Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Միջուկային խնդրի շուրջ բանակցություններում կա լավ առաջընթաց. Իրանի ԱԳՆ |azatutyun.am|

Միջուկային խնդրի շուրջ բանակցություններում կա լավ առաջընթաց. Իրանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սայեդ Խաթիբզադեհը շաբաթական ասուլիսում հայտարարել է, որ Վիեննայում Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները «ճիշտ ուղու վրա են և գրանցել են լավ առաջընթաց»: Նրա փոխանցմամբ, «բանակցող կողմերի միջև առկա տարաձայնությունները մի շարք հարցերի շուրջ կարգավորվել են»։ «Ամենակարևորն այն է, որ բոլոր կողմերը համաձայն են, որ Միացյալ Նահանգները հետագայում չպետք է նորից հրաժարվի հնարավոր գործարքից», - ասել է Խահթիբզադեհը: Իրանը կարևորում է հնարավոր համաձայնության վերաբերյալ հստակ երաշխիքների տրամադրումը: Խաթիբզադեհը նշել է, որ Միացյալ Նահանգները դեռ պատրաստ չէ ընդունել Իրանի առաջարկած մի շարք գործնական գաղափարներ: Նա Վաշինգտոնին կոչ է արել՝ հնարավորինս արագ որոշումներ կայացնել Թեհրանի հետ պահպանվող տարաձայնությունների վերաբերյալ: Թեհրանը բանակցությունները շարունակելու համար պահանջում է Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների չեղարկում: Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններին մասնակցում են Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Եվրամիության ներկայացուցիչները: Միացյալ Նահանգների ներկայացուցիչն այս փուլում ընթացող քննարկումներում հեռակա կարգով է ներգրավված: Վիեննայի բանակցությունները մեկնարկել են 2021 թվականի ապրիլին: Կողմերը ցանկանում են վերականգնել Իրանի և գերտերությունների 2015 թվականի հուլիսի պայմանագիրը, որով Իրանը պետք է սահմանափակի միջուկային ակտիվությունն, իսկ գերտերությունները պետք է աստիճանաբար թուլացնեն պատժամիջոցները: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վճռով Վաշինգտոնը 2018 թվականի մայիսին դուրս է եկել պայմանագրից և վերականգնել ու խստացրել է պատժամիջոցները: Թրամփին նախագահի պաշտոնում փոխարինած Ջո Բայդենի համոզմամբ, նպատակահարմար է թեկուզ խմբագրված տարբերակով վերականգնել այդ պայմանագիրը:
13:21 - 25 հունվարի, 2022
Իրանի ԱԳՆ-ը  չի բացառում ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման շուրջ համաձայնության գալը
 |1lurer.am|

Իրանի ԱԳՆ-ը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման շուրջ համաձայնության գալը |1lurer.am|

1lurer.am: Իրանը բացառում է ամերիկացի բանտարկյալների ազատ արձակումը որպես միջուկային բանակցությունների նախապայման, սակայն հավանական է համարում նրանց փոխանակման հարցում համաձայնության գալը: Թեհրանը չի ընդունում 2015 թվականի միջուկային համաձայնագիրը վերականգնելու համար ԱՄՆ-ի ներկայացրած ցանկացած նախապայման, ներառյալ Իսլամական Հանրապետությունում պահվող ամերիկացի բանտարկյալների ազատ արձակումը: ԱՄՆ-ի գլխավոր բանակցողը կիրակի Reuters-ին ասել է, որ Վաշինգտոնը դժվար թե Իրանի հետ համաձայնություն ձեռք բերի միջուկային համաձայնագիրը վերականգնելու հարցում, քանի դեռ Թեհրանն ազատ չի արձակել ամերիկացի չորս քաղաքացու, որոնց, ըստ Վաշինգտոնի, Իրանում պատանդ են պահում: Ի պատասխան իրանական IRNA պետական ​​գործակալությունը հայտնել է, որ ամերիկյան կողմի նման հայտարարությունները միայն բարդացնում են համաձայնության հասնելը։ Հոդվածում նշվում է, որ Վաշինգտոնը մի կողմից խոսում է բանակցային գործընթացն արագացնելու անհրաժեշտության մասին, մյուս կողմից առաջ է քաշում պայմաններ, որոնք իրականում սաբոտաժ են անում երկխոսությունը։ Իրանական կողմը չի բացառում ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակման շուրջ համաձայնության գալը, սակայն այդ հարցը պետք է քննարկվի միջուկային գործարքից առանձին։ Այս մասին երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
20:52 - 24 հունվարի, 2022
Իրանը վերադարձրել Է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ փակելով պարտքը |armenpress.am|

