Անտոնիու Գուտերիշ

Ծնվել է 1949 թվականին Լիսաբոնում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Բարձրագույն տեխնիկական ինստիտուտում, որտեղ դասավանդել է 1973-1975 թվականներին և կապվել կաթոլիկ երիտասարդական որոշ շարժումների հետ։ 1974 թվականին միանալով Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցությանը՝ սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 1992 թվականին դարձել է կուսակցության գլխավոր քարտուղարը, իսկ 1995-2002 թվականներին գլխավորել Պորտուգալիայի կառավարությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (հունվարի 1, 2017)։ 1992-2002 թվականներին եղել է Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարը (անդամ՝ 1974 թվականից), 1995-2002 թվականներից՝ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետը, 1999-2005 թվականներին՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահը, 2005 թվականից՝ ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։ 2016 թվականի ապրիլի 7-ից Պորտուգալիայի պետական խորհրդատուն է։ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարվեց Գուտերեշի հաղթանակի մասին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության արդյունքում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու համար։

2005-2015 թվականներին՝ 10 տարի շարունակ, եղել է ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին՝ նշանակման կապակցությամբ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին՝ նշանակման կապակցությամբ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմը: Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ընդունեք, խնդրեմ, շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ: Վերջին խորհրդարանական ընտրությունները, որոնց որակը բարձր է գնահատվել միջազգային դիտորդական առաքելությունների կողմից, և որոնց համար Միավորված ազգերի կազմակերպությունը տեխնիկական աջակցություն է տրամադրել, էլ ավելի են նպաստել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը: Ակնկալում եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանը կշարունակի առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների կարևոր ուղիով: Միավորված ազգերի կազմակերպությունն ուրախ է շարունակելու գործընկերությունը Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ, այդ թվում՝ Երևանում իր մշտական համակարգողի և երկրում գործող թիմի միջոցով՝ ներառական աճի ու կայուն զարգացման նպատակների ամբողջական և բարեհաջող իրականացման համար: ՄԱԿ-ի կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակային փաստաթղթի՝ վերջերս կայացած մեկնարկը լավ հիմք է նոր շնչով գործակցության համար: Ցանկանում եմ նաև օգտվել այս հնարավորությունից և վերահաստատել ՄԱԿ-ի լիարժեք աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և երկխոսության ջանքերին, մասնավորապես՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի Խմբի համանախագահների ձևաչափի ներքո: ՄԱԿ-ը պատրաստ է տրամադրել երկարաժամկետ աջակցություն՝ խթանելու երկխոսությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, հաշտեցումն ու խաղաղության կառուցումը, պայմաններ ստեղծելու Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման և տարածաշրջանում կայուն խաղաղության ու բարեկեցության հաստատման համար: ՄԱԿ-ի քարտուղարությունն առաջին անգամ հասել է գենդերային հավասարության բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակում և առաջ է շարժվում դեպի հավասարություն կազմակերպության բոլոր մակարդակներում: Ես շարունակում եմ կոչ անել բոլոր անդամ-պետություններին նման ջանքեր գործադրել, և լիահույս եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանն առաջընթաց կարձանագրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և մյուս բոլոր մակարդակներում կանանց հավասարության հարցում, ինչպես նաև կաշխատի հանրային կյանքում կանանց բովանդակալից մասնակցությունը շարունակաբար լավարկելու ուղղությամբ: Ձերդ գերազանցություն, ընդունեք, խնդրեմ, հարգանքներիս հավաստիքը»: 
17:09 - 25 օգոստոսի, 2021
Աֆղանստանում իրադրությունը դուրս է գալիս վերահսկողությունից. Գուտերեշ

 |armenpress.am|

Աֆղանստանում իրադրությունը դուրս է գալիս վերահսկողությունից. Գուտերեշ |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն օգոստոսի 13-ին լրագրողներին հայտնել է, որ իրադրություն Աֆղանստանում ավելի է վատանում: «Աֆղանստանը դուրս է գալիս վերահսկողությունից»,-  ասել է նա: Գուտերեշը հավելել է, որ միայն նախորդ ամիս ռազմական գործողությունների հետևանքով սպանվել կամ վիրավորվել է ավելի քան հազար մարդ, 241 հազար մարդ ստիպված լքել է տունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Աֆղանստանում լեփ-լեցուն են հիվանդանոցները, արդեն զգացնել է տալիս սննդի և դեղամիջոցների պակասը, ոչնչացվում են կամուրջները, ճանապարհները, դպրոցներն ու հիվանդանոցները: «Աֆղանստանն արդեն անցել է հակամարտությունների միջով, սակայն այժմ գտնվում է սեփական պատմության ևս մեկ քաոսային ու սարսափելի գլխի շեմին: Սա անհավատալի ողբերգություն է այսքան տառապանք տեսած ժողովրդի համար»,- ասել է նա: Գուտերեշը հայտարարել է, որ ծայրահեղական «Թալիբ» շարժման անդամները պետք է անհապաղ դադարեցնեն հարձակումներն ու անցնեն բանակցություններին՝ հանուն Աֆղանստանի ժողովրդի: Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են երկրի 60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները:  
11:19 - 14 օգոստոսի, 2021
Գուտերիշը կոչ Է արել պատասխանատվության ենթարկելու Իրաքում ահաբեկչության մեղավորներին |armenpress.am|

