Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից. Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձը
 |armtimes.com|

Կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից. Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձը |armtimes.com|

armtimes.com: Մենք շարունակում ենք տեղեկություններ ստանալ այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են զինադադարի ռեժիմի խախտումները: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ հայտարարեց ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով մարտի 30-ին Տավուշի մարզի հայ-ադրբեջանական շփման գծում արդբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն փորձին: «Հայտնում եմ, որ մենք շարունակում ենք տեղեկություններ ստանալ այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են զինադադարի ռեժիմի խախտումները, և բացի այդ, կրակահերթի տակ են հայտնվում քաղաքացիական նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներ, վիրավորներ են գրանցվում խաղաղ բնակչության շրջանում: Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ ուժի կիրառումից և օբյեկտիվ հնարավորությունների ի հայտ գալու պարագայում կրկին հավաքվել բանակցությունների սեղանի շուրջ»,- նշեց Զախարովան:
18:16 - 02 ապրիլի, 2020
Հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով վնասվել են Բաղանիսի բնակիչների տները. հարուցվել է քրեական գործ

Հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով վնասվել են Բաղանիսի բնակիչների տները. հարուցվել է քրեական գործ

2020 թվականի մարտի 30-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, հակառակորդը, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, մարտական հենակետերից տարբեր տրամաչափի զենքերից բազմաթիվ կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի ուղղությամբ:Արձակված կրակոցներից վնասվել են Բաղանիսի 7 բնակիչների տների տանիքներն ու լուսամուտների ապակիները, ինչպես նաև՝ դպրոցի ճաշարանի մուտքի դուռը:Կատարվել են դեպքի վայրերի զննություններ, որոնց արդյունքում հատնաբերվել են տարբեր տրամաչափերի գնդակներ:Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելը):Կատարվում է նախաքննություն:
14:28 - 02 ապրիլի, 2020
Tert.am-ի վերլուծական հոդվածում մանիպուլյացիայի է ենթարկվում ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը

Tert.am-ի վերլուծական հոդվածում մանիպուլյացիայի է ենթարկվում ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը

Երեկ tert.am կայքում հրապարակվել է «ԱԳՆ-ն Ադրբեջանի «ջրաղացին ջո՞ւր է լցնում»» վերնագրով վերլուծական հոդված։ Հոդվածում նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ Արտաքին գործերիի նախարարության (ԱԳՆ) հայտարարությունում որոշ ձևակերպումներ բավական հակասական են ստացվել։ Հոդվածի հեղինակը՝  «որևէ կերպ չհրահրված խախտում» ատահայտությունը կտրելով ԱԳՆ հայտարարության համատեքստից, ձևակերպում է հռետորական հարցեր նշված արտահայտության վերաբերյալ՝ ասելով, թե արդյոք ձևակերպումից բխո՞ւմ է, որ բացառությամբ այս մեկի՝ մնացսծ նախորդ բոլոր ագրեսիաները կամ թեկուզ դրանց մի մասը հայկական ԶՈւ կողմից ինչ-որ կերպ հրահրված են եղել: Նախ նշենք, որ հոդվածը հրապարակվել է երեկ՝ մարտի 31-ին՝ ժամը 17։57-ին, իսկ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  ժամը 16։21-ին արդեն իսկ  մեկնաբանել էր ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը։   ԱԳՆ մամուլի խոսնակը նշել էր, որ «որևէ ձևով չհրահրված» արտահայտությունը նշանակում է, որ հրադադարը խախտող կողմի գործողությունները որևէ ձևով պայմանավորված չեն եղել մյուս կողմի այս կամ այն գործողություններով, և որ այս տերմինը լայնորեն օգտագործվում է հակամարտային իրավիճակներում:  Հետևաբար, հասկանալի չէ, թե ինչ նպատակով է tert.am-ի կողմից այս վերլուծության ժամանակավրեպ հրապարակումը։ Բացի այդ, հեղինակը հենց ինքն է հոդվածում հանդես եկել հակասական մտքերով. մի կողմից եզրակացնում է, որ ԱԳՆ-ի կողմից վերանշյալ ձևակերպումը նշանակում է, որ  եթե ադրբեջանական կողմի պարբերական կրակոցների ստիմուլի դերում հանդես են գալիս հայկական կողմի ոչ խաղաղասիրական գործողություններից, ապա ստացվում է, որ Ադրբեջանը ոչ թե ագրեսիա է իրականցնում, այլ ընդամենն ինքնապաշտպանվում է: Մյուս կողմից հոդվածագիրը նշում է, որ Ալիևն արհամարհել է միջազգային հանրության կոչերն ու հորդորները՝ այս բարդ ժամանակներում չսրելու հակամարտություններն ու առավելագույն պացիֆիզմ (խաղաղասիրությու) դրսևորելու: Այսինքն, մի ձևակերպմամբ հեղինակը կասկած տակ է դնում հայկական կողմի խաղաղասիրությունը, իսկ մյուսով փաստում, որ սա Ալիևի հերթական արհամարհանքն էր միջազգային հանրության կողմից խաղաղասիրություն դրսևորելու կոչերին։ «Որևէ ձևով չհրահրված» արտահայտության օգտագործմամբ հայկական կողմի խաղաղասիրությունը կասկածի տակ դնելը ամենևին հիմնավոր չէ, քանի որ ինչպես արդեն մեկնաբանվել էր ԱԳՆ մամուլի խոսնակի կողմից, ձևակերպումը լայնորեն օգտագործվում է հակամարտային իրավիճակներում։ Բացի այս, օրինակ՝ ԱԳՆ 2019 թվականի նոյեմբերի 30-ի հայտարարությունում էլ նշվում էր, որ  «դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում», սա իհարկե չի նշանակում, որ ադրբեջանական մնացած այլ սադրիչ գործողություններից առաջ հայկական կողմը որևէ լարվածություն է մտցրել։  Հետևաբար, կարող ենք փաստել, որ ԱԳՆ-ն առաջին անգամ չէ, որ հիշեցնում է հայկական կողմից որևէ լարում չմտցնելու, չհրահրելու մասին, և սա ամենևին չի նշանակում, որ մնացած բոլոր դեպքերում, երբ ԱԳՆ-ն չի նշել միտում չունենալու մասին, ուրեմն հայկական կողմը սադրել է։ Հայտարարության մեջ նմանատիպ ձևակերպումներն ընդամենը ավելի են ընդգծում Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով և միակողմանի հրադադարի ռեժիմը չպահպանելու փաստը։ Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ tert.am-ի հոդվածում ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը մեկնաբանվել է մանիպուլյատիվ,  և հաշվի չի առնվել ԱԳՆ նախորդ հայտարարությունների նույնանման ոճը։   Արփի Ավետիսյան
22:07 - 01 ապրիլի, 2020
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով |armenpress.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հարցին ի պատասխան Ստանիսլավ Զասը նշել է՝ տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ: -Նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Հայաստանում երկու զինծառայող և Ոսկեվան գյուղի 2004թ. ծնված բնակիչ են վիրավորվել։ Որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ ինչպե՞ս կմեկնաբանեք նման սադրիչ գործողությունները ՀԱՊԿ անդամ պետության դեմ:   - Ես հայկական կողմից տեղեկացա Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած այդ միջադեպի մասին: Այն փաստը, որ դրա հետևանքով վիրավորվել են երկու զինծառայող և Ոսկեվանի 2004թ. ծնված բնակիչը, առաջացնում է խիստ անհանգստություն: Միաժամանակ ուզում եմ իմ մտահոգությունը հայտնել նման դեպքի առնչությամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ՝ կազմակերպության անդամ երկրի սահմանին։   Տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ: Այս կապակցությամբ կոչ եմ անում կոնֆլիկտի կողմերին ականջալուր լինել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերին ՝ ուղղված ամբողջ աշխարհով մեկ հրադադարի պահպանմանը: Ի դեպ, որքանով ես տեղյակ եմ Հայաստանը պաշտոնապես աջակցություն է հայտնել այդ կոչին:   Կցանկանայի նաև ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռքբերած համաձայնությունների իրականացման կարևորությունը՝ հակամարտության գոտում կրակի դադարեցման առումով, և մաղթում եմ շուտափույթ ապաքինում միջադեպի հետևանքով տուծաներին:
14:50 - 01 ապրիլի, 2020
ԱՄՆ կոնգրեսական Փալոնը կոչ է արել անմիջապես դադարեցրել Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը |armenpress.am|

