Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Ֆրանսիայում COVID-19-ի արագ տարածման պատճառով սահմանափակումները կխստացվեն
 |1lurer.am|

Ֆրանսիայում COVID-19-ի արագ տարածման պատճառով սահմանափակումները կխստացվեն |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայում համավարակի սկզբից ի վեր COVID-19-ով հիվանդացության առավելագույն բարձր ցուցանիշների պայմաններում երկրի կառավարությունը խստացնում է սահմանափակող միջոցառումները՝ հայտնում է Euronews-ը: Դեկտեմբերի 25-ին երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 104 հազար նոր դեպք։ Ավելի քան 16 հազար մարդ գտնվում է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող հիվանդանոցներում։ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը և առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտնել են վերապատվաստման ժամկետը չորս ամսից մինչև երեք ամիս կրճատելու մասին: QR կոդերը կտրամադրվեն միայն պատվաստվածներին: Ընդ որում՝ խստացվում է պատվաստումների մասին փաստաթղթերի կեղծման համար պատիժը։ Նոր սահմանափակումներ կկիրառվեն սննդի կետերում, ժամանցի վայրերում և զանգվածային միջոցառումներին: Բոլոր հիմնարկությունները պարտավորվում են աշխատակիցներին ուղարկել հեռավար աշխատանքի, եթե հնարավոր է նման կերպ կազմակերպել աշխատանքը:
21:07 - 28 դեկտեմբերի, 2021
Նախագահ Սարգսյանը Վալերի Պեկրեսին ընդունել է որպես Իլ դը Ֆրանսի`Ֆրանսիայի ամենամեծ շրջաններից մեկի գործող նախագահի

Նախագահ Սարգսյանը Վալերի Պեկրեսին ընդունել է որպես Իլ դը Ֆրանսի`Ֆրանսիայի ամենամեծ շրջաններից մեկի գործող նախագահի

Վերջերս տեղի ունեցավ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Մի քանի օրվա տարբերությամբ այդ այցելությանը նախորդել էր Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Էրիկ Զեմուրի այցը Հայաստան: Եթե Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկին Պեկրեսին ընդունեց իր նստավայրում, ապա Զեմուրի պարագայում որևէ  նման ընդունելություն կամ հանդիպում չեղավ: Այս մասին հարցին Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնեցին հետևյալը. «Հանդիպումը պաշտոնապես կազմակերպելու առաջարկով և խնդրանքով նախագահի աշխատակազմին է դիմել ՀՀ ԱԳՆ-ը, ինչպես նաև՝ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ուղեկցել է տիկին Պեկրեսի պատվիրակությունը և ներկա է եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ պաշտոնական հանդիպմանը: Նշենք, որ խոսքն այստեղ ոչ թե Ֆրանսիայի նախագահի այս կամ այն թեկնածուի հետ հանդիպման, այլ Ֆրանսիայից ժամանած պաշտոնական պատվիրակության այցի մասին է, որը գլխավորում էր Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի` Ֆրանսիայի ամենամեծ շրջաններից մեկի շրջանային խորհրդի գործող նախագահ տիկին Վալերի Պեկրեսը: Այդ շրջանի հետ մենք ունենք տասնամյակների արդյունավետ համագործակցություն: Ֆրանսիացի լրագրող, մեկնաբան Էրիկ Զեմուրի պարագայում նման դիմում կամ հանդիպման առաջարկ ՀՀ նախագահի գրասենյակը պաշտոնապես չի ստացել»:
15:33 - 28 դեկտեմբերի, 2021
Եթե  հաջողվի ձևակերպել խաղաղության մոդել, որը ձեռնտու կլինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին, գուցե բանակցային սեղանը ավելի պակաս հակամարտության կամ հակադրության դաշտ լինի․ Փաշինյան

