Դոնալդ Թրամփ

ԱՄՆ 45-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ։

Ծնվել է 1946թ. հունիսի 14-ին։ 1968 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցի տնտեսագիտության բակալավրիատը։ 1971 թվականին ժառանգել է հորը պատկանող անշարժ գույքի և բնակարանային շինարարության ընկերությունը, կարճ ժամանակ անց այն վերանվանելով «The Trump Organization»։ 1996-2015 թվականներին հանդես է եկել «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում՝ տվյալ ժամանակահատվածում հանդիսանալով նաև տվյալ նախագծի սեփականատերը։ Կամեո ձևաչափով նկարահանվել է բազմաթիվ հեռուստաշոուներում և գեղարվեստական ֆիլմերում։

2000 թվականին ուժերն է փորձել ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն մասնակցության հայտը ետ է վերցրել քվեարկության նախօրեին։ Լայնամասշտաբ ճանաչման է հասել նաև «NBC»-ի հեղինակային «Աշակերտը» ռեալիթի հեռուստաշոուից, որի ժամանակ մասնակիցները պայքարում էին Թրամփի մոտ աշխատանքի անցնելու համար (2004-2015)։ 2016 թվականին «Ֆորբս» պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի 324-րդ և ԱՄՆ-ի՝ 156-րդ ամենահարուստ անձ։ 

2015 թվականի հունիսին Թրամփը հայտարարում է ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցության մասին՝ արագորեն դառնալով Հանրապետական կուսակցության առաջադիրը։ 2016 թվականի մայիսին մնացած հանրապետական թեկնածուների մասնակցության դադարեցումից հետո, Թրամփն ի վերջո պաշտոնապես դառնում է ընտրություններում գլխավոր հանրապետական թեկնածուն։

2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է ԱՄՆ 45-րդ նախագահ` հաղթելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։ Նախագահի լիազորությունները Թրամփը ստանձնեց 2017 թվականի հունվարի 20-ին։ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվում է Ջոզեֆ Բայդենին։

Բայդեն Թրամփին կոչ է արել սահուն կերպով փոխանցել իշխանությունը |factor.am|

Բայդեն Թրամփին կոչ է արել սահուն կերպով փոխանցել իշխանությունը |factor.am|

factor.am: Դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, որը հայտարարել է ԱՄՆ նախագահ ընտրվելու մասին, կոչ է արել հանրապետական Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ համագործակցել իր անցումային թիմի հետ, նախ և առաջ՝ համաճարակի դեմ պայքարում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ հանրապետականները շփոթված են, իսկ մի քանի նահանգներում քվեարկության արդյունքները կասկածի տակ դնելու փորձերը ձախողվում են։ Բայդենը նաև հայտարարել է, թե ով է լինելու Սպիտակ տան ապագա ղեկավարի տեղակալը։ Ակնկալվում է, որ Բայդենի վարչակազմի ձևավորման ժամանակ այս կարևոր պաշտոնը կստանա նրա նախընտրական քարոզարշավի ղեկավար Ջեն Օ՛Մելլի Դիլոնը։ Երկուշաբթի Դելավեր նահանգի Վիլմինգթոն քաղաքում հրավիրված ասուլիսում Բայդենը բարձրաձայնել է երկու հիմնական խնդիր՝ իշխանության փոխանցում և կորոնավիրուսի պատվաստանյութի տարածում:Նրա խոսքով՝ որքան շուտ իր անցումային թիմի անդամները հասանելիություն ունենան կորոնավիրուսի պատվաստանյութը տարածելու՝ վարչակազմի ծրագրին, այնքան ավելի սահուն կլինի իշխանության փոխանցումը:
15:22 - 17 նոյեմբերի, 2020
Հարյուր հազարավոր քվեներ ապօրինաբար չեն դիտարկվել, ինչը կփոխի ընտրությունների արդյունքները մի շարք նահանգներում․ Թրամփ |tert.am|

