Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել արցախա-ադրբեջանական շփման գծում

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել արցախա-ադրբեջանական շփման գծում

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը մարտի 4-ին,  հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելք ուղղությամբ։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
13:40 - 04 մարտի, 2020
ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարն Ադրբեջանին կոչ է արել չոտնահարել քաղաքացիների իրավունքները |tert.am|

ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարն Ադրբեջանին կոչ է արել չոտնահարել քաղաքացիների իրավունքները |tert.am|

tert.am: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովին, որում անհանգստություն է հայտնել վերջերս Բաքվում տեղի ունեցած խաղաղ ցույցերի ժամանակ բռնության կիրառման և ակցիայի մասնակիցների ցրման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:Միյատովիչի խոսքով՝ խաղաղ ցուցարարները ակցիաներին ներկայության և ակտիվ մասնակցության համար չպիտի ենթարկվեն պատիժների, իսկ իշխանությունները պետք է հետաքննեն ցուցարարների և լրագրողների վնասվածքներ ստանալու դեպքերը:«Ինձ նաև հայտնի է դարձել, որ մի քանի ցուցարարներ ձերբակալվել են մինչև ծրագրավորված ակցիաների սկսվելը և ավտոբուսներով տեղափոխվել են այլ վայրեր, երբեմն Բաքվից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, ինչը հնարավորություն չի տվել նրանց մասնակցել ցույցերին»,-ասված է հանձնակատարի նամակում:Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովը պատասխան նամակ է ուղարկել Միյատովիչին, որում նշել է, որ մի խումբ անձինք բողոքի ակցիա էին անցկացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև, որտեղ «Տրանսպորտի ինտենսիվ շարժ և խիտ բնակչություն կա»:«Ուշադրության առնելով այդ շրջանի բնակիչների՜ ներքին գործերի նախարարությանն ուղղված չդադարող բողոքները, այնտեղ ուղարկվել են ոստիկանական ուժեր: Չնայած ակցիան դադարեցնելու պահանջներին՜ դրա կազմակերպիչները ականջալուր չեն եղել կոչերին»,-ասված է նամակում:Իր խոսքի եզրափակիչ մասում Ադրբեջանի ներքին գործերի նախարարը վստահեցրել է, որ «Ադրբեջանի իշխանությունները գործում են հավաքների ազատության մասին օրենքի սահմաններում, իսկ Ադրբեջանի օրենսդրությունը շատ ավելի լիբերալ և մարդասիրական է, քան Եվրոպայի մի շարք երկրների օրենքները»:
17:31 - 03 մարտի, 2020
Թուրքիան Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա կմատակարարի |tert.am|

Թուրքիան Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա կմատակարարի |tert.am|

tert.am: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարյահլըն հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական կապերը կշարունակեն զարգանալ: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը: Մամուլի ծառայության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանա-թուրքական ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի ավարտին երկու երկրների նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեղի է ունեցել կարևոր փաստաթղթերի ստորագրման արարողություն: «Մասնավորապես` «Ֆինանսական աջակցության մասին» արձանագրությունը և «Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև ռազմաֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը մեծ ներդրում կունենան երկու եղբայրական երկրների միջև ռազմական կապերի զարգացման գործում»,-ասել է Դարյահլըն: «Համաձայն այդ փաստաթղթերի` ադրբեջանցի սպաներն ու կուրսանտները կարող են սովորել Թուրքիայի ռազմաուսումնական հաստատություններում: Բացի այդ, Թուրքիայից Ադրբեջան կմատակարարվի ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա, ինչը կբարձրացնի ադրբեջանական բանակի մարտունակությունը»,-եզրափակել է իր խոսքը մամուլի քարտուղարը:
16:19 - 28 փետրվարի, 2020
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել Է փոխհատուցում վճարել լրագրող Հադիջա Իսմայիլովային |armenpress.am|

