ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

ՀՀ-ի և ԵԱՏՄ երկրների միջև հունվար-սեպտեմբերին ապրանքաշրջանառությունը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 տոկոսով. վարչապետ

ՀՀ-ի և ԵԱՏՄ երկրների միջև հունվար-սեպտեմբերին ապրանքաշրջանառությունը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 տոկոսով. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Վերջինիս մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջնորդները` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը: Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկիր Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը: ԵԱՏՄ երկրների առաջնորդներին Բիշքեկի Ալա-Արչա պետական կեցավայրում դիմավորել է Ղրղզստանի նախագահը, որից հետո տեղի է ունեցել համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: Նախ կայացել է նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հարգելի անդամներ, Պատվիրակությունների հարգելի անդամներ, Ուրախ եմ ողջունելու ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի եզրափակիչ նիստում։ Թույլ տվեք երախտագիտությունս հայտնել նախագահող կողմին և անձամբ Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին` ավանդական հյուրընկալության և այսօրվա հանդիպման կազմակերպման, ինչպես նաև Ղրղզստանի նախագահության ընթացքում նախանշված առաջնահերթ ոլորտների, նպատակների և խնդիրների իրականացման համար: Անկեղծորեն ողջունում եմ նաև Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին և ցանկանում հայտնել Հայաստանի Հանրապետության՝ դիտորդ երկրների հետ համատեղ նախագծերի իրականացման շրջանակներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։ Մինչ հանդիպման օրակարգային առանցքային հարցերին անդրադառնալը, նշեմ, որ վերջին տարիներին ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացումն ընթանում է ոչ դյուրին պայմաններում։ Ներկա իրավիճակն, իհարկե, ազդում է Միության բոլոր անդամ-պետությունների հիմնական տնտեսական ցուցանիշների վրա, և բոլորիս համար այս դժվարին պահին պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք, որպեսզի առավելագույնի հասցնենք եվրասիական ինտեգրման ներգործությունը՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները։ Չնայած ստեղծված իրավիճակին, ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ փոխադարձ առևտրում աճի միտում կա։ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար և 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 80 տոկոսով։ Հարգելի գործընկերներ, Ի շարունակություն նեղ ձևաչափով օրակարգային առանցքային հարցերի շուրջ մեր քննարկումների՝ ցանկանում եմ բարձրաձայնել տնտեսական միության համար արդիական մի շարք հարցեր։ Եվրասիական տարածաշրջանում տնտեսական ինտեգրման կարևոր տարր է արդյունաբերական համագործակցությունը, և մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը՝ բոլոր խոստումնալից ձեռնարկումները խթանելու համար։ Այս համատեքստում այսօր մենք գործարկում ենք արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության նոր մեխանիզմ։ Համոզված եմ, որ այս ֆինանսավորման գործիքը կնպաստի մեր պետությունների տեխնոլոգիական զարգացմանը։ Հանձնաժողովի հետ միասին մենք սկսել ենք իրականացնել ճանապարհային քարտեզը՝ կլիմայական օրակարգի շրջանակներում: Հայաստանի համար հատկապես արդիական է «կանաչ» տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի պահպանության թեման։ Զարգացնելով «կանաչ» էներգիան՝ Հայաստանն ակտիվորեն յուրացնում է վերականգնվող էներգիայի աղբյուրներ։ Իրականացվում են միջոցառումներ մետաղագործական արդյունաբերության դեկարբոնիզացման ուղղությամբ։ Մենք ամեն կերպ խրախուսում ենք էլեկտրական տրանսպորտի օգտագործումը։ Գործընկերներ, Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել պարենային անվտանգության խնդիրների վրա։ Այս տեսանկյունից, ընթացիկ տարում ԵԱՏՄ անդամ-երկրների ներքին շուկաների կայունությունն ապահովելու նպատակով կազմվել են գյուղատնտեսական կարևոր ապրանքների ինդիկատիվ հաշվեկշիռներ։ Սա արդյունավետ գործիք է Միության ներսում փոխադարձ մատակարարումների կարիքներն ու հնարավորություններն արագ որոշելու համար։ Նշեմ նաև Հանձնաժողովի աշխատանքը ներդրումային ագրոարդյունաբերական նախագծերի պորտֆելի ձևավորման ուղղությամբ, ինչը կարող է արդյունավետ գործիք դառնալ համագործակցության զարգացման և ներմուծման փոխարինման համար։ Եվրասիական օրակարգի հաջող իրականացման տեսանկյունից չափազանց կարևոր է բոլոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ գտնելը։ Այս առումով, հայկական կողմն առաջնահերթ է համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։ Մասնավորապես, մեզ համար զգայուն խնդիր է մնում գազի ընդհանուր շուկայի ձևավորումը։ Կառուցողական երկխոսության և փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով գնալու շնորհիվ հաջողվեց ապահովել գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային համաձայնագրի նախագծի պատրաստվածության բարձր մակարդակ։ Սակայն, հաշվի առնելով գործընթացի բարդությունը, էներգետիկ ոլորտում երկրների տարբեր հնարավորություններն ու շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունից ելնելով, մի շարք չլուծված խնդիրներ են մնում։ Մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել՝ կոնսենսուսի հասնելու և չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու համար՝ Միության ընդհանուր գազի շուկայի առավելություններն ու ներուժը լիովին օգտագործելու նպատակով։ Հարգելի գործընկերներ, Նշեմ, որ ընթացիկ տարվա արդյունքներով Հանձնաժողովն անդամ-պետությունների կառավարությունների հետ միասին բարձր մակարդակի աշխատանք է ցուցաբերել Միության ներքին շուկայի հավասարակշռման ուղղությամբ՝ ապահովելով ազգային և վերազգային շահերի պատշաճ համադրումն այս ոչ դյուրին ժամանակաշրջանում։ Իր հերթին, վերազգային կարգավորման առաջնահերթ ոլորտների՝ տեղեկատվական անվտանգության պատշաճ մակարդակով իրականացված թվային վերափոխումը կստեղծի հիմքեր Միության անդամ-պետությունների միջև վստահության համար: Շարունակելով ինտեգրված տեղեկատվական համակարգի անցումը թվային հարթակի՝ մենք կկարողանանք ստեղծել անհրաժեշտ պայմաններ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն ապահովող ամուր ենթակառուցվածք ձևավորելու համար։ Այս համատեքստում, մենք տեսնում ենք Միության ներքին շուկայի զարգացման նոր առաջնահերթությունները մատնանշող համակարգային փաստաթղթի մշակման մեծ պահանջարկ։ Կարծում եմ, որ այդպիսի փաստաթուղթը հնարավորություն կտա բացահայտել մեր ներքին շուկայի ողջ ներուժը՝ դարձնելով այն ավելի ամուր։ Մեր համագործակցության մեկ այլ կարևոր ուղղություն եմ համարում ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների ու միավորումների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։ Չինաստանի հետ առևտրատնտեսական համաձայնագրի իրականացումը, Իրանի, Սինգապուրի և Սերբիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի, Հնդկաստանի և Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ շարունակվող բանակցությունները լրացուցիչ խթան կհաղորդեն Միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացին։ Դա իր հերթին կբերի ԵԱՏՄ ապրանքների արտահանման ծավալների ավելացմանը, արտաքին շուկաների դիվերսիֆիկացմանը, ներդրումների ներգրավմանը և երրորդ երկրների հետ միջազգային տնտեսական գործընկերության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը։ Համաշխարհային տնտեսական ճարտարապետության մեջ հաջողությամբ ինտեգրվելու և երրորդ երկրների հետ փոխշահավետ կապեր հաստատելու համատեքստում մեծ նշանակություն ենք տալիս 2023 թ. ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղություններին։ Այս փաստաթուղթը յուրատեսակ «արտաքին տնտեսական ռազմավարություն» է և խոսում է հաջորդ տարվա համագործակցության լայն ոլորտների մասին։ Հանդիպման հարգելի մասնակիցներ, Անկասկած կարելի է արձանագրել, որ մեր համատեղ ջանքերը բերում են գործնական արդյունքների, և մենք զգում ենք ինտեգրման դրական ազդեցությունը, ինչը հնարավոր է դառնում Միության անդամ երկրների լավ համակարգված փոխգործակցության շնորհիվ։ Անցնող տարին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համար դարձավ հոբելյանական։ Այս տասը տարիների ընթացքում այն, անշուշտ, դարձավ Միության անդամ երկրների համար մի շարք կարևոր որոշումների նախաձեռնողը։ Այս կապակցությամբ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հանձնաժողովի բոլոր անդամներին՝ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ, Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում իրենց արժանի ավանդի համար։ Եզրափակելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորին 2022 թվականին ակտիվ համագործակցության համար և հաջողություն մաղթել Միության մարմիններում նախագահությունը ստանձնած ռուսական կողմին։ Օգտվելով առիթից՝ թույլ տվեք ևս մեկ անգամ հաստատել հայկական կողմի հավատարմությունը ԵԱՏՄ մասին պայմանագրի հիման վրա ամրագրված սկզբունքներին ու նպատակներին և բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության պատրաստակամությունը՝ ի շահ եվրասիական ինտեգրման հետագա խթանման։ Շնորհակալություն ուշադրության համար»։ Նիստի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ընթացիկ խնդիրները, նախանշվել են ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման, ապրանքների և ծառայությունների միասնական շուկայի գործունեության բարելավման ուղիները։ Քննարկվել և հաստատվել են էներգետիկայի և առևտրի ոլորտներին վերաբերող մի քանի որոշումներ: Որոշում է կայացվել մեկնարկել ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցային գործընթաց: Ռուսական կողմը ներկայացրել է 2023 թվականին ԵԱՏՄ-ում իր առաջիկա նախագահության հիմնական առաջնահերթությունները:
14:09 - 09 դեկտեմբերի, 2022
Ամեն կերպ խրախուսում ենք էլեկտրական տրանսպորտի օգտագործումը. վարչապետը՝ ԵԱՏՄ նիստին

