ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը Կառավարությանը ենթակա՝ վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության եւ ընդերքի բնագավառներում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

Ղեկավարն է Գնել Հասրաթյանը, տեղակալը՝  Վրեժ Գալոյանը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն 2020 թվականի օգոստոսի 14-ին այցելել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, հանդիպումը նախաձեռնել էր տեսչական մամնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը: Մասնակցում էին Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ՝ Տարոն Հակոբյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ՝ Վրեժ Գալոյանը և մի շարք պաշտոնատար անձիք։ Ողջույնի խոսքում ԱրթուրԱսոյանը շնորհակալություն է հայտնել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության կանխարգելմանն ուղղված ամենօրյա վերահսկողական գործառույթները պատշաճ կազմակերպելու համար, նաև կարևորել ստուգումների, ուսումնասիրությունների ընթացքում հանդիպող խնդիրների ու խոչընդոտների վերհանումը, գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու մեխանիզմները, օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունները։ Գնել Հասրաթյանը ներկայացրել է տեսչական մարմնի 2020 թվականի ընթացքում իրականացվելիք ստուգումների, տարեկան գործունեության ծրագրերով նախատեսված միջոցառումների ընթացքն ու ժամանակացույցը, առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները և այլ հաշվետվություններ։ Քննարկվել են ԲԸՏՄ կառավարման խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցեր, դոնոր կազմակերպությունների հետ նախատեսված ծրագրերի ուղղությունները, համագործակցության ռազմավարությունը, բյուջետային ֆինանսավորման մի շարք հարցեր։
15:33 - 15 օգոստոսի, 2020
Շրջակա միջավայրին հասցվել է 5․186․910 դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է 5․186․910 դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի հուլիսի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 26 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է 5․186․910 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 1․300․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ՝Արձանագրվել է 21 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է 5․186․910 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ՝Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 70․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ՝ Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 750․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնների և ռեժիմի խախտման 1 դեպքով նշանակվել է 80․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 14 գործ (952․400 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 664․000 ՀՀ դրամ:
13:50 - 13 օգոստոսի, 2020
Ապամոնտաժվել է Աժդահակ լեռան խառնարանալճում տեղադրված բենզապոմպը

Ապամոնտաժվել է Աժդահակ լեռան խառնարանալճում տեղադրված բենզապոմպը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ 2020 թվականի օգոստոսի 12-ին տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները, Գեղարդ համայնքի ղեկավարի և ոստիկանների հետ համատեղ շրջայց են իրականացրել Աժդահակ լեռան խառնարանալճի տարածքում և տեղում ապամոնտաժել խառնարանալճում տեղադրված բենզապոմպը։ Օրեր առաջ Տեսչական մարմնի Թեժ գծին ահազանգ էր ստացվել Աժդահակ լեռան խառնարանային լճից ապօրինի ջրառ իրականացնելու վերաբերյալ։ Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները ս/թ օգոստոսի 7-ին հայտնաբերել են ապօրինի ջրառ իրականացնող Արմավիրի մարզի Արտաշար համայնքի բնակիչ Թ․Խ-ին, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։ Դեռևս 2019թ․ նույն անձը, նույն արարքի համար Կոտայքի տարածքային բաժնի կողմից վարչական պատասխանատվության էր ենթարկվել։ 
21:12 - 12 օգոստոսի, 2020
Քննարկվել է Սևանա լճի ավազանի մաքրման հարցը

Քննարկվել է Սևանա լճի ավազանի մաքրման հարցը

Օրերս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում Սևանա լճի ավազանը և ափամերձ տարածքները նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մաքրման, ջրային ռեսուրսների կառավարման հնարավորությունների մասին։ Հանդիպմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ՝ Վրեժ Գալոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ՝ Նունե Պետրոսյանը, Շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետի ժ/պ՝ Էդգար Փիրումյանը, BioGreen & BlueEnergy Network (BBN) համաշխարհային ընկերության ներկայացուցիչ՝ Թոմաս Հոֆֆմանը, «էներջի Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն՝ Ռաֆայել Ախաբեկյանը։ Քննարկման ընթացքում  կարևորվել են Սևանա լիճ թափվող և լճի ջրերի առանձնահատկությունները, ջրերի կառավարման, կեղտաջրերի մաքրման, որակի բարելավման կարիքները, լճում առաջացող կապտականաչավուն ջրիմուռների ծաղկման պատճառներն ու հետևանքները և մի շարք այլ հարցեր։ BBN համաշխարհային ընկերության ներկայացուցիչ Թոմաս Հոֆֆմանը ներկայացրել է ջրային ռեսուրսների մաքրման ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներ, մասնավորապես կենսաբանական, քիմիական և այլ վտանգավոր նյութերի աղտոտումից մաքրելու, կապտականաչավուն ջրիմուռների ծաղկումը վերահսկելու մարտահրավերներն ու ռազմավարությունը՝ կարևորելով ԱՄՆ-ում, Կորեայում և եվրոպական մի շարք երկրներում տեխնոլոգիաների կիրառման ընթացքում գրանցված դրական արդյունքները։ Հանդիպման ավարտին ոլորտի պատասխանատուների կողմից եղել են առաջարկներ մանրամասն  ուսումնասիրել և կրկին քննարկել տեխնոլոգիաների տեղայնացման, մաքրման մեխանիզմների համակցության հնարավորությունները, ջրերի մոնիտորինգը, կենդանական ու բուսական աշխարհների առանձնահատկությունները։
11:19 - 12 օգոստոսի, 2020
Ջերմուկում արձանագրվել են դիմակ չկրելու դեպքեր․ ԲԸՏՄ