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել Է փոխհատուցում վճարել լրագրող Հադիջա Իսմայիլովային |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների եվոպական դատարանը (ՄԻԵԴ) փետրվարի 27-ին Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել Է լրագրողուհի Հադիջա Իսմայիովային փոխհատուցում վճարել 20 հազար եվրոյի չափով, տեղեկացնում Է անելով BBC-ին: «Դատարանը համարում Է, որ իշխանությունների գործողությունները թելադրված են ոչ կոռեկտ պատճառներով եւ միտված են այն բանին, որ նրան հարկադրեն լռել եւ պատժեն լրագրողական գործունեության համար»,- ասված Է պաշտոնական հայտարարության մեջ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը BBC-ին հայտարարել Է, որ դատարանի վճիռը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի: «Մենք ընդունել ենք ՄԻԵԴ-ի իրավազորությունը, ուստիեւ կկատարենք նրա կայացրած վճիռները՝ ընթացակարգային կանոններին համապատասխան»,- ասել Է Սեիդովը: Դա արդեն երրորդ որշումն Է հօգուտ հայտնի լրագրողուհու, որը պայքարում Է իր իրավունքների եւ պրոֆեսիոնալ հետաքննություններ կատարելու հնարավորության համար: 2010-2012 թվականներին Իսմայիլովան աշխատել Է ապօրինի ձեռնարկչությանը նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի ենթադրյալ մասնակցության մասին նյութերի հրապարակումների վրա:
11:45 - 28 փետրվարի, 2020
Ղարաբաղը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է. Էրդողան |ermenihaber.am|

Ղարաբաղը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է. Էրդողան |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտությանը, խոսել Խոջալուի դեպքերի մասին: «Լեռնային Ղարաբաղի հարցը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է»,- hայտարարել է Էրդողան: Ըստ նրա՝ Թուրքիան ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի Ադրբեջանի հողային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման շրջանակներում: Էրդողանը նշել է, որ Թուրքիան հակամարտության կարգավորման հարցում շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել Ադրբեջանին: Թուրքիայի նախագահի բնորոշմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության հարցում «անկեղծ չէ, քանի որ մոտ 25 տարի է շարունակվում է ձգձման քաղաքականությունը»: Ըստ Էրդողանի՝ հարկավոր է հասկանալ, թե ինչու բանակցություններն արդյունք չեն տալիս: Թուրքիայի նախագահը նաև խոսել է նաև Խոջալուի դեպքերի մասին, որի ընթացքում կրկնել է այդ հարցի վերաբերյալ ադրբեջանական թեզերը:
13:30 - 26 փետրվարի, 2020
Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ուժի և հարկադրանքի կիրառման սպառնալիքին․ Զոհրաբ Մնացականյանի ելույթը

Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ուժի և հարկադրանքի կիրառման սպառնալիքին․ Զոհրաբ Մնացականյանի ելույթը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթ է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստին։     Զոհրաբ Մնացականյանի ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորև․«Շնորհակալություն տիկին նախագահող, Շատ ուրախ եմ վերստին հանդես գալ Մարդու իրավունքների խորհրդում՝ այս անգամ ներկայացնելով մի երկիր, որն այժմ հանդիսանում է այս հարգարժան մարմնի լիիրավ անդամ։ ՄԱԿ-ի 75-ամյակին ընդառաջ մենք խորապես հավատացած ենք, որ վերջինիս առաքելությունը պետք է վերընդգծվի և ամրապնդվի։ ՄԱԿ երեք հիմնասյուները կարևոր են և սատարում են միմյանց։ Մենք ընդգծում ենք մարդու իրավունքների կենտրոնական դերակատարությունը, որն ազատության և քաղաքացիական անսահմանափակ մասնակցության արժեքները հարգող յուրաքանչյուր հասարակությունում կարող է վեր  հանել մարդկային տաղանդը և կարողությունը՝ ի շահ անհատի և ընդհանուր բարիքի։ Մենք նաև կիսում ենք գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մտահոգությունը, որ մարդու իրավունքները վտանգված են: Անդրադառնալով գլոբալ մակարդակով նրա կողմից հնչեցված սթափվելու կոչին՝ Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում գլխավոր քարտուղարի Գործողությունների կոչին և սահմանված յոթ նպատակային ոլորտներին: Տիկին նախագահող,     Մեր՝ Մարդու իրավունքների խորհրդին անդամակցելն ուղեկցվում է 2018թ․ ապրիլ-մայիս ամիսների ոչ բռնի, խաղաղ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանի կողմից արձանագրած կարևոր առաջընթացով։ Մեր բարեփոխումները լայնածավալ են, դրանք հիմնված են հայ ժողովրդի անսասան աջակցության, լայն մանդատի և կառավարության քաղաքական ամուր կամքի վրա` շոշափելի արդյունքներով առաջ մղելու ժողովրդավարական վերափոխումները հանուն բարեփոխումների հիմնական շահառուի՝ ՀՀ քաղաքացու: Մեր բարեփոխումները տարածվում են  բոլոր այն ոլորտների վրա, որոնք կոչված են ապահովելու ազնիվ և կայուն հաստատությունների կենսագործունեությունը և նպատակ ունեն պահպանելու ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքները: Իրապես անկախ և անաչառ դատաիրավական համակարգի ձևավորումը մեր ներկա բարեփոխումների օրակարգի առանցքն է: Ապրիլի 5-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեն կոչված է ՀՀ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ դատաիրավական համակարգի բարեփոխումանը։ Հայաստանի առաջընթացը պատշաճ կերպով արտացոլվել է մի շարք միջազգային վարկանիշներում և ցուցանիշներում: Ըստ «Թրանսփերենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի սահմանման ինդեքսի՝ 2019թ․ Հայաստանը բարելավել է իր վարկանիշը 28 կետով: Լրագրողներ առանց սահմանների «Համաշխարհային մամուլի ազատության» ինդեքսում Հայաստանը ընդամենը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 19 կետով: Անցյալ տարի Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց համացանցի ազատության ոլորտում և դասվել լավագույն ցուցանիշն ունեցող 10 ազատ երկրների շարքում:   Հայաստանի ՄԻԽ-ին միանալը համընկել է ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի երրորդ փուլի հետ, որը մենք ներկայացրինք այս հունվարին: Մենք երախտապարտ ենք և մեզ համար ոգևորիչ է Հայաստանի՝ բարեփոխումների իրականցմանն ուղղված ջանքերի լայն ճանաչումը, ինչն արտահայտվեց ՄԱԿ համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի ժամանակ հնչեցված բազմաթիվ ելույթներում: Ցանկանում եմ նաև ընդգծել մարդու իրավունքների հանդեպ ազգային մակարդակում պատասխանատվության ստանձնման կարևորությունը, քանի որ մենք առաջին հերթին պատասխանատու ենք մեր ժողովրդի առջև: Իհարկե, մենք ՄԱԿ համընդհանուր պարբերական դիտարկման  գործընթացը հանիսանում է Մարդու իրավունքների խորհրդի «գոհարը» և ձեռնարկելու ենք բոլոր հնարավոր միջոցները վերջինիս հետագա ամրապնդման համար: Հայաստանի վերափոխումը հաստատապես հիմնված է կանանց և երիտասարդության ուժեղ ներգրավվածության և ակտիվ քաղաքական մասնակցության վրա: Սա նաև կարևոր մեկնակետ է մեր միջազգային համագործակցության համար: Ներկայումս Հայաստանը նախագահում է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ և 65-րդ նստաշրջանները: Մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել կանանց դերի բարձրացման հարցուշ միջազգային կոնսենսուսի ձեռքբերման ուղղությամբ:   Մարդու իրավունքների խորհուրդը եղել և մնում է ՄԱԿ-ի շրջանակներում կարևորագույն հարթակ՝ զանգվածային վայրագությունների ու ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային կարողությունների ամրապնդման համար, մի ոլորտ, որտեղ Հայաստանը երկար տարիներ հանդիսանում է առաջամարտիկ: Մենք մտադիր ենք Խորհրդի այս նիստի ներկայացնել «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի նոր նախագիծ: Մենք ակնկալում ենք անդամ պետությունների և այլ շահառուների հետ բաց, ներառական և կառուցողական խորհրդակցություններ:  Համոզված ենք, որ այս Խորհուրդը, դրա հատուկ ընթացակարգերը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդատուի գրասենյակը պետք է շարունակեն մարդու իրավունքների, ցեղասպանության և զանգվածային վայրագությունների զանգվածային խախտումների կանխարգելումը խթանելու և ամրապնդելու գործում իրենց առաջնային դերակատարությունը: Տիկին նախագահող,   Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ուժի և հարկադրանքի կիրառման սպառնալիքին: Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների հետևողական խոչընդոտումը, Արցախի ժողովրդի նկատմամբ անհանդուրժողականությունը, ատելությունը, խտրականությունը և բացահայտ ագրեսիան հանդիսանում են հակամարտության սկզբնապատճառը: Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ քաղաքներում ու գյուղերում հայկական փոքրամասնության հանդեպ սանձազերծված ջարդերը, էթնիկ զտումները և բռնագաղթը, 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմն ու ագրեսիան, հային սպանելու համար դատապարտված մարդասպանների հերոսացումը վկայում են Ադրբեջանի հետևողական ագրեսիվ քաղաքականության մասին: Դրանք հանդիսանում են գոյապահպանական ֆիզիկական անվտանգության սպառնալիք Արցախի ժողովրդի համար: Այս սպառնալիքի մասին մեզ հիշեցվել է Լեռնային Ղարաբաղի դեմ 2016թ. ապրիլին վերսկսված ագրեսիայի փորձով: Հայաստանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն ճանաչված մանդատի ձևաչափի շրջանակներում և Հայաստանն ընդգծում է Արցախի անվտանգության և կարգավիճակի գերակայությունը: Արցախի ժողովուրդն իրավունք ունի առանց որևէ սահմանափակման ազատորեն որոշելու իր քաղաքական կարգավիճակը, ազատորեն հետամուտ լինելու իր տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա է խաղաղ կարգավորման առանցքը: Հայաստանը նաև ընդգծում է ատելությունը և անհանդուրժողականությունը բացառելու և մարդկանց միջև շփումներ խթանելուն ուղղված լուրջ ջանքեր ներդնելու կարևորությունը: Հավասարապես, խստորեն բացառվում է ուժի սպառնալիքը: Հայաստանն ու Արցախը հանձնառու են աշխատելու 2019թ.-ին գրանցած համեստ արդյունքների վրա:   Հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց համար մարդու իրավունքների լիարժեք իրացմանը նպաստելն ու աջակցելը պետք է լինի հավաքական նպատակ միջազգային հանրության համար: Մարդու իրավունքները և այդ իրավունքները իրացնողները չեն կարող դիտարկվել որպես խնդիր: Նրանք են լուծումը: Ցանկանում եմ մեջբերել ՄԱԿ գլխավոր քարտուղարի երեկվա հզոր ուղերձը. «Մարդու իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր միջոց օգնում է նվազեցնել լարվածությունը, ապահովել կայուն զարգացում և պահպանել խաղաղություն»: Մարտի 31-ին Արցախի ժողովուրդը քվեարկելու է նախագահական և խորհրդարանական ընտրություններում՝ իրացնելով իր՝ ժողովրդավարական ձևով կյանքը կազմակերպելու լեգիտիմ իրավունքը: Պատերազմի, պաշարման և ագրեսիայի միջով անցած, ինչպես նաև մինչ օրս պատերազմի սպառնալիքի առերեսվող Արցախի ու Արցախի ժողովրդի հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության համար ձևավորելու ամուր ժողովրդավարական հասարակություն և կառույցներ արժանի է լիակատար միջազգային աջակցության։ Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պետք է հարգվեն, պաշտպանվեն և խթանվեն՝ առանց որևէ տարբերակման, ներառյալ «ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակի»: Եզրափակելով խոսքս, տիկին նախագահող՝ ընդգծեմ, որ Հայաստանը վերահաստատում իր աներկբա հանձնառությունը և աջակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմին, որն հանդիսանում է միջազգային համագործակցության էական հարթակ: Միևնույն ժամանակ, առաջնային պատասխանատվությունը կրողները հենց անդամ պետություններն են: Եվ այս հիմքի վրա է հասցեագրվում և փորձարկվում մարդու իրավունքների համակարգի արդյունավետությունը:   Շնորհակալույթուն»։
21:55 - 25 փետրվարի, 2020
Թուրքիան ու Ադրբեջանը նախատեսում են առևտրաշրջանառությունը 2 մլրդ դոլարից հասցնել 15 միլիարդի |ermenihaber.am|