 |armenpress.am|

Ամեն կերպ խրախուսում ենք էլեկտրական տրանսպորտի օգտագործումը. վարչապետը՝ ԵԱՏՄ նիստին |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տարածաշրջանում տնտեսական ինտեգրման կարևոր տարր է արդյունաբերական համագործակցությունը, և ԵԱՏՄ երկրները պետք է կենտրոնացնեն իրենց ջանքերը՝ բոլոր խոստումնալից ձեռնարկումները խթանելու համար։ Բիշքեկում ընթացող Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Միության համար արդիական մի շարք հարցեր։ «Եվրասիական տարածաշրջանում տնտեսական ինտեգրման կարևոր տարր է արդյունաբերական համագործակցությունը, և մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը՝ բոլոր խոստումնալից ձեռնարկումները խթանելու համար։ Այս համատեքստում այսօր մենք գործարկում ենք արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության նոր մեխանիզմ։ Համոզված եմ, որ այս ֆինանսավորման գործիքը կնպաստի մեր պետությունների տեխնոլոգիական զարգացմանը»,- ընդգծեց վարչապետը: Փաշինյանը նշեց նաև, որ ԵՏՀ հետ միասին սկսել են իրականացնել ճանապարհային քարտեզը՝ կլիմայական օրակարգի շրջանակներում: «Հայաստանի համար հատկապես արդիական է «կանաչ» տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի պահպանության թեման։ Զարգացնելով «կանաչ» էներգիան՝ Հայաստանն ակտիվորեն յուրացնում է վերականգնվող էներգիայի աղբյուրներ։ Իրականացվում են միջոցառումներ մետաղագործական արդյունաբերության դեկարբոնիզացման ուղղությամբ։ Մենք ամեն կերպ խրախուսում ենք էլեկտրական տրանսպորտի օգտագործումը»,- եզրափակեց Փաշինյանը:  
13:59 - 09 դեկտեմբերի, 2022
Աշխատանքային միգրանտների համար ստեղծվել է «Աշխատանք ԵԱՏՄ»-ում թվային հավելվածը