Եթե հաջողվի ձևակերպել խաղաղության մոդել, որը ձեռնտու կլինի և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին, գուցե բանակցային սեղանը ավելի պակաս հակամարտության կամ հակադրության դաշտ լինի․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ առցանց ասուլիսի ընթացքում անդրադարձավ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հարցին՝ նշելով, որ հայկական կողմը շահագրգռված է խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկով․  «Էլի ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք իհարկե խաղաղության պայմանագրի կնքման և խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկով շահագրգռված ենք և վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ բանակցային մի օրակարգ էին առաջարակել, որոնց կետերից մեկը հենց խաղաղ և համապարփակ կարգավորման խնդիրն էր, և մենք դրանով, այո, շահագրգռված ենք, և մենք չենք հրաժարվել այդ թեմայով խոսել և չենք հրաժաարվելու այդ թեմայով խոսել, որովհետև իհարկե եթե մենք հռչակել ենք, որ խաղաղ զարգացման դարաշրջան ենք ուզում բացել մեր երկրի և տարածաշրջանի համար, անտրամաբանական կլինի, որ մենք ասենք՝ գիտեք ինչ, մենք խաղաղ զարգացման դարաշրջան ենք ուզում բացենք, բայց չենք ուզում լսել խաղաղության պայմանագրի մասին»։ Փաշինյանն ընդգծեց՝  համապարփակ լուծումը համապարփակ խաղաղության պայմանագիրը կարևոր նպատակներից մեկն է․ «Մենք չենք հրաժարվել քննարկումներից և չենք էլ հրաժարվելու։ Մեծ հաշվով, այս բոլոր բանակցությունները, այս ամենը ինչի մասին, որ խոսում ենք, ինչի՞ մասին ենք խոսում․ խաղաղության պայմանագրի նաև հնարավոր դրույթների բովանդակության մասին ենք խոսում և էլի եմ ուզում եմ ընդգծել, որ տեսեք, անընդհատ երևի այդ քարոզչական քաոսի պատճառով նաև փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե մենք դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված դեմ ենք, չենք ուզում։ Ոչ, չկա նման բան։ Ես էլի եմ ասում, եթե հիշում եք, ես դեռ 2021 թ․-ի մայիսին՝ ընտրություններից առաջ, նույնիսկ փաստաթուղթ հրապարակվել, և ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ այդ փաստաթուղթը ստորագրել, տպավորություն է ստեղծվում, թե մենք խաղաղության համաձայնագրին և Լեռնային Ղարաբաղի խնդրի համապարփակ կարգավորմանը դեմ ենք իհարկե, դեմ չենք։ Իհարկե, կողմ ենք, իհարկե, շահագրգռված ենք»։ Փաշինյանն ասաց՝ բոլոր ուղղություններով գնալու են առաջ․ «Պարզ է, որ բանակցությունների ընթացքում Ադրբեջանը փորձելու է այնպես անել, որ իր շահերը առավել արտահայտված լինեն, Հայաստանը փորձելու է այնպես անել, որ իր շահերը արտահայտված լինեն։ Բայց իհարկե, եթե մեզ հաջողվի ձևակերպել խաղաղության այնպիսի մոդել, որը ձեռնտու կլինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, այդ պարագայում գուցե թե բանակցային սեղանը ավելի պակաս հակամարտության կամ հակադրության դաշտ լինի, և ավելի շատ դիմացինի տեսակետը հասկանալու և այդ տեսակետներից ինչ-որ ընդունելի դրույթներ դուրս բերելու և ինչ-որ նոր սխեմա ձևավորելու հնարավորություն լինի»։ Փաշինյանը նշեց, որ Սոչիում և Բրյուսելում այդպիսի նախադրյալներ հստակ կային․ «Բայց Սոչիից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք լրջորեն կասկածի տակ դրեցին այդ խոսակցությունը։ Բրյուսելից հետո դեռևս, բարեբախտաբար, այդպիսի իրադարձություններ տեղի չեն ունեցել, և ես հույս ունեմ, որ դա նշանակում է, որ մենք կարող ենք առաջ շարժվել, որովհետև Բրյուսելի առանձահատկությունը ինչ է․ ես հույս ունեմ՝ դիվանագիտական կոռեկտության սահմանները չեմ հատի, բայց ուզում եմ, որ մեր հանրությանը իսկապես ինչքան հնարավոր է՝ առանց դիվանագիտական կոռեկտությունը խախտելու ես ներկայացնեմ։ Եթե նկատեցիք՝ Բրյուսելում մենք իրականում երկու հանդիպում ենք ունեցել․ շատերն ասում էին՝ երեք՝ ասելով, որ նաև առանձնազրույց է եղել, բայց այդ առաջին հանդիպումը, որը եղել է Շառլ Միշելի միջնորդությամբ, տևել է 4 ժամից ավելի, և այդ առանձնազրույցի հատվածը ուղղակի մի պահ՝ կոնկրետ տեխնիկական խնդիր լուծելու նկատառումով, ԵՄ խորհրի նախագահը դուրս է եկել և վերադարձել, և դա չի եղել է, որ Շառլ Միշելը այստեղ չի, արագ խոսենք, կամ լավ, եկավ, փոխենք խոսակցության  թեման»։ Փաշինյանը կարևորեց նաև Ֆրանսիայի նախագահի հրավերով հանդիպումը, ես ասաց, որ գնահատանքի խոսքեր է ուզում հնչեցնել և՛ Ֆրանսիայի նախագահի հասցեին, և՛ ԵՄ խորհրդի նախագահի հասցեին, նաև ՌԴ նախագահ Պուտինին հասցեին․ «Իրականում խոսակցության այդ նոր ձևաչափը, ըստ էության, հենց Սոչիում տեղի ունեցավ, երբ Ռուսաստանի նախագահը ամեն ինչ արեց, որ  զուտ մարդկային խոսակցության հատվածը մի քիչ ավելի շատ լինի և Սոչիում դա ստացվեց, հետագայում ասեցի՝ որոշ իրադարձություններ մի քիչ էականորեն մթագնեցին դա»։ Վարչապետի խոսքով՝ բրյուսելյան հանդիպումից առաջ էլ հնչեցին նման հայտարարություններ․ «Իրականում այս ամենի մեջ շատ բան հրապարակային է տեղի ունենում։ Իսկ Բրյուսելում եռակողմ խոսակցությունը  լարված սկսեց բայց հընթացս էլի եմ ասում, երբ արդեն ոչ թե հակադրության ռեժիմը, երբ տեսանք, որ փակուղի է տանում, փորձ արվեց հասկանալ դիմացինի տեսակետը, թե ինչու է այս բանը այսպես ասվում, ինչու այն բանը այնպես ասվում, և այդտեղ ի հայտ եկան պրակտիկ խնդիրներ, որոնց լուծման հնարավորությունները գծագրած սկզբունքների շրջանակում ես տեսա։ Եվ այդ հնարավորությունները ես կփորձեմ ծառայեցնել ընդհանուր կարգավորման նպատակին»։ Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումն էլ, Փաշինյանի խոսքով սրճարանում է տեղի ունեցել․ «Մենք նստած ուղղակի զրուցում էինք, և այդ զրույցն էլ շատ շերտեր բացեց, որը պաշտոնական բանակցությունների ընթացքում սովորաբար չի բացվում։ ՌԴ նախագահի միջնորդությամբ Սոչիի հանդիպումը, Բրյուսելի հանդիպումը ԵՄ խորհրդի նախագահի միջոնրդությամբ և Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ, այս երեքը, ըստ էության, մեկը մյուսին լրացրեցին և դրանից հետո է, որ ես մեր ԱԱԾ օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասեցի, որ ես տեսնում եմ հնարավորություն։ Այդ հնարավորությունները շատ կոնրետ չեն, այդ հնարավորությունները աղոտ են, այդ հնարավորությունները դեռևս շոշափելի չեն, բայց կա առաջ գնալու հնարավորություն»։
21:42 - 24 դեկտեմբերի, 2021
Այցելեցի Հայաստան՝ Ֆրանսիայի եղբայրական երկիր. Վալերի Պեկրեսը գրառում է կատարել |armenpress.am|