Գուտերիշը կոչ Է արել պատասխանատվության ենթարկելու Իրաքում ահաբեկչության մեղավորներին |armenpress.am|

armenpress.am: Բաղդադում ահաբեկչական գործողության համար պատասխանատուները պետք Է հնարավորինս արագ պատասխանատվւթյան ենթարկվեն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի այս կոչը հուլիսի 19-ին տարածել Է նրա պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Խաքը: «Այդ մահաբեր գրոհը Իդ ալ Ադհա տոնից առաջ մեզ բոլորիս հիշեցում Է այն մասին, որ ահաբեկչության պատուհասը սահմաններ չունի: Գլխավոր քարտուղարն ընդգծում Է հանցագործներին շուտափույթ պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությոնը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Համաշխարհային կազմակերպության ղեկավարը նաեւ խիստ դատապարտել Է ահաբեկչական գործողությունը, ցավակցություններ Է հայտնել զոհվածների մերձավորներին եւ արագ ապաքինում Է մաղթել տուժածներին: Հուլիսի 19-ին պայթյուն Է որոտացել Բաղդադի շուկայում: Վերջին տվյալներով՝ Իրաքի մայրաքաղաքում վերջին ժամանակներս կատարված խոշորագույն ահաբեկչական գործողություններից մեկի զոհ Է դարձել 30 մարդ, եւս շուրջ 60-ը վիրավորվել Է, հաղոդել Է ՏԱՍՍ-ը:
10:05 - 20 հուլիսի, 2021
ՄԱԿ-ը կցանկանար օգտագործել ռուսական «Սպուտնիկ V»-ն իր աշխատակիցներին պատվաստելու համար». Գուտերեշ |tert.am|

ՄԱԿ-ը կցանկանար օգտագործել ռուսական «Սպուտնիկ V»-ն իր աշխատակիցներին պատվաստելու համար». Գուտերեշ |tert.am|

tert.am: ՄԱԿ-ը կցանկանար օգտագործել ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութն իր աշխատակիցներին պատվաստելու համար, բայց սպասում է, որ դեղամիջոցը ստանա Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատումը: Այս մասին ռուսական լրատվական գործակալություններին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նախևառաջ, ՄԱԿ-ի աշխատակիցներից շատերն արդեն ստացել են ռուսական պատվաստանյութը, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում: Եվ մենք կցանկանայինք այն ինքներս օգտագործել, բայց սպասում ենք ԱՀԿ հաստատմանը, որն անհրաժեշտ է ՄԱԿ-ի աշխատանքի համար»,- ասել է Գուտերեշը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2020-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում առաջարկել էր կազմակերպության աշխատակիցներին անվճար տրամադրել ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութ: ՄԱԿ-ը հաղորդել է, որ կազմակերպությունն ուսումնասիրում է ՌԴ նախագահի առաջարկը և այդ հարցի առնչությամբ կապի մեջ է ԱՀԿ-ի հետ:  
11:09 - 11 մայիսի, 2021
Արցախում հումանիտար իրադրությունը մեղմելու քայլերը եղել են Այվազյանի և Գուտերեշի հեռախոսազրույցի առանցքում

Արցախում հումանիտար իրադրությունը մեղմելու քայլերը եղել են Այվազյանի և Գուտերեշի հեռախոսազրույցի առանցքում

