Վեոլիա ջուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում 2017 թ․-ից։ «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում մայրաքաղաք Երևանը, 44 այլ քաղաք և 318 գյուղ: Ընդամենը 363 բնակավայր:

Դրանից բացի, ընկերությունը մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 53 բնակավայրի: Ընդհանուր առմամբ Օպերատորը սպասարկում 527 000 ակտիվ բաժանորդի:

Երևանի թաղամասերից մեկում ՄԻՊ-ի աջակցությամբ խմելու ջրի նոր համակարգ է կառուցվել

Երևանի թաղամասերից մեկում ՄԻՊ-ի աջակցությամբ խմելու ջրի նոր համակարգ է կառուցվել

Դեռևս 2019 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին Երևան քաղաքի թաղամասերից մեկից դիմել էին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման նոր համակարգ կառուցելուն աջակցելու հարցով։ Բողոք ներկայացրած անձը նշել էր, որ ջրագծերի վնասման արդյունքում բնակիչներին մատակարարվում է անորակ ջուր, ձմռանը ջրագծերում ջուրը սառչում է, իսկ հետևանքները վերացվում են բնակիչների կողմից։ Պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ բնակելի տների ջրագծերի վերանորոգման կամ ջրամատակարարման նոր համակարգ կառուցելու առաջարկներով ՄԻՊ-ը համապատասխան գրություններ էր հասցեագրել Ջրային կոմիտեին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությանը։ Պատասխաններ են ստացվել այն մասին, որ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված հատվածի բնակիչներին պատկանող ջրագծերը կառուցվել են առանց տեխնիկական նորմերի պահպանման (մասնավորապես՝ առանց խողովակների ջերմամեկուսացման և թաղման նվազագույն խորությունների պահպանման), հիմնականում անցնում են տարածքի տնտեսություններին պատկանող հողամասերով և հանդիսանում են ներքին ցանց, որի սպասարկումը դուրս է «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության գործառույթներից։ Հետևաբար, ջրագծերի վերակառուցումը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կատարված միացման փոփոխությունը պետք է իրականացվի բաժանորդների միջոցների հաշվին։ Պաշտպանը խնդրի վերաբերյալ իրավասու մարմիններին է ուղարկել բազմաթիվ  գրություններ, այդ թվում՝ Ջրային կոմիտե։ Մասնավորապես, պարզաբանումներ են պահանջվել փողոցի ջրագծերի վերակառուցման աշխատանքները նախատեսվող ներդրումային ծրագրերում ընդգրկելու վերաբերյալ։ 2021 թվականին Ջրային կոմիտե կրկին գրություն է հասցեագրել՝ կապված նշված բնակելի տների ջրամատակարարման խնդիրը Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում ներառելու և թաղամասում ջրամատակարարման խնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների հետ։ Պատասխան է ստացվել այն մասին, որ բնակելի տների ջրամատակարարման բաշխիչ ցանցը վերակառուցվել է Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում և ներկայում բոլոր 19 բաժանորդների ջրամատակարարումն իրականացվում է նոր համակարգով։
12:13 - 17 հունվարի, 2022
«Գառնի-Երևան» ջրատարի վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը

«Գառնի-Երևան» ջրատարի վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 05-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 06-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Ծխախոտագործների 1-65 համարների, Խորենացու փող. 28-ից-231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի, Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդ՝ այգեգործական թաղամասերի, Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը: Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:59 - 05 հունվարի, 2022
Դադարեցվել է Երևանի մի շարք հասցեների ջրամատակարարումը

Դադարեցվել է Երևանի մի շարք հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 3-ին ժամը 13.30-20.00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. · Էրեբունի վարչական շրջան՝ Խ.Դաշտենցի, Նոր Արեշի 45 փողոցներ և Նուբարաշենի խճուղի,· Կենտրոն վարչական շրջան` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցներ և նրբանցքներ, Ալեք Մանուկյան փողոցի 1, 8, 10, 4/2, 17 համարներ, Նար-Դոսի փողոցի 1-ից 40 համարներ, Քրիստափորի փողոցի 1-ից-15 համարներ, Ծխախոտագործների փողոցի 1-65 համարներ, Խորենացու փողոցի 28-ից-231 համարներ և 3-րդ փակուղի, Տիգրան Մեծի փողոցի 12-ից-80 համարներ և նրբանցք, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքեր։Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
14:38 - 03 հունվարի, 2022
Փաշինյանի խոսքով՝ եթե հիմա ջրի գինը չավելանա, 2024-ին շատ կտրուկ է բարձրանալու |armenpress.am|

