադրողական առողջության և երիտասարդությանն ուղղված ծրագրերի իրականացման գործում՝ էական համարելով խնդիրներին ժամանակին արձագանքը։   Հանդիպման ընթացքում հետագա սերտ համագործակցության պատրաստակամություն ենք հայտնել՝ շեշտելով համատեղ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը ցանկալի արդյունքներ արձանագրելու համար։
14:48 - 06 մարտի, 2021
ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ իրավիճակներում աջակցության համակարգողի հետ

ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ իրավիճակներում աջակցության համակարգողի հետ

Մարտի 2-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ և արտակարգ իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքի հետ:  Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Գլխավոր քարտուղարի տեղակալ Լոուքոքին համընդգրկուն ներկայացրեց արցախահայության առջև ծառացած հումանիտար հարցերը և սոցիալ-տնտեսական խնդիրները: Նախարար Այվազյանի խոսքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր արցախահայեր ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրերը, և ներկայումս առաջնահերթություն է վերջիններիս իրավունքների վերականգնման, արժանապատիվ ու անվտանգ վերադարձի ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Զրույցի ընթացքում կարևորվեց արցախահայությանը հումանիտար օգնության տրամադրումը: Այդ առնչությամբ զրուցակիցները համակարծիք էին, որ պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն Արցախում միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ մասնագիտացված մարմիների ներկայությունն ապահովելու համար՝ անընդունելի համարելով հումանիտար այդ գործառույթի իրականացման քաղաքականացումը և այդ նպատակով արհեստական խոչընդոտների ստեղծումը:  Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին նաև Արցախի բնակչությանը հումանիտար օգնության տրամադրման հնարավորությունների շուրջ:Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Գլխավոր քարտուղարի տեղակալ Լոուքոքին համընդգրկուն ներկայացրեց արցախահայության առջև ծառացած հումանիտար հարցերը և սոցիալ-տնտեսական խնդիրները: Նախարար Այվազյանի խոսքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր արցախահայեր ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրերը, և ներկայումս առաջնահերթություն է վերջիններիս իրավունքների վերականգնման, արժանապատիվ ու անվտանգ վերադարձի ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Զրույցի ընթացքում կարևորվեց արցախահայությանը հումանիտար օգնության տրամադրումը: Այդ առնչությամբ զրուցակիցները համակարծիք էին, որ պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն Արցախում միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ մասնագիտացված մարմիների ներկայությունն ապահովելու համար՝ անընդունելի համարելով հումանիտար այդ գործառույթի իրականացման քաղաքականացումը և այդ նպատակով արհեստական խոչընդոտների ստեղծումը:  Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին նաև Արցախի բնակչությանը հումանիտար օգնության տրամադրման հնարավորությունների շուրջ:
12:45 - 03 մարտի, 2021
ԼՂ-ից տեղահանվածներին աջակցությունից մինչև «կանաչ աշխատատեղեր» և կանանց հմտությունների զարգացում. Մարիյասինն ամփոփել է առաքելությունը ՀՀ-ում |armenpress.am|