 |armenpress.am|

Աշխատանքային միգրանտների համար ստեղծվել է «Աշխատանք ԵԱՏՄ»-ում թվային հավելվածը |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը» ստեղծել է «Աշխատանք ԵԱՏՄ»-ում թվային հավելվածը, որն արդեն հասանելի է բոլոր շահառուների համար, որոնք հիմնականում աշխատանքային միգրանտներ են։  Այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ժամանակ, որը կազմակերպվել է «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության հարթակում և նվիրված Է ԵԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծերի մրցույթին։  «Հավելվածն արդեն հասանելի է IOS և Android համակարգերի համար: Այն ունի ավելի քան 18 ծառայություն, որից կարող են օգտվել աշխատանքային միգրանտները՝ մինչև աշխատանքի մեկնելը, աշխատանքի ժամանակ և դրանից հետո։ Այն շատ դինամիկ զարգանալու է, ունենք ճանապարհային քարտեզ, որը հաստատել է ՌԴ փոխվարչապետը»,- ասաց Սարգսյանը:  Նրա համոզմամբ՝ հավելվածը կունենան միլիոնավոր օգտատերեր, քանի որ աշխատանքային միգրացիան եվրասիական տարածքում մասշտաբային է: Առաջիկայում նպատակ ունեն ընդլայնել այս պրոդուկտը ԱՊՀ երկրների տարածքում:  «Հավելվածով թեթևացնում ենք միգրանտների կյանքը: Նրանք հնարավորություն կունենան հեռավար կարգով ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները՝ մինչև տվյալ երկիր տեղափոխվելը: Հավելվածում հնարավոր կլինի ստանալ միգրանտներին հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- նշեց Սարգսյանը:
15:36 - 30 նոյեմբերի, 2022
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի կոմիտեի համատեղ նիստին քննարկվել են ԵԱՏՄ զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի կոմիտեի համատեղ նիստին քննարկվել են ԵԱՏՄ զարգացման հեռանկարները

Այս տարին մեզ համար նշանակալից է, քանի որ նշում ենք ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ ՀՀ եւ ՌԴ միջեւ բարեկամության, համագործակցության ու փոխօգնության պայմանագրի 25-ամյակը: Այս իրադարձությունները նշանավորեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման ներկա փուլի սկիզբը, որոնք համապատասխանում են մեր ժողովուրդների կենսական շահերին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, այս մասին նոյեմբերի 10-ին ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը: Ողջունելով համատեղ նիստի մասնակիցներին՝ հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ այսօրվա հանդիպմանը կքննարկվեն խորհրդարանական համագործակցության շրջանակում ԵԱՏՄ զարգացման հեռանկարներն ու առաջնահերթությունները ներկա գլոբալ մարտահրավերների ժամանակաշրջանում, ինչպես նաեւ երկու երկրները կապող միակ ցամաքային անցակետի՝ Վերին Լարսի հետ կապված հարցեր: Նշելով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում անցակետի հետ կապված կրկին առաջացել են խնդիրներ՝ Վաղարշակ Հակոբյանը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում կկարողանան հստակ, մանրամասն եւ համահունչ ներկայացնել առաջադրված խնդիրները, գտնել ռացիոնալ լուծումներ ու նախանշել արդյունավետ եւ կառուցողական փոխգործակցության նոր վեկտորներ: Բանախոսն անդրադարձել է նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակին եւ Հայաստանի անվտանգության հետ կապված խնդիրներին: Մասնավորապես, ներկայացվել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետեւանքները: ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեւը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկու երկրների միջեւ առկա է արդյունավետ համագործակցության դրական փորձ: Երկու երկրների միջեւ դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունները հիմնված են բարեկամության դարավոր ավանդույթների, եղբայրական սերտ կապերի եւ փոխադարձ աջակցության վրա: Նա եւս համոզմունք է հայտնել, որ առաջացած խնդիրներին համատեղ քննարկման արդյունքում կտրվեն համապատասխան լուծումներ: Համատեղ նիստի ավարտից հետո Վաղարշակ Հակոբյանը եւ Կազբեկ Տայսաեւը հանդես են եկել հայտարարություններով՝ լրագրողներին ներկայացնելով նիստի ընթացքում քննարկված հարցերը:
15:40 - 10 նոյեմբերի, 2022
Հայաստանի դերակատարումը ԵԱՏՄ-ում մեծանում է, կարիք կլինի վերանայել կառույցի բյուջեի բաշխումը. Քերոբյան |armenpress.am|

Հայաստանի դերակատարումը ԵԱՏՄ-ում մեծանում է, կարիք կլինի վերանայել կառույցի բյուջեի բաշխումը. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը 2021-ի կեսից ԵԱՏՄ բյուջե վճարած և ստացած մաքսատուրքերի առումով արդեն գտնվում է դոնորի կարգավիճակում, այսինքն՝ ավելի շատ տալիս է, քան ստանում, մոտ ապագայում կարիք կլինի միության բյուջեի վերաբաշխում կատարել: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Հայաստանն անցյալ տարվա կեսերից ԵԱՏՄ բյուջե վճարած և ստացած մաքսատուրքերի առումով արդեն գտնվում է դոնորի կարգավիճակում: Այսինքն՝ մենք ավելի շատ տալիս ենք, քան ստանում ենք: Քննարկումներ են գնում, և ԵԱՏՄ նիստի ընթացքում մեր վարչապետն էլ նշեց, որ կարիք կլինի մոտ ապագայում վերանայել ԵԱՏՄ բյուջեի բաշխումը: Ըստ էության, մենք, լինելով ավելի փոքր երկիր, հանդիսանում ենք բավականին խոշոր դոնոր, և կարիք կա, որ մի քիչ ավելի արդար բաշխման ճանապարհով գնանք»,-ասաց Քերոբյանը: Հայաստանը բավականին ակտիվացրել է սեփական ծրագրերը ԵԱՏՄ-ում, այսինքն՝ ավելի շատ նախաձեռնություններով է հանդես գալիս, փորձում իր դերը կառույցում ավելի ուժեղացնել: Նախարարի գնահատմամբ՝ այն, որ Հայաստանի դերը, հեղինակությունը բարձրանում է ԵԱՏՄ-ում, անզեն աչքով էլ նկատելի է: «Բազմաթիվ հարցերում Հայաստանի առաջարկները որոշիչ են դառնում: Շատերն են մեր առաջարկներին ականջալուր լինում: Մեր դերակատարումը ԵԱՏՄ-ում մեծանում է»,- նշեց նախարարը: Աշխատանքներ են նաև տարվում, որ հայկական ընկերությունների արտադրանքներն ընդգրկվեն եվրասիական արդյունաբերական ապրանքների ռեեստրում:
11:03 - 03 նոյեմբերի, 2022
Հաստատվել են ԵԱՏՄ Միասնական դեղագրքի նոր փոփոխությունները