Մայիսի 10-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:  Զրուցակիցները բարձր գնահատեցին ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը: Զրույցի առանցքային թեմաներից էր ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրադրությունը մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:Ներկայացնելով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած շրջանում ՄԱԿ համապատասխան մասնագիտացված կառույցների հետ Հայաստանի իրականացրած աշխատանքները՝ անխափան հումանիտար մուտքն Արցախ ապահովելու ուղղությամբ, նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է հումանիտար աջակցության հասանելիության հարցը քաղաքականացնելու և միջազգային հանրության ջանքերը խաթարելու իր գործելաոճը: Անհապաղ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատար Այվազյանն ընդգծեց Ադրբեջանի պատանդառության ներքո գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը: Նախարարի պաշտոնակատար Այվազյանը և ՄԱԿ Գլխավոր քարտուղար Գուտերեշն անդրադարձան նաև ԼՂ համակարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ու պահպանության և այդ ուղղությամբ միջազգային գործուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը: ԱԳ նախարարի պաշտոնակատարն անընդունելի համարեց վտանգված մշակութային վայրեր միջազգային փորձագիտական առաքելության իրականացումն արգելափակելու ադրբեջանական կողմի վարքագիծը:
19:25 - 10 մայիսի, 2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել Արեւելյան Երուսաղեմի իրադրության պատճառով |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել Արեւելյան Երուսաղեմի իրադրության պատճառով |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտունիու Գուտերիշը խորին անհանգստություն Է հայտնել Արեւելյան Երուսաղեմում «շարունակվող բռնության» պատճառով եւ Իսրայելի իշխանություններին կոչ Է արել դադարեցնելու պաղեստինցիների վտարումը մի շարք շրջաններից: Այդ մասին ասված Է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի՝ մայիսի 9-ին հրապարակված հայտարարության մեջ: «(ՄԱԿ-ի) գլխավոր քարտուղարը խորին մտահոգություն Է հայտնում օկուպացված Արեւելյան Երուսաղեմում շարունակվող բռնության, ինչպես նաեւ տներից պաղեստինցի ընտանիքների հնարավոր վտարման առիթով Շեյխ Ջարայի եւ Սիլվանի շրջաններում: Նա համառորեն Իսրայելին կոչ Է անում դադարցնելու շենքերի քադնումը եւ բնակչների վտարումը՝ միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրվունքների հարցերով միջազգային իրավրունքի շրջանակներում իր պարտավորություններին համապատասխան»,- հայտարարել Է Դյուժարիկը: Գուտերիշը նաեւ հավաստել Է իր հանձանառությունն աջակցելու պաղեսինցիներին եւ Իսրայելի քաղաքացիներին հակամարտության կարգավորման հարցում՝ միջազգային իավունքի նորմաներին, երկկողմ համաձայնագրերին եւ ՄԱԿ-ի բանաձեւերին համապատասխան: Իսրայելի իշխանությունները պետք Է դրսեւորեն առավելագույն զսպվածություն եւ հարգեն խաղաղ ժողովների ազատության իրավունքը: Բոլոր ղեկավարները պարտավոր են գործելու ծայրահեղականների դեմ ե բացահայտորեն հանդես գալու բռնության եւ սադրանքի ցանկացած ակտերի դեմ: Գլխավոր քարտուղարը համառորեն կոչ Է անում պահպանելու եւ հարգելու սրբազան վայրերի ստատուս քվոն»,- հավելել Է Դյուժարիկը: Մայիսի 9-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, տեղեկացրել Է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 10-ին կանցկացնի նիստ, որտեղ կքննարկի Արեւելյան Երուսաղեմում պաղեստինցիների եւ իսրայելացի ոստիկանների միջեւ ընդհարումների շուրջն առաջացած իրավիճակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:32 - 10 մայիսի, 2021
Ադրբեջանը արհամարհում է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը և խոչընդոտում գերիների վերադարձին. Ա. Սարգսյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Ադրբեջանը արհամարհում է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը և խոչընդոտում գերիների վերադարձին. Ա. Սարգսյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ նամակում մասնավորապես ասվում է. «2020 թվականը բոլորիս համար դժվար ու մարտահրավերներով լի տարի էր: Սակայն, Հայաստանի համար այն շատ ավելի ծանր էր՝ սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված և Թուրքիայի ակտիվ աջակցությամբ ու մասնակցությամբ իրականացվող պատերազմի պատճառով: Չնայած COVID-19 համավարակի պայմաններում գլոբալ հրադադարի պահպանման Ձեր կոչին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունը դատապարտող հայտարարությանը, չնայած միջազգային հանրության կողմից պատերազմն անհապաղ դադարեցնելու պարբերական կոչերին՝ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը լայնածավալ և միտումնավոր կերպով թիրախավորում էր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ կոպտորեն ոտնահարելով մարդու իրավունքներն ու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այս ամենը հանգեցրեց հազարավոր երիտասարդ կյանքերի կորստի, հազարավորների հաշմանդամության, բնակչության տեղահանման ու հայկական պատմական ու մշակութային ժառանգության ավերման: Պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք են գերեվարվել և ենթարկվում են խոշտանգումների ու արժանանում անմարդկային վերաբերմունքի Ադրբեջանի կողմից: Համաձայն հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին: Այնուամենայնիվ, չափազանց կարևոր է, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհվում է Ադրբեջանի կողմից: Մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ ներկայումս Ադրբեջանը շարունակում է մերժել ու խոչընդոտել պատանդառնված քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձին: Հայաստանը բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից: Դիմում եմ Ձեզ և Միավորված ազգերի կազմակերպությանը՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը և անվտանգ վերադարձն ապահովելու համար»:
14:57 - 26 ապրիլի, 2021
Ադրբեջանի տարածքային պահանջները սնանկ են. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ Անտոնիո Գուտերեշին