Այցելեցի Հայաստան՝ Ֆրանսիայի եղբայրական երկիր. Վալերի Պեկրեսը գրառում է կատարել |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածուՎալերի Պեկրեսը Հայաստան կատարած այցելության վերաբերյալ գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում: Վալերի Պեկրեսը գրառմամբ տեղեկացրել է, որ Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոյի և Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Միշել Բարնյեի հետ միասին ինքն այցելել է Ֆրանսիայի եղբայրական երկիր՝ հանդես գալով Լեռնային Ղարաբաղում խաղաղության վերականգնման և Հայաստանի տնտեսական ու մշակութային զարգացման և հայկական հոգևոր ժառանգության պահպանման հարցերում Ֆրանսիայի աջակցությունը մեծացնելու օգտին: Ֆրանսիացի քաղաքական գործիչը գրառմանը կից նաև լուսանկարներ է հրապարակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումներից և Ծիծեռնակաբերդ կատարած այցելությունից: Վալերի Պեկրեսը Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի խորհրդի նախագահն է: 2021 թ. դեկտեմբերի 4-ին Վալերի Պեկրեսը «Հանրապետականներ» կուսակցության կողմից առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու՝ 2022 թ. ապրիլին կայանալիք ընտրություններում: Դեկտեմբերի 21-ին Վալերի Պեկրեսը Երևանում հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Ֆրանսիացի գործիչը նաև այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և Եռաբլուր զինվորական պանթեոն: Լրատվամիջոցների, այդ թվում՝ «Արմենպրես»-ի հետ ճեպազրույցի ընթացքում Վալերի Պեկրեսը կոչ է արել Ադրբեջանին անվերապահորեն վերադարձնել Բաքվում պահվող հայ գերիներին և նաև շեշտել, որ 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնությամբ Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիան նախազգուշացում էր Եվրոպային: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 22-ին, նրա գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախի Հանրապետություն: Ստեփանակերտում Վալերի Պեկրեսը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ: 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Իլ դը Ֆրանսի շրջանային խորհուրդը ընդունել էր Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև, ինչպես նաև 75 հազար եվրո օգնություն էր հատկացրել պատերազմի հետևանքով տեղահանված հայ բնակչության կարիքները հոգալու համար:
14:44 - 24 դեկտեմբերի, 2021
Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող Պեկրեսը մեկնել է Արցախ |azatutyun.am|

Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող Պեկրեսը մեկնել է Արցախ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող Վալերի Պեկրեսը նախօրեին մեկնել է Արցախ։ Տեղեկությունը հայտնել է France TV-ի մեկնաբան Ժուլիեն Նենին։ «Վալերի Պեկրեսը մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Նա հանդիպել է տեղի քաղաքական ներկայացուցիչների հետ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցը չի լուսաբանվել Հայաստանում ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասի, այդ թվում՝ France TV-ի կողմից», - թվիթերյան իր էջում գրել է լրագրողը։ Հանրապետական կուսակցության կողմից նախագահի պաշտոնում առաջադրված Վալերի Պեկրեսը Երևան է ժամանել երեքշաբթի օրը, նրան ընդունել է նախագահը, Ազգային ժողովի նախագահը։ ֆրանսիացի քաղաքական գործիչը հայաստանցի պաշտոնյաների հետ քննարկել է ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Ընտրվելու դեպքում Պեկրեսը խոստանում է ակտիվացնել Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կոսվկասում։ «Մենք գիտենք, և այդ մասին հայտարարել է նաև Ֆրանսիայի կառավարությունը, որ հակամարտության, ագրեսիայի պատասխանատվությունն ակնհայտորեն կրում են Ադրբեջանը, դրա թուրք դաշնակիցները, ինչպես նաև մի շարք սիրիացի ջիհադիստներ», - Երևանում հայտարարել է Պեկրեսը։
13:51 - 23 դեկտեմբերի, 2021
Գարեգին Երկրորդն ընդունել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը

