Հայաստանի դերակատարումը ԵԱՏՄ-ում մեծանում է, կարիք կլինի վերանայել կառույցի բյուջեի բաշխումը. Քերոբյան |armenpress.am|
11:03 - 03 նոյեմբերի, 2022

Հայաստանի դերակատարումը ԵԱՏՄ-ում մեծանում է, կարիք կլինի վերանայել կառույցի բյուջեի բաշխումը. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը 2021-ի կեսից ԵԱՏՄ բյուջե վճարած և ստացած մաքսատուրքերի առումով արդեն գտնվում է դոնորի կարգավիճակում, այսինքն՝ ավելի շատ տալիս է, քան ստանում, մոտ ապագայում կարիք կլինի միության բյուջեի վերաբաշխում կատարել: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Հայաստանն անցյալ տարվա կեսերից ԵԱՏՄ բյուջե վճարած և ստացած մաքսատուրքերի առումով արդեն գտնվում է դոնորի կարգավիճակում: Այսինքն՝ մենք ավելի շատ տալիս ենք, քան ստանում ենք: Քննարկումներ են գնում, և ԵԱՏՄ նիստի ընթացքում մեր վարչապետն էլ նշեց, որ կարիք կլինի մոտ ապագայում վերանայել ԵԱՏՄ բյուջեի բաշխումը: Ըստ էության, մենք, լինելով ավելի փոքր երկիր, հանդիսանում ենք բավականին խոշոր դոնոր, և կարիք կա, որ մի քիչ ավելի արդար բաշխման ճանապարհով գնանք»,-ասաց Քերոբյանը:

Հայաստանը բավականին ակտիվացրել է սեփական ծրագրերը ԵԱՏՄ-ում, այսինքն՝ ավելի շատ նախաձեռնություններով է հանդես գալիս, փորձում իր դերը կառույցում ավելի ուժեղացնել: Նախարարի գնահատմամբ՝ այն, որ Հայաստանի դերը, հեղինակությունը բարձրանում է ԵԱՏՄ-ում, անզեն աչքով էլ նկատելի է: «Բազմաթիվ հարցերում Հայաստանի առաջարկները որոշիչ են դառնում: Շատերն են մեր առաջարկներին ականջալուր լինում: Մեր դերակատարումը ԵԱՏՄ-ում մեծանում է»,- նշեց նախարարը:

Աշխատանքներ են նաև տարվում, որ հայկական ընկերությունների արտադրանքներն ընդգրկվեն եվրասիական արդյունաբերական ապրանքների ռեեստրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել