Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

«Մահացիր կամ խոստովանիր». ադրբեջանական բանակում խոշտանգումների միջոցով փնտրում էին լրտեսների. BBC |armenpress.am|

«Մահացիր կամ խոստովանիր». ադրբեջանական բանակում խոշտանգումների միջոցով փնտրում էին լրտեսների. BBC |armenpress.am|

armenpress.am: Բրիտանական BBC պարբերականը ադրբեջանական բանակում խոշտանգումների վերաբերյալ ծավալուն հոդված է հրապարակել: Հոդվածի հեղինակ Մահերամ Զեյնալովը հարցազրույց է վերցրել խոշտանգումներից տուժած զինծառայողներից և նրանց հարազատներից: «Խոշտանգումների հետևանքով զոհված 9 զինծառայող, տասնյակ տուժածներ, 25 դատապարտյալներ, ովքեր մեղադրվել են պետական դավաճանության մեջ. այսպիսին է 2017 թվականի պատկերն ադրբեջանական բանակում»,- գրել է հոդվածագիրը: 2017-ի մայիսին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը և Ներքին գործերի նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում հայտնել են, որ հօգուտ հայկական հատուկ ծառայությունների՝ լրտեսություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել են զինծառայողներ: Այս էր ամբողջ տեղեկությունը գործի վերաբերյալ, որը ավելի հայտնի էր «Թերթերյան գործ»: Հանրությանը զանգվածային խոշտանգումների մասին հայտնի է դարձել միայն 2019 թվականին, երբ աստիճանաբար սկսեցին բացահայտվել վերոհիշյալ գործի մանրամասները: Մահերամ Զեյնալովը խոսել է խոշտանգումներից զոհված ենթասպա Ռուսլան Օջագվերդիևի կնոջ` Ռավանայի հետ: Կնոջ կարծիքով` եթե իր ամուսինը ընդուներ լրտեսության մեղադրանքը, ողջ կմնար: Ռավանան հիշում է, որ 2017 թվականի հունիսի 15-ին իր ամուսինը գնացել է զորամաս և դրանից հետո արդեն զանգերին չի պատասխանել: Ավելի ուշ, զինվորականները Ռավանային ասել են, որ իր ամուսնուն տարել են, բայց ուր և ինչու՝ չեն հայտնել: «Իսկ առավոտյան արդեն հայտնեցին, որ ամուսինս մահացել է»,- հիշում է Ռավանան: Ըստ պաշտոնական եզրակացության` ենթասպա Ռուսլան Օջագվերդիևի մահվան պատճառն եղել է մարզման ժամանակ սրտի կանգնելը: Ռավանան այդ փորձաքննությունը կասկածելի է համարել, հետագայում կրկին փորձաքննություն է նշանակվում, ինչի արդյունքում հայտնի է դարձել, որ ամուսինը մահացել է կրծքավանդակի վնասվածքից: Ռավանան տասնյակ զինծառայողների զոհերի հարազատներից մեկն է, ով դատի էր տվել Ադրբեջանի ռազմական դատախազությանը: Դատարանում մյուս զինվորների ելույթներից նա պարզել էր, թե ինչպես էին իր ամուսնուն խոշտանգել: «Նրանք ամուսնուս բերանը մայկա են խցկել, խեղդել, պահանջել խոստովանել, որ ինքը լրտես է, ասել են. «Դու ընտրություն ունես. կամ մեռնել, կամ խոստովանել», - հիշում է Ռավանան: Ռավանան դատարանում իմացել է, որ իր ամուսինը կեղծ մատնության զոհ է, ցուցմունքի, որը մեկ այլ զինծառայող տվել է իր նկատմամբ խոշտանգումների հետևանքով: Ադրբեջանում իրավապաշտպանները քաղբանտարկյալների ցուցակներ են ստեղծում 1990-ականների կեսերից, այսինքն ՝ այն պահից, երբ Հեյդար Ալիևը՝ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հայրը, դարձել էր երկրի նախագահ: Իրավապաշտպան Օկտայ Գյուլալիևը նշել է, որ «Թերթերյան գործով» բանտարկվածները նույնպես, հավանաբար, այս տարվա վերջ կընդգրկվեն այդ ցուցակում:
11:34 - 27 նոյեմբերի, 2019
Բաքվում ոստիկանությունը ճնշել է մետրոյի կայարանի դիմաց ցույց անցկացնելու փորձը |tert.am|