Գարեգին Երկրորդն ընդունել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը

Դեկտեմբերի 21-ին Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար տիկին Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը։  Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտնում է Վեհափառ Հայրապետը ողջունելով հյուրերին՝ անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամական ամուր հարաբերություններին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ Հայոց ցեղասպանությունից հետո Ֆրանսիայում ապաստանած հայորդիների նկատմամբ Ֆրանսիայի իշխանությունները մշտապես ցուցաբերել են հոգածու վերաբերմունք։ Այս առիթով Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ ֆրանսահայությունը ևս իր մեծ նպաստն է բերում հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զորացման գործում։ Հայոց Հայրապետն, ի դեմս տիկին Վալերի Պեկրեսի, իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին և ժողովրդին Հայոց ցեղասպանության միջազգային ճաանաչման և Արցախի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև՝ 44–օրյա պատերազմի և հետպատերազմյան շրջանում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար՝ կարևոր նկատելով Ֆրանսիայի սենատի կողմից Արցախի անկախութան ճանանչման բանաձևի ընդունումը։ Տիկին Վալերի Պեկրեսը, ներկայացնելով պատվիրակության անդամներին, խոսեց հայ համայնքի հետ ունեցած փոխհարաբերությունների, կրթության և մշակույթի ոլորտում Հայաստանի հետ փոխգործակցության տեսլականների մասին՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների առավել  խորացումն ու ամրապնդումը։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության, պատերազմի ընթացքում վնասված հայկական եկեղեցիների վերականգնման խնդրին՝ կարևորելով միջազգային կառույցների միջնորդական ջանքերը։
21:50 - 21 դեկտեմբերի, 2021
Պուտինն ու Մակրոնը գոհունակություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ

 |armenpress.am|

Պուտինն ու Մակրոնը գոհունակություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է արտահայտվել իրավիճակի  կայունացման և խաղաղ կյանքի հաստատման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ տարվող ջանքերի կապակցությամբ։ Նշվել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան գործում են այդ հարցերի շուրջ և ապագայում մտադիր են գործել սինքրոն: Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ, երկրների ղեկավարները նաև բարեմաղթանքներ են փոխանակել Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներին ընդառաջ։
20:02 - 21 դեկտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանն ու Վալերի Պեկրեսը ընդգծել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը

Արարատ Միրզոյանն ու Վալերի Պեկրեսը ընդգծել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը՝ հիմնված երկու երկրների և ժողովուրդների միջև փոխվստահության, հարգանքի և փոխըմբռնման վրա։ Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև փոխշփումների շարունակական ակտիվացումը, կրթության ու գիտության, մշակույթի և մի շարք այլ որոլտներում համագործակցության առավել զարգացումը։ Զրուցակիցներն ընդգծել են ապակենտրոնացված համագործակցության դերը, այդ թվում՝ Երևանի ու Իլ-դը-Ֆրանս շրջանի միջև՝ որպես հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման կարևոր բաղադրիչ: ՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ հարաբերությունների զարգացման առաջնահերթություններից է առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության առավել ընդլայնումը, որի ուղղությամբ կարևոր քայլ էր վերջերս Ֆրանսիա այցի ընթացքում ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ Վալերի Պեկրեսի գլխավորությամբ Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի՝ 2020թ. նոյեմբերին ընդունած բանաձևի, ինչպես նաև պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության կարիքների համար ֆինանսական օգնություն հատկացնելու համար։ Քննարկվել են նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցերը:
19:44 - 21 դեկտեմբերի, 2021
Պատերազմի ժամանակ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Ֆրանսիան մեր իրական բարեկամն է. ՀՀ նախագահն ընդունել է Վալերի Պեկրեսին