Ջերմուկում արձանագրվել են դիմակ չկրելու դեպքեր․ ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատանքնային խմբերը երկու օր անընդմեջ խստացված ստուգայցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի մարզի բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստի գոտիներում, տեսարժան վայրերում։ Հանգստյան օրերին Ջերմուկ քաղաքի գալերեայի և Ջրահարսի վարսեր ջրվեժի հարակից տարածքներում խստորեն վերահսկվել են անկանոն հերթերի, մարդկային կուտակումների բացառումը, սոցիալական հեռավորություն պահպանելու ու դիմակ կրելու պահանջների պարտադիր կատարումը։ ԲԸՏՄ մասնագետներն անակնկալ ստուգայցերի ընթացքում խմբերով շրջող, սոցիալական հեռավորություն չպահպանող, դիմակը սխալ կրող այցելուներին տվել են ցուցումներ՝ թերություններն անհապաղ վերացնելու և սանիտարահամաճարակային նորմերն անխտիր պահպանելու մասին։ Առողջարանային համալիրների տարածքներում դիմակ չկրող անձիք ՀՀ ոստիկանության կողմից ենթարկվել են վարչական պատասխանատվության։
18:08 - 09 օգոստոսի, 2020
Նորավանքում արձանագրվել են խախտումներ, կազմվել արձանագրություններ․ ԲԸՏՄ

Նորավանքում արձանագրվել են խախտումներ, կազմվել արձանագրություններ․ ԲԸՏՄ

ՀՀ պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 8-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ հերթական վերահսկողական աշխատանքներն իրականացրել են ՀՀ Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում։Շաբաթ օրը Նորավանք վանական համալիրի հարակից տարածքը եղել է բազմամարդ, գրանցվել են համաճարակային անվտանգության կանոնների խախտումներ, մասնավորապես՝ անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ, դիմակը սխալ կրելու դեպքեր։ Տեսուչների ցուցումներից հետո խախտումները վերացվել են։ Դիմակ չկրելու 4 դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունը կազմել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։Տեսչական մարմնի տեսուչները լայնածավալ իրազեկման աշխատանքների ընթացքում բացատրել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը։ Բաժանվել են դիմակներ։
18:22 - 08 օգոստոսի, 2020
Քննարկվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Կենդանաբանական այգու համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Կենդանաբանական այգու համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը ընդունել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտի հիմնական առաջնահերթություններն ու հետագա գործակցության ուղղությունները։ Գնել Հասրաթյանն ընդգծել է, որ տեսչական մարմինը, լինելով  բնապահպանության ոլորտի վերահսկող մարմին, իր լիազորությունների շրջանակում պատրաստ է համագործակցել կենդանաբանական այգու հետ գործունեության և բարեփոխումների օրակարգին առնչվող հարցերում։ Նա անդրադարձել է ոլորտում առկա հիմնական խնդիրներին, դրանց լուծման հնարավոր ուղիներին՝ շեշտելով   տեսչական մարմնի կարողությունների զարգացման հեռանկարը։ Վլադիմիր Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Գ․ Հասրաթյանին հյուրընկալելու համար և հույս հայտնել, որ նման հանդիպումները հիմք կլինեն ոլորտի հիմնական բացերի վերհանման, դրանց հնարավոր լուծումների բազմակողմ քննարկման համար՝ ստեղծելով համագործակցության լայն հարթակ։ Երկկողմ անդրադարձ է կատարվել Հայաստանի կենդանական աշխարհի պահպանության, անվտանգության, վերարտադրման և մի շարք այլ հարցերի։
14:50 - 08 օգոստոսի, 2020
Ապօրինի ծառահատումներ՝ Սյունիքի մարզում

