Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Արցախ. քաղաքական նպատակահարմարության հաղթարշավը |acnis.am|

Արցախ. քաղաքական նպատակահարմարության հաղթարշավը |acnis.am|

acnis.am: Դատելով սոցցանցերում ընթացող բանավեճերից, հայ հանրությունն ավելի ու ավելի է խճճվում Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացների թնջուկում: «Արցախում հեղափոխություն տեղի չունեցավ, բայց եւ հակահեղափոխություն տեղի չունեցավ»` վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս թեւավոր խոսքը ամենալավն է բնորոշում այն վիճակը, որը կարելի է պերմանենտ քաղաքական դիֆուզիա անվանել: Բոլոր հայտնի քաղաքական գործիչների գործողություններում որեւիցե արժեքային կողմնորոշիչի իսպառ բացակայությունն այդ գործընթացի բնորոշ գիծն է: Ամենեւին պատահական չէ, որ հանրությունը ոչ մի կերպ չկարողացավ հասկանալ, թե ինչու Արցախի նոր նախագահն իր երդմնակալության վայրը մայրաքաղաքից տեղափոխեց Շուշի: Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ովքեր են փողոցում սուլում նրա երդմնակալության ճառի ժամանակ` բողոք հայտնելով սոցիալական հեռավորության եւ կարանտինի բոլոր պահանջների համար: Էլ ավելի շփոթեցուցիչ էր շենքը շրջապատած հարյուրավոր ոստիկանների ու այնտեղ բերված, կայանեցված հարյուրավոր թանկարժեք ավտոմեքենաների առկայությունը: Ո՞վ էր այդպես վախեցնում նախագահին ու նրա շրջապատին: Դիմակներով ու ցուցապաստառներով շարք կազմած ցուցարարների մեջ շատերը տեսնում էին Նիկոլ Փաշինյանի հակառակորդներին: Ինչ-որ մեկը կարծիք հայտնեց, որ Փաշինյանն ինքն է այդ ակցիան կազմակերպել ինչ-ինչ նպատակներով: Իսկ մեկ ուրիշն ընդհանրապես եզրահանգեց, որ դրանք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցներն են, չնայած ակցիայի անդամները Արայիկ Հարությունյանին անվանում էին «քոչարյանասերժական ռեժիմի» շարունակող: Այնքան էլ շատ չէր նրանց թիվը, ովքեր ենթադրում են, թե Հարությունյանին կարող էին սուլել Արցախում անցկացված ընտրություններից դժգոհ հասարակ քաղաքացիները: Ամենուրեք փնտրում էին ինչ-որ մեկի «ականջները»: Այլ բան չէր էլ կարող լինել: Այդ օրվա իրադարձությունները լավագույնս ցուցադրեցին Արցախի քաղաքական իրողությունների խեղաթյուրված ընկալումը: 2018-ի «թավշյա» հեղափոխությունից հետո անցած երկու տարվա ընթացքում տարբեր կողմերից հայ հանրությանը ներշնչում էին Արցախում քաղաքական ուժերի փոխդասավորության յուրօրինակ պատկեր: Ընդհանուր տեսքով այդ պատկերը կառուցվում էր «հակահեղափոխական» եւ «հեղափոխականամետ» ուժերի դիմակայության հայեցակետի վրա: Ցանկացած գործչի բնութագիրը տրվում էր բացառապես այդ կլիշեներով: Համընկնո՞ւմ էր արդյոք այդ բնութագիրը գործերի իրական վիճակի հետ, թե ոչ, քչերին էր հուզում: Շուշիում բողոքավորների նույնականացման համար տվյալ կիշեի կիրառման փորձը բացահայտեց դրա սնանկությունը: Համապատասխանաբար` իրավիճակն ի հայտ բերեց որոշակի առեղծվածայնություն: Բայց ոչ մի առեղծվածայնություն էլ չկա` կա կեղծ համոզմունքների թելադրանքի միջոցով իրողությունների աշխարհից   հասարակական գիտակցության կտրվածություն: Մարդիկ ավելի ու ավելի խորն են սուզվում պատրանքների աշխարհում: Չափից ավելի խճճված որոշումներ ընդունվեցին եւ ընդունվում են այդ օրերին ու ամիսներին: Եվ չափից ավելի քիչ պարզաբանումներ են տրվում ընդունված որոշումների էության ու շարժառիթների վերաբերյալ` տեղի ունեցող ամեն ինչ բացատրվում է միասնության եւ ազգային շահերի գերակայության ձգտումներով: Իրականում մենք գործ ունենք վերոհիշյալ քաղաքական դիֆուզիայի հետ: Քաղաքական նպատակահարմարությունն աննախադեպ ծավալներով վեր է կանգած արժեքային ցանկացած կողմնորոշիչներից: Հետհեղափոխական ողջ ժամանակաշրջանը դրա վկայությունն է: Իսկ համապետական ընտրությունների անցկացման շրջանում Արցախը քանիցս բախվել է այնպիսի երեւույթների, որոնց էությունը մինչեւ հիմա մեկնաբանված չէ: Նախ` տարակուսանք հարուցեց Սամվել Բաբայանի հետ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի անսպասելի միությունը: Հասարակությունում միանշանակ չընկալվող Բաբայանը ընդդիմադիր լինելու պատճառով հասարակության զգալի մասի կողմից ընդունվեց բացառապես իբրեւ իշխանական թեկնածու Արայիկ Հարությունյանին կոշտ հակադրված կերպար: Բայց նրան Մայիլյանի զինակից պատկերացնելը շատերի համար բարդ էր` չափազանց մեծ աններդաշնակություն էր ստացվում Բաբայանի կերպարի հետ նոր Արցախի կառուցման գաղափարը զուգադրելիս: Բայց շփոթահար մարդիկ ինչ-որ կերպ կուլ տվեցին այդ աններդաշնակությունը` հուսալով, որ միգուցե լավ լինի:   Մանվել Սարգսյան Շարունակությունը՝ acnis.am-ում։
19:38 - 31 մայիսի, 2020
ԱՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ 2020 թ․ ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

ԱՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ 2020 թ․ ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 30-ին ստորագրել է հրամանագիր՝ 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ըստ հրամանագրի` 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2020 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ։ Հրամանագրի համաձայն` 2020 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:
19:18 - 30 մայիսի, 2020
Այն ինչ ունեցել եք 1994-ին, կունենաք նաև այսօր․ Արցախի նախագահը՝ Իլհամ Ալիևի հայտարարության մասին

Այն ինչ ունեցել եք 1994-ին, կունենաք նաև այսօր․ Արցախի նախագահը՝ Իլհամ Ալիևի հայտարարության մասին

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնել է նոր նշանակումների մասին: Մենք փորձում ենք ստեղծել համերաշխության նոր մթնոլորտ և իրավիճակ, դա շատ կարևոր է:  «Ես պատահական չեմ սա նշում, որովհետև երեկ արդեն Իլհամ Ալիև ն իր հերթական հայտարարություններն է կատարել: Իհարկե, չեմ ուզում վիրավորել, բայց դա քաղաքական գործչին վայել հայտարարություններ չեն եղել, մանավանդ այս հայտարարությունը. «Աշխարհում ուժի գործոնը առաջնային պլան է մղվում»: Այսինքն ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել: Պարոն Ալիև , մենք պատրաստ ենք և ուզում եմ նաև վստահեցնել ձեզ, որ արդյունքները մեզ համար պարզ են: Այն ինչ ունեցել եք 1994-ին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով երբևէ չփորձեք խոսել»,-ասաց Արցախի նախագահը: Հարությունյանը մեջբերեց Ալիևի խոսքը՝ « Մեր հին քաղաք Էրիվանը տվել են Հայաստանին»։ Նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ դա չի կարելի ներել և Ադրբեջանը հնարավորություն ունի իր պատմական «անճշտությունները » շտկելու, բայց դա կործանարար է լինելու Ադրբեջանի համար։ «Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցությունների միջոցով գալ հարցի լուծմանը։ Իհարկե հարցը կարող է լուծվել փուլային տարբերակով, բայց փուլային լուծումը մեկ տարբերակով ՝ առաջին հերթին ինքնորոշման իրավունքի ճանաչում, անվտանգության երաշխիքների ապահովում, որից հետո բանակցություններ։ Այլ տարբերակ չի կարող լինել»,-ասաց Արցախի նախագահը։  
11:18 - 29 մայիսի, 2020
Սամվել Բաբայանը՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար
 |civilnet.am|

