Հայ դատի հանձնախումբ

Հայ դատը ՀՅԴ կուսակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հասարակական աշխատանքների եւ կառավարական հարաբերությունների ազգային հանձնախումբն է։ Պաշտպանում է հայ ժողովրդի պահանջներն ու ազգային ձգտումները, ներկայացնում հայության հավաքական տեսակետը բոլոր մակարդակներով։ ԱՄՆ-ում ունի երկու հիմնական բաժանմունք՝ արեւելյան եւ արեւմտյան։ Հայ դատը գրասենյակներ ունի Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, հանձնախմբեր՝ ԱՄՆ-ի մյուս հայաշատ քաղաքներում։

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին |tert.am|

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին |tert.am|

tert.am: Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը ողջունում է նոր օրինագիծը, որը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են Ներկայացուցիչների պալատին և որով Ադրբեջանին կոչ է արվում անմիջապես ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին, որոնք որպես պատանդ են պահվում նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրից 100 օր անց:Հայկական հարցերով հանձնաժողովի առաջնորդները կոչ են արել իրենց գործընկերներին միանալ իրենց և հավանություն տալ օրինագծին, որը ներկայացվելու է հաջորդ շաբաթ:Բանաձևը մասնավորապես ասում է.«Հաշվի առնելով, որ չնայած Ժնևի կոնվենցիայով սահմանված Ադրբեջանի պարտավորվածություններին, նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրին, հակամարտության ավարտից ավելի քան 100 օր անց Ադրբեջանի կառավարությունը, շարունակում է պատանդառության մեջ պահել մոտ 200 հայ գերիների,Հաշվի առնելով, որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը 2020 թվականի դեկտեմբերին պարզել է, որ Ադրբեջանի զինուժը «ֆիզիկական խոշտանգումների և նվաստացման է ենթարկել» հայ ռազմագերիներին,Հաշվի առնելով, որ չափազանց քիչ հավաստի տեղեկություն կա գերիների և ձերբակալված քաղաքացիների վիճակի և նրանց հանդեպ վերաբերմունքի մասին,Հաշվի առնելով, որ Հայաստանը կատարել է նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած իր պարտավորվածությունները և միջազգային օրենքը՝ վերադարձնելով ադրբեջանցի ռազմագերիներին,Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են,Հետևաբար Ներկայացուցիչների պալատըԿոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդառված անձանց,Կոչ է անում Պետքարտուղարությանը բոլոր մակարդակներով կապ հաստատել Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացով՝ հստակեցնելու համար նոյեմբերի 9-ի համաձայնագրով սահմանված իրենց պարտականությունները կատարելու կարևորությունը»:
20:55 - 06 մարտի, 2021
Ավստրալիայի կառավարությունն առաջկցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը՝ ընդգծելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կարևորությունը    |tert.am|

Ավստրալիայի կառավարությունն առաջկցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը՝ ընդգծելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կարևորությունը |tert.am|

tert.am: Ավստրալիայի ԱԳ նախարար Մերիս Փեյնը վերահաստատել է երկրի կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ «ժողովրդի ինքնորոշման իրավունքը» շեշտելով որպես երեք հիմնարար սկզբունքներից մեկը, որոնք պետք է առաջնորդեն Լեռնային Ղարաբաղը դեպի հարատև խաղաղություն:Այս մասին հայտնում է Asbarez News-ը՝ հղում անելով Ավստրալիայի «Հայ դատի» գրասենյակին: Գրասենյակի և Ավստրալիայի հայ համայնքին ուղղված պատասխան նամակում նախարար Փեյնը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի ռեժիմը: Վերջինս միևնույն ժամանակ ընդգծել է երկու կողմերի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի դիտարկման անհրաժեշտությունը, որը կոչ է անում հարգել «ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքները»:Ավստրալացի նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել աջակցել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
10:11 - 22 փետրվարի, 2021
ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամներ Բայդենի վարչակազմին կոչ են անում կանգնել Արցախի եւ Հայաստանի կողքին |armenpress.am|

ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամներ Բայդենի վարչակազմին կոչ են անում կանգնել Արցախի եւ Հայաստանի կողքին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Կոնգրեսի հարյուր անդամներ կոչ են անում Ջո Բայդենի վարչակազմին կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը։ ԱՄՆ պետքարտուղարին և Պաշտպանության նախարարին հասցեագրված նամակում ընդգծվում է ԼՂ շուրջ ստեղծված ճգնաժամի լրջությունը, որն առաջացել է անցած տարի աշնանը ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով։ Կոնգրեսականները առաջարկվում է շտապ գործողություններ ԱՄՆ-ի կողմից։ Նրանք կոչ են անում Բայդենի վարչակազմին օգնել Արցախի ժողովրդին՝ իր համայնքները վերականգնելու համար, մասնակցել Արցախի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված տարածաշրջանային կայուն կարգավորման որոնումներին, ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դերը, որպես այդ հակամարտության կարգավորման օրինական բանակցային կողմ, առանցքային դեր ունենալ հայ գերիների անհապաղ ազատ արձակումն ապահովելու գործում, աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված հայերին, ինչպես նաև Ջո Բայդենին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ 
10:43 - 20 փետրվարի, 2021
Սիրիայի Հայ դատի հանձնախումբը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Սիրիայի Հայ դատի հանձնախումբը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

10 Նոյեմբերին մեր ժողովուրդը կորսնցուց իր պատմական հայրենիքին մէկ մասը պարտութեան համաձայնագիրի մը ստորագրութեամբ։ ՀՀ վարչապետը ստորագրեց Արցախը հայաթափելու, անոր անկախ պետականութիւնը տապալելու եռակողմ համաձայնագիր մը, առանց նկատի առնելու երկրի սահմանադրական կարգն ու համահայկական կարեւորութիւն ներկայացնող այս հարցին շուրջ մեր ժողովուրդին կարծիքը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սիրիայի Հայ դատի հանձնախումբ»-ը։  Արցախի մեր ժողովուրդը տեղահան դարձաւ, հազարաւոր հայ նահատակներու արիւնով շաղախուած Արցախի հողերը, մշակութային մեր հսկայ ժառանգութիւնը այսօր թշնամիին յանձնուած են։ Այս համաձայնագիրով վտանգուած է նաեւ ամբողջ Հայաստանը։ Մեր ժողովուրդի տարիներու պայքարը նսեմացնող, արցախահայութեան իրաւունքները արհամարհող, Հայաստանի ու Արցախի ապահովութիւնը հարցականի տակ դնող այս համաձայնագիրին ստորագրումը մեծ ընդվզում յառաջացուց համայն հայութեան մօտ։ Այս կացութեան մէջ բեկումնային վիճակ յառաջացնելու եւ մեր խլուած իրաւունքները աստիճանաբար ձեռքբերելու համար յառաջիկայ օրերուն անհրաժեշտ են բանակցային ու դիւանագիտական բարդ ու բազմակողմանի աշխատանքներ, որոնց իրականացման համար մեր ժողովուրդը կարիքը ունի երկրի ազգային-քաղաքական մարտահրաւէրները դիմագրաւելու ունակութեամբ օժտուած նոր բանակցողի։ Հայաստանի Հանրապետութեան մէջ ծայր առած բողոքի ցոյցերը այս արդար պահանջները լոսարձակի տակ կը բերեն՝ դուրս գալու այս ծանր կացութենէն, որուն գլխաւոր պատասխանատուն Հայաստանի գործող իշխանութիւններն են։ Անոնց քաղաքական վարքագիծին հետեւանքով էր նաեւ, որ պատերազմէն այս պարտութեան համաձայնագիրով դուրս եկանք, կորսնցնելով Արցախի մեր պատմական տարածքները։ Կը միանանք Հայաստանի մեր հազարաւոր քոյրերու եւ եղբայրներու կոչին, պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարումն ու իշխանութենէն անցնցում հեռացումը։ Կը պահանջենք նաեւ անյապաղ ազատ արձակել 11 եւ 12 Նոյեմբերին ապօրինաբար ձերբակալուած ընդդիմադիր կուսակցութիւններու ղեկավարներն ու ներկայացուցիչները եւ զերծ մնալ խօսքի ազատութիւնը կաշկանդող դրսեւորումներէ։ Կը հաւատանք, որ մեր ժողովուրդին միասնական ջանքերով կարելի պիտի ըլլայ յաղթահարել այս ծանր ճգնաժամը։
13:16 - 15 նոյեմբերի, 2020
ԱՄՆ-ի Էնգլվուդ-Քլիֆս քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը |armenpress.am|