ԼՂ-ից տեղահանվածներին աջակցությունից մինչև «կանաչ աշխատատեղեր» և կանանց հմտությունների զարգացում. Մարիյասինն ամփոփել է առաքելությունը ՀՀ-ում |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) հայ ժողովրդի հետ է՝ օգնելու հաղթահարել պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամը: Հայաստանում ՄԱԶԾ-ի գործունեության թիրախում են գյուղական զբոսաշրջության, Հայաստանում տարբեր ոլորտներում կանանց հմտությունների զարգացումը, էներգաարդյունավետությանն ուղղված աշխատանքները, ընտրությունների թափանցիկության ապահովումը, բազմաթիվ այլ բնագավառներ: Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինն ամփոփել է Հայաստանում իր մոտ 4 տարվա առաքելությունը՝վստահեցնելով, որ երկրի հետ կապը չի կտրվի, իր նոր աշխատանքում անգամ կփնտրի միջոցներ՝ աշխատելու Հայաստանի հետ: -Պարոն Մարիյասին, Դուք ավարտում եք ձեր առաքելությունը Հայաստանում: Ի՞նչ կարևոր աշխատանքներ կառանձնացնեք, որ կատարել եք ձեր գործունեության ընթացքում: Ի՞նչ «ժառանգություն» եք թողնում նրան, ով կփոխարինի ձեզ: -Հիանալի 4 տարիներ էին այստեղ՝ Հայաստանում: Ես արտոնված էի ծառայելու Հայաստանին, երկրի զարգացմանը: Մենք շատ ծրագրեր ենք իրականացնում այստեղ, դժվար է առանձնացնել որոշները, բայց փորձեմ: Կսկսեմ նրանից, ինչը տարիներ ի վեր ՄԱԶԾ-ի առանցքային խնդիրներից է ՝աջակցել թափանցիկ ընտրությունների անցկացմանը: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն աջակցել է խորհրդարանական ընտրություններին՝ թե 2017-ին և թե հեղափոխությունից հետո՝ 2018-ին: Մենք քաղաքական մասում ներգրավված չենք եղել, բայց մեր աջակցությունն օգնել է այս ընտրություններն իսկապես ավելի թափանցիկ դարձնելուն՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ: Մենք նաև մարդկանց վերապատրաստումներ ենք արել: Եվ կարող եմ ասել, որ թե 2017-ին, և թե հատկապես 2018-ին, ընտրությունները եղել են թափանցիկ: Թողած «ժառանգություններից» երկրորդն այն աշխատանքն է, որն արել ենք Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի հետ միասին: Հայաստանը և Վրաստանը կապող երեք սահմանային անցակետերը՝ «Բագրատաշեն»-ը, «Բավրա»-ն և «Գոգավան»-ն արդիականացված են: Օրինակներից մեկն էլ, որ ես կուզեի նշել, էներգաարդյունավետության ոլորտում արված աշխատանքն է: Երևանի գեղեցիկ լուսավորված կենտրոնական փողոցների մեծ մասը՝ այդ թվում Իսակովը,Մաշտոցի պողոտան, Դավթաշենը և այլ փողոցներ, ԼԵԴ լուսավորված են Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացված ծրագրի շրջանակում: Մենք նաև սկսել ենք և իմ գալուց ի վեր աշխատում ենք բնակելի և հանրային շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի շուրջ: Երևանում մանկապարտեզները, ինչպես նաև Հայաստանում շատ այլ շենքեր կվերազինվեն՝ դառնալով ավելի գեղեցիկ, շատ ավելի էներգաարդյունավետ: Այդ շենքերում ապրող մարդիկ կխնայեն էներգիայի վարձը՝ մոտ 60 տոկոսով: Հաջորդ օրինակը վերաբերում է գյուղական համայնքների զարգացմանը: Իմ ժամանելուց ի վեր մեր թիրախը սահմանամերձ համայնքներն են եղել: Ծրագիրն սկսվել է 2015-ին, դրա մասշտաբներն ընդլայնել ենք 2017-ին, երբ ես եկա: Ծրագրի իրականացման համար ֆինանսավորում ենք ստանում Ռուսաստանից: Շատ դեպքերում մեր ծրագրերն իրականացվում են համայնքների, մարզպետարանների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ: Մենք հույս ենք ստեղծում գյուղերում, որոնք հաճախ «կրակի բերանին են», գյուղերում, որտեղ մարդիկ հակառակ դեպքում կարող էին լքել և գյուղերում, որտեղ ծրագրի ավարտից հետո կայուն բիզնես հնարավորություններ կլինեն մարդկանց համար: Ծրագրի շրջանակում 42 հա նոր ինտենսիվ մրգի այգիներ են հիմնվել, այդ թվում նաև Դիտավան գյուղում, որը շատ մոտ է սահմանին: Մենք նրանց տալիս են հույս, բիզնես մոդել, օգնում ենք փորձել: Մենք չենք ուզում, որ մարդիկ կախված լինեն ՄԱԶԾ-ից կամ այլ միջազգային կառույցից՝ երկարաժամկետ կտրվածքով, մենք նրանց ուզում ենք օգնել հիմնել աշխատանք: Կարծում եմ, որ մենք Հայաստանում նաև նոր խթան ենք տվել գյուղական զբոսաշրջության զարգացմանը՝ իրականացնելով «Գաստրո բակ» նախագիծը: Մարդկանց տները վերափոխվել են` զբոսաշրջիկների համար դառնալով հրապուրիչ: Լավ նորությունն այն է, որ նույնիսկ անցյալ տարի՝ 2020-ին համավարակի ընթացքում, երբ միջազգային զբոսաշրջությունը կանգնել էր, այդ վայրերից շատերը բաց էին, և շատ այցելուներ էին լինում: Մենք հավատում ենք, որ սա կայուն բիզնես մոդել է,մենք հավատում ենք, որ աղքատությունը, սոցիալական խնդիրները կարող են հաղթահարվել միայն բիզնեսի, աշխատանքի կայուն մոդելներով: «Գաստրո բակ» նախագծի շնորհիվ նոր զբոսաշրջային վայրեր են ստեղծվել Հայաստանի գյուղական բնակավայրերում: Մենք շատ ենք աշխատել նաև շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ: Շրջակա միջավայրի նախարարության հետ միասին աշխատում ենք անտառների ուղղությամբ: Հայաստանը կորցնում է իր անտառների մի մասը և պետք է վերականգնի դրանք: Մենք վերականգնում ենք շուրջ 5000 հա անտառներ Տավուշում, Լոռիում, օգնում ենք անդրադառնալ ապօրինի ծառահատումների հիմնական պատճառներին: Հաճախ ծառերը կտրվում են՝ որպես վառելափայտ օգտագործելու համար: Մենք աշխատում ենք ոչ միայն անտառների պահպանության ուղղությամբ, այլ նաև օգնում ենք անտառների կառավարման նոր մոդելի ներդրմանը, օգնում ենք համայնքների համար էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծմանը: -Ինչպե՞ս եք պատկերացնում ձեզ փոխարինողի գործունեությունը, ի՞նչ կարևոր խնդիրներ եք տեսնում, որոնք առաջնահերթ պետք է լուծում ստանան: 2020 թվականը դժվար տարի էր Հայաստանի համար. համաճարակ,պատերազմ, որոնք իրենց հետքն են թողել: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն ինչպե՞ս կարող է օգնել լուծելու այս խնդիրները: -Անցյալ տարի շատ դժվար, աղետալի տարի էր Հայաստանի համար: Եվ ՄԱԶԾ-ն հայ ժողովրդի հետ է՝ օգնելու հաղթահարել սարսափելի ճգնաժամը պատերազմից հետո: Հայաստանը, ինչպես շատ այլ երկրներ, տուժել է նաև համավարակից: Իմ մեկնումից հետո ինձ փոխարինողն ակտիվորեն կաշխատի կառավարության և ժողովրդի հետ՝ հաղթահարելու այս ճգնաժամերը: Պատերազմի ընթացքում մենք արել ենք, ինչ կարող ենք՝ որպես ՄԱԿ-ի՝արտակարգ իրավիճակների արձագանքման մաս՝ օգնելու այն մարդկանց, որոնք Ղարաբաղից պատերազմի ժամանակ տեղահանվել էին, ժամանակավոր բնակություն հաստատել Հայաստանում: Մենք նրանց ապահովել ենք կացարանով:Մենք նաև աշխատել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ տեղահանվածների էներգիայի նոր լուծումների հարցի հրատապ լուծման ուղղությամբ, դա արդեն իրականացվել է մի քանի բնակավայրերում: Տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ: Մեծ ուշադրություն ենք դարձնում տեղահանված անձանց: Մենք նաև շատ աշխատանք ենք տանում՝մարդկանց պատրաստելու ապագայում ճգնաժամերի կառավարմանը: Մենք ԱԻՆ-ի հետ համագործակցությամբ ստեղծել ենք patrast.am հարթակը, որը մարդկանց շատ կոնկրետ ինֆորմացիա է տալիս, թե ինչ պետք է անել արտակարգ իրավիճակներում՝ երկրաշարժի ժամանակ, կրակոցների ժամանակ և այլն: Մենք աշխատել ենք և կշարունակենք աշխատել: Հումանիտար օգնությունը շատ կարևոր է, բայց ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է կենտրոնանալ նրանց աշխատանքի ուղղությամբ: Մենք նաև 44 համայնքներում օգնում ենք շուրջ 5000 մարդկանց՝ համայնքային մակարդակում մինի ծրագրեր իրականացնելու: Նաև սկսել ենք պատերազմի վետերաններին աջակցելու ծրագիր: Շատ կարևոր է օգնել երիտասարդներին, որոնք վերադարձել են