Ադրբեջանի տարածքային պահանջները սնանկ են. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ Անտոնիո Գուտերեշին

Ապրիլի 22-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի ելույթում հնչած Հայաստանի դեմ ուժի կիրառման սպառնալիքների և տարածքային նկրտումների առնչությամբ։ Նամակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից բռնության և հակահայկական ատելության քարոզի ու ռազմատենչ գաղափարախոսության վրա, ինչը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի և սեփական հայրենիքում ապրելու իր իրավունքի, այլև ողջ տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար։ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ սա ակնհայտորեն փաստում է, որ գլոբալ համավարակի պայմաններում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զենքի ուժով լուծելու փորձ էր։ Դեսպան Մարգարյանը նշել է, որ Ադրբեջանի տարածքային պահանջները և սպառնալիքները ուժի կիրառմամբ ստեղծելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» սնանկ են թե´ պատմության և թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից, և նման հռետորաբանությունը հակասում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը՝ գերության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների և քարոզելով բռնություն ու ռասիզմ ազգությամբ հայերի նկատմամբ Բաքվի «պուրակում», որը նացիստական շրջանի քարոզչության ակնհայտ նմանակում է։ «Հայաստանը դատապարտում է սադրիչ հռետորաբանությունը, ռասիստական գաղափարախոսությունը և ուժ կիրառելու սպառնալիքները, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը և վերահաստատում է միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում հանձնառությունների լիարժեք, անհապաղ և բարեխիղճ իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ռազմագերիների, պատանդների և գերեվարված այլ անձանց ազատ արձակման առնչությամբ»,- նշել է Մհեր Մարգարյանը։
11:04 - 23 ապրիլի, 2021
Գուտերեշը նախազգուշացրել է աշխարհում վերջին 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկման մասին



 |armenpress.am|

Գուտերեշը նախազգուշացրել է աշխարհում վերջին 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկման մասին |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է, որ աշխարհի երկրները կարող են բախվել վերջին 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկմանը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, Գուտերեշն այս մասին ասել է Նոբելյան մրցանակի համաժողովի նիստում: «Կորոնավիրուսային համաճարակի սոցիալական և տնտեսական հետեւանքները հսկայական են, եւ դրանք շարունակում են ուժեղանալ։ Ոչ մի պատվաստանյութ չի կարող շտկել վնասը, որն արդեն հասցվել է ։ Մենք կանգնած ենք ութ տասնամյակների ընթացքում խոշորագույն գլոբալ  ռեցեսիայի առջև», - ասել է Գուտերեշը: Նրա խոսքով ՝ այժմ մոլորակի վրա աճում է ծայրահեղ աղքատությունը, սովի վտանգ կա: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ երկրները չեն կարողացել միավորվել կորոնավիրուսի նետած մարտահրավերի դեմ: «Համաճարակը ճգնաժամ է, որը ոչ մի այլ բանի նման չէ: Նրա օրոք աշխարհը բախվում է ընդհանուր թշնամու հետ ։ Ցավոք, երկրների կառավարությունները համատեղ պատասխան չձեռնարկեցին այդ գլոբալ սպառնալիքին», - կարծում է ՄԱԿ-ի ղեկավարը։
21:31 - 11 դեկտեմբերի, 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո
 |tert.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Երևանին և Բաքվին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ երկարատև խախաղության հասնելու համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որպեսզի կարողանան կայուն կարգավորման հասնել: Նա նաև կոչ է անում Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին և ժողովուրդներին կանգնել երկխոսության ճանապարհին, որը տարածաշրջանում բերում է խաղաղության, կայունության և բարգավաճման»,- ասել է Դյուժարիկը: Գլխավոր քարտուղարը ողջունել է հրադադարի մասին նոյեմբերի 9-ի հայտարարությունը և կոչ արել «բոլոր կողմերին շարունակել իրագործել հայտարարության դրույթները, ինչպես նաև միջազգային պարտավորվածությունները, մասնավորապես՝ միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների պահպանման ոլորտում»:  
22:34 - 04 դեկտեմբերի, 2020
Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները
 |tert.am|

Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված հնարավոր քայլերի իրականացումը ռուս խաղաղապահների, Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:«Անտոնիու Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների ձեռք բերման հարցում: Զրուցակիցները դիտարկել են տարածաշրջանում հումանիտար խնդիրների կարգավորմանն աջակցելուն ուղղված ՄԱԿ-ի համակարգերի կազմակերպման հնարավորությունները՝ Ադրբեջանի, Հայաստանի և ռուս խաղաղապահների հետ համագործակցությամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
23:12 - 03 դեկտեմբերի, 2020