Թուրքիան ու Ադրբեջանը նախատեսում են առևտրաշրջանառությունը 2 մլրդ դոլարից հասցնել 15 միլիարդի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով մեկնել է Բաքու: Հաղորդվում է, որ Էրդողանի ու Ալիևի նախագահությամբ Բաքվում անցկացվելիք նիստի ընթացքում նախատեսվում է վերանայել 2 երկրների հարաբերությունները տարբեր բնագավառներում՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության խորացման վրա: Այցի ընթացքում ստորագրվելու են մի շարք պայմանագրեր, որոնց վերջնանպատակն է Թուրքիա-Ադրբեջան առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի: Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը հայտնել է, որ վերոնշյալ նպատակին հասնելուն ի թիվս այլ պայմանագրերի կնպաստի նաև 2 երկրների միջև «Արտոնյալ առևտրի պայմանագիրը», որի պատրաստման վրա շատ ջանք ու ժամանակ են ծախսել: Հիշյալ պայմանագրերի շարքում կարևորներից է լինելու նաև Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի և Ադրբեջանի արտահանումն ու ներդրումների աջակցության հիմնադրամի միջև համագործակցության գործողությունների պլանի ստորագրումը:   Նշվում է, որ 2019-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2 մլրդ դոլար, որից 1.6 մլրդը կազմում է Թուրքիայից Ադրբեջան արտահանումը, իսկ 394 մլն դոլարը՝ Ադրբեջանից Թուրքիա արտահանումը:
16:59 - 25 փետրվարի, 2020
Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան |ermenihaber.am|

Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան` մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին: Թուրքիայի կապի և տեղեկատվության նախարարությունից հայտնում են, որ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած բարձրագույն խորհրդի նիստը կայանալու է Բաքվում, որին մասնակցելու են կառավարության անդամները: Նշվում է, որ խորհրդի նիստի շրջանակներում իրականացվելիք հանդիպումներում տարբեր ձևաչափերով քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունները և երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները: Ըստ նախարարության տեղեկատվության` նախատեսվում է, որ երկու երկրներիի ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային որոշ հարցերի շուրջ: Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստը տեղի էր ունեցել 2011-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում:
12:04 - 25 փետրվարի, 2020
Բաքվում երկու մարդ Է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով |armenpress.am|

Բաքվում երկու մարդ Է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում երկու մարդ Է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով, նրանցից մեկն Իրանի քաղաքացի Է: Այդ մասին ասված Է Ադրբեջանի առողջապահության նախարարության եւ պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալության համատեղ հայտարարության մեջ: «Կլինիկական բժշկական կենտրոնից առողջապահության նախարարությանը փոխանցված տեղեկատվության համաձայն, փետրվարի 24-ին ինֆեկցիոն բաժանմունք Է տեղափոխվել երկու մարդ՝ Ադրբեջանի եւ Իրանի քաղաքացիներ: Նշենք, որ հոսպիտալացվածները ժամանել են Իրանի մի տարածաշրջանից, որտեղ կորոնավիրուսը տարածված չԷ: Հիվանդները ոչ ոքի հետ չեն շփվել, երկիր մուտք գործելիս նրանց ջերմությունը փոքր-ինչ գերազանցել Է նորման: Ինչպես հայտնել են ինֆեկցիոն բաժանմունքում, ներկայում երկու պացիենտների ջերմությունը նորմալ Է, նրանց առողջության հետ կապված խնդիրներ չկան: Բժշկական հսկողությունը շարունակվում Է»,-ասված Է հայտարարության մեջ:
17:59 - 24 փետրվարի, 2020
Չափազանց մտահոգիչ է. վտանգի ու սպառնալիքի մեթոդները չեն աշխատելու. ԱԳ նախարարը՝ հակառակորդի գործողությունների մասին |aysor.am|

Չափազանց մտահոգիչ է. վտանգի ու սպառնալիքի մեթոդները չեն աշխատելու. ԱԳ նախարարը՝ հակառակորդի գործողությունների մասին |aysor.am|

aysor.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «չափազանց մտահոգիչ» է համարում Արդբեջանի երեկվա գործողությունները։ «Որովհետև գիտեք շատ լավ, որ էսկալացիայի ռիսկերի նվազեցման տարրը մեզ համար կարևորագույնն է բանակցային ամբողջ փաթեթի մեջ», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ էսկալացիայի ռիսկերի աճը չի տալու իրական պրոգրես ունենալ բանակցային գործընթացում։ «Մենք ունենք կարևոր ձեռքբերում 2019 թվականի ընթացքոմ՝ էսկալացիայի ավելի նվազ պատկեր, մենք ունենք լավ օրինակ, երբ օգտագործվում է դրա համար ուղիղ գիծը։ Շատ էական է պահպանել դա ու պահպանել նվազ ռիսկերը», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ Մնացականյանը նշեց, թե պետք է հստակ հասկանալ՝ ինչ զարգացումներ են եղել։ «Ես հասկանում եմ, որ վիրավոր է եղել, ինչը շատ մտահոգիչ է ու աընդունելի, մենք մեր կողմից շարունակելու ենք շատ հստակ առաջ տանել մեր օրակարգը», - ասաց նա։ Նա ընդգծեց՝ պետք է թույլ չտալ էսկալացիայի որևէ ռիսկ, որովհետև, ԱԳ նախարարի խոսքով, վտանգի ու վտանգի սպառնալիքի մեթոդները չեն աշխատելու ու դրանք խստորեն մերժվելու են հայկական կողմից, ղարաբաղյան կողմից։
12:46 - 24 փետրվարի, 2020