ԱՄՆ-ի Էնգլվուդ-Քլիֆս քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը նոյեմբերի 4-ին քաղաքապետարանի անունից բանաձև է ընդունել ՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը և նրա ինքնորոշման անքակտելի իրավունքը, ինչպես նաև դատապարտելով ադրբեջանական և թուրքական հարձակումները Արցախի հայերի վրա: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը: «Իմ համեստ կարծիքն այն է, որ խաղաղության ճանապարհը միշտ կարելի է գտնել խելամիտ մարդկանց հետ, և մենք միշտ պետք է գտնենք այդ ճանապարհը, այլ ոչ թե հակամարտության փակուղին»,-ասել է Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը: Նյու Ջերսին, որտեղ բնակվում է շուրջ 50 000 ամերիկահայ, նահանգի և քաղաքների մակարդակով աջակցել է Արցախին՝ ներառյալ Ֆորտ Լիի քաղաքապետ Մարկ Սոկոլիչի կողմից Արցախի ճանաչումը, Նյու Ջերսի նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանի կողմից S. R. 99 բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա, ինչպես նաև Կոնգրեսում Նյու Ջերսին ներկայացնող մի խումբ  անդամների աջակցությունը:
19:02 - 05 նոյեմբերի, 2020
Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ պայմանագիրը |armenpress.am|

Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ պայմանագիրը |armenpress.am|

armenpress.am:  Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը խզել է Թուրքիայի հետ 1 միլիոն դոլարի պայմանագիրը: Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ-ի հայ դատի հանձնախմբի կայքը, Mercury-ն ծառայություններ է մատուցել թուրք-ամերիկյան խորհրդին, որը գլխավորում է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր Մեհմեդ Յալչինդագը։ «Մենք ողջունում ենք Mercury-ի որոշումը վերջ դնել Թուրքիայի կառավարության հետ կապերին եւ նրա ցեղասպանական քաղաքականությանը։ Հուսով ենք, որ այս որոշումը օրինակ կծառայի այլ կազմակերպությունների համար, որոնք աշխատում են ավտորիտար ռեժիմների համար կամ նրանց հետ»,- այս մասին ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան տարածաշրջանի տնօրենների խորհրդի նախագահ Նորա Հովսեփյանը։   Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը ներկայացնում է  այպիսի հաճախորդներին, ինչպիսիք են Microsoft-ը, American Airlines-ը և Starbucks-ը։
09:58 - 24 հոկտեմբերի, 2020
ANCA-ն ԱՄՆ պետդեպին կոչ է արել մերժել Թուրքիային Bayraktar-ի համար անհրաժեշտ սարքավորում տրամադրելը |shantnews.am|

ANCA-ն ԱՄՆ պետդեպին կոչ է արել մերժել Թուրքիային Bayraktar-ի համար անհրաժեշտ սարքավորում տրամադրելը |shantnews.am|

shantnews.am: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետական դեպարտամենտին է դիմել, որպեսզի վերջինս մերժի Թուրքիայի ռազմական սարքավորումներ տրամադրելը՝ Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքեր պատրաստելու համար, քանի դեռ վերջինս Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում աջակցում է Ադրբեջանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է հանձնախմբի ֆեյսբուքյան էջում: «Թուրքիան, արձագանքելով հոկտեմբերի 5-ի Կանադայի որոշմանը, որով այդ երկիրը կասեցրեց Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելը՝ Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում Անկարայի՝ Ադրբեջանին օգնելու պահանջով, փորձում է շրջանցել այդ արգելքը և Bayraktar TB2-ների պատրաստման համար արագացված կարգով այդ սարքավորումները ստանալ ԱՄՆ-ից: Թուրքիայի դիմումները պետք է մերժվեն, քանի դեռ այդ երկիրը զինում է կամ այլ աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանի հարձակումներին»,- ասված է հայտարարությունում: Հանձնախումբը նաև նշում է, որ Պետական դեպարտամենտը պետք է հետևողականորեն հետաքննի ԱՄՆ-ի օրենսդրության խախտումները, որոնք կապված են երրորդ կողմին ամերիկյան արտադրության զինատեսակներ կամ ռազմական սարքավորումներ տրամադրելու հետ:
00:53 - 22 հոկտեմբերի, 2020
ANCA-ն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ռազմական սարքավորումների վաճառքը Թուրքիային |armenpress.am|