Սամվել Բաբայանը՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար |civilnet.am|

civilnet.am: Սամվել Բաբայանը՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար։ Մենք վերջնական հանգրվանի ենք եկել Սամվել Բաբայանի հետ․ այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում այսօր հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ վերջնական որոշումը կայացվել է երեկ. «Սամվել Բաբայանը երբեք չի ակնարկել որևէ պաշտոն զբաղեցնելու հարցը, նա միշտ պատրաստ է եղել համագործակցության՝ հանուն մեր երկրի ապագայի: Ես երեկ նրան առաջարկել եմ զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»։ Արայիկ Հարությունյանը խոսել է նաև մյուս նշանակումների մասին։  Մասիս Մայիլյանը՝ նախագահական մրցավազքում Հարությունյանի գլխավոր մրցակիցը, նոր կառավարությունում պահպանում է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Նախկին ոստիկանապետ Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱԱԾ պետ։
10:54 - 29 մայիսի, 2020
Նոր նշանակումներ Արցախում․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իր որոշումները

Նոր նշանակումներ Արցախում․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իր որոշումները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ներկայացրել է մի շարք պաշտոններում կատարած իր նշանակումները։ «Սամվել Սերգեյի Շահրամանյանին նշանակել Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար։ Ազատելով նրան Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի պաշտոնից։  Հաջորդ որոշումով գեներալ - մայոր Կամո Աբգարի Աղաջանյանին նշանակել ԱՀ  ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Ազատելով նրան՝ ԱՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից»,- ասաց Հարությունյանը։ Արցախի նախագահը շեշտեց, որ Աղաջանյանին մի քանի օր առաջ է նշանակվել ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում։ «Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար  է  նշանակվում Էրիկ Ռոբիկի Հարությունյանը , նա եղել է պատգամավոր։ Ստեփան Սարգսյանը ազատվում է Քաշաթաղի շրջանի վարչական ղեկավարի պաշտոնից,  իսկ մեկ այլ որոշումով Արտյոմ Սարիբեկյանը նշանակվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչականզամի ղեկավարի պաշտոնում», տեղեկացրեց Հարությունյանը։Արցախի նախագահի խոսքով կադրերի նշանակման համար օգտվելու են տեղական կադրերից՝ յուրաքանչյուր շրջանում պաշտոնյաներ են նշանակվելու այդ տարածաշրջանի կադրերը։ Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։  Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար։
10:23 - 29 մայիսի, 2020
Արցախի դրոշը չի մոռացվել. չդրվելու պատճառներն արարողակարգային են