Հաստատվել են ԵԱՏՄ Միասնական դեղագրքի նոր փոփոխությունները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել ԵԱՏՄ Դեղագրքի փոփոխություններին, որոնք դեղերի որակի գնահատման միասնական մոտեցում են սահմանում Միության անդամ պետությունների համար։ Դրանք ուժի մեջ կմտնեն 2023թ. ապրիլի 1-ից։ ԵԱՏՄ ընդհանուր շուկայում նախկինում գրանցված դեղարտադրողները պետք է մինչև 2026թ հունվարի 1-ը  դեղերի որակի վերաբերյալ նորմատիվ իրավական փաստաթղթերը համապատասխանեցնեն Միասնական դեղագրքին։ Փոփոխությունները ներառում են 144 նոր ընդհանուր դեղագործական հոդվածներ, ինչպես նաև՝ նախատեսում են որոշ փոփոխություններ արդեն գործող ընդհանուր հոդվածներում: Ընդհանուր դեղագրության հոդվածները ներառում են դեղերի որակի փորձարկման մեթոդների և ընթացակարգերի նկարագրություններ, տարբեր տեսակի դեղաձևերի (հաբեր, կապսուլաներ, քսուքներ, աերոզոլներ և այլն), ինչպես նաև՝ դեղերի փաթեթավորման պահանջներ, որոնք անհրաժեշտ են՝ հաստատելու դրանց պատշաճ որակն ու արդյունավետությունը: Դեղագրության հոդվածները (մենագրությունները) պատրաստվել են ԵԱՏՄ Դեղագրության կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով Միության պետությունների Ազգային դեղագրքերը։ Բացի կոմիտեի անդամներից՝ աշխատանքին մասնակցել են անալիտիկ քիմիայի, մոլեկուլային կենսաբանության և մանրէաբանության, դեղագործական վերլուծության փորձագետներ։ Այժմ ԵԱՏՄ Դեղագրության կոմիտեն պատրաստել է ավելի քան 70 ընդհանուր դեղագրության հոդվածի (մենագրության) նախագիծ՝ ԵԱՏՄ Դեղագրության երրորդ մասի համար։ Այս նախագծերի նախնական քննարկմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով։ Նշենք, որ ԵԱՏՄ Դեղագիրքն աշխարհում 90-ից ավելի ազգային դեղագրքերից երկրորդ տարածաշրջանային դեղագրությունն է՝ ներառված է այն համաշխարհային դեղագրքերի ցանկում, որը վարում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Հիշեցնենք, որ դեռևս 2017թ մայիսի 6-ից Եվրասիական տնտեսական միության երկրներում դեղարտադրության բոլոր փուլերը՝ մշակում, արտադրություն, դեղագործական արտադրանքների կլինիկական և նախակլինիկական փորձարկումներն իրականացվում էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած որոշումներին համապատասխան:  
13:39 - 28 հոկտեմբերի, 2022
ԵԱՏՄ-ՀՀ ապրանքաշրջանառությունը հունվար-օգոստոսին հասել է 2,8 մլրդ դոլարի. վարչապետի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ԵԱՏՄ-ՀՀ ապրանքաշրջանառությունը հունվար-օգոստոսին հասել է 2,8 մլրդ դոլարի. վարչապետի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։ Նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովը և առցանց ռեժիմով՝ Կուբայի Հանրապետության վարչապետ Մանուել Կրուսը։ Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ, Նիստի հարգելի մասնակիցներ, Անկեղծորեն ուրախ եմ Երևանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում Ձեզ ողջունելու հնարավորության համար։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ղրղզստանցի գործընկերներին Միության մարմիններում հաջող նախագահության և այսօրվա օրակարգի մշակման ուղղությամբ ջանքերի համար և բոլորիս մաղթել կառուցողական ու արգասաբեր աշխատանք: Ողջունում եմ նաև Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Նիգմատի Արիպովին և ևս մեկ անգամ վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ զարգացնելու դիտորդ պետությունների հետ համագործակցությունը համատեղ ծրագրերի իրագործման շրջանակում: Հարգելի գործընկերներ, Շարունակելով երեկ նեղ ձևաչափով օրակարգի առանցքային հարցերի շուրջ մեր ունեցած քննարկումները՝ կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք արդիական խնդիրների վրա։ Չնայած աշխարհում տիրող քաղաքական լարվածությանը և բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ Միությունը հետևողականորեն իրականացնում է ինտեգրացիոն օրակարգը՝ խորացնելով մեր երկրների միջև համագործակցությունը։ Համաշխարհային նոր և շարունակական մարտահրավերների պայմաններում ընթացիկ տարում մենք կարող ենք վստահորեն արձանագրել փոխադարձ առևտրի ոլորտում դրական արդյունքների և միտումների առկայությունը։ ԵԱՏՄ-ի կայացման գործընթացում մենք լուրջ հաջողությունների ենք հասել։ Ստեղծվել է տարողունակ ընդհանուր շուկա, նկատելիորեն աճել են փոխադարձ առևտրի ցուցանիշները։ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-օգոստոսին հասել է շուրջ 2,8 մլրդ ԱՄՆ դոլարի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74 տոկոսով։ Ընդ որում՝ Հայաստանից արտահանումն աճել է 2 անգամ, իսկ ներմուծումը` 58 տոկոսով։ Դրա հետ մեկտեղ, ԵԱՏՄ ընդհանուր շուկայի ընձեռած բոլոր հնարավորությունների դեպքում մենք պահպանում ենք նաև ազգային օրենսդրությունների առանձնահատկություններն ու պահանջները և, անհրաժեշտության դեպքում, ի պատասխան նոր մարտահրավերների, պաշտպանիչ միջոցներ ենք կիրառում մեր ներքին շուկաների համար։ Միևնույն ժամանակ, ինտեգրման առանցքային գաղափարի և սկզբունքի ապահովման՝ ԵԱՏՄ տարածքում 4 ազատությունների լիարժեք իրականացման ճանապարհին, մենք հետևողականորեն և նպատակաուղղված առաջ ենք շարժվում արգելքների վերացման ուղղությամբ։ Ժամանակակից իրողություններում խոչընդոտների վերացումը փաստացի ներքին շուկայի կայունության հարց է, որը չի կորցնում իր արդիականությունը։ Սա շարունակական գործընթաց է, որի արդյունավետությունն ու օպերատիվությունը շատ առումներով կախված են Միության անդամ պետությունների և մարմինների կանոնակարգված աշխատանքից, ինչպես նաև փոխզիջումային լուծումներ գտնելու պատրաստակամությունից։ Կարծում եմ՝ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ նշել, որ արդյունաբերական ոլորտը Միության տնտեսական համակարգի գլխավոր ոլորտներից է։ Ժամանակակից տնտեսական մարտահրավերների պայմաններում արդյունաբերական կոոպերացիան և համատեղ արտադրությունների զարգացումը, այդ թվում բարձր տեխնոլոգիական ոլորտում, թույլ կտան մեր երկրներին առավել մրցունակ լինել։ Ներմուծման փոխարինմանն ուղղված համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման համաձայնեցված քաղաքականության և մեխանիզմների մշակումը կդառնա մեր սեփական ապրանքների լիարժեք միասնական շուկայի ստեղծման գլխավոր պայմաններից մեկը։ Վստահ եմ, որ ֆինանսական ինստիտուտների ներուժի օգտագործումը և համատեղ ջանքերն առաջիկայում թույլ կտան գործնականում անցում կատարել Միությունում պահանջարկ ունեցող ապրանքների արտադրությանը։ Գործընկերներ, Մեկ այլ կարևոր և արդիական ուղղություն եմ համարում էլեկտրոնային առևտրի ոլորտը, որի մասնաբաժինն անընդհատ աճում է, քանի որ ժամանակակից աշխարհում թվային հարթակների զարգացումն անխուսափելի և մշտական գործընթաց է։ Համապատասխանաբար, էլեկտրոնային առևտրի ոլորտում արդյունավետ հարկաբյուջետային կարգավորումը մեզ համար գնալով ավելի արդիական է դառնում։ Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում կանոնակարգերի հնարավորինս շուտ ընդունումը և հաջորդիվ չհամաձայնեցված հարցերի քննարկումը՝ նպատակակետ երկրում հարկման սկզբունքների վրա հիմնված հուսալի կարգավորող համակարգ ձևավորելու նպատակով։ ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման շրջանակում մենք հանդես ենք գալիս տեղեկատվական համակարգերի զարգացման ժամանակակից լուծումների օգտին և պատրաստ ենք առավելագույնս ակտիվ ներգրավվել այդ գործընթացներին։ Վստահ եմ, որ ՏՏ ոլորտում հետևողական քայլերի ձևավորումը, որոնք նախատեսված են մինչև 2027 թվականը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման նպատակային ծրագրով, ռազմավարական հիմք կծառայի չափազանց բարձր պահանջարկ ունեցող թվային լուծումների հասնելու համար: Ինչ վերաբերում է էներգետիկ ոլորտում Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ճյուղային շուկաների ձևավորմանը, ապա դա դառնում է ոչ միայն ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթների կատարման խնդիր, այլև տնտեսական ինտեգրման ներուժի իրացման և արդյունաբերության ոլորտի լիարժեք զարգացման ռեսուրսային հարթակի անհրաժեշտ պայման։ Այս համատեքստում մենք պատրաստ ենք Միության բոլոր անդամ պետությունների շահերի հաշվի առնման և փոխըմբռնման վրա հիմնված կառուցողական երկխոսության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի որոշ դրույթների կարգավորման ուղղությամբ, որի իրականացումը թույլ կտա անդամ պետություններին ամբողջ ծավալով օգտվել գազի ընդհանուր շուկայի առավելություններից։ Հակառակ դեպքում, ԵԱՏՄ անդամ երկրները մինչև երկկողմ համաձայնագրերի ավարտը չեն կարողանա օգտագործել գազի ընդհանուր շուկայի ներուժը։ Իհարկե, սա շատ զգայուն թեմա է, և մեզ բոլորիս անհրաժեշտ է հասկանալ գնային հորիզոնի շրջանակը առնվազն միջնաժամկետ հեռանկարում։ Նիստի հարգելի մասնակիցներ, Այսօր ջերմոցային գազերի կրճատման կամ ածխածնային չեզոքության հարցերը հաստատուն կերպով մտել են ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական և առևտրային օրակարգեր՝ թելադրելով տնտեսական զարգացման ողջ մոդելի վերաիմաստավորման և դեպի ավելի կայուն ու ցածրածխածնային տնտեսության անցնելու քայլերն արագացնելու անհրաժեշտությունը։ Հռչակագրային ուղուց ավելի գործնականի անցնելու տեսանկյունից գոհունակությամբ ցանկանում եմ նշել կլիմայական օրակարգի շրջանակում ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցության ճանապարհային քարտեզի առաջին փաթեթի հաստատումը։ Որպես ներդրում կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման գլոբալ ջանքերում՝ մենք կամավոր կերպով իրականացնում ենք արտանետումների նվազեցման մի շարք միջոցառումներ՝ ըստ Փարիզյան համաձայնագրի դրույթների: Հարգելի գործընկերներ, Եզրափակելով՝ ցանկանում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ակտիվորեն համագործակցելու Միության անդամ բոլոր պետությունների հետ՝ ի շահ եվրասիական ինտեգրման առաջմղման: Վստահ եմ, որ այսօր ընդունված որոշումները կնպաստեն թե՛ եվրասիական ինտեգրման հետագա զարգացմանը և մեր քաղաքացիների բարեկեցության բարելավմանը, թե՛ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Հաշվի առնելով, որ միջկառավարական խորհրդի այսօրվա նիստը այս տարվա ամփոփիչ նիստն է, երախտագիտություն եմ հայտնում 2022 թ. համակարգված և հետևողական աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար։ Շնորհակալ եմ ուշադրության համար և խոսքը փոխանցում եմ Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Ակիլբեկ Ուսենբեկի Ժապարովին՝ ընդլայնված ձևաչափով նիստը վարելու համար»։ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, մասնավորապես՝ մինչև 2027 թ. ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման նպատակային ծրագիրը, ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ 2021 թ. իրականացված միջոցառումները: Խորհուրդն անդրադարձել է 2021 թ. ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի վիճակին, ներմուծման փոխարինման ուղղությամբ իրականացվող համատեղ նախագծերին, կլիմայական օրակարգի շրջանակում ԵԱՏՄ միջոցառումների առաջին փաթեթին, 2021 թ. ԵԱՏՄ երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման և գրանցման հարցերին և այլն: Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ԵԱՏՄ տարածքում գյուղմթերքի պահեստային վկայագրերի տրամադրման, շրջանառության և մարման կանոնների մասին Համաձայնագիրը, որը միտված է Միությունում էլեկտրոնային առևտրի զարգացմանը: Որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2023թ. փետրվարին, Ալմաթիում։
16:35 - 21 հոկտեմբերի, 2022
Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին

Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, ասել է. «Ողջունում եմ ձեզ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում։ Խորապես համոզված եմ, որ Խորհրդի ընթացիկ նիստը կնպաստի հետագա տնտեսական զարգացմանը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ընդլայնմանը և մեր երկրների տնտեսական անվտանգության ապահովման մեխանիզմների ամրապնդմանը։ Անկեղծորեն համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով մենք կկարողանանք վստահորեն առաջ շարժվել՝ նոր հնարավորություններ ստեղծելով կյանքի որակի բարելավման և մեր երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացման համար։ Կարևոր եմ համարում ընդգծել, որ ներկա պայմաններում, երբ մեր ժողովուրդները բախվում են նոր գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների, անհրաժեշտ է օգտագործել մեզ հասանելի բոլոր միջոցներն ու ռեսուրսները՝ համագործակցությունն ամրապնդելու, ընդունված որոշումները համակարգելու և արդյունավետ իրագործելու նպատակով։ Ուզում եմ նաև հույս հայտնել, որ այս հանդիպման արդյունքում՝ փոխադարձ շահերը լիակատար հարգելով և հաշվի առնելով, մենք կկարողանանք Եվրասիական տնտեսական տարածքի հետագա զարգացման ճանապարհին կատարել ևս մեկ վստահ քայլ առաջ։ Սրտանց մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք»:
13:29 - 21 հոկտեմբերի, 2022
Չնայած պատժամիջոցներին՝ ԵԱՏՄ-ի ռեսուրսային բազան ապահովում է միության կայունությունը. Միշուստին |aysor.am|