ANCA-ն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ռազմական սարքավորումների վաճառքը Թուրքիային |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարկ Քուփերին կոչ է արել դադարեցնել անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական սարքավորումների, տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային` Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ակտիվ մասնակցության համար:  Նամակում մասնավորապես կոչ է արվում անմիջապես դադարեցնել Թուրքիային ռազմական և երկակի կիրառության սարքավորումների կամ տեխնիկայի ցանկացած վաճառք` ինչպես ուղղակի, այնպես էլ երրորդ կողմի միջոցով՝ Արցախի, Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Անկարայի ակտիվ մասնակցության պատճառով: «Այս կասեցումը, մասնավորապես պետք է վերաբերի անօդաչու թռչող սարքերի վաճառքին, տեղափոխմանը կամ երրորդ կողմի փոխանցմանը»: Հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ շարունակվող ադրբեջանական ագրեսիան, որն ուղղված է հայերի դեմ, այդ թվում` Հայաստանում և Արցախում բնակվող ԱՄՆ քաղաքացիների դեմ՝ Հայ դատի հանձնախումբը խնդրել  է նաև, որ Քաղաքական-ռազմական գործերի բյուրոն տրամադրի Թուրքիային կամ Ադրբջանին անօդաչու թռչող սարքերի՝ նախկին, ընթացիկ կամ պլանավորված ռազմական վաճառքի հրապարակային հաշվետվություն:  
09:47 - 18 հոկտեմբերի, 2020
Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված աշխատանքների ամփոփագիր

Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված աշխատանքների ամփոփագիր

Հոկտեմբերի 7-ին Կանադայի կանաչների կուսակցությունը և պատգամավոր Էլիզաբեթ Մեյը դատապարտել են Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան և կոչ արել կանադական կառավարությանը NATO-ի հետ աշխատանքներ տանել՝  Թուրքիային ճնշելու և կոնֆլիկտն ապաէսկալացնելու համար։ Նույն օրն Քվեբեկի Խորհրդարանն է դատապարտել «քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունը» և համերաշպություն հայտնել Հայաստանին։ Կանատայի Հայ Դատի հանձնախմբի համանախագահ Շահեն Միրաքյանը Արցախի պատերազմի ծալքերը, թուրք-ադրբջանական սադրանքները և Կանատայի կառավարության կողմից Թուրքիային զենքի վաճառքի կասեցման վերաբերյալ հարցերը ներկայացրեց Կանատայի հանրային հեռուստաընկերութեան՝ CBC-ի Power and Politics հաղորդաշարի ընթացքում։ Եվրոպա Ավստրիայի Հայ Դատի հանձնախումբը բողոքի նամակ է հանձնել Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցին՝ պահանջելով Ավստրիական իշխանութիւններից հավելյալ ճնշում բանեցնել Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ վերջիններիս շղթայազերծած պատերազմին վերջ տալու համար: Հոկտեմբերի 7-ին ԵԽ լիագումար նիստում պատգամավորների ճնշող մեծամասնությունը՝ բոլոր քաղաքական խմբակցություններից, հստակորեն և խիստ կերպով դատապարտեց Թուրքիայի դերը հակամարտության սրացման մեջ, ինչպես նաև Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու համար: Ելույթ ունեցող վաթսուն պատգամավորից միայն հինգն իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին: Բոլոր հինգ պատգամավորները նախկինում Ադրբեջանի հետ սերտ կապեր են ունեցել, որոշները՝ նեղ անձնական շահեր: Մեծ թվով եվրապատգամավորներ շեշտեցին, որ Թուրքիայի՝ տարածաշրջանն ապակայունացնող քաղաքականությունն անընդունելի է: Նրանք խիստ քննադատեցին Թուրքիայի իշխանություններին հայերի դեմ կռվելու նպատակով Սիրիայից և Լիբիայից ջիհադիստներ ուղարկելու համար: Եվրոպական Խորհրդրանում ընթացող ցույցի ժամանակ խորհրդարանի շրջակայքում մեր հայրենակիցների կողմից անցկացվել է բազմազահազարոց ցույց։ Ավստրալիա Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից հայտնում են, որ Արցախի անկախությանը սատարման և Արցախի «հայկական հանրապետության նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի միացյալ հարձակումը» դատապարտել են Ավստրալիայի Ավստրալիայի հրեական համայնքը։ Վերջինիս գործադիր խորհրդի տարածած հայտարարության մեջ ի թիվս այլնի նշված է․ «1991 թ.-ին իր ժողովրդի ճնշող մեծամասնության քվեարկությունից հետո Արցախը հայտարարեց իր անկախությունը: Այն ժամանակ, երբ Արցախը հասավ անկախության, այդ իրավունքը բռնությամբ վիճարկվեց հարևան Ադրբեջանի կողմից իր վրա ռազմական հարձակման միջոցով: Արցախը հանուն անկախության իր պայքարը հաղթեց և այն ժամանակվանից եղել է կայուն և հաջողակ ժողովրդավարական պետություն»:   
18:19 - 08 հոկտեմբերի, 2020