Արցախի դրոշը չի մոռացվել. չդրվելու պատճառներն արարողակարգային են

Մայիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում: Հանդիպման ժամանակ տեղադրված էր միայն ՀՀ պետական դրոշը, ինչը դարձյալ քննարկումների առիթ դարձավ համացանցում: Հրապարակ առցանց պարբերականը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հանդիպմանը «Ու՞ր է Արցախի հանրապետության դրոշը...»  վերտառությամբ հոդվածով, որտեղ մասնավորապես նշվում է, որ տեղի է ունեցել առաջին պաշտոնական հանդիպումն Արցախի հանրապետության նախագահի հետ և դա պետք է լիներ արժանապատիվ հանդիպում՝ հարգվեր Արցախի Հանրապետության դրոշը: Հրապարակի հոդվածում նաև նշվում է, որ եթե 2019 թվականի հոկտեմբեր ամսին Նիկոլ Փաշինյանը Երևանում՝ կառավարությունում, ընդունել էր Բակո Սահակյանին և հանդիպմանը տեղադրված էր միայն ՀՀ դրոշը, որը քննարկումների առիթ դարձավ, բայց և լռեցվեց՝ իբր մոռանալու պատճառով է եղել, այսօր դա ընկալելի չէ:    Նախ նշենք, որ նախորդ հանդիպման ժամանակ Արցախի դրոշի բացակայության վերաբերյալ պարզաբանում էր տվել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը. «Եղել են հանդիպումներ, որոնց ընթացքում տեղադրված են եղել երկու դրոշները, եղել են հանդիպումներ, որոնց ընթացքում տեղադրված է եղել միայն Հայաստանի Հանրապետության դրոշը: Մենք հիմա ճշտում ենք` ո՞րն է ճիշտ, և հաջորդ հանդիպմանը կլինի այնպես, ինչպես պահանջում է արարողակարգը»:  Հետևաբար՝ Հրապարակի այն պնդումը, որ քննարկումների առիթ դառնալուց հետո թեման լռեցվել է՝ իբր մոռանալու պատճառով է եղել, չի համապատասխանում իրականությանը:  Արցախի հանրապետության դրոշի բացակայությունը կրում է զուտ ընթացակարգային բնույթ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողասյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշել է, որ պրոտոկոլային կարգն է այդպես: «Այնպես չէ, որ առաջին անգամ է, որ Հայաստանում հանդիպումների ընթացքում բացակայում է Արցախի դրոշը։ Այդպես է եղել թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի օրոք։ Նախկինում երբևէ Հայաստանում հանդիպումների ընթացքում Արցախի դրոշը չի եղել, քանի որ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Արցախի անկախությունը, հետևաբար, հայաստանյան հանդիպումներում տեղադրվում է հայկական դրոշը։ Ուզում եմ շեշտել, որ ոչ թե ՀՀ-ի, այլ հայկական դրոշը։ Իհարկե, մենք կուզեինք Արցախը տեսնել անկախ, ապա միացված Հայաստանին, սակայն ամեն դեպքում գործընթացները դեռևս ավարտված չեն ու այստեղ աննախադեպ բան չկա»,-ասել է Պողոսյանը։ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի պաշտոնական հանդիպումը, որի ժամանակ դարձյալ Արցախի հանրապետության դրոշը տեղադրված չի եղել: Սա համացանցում քննարկումների առիթ դարձավ, ինչին անդրադարձավ Fip փաստերի ստուգման հարթակը, որտեղ նշվում էր, որ դա առաջին անգամը չէր, երբ Հայաստանի և Արցախի ղեկավարների հանդիպման ժամանակ բացակայում էր Արցախի Հանրապետության դրոշը: Այսպես, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը 2018 թ. ապրիլի 24-ին Երևանում ընդունել էր Բակո Սահակյանին: Հանդիպումը եղել էր նույն սրահում, որտեղ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին ընդունել էր Արցախի նախագահին, և ինչպես տեսնում եք Կարապետյանի և Սահակյանի հանդիպման լուսանկարներում, այդ օրը ևս բացակայել է Արցախի դրոշը: Դրոշի բացակայությունն ակտիվ քննադատեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, սակայն պարզվում է, որ Քոչարյանը ևս 2007 թ. Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ «մոռացել էր» ԱՀ դրոշը տեղադրել: Արցախի դրոշի «մոռանալը» հատկապես մտահոգել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Ինչպես նշեցինք, ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանի ժամանակ ևս դրոշը բացակայել էր: Սակայն սա ամենը չէ: Պարզվում է՝ Արցախի դրոշը մոռացել էր նաև երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այսպես, դրոշը բացակայում է Սերժ Սարգսյան-Բակո Սահակյան 2009 թ. փետրվարի 8-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Եղել են հանդիպումներ Արցախում, երբ տեղադրված է եղել միայն Արցախի դրոշը: Օրինակ՝ 2013 թ. օգոստոսի 31-ին Բակո Սահակյանն ընդունել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս հանդիպմանը տեղադրված էր միայն ԱՀ դրոշը: Այսպիսով՝ Հրապարակի այն պնդումները, որ չի հարգվել Արցախի Հանրապետության դրոշը, կամ քննարկումների առիթ դառնալուց հետո լռեցվել է՝ իբր մոռանալու պատճառով է եղել, չեն համապատասխանում իրականությանը և մանիպուլատիվ են: Նարեկ Մարտիրոսյան
09:07 - 29 մայիսի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:Փոխվարչապետը հանդիպման սկզբում շնորհավորել է Արայիկ Հարությունյանին նախագահի բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և արգասաբեր աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայկական երկու հանրապետությունների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ սոցիալական, ֆինանսական և տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձել են կորոնավիրուսային համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին: Զրուցակիցները քննարկել են ստեղծված իրավիճակում նախաձեռնված քայլերն ու աջակցության ծրագրերը և երկուստեք կարևորել այդ ուղղությամբ համագործակցության զարգացումը: 
13:51 - 28 մայիսի, 2020
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում

Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը: «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, շատ ուրախ եմ Ձեզ ողջունել: Սա Ձեր պաշտոնամուտից և ընտրվելուց հետո առաջին պաշտոնական հանդիպումն է Երևանում: Այսօր մենք նշում ենք մեր ժողովրդի տարած ամենափառապանծ հաղթանակներից մեկը՝ Սարդարապատի հերոսամարտի օրը, Հանրապետության օրը, որն իր մեջ ունի շատ մեծ խորհրդանիշ՝ ցույց է տալիս, թե առաջնորդներն ինչպես կարող են փոխել երկրի և ժողովրդի ճակատագիրը: Այս օրը շատ մեծ ուղերձ ունի և խորհրդանշական է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում, Երևանում մեր պաշտոնական առաջին հանդիպումը հենց այս օրն ենք անցկացնում: Կարծում եմ, որ իսկապես ընտրություններից հետո ստեղծվել են բոլոր նախադրյալները, որպեսզի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունները, իշխանությունները ռազմավարական, երկարաժամկետ ծրագրերի իրագործման փուլ անցնեն: Եվ, իհարկե, այստեղ մեր ռազմավարությունները և ծրագրերը պետք է հնարավորինս համադրվեն, որպեսզի սիներգիայի էֆեկտն ավելի մեծ լինի: Մենք այս ընթացքում քննարկել ենք, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում, արտադրության ոլորտում, տեխնոլոգիաների ոլորտում մեր ընդհանուր գործերը կազմակերպելու հետ կապված բազմաթիվ հարցեր: Ինչ վերաբերում է անվտանգությանը՝ Հայաստանը և Արցախն անվտանգային ընդհանուր տարածք են, և այս առումով մեր անելիքները, մարտահրավերներն ակնհայտ են և բացահայտ: Համոզված եմ, որ մենք կկարողանանք համագործակցված դիմակայել մարտահրավերներին, կառավարել այդ մարտահրավերները և մեր հայրենիքը դուրս բերել ռազմավարական, երկարատև և կայուն զարգացման ուղի»,- նշել է վարչապետ Փաշինյանը: Իր հերթին, նախագահ Հարությունյանը նշել է. «Շնորհակալություն պարոն վարչապետ, օգտվելով առիթից, միանում եմ այն բոլոր շնորհավորանքներին, որոնք այսօր հնչել են: Պատահական օր չէ, պատմական օր է այսօր, պարտավորեցնող օր է, և այո, ինչպես Դուք նշեցիք, կարևորն է այն գիտակցությունը, որ առաջնորդներից շատ բան է կախված: Մանավանդ այսօր, ներդաշնակ աշխատանքն ավելի էֆեկտիվություն է տալու մեր հարենիքի, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զարգացմանը: Ուզում եմ հայտնել պատրաստակամությունս՝ այս կարևոր, վճռական, պատմական փուլում Ձեզ հետ միասին կիսելու մեր երկրի առաջ ստանձնած կարևոր պարտավորությունները: Ինտեգրման խորացումն ինձ համար՝ որպես երկրի ընտրված նախագահի, լինելու է գլխավոր թեմաներից մեկը և պատահական չէ, որ մտածում ենք առանձին՝ ինտեգրման կոմիտեի տեսքով ստորաբաժանում ունենալու մասին: Արդեն իմ հրամանագրով նախանշվել է, որ այն ստեղծվի: Անվտանգության առումով, ինչպես Դուք նշեցիք, ունենք ավելի կարևոր համագործակցություն պաշտպանության բանակում, բայց մենք ունենք խնդիրներ անվտանգային մնացած ուղղություններով, որտեղ համատեղ աշխատանքը ևս կարևոր է: Իսկ տնտեսությունն այլընտրանք չունի: Մենք նույն տնտեսական դաշտում նույն տնտեսական քաղաքականությունն իրականացնելով, հաշվի առնելով նաև Արցախի առանձնահատկությունները, Արցախի նկատմամբ հատուկ ուշադրությունը, գտնում ենք, որ ավելի մեծ տեմպեր մենք կարող ենք ունենալ: Նաև, անկեղծ ասած, պարոն վարչապետ, ակնկալում եմ անմիջապես Ձեր աջակցությունը պահպանելու նույն տեմպը, ինչպես վերջին տարիներին եղել է Ձեր ղեկավարման ընթացքում, որպեսզի առաջիկայում տեսնենք Արցախի շենացման, զարգացման ավելի ցայտուն օրինակներ: Տեսնում եմ Արցախն օր առաջ փոխելու, զարգացնելու և որպես հայության համար կարևոր բնօրրան ներկայանալու հնարավորությունը: Ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել այս պատմական օրը Ձեր ընդունելության համար»: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արցախի կառավարությունների միջև հետագա համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
13:09 - 28 մայիսի, 2020
ՀՀ և Արցախի ղեկավարները հարգանքի տուրք մատուցեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին |armenpress.am|