Հարյուր հազարավոր քվեներ ապօրինաբար չեն դիտարկվել, ինչը կփոխի ընտրությունների արդյունքները մի շարք նահանգներում․ Թրամփ |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ և ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հարյուր հազարավոր ձայներ չեն հաշվարկվել, ինչպես նաև տասնյակ հազարավորները ուշ են ներկայացվել ընտրատեղամաս:«Տասնյակ հազարավոր ձայներ ապօրինաբար են ստացվել երեքշաբթի 20:00-ից հետո (ընտրությունների օրը)՝ հեշտությամբ և լիովին փոխելով արդյունքները Փենսիլվանիայում և որոշ այլ նահանգներում»,- հայտարարել է Թրամփը:Վերջինս հավելել է, որ հարյուր հազարավոր քվեներ ապօրինաբար չեն դիտարկվել: «Սա նույնպես կփոխի ընտրությունների արդյունքները մի շարք նահանգներում, այդ թվում՝ Փենսիլվանիայում, որտեղ զգալի զանգված անհետացել է առանց դիտարկվելու որևէ մեկի կողմից: Վատ բաներ են տեղի ունեցել այդ ժամերի ընթացքում, երբ օրինական թափանցիկությունը չարամտորեն և դաժանորեն արգելափակված է եղել»,- հավելել է ԱՄՆ նախագահը: Առավել մանրամասն՝ tert.am-ում
18:59 - 07 նոյեմբերի, 2020
Բայդենը Թրամփից առաջ է անցել Ջորջիայում |azatutyun.am|

Բայդենը Թրամփից առաջ է անցել Ջորջիայում |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախկին փոխնախագահ, նախագահության թեկնածու Ջո Բայդենն առաջ է անցել Դոնալդ Թրամփից Ջորջիայում, ինչը վճռորոշ ազդեցություն ունի ընտրությունների ելքի վրա․ առանց այս նահանգի 16 ընտրիչների աջակցության գործող նախագահը չի կարող վերընտրվել։ Ձայների հաշվակը պաշտոնապես դեռ չի ավարտվել, սակայն մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են՝ Բայդենը մրցակցից առաջ է 917 ձայնով։ Եթե այս տվյալները հաստատվեն, 77-ամյա թեկնածուն կդառնա Ջորջիայում հաղթած առաջին դեմոկրատը Բիլ Քլինթոնից հետո, ով այս նահանգում հաջողության էր հասել 1992 թվականի նախագահական ընտրություններում։ Նախնական արդյունքների համաձայն, Բայդենը ձայների չնչին առավելությամբ գերազանցում է Թրամփին նաև Նևադայում և Արիզոնայում։ Չսպասելով վերջնական արդյունքներին՝ գործող նախագահը ժամեր առաջ հայտարարեց, թե դեմոկրատները փորձում են խլել իր հաղթանակը, առանց որևէ փաստական ապացույց ներկայացնելու:
14:54 - 06 նոյեմբերի, 2020
ԱՄՆ ընտրություններին հետևող ԵԱՀԿ միջազգային դիտորդները հայտարարություն են տարածել
 |shantnews.am|

ԱՄՆ ընտրություններին հետևող ԵԱՀԿ միջազգային դիտորդները հայտարարություն են տարածել |shantnews.am|

shantnews.am:  ԱՄՆ ընտրությունները բավական մրցակցային էին, սակայն դրանք խամրել են իրավական անորոշության և հանրային վստահությունը խաթարելու աննախադեպ փորձերի պատճառով։ Այս մասին հայտարարություն են տարածել ԱՄՆ ընտրություններին հետևող ԵԱՀԿ միջազգային դիտորդները։ Ըստ նրանց՝ քվեարկությունը եղել է մրցակցային և լավ կազմակերպված՝ չնայած կորոնավիրուսի համավարակին։ Սակայն, միևնույն ժամանակ, ընտրարշավին բնորոշ է եղել խոր արմատավորված քաղաքական բևեռացում, որը հաճախ խանգարել է բանավեճերին և ներառել է խարդախությունների անհիմն մեղադրանքներ։ «Գործող նախագահի կողմից համակարգված թերությունների մասին անհիմն մեղադրանքները, այդ թվում՝ ընտրությունների գիշերը, վնասում են հանրային վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ»,- ասել է դիտորդական առաքելության համակարգող և ղեկավար Մայքլ Ջորջ Լինկը: Ըստ դիտորդների՝ ԱՄՆ ընտրությունների ընդհանուր ծախսերը կազմել են 14 միլիարդ դոլար։ ԱՄՆ համընդհանուր ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության կազմում եղել է 102 դիտորդ 39 երկրից։ Մինչ այժմ հաշվարկված տվյալների համաձայն՝ դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը հավակնում է ընտրիչների 264 ձայնի, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայնի, մինչդեռ հաղթանակ տանելու համար թեկնածուի օգտին պետք է քվեարկի 270 ընտրիչ։      
14:46 - 05 նոյեմբերի, 2020
Քվեների հաշվարկը ԱՄՆ-ում ուղեկցվում է Թրամփի կողմնակիցների բողոքի ակցիաներով |azatutyun.am|

