Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր՝ ընտրված «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին։ 1999 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետը։ 2002 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։ 2003 - 2004 թվականներին աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում, որպես ֆինանսական վերլուծաբան։ 2004 թվականին եղել է հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։

2004 - 2006 թվականներին աշխատել է «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, 2006 - 2008 թվականներին նույն պաշտոնը ստանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։ 2009 - 2017թթ. աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ։ 2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար։ 2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: 2018 թվականի փետրվարի 19-ին ԼՀԿ կառավարման խորհրդի նիստում ընտրվել է ԼՀԿ փոխնախագահ։

2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2018 թվականի հունիսի 12-ին, դեմ լինելով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, հրաժարական է ներկայացրել նախարարի պաշտոնից։ Հունիսի 21-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը և վերջինս շարունակել է պաշտոնավարել։ 2018 թվականի նոյեմբերի 14-ին հրաժարական է տվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: ԼՀԿ համապետական ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում: 

2020թ. դեկտեմբերի 2-ին նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար:

Վեթթինգը պետք էր անել մեկ տարի առաջ. Մանե Թանդիլյան |lragir.am|

Վեթթինգը պետք էր անել մեկ տարի առաջ. Մանե Թանդիլյան |lragir.am|

aysor.am։ Արտառոց իրավիճակ է և կան բազմաթիվ հարցեր, որոնք Ազգային ժողովի տիրույթում կարող են քննարկվել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն՝ անդրադառնալով իրենց խմբակցության նախաձեռնությամբ մայիսի 22-ին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստին։ «Ըստ էության, մենք իշխանությունների կողմից գործողություն չենք տեսել։ Հայտարարվում է անցումային արդարադատության մասին, վեթթինգի ինստիտուտի մասին նշվեց, բայց մենք որևէ քայլ այդ ուղղությամբ չենք տեսել։ Նույն վեթթինգը կարելի էր անել իշխանափոխության հենց հաջորդ օրը, մենք պետք է դա անեինք ու հետո սկսեին դատական պրոցեսները, որոնք հիմա ընթանում են երկրում», - հայտարարեց Թանդիլյանը։ Պատգամավորի խոսքով, միամտություն է կարծել, որ դատական համակարգն ինքն իրեն պետք է փոխվեր։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը դատարանների դեմ Փաշինյանի կոչով իրականացված ակցիայի հետ կապված մտավախություններ ունի. «Այն, ինչ իրականացվեց, կարող է օգտագործվել մեր պետության դեմ, օրինակ՝ Եվրոպական դատարաններում։ Եվ այդ մասին հայտարարեց նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ Ես չեմ ուզենա, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը հասնի Եվրոպական դատարան ու որոշում կայացնեն մեր դեմ։ Մենք դա էինք ասում, որ մի տվեք այդ հաղթաթուղթը Քոչարյանի պաշտպանական խմբին»։
10:25 - 21 մայիսի, 2019
Ակնհայտորեն ունենք քաղաքականության ու բիզնեսի միախառնում. Մանե Թանդիլյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին |lragir.am|

Ակնհայտորեն ունենք քաղաքականության ու բիզնեսի միախառնում. Մանե Թանդիլյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին |lragir.am|