Բաքվում ոստիկանությունը ճնշել է մետրոյի կայարանի դիմաց ցույց անցկացնելու փորձը |tert.am|

tert.am: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ոստիկանները ճնշել են «Ժողովրդավար ուժերի ազգային խորհուրդ» անվանումը կրող կազմակերպության՝ մետրոյի «Մայիսի 28» կայարանի շրջակայքում ցույց անցկացնելու փորձերը: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը: Բաքվի ոստիկանության հասարակական անվտանգության ծառայության պետ, գնդապետ Նուրուլլահ Մամեդխանլին հայտարարել է. «Երկու օր առաջ ես հեռուստատեսությամբ կոչ արեցի, որ ոչ մի գործողություն տեղի չի ունենա Բաքվի մետրոյի «Մայիսի 28» կայարանի դիմաց: Մեկ անգամ ևս հիշեցնում եմ, որ մետրոյի անվտանգության գոտում ներառված տարածքում որևէ գործողություն չի կարող իրականացվել»: Գնդապետ Մամեդխանլին տեղեկացրել է, որ մետրոյի շրջակայքում ցույց անցկացնելու փորձերը ճնշվել է ոստիկանության կողմից, կան ձերբակալվածներ: Գերատեսչության ղեկավարը կարծիք է հայտնել, որ ակցիայի կազմակերպիչների նպատակը ցույցը չէր, այլ սադրանքների միջոցով հասարակական անդորրը խաթարելը, հակառակ դեպքում նրանք կկազմակերպեին իրենց ցույցը թույլատրված վայրում:
05:00 - 21 հոկտեմբերի, 2019
Ադրբեջանի իշխանությունները մասշտաբային ձերբակալություններ են կատարում ընդդիմության հանրահավաքի նախօրեին |news.am|

Ադրբեջանի իշխանությունները մասշտաբային ձերբակալություններ են կատարում ընդդիմության հանրահավաքի նախօրեին |news.am|

news.am: Ադրբեջանի Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը (ԱԴՈւԱԽ) տեղեկացրել է 11 ընդդիմադիր ակտիվիստի ձերբակալության մասին Բաքվում հոկտեմբերի 19-ի հանրահավաքի նախօրեին։ Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, Ադրբեջանի Ժողովրդական ճակատ (ԱԺՃ) կուսակցության ակտիվիստ Թոֆիգ Մամեդովը կալանավորվել է հոկտեմբերի 10-ին եւ նույն օրն էլ 10 օրով ձերբակալվել վարչական կարգով՝ «մանր խուլիգանություն» մեղադրանքով։ ԱԺՃ-ի մեկ այլ անդամ՝ Ալիաղա Մամեդովը, կալանավորվել է հոկտեմբերի 14-ին։ Հաջորդ օրը նա ձերբակալվել է «ոստիկանությանը չհնազանդվելու» մեղադրանքով։ ԱԺՃ երիտասարդական կոմիտեի նախագահության անդամ Նիջաթ Նիզամովը կալանավորվել է հոկտեմբերի 15-ին եւ ձերբակալվել 15 օրով։ ԱԺՃ վերստուգիչ հանձնաժողովի անդամ Մուրադ Սուլթանովը կալանավորվել է հոկտեմբերի 15-ին։ Նույն օրը դատարանը նրան ձերբակալել է վարչական կարգով։ ԱԺՃ Բինագադի բաժնի փոխնախագահ Յալչին Աբդուլաեւը հոկտեմբերի 15-ին ենթարկվել է 15 օրվա վարչական ձերբակալության։ Նազիմ Հասանովը՝ ԱԺՃ Լենքորանի բաժնի նախագահը, հոկտեմբերի 15-ին կանչվել է տեղի ոստիկանություն։ Բայց չի կարողացել ներկայանալ առողջական վիճակի պատճառով։ Լենքորանի բաժնի մյուս անդամներ Կազիմ Հասանովին եւ Նիջաթ Իբադովին ոստիկանությունում կարգադրել են չգնալ հանրահավաքի։ ԱԺՃ Մասալայի բաժնի ակտիվիստ Աթաշ Հուսեյնովը կալանավորվել է հոկտեմբերի 14-ին եւ մեկ օր հետո ազատ արձակվել նախազգուշացումից հետո։ ԱԺՃ Ղարադաղի բաժնի անդամ Էլվին Մամեդովը կանչվել է ոստիկանություն հոկտեմբերի 12-ին եւ ազատ արձակվել մի քանի ժամ տեւած հարցաքննությունից հետո։ Բացի այդ, ավելի վաղ ձերբակալվել էին եւ վարչական պատիժների ենթարկվել Սահլադար Իսքենդարլին (60 օր), Զամին Սալաեւը եւ Էլհան Ալիեւը (15-ական օր)։ ԱԺՃ 9 ակտիվիստ երկարատեւ բանտարկության է ենթարկվել քրեական մեղադրանքներով։ Իշխանություններն առաջարկել են ԱԴՈւԱԽ-ին հոկտեմբերի 19-ի հանրահավաքն անցկացնել Լոկբաթան գյուղում։ Բայց ընդդիմությունն առաջարկությունն անընդունելի է համարել եւ մտադիր է այն իրականացնել Բաքվի կենտրոնում, մետրոյի «Մայիսի 28» կայարանի դիմացի հրապարակում։
08:03 - 17 հոկտեմբերի, 2019
Հեյդար Ալիևը կողմ է եղել եռակողմ ձևաչափով բանակցություններին. Հայ դատի հանձնախմբի գաղտնազերծումը

Հեյդար Ալիևը կողմ է եղել եռակողմ ձևաչափով բանակցություններին. Հայ դատի հանձնախմբի գաղտնազերծումը

lragir.am։ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ մի փաստաթուղթ, որը մանրամասներ է ներկայացնում 1997 թվականի օգոստոսի 1-ին Օվալաձև աշխատասենյակում այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպմանը տեղի ունեցած խոսակցությունից: Հայ դատի հանձնախմբի կողմից «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված հրապարակման և գրառման մեջ հետաքրքիր մանրամասներ են բացահայտվում այն մասին, որ Ալիևը դեմ չի եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ԵԱՀԿ-ի հովանու ներքո բանակցություններում Արցախի՝ որպես երրորդ բանակցող կողմ ներգրավելուն: Ալիևը մասնավորապես ասել է. «Ուղղակի բանակցությունների համար Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ներկայացված են Մինսկի խմբի գործընթացում: Մենք շարունակելու ենք սա…»: Բացի այդ, փաստաթղթում նախագահների խոսակցության սղագրության մեջ երևում է, թե ինչպես է Հեյդար Ալիևը նշում, որ Ադրբեջանն «ամենաշատը վստահում է Միացյալ Նահանգներին» ու իր համոզմամբ՝ ԼՂ խնդրում «ԱՄՆ-ը բոլորից կարևոր դերակատարում կարող է ունենալ»: Իր հերթին Բիլ Քլինթոնը նշել էր, որ Միացյալ Նահանգները շատ լրջորեն է մոտենում Մինսկի խմբում համանախագահությանը:
11:45 - 05 հոկտեմբերի, 2019
Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել՝ Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի |azatutyun.am|

Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել՝ Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի |azatutyun.am|

azatutyun.am։ Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, թե Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի։ «Այդ մասին հիշատակում չկա հակամարտության կարգավորման մասին միջազգային որևէ փաստաթղթում», - այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լելյա Աբդուլաևան: «Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություններում, ինչպես նաև հակամարտության կողմերի միջև համապատասխան պայմանավորվածություններում հստակ նշվում է բնակչություններին խաղաղության նախապատրաստելու մասին», - պնդել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Ավելի վաղ՝ նախօրեին էլ Ադրբեջանի նախագահն էր պնդել նույն դիրքորոշումը՝ հակադարձելով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի։ Ելույթին ի պատասխան Հայաստանի արտգործնախարարության խոսնակը երեկ հայտարարել էր. «Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական և հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, որոնք ենթադրում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում»։
10:47 - 05 հոկտեմբերի, 2019
Բաքուն արձագանքում է ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթին |azatutyun.am|

Բաքուն արձագանքում է ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթին |azatutyun.am|

azatutyun.am։ Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, մասնավորապես, հակադարձել է Հայաստանի վարչապետի պնդումներին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային պահանջների մասին վեճ չէ: «Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, թե հակամարտությունը պետք է կարգավորվի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի համար ընդունելի ձևաչափով: Հակամարտության կողմերը, սակայն, Հայաստանն ու Ադրբեջանն են: Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում կա հայկական և ադրբեջանական համայնք, ղարաբաղյան հակամարտությունը չունի կարգավորման այլ մոդել, քան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան:Իր ելույթում անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ վարչապետ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է. «Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Մենք բնավ համաձայն չենք հակամարտության այդպիսի մեկնաբանության հետ: Դա վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս վեճը տարածքային պահանջների մասին չէ: Խոսքը մարդկանց մասին է, տղամարդկանց, կանանց և իրենց հայրենիքում ապրելու նրանց իրավունքի մասին, այնպես, ինչպես ապրել են իրենց նախնիները դարերի ընթացքում: Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում խոսել այդ մարդկանց հետ և բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ, առանց ժողովրդի»:
08:48 - 27 սեպտեմբերի, 2019