Ապօրինի ծառահատումներ՝ Սյունիքի մարզում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից տեղեկանում ենք, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության  Կապանի բաժնից ստացված գրության հիման վրա իրականացվել է զննում «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Սյունիքի» անտառպետության թիվ 1 պահաբաժնի թիվ 20 քառակուսու թիվ 4 անտառամասի «Ալմալղ» կոչվող վայրում: Զննման արդյունքում պարզվել է, որ Վարդավանք գյուղի բնակիչ Ն. Գ.-ն, առանց համապատասխան փաստաթղթերի, հատել է 2 «Կաղնի» տեսակի ծառ՝ բուսական աշխարհին պատճառելով 90000 (իննսուն հազար) ՀՀ դրամի վնաս: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունից 2020 թվականի հունիսի 30-ին ստացված քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման հիման վրա Սյունիքի տարածքային բաժնի կողմից Ն. Գ.-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ նշանակվել է տուգանք 100000 (մեկ հարյուր հազար)  ՀՀ դրամի չափով: ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնից ստացված գրության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից իրականացվել է Գորիս քաղաքի բնակիչ Է. Օ.-ի կողմից շահագործվող «Ford transit» մակնիշի, 52 օօ 031 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի թափքում առկա վառելափայտի զննում: Զննման արդյունքում պարզվել է, որ Է. Օ.-ն առանց համապատասխան փաստաթղթերի տեղափոխել է 2 մ3 վառելափայտ՝ բուսական աշխարհին պատճառելով 72000 (յոթանասուներկու հազար) ՀՀ դրամի վնաս: ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնից 2020 թվականի հուլիսի 27-ին ստացված քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման հիման վրա  Սյունիքի տարածքային բաժնի կողմից Է. Օ.-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ օրենսգրքի 65-րդ հոդվածի հատկանիշներով: «Հայանտառ» ՊՈԱԿ «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին 2020 թվականի հուլիսի 10-ին ստացված թիվ 002628 անտառխախտման արձանագրության հիման վրա, Կարմրաքար գյուղի բնակիչ Վ. Մ.-ն ապօրինի հատել է 10 «Բոխի» և «Կաղնի» տեսակի ծառ՝ բուսական աշխարհին պատճառելով 339000 (երեք հարյուր երեսունինն հազար) ՀՀ դրամի վնաս:   Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի ժզ) ենթակետով,  ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 4-րդ կետով, գործի նյութերն ուղարկվել է ՀՀ Սյունիքի մարզի դատախազություն՝ համապատասխան ընթացք տալու նպատակով:
16:56 - 03 օգոստոսի, 2020
Կենդանաբանական այգում մարդկային կուտակումներ չեն նկատվել. փոքրիկները ևս կրել են դիմակներ. ԲԸՏՄ

Կենդանաբանական այգում մարդկային կուտակումներ չեն նկատվել. փոքրիկները ևս կրել են դիմակներ. ԲԸՏՄ

Հուլիսի 19-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերահսկել է, թե ինչպես են պահպանվում պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային նորմերը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։ Վաղ առավոտյան Տեսչական մարմնի մասնագետների խումբն անակնկալ կրկնայց է կատարել Կենդանաբանական այգի․ պատկերը դրական է։ Այգու տոմսարկղում հերթը կանոնակարգվել է հատակի գծանշաններին համապատասխան, այցելուները ջերմաչափվել են, կատարվել են սանիտարահիգենիկ միջոցառումներ։ Տարածքում եղել են պարտադիր դիմակ կրելու մասին ցուցատախտակներ։ Ժամանցը կազմակերպած քաղաքացիների կողմից պահպանվել է սոցիալական հեռավորություն, փոքրիկները ևս կրել են դիմակներ, մարդկային կուտակումներ չեն նկատվել։ Տեսչական մարմնի տեսուչները բաժանել են դիմակներ, կոչ արել տանը պատրաստված դիմակները փոխարինել բժշկականներով, միաժամանակ հորդորել հետամուտ լինել համաճարակի տարածման կանխարգելման կանոններին։ ՀՀ ողջ տարածքում ԲԸՏՄ-ի և ՀՀ ոստիկանության կողմից կատարվող խստացված ստուգայցերը շարունակվում են նաև ոչ աշխատանքային օրերին։  
21:40 - 19 հուլիսի, 2020
Տեսչական մարմինն արձանագրել է՝ դիմակը սխալ դնելու դեպքերը նվազում են