lragir.am: ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ հարցին: Նրա խոսքով՝ Լուսավոր Հայաստան խմբակցությունը չի քննարկել ՔՈ կուսակցության դիմումի հարցը: «Իսկ ընդհանուր առմամբ մեր կուսակցությունը միշտ էլ որոշում է հայտնել առ այն, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է հստակ տարանջատված լինեն շատ պարզ պատճառով: Քաղաքականության մեջ բիզնեսի առկայությունը, երբ որ դա միախառնված է, ստացվում է այն պատկերը, ինչ ունենք այսօր ԱԺ-ում: Այս քննարկումների արդյունքում դուք տեսաք: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, մի տնտեսվարողի շահերի համար աշխատում է մի ամբողջ խմբակցություն, հատկապես տվյալ պատգամավորը հանդիսանում է սեփականատեր: Մենք չգիտես ինչու սեփականատերը և օլիգարխը տարանջատեցինք մինչև ԱԺ ընտրությունները, բայց ուզում է սեփականատեր լինի, միևնույն է, քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի, որովհետև ակնհայտորեն ստացվում է, որ իր քաղաքական դիրքորոշումն ազդում է տվյալ ոլորտի քաղաքականության վրա: Այս պարագայում մենք ականատես եղանք բիզնեսի և քաղաքականության միախառնմանը»,- ասաց նա: Ըստ Թանդիլյանի՝ բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնելը դեռևս չի համարվում շահերի փոփոխություն: Նա շարունակում է ունենալ բիզնես շահեր տվյալ ոլորտի տնտեսվարման մեջ: Եվ տվյալ քաղաքական ուժն ակնհայտորեն շարունակում է լոբբինգ անել այդ տնտեսվարողի շահերը: «Ավելին ասեմ՝ երբ ԱԺ ամբոինից հնչում է, որ Արմավիրում, թե որտեղ գործարան եմ բացում, ակնհայտորեն մարդը հայտարարում է այն մասին, որ փաստացի զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Եվ այս ինքնախոստովանությունը բերում է այն համոզման, որ ակնհայտորեն ունենք քաղաքականության ու բիզնեսի միախառնում»,- ասաց նա: Թանդիլյանի խոսքով՝ նման դեպքերում մարդուն խորհրդարան չթողնելու համար պետք է նրան որպես պատգամավորի թեկնածու գրանցելիս այդ հարցին անդրադառնալ: Անդրադառնալով երկրի ղեկավարության դիրքորոշմանն այս հարցին, Մանե Թանդիլյանն ասաց, որ եթե գնում են գործարանների բացմանը, ակնհայտ իմանալով, որ այդ քայլն անում ես այդ ժամանակ գործող պատգամավորի հետ, հետևաբար խթանում է կամ դե ֆակտո ցույց ես տալիս, որ այդտեղ խնդիր չկա: Նա նշեց, որ նկատի ունի վաչապետին:
17:07 - 30 ապրիլի, 2019
Մանե Թանդիլյանը Հարկային օրենսգրքի փաթեթում փոփոխությունների առաջարկներ է ներկայացրել

Մանե Թանդիլյանը Հարկային օրենսգրքի փաթեթում փոփոխությունների առաջարկներ է ներկայացրել

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքի փաթեթում փոփոխություններ անելու առաջարկներ է ներկայացրել:  Վերջինս ֆեյսբուքյան իր էջում այդ մասին գրառում է կատարել․  «Կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը ցավոք չունի տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ նախադրյալները և այն ընդամենը փոքր հնարավորություն է տալու ունենալ որոշակի դրական տեղաշարժեր տնտեսության մեջ: Կարևորելով ամբողջովին նոր Հարկային օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը, պետք է արձանագրել, որ ներկայացված նախագծում առկա են որոշ դրական փոփոխություններ, սակայն առկա են նաև մտահոգիչ դրույթներ, որոնք լրացուցիչ խնդիրներ են ստեղծելու տնտեսության համար: Այդ խնդիրներին լուծում տալու համար, կառավարությանն առաջարկում եմ իր ներկայացրած հարկային օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները՝ • Միկրոձեռնարկատիրական համակարգի տարածում Երևանում առևտրով զբաղվողների վրա, որը որպես բացառություն է նշված նախագծով:• Հանրային սննդի ոլորտի կողմից այլ գործունեությամբ զբաղվելու դեպքում 20% հարկի չեղարկում՝ այլ գործունեությունը հանրային սննդի փաստացի գործունեության վայրում իրականացնելու դեպքում: • Ակցիազային հարկի տարեկան 4% բարձրացման վերացում, որը բերելու է մի շարք ապրանքների գների բարձրացման: • Գինեգործության ոլորտի խրախուսման նպատակով՝ գինու ակցիզային հարկի կիսով չափ կրճատում: • Ֆինանսական ոլորտի ներկայացուցիչների պետական տուրքի բարձրացման քննարկում նախագծի շրջանակներից դուրս` որպես ԿԲ նախաձեռնություն: Վերոնշյալ առաջարկների արդյունքում բյուջետային հնարավոր կորուստների ծածկման համար առաջարկում եմ դիտարկել՝ - Անշարժ գույքի հարկի որոշակի ավելացում 40 մլն դրամից ավել կադաստրային արժեք ունեցող գույքերի համար:- Վիճակախաղերի, շահումով խաղերի պետական տուրքի ավելի բարձրացում առաջարկվող 20%-ի փոխարեն: Այս առաջարկների ընդունումը հնարավորություն կտա առանց էական խոչընդոտների որոշակի ակտիվություն ապահովել տնտեսությունում՝ չվնասելով բյուջետային եկամուտների հավաքագրմանը: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է արդեն այսօր ակտիվորեն սկսելով նոր Հարկային օրենսգրքի մշակումը, առանց որի անհնար է ակնկալել լուրջ տնտեսական զարգացում:    
06:40 - 13 ապրիլի, 2019
Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացումը որևէ առընչություն չունի հարկային բարեփոխումների հետ. Մանե Թանդիլյան

Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացումը որևէ առընչություն չունի հարկային բարեփոխումների հետ. Մանե Թանդիլյան

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացումը որևէ առընչություն չունի հարկային բարեփոխումների հետ: Այդ ոլորտի պատասխանատուն հանդիսանում է կենտրոնական բանկը և անտրամաբանական է ֆինանասական վերահսկողության շրջանակներում ներկայացվող առաջարկը ներկայացնել կառավարության հարկային բարեփոխումների շրջանակներում: Ոլորտի վերաբերյալ կենտրոնական բանկի մտահոգությունները, լուծման ուղիները միանշանակ անհրաժեշտ է քննարկել և իրականացնել բարեփոխումներ այդ ոլորտներում: Հետևաբար, առաջարկում եմ կառավարությանը հարկային բարեփոխումների փաթեթից հանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ֆինանսական հաստատություններին վերաբերյալ փոփոխությունների մասը և այդ հարցը խորհրդարանում քննարկել որպես կենտրոնական բանկի կողմից առանձին ներկայացվող առաջարկ՝ ոլորտում առկա խնդիրների լուծման համատեքստում»:  
10:17 - 10 ապրիլի, 2019
Պատգամավորները կստեղծեն խորհրդարանական հանձնաժողովին կից աուդիտի եւ վերստուգման ենթահանձնաժողով |news.am|

Պատգամավորները կստեղծեն խորհրդարանական հանձնաժողովին կից աուդիտի եւ վերստուգման ենթահանձնաժողով |news.am|

news.am: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովին կից աուդիտի եւ վերստուգման ենթահանձնաժողովի ստեղծումը մի քանի նպատակ է հետապնդում։ Այս մասին ապրիլի 9-ին խորհրդարանի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ «Այս ենթահանձնաժողովի նպատակն է պետական եւ տեղական բյուջեների կատարման արդյունավետության բարձրացումը սեփականության վերահսկողության ոլորտում, ինչպես նաեւ եկամուտների եւ փոխառությունների արդյունավետության բարձրացումը, հասարակությանը ժամանակին եւ անկանխակալ իրազեկումը»,- պարզաբանել է Թանդիլյանը։ Արդյունքում՝ խորհրդարանական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց աուդիտի եւ վերստուգման ենթահանձնաժողովի ստեղծման առաջարկությանը։
07:51 - 09 ապրիլի, 2019
«Ուզում ես ինչ-որ բան ասել, խնդրիր տղամարդուն, ուզում ես ինչ-որ բան անել, խնդրիր կնոջը». Մանե Թանդիլյան |tert.am|

«Ուզում ես ինչ-որ բան ասել, խնդրիր տղամարդուն, ուզում ես ինչ-որ բան անել, խնդրիր կնոջը». Մանե Թանդիլյան |tert.am|

ԱԺ-ում օրենսդիր մարմնի և ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամբ կայացած «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը իր բացման խոսքը սկսեց հասարակական-քաղաքական գործիչ Մարգարիտ Թետչերի խոսքերով: «Երբ ուզում ես ինչ-որ բան ասել, խնդրիր տղամարդուն, երբ ուզում ես ինչ-որ բան անել, խնդրիր կնոջը»,-մեջբերեց պատգամավորը: «Ես զարմացել էի, որ խոշոր հասարակական-քաղաքական գործիչ Մարգարիտ Թետչերն ինձ հետ համակարծիք է, որովհետև սա իմ անցած ուղու փորձառությամբ՝ կարմիր թելով ինձ հետ եկող ճշմարտություն է, և զարմացել, թե ինչու սա տեսանելի, գնահատելի չէ»,-ասաց նա: Մանե Թանդիլյանը նկատեց, որ կանայք խոսելու փոխարեն գործ են անում: «Դրա վառ ապացույցն էր վերջերս Ազգային ժողովում նախորդ նիստերից մեկի քննարկումը, երբ պատգամավորները մեկը մյուսին կոռեկտության կոչ էին անում, իսկ կանայք ուղղակի կոռեկտ էին առանց կոչերի»,-նշեց նա: Ըստ նրա` պետական կառավարման գործում կանանց որակյալ մասնակցությունը, հավասարակշռված մասնակցությունը բերելու է պետության զարգացմանը: «Մեզ հաճախ ասում են, թե կինն ընտանիքի սյուն է, պահապան է, իսկ պետությունն ի՞նչ է, ես վերաբերվում եմ պետությանը որպես ընտանիք»,-ասաց նա և նշեց, որ այն պետությունները, որտեղ կանանց ներգրավվածությունը հավասարակշռված է, ունեն զարգացման բարձր մակարդակ: tert.am
13:47 - 08 մարտի, 2019