Իրանը վերադարձրել Է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ փակելով պարտքը |armenpress.am|

armenpress.am: Իրանը վերականգնել է ձայնի իրավունքը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում՝ վճարելով կազմակերպության դիմաց իր պարտքը Կորեայում սառեցված իրանական ակտիվներից, հայտնել Է Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Իրանը հերթական անգամ զրկվել էր ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից՝ կազմակերպության հանդեպ ունեցած պարտքի պատճառով: Ձայնի իրավունք ստանալու համար Իրանից պահանջվում էր 18,4 մլն դոլար վճարել։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ որպես ՄԱԿ ակտիվ անդամ, մշտապես հավատարիմ է եղել իր անդամավճարների ժամանակին վճարմանը եւ այժմ դա ապացուցեց գործնականում: Ցավոք, արդեն երկրորդ տարին անընդմեջ բախվում ենք անդամավճարի վճարման խնդրի՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ կողմից սահմանված միակողմանի, կոշտ պատժամիջոցների պատճառով»,- հայտարարել է մշտական ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը։ Նրա խոսքով ՝ ձայնի իրավունքը կվերականգնվի երկուշաբթի օրվանից։ Իր հերթին Հարավային Կորեայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Իրանի 18 մլն դոլարի չափով  անդամավճարի վճարումը իրականացվել է Կորեայում իրանական սառեցված հաշիվներից: Նշվում է, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքը կվերականգնվի ֆինանսական գործողության ավարտից հետո:
19:03 - 23 հունվարի, 2022
Իրանում Covid-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը ստացել է 13 մլն 830 հազարից ավելի քաղաքացի

 |armenpress.am|

Իրանում Covid-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը ստացել է 13 մլն 830 հազարից ավելի քաղաքացի |armenpress.am|

armenpress.am: Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 60 մլն 435 հազար 3 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 53 մլն 420 հազար 305 քաղաքացի, իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացած քաղաքացիների թիվն արդեն հասել է 13 մլն 832 հազար 500-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 20 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 132 հազար 152-ի: Վերջին 1 օրում գրանցվել  է վիրուսի 4658 նոր դեպք, որից 345-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված ընդհանուր 6 մլն 236 հազար 567 դեպքից 6 մլն 73 հազար 412-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 1247 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:  
19:50 - 20 հունվարի, 2022
Ռուսաստանն ու Իրանը վճռական են՝ զարգացնելու հարաբերությունները․ Էբրահիմ Ռաիսի |azatutyun.am|

Ռուսաստանն ու Իրանը վճռական են՝ զարգացնելու հարաբերությունները․ Էբրահիմ Ռաիսի |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր ելույթ ունենալով Ռուսաստանի Պետդումայում, ասել է, թե Ռուսաստանն ու Իրանը անբավարար են համարում համագործակցության ներկայիս մակարդակը ու վճռական են տրամադրված մեծ քայլերով զարգացնել այն։ Անցած տարի Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սա Ռայիսիի առաջին այցն է Մոսկվա։ Նախօրեին տեղի է ունեցել նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մոտավորապես՝ 3 ժամ տևած հանդիպման մասին Իրանի նախագահն ասել է․ «Ես տեսա, որ մենք ընդհանուր դիրքորոշում ունենք երկկողմ և միջազգային հարաբերությունների շուրջ, շատ հարցերի վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ ունենք։ Հաշվի առնելով Իրանի ու Ռուսաստանի պոտենցիալ հնարավորությունները՝ մենք մտադիր են զարգացնել երկկողմ հարաբերությունները տնտեսական, քաղաքական, առևտրի, գիտության ու մշակույթի ոլորտներում և ուրիշ շատ ուղղություններով», - Պետդումայում ասել է Իրանի նախագահը։
17:01 - 20 հունվարի, 2022
Պուտինը հունվարի 19-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Իրանի նախագահի հետ |armenpress.am|

Պուտինը հունվարի 19-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Իրանի նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 19-ին Մոսկվայում բանակցություններ կվարի իր իրանցի պաշտոնակից Էբրահիմ Ռայիսիի հետ: Այդ մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հունվարի 19-ին Մոսկվայում կկայանան Ռուսաստանի Դաշության նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ»,- ասված Է հաղորդագրության մեջ: «Պլանավորվում Է քննարկել երկկողմ համագործակցության հարցերի ամբողջ համալիրը, ներառյալ առեւտրա-տնտեսական ոլորտում համատեղ նախագծերի իրականացումն, ինչպես նաեւ հրատապ միջազգային եւ տարածաշրջանային թեմարներ»,- հավելել են Կրեմլի մամուլի ծառայությունում: Ղեկավարները կքննարկեն իրանական միջուկային գործարքի կատարման խնդիրները, հայտնել են Կրեմլում: «Նկատի Է առնվում ուշադրություն նվիրել իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի կատարման խնդիրներին»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:43 - 18 հունվարի, 2022
Իրանի նախագահ Ռայիսին Պուտինի հետ կքննարկի երկկողմ համագործակցությունը |armenpress.am|