Տեսչական մարմինն արձանագրել է՝ դիմակը սխալ դնելու դեպքերը նվազում են

Կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անակնկալ ստուգայցերի գործընթացը շարունակում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում և ՀՀ մարզերում։ Ինչպես եղեկացրեցին ՀՀ կառավարությունից, հուլիսի 18-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի պուրակներում, հանգստի գոտիներում պարետատան կողմից սահմանած նորմերի կատարման  նկատմամբ իրականացված մշտադիտարկումները փաստում են խախտումների էական նվազման մասին։ Ակնհայտ է, որ քաղաքացիները դարձել են ավելի իրազեկ, ինչի արդյունքում դիմակը սխալ դնելու դեպքեր գրեթե չեն հայտնաբերվում։  Դրական ցուցանիշներ են գրանցվում նաև սոցիալական հեռավորությունն ապահովելու հարցում։ Դիմակը սխալ կրելու եզակի դեպքեր արձանագրելիս տեղում իրականացվում են բացատրական աշխատանքներ՝ թերությունները շտկվում են նույն պահին։ Ամենօրյա շրջայցերի ընթացքում ԲԸՏՄ տեսուչները կտորե դիմակ կրող քաղաքացիներին տրամադրում են գործարանային արտադրության, բժշկական եռաշերտ դիմակներ և առաջարկում փոխարինել դրանցով։
16:28 - 18 հուլիսի, 2020
Հաշվարկվել է 9.6 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

Հաշվարկվել է 9.6 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի հունիսի 8-12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։   Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 22 դեպք, որից 6 դեպքով հաշվարկվել է 9.663.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 16 դեպքով նշանակվել է 1.280.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտԱրձանագրվել է 6 դեպք, հաշվարկվել է 9.663.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 1 դեպք, նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 15 դեպքով նշանակվել է 1.130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (500 .00 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 818.250 ՀՀ դրամ։
12:51 - 13 հուլիսի, 2020
Կանխվել է ապօրինի որսված կարմիրգրքյան կենդանու վաճառքը

Կանխվել է ապօրինի որսված կարմիրգրքյան կենդանու վաճառքը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի ու ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցների համագործակցության արդյունքում հուլիսի 7-ին հայտնաբերվել և արձանագրվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանու ապօրինի որսի 1 դեպք։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։ ՀՀ Շիրակի մարզի Լանջանիկ գյուղի բնակիչ Մ.Պ-ն նույն գյուղի հարակից դաշտից որսացել և համացանցի միջոցով փորձել էր կազմակերպել ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Խայտաքիս» տեսակի կենդանու վաճառքը, որը կանխվել է։ Օպերատիվ աշխատանքների արդյունքում կենդանին հայտնաբերվել, առգրավվել և տեղափոխվել է վերականգնողական կենտրոն։ «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ում հետազոտությունն ու կարանտինը բարեհաջող անցնելուց հետո կարմիրգրքյան խայտաքիսը բաց կթողնվի վայրի բնություն: Հարուցվել է վարչական վարույթ՝ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
15:38 - 10 հուլիսի, 2020
Ստորգետնյա հանքուղուց արտազատվող նյութերը շարունակում են հոսել Ձորագետով․ Տեսչական մարմինն ուսումնասիրություն է անում

Ստորգետնյա հանքուղուց արտազատվող նյութերը շարունակում են հոսել Ձորագետով․ Տեսչական մարմինն ուսումնասիրություն է անում