Փաշինյանի խոսքով՝ եթե հիմա ջրի գինը չավելանա, 2024-ին շատ կտրուկ է բարձրանալու |armenpress.am|

armenpress.am: Ջրի գինը Հայաստանում, եթե հաջորդ տարվանից չավելանա, ապա 2024-ին շատ կտրուկ կբարձրանա: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսում՝ անդրադառնալով 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում իր արած հայտարարությանը, որ «Վեոլիա ջուր»-ի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ մինչև 2024 թ ջրի գինը չի բարձրանալու, սակայն հաջորդ տարվանից ջրի գինը նախատեսվում է բարձրացնել մոտ 20 դրամով: Փաշինյանը արձանագրեց, որ սոցիալապես անապահով և խոցելի խավերի համար ջրի գինը չի փոխվի: «Մենք իրավիճակը շատ լուրջ վերլուծել ենք և որոշակի բացեր ենք արձանագրել գործող իրավապայմանագրային համակարգում և արձանագրել ենք: Այո, մենք կարող ենք պահել, որ մինչև 2024-ը ջրի գինը չբարձրանա, բայց 2024-ին այնքան բարձրանա, որ համաչափության խնդիր ունենա»,-ասաց վարչապետը: Ջրի գնի մեջ կան փոփոխական բաղադրիչներ՝ հոսանքի գին, դրամի փոխարժեք և այլն, և կան հաստատուններ, որոնք չեն փոխվել: «Մենք հիմա այս կոմբինացիայի արդյունքում հասել ենք մի իրավիճակի, որ հաստատուն պարամետրերը հիմա արդեն առաջիկա 10 տարվա ընթացքում փոփոխությունների չենթարկվեն, և եթե այդ փոփոխականներն էլ մնան իրենց նույն տրամաբանության մեջ, այսօրվա պայմաններում, դրանով լուծել ենք հարց, որ 10 տարի ջրի գինը որոշակի կայուն մնա, և մյուս կողմից համակարգում գումարներ գեներացվեն, հնարավորություն լինի ներդրումներ անել, համակարգի զարգացումն ապահովել»,-ասաց Փաշինյանը:  Վարչապետը շեշտեց նաև. «Նախկինում ձևավորված որոշակի պարամետրեր կային, որ հետագայում վերլուծեցինք ու հասկացանք, որ, եթե հիմա այս լուծմանը չգնանք, 2024-ին այնքան կբարձրանա, որ դե յուր մենք կմնանք դրա շրջանակում, բայց դե ֆակտո կստացվի, որ մինչև 2024-ին չի բարձրացել, բայց 2024-ից հետո մի բան էլ կրկնակի բարձրանում և դուրս է գալիս»:
22:30 - 24 դեկտեմբերի, 2021
Հունվարի 1–ից ջրի սակագինը կթանկանա՝ կազմելով 200,47 դրամ․ ՀԾԿՀ

Հունվարի 1–ից ջրի սակագինը կթանկանա՝ կազմելով 200,47 դրամ․ ՀԾԿՀ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ: Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 9-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2022 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ: Հանձնաժողովը ծառայությունների սակագների հաշվարկներում  ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը նախաձեռնել էր մոնիթորինգ, որի արդյունքում հաշվարկված լրացուցիչ մանրածախ ջրամատակարարման ծավալը կազմել է 2 137 566 խորանարդ մետր։ Զուգահեռաբար՝ սոցիալապես անապահով համարվող ընտանիքների համար հնարավորինս նվազ սակագներ սահմանելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի №1880-Ն որոշումը: Վարձակալության պայմանագրի մնացած 10 տարիների ընթացքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների կտրուկ տատանումները չեզոքացնելու և սպառողների համար հնարավորինս կայուն սակագնային քաղաքականություն ապահովելու  նպատակով «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ», «Վեոլիա Ջուր» ընկերությունների և ՀՀ կառավարության (ի դեմս Ջրային կոմիտեի) միջև 2021 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրվել է №24 համաձայնագիրը, որի հիման վրա համապատասխան փոփոխություններ են կատարվել «Վեոլիա Ջուր» ընկերության լիցենզիայի պայմաններում։ Նոր սակագները կգործեն  2022 թվականի հունվարի 1-ից: 
15:26 - 30 նոյեմբերի, 2021