պատերազմից: Մենք ՀՀ նախարարությունների հետ համագործակցությամբ աշխատում ենք նրանց հետ՝ ֆիզիկական և հոգեբանական վերականգնման հարցերում: Սրանից բացի, մենք կաշխատենք նաև այդ անձանց աշխատանքային հմտությունների ուղղությամբ: Ստեղծում ենք նոր ստարտափ աքսելերատոր, որը կկենտրոնանա պատերազմի մասնակիցների կողմից հիմնված ստարտափների վրա: Պետք է նաև կենտրոնանալ այն անձանց բնակարանային խնդրի լուծման ուղղությամբ, որոնք այլևս չեն կարող վերադառնալ Ղարաբաղ: Այդ մարդիկ նոր կյանք պետք է գտնեն Հայաստանում: Մեզ համար առաջնահերթություն է, որ պատերազմի արդյունքում մեծապես տուժած անձինք նորմալ կյանք վարեն այստեղ: Կառավարության պաշտոնյաների հետ քննարկել եմ նաև հետևյալ հարցը՝ ՄԱԶԾ-ն առաջիկա 2-3 տարում կարող է օգնել Հայաստանին ՝ դիրքավորվելու որպես բարձր տեխնոլոգիական նորարարության կենտրոն, որպես խելացի գյուղատնտեսություն ունեցող երկիր և որպես երկիրը, որը ի վիճակի է հաղթահարել վախերը, անցյալի ողբերգությունը և առաջ նայել: Մենք կօգնենք երկրին ոտքի կանգնել: - Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ընդհանուր ծավալը որքա՞ն է կազմում: -Մեր գրասենյակն այստեղ ղեկավարում է ամեն տարի 12 միլիոն դոլար ծավալով ծրագրերի պորտֆել: Այդ գումարներն ուղղակիորեն օգուտ են բերում հայերին: 2017-ից սկսած, երբ ես ժամանեցի, մենք Հայաստան ենք բերել 57 մլն դոլար՝ նոր ծրագրերի ֆինանսավորման համար: Մենք շատ ուրախ ենք, որ մեր ֆինանսավորումը գալիս է շատ տարբեր աղբյուրներից: Հայաստանի համար գլխամասից ստացած մեր բյուջեն սահմանափակ է, մեր ֆինանսավորման մեծ մասը գալիս է դոնոր գործընկերներից: Այս գրասենյակը շատ հպարտ է՝ ֆինանսավորվելու առնվազն 15 տարբեր մշտական գործընկերներից. ֆինանսավորում ենք ստանում ԵՄ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Ճապոնիայից և շատերից: Մենք Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և Կանաչ կլիմայի հիմնադրամի ծրագրերի խոշոր իրականացնողն ենք Հայաստանում: Նաև աշխատում ենք կառավարության հետ՝ իրագործելու իրենց նախաձեռնությունները: Մենք քաղաքական և աշխարհաքաղաքական առումներով լիովին անկախ կառույց ենք, մեր աշխատանքն է՝ Հայաստանում ծրագրերի իրականացման համար առավելագույն գումար ներգրավել: Սակայն գումարն ամենակարևոր բանը չէ, ՄԱԶԾ-ն կենտրոնացած է Հայաստանի կայուն զարգացման վրա, այն կենտրոնացած է ՄԱԿ-ի արժեքների վրա՝ օրինակ հարգել մարդկանց իրավունքները, կանանց իրավասությունները: ՄԱԶԾ-ն թափանցիկ և արդյունավետ կերպով է կառավարում գումարները, մենք պատասխանատու ենք ամեն դոլարի համար, որը վստահվում է մեզ: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:56 - 03 մարտի, 2021
ՄԱԿ-ը պատրաստ է անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել ԼՂ-ում

 |amerikayidzayn.com|

ՄԱԿ-ը պատրաստ է անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել ԼՂ-ում |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը։  Խոսնակն իր խոսքում մասնավորապես նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում: Նա նշել է, որ իրենք այդ կապակցությամբ տեղեկացրել են բոլոր կողմերին: Առաքելությունը հույս ունի ավելի հստակ պատկերացում կազմել տեղում մարդասիրական իրավիճակին ծանոթանալուց հետո և ուշադիր ուսումնասիրության ենթարկել տեղահանված ողջ բնակչության անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի պայմանները: «Մենք անհամբեր սպասում ենք մեր վերջին դիմումի պաշտոնական պատասխանին: Կոչ ենք անում բոլոր համապատասխան շրջանակներին լիարժեք համագործակցել ՄԱԿ-ի մարմինների հետ` ապահովելու համար նրանց անկաշկանդ և արագ հասանելիությունը՝ նման առաքելություն իրականացնելու համար, որը հիմնված կլինի բացառապես մարդկության, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքների վրա»,- ասել է Դյուժարիկը:
10:54 - 28 փետրվարի, 2021
ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցության շրջանակն առաջիկայում ավելի կընդլայնվի. Հայկ Մարությանն ընդունել է Շոմբի Շարփին

ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցության շրջանակն առաջիկայում ավելի կընդլայնվի. Հայկ Մարությանն ընդունել է Շոմբի Շարփին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ ՄԱԿ-ի կառույցների հետ համայնքը գործնական և առարկայական համագործակցության տևական փորձառություն ունի: Քաղաքապետը հիշեցրել է, որ 2020-ին COVID-19-ի և պատերազմական իրավիճակի հետևանքով համայնքի առջև ծառացած խնդիրները հնարավոր եղավ օպերատիվ կերպով կարգավորել ՄԱԿ-ի կառույցների, այդ թվում՝ «Յունիսեֆ»-ի, ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրի երևանյան գրասենյակի, ինչպես նաև Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ փոխգործակցության շնորհիվ: Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցության շրջանակն առաջիկայում ավելի կընդլայնվի, մասնավորապես, Արցախի Հանրապետությունից ժամանակավոր տեղահանված քաղաքացիների հետ աշխատանքների, համայնքային սոցիալական աշխատողների վերապատրաստման, ինչպես նաև՝ հանրակրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի և մի շարք այլ ոլորտներում: ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը նշել է, որ 2020-ին ի հայտ եկած խնդիրները հաշվի առնելով՝ ՄԱԿ-ը նկատելիորեն ավելացրել է Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես, մայրաքաղաք Երևանին վերաբերող ծրագրերում կիրառվող ռեսուրսները: ՄԱԿ-ի գրասենյակի համակարգողն իր հերթին պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը՝ հետճգնաժամային կայուն, կանաչ և հեռանկարային զարգացման ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանը մի շարք ծրագրերի շրջանակում համագործակցում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (UNDP), փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), մանկական հիմնադրամի (UNICEF), պարենի համաշխարհային ծրագրի (UNWFP), բնակչության հիմնադրամի (UNFPA) հետ:
22:50 - 24 փետրվարի, 2021
ԱՄՆ ցանկանում է վերսկսել աշխատանքը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմում |azatutyun.am|

ԱՄՆ ցանկանում է վերսկսել աշխատանքը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմում |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները ցանկանում է վերսկսել աշխատանքը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ կառույցի անդամներին ուղղված տեսաուղերձում։ Բլինքենի խոսքով՝ ԱՄՆ իր թեկնածությունը կառաջադրի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նոր անդամների՝ աշնանը կայանալիք ընտրությունների ժամանակ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ՄԱԿ-ի կազմում գործող այս կառույցի հետ կապերը խզել էր 2018-ի հունիսին։ Բայդենի վարչակազմի առաջին որոշումներից մեկը Մարդու իրավունքների խորհրդում ԱՄՆ որպես դիտորդի կարգավիճակի վերականգնում էր։ Ընտրության դեպքում, ըստ պետքարտուղար Բլինքենի, Վաշինգտոնը կփորձի որոշ փոփոխություններ մտցնել կառույցի գործունեությունում։ «Ամեն դեպքում կառույցները կատարյալ չեն։ Քանի որ Միացյալ Նահանգները վերսկսում է իր աշխատանքը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, մենք կոչ ենք անում այս կառույցին վերանայել իր գործունեության որոշ կողմեր՝ մասնավորաբար այն անհամարժեք ուշադրությունը, որին արժանանում է Իսրայելը», - հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարը։