Երեկ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի պաշտոնական կայքը հրապարակեց լուսանկարներ՝ կից գրությամբ, որ տեղի բնակիչներն ահազանգում են՝ Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում մեծ քանակությամբ անհասկանալի նյութեր (Արմանիսի հանքավայրը նախկինում շահագործել է «Սագամար» ՓԲԸ-ն,- հեղ․)։ Նույն օրը համայնքի ղեկավարը համապատասխան հանձնաժողովի եւ ոստիկանության ներկայացուցչի հետ այցելել է Ձորագետի այն հատվածը, որտեղ լցվում են թափոնները: Նշված տարածքում, ըստ հրապարակման, ծանր մետաղների պարունակությամբ ջուրն անարգել լցվում է գետը` փոխելով ջրի գույնը, բացի այդ` նույն վայրում տեսանելի են չորացած ծառեր, որը, հավանաբար, այդ թափոնների հետեւանք է:  Համայնքապետարանում կազմված հանձնաժողովի ներկայացուցիչները գետի երեք հատվածներից ջուր են վերցրել, որն ուղարկել են փորձաքննության:  Ջրի նմուշառման աշխատանքներ են կատարել նաեւ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները։ Այս մասին Infocom.am-ի հետ զրույցում ասաց Տեսչկանա մարմնի մամուլի քարտուղար Նաիրա Աղաբաբյանը։ Ավելի ուշ կառույցը ֆեյսբուքյան էջի գրառմամբ հայտնեց, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն ուսումնասիրություն են կատարել դեպքի վայրում, որի արդյունքում պարզվել է, որ «Սագամար» ՓԲԸ-ն 2015 թվականից հանքաարդյունահանման գործունեություն չի իրականացնում։ Տեսչական մարմինը նշել է, որ նախկինում հանքաքարի հարստացումն իրականացվել է շրջանառու ջրամատակարարման համակարգի միջոցով։ Հանքաքարի հարստացման արդյունքում առաջացած թափոնները (պոչերը) ենթարկվել են ջրազրկման եւ տեղափոխվել հանքավայր, ուստի, ըստ կառույցի, Ընկերությունը չունի պոչամբար։ Բացի այս՝ տեղազննությունից պարզվել է, որ ջրերի արտահոսքը եղել է դեռեւս 1950-ական թվականներին կառուցված ստորգետնյա հանքուղուց, որոնք լցվել են Ձորագետ գետի Չքնաղ վտակ։ Մինչ Տեսչական մարմինը ջրի նմուշի ուսումնասիրություն է կատարում՝ թափոններից առաջացած նյութերը շարունակում են հոսել գետով։  Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակից Սամվել Ֆրանգյանը, որը երեկ համայնքապետարանում կազմված հանձնաժողովի ներկայացուցիչների հետ կրկնայց է կատարել տեղանքում, Infocom-ի հետ զրույցում ասաց, որ նյութերը դեպի գետ են գալիս հենց Արմանիսի հանքավայրի մոտից․ «Կոնկրետ այնտեղ, որտեղ գնացել ենք, պոչանքը անմիջապես լցված է կիրճը։ Կիրճի վերեւից մինչեւ գետն էլ լցված են թափոնները, ծանր մետաղները նստում են, ու այդ թունավոր ջուրը քամվում-գալիս է այդտեղ»,- ասաց Ֆրանգյանը՝ հավելելով, որ իրենք նույնիսկ չէին էլ պատկերացնում, որ ձորում այդքան թափոններ կան, իսկ թե երբ է ամենը լցվել այդտեղ՝ չգիտեն։ Մեր հարցին՝ արդյոք տարածքում առհասարակ վերահսկողություն իրականացվո՞ւմ է, շրջայցեր լինո՞ւմ են՝ ստուգելու՝ վանասակար նյութեր չե՞ն արտանետվում արդեն չգործող հանքից, Ֆրանգյանը պատասխանեց, որ շրջայցեր հաճախ չեն լինում, քանի որ գործարանը չի աշխատում, դրա համար չեն էլ պատկերացրել, որ նման իրավիճակ է հնարավոր։ Վերջին օրերին էլ Ստեփանավանում անձրեւում է, ու սա, ըստ մեր զրուցակցի, նպաստում է, որ այդ թունավոր նյութերն ավելի մեծ հոսքով լցվեն գետը։ Իսկ ահա ինչ վերաբերում է «Սագամար» ՓԲԸ-ին՝ հիշեցնենք, որ այս ընկերությունը շահագործում էր Ստեփանավանի Արմանիսի ոսկու հանքավայրը։ Եւ, թեեւ մինչեւ 2049 թվականն ընդերքօգտագործման իրավունք ուներ, արդյունահանման աշխատանքները դադարեցրել է 2015 թվականից: Այս ընկերության գործունեության հետեւանքով Ձորագետի աղտոտման մասին ահազանգեր են հնչել նաեւ 2012 թվականին։
17:31 - 09 հուլիսի, 2020
«Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող Մղարթի ոսկու հանքավայրում խախտումների համար նշանակվել է 100 հազար դրամ տուգանք

«Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող Մղարթի ոսկու հանքավայրում խախտումների համար նշանակվել է 100 հազար դրամ տուգանք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ին պատկանող Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրում իրականացված մասնակի ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը հարստացուցիչ ֆաբրիկան և պոչամբարը շահագործել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության՝ խախտելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի բ) ենթակետի պահանջը։ Նշանակվել է վարչական տուգանք՝ 100.000 ՀՀ դրամի չափով։ Տրվել է հանձնարարական աշխատանքներն իրականացնել՝ հարստացուցիչ ֆաբրիկա և պոչամբար, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության առկայության (ստանալու) դեպքում։
12:46 - 09 հուլիսի, 2020