ՀՀ և Արցախի ղեկավարները հարգանքի տուրք մատուցեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը և հոգևոր դասը հարգանքի տուրք մատուցեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին: Հանրապետության օրվան և 1918թ. մայիսյան հերոսամարտին նվիրված պաշտոնական միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Պետական այրերը նախ ծաղկեպսակներ տեղադրեցին Սարդարապատի հուշահամալիրի մոտ, ապա հարգանքի տուրքի մատուցման արարողությունն ուղեկցվեց Տերունական աղոթքով: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, այս տարի մայիսի 28-ին արգելվել է քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր:
11:10 - 28 մայիսի, 2020
Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում․ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում․ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:Ուղերձում ասված է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, տոն, որն ունի յուրահատուկ իմաստ ու խորհուրդ բոլորիս համար:1918 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում՝ զբաղեցնելով իր առանձնահատուկ տեղը մեր բազմադարյա պատմության մեջ: Հարյուրամյակներ շարունակ զրկված լինելով պետականությունից, ենթարկվելով ցեղասպանության ու հայրենազրկման՝ հայը կարողացավ կրկին ոտքի կանգնել ու պաշտպանել իր հողը, սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը, վերակերտել պետականությունն ու ամուր հիմք ստեղծել հուսալի ապագայի համար: Կարճ ժամանակահատվածում կայացան պետական ինստիտուտները, ընդունվեցին պետական խորհրդանիշները, կազմավորվեց Հայոց բանակը: Այդ ամենը հնարավոր դարձավ մեր պետական այրերի անխոնջ ջանքերի, քաջ զինվորների ու հրամանատարների հերոսության ու սխրանքի, հայրենիքի հանդեպ ունեցած նրանց նվիրական սիրո շնորհիվ:Թանկագի՛ն հայրենակիցներ,Մենք հպարտ ենք, որ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի պանծալի հաղթանակները կերտած մեր հերոս նախնիների հետնորդներն ենք, որ մեր երակներում հոսում է նրանց արյունը, և որ նրանց արիությամբ ոգեշնչված կերտեցինք մեր նորօրյա հաղթանակները:Ավարայրից մինչև Սարդարապատ և Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է՝ լինել միասնական ու միակամ, կուռ ու անսասան, անել մեզնից կախված ամեն ինչ՝ հանուն Հայրենիքի ազատության ու անկախության, հանուն մեր սերունդների բարեկեցիկ ու երջանիկ ապագայի:Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր բոլոր քույրերին ու եղբայրներին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Թող հայ ժողովրդի հաղթանակները լինեն ամուր ու մշտական»:
10:35 - 28 մայիսի, 2020
Արցախի նախագահը ներկայացրել է կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունները

Արցախի նախագահը ներկայացրել է կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին գործող կառավարության անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել գործադիր իշխանության անդամներին՝ նշելով, որ թեև նրանց մի մասն է ընդգրկվելու նոր կառավարության կազմում, բայց բոլորի փորձն ու գիտելիքները շատ կարևոր են լինելու պետականաշինության հետագա գործընթացին ծառայեցնելու համար: Արայիկ Հարությունյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նաև կառավարության կառուցվածքի մասին փոփոխություններն՝ ընդգծելով, որ դրանց արդյունքում պետական բյուջեն լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի ունենա: Նախագահի խոսքով՝ սահմանվել է կառավարության հետևյալ կառուցվածքը. 1) պետական նախարար. 2) աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն. 3) առողջապահության նախարարություն. 4) արդարադատության նախարարություն. 5) արտաքին գործերի նախարարություն. 6) գյուղատնտեսության նախարարություն. 7) էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն. 8) կրթության, գիտության և մշակույթի նախարարություն. 9) պաշտպանության նախարարություն. 10) ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն. 11) տարածքային կառավարման և զարգացման նախարարություն. 12) քաղաքաշինության նախարարություն. 13) ֆինանսների նախարարություն:  Սահմանվել է նաև պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը. 1) ազգային անվտանգության ծառայություն. 2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն. 3) բնապահպանության կոմիտե. 4) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե. 5) Հայաստանի և սփյուռքի հետ ինտեգրման կոմիտե. 6) ոստիկանություն. 7) պետական եկամուտների կոմիտե. 8) պետական վերահսկողական ծառայություն: Ա. Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ կառավարությանը հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող որոշումներ:
15:25 - 26 մայիսի, 2020
Մենք ներկայացրել ենք hամերաշխության և միասնականության օրակարգ. ԱՀ նախագահ |armenpress.am|

Մենք ներկայացրել ենք hամերաշխության և միասնականության օրակարգ. ԱՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորեց «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը և ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ հետագա համագործակցությունը։ Հարությունյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ քաղաքական մեր ամենամեծ ձեռքբերումը «Միասնական հայրենիք» կուսակցության և դրա ղեկավար Սամվել Բաբայանի հետ ձեռք բերված պայամանվորվածությունն է, որը հուշագրի տեսքով արդեն ներկայացրել են հանրության դատին։ «Հետագա համագործակցության առումով բավականին լուրջ հաջողություններ ենք արձանագրել Մասիս Մայիլյանի հետ։ Չնայած նախագահական ընտրություններում միմյանց հետ պայքարին, այնուամենայնիվ, մենք ներկայացրել ենք համերաշխության և միասնականության օրակարգ»,- նշեց Արցախի նախագահը։ Հարությունյանը նաև կոչ արեց մյուս քաղաքական գործիչներին՝ չվիրավորել պետականաշինության գործում դեր ունեցած Արցախի զավակներին։ «Մի փորձեք մեր ազգի ապագայի, մեր երկրի հանդեպ ստանձնած պարտավորության արդյունքում ձեռք բերված համաձայնությունը պիտակավորել։ Մենք այժմ ճակատագրական ժամանակահատված ենք ապրում և մեր առաքելությունը պաշտոնով չենք իրականացնելու»,- նշեց ԱՀ նախագահը և հավելեց, որ այն քաղաքական գործիչները, ովքեր ստացել են հանրության վտահության քվեն՝ իրենց մասնաբաժնով մասնակցելու են Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։ Հարությունյանը նշեց, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլորի հետ, և իր ձեռքը պարզած է բոլորի համար։
12:18 - 26 մայիսի, 2020
Արցախում կստեղծվի տարածքային կառավարման նախարարություն ու ՊՎԾ. Արայիկ Հարությունյան |armtimes.com|

Արցախում կստեղծվի տարածքային կառավարման նախարարություն ու ՊՎԾ. Արայիկ Հարությունյան |armtimes.com|

armtimes.com: Արցախի նախագահի վերահսկողության ծառայությունը այսուհետ դառնալու է պետական վերահսկողական ծառայություն։ Արցախում ստեղծվելու է նաեւ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, որում ներառված է լինելու նաև բնական ռեսուրսների կառավարման հատվածը։ Ներկայումս ԱՀ կառավարությունում էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների ու բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություններ են գործում: Այս մասին ֆեյսբուքյան իր եթերում հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ փոփոխության է ենթարկվելու Մշակույթի, երիտասրդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը՝ վերածվելով ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության: Լինելու են կադրային խոր փոփոխություններ, մի շարք պաշտոնյաներ լքելու են իրենց պաշտոնը:
11:41 - 26 մայիսի, 2020