Չնայած պատժամիջոցներին՝ ԵԱՏՄ-ի ռեսուրսային բազան ապահովում է միության կայունությունը. Միշուստին |aysor.am|

aysor.am: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարծում է, որ համաշխարհային անկայունությունը և պատժամիջոցների ճնշումն արդեն դարձել են կյանքի անբաժանելի մասը, սակայն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ռեսուրսային բազան թույլ է տալիս ապահովել դրա կայունությունը։  ««Հնգյակի» երկրները օպերատիվ արձագանքում են տեղի ունեցող փոփոխություններին, համապատասխանաբար, որոշումներ են կայացվում քաղաքացիներին աջակցելու և մեր տնտեսությունների կայունությունն ապահովելու համար։ Համատեղ քայլերի դրական ազդեցությունն արդեն ակնհայտ է, ինչը հաստատվում է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներով։ Միևնույն ժամանակ, միության ռեսուրսային բազան թույլ է տալիս հույս դնել նրա անխափան գործունեության վրա նույնիսկ անկայունության և համապատասխան ռիսկերի ու մարտահրավերների պայմաններում, որոնց մենք բախվում ենք», - Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Եվրասիական միջկառավարական խորհրդի պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանն ասել է ՌԴ վարչապետը:
12:43 - 21 հոկտեմբերի, 2022
Վարչապետն արդիական է համարում ԵԱՏՄ-ի ներքին շուկայում խոչընդոտների վերացման հարցը |armenpress.am|