Իրանի նախագահ Ռայիսին Պուտինի հետ կքննարկի երկկողմ համագործակցությունը |armenpress.am|

armenpress.am: Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Ռուսաստան այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանգամանալից բանակցություններ կանցկացնի տարբեր հարցերի շուրջ, մասնավորապես, պլանավորվում է քննարկել համագործակցությունը մշակութային, քաղաքական եւ տեխնոլոգիական ոլորտներում: Այդ մասին հունվարի 17-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն: «Նախագահի (Ռայիսիի) այցն իրականացվում է Ռուսաստանի նախագահի (Վլադիմիր Պուտինի) հրավերով, ուղեւորությունը կարեւոր նշանակություն ունի… Ռայիսին հանգամանալից հանդիպում կանցկացնի իր պաշտոնակցի հետ, կքննարկի տարբեր հարցեր. օրակարվում դրված են տարբեր թեմաներ, այդ թվում նաեւ համագործակցությունը մշակութային, քաղաքական եւ տեխնոլոգիական ոլորտներում… Հուսով ենք, որ այդ այցը կունենա իր ձեռքբերումները»,-Խաթիբզադեն ասել է ԱԳ նախարարության ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում: Ավելի վաղ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորին հայտարարել է, որ Ռայիսին Մոսկվա ուղեւորվի հունվարին: Այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստան Ռայիսիի այցի հնարավորությունը մշակվում է, ժամկետների մասին հայտնի կդառնա ավելի ուշ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռայիսիի այցը Ռուսաստան շատ կարեւոր է լինելու, անհրաժեշտ կլինի հարաբերությունների ինվենտարիզացիա անցկացնել՝ հաշվի առնելով Իրանի ղեկավարության մեջ փոփոխությունները, ընդգծելով, որ կողմերը պետք է քննարկեն տնտեսական օրակարգը, միջազգային քաղաքականության հարցեր, աշխատանքը ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կազմակերպություններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:33 - 17 հունվարի, 2022
Իրանցի դիվանագետները վերսկսում են աշխատանքը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում |armenpress.am|

Իրանցի դիվանագետները վերսկսում են աշխատանքը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում |armenpress.am|

armenpress.am: Մի քանի իրանցի դիվանագետներ վերսկսում են իրենց աշխատանքն Իսլամական համագործակցության կազմակերպությունում (ԻՀԿ), որը գտնվում Է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում: Հունվարի 17-ին այդ մասին հայտնել Է Իրանի ISNA գործակալությունը: Գործակալության տեղեկատվությամբ՝ «երեք իրանցի դիվանագետներ Սաուդյան Արաբիա մուտքի այցագիր են ստացել»: Դիվանագետներն «արդեն մեկնել են Ջիդդա եւ վեցամյա ընդմիջումից հետո պետք Է վերսկսեն իենց գործունեությունը ԻՀԿ-ում»: Նշվում Է, որ Իրանից Սաուդյան Արաբիա դիվանագետների մուտքի մասին համաձայնությունը ձեռք Է բերվել սաուդացի եւ իրանցի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների հերթական փուլի ընթացքում, որոնք տեղի են ունեցել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում: Մինչ այս պահը Բաղդադում կայացել Է Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ բանակցությունների չորս փուլ: Բացի դրանից, կողմերը շփումներ են ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի հարթակներում: Երկխոսությունը կենտրոնացած Է երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի վրա, ներառյալ իրադրությունը Պարսից ծոցում եւ Եմենում: 2021 թվականի հունիսի 21-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել Է, որ Թեհրանի եւ Էր Ռադի միջեւ երկխոսության եւ դեսպանությունների աշխատանքի վերսկսման համար ոչ մի կարգի արգելքներ չկան: Երկու երկրների միջեւ հարաբերությունները լրջորեն սրվեցին 2015 թվականի մարտին Եմենի տարածքում «Անսար Ալլահ» շարժման (հուսիներ) դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից ռազմական գործողություն սկսվելուց հետո, որը շարունակվում Է մինչ օրս: Իրանը թագավորության այդ գործողություննեը գնահատում Է որպես տարածաշրջանի իրադրության ապակայունացում: Էր Ռիադը Թեհրանին մեղադրում Է հուսիների աջակցության մեջ, որոնք իրենց զենքն, այդ թվում անօդաչուներն, ուղղում են Սաուդյան Արաբիայի դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:56 - 17 հունվարի, 2022
ՄԱԿ-ի անդամ 8 երկիր զրկվել է ձայնի իրավունքից |1lurer.am|

ՄԱԿ-ի անդամ 8 երկիր զրկվել է ձայնի իրավունքից |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Գլխավոր վեհաժողովին ուղարկել է այն երկրների ցուցակը, որոնք ժամանակավորապես զրկվում են ձայնի իրավունքից՝ կազմակերպության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները չկատարելու պատճառով, հայտնում է AFP-ն: Ձայնի իրավունքից զրկվել են՝ Իրանը, Վենեսուելան, Սուդանը, Անտիգուա և Բարբուդան, Կոնգոն, Գվինեան, Պապուա Նոր Գվինեան և Վանուատուն: ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն՝ երկիրը զրկվում է ձայնի իրավունքից երկու և ավելի տարիներ կազմակերպության անդամավճարը չվճարելու դեպքում:  Նվազագույն գումարը, որն Իրանը պետք է վճարի ՄԱԿ-ին՝ ձայնի իրավունքը վերականգնելու համար, գերազանցում է 18 մլն դոլարը: Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Թեհրանն ի վիճակի չէ վճարելու պարտքը՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Գերատեսչությունը ՄԱԿ-ին կոչ է արել՝ հաշվի առնել այդ հանգամանքը:
13:18 - 13 հունվարի, 2022