ԱՄՆ կոնգրեսական Փալոնը կոչ է արել անմիջապես դադարեցրել Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը |armenpress.am|

armenpress.am: v dir="auto">Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը մարտի 31-ին կոչ է արել ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Հայաստանին և անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական օգնությունը՝ Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ռեժիմի շարունակական գրոհների պատճառով: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:  «Միացյալ Նահանգները պետք է անհապաղ դադարեցնի ռազմական օգնությունը Ադրբեջանին այնքան ժամանակ, մինչև այդ երկրի կառավարությունը կդադարեցնի իր հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ, կհամաձայնի տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ լուծմանը և կապացուցի, որ դադարեցրել է մարդու իրավունքների ոտնահարումը»,-հայտարարել է Փալոնը՝ Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովում իր ելույթում: Նա նաև նշել է, որ պետք է ձգտեն ավելի աջակցող ազդակ ուղարկել տարածաշրջանային այն գործընկերներին, որոնք, ինչպես Հայաստանը, ապրում են ժողովրդավարական փոխակերպումներ՝ նրանց հետ ուժեղացնելով ռազմավարական համագործակցությունը:  Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել Փալոնին ՝ իր առողջնորդության համար, որ ցուցաբերել է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու հարցում։ Այդ օգնությունը միայն հզորացրել և ոգեշնչել է Ադրբեջանին ՝ խթանելու իր ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ:  Ադրբեջանական կողմը մարտի 30-ին ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ, հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում: 
00:39 - 01 ապրիլի, 2020
«Որևէ ձևով չհրահրված» արտահայտությունը նշանակում է, որ հրադադարը խախտող կողմի գործողությունները որևէ ձևով պայմանավորված չեն եղել մյուս կողմի  գործողություններով

«Որևէ ձևով չհրահրված» արտահայտությունը նշանակում է, որ հրադադարը խախտող կողմի գործողությունները որևէ ձևով պայմանավորված չեն եղել մյուս կողմի գործողություններով

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է երեկվա ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ հարցերին: - Երեկվա ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձից հետո ինչպե՞ս կգնահատեք հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունն այն համատեքստում, որ ամբողջ աշխարհը զբաղված է ոչ թե պատերազմելով կամ պատերազմական իրավիճակներ հրահրելով, այլ կորոնավիրուսի դեմ պայքարով:- Ինչպես գիտեք, երեկ Արտաքին գործերի նախարարությունն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, որով խստորեն դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը լարելու ադրբեջանական այս փորձերը: Գիտեք, հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումը որևէ արդարացում չունի, հատկապես այն պարագայում, երբ աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ տարածաշրջանային բոլոր երկրների բժշկական ռեսուրսները կենտրոնացած են կորոնավիրուսի դեմ պայքարին: Եվ այս հարցի առումով կցանկանայի հղում կատարել ԱԳՆ երեկվա հայտարարությանը:- Հայ-ադրբեջանական սահմանին մարտի 30-ին տեղի ունեցած ռազմական միջադեպի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում կարդում ենք՝ «Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում»: Ի՞նչ է նշանակում «հրադադարի որևէ կերպ չհրահրված խախտում» արտահայտությունը:- «Որևէ ձևով չհրահրված» արտահայտությունը նշանակում է, որ հրադադարը խախտող կողմի գործողությունները որևէ ձևով պայմանավորված չեն եղել մյուս կողմի այս կամ այն գործողություններով: Այս տերմինը լայնորեն օգտագործվում է հակամարտային իրավիճակներում:Մենք իրապես զարմացած ենք, որ մեր որոշ փորձառու փորձագետներ իրենց համար նոր են բացահայտում այս տերմինը: Միաժամանակ ափսոսանքով պետք է նշեմ, որ որոշ փորձագետների մոտ միջազգայնորեն ընդունված ռազմաքաղաքական տերմինաբանության ընկալման բարդությունները պայմանավորված են միայն ներքաղաքական բնույթով:- Պանդեմիայի օրերին ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոն ներթափանցման երկրորդ փորձի մասին (առաջինը տեղի է ունեցել մարտի 6-ին) ՀՀ ԱԳՆ-ն հայտնե՞լ է միջազգային կառույցներին: Եթե այո, ապա ո՞ր կառույցներին և ի՞նչ արձագանքներ են ստացվել:- Պետք է հայտնեմ, որ ԱԳՆ ունի նման իրավիճակներում հաստատված հստակ գործիքակազմ և լավագույնս տիրապետում է այդ գործիքակազմը գործի դնելու բոլոր մեխանիզմներին:
17:55 - 31 մարտի, 2020
Ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր Նոյեմբերյանի շրջանում զորամասերում կորոնավիրուս է տարածվել

Ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր Նոյեմբերյանի շրջանում զորամասերում կորոնավիրուս է տարածվել

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ երեկ իրականացրած անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում` այս անգամ թիրախավորելով Նոյեմբերյանի շրջանում տեղակայված զորամասերը։ Հայկական ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր Նոյեմբերյանի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և ստորաբաժանումներում կորոնավիրուս է տարածվել։ Այս ապատեղեկատվությունը տարածում են տարբեր հայկական խմբերում։ Կոնկրետ սա տեղադրվել է արցախյան խմբերից մեկում, որը շատ արագ հեռացվել է խմբի ադմինի կողմից։ Խնդրում ենք նման բովանդակությամբ նյութերի հանդիպելիս չտարածել և անհապաղ հայտնել խմբերի ադմիններին»։
10:51 - 31 մարտի, 2020
ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի, որի պատասխանատվությունն Ադրբեջանն է կրելու. ՊՆ

ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի, որի պատասխանատվությունն Ադրբեջանն է կրելու. ՊՆ

ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ տարածած հայտարարությունում։ «Մարտի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ. հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և պանդեմիայի պայմաններում ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ծառայության ուժերի ձեռնարկած գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու է իրավիճակին համարժեք քայլերի, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասվում է հայտարարությունում:
10:09 - 31 մարտի, 2020
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը․ ԱԳՆ հայտարարությունը

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը․ ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը, որոնց հետևանքով վիրավորում է ստացել Տավուշի մարզի Ոսկևան համայնքի 14-ամյա բնակիչը:  «Միևնույն ժամանակ նույն հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ընթացքում վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող: Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս գործողություններով Ադրբեջանը արհամարհում է միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ այս ժամանակաշրջանում զինադադարն անվերապահ պահպանելու և սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալու կոչերը: Այս ռազմական միջադեպը փաստում է, որ կամ ադրբեջանական կողմը չի վերահսկում սահմանին իր զինված ստորաբաժանումների գործողությունները, կամ գնում է իրադրության միտումնավոր սրման՝ կրելով դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը: Այս գործողությունների հետևանքով տուժած մեր քաղաքացիներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հայտարարության մեջ:
23:27 - 30 մարտի, 2020
Մտահոգված ենք․ Արցախում ընտրությունները պետք է հետաձգել․ Դանիել Իոաննիսյան  |factor.am|

Մտահոգված ենք․ Արցախում ընտրությունները պետք է հետաձգել․ Դանիել Իոաննիսյան |factor.am|