14:20 - 24 փետրվարի, 2021
Ադրբեջանը չի կատարել բոլոր ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու իր հանձնառությունը․ Արա Այվազյան

Ադրբեջանը չի կատարել բոլոր ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու իր հանձնառությունը․ Արա Այվազյան

Ադրբեջանը չի կատարել բոլոր ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու իր հանձնառությունը։ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բարձր մակարդակով առցանց հանդիպմանը․ «Տիկին նախագահ, Տիկին Բարձր Հանձնակատար, Մարդու իրավունքների խորհրդի հարգելի անդամներ, Տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք միանալով նախորդ բանախոսներին` շնորհավորել դեսպան Նազաթ Շամիմ Խանին՝ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այս կարևոր առաքելությունում։ Այն փաստը, որ աննախադեպ հումանիտար ճգնաժամերի պայմաններում այս մարմինը շարունակում է իր աշխատանքը և իրականացնում իր մանդատը, վկայում է բազմակողմանիության առանցքային ձեռքբերումներից մեկը հանդիսացող մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնական դերակատարության մասին: Մարդու իրավունքների խորհրդին լիիրավ անդամակցության առաջին տարվա ընթացքում Հայաստանն ապահովել է նպատակաուղղված և կառուցողական ներգրավվածություն`արտահայտելով ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ մեր սկզբունքայնությունը և այս զազրելի հանցագործության անպատժելիության դեմ պայքարի հարցում անշեղ դիրքորոշումը, աշխատանքներ է իրականացրել հարկադրաբար տեղահանված բնակչության, կրոնական ու էթնիկ խմբերի և նրանց մշակութային ժառանգության պաշտպանության, ինչպես նաև ատելության խոսքի և ատելության հանցագործությունների դեմ պայքարի մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ: Հատկապես ոգեշնչող է այն փաստը, որ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի երկամյա բանաձևը, որն իմ երկիրը պատիվ է ունեցել նախաձեռնել, ստացել է միջտարածաշրջանային լայն աջակցություն և ընդունվել է կոնսենսուսով: Այս բանաձևի էվոլյուցիոն զարգացումը բխում է մի շարք այնպիսի մարտահրավերները հասցեագրելու հրատապ անհրաժեշտությունից, ինչպիսիք են մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի լուրջ և կոպտագույն խախտումները, խտրականության կաղապարված դրսևորումները, էթնիկ, ռասայական, ազգային կամ կրոնական ծագմամբ պայմանավորված խմբերի պաշտպանության անտեսումը, ատելության խոսքը և բռնության հրահրումը և դրանց արդարացումը, կողմնակալ վերաբերմունքը և անցյալի հանցագործությունների ժխտումը։ COVID-19 համավարակը ծանր մարտահրավերներ ի հայտ բերեց: Այն խարխլեց առողջապահական, տնտեսական և սոցիալական պաշտպանության համակարգերի հիմքերը: Լիովին գիտակցելով հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց ծայրահեղ խոցելիությունը՝ Հայաստանն առաջին պետություններից էր, որն անվերապահորեն աջակցեց COVID-19 համավարակին արձագանքման ընթացքում գլոբալ հրադադարի մասին Գլխավոր քարտուղարի կոչին։ Տիկին նախագահ, Ցավոք, Ադրբեջանը ոչ միայն անտեսեց Գլխավոր քարտուղարի կոչը և, հետևաբար Անվտանգության խորհրդի 2532 բանաձևը, այլ նաև օգտվելով համաճարակային իրավիճակից՝ Արցախի ժողովրդի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սանձազերծեց: Ադրբեջանի ղեկավարությունը չի թաքցրել, որ նպատակ է հետապնդել Արցախից վերացնել հայկական հետքը, և Թուրքիայի ու վերջինիս հովանավորյալ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ զանգվածային վայրագություններ է իրականացրել հայերի նկատմամբ: Այսպիսով, անցյալ դարասկզբին հայերի դեմ իրականացված և անպատիժ մնացած Ցեղասպանության սարսափները կրկնվեցին մեր տարածաշրջանում զանգվածային վայրագությունների այլ դրսևորումների տեսքով՝ նույն ոճրագործի հրահրմամբ և մեղսակցությամբ։ Ինքնորոշման իրավունքը ճնշելու նպատակով ուժի կիրառումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է, որում հստակ նշվում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Առավել դատապարտելի է այն, որ վարձկանների և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների լայն օգտագործմամբ դաժանորեն փորձ էր արվում ճնշել Արցախի հայերի մարդու իրավունքները, ներառյալ՝ նրանց ինքնորոշման իրավունքը, ինչը ճանաչվել է միջազգային դերակատարների, այդ թվում այս հեղինակավոր կառույցի հատուկ ընթացակարգերի կողմից: Մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով ուղեկցված 44-օրյա ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը իրականացրել է սարսափելի հանցագործություններ ու վայրագություններ՝ միտումնավոր և համակարգված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ դպրոցներ, հիվանդանոցներ, ծննդատներ, շուկաներ, ճանապարհներ, հաղորդակցության համակարգեր և այլ հաստատություններ, պղծել և ոչնչացրել է Արցախի տարածքում գտնվող հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը՝ այդ թվում եկեղեցիներ, խաչքարեր և այլ հուշարձաններ: Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված երկու օդային հարվածների հետևանքով լրջագույնս վնասվել է հայկական ինքնության կարևոր բաղադրիչը հանդիսացող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը Արցախի Շուշի քաղաքում։ Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պատմական խորհրդանշի դեմ իրականացված այս կանխամտածված հարձակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, և Ադրբեջանի կողմից հայկական մշակութային հիշողության ոչնչացման քաղաքականության շարունակություն, որի վերջնանպատակն է Արցախի հայաթափումը և այնտեղ հայկական մշակութային ներկայության ոչնչացումը։ Տիկին նախագահ,  Ադրբեջանական զինուժի կողմից  Արցախի Հադրութի շրջանում գերեվարված հայ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված հաշվեհարդարն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ամենասարսափելի դեպքերից մեկն է, որը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կողմից արդեն իսկ որակվել է որպես հնարավոր պատերազմական հանցագործություն:   Ցավոք, Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան ցույց տվեց, որ ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման մեխանիզմները չեն գործում, ինչը նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր գործունեությունը դրանց հետագա բարելավման ուղղությամբ, ներառյալ Մարդու իրավունքների խորհրդի վերանայման գործընթացի շրջանակներում: Արցախում ՄԱԿ-ի բացակայության փաստը եղել է միջազգային պաշտպանություն չապահովելու գործոններից մեկը: Հայաստանը լիովին համոզված է, որ հումանիտար օգնության հասանելիությունն Արցախ պետք է զերծ լինի քաղաքական ազդեցությունից, և ընդգծում է մարդու իրավունքների համընդհանուր իրականացման ու պաշտպանության կարևորությունը բոլորի համար՝ անկախ բնակության վայրի կարգավիճակից: Այս պատերազմի առանձնահատկություններից մեկն այն էր, որ Ադրբեջանը լայնորեն օգտագործել է սոցիալական մեդիայի հարթակները` հայ բնակչությանն ահաբեկելու նպատակով։ Բարձրաստիճան ղեկավարության ուղղորդմամբ Ադրբեջանի պաշտոնատար անձինք և զինված