Վարչապետն արդիական է համարում ԵԱՏՄ-ի ներքին շուկայում խոչընդոտների վերացման հարցը |armenpress.am|

armenpress.am: Ժամանակակից իրողություններում ԵԱՏՄ-ի ներքին շուկայում առկա խոչընդոտների վերացման հարցը հենց ներքին շուկայի կայունության համար է, որը չի կորցնում իր արդիականությունը։ Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպմանը այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ԵԱՏՄ ընդհանուր շուկայի կողմից տրամադրվող բոլոր հնարավորությունների պարագայում անդամ պետությունները պահպանում են ազգային օրենսդրությունների առանձնահատկություններն ու պահանջները և, անհրաժեշտության դեպքում, ի պատասխան նոր մարտահրավերների՝ կիրառում են պաշտպանողական միջոցներ իրենց ներքին շուկաների համար։  Միաժամանակ, ինտեգրման առանցքային գաղափարի և սկզբունքի ապահովման, ԵԱՏՄ ազատ տարածության չորս սկզբունքների լիարժեք իրականացման ճանապարհին մենք հետևողականորեն և նպատակաուղղված առաջ ենք շարժվում արգելքների վերացման ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետն ընդգծեց, որ ժամանակակից իրողություններում խոչընդոտների վերացման հարցը ներքին շուկայի կայունության համար է, որը չի կորցնում իր արդիականությունը։ «Սա շարունակական գործընթաց է, որի արդյունավետությունն ու օպերատիվությունը մեծապես կախված է Միության անդամ պետությունների և մարմինների համակարգված աշխատանքից, ինչպես նաև փոխզիջումային լուծում գտնելու պատրաստակամությունից»,- եզրափակեց Փաշինյանը։
12:18 - 21 հոկտեմբերի, 2022
Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպումը |armenpress.am|

Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Երևանում հոկտեմբերի 21-ին մեկնարկեց  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպումը:  ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար ժամանել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը,  Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման աղբյուրներն ու մեխանիզմները, Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման, միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման հարցերը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջկառավարական խորհրդի անդամներին կտեղեկացնի գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախապատրաստման ընթացքի, ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման, Սուեզի ջրանցքի տնտեսական գոտում ռուսական արդյունաբերական գոտու գործունեության և այդ շրջանակներում ԵԱՏՄ երկրների մասնակցության հնարավորությունների մասին: Միջկառավարական խորհուրդը կքննարկի 2021 թվականին ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի վիճակը, ԵԱՏՄ պետությունների կողմից իրականացվող ներմուծման փոխարինման համատեղ նախագծերը, կլիմայական օրակարգի շրջանակներում ԵԱՏՄ միջոցառումների առաջին փաթեթը, 2021 թվականին ԵԱՏՄ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման հարցերը։ Միությունում գյուղատնտեսական մթերքների պահեստային սերտիֆիկատների էլեկտրոնային առևտուրը զարգացնելու նպատակով միջկառավարական խորհրդի նիստում նախատեսվում է համաձայնագիր ստորագրել՝ ԵԱՏՄ շրջանակներում նման վկայականների թողարկման (տրման), շրջանառության և մարման կանոնների մասին։ Միջկառավարական խորհրդի նիստում նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ շրջանակներում նման սերտիֆիկատների տրամադրման (տրամադրման), շրջանառության և մարման կանոնների մասին համաձայնագիր։
11:37 - 21 հոկտեմբերի, 2022
Փոխադարձ շահերի ըմբռնումը կարող է դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին. վարչապետը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