Պատերազմի ժամանակ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Ֆրանսիան մեր իրական բարեկամն է. ՀՀ նախագահն ընդունել է Վալերի Պեկրեսին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես փոխանցում են նախագահի աշխատակազմից, ողջունելով տիկին Պեկրեսի այցը Հայաստան՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր երկրում Ֆրանսիային ու Ֆրանսիայի ժողովրդին ընդունում են որպես լավ բարեկամների, քանի որ նրանք մեր ժողովրդի հետ են եղել ամենադժվար պահերին:  «Այսօր ևս Հայաստանի համար շատ զգայուն ժամանակահատված է: Համավարակից ու պատերազմից հետո մենք դժվարությունների միջով ենք անցնում: Պատերազմում պարտությունը դառը համ ունի, բայց նաև նրա համար է, որպեսզի ցույց տանք, որ կարող ենք նաև արժանապատվորեն ոտքի կանգնել: Ու դրա համար անչափ գնահատելի ենք համարում բարեկամներից ստացված օգնության ձեռքը: Պատերազմի ժամանակ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Ֆրանսիան մեր իրական բարեկամն է»,- նշել է նախագահը: Վալերի Պեկրեսը նշելով, որ արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան, ասել է, որ անցած տարիներին արդյունավետ համագործակցություն է ծավալվել Իլ դը Ֆրանսի և Հայաստանի մի շարք համայնքների ու մարզերի միջև: Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի և մասնավորապես Իլ դը Ֆրանսի հայ համայնքն ամենայն ուշադրությամբ է հետևում Հայաստանի իրադարձություններին, և Ֆրանսիայի ժողովուրդը ցանկանում է հնարավորինս աջակցել հայ ժողովրդին.  «Այսօր, ինչպես Դուք նշեցիք, Ֆրանսիան ցանկանում է մասնակցել խաղաղության գործընթացին և օգնել բարեկամ Հայաստանին, որպեսզի նա ոտքի կանգնի ու տոկուն լինի»: Հանդիպմանն անդրադարձ է եղել հետպատերազմական իրավիճակին, առկա մարդասիրական խնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական քրիստոնեական ու պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին: Մտքեր են փոխանակվել համագործակցության ընդլայնման, ապագային ուղղված ծրագրերի շուրջ:
17:04 - 21 դեկտեմբերի, 2021
Հայ խորհրդարանականների հանդիպումը ֆրանսիացի քաղաքական գործիչ, գրող եւ լրագրող Էրիկ Զեմուրի եւ Ֆրանսիայի Վանդեա դեպարտամենտի նախկին նախագահ Ֆիլիպ դը Վիլիեի հետ

Հայ խորհրդարանականների հանդիպումը ֆրանսիացի քաղաքական գործիչ, գրող եւ լրագրող Էրիկ Զեմուրի եւ Ֆրանսիայի Վանդեա դեպարտամենտի նախկին նախագահ Ֆիլիպ դը Վիլիեի հետ

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդունել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, գրող եւ լրագրող Էրիկ Զեմուրին եւ Ֆրանսիայի Վանդեա դեպարտամենտի նախկին նախագահ Ֆիլիպ դը Վիլիեին: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաեւ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, նույն խմբի անդամ Արմեն Խաչատրյանը եւ Ալխաս Ղազարյանը: Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է հայ-ֆրանսիական ամուր բարեկամական հարաբերությունների կարեւորությունը Հայաստանի ու Արցախի համար այս դժվար պատմական շրջափուլում եւ գոհունակություն հայտնել այս հարցում ֆրանսիական հասարակական ու քաղաքական շրջանակների միաձայն համերաշխության կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
20:30 - 13 դեկտեմբերի, 2021
Արայիկ Հարությունանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է պետական կառավարման ոլորտում փոխգործակցությանն առնչվող թեմաներ

Արայիկ Հարությունանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է պետական կառավարման ոլորտում փոխգործակցությանն առնչվող թեմաներ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, ընդգծել փոխգործակցությունը զարգացնելու և ընդլայնելու անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում: Մասնավորապես, կողմերը քննարկել են առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, պետական կառավարման ոլորտում փոխգործակցությանը և այդ ուղղություններով հետագա քայլերին առնչվող թեմաներ: Արայիկ Հարությունյանը և դեսպան Անն Լույոն համոզմունք են հայտնել, որ երկու կառավարությունների արդյունավետ ջանքերի արդյունքում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն առաջիկայում ևս նոր ազդակ կստանան:
19:34 - 13 դեկտեմբերի, 2021