ուժերը սոցիալական մեդիայի հարթակներում տարածում են տեսանյութեր, որոնք հաստատում են հայ ռազմագերիների և պատանդների նկատմամբ նվաստացուցիչ, անմարդկային և դաժան վերաբերմունքի, այդ թվում ստորացման և ֆիզիկական բռնության, խեղումների, ինչպես նաև Իսլամական պետության գործելաոճին բնորոշ գլխատումների փաստերը: Պատերազմական հանցագործություններ իրականացնողները, ովքեր հրապարակավ պարծենում են հայերի գլխատումներով, արժանացան Ադրբեջանի բարձր պետական պարգևների, ներառյալ ազգային հերոսի կոչումների։  Այս համատեքստում խիստ մտահոգիչ է այն փաստը, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ պատանդության մեջ: Դա նշանակում է, որ Ադրբեջանը չի կատարել բոլոր ռազմագերիներին և պատանդներին վերադարձնելու իր հանձնառությունը, և շարունակում է գերության մեջ նրանց մի մասին: Ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում կանանց, անհապաղ վերադարձը ծայրահեղ հրատապ խնդիր է և պահանջում է անհապաղ լուծում: Տիկին նախագահ,  Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել այն երկրներին և կազմակերպություններին, որոնք ջանք չեն խնայել ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում և մարդասիրական օգնություն են ցուցաբերել Արցախին, ինչպես նաև ներդրել են  իրենց դիվանագիտական և քաղաքական լիարժեք ներուժը խնդրի կարգավորման համար: Արցախի ժողովրդի արդարության և խաղաղության պահանջը պետք է անհապաղ հասցեագրվի, քանի որ մարդիկ, ովքեր պայքարել են իրենց ապրելու իրավունքի, իրենց ապագան առանց հարկադրանքների և բռնազավթման որոշելու իրավունքի համար, այսօր էլ իրենց նախնիների հողում առերեսվում են գոյութենական սպառնալիքի»:
20:52 - 22 փետրվարի, 2021
ՄԻՊ-ն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին՝ Հայաստանում իր առաքելությունն ավարտելու կապակցությամբ

ՄԻՊ-ն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին՝ Հայաստանում իր առաքելությունն ավարտելու կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մարիյասինին մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևոր առաքելության, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության համար: Հանդիպմանը Պաշտպանը հատուկ ընդգծել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը, իրագործված ծրագրերի կարևորությունը: Դմիտրի Մարիյասինը բարձր է գնահատել Պաշտպանի աշխատանքը մարդկանց իրավունքների երաշխավորման հարցում և ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը:
14:44 - 22 փետրվարի, 2021
ՀՀ ՊԵԿ-ը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը

ՀՀ ՊԵԿ-ը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը փետրվարի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին՝ Հայաստանի Հանրապետությունում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացրին ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կոմիտեի նախագահն ընդգծել է, որ Պետական եկամուտների կոմիտեն մշտապես բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը և ՄԱԶԾ կողմից տարբեր ծրագրերի շրջանակում ցուցաբերված աջակցությունը: Էդվարդ Հովհաննիսյանը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրի իրականացման ողջ ընթացքում ՄԱԶԾ-ն հանդիսանալու է ինչպես խորհրդատվական աջակցություն իրականացնող, այնպես էլ ծրագրի իրագործման մեջ անմիջականորեն ներգրավված կառույց: Կոմիտեում  կայացել է Հարկային կարգապահության բարելավումը Հայաստանում վարքաբանական միջամտության միջոցով հետազոտության շնորհանդեսը, որն իրականացվել էր ՊԵԿ-ՄԱԶԾ համագործակցության շրջանակում:  
19:06 - 18 փետրվարի, 2021