factor.am: Արցախի իշխանությունները, կարծես թե, մտադիր են նախագահի ու պառլամենտի ընտրությունները անցկացնել մարտի 31-ին, չնայած որ կորոնավիրուսի տարածման վտանգը առկա է։ ՀՀ-ում մոտ 290 վարակման դեպք է արձանագրվել ու  մեկ քաղաքացի է մահացել։ Այսօրվանից արգելվեց ՀՀ-ից բոլոր անձանց մուտքը Արցախ, եթե չունեն այնտեղի քաղաքացիություն։ Արցախյան ընտրությունների ընթացքը ՀՀ-ից դիտարկելու են «Իրազեկ քաղաքացիների միավորում» և Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպությունները։ ԻՔՄ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ կորոնավիրուսի վտանգը Արցախում ընտրական մթնոլորտը դարձրել է ոչ բարենպաստ։ «Սա ընտրությունների անցկացման նորմալ վիճակ չէ։ Ընտրողներն իրենց ազատ չեն զգալու։ Մարդկանց կաշկանդում է կորոնավիրուսի տարածման վտանգը։ Մտավախություն ունենք, որ շատ ընտրողներ ուղղակի կկաշկանդվեն տեղամաս գնալուց, ընդ որում՝ սա ավելի շատ կանդրադառնա անկախ ընտրողների վրա, իսկ նրանք, որ բարեգործություն են ստացել թեկնածուներից, մի տեսակ պարտավորված են գնալ-քվեարկելու, իսկ ոչ մի պարտավորություն չունեցող քաղաքացիները կարող է քիչ գնան և դա ազդի ընտրությունների արդյունքների վրա։ Մենք դրանից բավականին մտահոգված ենք»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։ Նա հույս է հայտնում, որ ընտրությունները մարտի 31-ին անցկացնելու մտադրությունից իշխանությունը կհրաժարվի․ «Ոչ միայն ընտրողների կաշկանդվածությունը կանցնի, այլև թեկնածուները կկարողանան նորմալ բազմամարդ քարոզչություն իրականացնել, այսօր դռնփակ հանդիպումներ չեն անցկացվում, մարդիկ բացօթյա հավաքներից էլ են զգուշանում։ Որևէ մեկը չի կարող թեկնածուին ասել՝ հավաք մի արա, բայց կորոնավիրոսի տարածման վտանգը չգրված կոնսենսուս է ապահովել թեկնածուների շրջանում, որ փակ հանդիպումներ չարվեն»։ Երբ էլ ընտրությունները տեղի ունենան, հայաստանյան կազմակերպությունները ողջ ծավալով կիրականացնեն դիտորդություն։ ՀՀ-ից Արցախ մեկնող դիտորդները կորոնավիրուսի թեստեր կհանձնեն, որպեսզի վարակի չտարածման ռիսկը բացառվի, ու նաև, որ Արցախի ընտողները վստահ լինեն՝ եթե տեղամասում կա հայաստանյան դիտորդ, այդ տեղամասը առողջապահական լրացուցիչ վտանգ չի ներկայացնում։ Արցախյան այս ընտրություններին միջազգային դիտորդներ ու լրատվամիջոցներ ներկա չեն լինի՝ պատճառը կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի արգելքներն են։ Կլինեն նորամուծություններ Արցախում՝ ԻՔՄ-ի խորհրդատվական աջակցությամբ Ստեփանակերտի ու շրջկենտրոնների 280 տեղամասերից 40-ում կտեղադրվեն տեսախցիկներ, ընդ որում՝ պատկերի հետ կհեռարձակվի նաև ձայն։ Իոաննիսյանի հաշվարկներով՝ ընտրազանգվածի կեսից ավելին տեսախցիկներով հագեցած տեղամասերում կքվեարկեն։ Միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների բացակայությունը փոքր-ինչ կլրացնեն պաշտոնական և հասարակական սեկտորների բրֆինգները օտար լեզուներով թարգմանելով։ Իոաննիսյանն ասում է՝ միջազգային գործընկերների բացակայությունը ևս մեկ փաստարկ է՝ ինչու է պետք հետաձգել ընտրությունները. «Շատ կարևոր էր նրանց միջոցով աշխարհին ցույց տալ, որ Արցախում ընտրությունների որակը անհամեմատելի է Ադրբեջանում ընտրությունների հետ՝ նույնիսկ առկա խնդիրներով հանդերձ»։ Չորս օր է մնացել քվեարկությանը, արդյոք տեղամասերում կեղծիքի ռիսկ կա, Դանիել Իոաննիսյանն այս պահին զերծ է մնում գնահատականներից, հակառակը, ասում է՝ հայաստանյան դիտորդական կազմակերպությունները լրջագույն խնդիրներ են արձանագրել, այդ թվում՝ հանցագործություններ և հաղորդում ներկայացրել Արցախի դատախազություն։ Շարունակությունը` factor.am-ում:
00:19 - 27 մարտի, 2020