Քվեների հաշվարկը ԱՄՆ-ում ուղեկցվում է Թրամփի կողմնակիցների բողոքի ակցիաներով |azatutyun.am|

azatutyun.am: Քվեների հաշվարկը Միացյալ Նահանգներում ուղեկցվում է բողոքի ակցիաներով։ ԱՄՆ մի շարք քաղաքներում ընտրական կենտրոնների մոտ են հավաքվել գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները։ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում շուրջ 30 հանրապետական ակտիվիստներ փորձել են մուտք գործել ընտրական կենտրոնի շենք՝ պահանջելով դադարեցնել քվեների հաշվարկը։ Այդ պահին այդտեղ ընթանում էր փոստով և վաղաժամ տրված ավելի քան 170 հազար ձայների հաշվարկը։ CNN հեռուստաընկերության և Edison Research հետազոտական կենտրոնի տվյալներով՝ ստացած քվեների քանակով Միչիգանում առջևում է դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը։ Արիզոնայի խոշորագույն քաղաքում՝ Ֆինիքսում ևս հարյուրից ավելի մարդիկ են հավաքվել տեղական ընտրական կենտրոնի առջև՝ պահանջելով դադարեցնել քվեների հաշվարկը։ Այս նահանգում նույնպես քվեների աննշան տարբերությամբ առջևում է Բայդենը։ Քվեարկության արդյունքների ամփոփման շուրջ իրավիճակը սրվեց, երբ Թրամփը սկզբում իրեն ընտրությունների հաղթող հռչակեց, ապա Twitter-ում գրեց, թե փորձ է կատարվում «գողանալ» իր հաղթանակը։ Չնայած այս հայտարարություններին՝ նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված որևէ էական խախտման մասին հայտնի չէ։
13:18 - 05 նոյեմբերի, 2020
Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը |armenpress.am|

Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը |armenpress.am|

armenpress.am: Նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Թրամփը «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է, որ նախորդ գիշեր առաջատար է եղել գրեթե բոլոր առանցքային նահանգներում, որտեղ վերահսկում էին և կառավարում էին Դեմոկրատները, սակայն հաշվարկելու ժամանակ այդ քվեաթերթիկները սկսել են կախարդական կերպով անհետանալ: «Շատ տարօրինակ է, և «սոցիոլոգները» դա հասկացել են միանգամայն և պատմականորեն սխալ»,- գրել է Թրամփը: Ավելի վաղ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի շտաբում հայտարարել էին ընտրություններում նրա հաղթանակի մասին: «Մենք հաղթում ենք ընտրություններում, մենք հաղթել ենք ընտրություններում։ Եվ մենք կպաշտպանենք այդ ընտրությունները»,- առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել էր շտաբի խորհրդական Բոբ Բաուերը:
22:26 - 04 նոյեմբերի, 2020
Կրեմլում մեկնաբանել են Թրամփի՝ ԼՂ-ում հրադադարի մասին հայտարարությունը |tert.am|

Կրեմլում մեկնաբանել են Թրամփի՝ ԼՂ-ում հրադադարի մասին հայտարարությունը |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին ԱՄՆ-ի հայտարարությունը, հայտարարել է, որ այդ հակամարտությունը չպետք է մրցակցության վայր լինի, գրում է ria.ru-ն։ «Սուր փուլում գտնվող ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող ինչ-որ մրցակցության վայր լինել»,- պատասխանել Է Պեսկովը այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում հրադադարի մասին ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածությանը։«Բնականաբար, Ռուսաստանը, որպես խմբի (ԵԱՀԿ ՄԽ) համանախագահ, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը»,- ասել է Պեսկովը։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու առթիվ:«Շնորհավորում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որոնք պայմանավորվել են հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին: Շատ կյանքեր կփրկվեն: Հպարտ եմ իմ թիմով` գործն ավարտին հասցնելու համար»,- նշել էր ԱՄՆ նախագահը:
15:36 - 26 հոկտեմբերի, 2020