Փոխադարձ շահերի ըմբռնումը կարող է դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին. վարչապետը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում մեկնարկած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: Այն անցկացվում է նեղ և ընդլայնված կազմերով, այսօր տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Նիստին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Հայաստանի վարչապետը դիմավորել է ԵԱՏՄ անդամ երկրների գործընկերներին, ապա տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում: Նեղ կազմով նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի հյուրեր, Կառավարությունների հարգելի ղեկավարներ, Անկեղծորեն ուրախ եմ ողջունելու Ձեզ Հայաստանի մայրաքաղաքում, որտեղ մենք, կարելի է ասել ավանդաբար, անցկացնում ենք Եվրասիական միջկառավարական խորհրդի աշնանային նիստը։ Ցավով պիտի նշեմ, որ համաշխարհային տնտեսությունը դժվար ժամանակներ է ապրում. բազմաթիվ առևտրային, արդյունաբերական և լոգիստիկ կապեր, որոնք դեռ նոր էին սկսել վերականգնվել համավարակից հետո, այժմ նոր ցնցումների են ենթարկվում: Հարցականի տակ են հայտնվել նաև համաշխարհային տնտեսական համակարգի հիմնարար սկզբունքները։ Ներկայիս անկայուն տնտեսական իրողությունների պայմաններում կասկած չեն հարուցում բարձրագույն մակարդակում կանոնավոր վստահելի երկխոսության արդիականությունն ու պահանջարկը՝ առավել ներդաշնակ և համակարգված փոխգործակցության համար: Փոխադարձ շահերի ըմբռնումը, փոխզիջումների և համագործակցության պատրաստակամությունը կարող են դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին: Այս համատեքստում ցանկանում եմ նշել ԵԱՏՄ շրջանակում բոլոր մակարդակներում իրականացվող բառի բուն իմաստով ամենօրյա աշխատանքը՝ ի հայտ եկող խնդիրներին արձագանքի համակարգված միջոցառումներ մշակելու ուղղությամբ: Մինչ խոսքը Միջկառավարական խորհրդի նախագահ Ակիլբեկ Ժապարովին փոխանցելը, թույլ տվեք երախտագիտություն հայտնել ղրղզական կողմին ինչպես նախագահության, այնպես էլ այսօրվա հարուստ օրակարգի մշակման ուղղությամբ գործադրված ջանքերի համար, որն ընդգրկում է եվրասիական ինտեգրման արդիական հարցերի բավական լայն շրջանակ։ Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և կառուցողական քննարկումներ։ Շնորհակալություն ուշադրության համար»: Նեղ կազմով նիստին ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման աղբյուրներին ու մեխանիզմներին, Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցեր: Միջկառավարական խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացվել գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ուղղությամբ միջազգային պայմանագրերի նախապատրաստման ընթացքի, ինչպես նաև Միության ներսում ապրանքների էլեկտրոնային առևտրի կառավարման միասնական վերլուծական համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակման մասին: Զեկուցվել է նախորդ նիստերի հանձնարարականների և կարգադրությունների կատարման վերաբերյալ: Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին», - նշված է հաղորդագրության մեջ:
20:28 - 20 հոկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելառուսի վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելառուսի վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ: Նա Հայաստան է ժամանել՝ հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Ողջունելով Բելառուսի վարչապետին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Ռոման Ալեքսանդրի, Հարգելի գործընկերներ, Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում և շատ ուրախ եմ այս հանդիպման համար: Հայաստանը և Բելառուսը գործընկերներ են, և մենք միասին մասնակցում ենք մի շարք ձևաչափերում: Եվրասիական տնտեսական միությունը գլխավոր հարթակներից է, որտեղ մենք համագործակցում ենք: Իհարկե, ներկայում Եվրասիական տնտեսական միության դերն աճում է, քանի որ, ինչպես բոլորս գիտենք, աշխարհում տնտեսական առումով ոչ հեշտ ժամանակներ են: Պետք է նշեմ, որ այն մեխանիզմները, որոնք ունենք Եվրասիական տնտեսական միությունում, երբեմն բավական օգտակար են այդպիսի իրավիճակներում: Պետք է ասեմ, և մենք բազմիցս այդ մասին խոսել ենք, որ յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակ և՛ դժվարություններ է բերում, և՛ նոր հնարավորություններ: Այս համատեքստում պետք է արձանագրեմ, որ, օրինակ, Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարում գրեթե ավելի քան կրկնապատկվել է: Ընդհանուր մասշտաբը, իհարկե, այնքան մեծ չէ, բայց շատ լավ դինամիկա է նկատվում, և ես հույս ունեմ, որ մեր հանդիպումների և բանակցությունների արդյունքում կհաջողվի պահպանել տնտեսական այդ դինամիկան: Մենք, իհարկե, շահագրգռված ենք այդ հարցում, և հույս ունեմ, որ գնալով ավելի շատ ընդհանուր նախագծեր կունենանք, որոնք գրագետ կազմված կլինեն և օգուտ կբերեն և՛ Բելառուսին, և՛ Հայաստանին, մեր բիզնեսին, մեր քաղաքացիներին: Եվս մեկ անգամ ողջունում եմ և շատ ուրախ եմ տեսնել Ձեզ»: Իր հերթին Բելառուսի վարչապետն ասել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Հարգելի գործընկերներ, Շատ ուրախ եմ այսօր լինել Հայաստանում՝ Երևանում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում և հանդիպել Ձեզ հետ` մեր համագործակցության արդյունքները հակիրճ քննարկելու համար: Իսկապես պատմական կապերը, որոնք միավորում են մեր ժողովուրդներին, շատ ամուր են և հաջողությամբ դիմանում են ժամանակի փորձություններին: Ես լիովին համամիտ եմ և կիսում եմ մեր առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունների ներկայիս փուլի վերաբերյալ Ձեր գնահատականները: Հարգելի Նիկոլ Վովայի, Սկզբունքորեն վերջին տարիներին, եթե այդպես կոչենք, բավական լավ առաջ ենք շարժվել, և եթե 2000-ական թվականների կեսերից հաշվենք, ապրանքաշրջանառությունն ավելացրել ենք մի քանի անգամ: Հենց այս տարվա 8 ամսվա ընթացքում այն մեծացել է ևս 100 տոկոսով: Հատկապես ուրախալի է, որ արտաքին առևտուրը հավասարակշռված է, աճում է ինչպես բելառուսական արտահանումը դեպի Հայաստան, այնպես էլ հայկական արտահանումը դեպի Բելառուս: Աճում են ներդրումները, և դա նույնպես երկկողմանի է. աճել է Հայաստանում բելառուսական կապիտալով և Բելառուսում հայկական կապիտալով գրանցված ձեռնարկությունների քանակը: Սա շատ լավ արտացոլում է այն, որ մենք տարբեր մակարդակներում ակտիվ և արդյունավետ աշխատում ենք: Եվ բիզնեսը զգում է այս ազդակները, որոնք հաղորդվում են նաև քաղաքական մակարդակով, մեր ունեցած գործիքակազմը ևս արդյունավետ է: Գիտեք, բոլորովին վերջերս կայացավ Առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: Ինչպես ինձ զեկուցել են, այն բավական հաջող է անցել, գործընկերները շատ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել մի ամբողջ շարք հարցերի շուրջ: Այդ իսկ պատճառով, հարգելի Նիկոլ Վովայի, վստահ եմ, որ մենք ավելի լավ արդյունքների կհասնենք: Մեր կարծիքով, իհարկե, այժմ կարևոր է պարզ առևտրից, արտահանում-ներմուծումից անցում կատարել ավելի լուրջ նախագծերի»: Նիկոլ Փաշինյանը և Ռոման Գոլովչենկոն մտքեր են փոխանակել հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգի և զարգացման հեռանկարների շուրջ: Քննարկվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է եղել երկկողմ ձևաչափով, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցության մի շարք հարցերի», - նշված է հաղորդագրության մեջ:
19:20 - 20 հոկտեմբերի, 2022
Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը |armenpress.am|

Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Երևանում հոկտեմբերի 20-ին մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը: Մինչ նիստի մեկնարկը տեղի է ունեցել պաշտոնական դիմավորման արարողությունը, անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների համատեղ լուսանկարման արարողությունը։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը,  Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվելու թվային օրակարգին, մասնավորապես, Միության տեղեկատվական համակարգի զարգացման և կատարելագործման հեռանկարներին, ապրանքների էլեկտրոնային առեւտրի կառավարման միասնական վերլուծական համակարգի մշակմանը: Կքննարկվի գազի ընդհանուր շուկայի, ինչպես նաև նավթի և նավթամթերքների շուկաների ձևավորման վերաբերյալ համաձայնագրերի պատրաստման ընթացքը։ Արդյունքում նախատեսվում է Եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացումը նախատեսող որոշումների ստորագրում։
18:09 - 20 հոկտեմբերի, 2022